«Անին պետք է վիրահատվի. Կրծքավանդակի հատվածում ցավեր ունի՝ թե՛ ստացած հարվածն

Հոկտեմբեր 21, 2026

Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանը կրկին պետք է վիրահատվի։ Վիրահատությունը նախատեսված է կա՛մ  շաբաթվա վերջին, կա՛մ հաջորդ շաբաթվա սկզբին։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Անի Ավետիսյանի քույրը՝ Արփի Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ Անիի առողջական վիճակի հետ կապված նոր խնդիրներ ու բարդություներ են առաջ գալիս, այս պահին սպասում են՝ առողջական վիճակը մի քիչ կայունանա, որպեսզի հերթական վիրահատությունն իրականացնեն։

«Անին կրծքավանդակի հատվածում ցավեր ունի, թոքերում, թե սրտի հատվածում ջուր է հավաքվել՝ թե՛ ստացած հարվածներից, թե՛ իր երկար պառկած վիճակից։ Արդեն 3-4 օր է՝ կրծքավանդակի ուժեղ ցավերը չեն դադարում։

Մեզ մոտ էլ սպասողական վիճակ է, տեսնենք՝ ինչպես է լինելու։ Առողջական բարդություններն աստիճանաբար են ի հայտ գալիս»,- նշեց Արփի Ավետիսյանը։

Կարդացեք նաև

  • «Ադրբեջանական կողմի հետ կապված տեղեկատվություն չունենք, այստեղի պատկան մարմինների հետ ենք կապի մեջ». Զառա Ամատունի
  • Ո՞նց ենք դուրս գալու էս ավանտյուրայի տակից. եթե ինձ ասեն՝ ԱԳՆ-ն քո տրամադրության տակ է, սրանց քանդածը հավաքիր, կնստեմ, կլացեմ. Աբրահամ Գասպարյան
  • «Պաշտպանյալս 20 կիլոգրամ քաշ է կորցրել, հազիվ էր խոսում». 30 օր է՝ 32-ամյա կալանավորը հացադուլի մեջ է

Ինչ վերաբերում է երեխաներին, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ երեխաները դեռ հոգեբանական ծանր վիճակում են։

«Երեխաներն այստեղ են, դպրոց են գնում, Մասիս են ժամանակավոր տեղափոխվել։ Նրանք Շաքիում են դպրոց գնացել, հիմա ո՛չ Շաքիի անունն են ուզում լսե, ո՛չ Սիսիանի, շատ են լացում, ասում են՝ վատ հիշողություն ունենք, չենք ուզում գնալ»,- նշեց Անիի քույրը։

Հարցին՝ այս փուլում քննարկվո՞ւմ է Անիին արտերկիր տեղափոխելու և բուժելու հարցը, Արփի Ավետիսյանը պատասխանեց՝ նման խոսակցություն չկա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ վիրահատել էին Անիի ոտքը, ինչպես այն ժամանակ Անիի քույրն էր փոխանցել՝ փշրված ոսկորն էին հեռացրել՝ ասկոլկաների հետ միասին, այս պահին պայքարում են ոտքը փրկելու համար, քանի որ մի քանի սմ-ով Անիի ոտքը կարճացել է։

Հոկտեմբերի 1-ին ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ Ադրբեջանի զորամասերից մեկից զինծառայող է հատել ՀՀ սահմանը՝ Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում։

«Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։

Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Պարզվել է, որ հանցանքը կատարել է ադրբեջանցի զինվորը, նրան ձերբակալել են, այնուհետև՝ կալանավորել։

Նշենք, որ ադրբեջանցին վիրավորել է նաև կնոջ անչափահաս տղային, նա դաստակի հատվածում վնասվածք է ստացել։ Նրա հետ եղել է նաև անչափահաս քույրը, որը հոգեբանական ծանր վիճակում է հայտնվել։

—

Ինչո՞ւ է ընդդիմությունը շարունակում պարտվել

Հոկտեմբեր 21, 2026

Ինչպե՞ս է պետք առավել արդյունավետ կառավարել հանրային սպասումները Հայաստանի 2018 թ. իշխանափոխությունից հետո՝ մի ճակատագրական շրջադարձ, որը հանգեցրեց աննախադեպ աշխարհաքաղաքական կորուստների և նեոբոլշևիկյան բռնապետության արմատավորմանը Հայաստանում։

