«Ադրբեջանցի զինվորը թաքնված էր տան հարակից հավանոցում, մոտը զենք կար, իրավապա

Հոկտեմբեր 1, 2026

Քիչ առաջ Ազգային անվտնագության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայող է հատել ՀՀ սահմանը՝ Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում։

«Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։

Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։

Կարդացեք նաև

  • Վերին Լարսում այս պահին խնդիր չկա՝ ՌԴ մաքսային ծառայությունները հերքում են հայկական բեռների սահմանափակումների վերաբերյալ լուրերը. Լարսում ՀՀ մաքսային կցորդ
  • Սամվել Բաբայանը տաղանդավոր ռազմական գործիչ է, նրա հետ ոչ մեկը թող ոտք չգցի. հիմա էլ կարող է մտնել Արցախ ու դուրս գալ. Արմեն Խաչատրյան

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։

Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ»,-  նշված է ԱԱԾ հաղորդագրությունում։

Շաքիի վարչական ղեկավար Ռուբեն Մանուչարյանը քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ ադրբեջանցի զինվորին գյուղում են բռնել, վնասազերծել են, և այժմ գյուղում իրավիճակն արդեն լարված չէ։

«Ամեն ինչ լավ է, պետք չէ անհանգստանալ, փառք ու պատիվ մեր ուժային կառույցներին, իրավապահ մարմիններին, ապրեն, որ ժամանակին արձագանքել են։ Ես մեր գյուղի սանիտարական գործերով էի զբաղված, տեսա, որ իրարանցում է։ Հավաքվեցինք, պատմեցին, որ ինչ-որ մեկը գյուղ է մտել, գյուղում կնոջ է վիրավորել, ով 3 երեխաների մայր է։ Այս պահին կնոջ վիճակը լավ է, նա հիվանդանոցում է։ Կինը կրունկի հատվածում է մի փոքր վիրավորվել, չեմ կարող ասել՝ վիրավորումն ինչով է հասցվել

Մենք արյան հետքերով ենք գտել այդ տղային. արյան հետքերով պատկան մարմինների հետ գնացինք, այդ տան հարակից տներից մեկի տարածքում էր, հավանաբար հավանոց էր, այնտեղ թաքնված էր։ Մեր իրավապահներն անմիջապես վնասազերծեցին ու տարան։

Չեմ կարող ասել՝ նա կնոջն իր մոտի զենքո՞վ է վնասել, թե՞ այլ բանով, բայց նրա մոտ զենք կար, սակայն զենքի կրակոց գյուղում որևէ մեկը չի լսել։

Սկզբից մինչև վերջ այնտեղ եմ եղել, փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող է ավարտվել»,- ընդգծեց Ռուբեն Մանուչարյանը։

—

«Իշխանությունն ուզում է մոռացության տա սեպտեմբերի 27-ի օրը… ասենք՝ իրենք մոռա

Հոկտեմբեր 1, 2026

2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ իշխանության որևէ ներկայացուցիչ որևէ ուղերձ չհղեցին, չնայած տարբեր առիթներով Նիկոլ Փաշինյանը խոսելով պատերազմում նահատակված տղաների մասին՝ ասում է, որ «նրանք ընկան, որպեսզի ՀՀ-ն լինի»։ Հետևաբար՝ հարց է առաջանում, ինչո՞ւ որևէ խոսք նա չուղղեց այս հերոսների հիշատակին սեպտեմբերի 27-ին։

Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ որևէ խոսք չասաց այդ օրը, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հակիրճ նշեց.

«Սեպտեմբերի 27-ի մասին 5 տարի շարունակ խոսել ենք, նորություն չկա, որի մասին չենք խոսել։ Մեր պատմության մեջ էլի շատ օրեր կան, որոնց մենք չենք անդրադառնում։ Սեպտեմբերի 27-ին անդրադարձ չենք կատարել, քանի որ 44-օրյա պատերազմի մասին որևէ նոր բան չկա ասելու»։

168.am-ի հետ զրույցում 44-օրյա պատերազմում նահատակված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, խոսելով Նիկոլ Փաշինյանի այս լռության և սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրված Թաթա Սիմոնյանի 2 ժամանոց համերգի մասին, ասաց՝ չնայած համերգից հետո հեռուստաընկերությունը և երգիչն անձամբ ներողություն խնդրեցին, բայց արդյո՞ք դա բավարար էր և արդյո՞ք սփոփեցին այն մարդկանց, որոնք 44-օրյայում և դրանից հետո ունեցել են զոհեր։

Կարդացեք նաև

  • «Խաղաղություն ենք ուզում՝ պետք է պատրաստ լինենք պատերազմի». Յաշար Գյուլերի ուղերձն օկուպացված Արցախից
  • Կո՛չ եմ անում. արցախցիները պետք է դիմեն միջազգային տրիբունալներ. Բաքուն վախենում է քաղաքական սանկցիաներից. Արա Ղազարյան
  • Տավուշյան ռազմավարական հանգույցը․ ինչո՞վ էին վախեցրել Բաքվին հուլիսյան մարտերը․ անվտանգության թուրք մասնագետը փակագծեր է բացել

«Չգիտեմ, դուք կհիշե՞ք, թե՞ ոչ, բայց նախկինում Հանրային հեռուստաընկերության մեկ շաբաթվա ծրագիրը կազմվում էր նախապես ու տպվում։ Հեռուստաընկերությունը նման հապճեպ ծրագիր չի դնում, հետևաբար՝ սա մեկ օրում կազմված ծրագիր չի եղել, այլ նախապես ծրագրված է եղել։ Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգի համար որևէ մեկը պատասխան չի տվել։ Իրենց ներողությունը բավարար չէ, այսինքն՝ որևէ մեկնը այդ քայլի համար պատասխանատու չէ՞»,- նշեց Վահիդ Սահակյանը։

Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, որևէ մեկը չի ճանաչվում մեղավոր, 44-օրյա պատերազմի համար որևէ մեկն իրեն մեղավոր չի զգում, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ինքը թիվ մեկ պատասխանատուն է, սակայն ոչ թիվ մեկ մեղավորը։ 6 տարի է՝ պատերազմում նահատակված տղաների ծնողներն ուզում են հասկանալ՝ եթե Նիկոլ Փաշինյանը չէ մեղավոր, ապա ո՞վ է մեղավորը։

«Իբր մի քանի տարի է՝ մարդկանց են դատում, չգիտեմ էլ՝ դատո՞ւմ են, թե՞ չէ։ ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույց պատրաստեցին, որը պետք է հրապարակվեր, բայց այդպես էլ մնաց փակի տակ։ Ինքս համարվում եմ տուժողի իրավահաջորդ, քանի որ դատական ատյաններով դա հաստատվել է, հետևաբար՝ որպես տուժողի իրավահաջորդ՝ ես ուզում եմ ճշտել՝ ո՞վ է մեղավորը։ Դավաճանության, անփութության պատճառով  այս ամենը տեղի ունեցավ։ Եթե կա արդարադատություն և այս երկրում կա իրավական համակարգ, ապա թող ինձ ցույց տան։ Նույն Հանրային հեռուստաընկերության տնօրենը թող ելույթ ունենա և ասի, թե ինչ պատճառով է հենց սեպտեմբերի 27-ին պետական հեռուստաալիքով համերգ հեռարձակել, ինչո՞ւ են որոշել այդ օրը տոնախմբություն կատարել։ Իհարկե, կյանքը շարունակվում է, ուրախանալ պետք է, հատկապես մեր երիտասարդներին, բայց հատուկ օրեր կան, որ պետք է հարգել»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նրա բնորոշմամբ՝ Հանրայինը պետական հեռուստաընկերություն է, իր ֆինանսավորումը բյուջեից ստանում է Կառավարությունից, ուստի կասկածից վեր է, որ այդ ամենի մեջ խառն է նաև Կառավարության «մատը»։

«Ակնհայտ է, որ իշխանությունն ուզում է առհասարակ մոռացության տա սեպտեմբերի 27-ի օրը։ Ասենք՝ իրենք մոռացան, մենք հո չե՞նք մոռանալու, այդ զոհերի հարազատները հո չե՞ն մոռանալու։ Թող 2 հազար մարդ մոռանա, բայց հարյուր-հազարավորները հիշելու են։ Այստեղ ես միտումնավորություն եմ տեսնում, առանձնապես՝ Կառավարության կողմից։

Նիկոլ Փաշինյանն ասելիք չունի, Արցախը տվեց, որ ՀՀ-ն մնա, բայց այսօր արդյո՞ք կարողանում է այդ ինքնիշխանությունը պահպանի։ 200 քկմ տարածք Ադրբեջանի հսկողության տակ է, որտեղ ամեն օր ամրաշինական աշխատանքներ է կատարում, սա նշանակում է, որ իրենք բացարձակապես միտք չունեն այդ տարածքներն ազատելու։ Առաջարկում եմ սահմանազատում ու սահմանագծում սկսեն հենց Ջերմուկից, առաջիկայում կտեսնենք, թե ինչ խաղաղություն են բերել»,- ընդգծեց Վահիդ Սահակյանը։

Նշենք, որ այսօրվա ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսելով սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված համերգից, ասաց, որ եթե խորությամբ դիտարկեն, ապա ՀՀ պատմության 360 օրը ողբերգական օր է, ի՞նչ է, պետք է բոլոր ռեստորանները, զվարճալի հաղորդումները փակվե՞ն։

Զվարթ Խաչատրյան

—

Ռուսաստանի էներգետիկ առաջարկն ու ՀՀ իշխանությունների «դիվերսիֆիկացիան». Ի՞նչ

Հոկտեմբեր 1, 2026

Մինչ Հայաստանի էներգետիկ ապագայի շուրջ գլոբալ մրցակցությունն ու այլընտրանքային նախագծերը սկսում են նոր թափ հավաքել, Երևան ժամանեց «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը՝ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած առանցքային քննարկումներից անմիջապես հետո։ Այս այցը ոչ միայն սովորական աշխատանքային ստուգայց էր, այլև ռուսական կողմի հայտը՝ հայաստանյան ատոմային և արդյունաբերական շուկայում իր դիրքերը երկարաժամկետ հեռանկարում ամրապնդելու համար։

Ալեքսեյ Լիխաչովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նշել էր, թե «Ռոսատոմը» շարունակում է նաև Հայկական ԱԷԿ-ում իրականացվող աշխատանքները՝ դրա շահագործման ժամկետի երկարաձգման շրջանակում։ Նա նաև նշել էր, թե «Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտի» նախագծի շուրջ։ «Հայ գործընկերների հետ աշխատում ենք «Նաիրիտ» նախագծով, հույս ունեմ՝ կկարողանանք նաև օգնություն ցուցաբերել»,- ասել էր Պուտինին Լիխաչովը։ Նա նաև հայտնել էր, որ «Ռոսատոմը» շարունակում է աշխատանքները Հայկական ԱԷԿ-ում՝ դրա շահագործման ժամկետի երկարաձգման շրջանակում։ «Չի կարելի դուրս թողնել Հայաստանը, որովհետև մենք երկարաձգում ենք կայանի աշխատանքը։ Այդ ժամանակ ղեկավարությունը որոշում կկայացնի, թե որ ճանապարհով գնա, բայց մենք այնտեղ ներկա ենք»,- նշել էր Լիխաչովը։

Փաշինյան-Լիխաչով հանդիպմանը քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին և մեր երկրում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկներին վերաբերող հարցեր։ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունը շարունակում է քննարկումները նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ միջազգային գործընկերներից ստացված առաջարկությունների շուրջ և որոշումը կընդունվի առաջիկայում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ վերջնական որոշումը կրելու է բացառապես տնտեսական բնույթ՝ հաշվի առնելով գինը, որակը, անվտանգությունը, ժամկետները և երաշխիքները։

Երևանում Նիկոլ Փաշինյանի և ոլորտային պատասխանատուների հետ հանդիպումներից հետո տված ճեպազրույցում Լիխաչովը շեշտել է, որ ռուսական կողմը լիովին պատրաստ է ապահովել Հայկական ատոմային էլեկտրակայանի (Մեծամորի ԱԷԿ) շահագործման ժամկետի երկարաձգումը մինչև 2036 թվականը՝ հիմնվելով անվտանգության և տեխնիկական ամենաբարձր չափանիշների վրա։ Միևնույն ժամանակ, «Ռոսատոմի» ղեկավարը հայտարարել է Հայաստանում լիովին նոր՝ ժամանակակից հզորության միջուկային էներգաբլոկի կառուցման հնարավորության մասին։ Անդրադառնալով շուկայում հնարավոր մրցակցային միջավայրին և նոր ենթակառուցվածքների նախագծմանը՝ Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել է.

