Նոյեմբեր 19, 2026
Այսօր կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանի ավանդական ճեպազրույցի ժամանակ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանն էլ Փաշինյանին հարց ուղղեց նրա՝ Խորհրդարանում ունեցած երեկվա ելույթի մասին.
«Բուլդոզերը մեքենա է, որը նախատեսված է հողը փորելու, քանդելու, տեղափոխելու համար: Երեկ սպառնում էիք, ասում էիք՝ բուլդոզերով կգամ, կանգ չեմ առնելու: Ի սեր Աստծո, Եռաբլուրում ինչքան հող կա, փորվել է, ինչքան տեղափոխելու է, տեղափոխել եք, ինչքան քանդելու է, քանդել եք: Հերիք չէ՞: Էս ձեր ատելության, սպառնալիքների դոզան, կիրքը մինչև ո՞ւր է հասնելու: Դուք արդեն որերորդ անգամ նայում եք հայ մարդու աչքերի մեջ ու առանց աչքը թարթելու հարցնում՝ բա դուք խի՞ չեք զոհվել»: Ասենք՝ իրենք էլ զոհվեին, դա Ձեզ ի՞նչ էր տալու: Ձեր քյարը ո՞րն է,- ասաց Հռիփսիմե Ջեբեջյանն, ապա Եռաբլուրի տարբեր լուսանկարներ ցույց տալով՝ հավելեց,- Եռաբլուրի պատկերն է՝ տապանաքարերը, դիակները, պարկերով դիակները… Էս ամեն ինչը հերիք չէ՞: Որ Դուբլին գնացել էիք, Ալիևին հարցրե՞լ եք՝ բա դու հորդ հետ ինչի՞ չես մեռել… Ինչի՞ եք անընդհատ հայերին գալիս, ասում: Ու ընդհանրապես, կներեք արտահայտությանս համար, Դուք խի՞ եք սաղ: Ձեր Կոնջորյանը, Խանդանյանը, Արայիկ Հարությունյանը, Վահան Կոստանյանը, չծառայածներով, ձեր թիմով դուք ինչի՞ եք սաղ մնացել: 8 տարի է՝ սպառնում եք՝ կկզցնեմ, կսատկցնեմ, ասֆալտ լիզել կտամ, կդոմփեմ, էս կանեմ, էն կանեմ, 18+ ինչքան խուժանական սպառնալիք կա, ասել եք, նախորդ ճեպազրույցում էլ ասել եք՝ սաղի ձեռքը կջարդեմ, պետք լինի՝ աթոռով, ու ձեր մազը չի ծռվել: Ես ասացի՝ կարող է «Զվարթնոցից» գաք, բերման ենթարկեն, բայց ոչինչ ձեզ չի եղել: Մի հատ ինձ կասե՞ք՝ ո՞նց է լինում, որ մի գյումրեցի աղջիկ Ֆեյսբուքում խնդրանք է գրում՝ «հաջորդ անգամ ադրբեջանական դրոշի տեղը Նիկոլ Փաշինյանի թրաշը վառեք», իրեն 1.5 տարի դատարաններում քաշ են տվել: Ուրեմն Ձեր թրաշն ավելի թանկ է, քան այս մարդկանց կյանքե՞րը»:
Հռիփսիմե Ջեբեջյանի հարցն ու արձանագրումները հունից հանեցին Նիկոլ Փաշինյանին, կրկին հիստերիայի մեջ ընկավ:
«Նախ պիտի արձանագրենք, որ Դուք այնքան էլ խեղճ աղջիկ չեք, որ Ձեզ հետ ոչ մի բան տեղի չի ունենում՝ անկախ նրանից, թե ինչ եք ասում: Եվ թույլ տվեք նկատել, որ Դուք անձամբ և Ձեզ նման բազմաթիվ լրագրողներ և քաղաքական գործիչներ Եռաբլուրը դարձրել եք մանրադրամ ձեր նեղ լրագրողական և ձեր նեղ շահերի համար: Ես ուղիղ ասում եմ՝ Դուք, անձամբ Դուք, «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» խմբակցությունը, էլի քաղաքական շրջանակներ ու մարդիկ Եռաբլուրը տևական ժամանակ դարձրել եք քաղաքական և հանրային մանրադրամ: Դուք այդ ճանապարհին եղկելի եք պարզապես, եղկելի, որովհետև դուք ընդհանրապես ի՞նչ գիտեք Եռաբլուրից: Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ, դադարեցրե՛ք ձեր եղկելի գործելակերպը»,– փրփրեց Փաշինյանը:
«…Էն ստահակները, ովքեր 5 տարի ասում են՝ 5000, 7000 զոհ՝ Միշիկի և Սերժիկի գլխավորությամբ… Այո՛, սատկացնելու եմ Միշիկի գլխավորությամբ: Եվ բոլոր Եռաբլուրը մանրադրամ սարքողներին… Դուք եղկելի եք, եղկելի, եղկելի, եղկելի եք, անձամբ դուք…»,- չէր հանդարտվում Փաշինյանը:
Լրագրողի դիտարկմանը, որ ինքը Փաշինյանին չի վիրավորել, վերջինս արձագանքեց՝ «Եռաբլուրը մանրադրամ դարձնող բոլոր ճողոպրածներին, ովքեր ինձ կմեղադրեն հող հանձնելու մեջ, ես կասեմ՝ ինչի՞ չեք զոհվել, ու ճիշտ կանեմ, ու ասում եմ՝ բոլոր փախածներին, որովհետև այդպես խոսողների 90%-ը փախածներ են, մյուս 10%-ը էդ տղերքի թիկունքում թաքնվածներ են»:
«Այո՛, Ազգային ժողովում մի շարք գեներալ կոչվածների մասին ասել եմ՝ վախկոտ դասալիքներ, վախկոտ դասալիքներ, և ասում եմ»,– չէր հանգստանում Նիկոլ Փաշինյանը:
Լրագրող Վահե Մակարյանի դիտարկմանը, որ իր թիմակիցներն էլ պատերազմին չեն մասնակցել, Փաշինյանը պատասխանեց՝ «իմ թիմակիցները, ովքեր չեն մասնակցել պատերազմին… Մենք եկել, ասում ենք, որ այսօր խաղաղություն հաստատելու պրոցեսի մեջ ենք:
«Մի՛ տարեք նորից պրոցեսները հետ՝ Հայաստանը դարձնելու չպետություն: Էդ պատերազմը, որ եղել է, Հայաստանի անկախության համար է եղել… Իրենք չեն էլ փախել, իրենցից ամեն մեկն իրենց տեղում է եղել… Մի րոպե է… Եվ իրենք չեն գալիս, այստեղ հոխորտում՝ մենք գնում էինք զոհվեինք, Ջոմոլունգման գրավեինք, Նիկոլը մեզ չթողեց: Էս խոսույթը վերաբերում է մարդկանց, ովքեր ասում են՝ մենք գնում էինք, գրավում էինք, Նիկոլը չթողեց, էս չարեց, էն չարեց… Ղալաթ են արել, որովհետև ով տենց է ասում, փախնող է, որովհետև չփախնող որևէ մարդ տենց բան չի ասել, որովհետև ինքը առերեսվել է իրականությանը, տեսել է՝ ինչ է կատարվում: Որևէ մեկը զենքի պակաս չի ունեցել: Եվ ես, այո՛, ասել եմ՝ չեմ պատրաստվում հանդուրժել: 1-2-3-4-5-6-7-8-9-10… Հերիք է Եռաբլուրը շահարկեք: Ասում եմ՝ Դուք և Եռաբլուրը շահարկող բոլոր անձինք եղկելի եք պարզապես…»,-մենախոսում էր Փաշինյանը:
Հռիփսիմե Ջեբեջյանի հիշեցմանը, որ Եռաբլուրն ինքն է մեծացրել, Փաշինյանը պատասխանեց՝ Եռաբլուրը ինձնից առաջ է ստեղծվել, ինձնից առաջ անընդհատ մեծացել է:
«Իմ խնդիրն այն է, որ ինձնից հետո Եռաբլուրը չմեծանա, և դուք դրա հետ խնդիր ունեք որովհետև եթե Եռաբլուրը չմեծանա, դուք և ձեր նմանները ձեր ամբողջ եղելիությամբ հանդես գալու հնարավորությունից կզրկվեք, հաց վաստակելու հնարավորությունից կզրկվեք, որովհետև ձեզ համար հիմա հաց վաստակելու Եռաբլուր է… Եռաբլուրը Ձեզ ու Խորհրդարանում նստած Ձեզ հայտնի դեմքերի համար հաց վաստակելու հնարավորություն է: Եվ այդպիսով Դուք եղկելի եք»,- վերջապես ավարտեց Փաշինյանը:
Հռիփսիմե Ջեբեջյանը զգուշացրեց՝ դատի է տալու Նիկոլ Փաշինյանին, և կհանդիպեն դատարանում:
Մանրամասները՝տեսանյութում:
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Alex Nanijanian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/20/%d5%a2%d5%a1-%d5%a4%d5%b8%d6%82%d6%84-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ab%d5%9e-%d5%a5%d6%84-%d5%bd%d5%a1%d5%b2-%d5%b1%d5%a5%d6%80-%d5%a9%d5%ab%d5%b4%d5%b8%d5%be-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ab%d5%9e-%d5%a5%d6%84/