Ինչպե՞ս է ստացվում, որ Արևմուտքը նախկին ԽՍՀՄ-ում և Արևելյան Եվրոպայում, ինչպես Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում, գունավոր հեղափոխությունները խթանում է, մյուս կողմից՝ զսպում կամ վարկաբեկում է այն ռեժիմները, որոնք գնահատվում են որպես արևմտյան շահերի նկատմամբ ոչ բարեկամական, ինչպես՝ Ռուսաստանում, Չինաստանում, Կուբայում, Վենեսուելայում, Բոլիվիայում, Իրանում։

Մանրամասները՝ տեսանյութում




—

Իսրայելն ու ԱՄԷ-ն՝ Ադրբեջանի պաշտպանական և տարածաշրջանային հավակնությունների

Հոկտեմբեր 21, 2026

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները, մասնավորապես, ադրբեջանական «Polygon» պարբերականը գրել է, որ իսրայելական Elbit Systems ընկերությունը շուրջ 235 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել, ինչը ենթադրում է, որ EXTRA-MR միջին հեռահարության հրթիռներ և PULS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր են մատակարարվելու եվրոպական անհայտ երկիր (անունը չի նշվում երկրի):

Իսրայել-Ադրբեջան ռազմական համագործակցության նոր գործարքներ են կնքվել

Նշվում է, որ պայմանագիրը կնքվել է Իսրայելի պաշտպանության նախարարության և պատվիրատու երկրի պաշտպանության նախարարության միջև՝ միջկառավարական համաձայնագրի շրջանակում։

Եռամյա պայմանագրի շրջանակում Elbit Systems-ը գաղտնի պահվող երկիր կմատակարարի իր գերձայնային EXTRA հրթիռային համակարգի միջին հեռահարության տարբերակը, ինչպես նաև PULS արձակման կայանքներ, հրթիռային և հրետանային համակարգերի հետ կապված, այսպես ասած, հավելյալ հարթակներ և համալիր լոգիստիկ աջակցություն։

Կարդացեք նաև

  • Կոնֆլիկտը նոր է ավարտվել, դրա համար ԹՐԻՓՓ-ով ադրբեջանցիների և հայերի շփումը նվազեցրել ենք. Միրզոյան
  • Բոլորը լավ հասկանում են, որ խաղաղություն չի լինելու. Եթե TRIPP ճանապարհը չլինի, ճանապարհ, միևնույն է, կլինի. Ադրբեջանը երբեք չի հրաժարվի իր առջև դրված խնդիրների կատարումից. Ադրբեջանի նախկին արտգործնախարար
  • Իրանը փորձում է զսպել Հայաստանի համար վտանգավոր աշխարհաքաղաքական նախագծերը. նա չունի ՀՀ տարածքային ամբողջականությունը ռազմական ուժով պաշտպանելու անվերապահ պարտավորություն. Արամ Շահնազարյան

EXTRA-MR-ը միջին հեռահարության և բարձր ճշգրտության կառավարվող հրթիռ է: Այն հնարավորություն է տալիս մինչև 80 կմ հեռավորության վրա բարձր ճշգրտությամբ խոցել կարևոր նշանակության թիրախները:

Այս գործարքի մասին իր պաշտոնական կայքում հայտնում է նաև Elbit Systems ընկերությունը, սակայն այն նույնպես դեռևս թաքցնում է պատվիրատու երկրի անունը:

Իսրայելական որոշ այլ աղբյուրներ ևս գաղտնիություն են պահպանել, թե որ երկրին են վաճառվելու EXTRA-MR միջին հեռահարության հրթիռները և PULS համակարգերը, սակայն իսրայելական «Globes»-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ խոսքն Ադրբեջանի մասին է։