Կարդացեք նաև

  • Մոսկվայի կոշտ ազդանշանները և Երևանի լռությունը. Արդյո՞ք գազային արտոնությունները պահպանելու շանսեր դեռ կան
  • Հենց հիմա Ադրբեջանին են տալիս Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու իրավունքը. մեզ իրավազուրկ պետություն են դարձնում. Հակոբ Բադալյան
  • Կո՛չ եմ անում. արցախցիները պետք է դիմեն միջազգային տրիբունալներ. Բաքուն վախենում է քաղաքական սանկցիաներից. Արա Ղազարյան

««Ռոսատոմն» առաջարկում է նոր, 1000 մեգավատտ հզորությամբ միջուկային էներգաբլոկի նախագիծ Հայաստանում, քանի որ միջուկային էներգետիկան հստակ ապագա ունի այս երկրում գալիք տասնամյակների համար։ Մենք բաց ենք առողջ մրցակցության համար, քանի որ որքան շատ են այլընտրանքներն ու մրցակիցները, այնքան բարձր է որակը, և այստեղ վախենալու կամ հանգստանալու որևէ տեղ չկա»։ Այցի օրակարգում են եղել նաև արդյունաբերական ժառանգությանը վերաբերող բարդ հարցեր, այդ թվում՝ «Նաիրիտ» գործարանի տարածքի բնապահպանական ու արդյունաբերական մաքրման հնարավոր նախագծերը։ Այսպիսով, Լիխաչովի այցը ցույց տվեց, որ Ռուսաստանը ձգտում է ամրապնդել և ընդլայնել իր դիրքերը Հայաստանի էներգետիկ և արդյունաբերական սեկտորում՝ չնայած տարածաշրջանում ծավալվող աշխարհաքաղաքական նոր մարտահրավերներին։

Ուստի մինչ «Ռոսատոմը» Երևանում փորձում է ամեն կերպ պահպանել իր վերահսկողությունն ու առաջարկել 1000 մեգավատտ հզորությամբ նոր բլոկի նախագիծը, ՀՀ իշխանությունների իրական օրակարգն այս ոլորտում շատ ավելի խորն է և ուղղված է ռուսական մենաշնորհի հետևողական թուլացմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, խոսելով «բացառապես տնտեսական բնույթի» և «բաց մրցակցության» մասին, խնդիրն աշխարհաքաղաքականից փորձում է տեղափոխել զուտ տնտեսական, էներգետիկ հաշվարկների դաշտ՝  իրականում փորձելով դիտարկել արևմտյան այլընտրանքային առաջարկները։ Այս մոտեցումը ցույց է տալիս, որ Մեծամորի ԱԷԿ-ի ժամկետի երկարաձգումը դիտարկվում է միայն որպես ժամանակավոր անհրաժեշտություն, մինչդեռ ռազմավարական հեռանկարում Երևանը նպատակ ունի լիովին զրկել Մոսկվային հայկական միջուկային էներգետիկայի վրա միանձնյա վերահսկողությունից։

Չնայած Լիխաչովի բացահայտ հայտարարություններին և Մոսկվայում Պուտինի հետ կայացած բանակցություններին, որոնցով Կրեմլը փորձում է կապել նաև այնպիսի հին արդյունաբերական նախագծեր, ինչպիսին «Նաիրիտն» է, հայկական կողմը պահպանում է որոշակի զսպվածություն:

ՀՀ կառավարության վերջին ամիսների դիրքորոշումը հետևյալն է՝ Կառավարությունը շարունակում է քննարկումները տարբեր միջազգային գործընկերների, այդ թվում՝ արևմտյան այլընտրանքային ընկերությունների հետ՝ հասկանալու համար բոլոր հնարավորությունները:

Այս գործընթացի տրամաբանությունը հուշում է, որ ռուսական կողմի առաջարկը վերջնարդյունքում կարող է չբավարարվել կամ ձգձգվել այնքան ժամանակ, մինչև ՀՀ իշխանությունները հնարավորություն ստանան ամբողջությամբ դիվերսիֆիկացնել ոլորտը։ ՀՀ իշխանություններն, ինչպես մնացած ոլորտներում,  այնպես էլ էներգետիկայում, Մոսկվայի մենաշնորհի պահպանմանը դեմ են, քանի որ դա դիտարկում են՝ որպես Մոսկվայից աշխարհաքաղաքական կախվածության շարունակություն, ինչպես նաև միտված են խորացնել այս ոլորտում համագործակցությունն Արևմուտքի հետ: Ահա թե ինչու ռուսական ատոմային հսկայի հետ ընթացող բանակցությունները ավելի շատ հիշեցնում են զսպման և ժամանակ շահելու մարտավարության:

Արդյունքում, Ալեքսեյ Լիխաչովի այցն ու հնչեցրած հայտարարությունները բացահայտեցին Մոսկվայի մտահոգությունը. Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանը փորձում է  դուրս գալ էներգետիկ ուղեծրից։ Թեև ռուսական կողմը փորձում է բանակցությունների սեղանին դնել նոր տեխնոլոգիական և արդյունաբերական փաթեթներ, դրանք հանդիպում են Երևանի լուռ, բայց հետևողական դիմադրությանը, որի նպատակն է ապագա էներգետիկ համակարգում բացել դռներն արևմտյան այլընտրանքների և փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների առջև։

Նշենք, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև փոքր մոդուլային ռեակտորների (SMR) և քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության թեման  թափ է ստացել  դեռևս 2022 թվականի մայիսին ստորագրված հայ-ամերիկյան ըմբռնման հուշագրով, որին հաջորդել էին փորձագիտական խորհրդատվություններն ու նախնական ուսումնասիրությունները։ Ներկայումս այս գաղափարը դուրս է եկել զուտ տեսական շրջանակներից և սկսել է գործնական քննարկումների փուլ թևակոխել:

Այնուամենայնիվ, մասնագիտական շրջանակներում այս նախաձեռնությունը մեծ հարցականների տակ է դրվում, քանի որ փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաները դեռևս չունեն արդյունաբերական գործարկման երկարաժամկետ փորձառություն նույնիսկ հենց ԱՄՆ-ում։ Սա նշանակում է, որ Հայաստանի համար նման համակարգերի ներդրումը լինելու է բացառապես փորձնական բնույթի, ինչը պարունակում է բարձր տեխնիկական, ֆինանսական և անվտանգային անորոշություններ։ Չնայած այս լուրջ ռիսկերին, հայկական իշխանությունները պատրաստ են գնալ այս ճանապարհով՝ նպատակ ունենալով ապագա էներգետիկ համակարգում դռները բացել Արևմուտքի առջև:

—

Վրաստանին դրդում են պատերազմի Ռուսաստանի հետ, բայց դա լիովին հակասում է նրա շ

Հոկտեմբեր 1, 2026

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն սեպտեմբերի 17-ին Անվտանգության խորհրդի գիտափորձագիտական խորհրդի նախագահության նիստում հայտնել է Անդրկովկասում Ռուսաստանի շահերին վնասելու՝ հավաքական Արևմուտքի փորձերի մասին:

«Ընդ որում, նրանք բացահայտ և անպատկառ կերպով փորձում են միջամտել քաղաքական իրավիճակին։ Անդրկովկասում մենք դա կարող ենք տեսնել ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի օրինակով»,- անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։

Շոյգուն նշել է՝ Ռուսաստանի և անդրկովկասյան պետությունների, այդ թվում՝ Վրաստանի միջև անլուծելի հակասություններ չկան, և մեջբերել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքերը․

«Բրյուսելը վրացիներին վախեցնում է Եվրամիության հետ մերձեցման գործընթացի սառեցմամբ։ Իրականում եվրաինտեգրումը դիմակ է հետխորհրդային հանրապետությունների ռազմականացման համար։ Դա տեղի է ունեցել Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի հետ, այժմ տեղի է ունենում Ուկրաինայի և Մոլդովայի հետ։ ԵՄ անդամակցության և Մոսկվայի հետ ռազմական դիմակայության միջև հավասարության նշան դնելու մասին 2024 թվականին անկեղծացել է Արևմուտքի կողմից առաջադրված և Ֆրանսիայի նախկին քաղաքացի, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին. «Նախորդ ընդլայնումը լրացուցիչ անվտանգություն է ապահովել ԵՄ-ի համար, հաջորդ ընդլայնումը լրացուցիչ անվտանգություն կապահովի և ԵՄ-ի, և մեզ համար»։

Կարդացեք նաև

  • Մոսկվայի կոշտ ազդանշանները և Երևանի լռությունը. Արդյո՞ք գազային արտոնությունները պահպանելու շանսեր դեռ կան
  • Հենց հիմա Ադրբեջանին են տալիս Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու իրավունքը. մեզ իրավազուրկ պետություն են դարձնում. Հակոբ Բադալյան
  • Կո՛չ եմ անում. արցախցիները պետք է դիմեն միջազգային տրիբունալներ. Բաքուն վախենում է քաղաքական սանկցիաներից. Արա Ղազարյան

Զուրաբիշվիլին կոչ է արել վրացիներին ձգտել ԵՄ-ին, որպեսզի թույլ չտան Ռուսաստանի գերիշխանությունը Սև ծովում։ Նրա խոսքերը ևս մեկ անգամ հաստատեցին այն ճշմարտությունը, որ առանց ՆԱՏՕ-ի ընդլայնման՝ ԵՄ ընդլայնում չի լինում, և հակառակը՝ առանց ԵՄ ընդլայնման՝ ՆԱՏՕ-ի ընդլայնում չի լինում։ Եթե որոշ երկրներ անդամակցում են ԵՄ-ին և չեն անդամակցում ՆԱՏՕ-ին, կամ անդամակցում են ՆԱՏՕ-ին, բայց չեն անդամակցում ԵՄ-ին, դա ժամանակավոր իրավիճակ է։ Վաղ թե ուշ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի սահմաններն ամբողջությամբ կհամընկնեն։ Վերջերս ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը դրա ապացույցն է։

Արևմուտքը խաղադրույք է կատարում Վրաստանի վրա՝ Սև ծովին մոտ լինելու պատճառով։ Մոսկվայի հետ ուղիղ առճակատումից խուսափելու Թուրքիայի դիրքորոշման պատճառով Վաշինգտոնին և Բրյուսելին անհրաժեշտ է պահեստային պլացդարմ տարածաշրջանում։ Վրաստանն իր աշխարհաքաղաքական ներուժով ամերիկացիների ու եվրոպացիների համար չի փոխարինի Թուրքիային, բայց կարող է հանդես գալ՝ որպես հակառուսական հենարան։

Արևմուտքին ռազմավարական առումով ձեռնտու է ստեղծել Կիև-Թբիլիսի հակառուսական առանցքը, որը գոյություն ուներ Կիևում և Թբիլիսիում Վիկտոր Յուշչենկոյի և Միխայիլ Սահակաշվիլիի նախագահության ժամանակ։ Նրանց Վրաստանում երկրորդ Սահակաշվիլի է պետք։ Նա մոլեռանդորեն աջակցում էր ՎՈՒԱՄ (Վրաստան-Ուկրաինա-Ադրբեջան-Մոլդովա) հակառուսական դաշինքին, որը հիմնադրվել է 1997 թվականին։ ՎՈՒԱՄ-ը ստեղծվել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի առաջարկով՝ Սևծովյան տարածաշրջանում ռուսական ազդեցության աճը թույլ չտալու համար։ Ոչ մի կառուցողական բանի ՎՈՒԱՄ-ն ընդունակ չէր. այն գիտեր, թե ինչպես քանդել, բայց չգիտեր՝ ինչպես կառուցել։

Այս պահին ՎՈՒԱՄ-ը մշուշոտ կառույց է՝ դանդաղ օրակարգով, իսկ Արևմուտքին պետք է, որ այն աչքի ընկնի հակառուսական նախաձեռնություններով։ Վրաստանի վերածումը հակառուսական հարթակի կդառնա ՎՈՒԱՄ-ի վերակենդանացման սկիզբը։ Դրա համար էլ Եվրոպա փախած վրացական ազգայնական ընդդիմությունն ակտիվ հակառուսական քարոզչություն է վարում՝ վրացական հասարակությանը նախապատրաստելով «ռուսական աշխարհի» հետ թշնամանքի։

Այսպես, Վարշավայում տեղակայված Մարշալի գերմանական հիմնադրամի անդրատլանտյան անվտանգության ծրագրի ավագ համակարգող Էլենե Կինցուրաշվիլին ռումինական Karadeniz-press վերլուծական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է. «Հարավային Կովկասը հեռանում է տարածաշրջանային այն կարգից, որտեղ գերիշխում է Ռուսաստանը, և շարժվում է դեպի ավելի մասնատված ու բազմաբևեռ կարգ։ Բայց Ռուսաստանի ազդեցության նվազումը չպետք է շփոթել արդիականության կորստի հետ։ Մոսկվան կորցրել է տարածաշրջանի անվտանգության ոլորտում որպես անփոխարինելի միջնորդ  հանդես գալու իր կարողության զգալի մասը՝ միաժամանակ պահպանելով ձևավորվող կարգի վրա ազդելու և այն ապակայունացնելու էական ներուժը»։

Արևմտյան և արևմտամետ քաղաքագետները միտումնավոր Անդրկովկասն անվանում են Հարավային Կովկաս, որպեսզի ընդգծեն դրա մեկուսացումը Ռուսաստանից։ Անդրկովկասը պատմականորեն հաստատված տերմին է Ռուսաստանի պատմության և քաղաքականության մեջ։ «Հարավային Կովկաս» տերմինը քարոզչական նորույթ է, որը նախանձախնդրորեն սերմանվում է արևմտյան ԶԼՄ-ների կողմից ԽՍՀՄ փլուզումից ի վեր։

