Ալիևի հետ քննարկել ենք. Չեմ կարող ասել՝ քաղաքականությունից կհեռանամ, կարող է

Նոյեմբեր 19, 2026

Այսօրվա ճեպազրույցում լրագրողները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել են՝արդյոք ՀՀ ընդդիմությանը հուզող հարցերի պատասխանները, այդ թվում՝ նոր Սահմանադրություն ունենալու, քննարկե՞լ է Ադրբեջանի նախագահի հետ:

Փաշինյանը հաստատել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Դուբլինում կայացած հանդիպման ընթացքում քննարկել է Սահմանադրության ընդունման և խաղաղության ինստիտուցիոնալացման հարցը։

«Շատ կարևոր է, որ այս թեմայով միջազգային հանրության շրջանում ըմբռնում ձևավորվի: Այո՛, այս թեմայով քննարկում ունենում ենք Ադրբեջանի նախագահի հետ, այո, այս թեմայով քննարկում ունեցել եմ նաև Դուբլինում»,- շեշտել է նա՝ հավելելով, որ այսօր գործընթացներն արագ են զարգանում:

«Ես առաջին հերթին պատասխանատու եմ իմ քաղաքական պատասխանատվությամբ, բայց այո՛, մենք այդ թվում՝ Ադրբեջանի հետ ենք այս թեմայով աշխատում, Թուրքիայի հետ ենք այս թեմայով աշխատում, Իրանի Իսլամական Հանրապետության, Վրաստանի, միջազգային հանրության հետ, որ այդ ըմբռնումը ձևավորվի, քանի որ այսօր ինչ տեղի է ունենում, դրա մասշտաբն ու նշանակությունն ավելի մեծ է, քան միայն Հայաստան-Ադրբեջան»,- շարունակել  է Փաշինյանը:

Կարդացեք նաև

  • Խաղաղությունն Ալիևի նման կոմպլեքսավորված ճիճուից թուղթ մուրալը չէ. Տիգրան Թորոսյան
  • Թյուրքական աշխարհ․ ախորժակներն աճում են. Անդրեյ Արեշև
  • Վաղուց հասունացել է պահը՝ արցախցի զինվորականները որևէ խոսք ասեն. Նիկոլ Փաշինյան, հրապարակիր պատերազմից «թռածների» անվանացանկը

Ինչ վերաբերում է քաղաքականությունից հեռանալուն, նշել է՝ գուցե կհեռանամ, գուցե՝ ոչ, իսկ ՔՊ-ն հետագայում պիտի ղեկավարի նա, ով կլինի վարչապետի թեկնածու:

Մանրամասները՝ տեսանյութում




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Frangulian Shushan. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/20/%d5%a1%d5%ac%d5%ab%d6%87%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%bf-%d6%84%d5%b6%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b9%d5%a5%d5%b4-%d5%af%d5%a1%d6%80%d5%b8%d5%b2-%d5%a1%d5%bd%d5%a5%d5%ac%d5%9d/

Leave a Reply