Եվ մինչև պաշտոնապես կհայտարարվի իսրայելական ընկերության ռազմատեխնիկական խոշոր գործարք կնքած պատվիրատու պետության անունը, մի քանի ուշագրավ դրվագ հիշեցնենք:

2025 թվականի նոյեմբերին տեղի ունեցած Բաքվի զորահանդեսի ժամանակ ցուցադրվել է իսրայելական Elbit Systems ընկերության արտադրած՝ մինչև 300 կմ հեռահարության 370 մմ տրամաչափի Predator Hawk օպերատիվ-մարտավարական հրթիռը, որն արձակվում է նույն ընկերության մշակած PULS արձակման կայանքից։ Ադրբեջանը վաղուց է պատվիրում Elbit Systems-ի հրթիռային համակարգերը։

Ադրբեջանական աղբյուրների տեղեկացմամբ, մոտ 10 տարի առաջ ընկերությունն Ադրբեջանին մատակարարել է մինչև 200 կմ հեռահարությամբ EXTRA մարտավարական հրթիռներ, իսկ ավելի ուշ Ադրբեջանի բանակի սպառազինության մեջ են ընդգրկվել Elbit Systems-ի մշակած՝ մինչև 400 կմ հեռահարությամբ LORA հրթիռները։ Երկու տեսակի հրթիռներն էլ 44-օրյա պատերազմի ընթացքում կիրառվել են հայկական կողմի դեմ:

168.am-ը գրել է, որ Թուրքիա-Ադրբեջան-Ուզբեկստան համատեղ «Միության ուժը-2026» զորավարժություններին առնչվող Թուրքիայի պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութի կադրերից մասնագետները ենթադրել են, որ կիրառվել է Ադրբեջանի զինանոցում առկա իսրայելական արտադրության SkyStriker Block 4 թափառող զինամթերքը՝ PULS հարթակից:

Տեղեկացնենք, որ SkyStriker Block 4 համակարգերն առաջին անգամ ցուցադրվել են Բաքվում անցկացված ռազմական շքերթի ժամանակ։ SkyStriker Block-4-ն իսրայելական արտադրության անօդաչու թափառող զինամթերքի (loitering munition) արդիականացված տարբերակն է, որը մշակվել է Elbit Systems ընկերության կողմից։

Այս տարվա օգոստոսին գրել ենք, որ Ադրբեջանը հզորացնում է իր հակաօդային պաշտպանությունը՝ առանց «տնտեսումների», որտեղ իրենց տեղն ունեն իսրայելական համակարգերը:

Դեռ 2-3 տարի առաջ ենք հայտնել, որ Ադրբեջանն Իսրայելից ձեռք է բերելու հակաօդային պաշտպանության «Barak MX» համակարգեր, գործարքի գինն այդ ժամանակ, ըստ տարբեր աղբյուրների, գնահատվել էր մոտ 1,2 մլրդ դոլար: Իսկ Ադրբեջանի կողմից «Barak 8»-ի փորձարկման մասին խոսում էին դեռ 2016-ին:

Իսկ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Բաքվում անցկացվել է ADEX-2026 միջազգային պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսը, որտեղ Իսրայելը ներկայացված է եղել առանձին տաղավարով, որտեղ ներկայացված են եղել երկրի առաջատար ընկերությունները, որոնց մեծ մասի հետ Բաքուն համագործակցում է:

Ավելի ուշ տեղեկություն է շրջանառվել, որ Ari Arms իսրայելական ընկերությունն Ադրբեջանում հրաձգային զենքի արտադրության գործարան է բացել, որի պաշտոնական արարողությանը մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան։ Այսինքն, միանգամայն հնարավոր է, որ 235 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր իսրայելական ընկերության հետ կնքած լինի Ադրբեջանը, թեև ընկերությունը համագործակցում է նաև եվրոպական երկրների հետ:

Ադրբեջան-Սլովակիա ռազմական գործարքների առաջին արդյունքները

ADEX-2026-ին առանձին տաղավար ուներ նաև Սլովակիան: Ինչպես հայտնի է՝ Ադրբեջան-Սլովակիա 210 միլիոն եվրոյի ռազմական գործարք է կնքվել: Խոսքը 210 միլիոն եվրո արժողությամբ շրջանակային պայմանագրի մասին է, որով SAM-120 ավտոմատ ականանետեր են մատակարարվելու։ Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը հայտնել էր, որ համաձայնեցվել է մատակարարումների առաջին խմբաքանակը, որը ներառում է 96 ականանետ:

Այդ համատեքստում հայտնել ենք նաև, որ Ադրբեջանը և Սլովակիան քննարկում են ինքնագնաց հրետանային կայանքների, զինամթերքի արտադրության ոլորտում համագործակցություն սկսել՝ սլովակական տեխնոլոգիա՝ գումարած ադրբեջանական գումարներ:

 

Ադրբեջան-Սլովակիա ռազմական գործարքների առաջին արդյունքները ներկայացվեցին սեպտեմբերին՝ Բաքվում կայացած ADEX-2026 միջազգային պաշտպանական ցուցահանդեսին, և և գործարքի հետ կապված նոր մանրամասներ հայտնի դարձան:

«Մենք հույս ունենք շարունակել համագործակցությունը և վերջին փուլում ամբողջությամբ անցնել արտադրանքի արտադրությանն Ադրբեջանում։ Նախատեսվում է, որ պայմանագրով նախատեսված աշխատանքների մեկ երրորդը կիրականացնեն Սլովակիայում գտնվող մեր գործարանները։ Այս փուլում կիրականացվի տեխնոլոգիաների փոխանցումը։

Երկրորդ և երրորդ փուլերում արտադրությունը կիրականացվի կիսով չափ Ադրբեջանում և կիսով չափ՝ Սլովակիայում։ Կարծում եմ, որ վերջին՝ երրորդ փուլում տեխնոլոգիաների փոխանցումը կավարտվի, և արտադրանքն ամբողջությամբ կարտադրվի Ադրբեջանում։

Առաջին նմուշն արդեն այստեղ է՝ ADEX ցուցահանդեսում։ Կարծում եմ՝ ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի, և մենք շատ գոհ ենք մեր ադրբեջանցի բարեկամների հետ համագործակցությունից»,-ցուցահանդեսի օրերին ասել էր Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը: Խոսքը, ինչպես նշեցինք, հրետանային կայանքների մասին է:
Մյուս կողմից, Սլովակիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ իրենք էլ հետաքրքրված են ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաներով, ինչը, իրականում, թուրքական է և իսրայելական:

Ադրբեջան-ԱՄԷ ռազմական համագործակցության պատկերը

Բավականին ուշագրավ է Ադրբեջան-ԱՄԷ ռազմական համագործակցությունը և ընդլայնվելու հեռանկարներ կան: Օրերս Ադրբեջանում ավարտվել են Արաբական Միացյալ Էմիրությունների հետ համատեղ «Բազեների հանդիպում-2026» թռիչքային-մարտավարական զորավարժությունները:

Այստեղ հարկ է հիշեցնել մի քանի կարևոր դրվագ: Մենք տեղեկացրել ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 22-ին Բաքվում Ադրբեջանի բանակի հատուկ նշանակության ուժերը և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահական գվարդիայի հատուկ նշանակության օպերացիաների հրամանատարությունն «Անսասան գործընկերություն-2025» անվանումով զորավարժություններ էին անցկացրել:

Ընդ որում, դրանք եղել են իրական մարտական պայմաններին համահունչ միջավայրում, որի ժամանակ կիրառվել են զրահատեխնիկա, բանակային ավիացիա, անօդաչու թռչող սարքեր: Ավելին, ստորաբաժանումները կատարել էին մարտական տարբեր առաջադրանքներ՝ կրակային պատրաստություն, դեսանտավորում, դիպուկահար հրաձգություն, հակառակորդի օբյեկտի ոչնչացում, բնակավայրի հակառակորդից «մաքրում»:

Ի դեպ, հաշվի առնելով զորավարժության փակման արարողության կադրերը, կարելի է ենթադրել, որ այս զորավարժությանը մասնակցություն է ունեցել նաև Ադրբեջանի արտաքին հետախուզական ծառայության ստորաբաժանումը («Yarasa»):