«Վրաստանի ներկայիս տարածաշրջանային իրավիճակը որոշվում է նրա աշխարհագրության և քաղաքականության միջև աճող հակասությամբ․.. Իրավիճակը զգալիորեն վատթարացել է։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը փաստացի փակուղի է մտել, և Եվրահանձնաժողովն այժմ նրան թեկնածու երկիր է անվանում միայն խոսքով։ Վրացական իշխանությունները բազմիցս առաջ են քաշել այն պնդումները, թե արևմտյան խաղացողները փորձում են ապակայունացնել Վրաստանը կամ երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։ ..․Վրաստանը խորը հետընթաց է ապրում ժողովրդավարությունից, իսկ Բրյուսելի հետ քաղաքական հարաբերությունները վատթարացել են աննախադեպ կերպով»,- դժգոհում է Կինցուրաշվիլին՝ միևնույն ժամանակ ձևացնելով, թե Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու՝ Արևմուտքի կողմից Թբիլիսիին ներկայացվող պահանջի մասին լուրերը ճիշտ չեն։

Մինչդեռ դեռ 2024 թվականին հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Վրաստանը չի ենթարկվել ծանրագույն ճնշմանը և «երկրորդ ճակատ» չի բացել ՌԴ-ի դեմ։ «Մենք չենք ենթարկվել ծանրագույն համակարգված ճնշմանը, չենք բացել երկրորդ ճակատը, չենք միացել պատժամիջոցներին ..․, ինչը երկրին կբերեր տնտեսական աղետ և պատերազմ։ Հսկայական ռիսկի գնով մենք երկրի համար պահպանեցինք խաղաղությունը»,- ասել է Ի. Կոբախիձեն։

Նման գնահատականներ բազմիցս հնչել են նաև ավելի ուշ։

Ոչ աշխարհագրական, ոչ մտավոր առումով Վրաստանը չի կարելի անվանել Եվրոպայի մաս։ Հին հույների պատկերացմամբ՝ Սև ծովը Եվրոպան բաժանում էր Ասիայից, այլ ոչ թե միացնում դրանք։ Ավստրիայի արտաքին գործերի նախարար Մետերնիխի համար Եվրոպան ավարտվում էր «Վիեննայի արևելյան ծայրամասից այն կողմ», բայց ոչ Կովկասյան լեռնաշղթայից այն կողմ։ Նախկին խորհրդային հանրապետություններին ԵՄ-ով գայթակղելով՝ Բրյուսելը ձգտում է ոչ թե դրանք վերածել եվրոպական երկրների, այլ փորձում է «ցեմենտացնել» դրանց կախվածությունն Արևելքի և Արևմուտքի միջև՝ արգելափակելով նրանց ինտեգրումը եվրասիական քաղաքական-տնտեսական տարածքին։

ՆԱՏՕ-ն ձգտում է արգելափակել Ռուսաստանին Սև ծովում և փակել նրա մուտքը Միջերկրական ծով։ Փակել ելքը դեպի Միջերկրական ծով՝ նշանակում է փակել ելքը դեպի Համաշխարհային օվկիանոս, որը ողողում է Միացյալ Նահանգների, Կանադայի և նրա շատ դաշնակիցների ափերը։ Ահա թե ինչու Սևծովյան ավազանում Ռուսաստանի հետ դիմակայությունում Արևմուտքը կրկնակի խաղադրույք կկատարի Վրաստանի վրա։

Պրակտիկան ցույց է տալիս, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հետխորհրդային հանրապետությունների մերձեցման հաջորդ քայլն այդ հանրապետությունների զինված ուժերի մասնակցությունն է հավաքական Արևմուտքի կողմից մղվող նեոգաղութային պատերազմներին (Իրաք, Աֆղանստան) կամ Մոսկվայի հետ ուղղակի զինված հակամարտությանը (Վրաստանը՝ 2008-ին, Ուկրաինան՝ 2022-ից)։ Թբիլիսիում դա հասկանում են և չեն ուզում խաղալիք լինել ՆԱՏՕ-ի ռազմավարների ձեռքում։

Վլադիսլավ Վորոնցով

ritmeurasia.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի




—

Հենց հիմա Ադրբեջանին են տալիս Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու իրավունքը

Հոկտեմբեր 1, 2026

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • «Ռոսատոմը» կարող է Հայաստանին նաև մոդուլային ատոմակայան առաջարկել, որովհետև Չինաստանի հետ ունի նման փորձ: ԱՄՆ-ը մոդուլային ատոմակայան չունի, և հայտնի էլ չէ՝ երբ կունենա: Բայց «Ռոսատոմի» տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը երեկ Հայաստանից հեռանալիս ասաց՝ մինչև 2040թ. հոսանքի պակասորդ չունենալու համար 1000 մեգավատտանոց ատոմակայան է պետք, այսինքն՝ ոչ թե մոդուլային, այլ մեծ ատոմակայան: Էլ չենք խոսում այն մասին, որ ատոմային էներգետիկա չունենալը պետության համար ռեպուտացիոն և անվտանգային կորուստներ կարող է ունենալ: Այնպես որ, ՄԱԿ-ի ամբիոնից մոդուլային ատոմակայանի մասին Փաշինյանի հայտարարությունն առաջինը չէ, որը հետո մեկ այլ հայտարարությամբ հերքվել է նրա իսկ կողմից: 

Հիշեցնենք. օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկմանը, որտեղ իր ելույթում հայտարարեց՝ «Նոր ատոմակայանը մոդուլային կլինի»:

Կարդացեք նաև

  • Մոսկվայի կոշտ ազդանշանները և Երևանի լռությունը. Արդյո՞ք գազային արտոնությունները պահպանելու շանսեր դեռ կան
  • Վրաստանին դրդում են պատերազմի Ռուսաստանի հետ, բայց դա լիովին հակասում է նրա շահերին
  • Ռուսաստանի էներգետիկ առաջարկն ու ՀՀ իշխանությունների «դիվերսիֆիկացիան». Ի՞նչ է թաքնված «Ռոսատոմի» և Երևանի բանակցությունների հետևում

Սեպտեմբերի 29-ին Երևանում «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը ներկայացրեց ռուսական առաջարկի մանրամասները․ նոր՝ մոտ 1000 մեգավատտ հզորությամբ բլոկ, գործող Մեծամորի ԱԷԿ-ը մինչև 2046 թվականը աշխատեցնելու հնարավորությունը և այդ տարբերակի զգալի լրացուցիչ արժեքը։ Նա նաև առաջարկեց ռուսական նախագիծը դարձնել միջազգային՝ եվրոպական և ասիական ընկերությունների մասնակցությամբ։

Չինաստանն այն 5 երկրներից մեկն է, որի հետ Հայաստանի կառավարությունը բանակցություններ է վարում նոր ատոմակայան կառուցելու և Մեծամորի ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) փոխարինելու նպատակով: Հայաստանի ներկայիս ատոմակայանի շահագործման ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև 2036 թվականը։ Փաշինյանի կառավարությունը քննարկում է նոր՝ հիմնականում փոքր մոդուլային ռեակտորների (SMR) կառուցման հարցը, նոր ատոմակայանի տեխնոլոգիաների առաջարկներ է դիտարկում հինգ երկրներից՝ Չինաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից և Հարավային Կորեայից:

Չինաստանի ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել են, որ Պեկինը պատրաստ է ակտիվորեն մասնակցել Հայաստանում միջուկային էներգետիկայի զարգացմանը և նոր էներգաբլոկի կառուցման նախագծերին: Չինաստանի մասնագետներն արդեն ներկայացրել են իրենց տեխնոլոգիական առաջարկները, և հայկական պատվիրակությունները նախկինում այցելել են Չինաստան՝ տեղում ծանոթանալու նրանց փորձին։

  • Կարծես թե Պեկինը Հայաստանում ատոմակայան կառուցելու հարցում հրապարակային պատրաստակամություն չի հայտնել, Չինաստանի ներկայացուցիչները հայտարարել են, որ Պեկինը պատրաստ է ակտիվորեն մասնակցել Հայաստանում միջուկային էներգետիկայի զարգացմանը և նոր էներգաբլոկի կառուցման նախագծերին: Կարծում եմ՝ ատոմակայան կառուցելու հարցում Չինաստանը Հայաստանում Ռուսաստանի հետ չի մրցակցի: Տնտեսական տեսանկյունից ամենաշահեկան առաջարկ անելու հնարավորություն «Ռոսատոմն» ունի: Եվ, թերևս, դրանով է պայմանավորված Փաշինյանի այն հայտարարությունը, որ նոր ատոմակայան կառուցելու համար գործընկեր ընտրելու մոտիվը բացառապես տնտեսական է լինելու: Սա իր տեսակի մեջ նահանջի ճանապարհ է Փաշինյանի համար:

  • Անկասկած է, որ Հայաստանի ատոմակայանը Թուրքիայի թիրախում է, որովհետև թիրախում է Հայաստանը: Ատոմակայանը զսպող գործոն է ընդհուպ Հայաստանի դեմ ռազմական գործողությունների համար, որովհետև վնասվելու դեպքում վնասվողը միայն Հայաստանը չի լինելու: Եվ բնական է, որ ուզում են, որ Հայաստանի «Մեծամորի» ատոմակայանը փակվի, և ամեն ինչ անելու են, որ նոր ատոմային կայան չկառուցվի: Պետք է հասկանալ, որ ատոմակայան ունենալը միայն էներգիայի աղբյուր չէ, այն աշխարհաքաղաքական կշիռ է հաղորդում մեր Հայաստանին:
  • Մի քանի ամիս առաջ 2-3 շաբաթում Վրաստանում մի քանի անգամ համատարած հոսանքի անջատում եղավ, և դրա պատճառն այն է, որ Վրաստանի էներգետիկ համակարգը անջատվել էր Ադրբեջանի էներգետիկ համակարգից, լարումը կտրուկ ընկել էր, ու ողջ Վրաստանը թաղվել էր խավարի մեջ: Սա լուրջ ահազանգ է Հայաստանի համար, թե ինչ կլինի, երբ մեր էներգետիկ համակարգն էլ միավորվի Ադրբեջանի համակարգի հետ:
  • Մոսկովյան քննարկումների առանցքում կարևոր է լինելու այն հանգամանքը, թե ինչ է Փաշինյանի հետ խոսել Լիխաչովը Հայաստանում: Մոսկովյան հանդիպման թե՛ լինելը, թե՛ օրակարգը հենց դրանից է կախված: Եվ երբ Լիխաչովը հայտարարում է, որ Երևանն առաջիկայում կասի՝ ում հետ է ատոմակայան կառուցելու, սա ուշադրության արժանի քաղաքական հայտարարություն է:
  • Գաղտնիք չէ, որ Հայաստանի հարցերով Ռուսաստանում զբաղվում է  Կիրիենկոն, և այս համատեքստում պետք է հիշել, որ դրանից առաջ Կիրիենկոն «Ռոսատոմի» ղեկավարն էր: Սա ուշադրության արժանի հանգամանք է, եթե հաշվի առնենք, որ Հայաստան գալուց առաջ Լիխաչովը հանդիպել էր Պուտինի հետ:
  • Ենթադրենք՝ Եվրոպան Հարավային Կովկասում Փաշինյանի հետ չի աշխատում, ո՞ւմ հետ է աշխատելու, եթե Հայաստանը միակն է, ում հետ Եվրամիությունը կարող է խոսել, աշխատել Հարավային Կովկասում ազդեցություն հաստատելու հարցով: Եվրոպայի վերաբերմունքը Փաշինյանի համար ճակատագրական նշանակություն չունի. շատ ավելի կարևոր են նրա համար Ադրբեջանն ու Թուրքիան:
  • Մի՞թե Ռուսաստանն իսկապես կարծում է, որ Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հարցի առաջ է կանգնած… կարծում եմ՝ ոչ: Ռուսաստանը գիտի, որ դա հնարավոր չէ: Այս առերևույթ սրացումների պատճառն այլ է: Խորքում այլ օրակարգեր կան: Այս իրավիճակը ձեռնտու է Ռուսաստանին, խորքային անհանգստության պատճառներ Մոսկվան չունի: Ռուսաստանի համար մի կարևոր խնդիր կա, որ Եվրոպայի լիբերալ-գլոբալիստական շրջանակին հնարավորություն չտա Հարավային Կովկասում երկրորդ ճակատ բացել:
  • Կարծում եմ՝ տարածաշրջանում Թուրքիայի գործոնը Ռուսաստանը պայմանավորում է ՆԱՏՕ-ի հանգամանքով: Ռուսական ռազմաբազայի մասին խոսակցություններ բացելով՝ Ռուսաստանը հասկացնում է, որ դիտարկում է Թուրքիայի հետ ներկայիս հարաբերությունների ապամոնտաժում, Թուրքիայի հանդեպ քաղաքականության վերանայում:
  • Հիշեք՝ ի՞նչ պայման էր Ռուսաստանը դնում ՆԱՏՕ-ի առաջ ռուս-ուկրաինական պատերազմից 2 ամիս առաջ՝ ՆԱՏՕ-ի հետվերադարձ 1997թ. սահմաններին: Սա ցույց է տալիս, թե ինչ նշանակություն ունի այդ պատերազմը Ռուսաստանի համար: Սա Ուկրաինայի համար պատերազմ չէ, սա պրոցես է, որը կարող է հասնել մինչև հայ-թուրքական սահման: Մյուս կողմից պետք է հասկանալ, որ Վրաստանով դեպի Հայաստան երկաթուղու գործարկումը ոչ թե հայ-ադրբեջանական, այլ ռուս-ադրբեջանական պայմանավորվածություն է:

Հիշեցնենք. Ռուսաստանը պահանջում էր, որ ՆԱՏՕ-ն իր ռազմական ենթակառուցվածքները, զորքերը և սպառազինությունը դուրս բերի բոլոր այն երկրներից, որոնք դաշինքին անդամակցել են 1997 թվականի մայիսից հետո։

Այս պահանջը ներկայացվել էր 2021 թվականի դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ի կողմից հրապարակված անվտանգության երաշխիքների մասին պայմանագրերի նախագծերում (ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ուղիղ 2 ամիս առաջ)։ 1997 թվականի «Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտի» սահմաններին վերադառնալու պահանջը գործնականում նշանակում էր հետևյալը. 

Զորքերի հետքաշում Արևելյան Եվրոպայից. ՆԱՏՕ-ն պետք է դադարեցներ ցանկացած ռազմական գործունեություն և հեռացներ իր ռազմական բազաներն ու ստորաբաժանումները 1997-ից հետո անդամակցած երկրներից։ Դա դե ֆակտո արգելք էր նշանակում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման համար այնպիսի պետություններում, ինչպիսիք են Լեհաստանը, Չեխիան, Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան և Մերձբալթյան երկրները (Էստոնիա, Լատվիա, Լիտվա)։ 

Դաշինքի ընդլայնման արգելք. Իրավաբանորեն ամրագրված հրաժարում ՆԱՏՕ-ի հետագա ցանկացած ընդլայնումից դեպի արևելք, հատկապես՝ Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության բացառում։ 

Հետխորհրդային տարածքի սահմանափակում. ՆԱՏՕ-ի կողմից ռազմական գործունեության դադարեցում Ուկրաինայում, Արևելյան Եվրոպայում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում։

Այս պահանջները ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից պաշտոնապես մերժվեցին 2022թ. հունվարին՝ որպես ինքնիշխան պետությունների իրավունքները սահմանափակող անընդունելի վերջնագիր։

  • Հիշենք, որ վերջերս Գերմանիայի արտգործնախարարը, որը երկար ժամանակից ի վեր հանդիպում չէր ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, հանդիպեց նրան: Սա տեղի է ունեցել կանցլեր Մերցի կուսակցության՝ Գերմանիայում ջախջախիչ պարտությունից հետո: Ի դեպ, այն սրահում, ուր ընթանում էին բանակցությունները, դիմացի պատին Պուտինի նկարն էր: Եթե Գերմանիայի ԱԳ նախարարը համաձայնում է բանակցել այդ պայմաններում, ուրեմն կարելի է պատկերացնել՝ որքան կարևոր էր Գերմանիայի համար Ռուսաստանի արտգործնախարարի հետ այդ հանդիպումը:
  • Եվրոպան ի վիճակի չէ այսօր վերջնագրերով խոսել. Ֆրանսիան, որը գտնվում է Մարի Լը Պենի հաղթանակից 5 պակաս վիճակում, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ առհասարակ, որ մի հատ էլ վերջնագիր ներկայացնի… այդ թվում՝ Փաշինյանին: Սա է այսօրվա Եվրոպան:
  • Մենք տեսնում ենք Գերմանիայի վարքագիծը, Ֆրանսիայի վարքագիծը, և այստեղ հարց է առաջանում՝ իսկ ինչ է մտածում այս ամենի վերաբերյալ Լոնդոնը: Հարց՝ իսկ ո՞ր կենտրոնն Ալիևի վրա ազդեցություն ունի: Մեծ Բրիտանիան:  Այսինքն՝ այն երկիրը, որի տակ է Ալիևների ֆինանսատնտեսական միջոցների պոչը: Այս պայմաններում կրկին ակտիվանում է այստեղ երկրորդ ճակատային սցենարը շարժելու մոտիվացիան: Ռուսաստանն ինչպե՞ս պետք է դրան հակադարձի՝ Հայաստանին Եվրոպայի գիրկը մղելո՞վ…

  • Թրամփի համար ցանկալի է Իսրայելի, Նեթանյահուի նկատմամբ ստանալ որևէ հակակշիռ, որովհետև Նեթանյահուն ակնհայտորեն Թրամփի համար պրոբլեմ է դարձել, և Էրդողանի հանդեպ Թրամփի վերաբերմունքը պայմանավորված է նաև այդ հանգամանքով:
  • Կարծում եմ՝ Ռուսաստանը Հայաստանում փորձում է փոխել իր ազդեցության կառուցվածը, և տնտեսական բաղադրիչը փակ հանդիպումներում քննարկումներում առաջնայինը չէ: Ռուսաստանը փորձում է վերափոխել իր ազդեցության կառուցվածքը, այդ թվում՝ հայ հասարակության շրջանում՝ նաև ընկալումների մակարդակում: Եվ սրան միտված տարբեր սցենարային գծեր են գործի դրված, այդ թվում, գուցե տարօրինակ հնչի, դեմոգրաֆիական տրամաբանությամբ:
  • Հիմա Ռուսաստանի համար շատ ավելի կարևոր է պահել երկաթուղու կոնցեսիայի իրավունքը, քան ռազմաբազան, որովհետև ես չեմ հասկանում՝ Ռուսաստանի ինչի՞ն է պետք այս նոր աշխարհակարգում այդ ռազմակայանը: Եթե Պուտինի համար կարևոր լիներ հայ ժողովրդի կարծիքն իմանալ ռազմաբազան հանելու հարցում, նա այդ հարցը Փաշինյանի հետ հանդիպմանը կբարձրացներ: Ռազմակայանները հիմա զուտ խորհրդանշական նշանակություն ունեն, և մենք տեսանք՝ Իրանն ինչ արեց ամերիկյան ռազմակայանների հետ:
  • Հայաստանից ռազմաբազան հանելու՝ Պուտինի հայտարարությունն այն դերակատարների համար էր, ովքեր կառուցում են նոր աշխարհակարգը: Այս համատեքստում Պուտինն ասում է՝ պատրաստ եմ հանել ռազմաբազան: Բնականաբար, փոխարենը ինչ-որ կարևոր բան կուզի, չեմ կարող ասել՝ ինչ: Ամբողջ հարցն այն է, որ կոնցեսիա վերցնողը, ռազմաբազա հանողը Փաշինյանը չէ: Երբ խոսում ենք խոշորագույնների միջև փոխհարաբերությունների մասին, բոլորը բոլորին կարող են վնասել. դա թույլ չտալու համար ինչ-որ պահի կպայմանավորվեն:
  • Իսկ արդյո՞ք ադապտացիայի ռեժիմ կարող է աշխատել նաև գազի մասով, և Հայաստանը ռուսական գազ, բայց Ադրբեջանի անունով կսկսի ներկրել ոչ թե Ռուսաստանից, այլ Ադրբեջանից, ու ի՞նչ կստանա դրա դիմաց Ռուսաստանը: Իսկ կարո՞ղ է դա ուզում են անել, որ Ադրբեջանի միջոցով դեպի Ռուսաստան կոմունիկացիայի մի նոր գիծ բացվի:
  • Փաշինյանն ինչպե՞ս պետք է Հայաստանի հասարակությանը համոզի, որ պետք է ադրբեջանական գազ գնի: Նույն կերպ, ինչպես համոզեց, որ պետք է մարսել Արցախի կորուստը: Այսինքն՝ կասի, իբրև թե սա արվում է Հայաստանի անկախության համար… Նաև կասի՝ Ռուսաստանը մեզ ուզում է պատժել գազը թանկացնելով, բայց մենք հո տեղի չե՞նք տա ու կորցնենք մեր անկախությունը: Փաշինյան ֆիգուրն ապահովում է Ռուսաստանի ալիբին, որովհետև հասարակության մի զգալի մասն էլ օբյեկտիվորեն գազի թանկացման համար Փաշինյանին է մեղադրելու: Այս մեխանիզմը խաղարկելով է, որ Արցախի կորստից հետո Փաշինյանը մնացել ու շարունակում է մնալ իշխանության:
  • Երկաթուղին Ռուսաստանը 2008-ին կառավարման է վերցրել, որպեսզի հետագայում Եվրոպայով ճանապարհ ունենան դեպի Չինաստան: Կայսրությունները 30-40 տարվա կտրվածքով են մտածում: Դրա համար են իրենք հիմա խոսում Թուրքիայի հետ, զուտ երկաթուղու հարցով: Եթե ուզենան Հայաստանը պաշտպանել, մի խոսքով կպաշտպանեն: Ինչների՞ն է պետք 102-րդ ռազմակայանը, երբ այսօրվա աշխարհում դրոններով այն կարող են քարուքանդ անել: 
  • Սիմվոլներն աշխատում էին հին աշխարհում: Նոր աշխարհում պետության ղեկավարին կարող են իր ննջարանից վերցնել ու տանել, բանտարկել:
  • Եթե մենք ունենք իշխանություն, որն իր կորուստները որպես հաղթանակ է ներկայացնում, բնական է, որ դրսում նրան ներկայացվելու են պահանջներ, ինքն էլ դրանք կատարելու է: 
  • Մարդը, որը ամեն պատեհ-անպատեհ առիթով խոսում է Հայաստանի ինքնիշխանության մասին, Հայաստանին վերաբերող հարցերով ասում է՝ ինչ ուզում եք, արեք, ուզում եք ռազմաբազան հանեք՝ հանեք, ուզում եք ՀԱՊԿ-ից հանեք՝ հանեք… Սա մակույկով ծովին հանձնված մարդու վարքագիծ է: Մենք ամեն օր մեր ինչ-որ իրավունք արտապատվիրակում ենք: 
  • Հենց հիմա մենք Ադրբեջանին տալիս ենք Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու իրավունքը: Մենք իրավազուրկ պետություն ենք դառնում, իսկ այդ պետություններն ի՞նչ ճակատագիր են ունենում: Մեր հասարակությանը հիմա դաստիարակում են այնպես, որ դու պետք է հավատաս նրան, ինչ շոշափում ես: Ֆեստիվառը շոշափում ես, էժան ավիատոմսը, վիզան դեպի Եվրոպան շոշափում ես, իսկ անցյալդ՝ ոչ: Սա են հիմա ներարկում մեր հասարակության մեջ: Ես դեմ չեմ դեպի Եվրոպա ճամփորդելուն, բայց երբ դա դառնում է պետության ընկալման առանցքը, չափման գլխավոր միավորը, սա նշանակում է, որ այդ պետությունը, մեղմ ասած, որևէ հեռանկար չունի:

  • Երբ սովորական մարդը թքած ունի՝ Արցախը կա, թե չէ, կարևորը նախկինները կալանավորվում են, ու ինչ-որ տեղից փող է գալիս, ուրեմն մենք ինչ-որ տեղ խոշոր բացթողում ենք ունեցել: Սա մեծագույն խնդիր է: Մարդկային այդ տեսակը աղբ չէ, այլ մեր օրգանիզմի մի մասն է, որը պետք է բուժել: Օրգանիզմն այնքա՜ն հիվանդ է: Երեք տասնամյակ պետական էլիտա եղածներն այս մասին պետք է մտածեին՝ ունենալով մեր միջավայրային ռիսկերը: Չի եղել պետության օրակարգում այն հարցը, թե ինչպիսի սովորական մարդ ենք ուզում ունենալ մենք: Եվ սա մեծագույն բաց է, սա վերածվել է մեծագույն հանքի, որն արդյունահանում են անդադար, ու դեռ չի սպառվում:
  • Պետք չէ գերագնահատել ԵԽԽՎ-ի զեկույցն ու ելույթները, որովհետև դա այն կառույցը չէ, որն էական ազդեցություն երբևէ ունեցել է կամ կունենա: Այնտեղ կարող են արտահայտվել նաև ներեվրոպական տրամադրությունները: Անկասկած է, որ դա մի հարթակ է, որտեղ, այո, պետք է ընդդիմությունն էլ աշխատի, և ես ողջունում եմ, որ ընդդիմությունը ԵԽԽՎ-ում աշխատում է:

Մանրամասները՝ տեսանյութում:




—

Աշխարհը մոտեցել է զարգացման վճռորոշ շրջադարձային պահին. Վլադիմիր Պուտին

Հոկտեմբեր 1, 2026

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր, հոկտեմբերի 1-ին՝ «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի 23-րդ տարեկան հանդիպման լիագումար նիստում հայտարարել է, որ միջազգային հարաբերություններում ուժի վրա հիմնված քաղաքականությունը չի կարող երկարաժամկետ դրական արդյունքի հանգեցնել։ «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի 2026 թվականի հանդիպման թեման է «Պատասխանատվություն ապագայի համար․ հնարավո՞րի սահմանները, թե՞ հնարավորություններ՝ առանց սահմանների»։