Արդեն 2026 թվականի փետրվարին 3-ին Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահ Ալիևը և ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյան հետևել էին «Խաղաղության վահան -2026» երկու երկրների զինված ուժերի համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժություններին:

Իսկ զորավարժությունների ընթացքում, որոնք, ի դեպ, անցկացվել էին բնակավայրային պայմաններում կամ տարածքներում, լեռնային տեղանքում և ծովային միջավայրում, ստորաբաժանումների կողմից կատարվել են հետևյալ խնդիրները՝ անօրինական զինված խմբավորումների հայտնաբերում և չեզոքացում, գրավված նավի նկատմամբ վերահսկողության վերականգնում, ահաբեկչական տարրերի չեզոքացում և պատանդների ազատում, վիրավորների տարհանում, բնակեցված տարածքում հասարակական անվտանգությանը սպառնացող անկարգությունների և դիվերսիաների կանխում, ինչպես նաև՝ հակահրդեհային միջոցառումների իրականացում։

Նշվել էր, որ ռազմական այս միջոցառման նպատակը կայուն խաղաղության հաստատմանը նպաստելն է:

Իսկ դրանից առաջ Ալիևը և Նահյան քննարկել էին տնտեսական և պաշտպանական ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Այսինքն, Բաքուն փորձել էր ԱՄԷ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությանը նոր որակ հաղորդել, հատկապես, երբ ԱՄԷ-ն պաշտպանության և ռազմարդյունաբերության ոլորտում ընկալվում է՝ որպես բավարար զարգացած տեխնոլոգիական սեկտոր, Ադրբեջանն էլ փորձում է զարգացնել սեփական ռազմարդյունաբերական պոտենցիալը:

Ուշագրավ է, որ այս ամենը նախորդել էր 2026 թվականի փետրվարին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի լայնամասշտաբ օպերացիային:

Իսկ Ադրբեջան-ԱՄԷ ռազմավարական համագործակցությունն այսքանով չի սահմանափակվում: Բաքուն հանքեր է փնտրում նաև Նախիջևանում, ցանկանում է դրանում ներգրավել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների ներդրումային ընկերությանը:

Ստորագրված համաձայնագրի համաձայն՝ ԱՄԷ-ի ներդրումային ընկերությունը և «ԱզերԳոլդը» կիրականացնեն Նախիջևանի հանքային ներուժի մանրամասն գնահատում՝ որպես հեռանկարային հանքավայրերի բացահայտման և հետագա հետախուզական աշխատանքների հնարավորությունների որոշման առաջին քայլ։

Ստացված արդյունքների հիման վրա կողմերը կարող են անցնել հետագա երկրաբանահետախուզական աշխատանքների և պաշարների մշակման, այդ թվում՝ Ադրբեջանում համատեղ ձեռնարկություն ստեղծելու հնարավորության դիտարկմանը։

Եթե հետախուզական աշխատանքները հանգեցնեն խոշոր պաշարների հայտնաբերման, հանքարդյունաբերական արտադրության ստեղծման և տրանսպորտային ենթակառուցվածքների ընդլայնման, ըստ էության, ԱՄԷ-ն կարող է ձեռք բերել երկարաժամկետ տնտեսական շահեր Հայաստանի և Իրանի սահմաններին անմիջապես հարակից տարածքում։ Սա հատկապես չի կարող չմտահոգել Իրանին, և, բնականաբար, նա հետևելու է այս գործընթացին:

Այսինքն, Բաքուն ռազմական համագործակցությունը փորձում է «համադրել» տարածաշրջանային ռազմավարական ավելի հեռուն գնացող պլանների հետ:

—

«Թուրքական կողմը սահմանի բացման մասին դեռևս հստակ նշումներ չի անում. Իշխանութ

Հոկտեմբեր 21, 2026

Հոկտեմբերի 15-ին Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ հանդիպումից հետո, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր բանագնացի նշանակման վերաբերյալ հարցին, ասել էր, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան կողմերը կհասցնեն նոր բանագնացներ նշանակել։