Պուտինի խոսքով՝ աշխարհում ընթացող փոփոխությունները հասել են այնպիսի փուլի, երբ պետությունները պետք է հաշվի առնեն միմյանց շահերը և խնդիրները լուծեն երկխոսության միջոցով։ Նա ընդգծել է, որ միջազգային անվտանգության համակարգը պետք է հիմնված լինի հավասարության, ինքնիշխանության նկատմամբ հարգանքի և պետությունների անվտանգության շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա։

ՌԴ նախագահը նշել է, որ ուժի և ճնշման միջոցով սեփական քաղաքականությունը պարտադրելու մոտեցումը արդյունավետ չէ՝ այդ համատեքստում հիշատակելով ռուսական «ուժ կա, խելք պետք չէ» արտահայտությունը։

Պուտինը նաև հայտարարել է, որ ներկայում աշխարհը գտնվում է գլոբալ զարգացման շրջադարձային փուլում, իսկ միջազգային հարաբերությունների նոր համակարգի ձևավորումը պահանջում է տարբեր երկրների միջև երկխոսություն և շահերի հավասարակշռում։

Կարդացեք նաև

  • Դեմարշդ ո՞ւմ դեմ է, Ռուսաստանի՞. Այդ թոկը ձեր վզին Ադրբեջանն է դրել.  Տիգրան Աբրահամյան
  • Հարց եմ տալիս՝ ո՞վ է ռուսների տեղը գալու. եթե Ալիևն ու Էրդողանն էս ծաղրածուի վրա սրբում են կոշիկները, Պուտինն իրենցից վա՞տ տղա է, որ չսրբի. Միհրան Հակոբյան
  • Ինչո՞ւ է Փաշինյանը կրակում Հայաստանի ոտքին՝ քաշելով դեպի անդունդ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շնորհակալ է ԱՄՆ առաջին տիկնոջը՝ Ուկրաինայի հետ կապված հումանիտար հարցերի լուծմանն ուղղված ջանքերի համար։

Պուտինը նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունի «բավական լավ, երկար տարիների հարաբերություններ» և շնորհակալություն է հայտնել նրան Ուկրաինայում կարգավորման ուղղությամբ գործադրած ջանքերի համար։

ՌԴ նախագահը  նաև հայտարարել է, որ աջակցում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ եռակողմ հանդիպման անցկացմանը։

Միաժամանակ Պուտինը նշել է, որ նման հանդիպման համար անհրաժեշտ է նախապես օրակարգ ունենալ։

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածների հետևանքով Ռուսաստանի ՀՆԱ-ի շուրջ 1%-ն է կորուստ ունեցել։

Միաժամանակ նա նշել է, որ Ռուսաստանի պատասխան հարվածներից հետո Ուկրաինան, իր գնահատմամբ, այլևս չունի մետալուրգիական արդյունաբերություն։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածների հետևանքով Ռուսաստանի ՀՆԱ-ի շուրջ 1%-ն է կորուստ ունեցել։ Նա նշել է, որ Ռուսաստանի պատասխան հարվածներից հետո Ուկրաինան, իր գնահատմամբ, այլևս չունի մետալուրգիական արդյունաբերություն։

Պուտինի ելույթի կարևոր թեզերը.

  • Ներքին անհավասարակշռությունները և խորհրդային ղեկավարության մի քանի սերունդների սխալները դարձան ԽՍՀՄ փլուզման պատճառներից մեկը: Արևմուտքի հանդեպ կույր վստահությունը և «ջենտլմենական պայմանավորվածությունների» նկատմամբ հավատը չար կատակ խաղացին ԽՍՀՄ-ի հետ: Խորհրդային Միության փլուզումը ողբերգություն դարձավ տասնյակ միլիոնավոր մարդկանց համար, ովքեր միանգամից հայտնվեցին սահմաններից այն կողմ:
  • Արևմուտքում մինչ օրս Ռուսաստանի մասին ասում են. «Մենք պետք է վերջնականապես քանդենք կայսրությունը»: Եվ սա այն դեպքում, երբ առկա էին ՌԴ-ի՝ արևմտյան քաղաքակրթության մաս դառնալու բազմամյա փորձերը։
  • Մեր նախնիների ժառանգությունը, որոնք կառուցել են եզակի երկիր, պետք է ամրապնդվի, բայց առանց ապագայի անցյալը կորցնում է իր իմաստը:
  • «Ամեն ինչ կարող էր բոլորովին այլ կերպ դասավորվել, եթե Սառը պատերազմի տարիներին սպառազինության կոճակի մոտ լիներ արհեստական բանականություն, այլ ոչ թե մարդ»,-հայտարարել է Պուտինը՝ հիշելով 1983 թվականի դեպքը, երբ ամերիկյան հրթիռների արձակման մասին ազդանշանից հետո փորձառու սպա Պետրովը կասկածել էր խափանման մեջ և ճիշտ էր դուրս եկել։ Պուտինը նաև մատնանշել է այնպիսի զենքերի կիրառման ռիսկերը աշխարհում, որոնք կարող են ոչնչացնել ամենայն կենդանի։ Նա նշել է, որ հարկավոր է կրկին բարձրացնել զինված առճակատման կանոնների հարցը:
  • Հարկավոր է մտածել այն մասին, թե ինչպես պահպանել գլոբալ խաղաղությունն ու անվտանգությունը:
  • Աշխարհը մոտեցել է զարգացման վճռորոշ շրջադարձային պահին:
  • Ինչպես ասում էր հայրենական քաղաքական մտքի հայտնի դասականը՝ չպետք է անտառը չտեսնել ծառերի հետևում:
  • Խախտվում են համաշխարհային քաղաքականության բոլոր երևակայելի և աներևակայելի տաբուները:
  • Ճշմարտությունն այն է, որ ոչ թե մենք ենք պատերազմ սկսել, այլ պատերազմ են սկսել մեր դեմ՝ խրախուսելով ազգայնականությունը և ռուսատյացությունն Ուկրաինայում: ՆԱՏՕ-ն պետք է չսկսեր մեր պատմական տարածքների յուրացումը:
  • «Ուժը կա, խելք պետք չէ»՝ սկզբունքը երբեմն առաջնորդող է թվում որոշ միջազգային խաղացողների համար. մենք պատմությունից հիանալի գիտենք, որ դա երբեք լավ տեղ չի տանում:
  • Մենք ստիպված կլինենք ապրել ծայրահեղ անկայուն, փոփոխական աշխարհում:
  • Մեր մեծ երկիրը կառուցած նախնիների ժառանգությունը պետք է պահպանվի ու ամրապնդվի: Բայց չի կարելի այն վերածվել անցյալի մեծության թանգարանի։ Հարկավոր է քայլել ժամանակին համընթաց:
  • Մեզ ասացին, որ ՆԱՏՕ-ի շարժ դեպի արևելք չի լինելու, բայց հենց նույն պահին էլ խաբեցին:
  • Ռուսաստանը հույս ունի, որ Հորմուզի նեղուցը կբացվի, իսկ Իրանի նկատմամբ պատժամիջոցները կհանվեն:
  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածների հետևանքով Ռուսաստանի ՀՆԱ-ի շուրջ 1%-ն է կորուստ ունեցել։ Նա նշել է, որ Ռուսաստանի պատասխան հարվածներից հետո Ուկրաինան, իր գնահատմամբ, այլևս չունի մետալուրգիական արդյունաբերություն:
  • Ռուսաստանը չի պատրաստվում հարվածներ հասցնել Ուկրաինային զենք մատակարարող երկրների ձեռնարկություններին, սակայն այդ հանգամանքը Մոսկվան դիտարկում է որպես սպառնալիք և հետևում է իրավիճակին:
  • Ռուսաստանը հույս ունի, որ Հորմուզի նեղուցը կբացվի, իսկ Իրանի նկատմամբ պատժամիջոցները կհանվեն:
  • Ռուսաստանին միտումնավոր դրել են այնպիսի իրավիճակում, երբ երկիրը ստիպված է եղել զենքով պաշտպանել իրեն։
  • Ռուս զինվորականները երբեք առաջինը չեն հարձակվել այն օբյեկտների վրա, որոնք անմիջականորեն չեն առնչվում հակառակորդի ռազմական ենթակառուցվածքին:
  • Ռուսաստանի կամ Կալինինգրադի դեմ ուղիղ հարձակման դեպքում կարող է առաջանալ Ռուսաստանի զինանոցում առկա բոլոր զինատեսակների կիրառման հարցը։ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունեն:
  • Ռուսաստանը չի մոռացել այն հանգամանքը, որ իր հակառակորդները նպատակ էին դրել երկրի ռազմավարական պարտությանը:
  • Ռուսաստանը համաչափ պատասխան կտա ռուսական նավերը գրավելու ցանկացած փորձի։ Ռուսաստանը կարող է պատասխան գործողություններ իրականացնել ցանկացած վայրում՝ այդ թվում Բալթիկ և Խաղաղ օվկիանոսներում:
  • Ռուսաստանը դեմ է նավագնացության սահմանափակումներին։ Այս ոլորտում նոր կանոններ մշակելու անհրաժեշտություն չկա, քանի որ անհրաժեշտ է պարզապես պահպանել գործող կանոնները։ Մենք ազատ նավագնացության կողմնակից ենք։ Մենք դեմ ենք ցանկացած սահմանափակման։ Պետք է պարզապես պահպանել գործող կանոնները և նոր բան չհորինել:
  • Ուկրաինայի կողմից ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածների հետևանքով Ռուսաստանի ՀՆԱ-ի շուրջ 1%-ն է կորուստ ունեցել։ Ռուսաստանի պատասխան հարվածներից հետո Ուկրաինան այլևս չունի մետալուրգիական արդյունաբերություն:
  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Բելգրադ իրեն չի «շփոթեցրել»։ «Աղջիկներն են շփոթվում, իսկ մեզ ոչինչ չի շփոթեցնում, մենք քաղաքականությամբ ենք զբաղվում»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

—

Մոսկվայի կոշտ ազդանշանները և Երևանի լռությունը. Արդյո՞ք գազային արտոնությունն

Հոկտեմբեր 1, 2026

Պետդումայի ութերորդ գումարման ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը նախօրեին անդրադարձել է Հայաստանի իշխանությունների եվրոպական ձտումներին՝ ասելով, թե Մոսկվան փչացրել է Երևանին այնպես, ինչպես ժամանակին փչացրել էր Ուկրաինային՝ էժան գազով։ Իսկ Հայաստանում բենզինի ներկայիս գները, նրա խոսքով, արտացոլում են նրա ձգտումները՝ միանալ ԵՄ-ին։

«Նրանք ուզում էին միանալ Եվրոպային, այնպես որ, թող այն լինի Եվրոպայի նման, քանի որ նրանք այդքան ձգտում են այնտեղ հասնել։ Կարծում եմ՝ գազի գները նույնպես կբարձրանան։ Եթե դուք անբարյացակամ եք ձեր հռետորաբանության մեջ, անբարյացակամ եք ձեր հարաբերություններում, ապա ինչո՞ւ պետք է զեղչով մատակարարենք՝ բարեկամությունից ելնելով»,- ասել է Կալաշնիկովը։

Խորհրդարանականը կարծում է, որ Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ վերաբերմունքի դրսևորումներին պետք է արձագանքել տնտեսական միջոցառումներով։ «Ես միշտ ասել եմ սա՝ օրինակ՝ Հունգարիայի կամ Սերբիայի վերաբերյալ։ Եթե կա անբարյացակամության դրսևորում, ապա մենք պետք է արձագանքենք դրան. այլ ճանապարհ չկա։ Հակառակ դեպքում, ինչպես մարդիկ կյանքում երես են առնում, այնպես էլ երկրներն են երես առնում»,- պարզաբանել է Կալաշնիկովը։

Նրա կարծիքով՝ «Ուկրաինան մի ժամանակ ևս  այդպիսին էր»։

Կարդացեք նաև

  • Բուժվե՛ք սերժացավից… Մինչև 2018-ն Ադրբեջանը 1-ին՝ 10 պատասխան էր ստանում, հիմա ասում են՝ եթե կրակեն, չենք պատասխանելու. Հայկ Մամիջանյան
  • Հենց հիմա Ադրբեջանին են տալիս Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու իրավունքը. մեզ իրավազուրկ պետություն են դարձնում. Հակոբ Բադալյան
  • Վրաստանին դրդում են պատերազմի Ռուսաստանի հետ, բայց դա լիովին հակասում է նրա շահերին

«Այս փաստերին արձագանքելու, կրթության, լրատվամիջոցների ավելի լավ ֆինանսավորման և տարբեր մարդասիրական նախագծեր իրականացնելու փոխարեն, մենք անընդհատ զեղչերով գազ էինք առաջարկում։ Ի՞նչ։ Ի՞նչ դարձավ այս գազը։ Սկզբում այն դարձավ փող օլիգարխների համար՝ նրանք էժան գազ էին օգտագործում մետաղ հալեցնելու համար, իսկ հետո՝ թշնամանք օլիգարխների միջև։ Եվ նրանց միջոցով այս թշնամանքն իջավ ներքև։ Սա շատ վտանգավոր բան է»,- եզրափակել է Կալաշնիկովը։