«Բանակցությունները, որպես կանոն, քանի դեռ վերջնական պայմանավորվածություն և արդյունք չկա, ամբողջությամբ չեն ներկայացվում հանրությանը։ Հայաստան–Թուրքիա բանակցությունները ևս բացառություն չեն»,- նշել էր Միրզոյանը։

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը սահմանների բացման համար այս պահին որևէ նախադրյալ չի տեսնում, քանի որ Ադրբեջանը հստակ պահանջ է դրել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները կկարգավորվեն այն դեպքում, երբ ՀՀ-ն ընդունի նոր սահմանադրություն։

«Չեմ կարծում, որ իշխանությունների համար նոր սահմանադրության ընդունելը հեշտ գործ կարող է լինել։ Թուրքիան էլ իր հերթին է հայտարարել, որ քանի դեռ հայ-ադբեջանական հարաբերությունները կարգավորված չեն, իրենք սահմանները չեն բացի։

Կարդացեք նաև

  • Հայաստանի երկաթուղիները՝ մեծ աշխարհաքաղաքականության քամիների և բիզնես շահերի կիզակետում
  • Կոնֆլիկտը նոր է ավարտվել, դրա համար ԹՐԻՓՓ-ով ադրբեջանցիների և հայերի շփումը նվազեցրել ենք. Միրզոյան
  • Այո, Ադրբեջանն ասում է՝ պայմանագիրը չեմ ստորագրի, քանի որ ձեր Սահմանադրությունում մտահոգիչ կետեր կան. Արարատ Միրզոյան

Բանակցությունները փակ ձևաչափով են տեղի ունենում, չգիտենք, թե ինչ են քննարկում, բայց բավականին ակտիվ շփումներ կան, մասնավորապես՝ գործարար համաժողովներ են տեղի ունենում, փոխայցեր։ Սակայն թուրքական կողմը սահմանի բացման վերաբերյալ դեռևս հստակ նշումներ չի անում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մուշեղ Խուդավերդյանը։

Ըստ նրա, եթե հավատան թուրքական կողմին, ապա սահմանները կբացվեն միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից հետո։ Բայց հայկական կողմը փորձում է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել առանց Ադրբեջանի հետ հարաբերություները կարգավորելու և րոպե առաջ բացել հայ-թուրքական սահմանը։

Խոսելով թուրք-ադրբեջանական հարաբերություններում վերջին շաբաթների որոշակի լարվածությունից, որի գլխավոր պատճառը նշվում է Ադրբեջանում հիջաբ կրելու սահմանափակումները, Մուշեղ Խուդավերդյանը նկատեց՝ պատճառը հիջաբը չէ, այն պարզապես առիթ է։

«Ադրբեջանը բավականին խորը հարաբերություններ ունի Իսրայելի հետ, իսկ թուրքական կողմին այդ ամենը դուր չի գալիս, քանի որ օրեցօր լարվում են թուրք-իսրայելական հարաբերությունները, Էրդողանն էլ հակահրեական քարոզչություն է  իրականացնում Թուրքիայում։ Ադրբեջանն էլ իր հերթին հայտարարում է, որ չի պատրաստվում հրաժարվել Իսրայելի հետ համագործակցությունից։ Իսրայելի հետ հարաբերություններում Ադրբեջանը բավականին շահեկան դիրք ունի, հարմար գնով Իսրայելին նավթ ու գազ է վաճառում, իսկ Իսրայելն Ադրբեջանին ժամանակակից  զենք է վաճառում։

Բացի այդ, Ադրբեջանում հրեական համայնքն է օրեցօր հզորանում։ Կարծում եմ՝ բավականին սերտ համագործակցություն կա Իսրայելի ու Ադրբեջանի հատուկ ծառայությունների մեջ, սա Էրդողանին դուր չի գալիս։ Նման լարվածություն թուրք-ադրբեջանական հարաբերություններում եղել է նաև մոտ 2 տարի առաջ, երբ Էրդողանը Շուշիում հայտարարեց, որ ինքն է հաղթել ղարաբաղյան պատերազմում, սա էլ Ալիևին դուր չեկավ։ Կարծում եմ՝ Ադրբեջանը չի հրաժարվի Իսրայելի հետ համագործակցությունից, նրա քաղաքականության մեջ տեսնում ենք, որ կարողանում է բավականին ինքնիշխան քաղաքականություն վարել»,- հավելեց թուրքագետը։