Դեռևս ամիսներ առաջ էլ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, թե ռուսական գազի արտոնյալ գինն օգնություն է Հայաստանի ժողովրդին՝ Ռուսաստանի հաշվին։ «Այդ արտոնությունը, որը ստանում են հայերը, միշտ ինչ-որ մեկի հաշվին է։ Դա երկնքից չի ընկնում, դա Ռուսաստանի Դաշնության հաշվին է։ Հայ ժողովուրդը մեր եղբայրական ժողովուրդն է և կմնա եղբայրական։ Բայց դա մեր հաշվին է, պետք է իրերն իրենց անուններով կոչել։ Օրինակ՝ եվրոպացիներին, երբ գազը վաճառում են 500-800 դոլարով, ոչ ոք իր հաշվին չի օգնում։

Ամերիկացիներն օգնում են եվրոպացիներին հենց իրենց՝ եվրոպացիների հաշվին, մեծ գումարների դիմաց»,- հայտարարել էր Դմիտրի Պեսկովն այս տարվա մայիսին ԵԱՏՄ Աստանայի աղմկահարույց գագաթնաժողովին ընդառաջ։ Նա նաև ասել էր, թե ռուսական գազի գինը Հայաստանի համար «ավելի քան արտոնյալ է», սակայն դա կփոխվի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից։ Զուգահեռաբար՝ Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի փոխնախագահն առաջարկել էր վերանայել Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվող գազային արտոնությունները։

Այսօր  Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով բնական գազի սակագնի հնարավոր փոփոխությանն ու սպառողների վրա դրա ազդեցությանը, հայտարարեց, որ այս պահին գազի գնի թանկացման վերաբերյալ որևէ ազդակ չկա։ Նա ասաց, որ հարցի քննարկումն այս պահին պատեհ չի համարում։ «Դուք գիտեք, էլի ասել եմ, մենք այս պահի դրությամբ որևէ նման ազդակ չունենք, հետևաբար՝ այդ հարցի քննարկումը պատեհ չեմ համարում… Երբ որ ազդակ կլինի, երբ որ իրավիճակ կլինի, մենք դրա մասին կմտածենք»,- ասաց նա։ Այս ֆոնին հարկ է հիշեցնել ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի կանխատեսումը, որ գազի սակագնի բարձրացումն ապոկալիպտիկ սցենար է։

Սակայն մինչ ռուսական իսթեբլիշմենթի ներկայացուցիչները՝ Պետդումայի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովից մինչև Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, բացահայտ և անթաքույց  հայտարարում են Հայաստանին տրվող գազային արտոնությունների վերանայման և «ուկրաինական սցենարի» հնարավորության մասին, Նիկոլ Փաշինյանը շարունակում է պահպանել ցուցադրական հանգստություն։ Ճեպազրույցում հայտարարելով, թե գազի թանկացման որևէ ազդակ չկա, և հարցի քննարկումը պատեհ չի համարում, Փաշինյանը կարծես  փորձում է փակել թեման։ Բայց որքանո՞վ է այս «վստահությունն» իրատեսական և փաստերով հիմնավորված։

Քաղաքական և տնտեսական շրջանակներում քննարկվող  առավել հավանական սցենարներից մեկն այն է, որ ՀՀ իշխանությունները հույս ունեն, կամ փակ խողովակներով փորձում են հասնել որոշակի համաձայնությունների Մոսկվայի հետ ԵԱՏՄ շրջանակում գործողությունները փոխհամաձայնեցնելու ուղղությամբ։ Այս տրամաբանությամբ՝ Երևանը ենթադրում է, որ քանի դեռ Հայաստանը պաշտոնապես դուրս չի եկել ԵԱՏՄ-ից և պահպանում է ինտեգրացիոն շրջանակային պարտավորությունները, տնտեսական կոշտ լծակները, մասնավորապես՝ գազի գնի կտրուկ բարձրացումը, կարող է հետաձգվել կամ հաջողությամբ կանխարգելվել ինչ-ինչ սակարկությունների միջոցով։ Այնուամենայնիվ, այս մոտեցումը պարունակում է  բազմաթիվ ռիսկեր։

Եթե Փաշինյանի վստահությունը հիմնված է բացառապես վերջին պահին Մոսկվայի հետ «լեզու գտնելու» կամ իրավիճակը ժամանակավորապես կոծկելու սպասումների վրա, ապա սա ավելի շատ հիշեցնում է խնդիրների հետաձգման, քան դրանց համակարգային լուծման տակտիկա։ Ռուսական կողմի հայտարարությունները վաղուց դադարել են լինել միայն զգացական հռետորաբանություն. դրանք վերածվում են հստակ պայմանների առաջադրման։

Այս ֆոնին իշխանությունների կողմից «ազդակներ չկան» վստահեցումը ծառայում է ոչ թե իրական անվտանգության ապահովմանը, այլ հետընտրական կամ ընթացիկ սոցիալական լարվածությունը ժամանակավորապես թուլացնելուց։ Սակայն, երբ գործադիրը խուսափում է բաց խոսել հնարավոր խնդիրների մասին, ցանկացած անակնկալ գների փոփոխություն կարող է ծանր հարված հասցնել Հայաստանի տնտեսությանն ու սոցիալական վիճակին։

Հետևաբար, Փաշինյանի այսօրվա վստահությունը կարող է լինել կամ փակ սենյակներում ձեռք բերված դեռևս փխրուն պայմանավորվածությունների արդյունք, կամ էլ իրականությունից կտրված մի լավատեսություն, որը հերթական անգամ Հայաստանը կկանգնեցնի տնտեսական լրջագույն ռիսկերին դեմ հանդիման։

—

Բարձր հարվածային կարողություն, օդային թիրախների հայտնաբերում․ ի՞նչ է տալիս Ադ

Հոկտեմբեր 1, 2026

Բաքվում անցկացվող «ADEX 2026» միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում առանձին տաղավարով ներկայացող Թուրքիան Ադրբեջանի հետ ավելի քան 500 միլիոն դոլարի պաշտպանական համաձայնագրեր է կնքել, ինչը ենթադրում է համագործակցություն պաշտպանական արդյունաբերության ոլորտում, համատեղ արտադրության կազմակերպում, տեխնոլոգիաների և պաշտպանական համակարգերի մատակարարում և այլն:

Եվ այսպես:

 Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Հալուք Գյորգյունը հայտարարել է, որ արդեն այս տարի Ադրբեջանին է մատակարարվելու թուրքական Turkish Aerospace Industries (TUSAŞ) ընկերության 14 միավոր HÜRKUŞ-2 ուսումնամարտական ինքնաթիռ, որի հիմնական առաքելությունը ռազմական օդաչուների բազային պատրաստությունն է։ HÜRKUŞ ընտանիքի զինված տարբերակը, սակայն, նախատեսված է նաև թեթև գրոհի, զինված հետախուզության և անմիջական ավիացիոն աջակցության առաջադրանքների համար։

 BAYKAR ընկերությունը պայմանագիր է ստորագրել Ադրբեջանին MIZRAK խելացի թափառող զինամթերքի մատակարարման վերաբերյալ:

Կարդացեք նաև

  • Նախիջևան․ հարձակողական դրվագներով զորավարժությունն ու TRIPP-ը՝ մեկ ռազմավարական հանգույցում
  • Եթե դրա դեմը չառնվի, կարող ենք ականատես լինել 2-րդ Նախիջևանի. Հովիկ Ավանեսով
  • Քադիր Չելիքը՝ «Միության ուժը-2026»-ում. Ադրբեջանի կիրառած սպառազինությունն ու խաղարկված դրվագների մեսիջները

Այն նախատեսված է միջին բարձրություններում մեծ հարվածային ազդեցություն ապահովելու համար, և առանձնանում է բարձր հարվածային կարողությամբ և գործողության մեծ հեռահարությամբ։ Համակարգն առաջարկվում է երկու հիմնական տարբերակով․ երկակի մարտագլխիկով տարբերակը ընդհանուր առմամբ կարող է կրել 40 կգ պայթուցիկ նյութ, մեկ մարտագլխիկովը՝ 20 կգ, ինչպես նաև՝ ռադիոհաճախական որոնիչի գլխիկ՝ թիրախի ճշգրիտ հայտնաբերման համար։ Այս կառուցվածքը թույլ է տալիս առաջարկել արդյունավետ և ճկուն լուծումներ՝ տարբեր առաջադրանքների համար։

 BAYKAR ընկերությունն առանձին պայմանագրով Ադրբեջանին կմատակարարի նաև Antidot համակարգ, որը պատկանում է ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) և ռադիոտեխնիկական հետախուզության օդային համակարգերի ընտանիքին:

Antidot-ը տեղադրվում է անօդաչու թռչող սարքերի, մասնավորապես՝ հարվածային Bayraktar TB2 ԱԹՍ-ների վրա, գործառույթն է՝ հակառակորդի ռադիոլոկացիոն կայանների ազդանշանների հայտնաբերումը, գրանցումը և նույնականացումը, ինչպես նաև՝ սպառնալիքների կոորդինատների հստակեցումը:

 Թուրքական առաջատար ASELSAN ընկերության հետ էլ Ադրբեջանը ALP-100 ռադարի ձեռքբերման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։

Ռադարային համակարգի հնարավորությունները, ինչպիսիք են՝ բարդ պայմաններում շահագործման հուսալիությունը, դաշտային պայմաններում շահագործման բնութագրերը, թիրախների հայտնաբերման և ուղեկցման հնարավորությունները: Հայտնաբերման կատարելագործված ալգորիթմների և թիրախների հետագծման բարձր ճշգրտության հնարավորության շնորհիվ ALP 100-G-ը ժամանակակից մարտադաշտում մարտունակության բարձրացման էական գործոն է համարվում: ALP 100-G-ը կարող է ծառայել նաև որպես ցամաքային ՀՕՊ համակարգերի հիմնական որոնման ռադար, ինչպես նաև՝ որպես հեռահար ռադարների լրացում՝ ծածկույթի բացերը լրացնելու համար։

Հակաօդային պաշտպանության ոլորտում հեղափոխական լուծում հանդիսացող ALP 100-G-ն AESA (Active Electronically Scanned Array) տեխնոլոգիայի միջոցով կարող է օդային սպառնալիքներին եռաչափ տարածությունում հետևել։ Այն ապահովում է բարձր շարժունակություն և դաշտային պայմաններում աշխատանքների արագ իրականացման հնարավորություն։

 Թուրքական ROKETSAN ընկերությունն Ադրբեջանին կմատակարարի Barbaros առափնյա պաշտպանության համակարգ:

 Թուրքական պաշտպանական ASELSAN ընկերությունը նախատեսում է Նախիջևանում ձեռնարկություն հիմնել, այս մասին թուրքական և ադրբեջանական կողմի միջև նախնական արձանագրություն է ստորագրվել:

Ընկերությունը լուծումներ է առաջարկում կրիտիկական նշանակության տեխնոլոգիաների հետ կապված բոլոր ոլորտներում՝ օվկիանոսի խորքերից մինչև տիեզերական տարածություն։ ASELSAN-ի նախագծման, մշակման, արտադրական գործունեությունն ընդգրկում է կապի համակարգը, պաշտպանական տեխնոլոգիաները, միկրոէլեկտրոնիկայի, էլեկտրաօպտիկական լուծումների, անօդաչու համակարգերի, ռադարների և ռադիոէլեկտրոնային պայքարի տեխնոլոգիաների ոլորտները:

 Թուրքական MKE ընկերությունն Ադրբեջանի պաշտպանության նախարարության կազմում գործող MİRAS պաշտպանական արդյունաբերության ընկերության հետ զրահամեքենաների արդիականացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՀՄՄ-1-երի արդիականացմանը և դրանց TOLGA աշտարակների ինտեգրմանը:

Բացի այս, ներկայում Ադրբեջանում թուրքական MKE ընկերությունը, որն իր ներկայացուցչությունն ունի Ադրբեջանում, այդտեղ կառուցում է զինամթերքի գործարան:

Այս համատեքստում պետք է նշել, որ Ադրբեջանի՝ թուրքական նշված առաջատար ընկերությունների հետ համագործակցությունը տարբեր ուղղություններով նոր չէ:

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայում գործող մի շարք խոշոր ընկերություններ՝ ASELSAN, ROKETSAN, HAVELSAN, TAI (Turkish Aerospace Industries) և MKE (Mechanical and Chemical Industry Corporation), հիմնեցին դուստր ձեռնարկություններ Ադրբեջանում՝ SOCAR-ի և պետական ռազմարդյունաբերության նախարարության հետ համատեղ ծրագրերի շրջանակում նաև:

Ընդ որում, թուրքական այսօրվա ներկայության ինստիտուցիոնալ հիմքը ձևավորվեց Շուշիի հռչակագրով (2021 թ. հունիսի 15), որը երկու պետությունների հարաբերությունները բարձրացրեց դաշնակցային մակարդակի։ Հռչակագրի կարևոր բաժիններից մեկը վերաբերում է պաշտպանական արդյունաբերությանը՝ ընդգծելով «համատեղ արտադրական բազաների, հետազոտական կենտրոնների և տեխնոլոգիական համագործակցության անհրաժեշտությունը»։ Սա՝ առաջին:

Երկրորդ, Ադրբեջանն իր զինանոցում առկա խորհրդային Սու-25 գրոհային ինքնաթիռներն արդիականացրել է հենց թուրքական TUSAŞ ընկերության մասնակցությամբ: Իսկ մոդեռնիզացված Սու-25-ները (Су-25МЛ) զինված են թուրքական SOM ŞAHİN թևավոր հրթիռներով:

Նշենք, որ SOM թևավոր հրթիռը մշակվել է՝ TÜBİTAK SAGE ընկերության, իսկ սերիական արտադրության մտել՝ Roketsan ընկերության կողմից:

Երրորդ, 168.am-ը տեղեկացրել էր նաև, որ Ադրբեջանը ձեռք է բերել թուրքական ASELSAN ընկերության ASELFLIR-500 օպտիկական համակարգը, որը փորձարկում է անցել արդեն Bayraktar TB3 հարվածային անօդաչու սարքի միջոցով:

Մենք շատ ավելի վաղ հայտնել ենք, որ Ադրբեջանը բանակցություններ է վարում թուրքական ASELSAN ընկերության հետ օդային հարձակման նախազգուշացման «Herikks» համակարգերի ձեռքբերման շուրջ, և, որ այն դեռ երկու տարի առաջ փորձարկման նպատակով տեղադրվել էր օկուպացված Քարվաճառի շրջանում կամ բարձունքներում՝ ավելի քան 3000 մետր բարձրության վրա: Ավելի ուշ գրել ենք, որ Թուրքիան Ադրբեջանին է փոխանցել իր բանակի համար մշակված օդային օպերացիաների կառավարման ժամանակակից համակարգը:

Բնականաբար, Ադրբեջան-Թուրքիա ռազմական, ռազմատեխնիկական, պաշտպանական համագործակցությունն այսքանով չի սահմանափակվելու:

—

168: Բուժվե՛ք սերժացավից… Մինչև 2018-ն Ադրբեջանը 1-ին՝ 10 պատասխան էր ստանում

Հոկտեմբեր 1, 2026

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության նախկին ղեկավար Հայկ Մամիջանյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի մասին. Եվրոպական քաղաքական ինստիտուտների հրապարակային մոտեցումները հետևյալն են՝ այո՛, ընտրությունների ժամանակ առկա են խախտումներ, տեղի են ունեցել ձայնագողություն, կեղծիք, մարդու իրավունքների ոտնահարման դեպքեր, բայց Փաշինյանին պետք է օգնել, որովհետև նա մեր շահերն է առաջ մղում: Կրկնում եմ՝ աշխարհաքաղաքական առումով օգնել Փաշինյանին, ոչ թե Հայաստանին, որովհետև միակ ապրանքը, որը Փաշինյանը վաճառում է Արևմուտքում, հակառուսականությունն է: Այդ ապրանքը պատրաստ են գնել, բայց ոչ թե Հայաստանին օգնելու, այլ Փաշինյանին օգնելու նպատակով:
  • ԵԽԽՎ այդ զեկույցը պատրաստվել է շվեյցարացի համազեկուցողի կողմից: Հունիսի 7-ի ընտրություններից 2 օր առաջ ԱԺ-ում մենք էլ ենք իր հետ հանդիպել, և իմ մի քանի դիտարկումներ տեղ են գտել այդ զեկույցում: Զեկույցում նշված է, որ շուրջ 6000 արցախցի զրկվել է ընտրելու իրավունքից, որի մասին մենք ասել էինք: Վստահաբար իշխանությունների կողմից արցախցիներին ընտրելու իրավունքից զրկելու համար տեխնիկական խնդիրներ հատուկ են ստեղծվել, որովհետև արցախցիների ձայներն ում ասես, կգնային, բայց ոչ Փաշինյանին: 

Զեկույցում նաև անդրադարձ կա հակասահմանադրական այն օրենքին, որով ՀՀ քաղաքացուն զրկում են ընտրելու իրավունքից: Ես սպասում եմ մոնիթորինգային զեկույցին, տեսնեմ՝ եվրոպացիները սրա՞ն ինչ են ասում: 

Կարդացեք նաև

  • Մոսկվայի կոշտ ազդանշանները և Երևանի լռությունը. Արդյո՞ք գազային արտոնությունները պահպանելու շանսեր դեռ կան
  • Կո՛չ եմ անում. արցախցիները պետք է դիմեն միջազգային տրիբունալներ. Բաքուն վախենում է քաղաքական սանկցիաներից. Արա Ղազարյան
  • Տավուշյան ռազմավարական հանգույցը․ ինչո՞վ էին վախեցրել Բաքվին հուլիսյան մարտերը․ անվտանգության թուրք մասնագետը փակագծեր է բացել

Հաջորդը. զեկույցում շատ հպանցիկ նշվում է, որ ՔՊ-ի նախընտրական հանրահավաքներին գործի է դրվել ադմինիստրատիվ և բիզնես ներուժը: ԵԽԽՎ այս զեկույցում հստակ նշված է, որ քաղաքացիների համար կազմակերպված տարատեսակ միջոցառումները, որոնք ֆինանսավորվել են իշխանամերձ բիզնեսի կողմից և նախընտրական ծախսերի մեջ ներառված չեն, օգնել են Փաշինյանին վերընտրվել: Ժամանակին մեր իշխանությանն էլ է առաջարկվել ամփոփիչ միջոցառման ժամանակ դրոն-շոու օգտագործել, բայց թիվն այնքան մեծ էր, որ մենք հրաժարվեցինք: ՔՊ-ն նման դրոն-շոու արեց 5-6 անգամ, և ուրեմն պատկերացրեք՝ որքան գումարներ են ծախսվել:

Նշենք, որ Լուսային դրոն-շոուի արժեքը լայնամասշտաբ պետական կամ կորպորատիվ հանրահավաքների դեպքում կարող է գերազանցել 250,000 ԱՄՆ դոլարը։ Գինը հիմնականում հաշվարկվում է ըստ օգտագործվող դրոնների քանակի (մոտավորապես 150-300 ԱՄՆ դոլար՝ մեկ դրոնի համար)։ Հիշեցնենք. «Հայաստան» կուսակցությունների դաշինքը ՍԴ ներկայացված դիմումում պնդել էր, որ 2026-ի հունվար-մայիս ամիսներին ՀՀ կառավարությունը պետական միջոցներով իրականացրել է ընտրողների ուղղակի ֆինանսական մոբիլիզացիա։ «Հայաստան» դաշինքի դիմումում անվճար համերգները, որոնք կազմակերպվել էին ՔՊ-ի կողմից, օբյեկտիվորեն ներկայացվում էին՝ որպես թաքնված քարոզչություն։ Մայիսի 28-ին կազմակերպված զորահանդեսը ևս օգտագործվել է իշխող ուժի քաղաքական օրակարգը սպասարկելու համար: Փաշինյանն ինքն էր ասել, որ  զորահանդեսը չնախատեսված էր։

Դիմումում նաև անդրադարձ կար Կապանում, Գյումրիում, Գավառում, Վանաձորում, Իջևանում, Եղեգնաձորում, Արտաշատում, Աբովյանում և Երևանում անցկացված դրոնների շոուներին, դրանց շուկայական արժեքին և ՔՊ-ի հայտարարագրած ծախսերին․ «Ըստ բաց աղբյուրներում առկա տեղեկատվության՝ 700-2000 դրոններով մեկ շոուի արժեքը տատանվում է 100,000-250,000 ԱՄՆ դոլարի սահմաններում։ ՔՊ-ի քարոզարշավի նույն խորհրդանիշներով և կարգախոսներով դրոն-շոու առաջին անգամ անցկացվել է 2026-ի Ամանորի գիշերը, որտեղ կիրառվել են 2000-ից ավելի դրոններ։ Այլ կերպ ասած՝ չի կարող 9 քաղաքներում անցկացված մեծ հանրահավաքների ծախսը, ներառյալ՝ լուսաձայնային տեխնիկան, բեմերի կոնստրուկցիաների հավաքման և լոգիստիկ ծախսերը, դրոնների շոուն՝ շրջիկ պիկապների հետ միասին, արժենալ 214 միլիոն դրամ»։  

  • Հատուկ կետով ԵԽԽՎ զեկույցում նշվում են Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ենթադրյալ կաշառքի մասին ձայնագրությունները, ասվել է, որ դրանք նպաստել են, որ Փաշինյանն ընտրվի: ԵԽԽՎ զեկույցում առանձին կետով խոսվում է ԲՀԿ-ի հետ տեղի ունեցած խայտառակության մասին: Նման բան տոտալիտար երկրներում է տեղի ունենում՝ ԿԸՀ-ն որոշում է, որ 60 000 մարդու ձայն առոչինչ է ճանաչվում:

Զեկույցում նշվել է  նաև, որ իրենց այցելած ընտրատեղամասերի գրեթե կեսում՝ 44%-ում, տարբեր տեսակի ընտրախախտումներ են եղել: Ես բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, որ նման խախտումների դեպքում վիճարկվում էր տվյալ երկրի ողջ պատվիրակության մանդատները: Մեր դեպքում ասում են՝ ընտրության արդյունքներն ընդունում ենք, բայց օրենքը փոխեք, որ խնդրահարույց դեպքերում որոշողը ԿԸՀ-ն չլինի: Առանձին կետով նշվում է, որ ընտրովի արդարադատության վերջը պետք է տրվի. բնականաբար, խուսափել են «քաղբանտարկյալ» ձևակերպումից:

  • Տեղի է ունենում հետևյալը՝ Փաշինյանը բոլոր հնարավոր ձևերով համը հանել է, ու այնքան է համը հանել, որ եվրոպական կառույցներն իրենց դեմքը փրկելու համար սկսել են այսպիսի ձևակերպումներ անել:
  • Ես չեմ ուզում անդրադառնալ ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանի անամոթ պահվածքին, երբ ԵԽԽՎ-ում ելույթ ունեցավ՝ սուտ ու կեղծիք հնչեցնելով Կաթողիկոսի հասցեին: Ուզում եմ խոսել բրիտանացի պատգամավորի հակադարձման մասին: Կապ չունի՝ ինքը մինչ այդ ինչ հայտարարություններ է արել, այս ելույթը լավն էր, և իմ տեղեկություններով՝ այդտեղ լուրջ լոբբիստական աշխատանք էր կատարվել: Արձանագրենք, որ բրիտանացի պատգամավորը խոսել է Հայ Առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի արշավի մասին: Գնալով նման ելույթներն ավելանալու են, որովհետև, կրկնում եմ, Փաշինյանը համը հանել է:
  • Փաշինյանի արտաքին քաղաքականությունն էժանագին չարչիություն է: Ուր գնում է, մյուսից բողոքում է. գնում է Եվրոպա՝ բողոքում է Ռուսաստանից, գնում է Ռուսաստան՝ բողոքում է Արևմուտքից… Եվրոպացիները շատ լավ գիտեն՝ ում հետ գործ ունեն, գիտեն նրա գինը, գիտեն, որ բոլորին խաբում է:

  • Շուտով քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը բացարձակ ռեկորդակիր կլինի անազատության մեջ անցկացրած օրերի քանակով: 2018թ. շերեփներով կաթսաներին խփող, դըմփ-դըմփ-հու անող մեր քաղաքացիները լուրջ հավատում էին, որ մեր երկրի ամենակոռումպացված մարդն Արմեն Աշոտյա՞նն է:
  • Երբ իրար հետ մենամարտում են երկու ռնգեղջյուրներ կամ փղեր, դու չես կարող ասել՝ նրանցից որ մեկը կհաղթի, բայց այն տեղը, ուր նրանք կռվելու են, հաստատ կավերվի: Մեր խնդիրն այն է, որ Հայաստանն այդ ոտքի տակի խոտը չդառնա: 
  • 2021թ. համեմատությամբ 2026թ. ԵԽԽՎ զեկույցը մեկ տոն բարձր է դարձել, բայց դա ոչ մի նշանակություն չունի:
  • Եվրոպացի գործիչների ժամանակ եղել են անձնական զրույցներ, ովքեր ինձ ասել են՝ ես գիտեմ՝ ինչի եմ պաշտպանում Փաշինյանին, որովհետև կոնկրետ շահեր ունեմ, բա ձեզ մո՞տ ինչի են նրան պաշտպանում:
  • Ամերիկյան հեղինակավոր «Wall street journal»-ը մի հոդված հրապարակեց, որ TRIPP-ը Փաշինյանին վաճառելուց որպես հավելյալ բոնուս՝ տվել են արհեստական բանականության չիպերի օգտագործման իրավունք: Առաջին հայացքից թվում է՝ լավ բան է: Բայց սա նույնն է, որ քո տան սենյակներից մեկը հարևանդ գրավի, ու դու համաձայնես դրան, որ փոխարենը քեզ տան Chat GPT-ի 20 դոլարանոց վճարովի բաժանորդագրության կոդը: Այ սենց գործարք է տեղի ունեցել: Արհեստական բանականության գործարանները լավ բան են, բայց դրա դիմաց երկրիդ անվտանգությունը չեն տալիս: Դա ինքնասպանություն է:
  • Եվրոպայում էլ է այսօր քաղաքականության էժանացում տեղի ունենում:
  • Փաշինյանի՝ Արևմուտքի հետ շփման էվոլյուցիան եղել է «ես դեմոկրատ եմ, լեգիտիմ եմ» խոսույթը վաճառելու փորձ անելով, բայց նրան շատ արագ հասկացրել են՝ այս դռնից ով մտել է, ժողովրդավար է եղել:

Հիշեցնենք. 2018թ. գունավոր հեղափոխությունից հետո Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, Եվրահանձնաժողովի նախագահ միստր Կլոդ Յունկերի հետ հանդիպած Փաշինյանը վերջինիս հետ խոսել էր Հայաստանին «ավելի ու ավելի» աջակցելու մասին՝ նշելով, որ Հայաստանում ժողովրդավարական հեղափոխություն է տեղի ունեցել, ինքն էլ ընտրվել է ամենաժողովրդավարական ճանապարհով։ «Այս դռնից ոչ ժողովրդավարներ երբեք չեն մտնում»,- պատասխանել էր Յունկերը՝ անպատասխան թողնելով Փաշինյանի խնդրանքը։ 

  • Երբ մեզ վտանգ սպառնա, մենք չենք կարողանալու Տուսկի նկարով պաշտպանվել, ասել՝ գիտե՞ք՝ Լեհաստանի վարչապետ Տուսկը Փաշինյանի հետ մեզ սրտիկ է ցույց տվել, կամ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել…
  • Այն երկրներն ու քաղաքական գործիչները, ովքեր կուշտ փորն են ընտրում՝ անվտանգության փոխարեն, վերջում ո՛չ կուշտ են լինում, ո՛չ անվտանգ: Ցավոք, Հայաստանն անցնում է այդ ամենի միջով:

  • Փաշինյանն անհույս է. ինքը պատրաստ է ամեն ինչ արդարացնել: Անգամ հլու-հնազանդ կամակատարները դա հասկանում են, ու տեսնում ենք՝ բաներ կան, որ արդեն հրաժարվում են անել:
  • Ուզում եմ հիշեցնել, որ մինչև 2018 թվականն օրենքը հետևյալն էր՝ մեկին՝ տասը: Եթե ադրբեջանցիների գործողությունների արդյունքում հայկական կողմին ինչ-որ վնաս էր լինում, պատասխանը տասնապատիկ ավելի պիտի լիներ: Հիմա ասում են՝ եթե մեզ վրա կրակեն, չենք պատասխանելու: Թող քաղաքացին որոշի՝ երբ էր ավելի անվտանգ:
  • Կարիք չկա բացատրել, որ եթե Ադրբեջանը զենք է առնում, այն էլ՝ հարձակողական, դա վատ է: Երբ Արման Թաթոյանն ասաց՝ Ադրբեջանը Հայաստանի տարածքում ամրաշինական կառույցներ է անում, առաջ է գալիս մեր տարածքներում, ով ասես՝ չհերքեց ՔՊ-ականներից, բայց ընտրություններից ընդամենը մեկ օր հետո իրենց իսկ ԳՇ պետ Ասրյանը հաստատեց՝ ասելով՝ ադրբեջանցի զինվորներն իրենց կարիքների համար են անում:
  • Փաշինյանը դարձել է ավելի անզգույշ և սկսել է իր պլանները բացահայտել: Ո՞ր մի խելագար դավաճանն է ասել, որ՝ իմ երկրի տարածքն օտարելու պրոցեսից ներվը պետք է հանած լինի: Ո՞վ չգիտի՝ երբ ատամի ներվը հանում են, կարճ ժամանակ անց այն ջարդվում, փշրվում է… կորցնում ես: Եթե 10 տարի առաջ մեկն ասեր՝ Արցախը մերը չի, չի էլ եղել, մեկը հաստատ կհարվածեր նրան: Փաշինյանի գործողությունների արդյունքում այդ ներվը դուրս է գալիս, բայց մենք այդ ներվով ենք կենդանի:

Օրերս հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմակերպած Անկախության 35-ամյակի միջոցառումներն այս տարի արժեցել են 1 միլիարդ 31 միլիոն 453 հազար 500 դրամ կամ շուրջ 3 միլիոն 650 հազար դոլար։ ԿԳՄՍ նախարարությունը պայմանագիր է կնքել «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊ ընկերության հետ։ Ընկերությունը, որին տրամադրվել է 1 միլիարդ դրամից ավելի գումարը, հաճախ է մասնակցում պետական գնումների ընթացակարգերին։ ՍՊԸ-ն պատկանում է Վազգեն Պողոսյանին և նրա կնոջը՝ Մարինե Ստեփանյանին, հիմնադրվել է 2018 թվականի գունավոր հեղափոխությունից հետո։ Այս ընկերության մատուցած ծառայություններից հիմնականում օգտվում են Երևանի քաղաքապետարանը, ՀՀ կառավարությունը, Հանրային հեռուստաընկերությունը։ Ըստ ԶԼՄ-ների՝ դրոնների շոուի համար ՀՀ քաղաքացիների գրպանից հատկացվել է 51 միլիոն դրամ։ Թաթա Սիմոնյանին ելույթի համար հատկացվելու է 20 մլն, Արման Հովհաննիսյանին՝ ավելի քան 17 մլն, «Կարեն-Սևակ բենդ»-ին՝ ավելի քան  13 մլն, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին՝ դարձյալ ավելի քան 13 մլն դրամ, Ռոլանդ Գասպարյանին՝ ավելի քան 9 միլիոն դրամ, Սարո Թովմասյանին՝ 8 միլիոն դրամ, Իվետա Մուկուչյանին՝ ավելի քան 5 միլիոն դրամ, Արամ MP3-ին՝ ավելի քան 5 միլիոն դրամ,Հովհաննես Չեքիջյանի անվան ազգային ակադեմիական երգչախմբին՝ 4 միլիոն դրամ, Լիպարիտ Ավետիսյանին, Գևորգ Հակոբյանին, Հասմիկ Թորոսյանին՝ 2 մլն 700 հազարական դրամ։ Հաղորդավար Խորեն Լևոնյանին հատկացվելու է 3 միլիոն 600 հազար դրամ, իսկ Լուսինե Թովմասյանին՝ 1 միլիոն 320 հազար դրամ։

Լրատվամիջոցներից մեկը գրել էր, իբրև թե 2013թ. Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Անխախության տոնին Նունե Եսայանի մենահամերգի համար տրվել էր 54.6 միլիոն դրամ: 

  • Ես կարդացել եմ էդ հրապարակումը, եկեք 2 մասով մոտենանք այդ հրապարակմանը։ Առաջինը՝ փաստակա՛ն ներկայացնեմ իրականությունը։ Սիրելի՛ քաղաքացիներ, 2013 թվականի Անկախության օրվան նվիրված ամբողջ տոնակատարության կազմակերպման համար՝ ամբողջ լույսից մինչև բեմ, զարդարանք, բրենդինգ, ամեն ինչը, եղել է 54 միլիոն 600 հազար դրամ, կրկնում եմ՝ ամբողջ ծախսը, ոչ թե տիկին Եսայանի հոնորարը, որին ես շատ սիրում եմ: Ինչն ինչի հետ են համեմատում՝ միլիոնը միլիարդի հետ… Ինձ համար անընկալելի է՝ ինչպես են միլիոնը համեմատում միլիարդի հետ։ 

Անդրադառնամ այդ հրապարակման 2-րդ մասին։ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում կան մարդիկ, ովքեր սերժացավ ունեն: Դա այն մարդիկ են, ովքեր 2018թ. ասում էին՝ լավ է, Փաշինյանին օգնենք, թող գա իշխանության, հետո ձեռքից իշխանությունը կվերցնենք, միայն թե հիմա Սերժ Սարգսյանին հեռացնենք: Էդ են մարդիկ էին, ովքեր իրենց աշխատողներին ու բարեկամներին հորդորում էին 2018թ. փողոց դուրս գալ… Մարդիկ, ովքեր էդ ժամանակ եղել են Հրապարակում, մարդկանց, ովքեր անցել են 2018-ի դժոխքի միջով, մեղադրում են Փաշինյանին բերելու մեջ:

  • Մարդիկ, ովքեր սեփական շահերը սպասարկելու համար սատանայի հետ գործարքի գնացին, վաղ թե ուշ պատասխան կտան: Իսկ հասկանալու համար՝ ինչպես տեղի ունեցավ 2018թ., Արմեն Գրիգորյանի գիրքը կարդալ պետք չէ, կարդացե՛ք ՀՀ-ում ԵՄ նախկին դեսպան Սվիտալսկու գիրքը, ով պատմում է այդ թվում նաև՝ 2018-ի մեջ իր դերակատարության մասին: Դա այն մարդն է, ով չէր հրապարակել, թաքցրել էր Եվրամիության կողմից Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորանքը:

  • Այս 8 տարիների ընթացքում երբևէ չի եղել դեպք, երբ պայքարի խոչընդոտ լինի Հանրապետականը, որ միասնականությունը խախտի ՀՀԿ-ն, անգամ, երբ համաձայն չի եղել այս կամ այն ֆորմատի հետ: Երբ Բագրատ սրբազանն իր առաջին քաղաքական հավաքն արեց, ես նույն սեղանին էի նստած Արթուր Վարդանյանի հետ, ով Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ էր կազմակերպել, նստած էի «Սասնա ծռերի» հետ, ովքեր Հայաստանում տեռոր էին իրականացրել, ոստիկանների էին սպանել… Բայց եթե Բագրատ սրբազանը որոշել էր… հավաք նախաձեռնողը մենք չէինք, և ես եկել եմ, նստել եմ, լսել եմ բոլորի ասածներն էլ, չեմ խախտել ոչ մի պայմանավորվածություն: Եվ նույնիսկ այդ ժամանակ էլ եղել են դեպքեր, երբ Բագրատ սրբազանի ընտրած մարտավարության հետ կապված՝ Հանրապետականն ունեցել է իր դիրքորոշումը, առաջարկել այս, այս, այս բաները, սակայն մեծամասնությունն այլ ճանապարհն է ընտրել, և մենք, այո՛, նվիրումով, ամենավտանգավոր տեղերում, ակտիվիստից մինչև պատգամավոր պայքարել ենք… Ակտիվ մասնակցել ենք խաղաղ ակցիաների, որի նկատմամբ կիրառվել են հատուկ միջոցներ, նռնակներ և այլն, և այլն, և այդ ամբողջ ընթացքում կանգնած ենք եղել այնտեղ, որտեղ որ պիտի կանգնած լինեինք… Դրա համար ասում եմ՝ բուժվե՛ք սերժացավից, եթե մեզ չեք օգնում, գոնե մի խանգարեք: Դա վատ հիվանդություն է, որն ախտահարում է ուղեղը:

Մանրամասները՝ տեսանյութում:




—

RFE/RL – Pashinian Signals Support For Russian Nuclear Proposal

հոկտեմբեր 01, 2026

Armenia – Prime Minister Nikol Pashinian holds a news briefing in Yerevan, October 1, 2026.

Two days after meeting with the head of Russia’s state nuclear corporation, Prime Minister Nikol Pashinian indicated on Thursday that he is no longer interested in the kind of nuclear energy technology that has been offered to Armenia by the United States.

Pashinian has repeatedly said before that his government made a strategic decision to replace the aging nuclear plant at Metsamor with a facility equipped with small modular reactors (SMRs), a new and relatively untested technology.

The government has discussed the possibility of building such a facility with the current and former U.S. administrations. Visiting Yerevan in February this year, U.S. Vice President JD Vance finalized with Pashinian an agreement on U.S.-Armenian cooperation on nuclear energy.

“American technology is going to be coming to this country … That means up to $5 billion in initial U.S. exports, plus an additional $4 billion in long-term support through fuel and maintenance contracts,” Vance announced, clearly alluding to the construction of the new Armenian nuclear plant.

Russian officials expressed concern at such a prospect in the following days. Sergei Shoigu, the secretary of Russia’s Security Council, claimed that an SMR plant in Armenia would pose an environmental threat to not only the South Caucasus but also his country.

“I have previously stated that we need nothing other than a modular nuclear power plant; that has been our position,” Pashinian told reporters. “But now … we need to realize that in all likelihood a modular plant won’t be enough for us.”

Armenia is increasingly experiencing a shortage of electricity because of the ongoing construction and expansion of AI data centers, he said when asked about his talks with Rosatom’s Director General Alexei Likhachev held in Yerevan on Tuesday.

Likhachev said after the talks that the Russian nuclear giant is ready to build a new nuclear reactor in Armenia that would be more than twice as powerful as Metsamor’s sole functioning reactor meeting about one-third of the country’s energy needs. Pashinian’s remarks suggest that he is now more open to such a solution. He did not comment on its possible cost for Armenia.

Pashinian told the Rosatom chief that Yerevan will decide “soon” which foreign country or company should implement its ambitious nuclear project.

Some Armenian opposition leaders and other critics of Pashinian question his commitment to the project. They claim that he is actually intent on ending Armenia’s reliance on nuclear energy under pressure from Azerbaijan and Turkey.

—