Նրա դիտարկմամբ, եթե Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները չեն համընկնում, սա չի նշանակում, որ նրանք կարող են իրենց կենսական շահերը մի կողմ դնել ու թշնամանալ, սա չի ազդի «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի վրա։ Ավելի շուտ կկարգավորեն թուրք-իսրայելական հարաբերությունները, քան Ադրբեջանը կհրաժարվի Իսրայելի հետ համագործակցությունից։

Ինչ վերաբերում է Երևանում ընթացող COP17 համաժողովին և Թուրքիայի կողմից նախարարական մակարդակով մասնակցությանը և ադրբեջանական կողմի չմասնակցելուն, Մուշեղ Խուդավերդյանն ասաց՝ սա նշանակում է, որ Ադրբեջանն այդ համաժողովին այդքան էլ կարևորություն չի տվել։

«Ադրբեջանը Հայաստանում բարձր մակարդակով միջոցառումների դեռևս չի մասնակցում, ինչը հիմնավորում է նրանով, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորված չեն։ Ադրբեջանը ՀՀ անվտանգության միջոցառումներին չի վստահում։ Նույնը Թուրքիային է վերաբերում, ճիշտ է, Գյուլը եկել էր Հայաստան, բայց Էրդողանը չի եկել, ըստ իս՝ սպասում են այնպիսի իրավիճակի, որ որևէ խնդիր չլինի»,- ընդգծեց Մուշեղ Խուդավերդյանը։

—

168: Հայաստանի երկաթուղիները՝ մեծ աշխարհաքաղաքականության քամիների և բիզնես շա

Հոկտեմբեր 21, 2026

Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է վերականգնել երկաթուղու երկու հատված՝ Երասխից (Երևանից հարավ) մինչև Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հյուսիսային շրջան (Շարուր), ինչպես նաև Գյումրիից մինչև Թուրքիայի հետ սահման (Դողուկապի), հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի շրջանակներում։ Միաժամանակ զարգանում է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան արտահանման տարանցումը. նախ՝ երկաթուղով, ապա՝ նույն երկաթուղով և/կամ ավտոտրանսպորտով՝ Վրաստանի տարածքով։ Այդ փոխադրումների նվազագույն մասը բաժին է ընկնում Աղստաֆայի և Իջևանի սահմանային անցակետին, մինչդեռ տխրահռչակ «Զանգեզուրի միջանցքը» (նույն ինքը՝ «Թրամփի երթուղին հանուն միջազգային բարգավաճման» / TRIPP) Սյունիքի հարավային հատվածում՝ Իրանի հետ սահմանի երկայնքով, դեռևս չի գործում։

Ա. Օվերչուկը հստակեցրել է, որ հայկական կողմին հատկապես հետաքրքրող տեղամասերը «գտնվում են Ռուսական երկաթուղիների կոնցեսիայում։ Մոսկվան աջակցում է դրանց վերականգնմանը և պատրաստ է մասնակցել նախագծին, որպեսզի երկու ուղղություններով տրանսպորտային փոխկապակցվածություն ապահովվի», և «մոտ ժամանակներս պետք է տեղի ունենան շատ կարևոր հանդիպումներ, որոնք այս հարցն ավելի առաջ կշարժեն»։ Ակնհայտ է, որ խոսքը մոտ ժամանակներս «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ ղեկավարի՝ Երևան կատարելիք այցի մասին է։

Ավելի վաղ Փաշինյանը բազմիցս հայտարարել էր, որ Հանրապետության կառավարությունը, «չսպասելով ՌԴ-ի օգնությանը, սեփական մրցույթներն է հայտարարել Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահման տանող երկաթուղային ուղիների վերականգնման համար, թեև այդ հարցերի շուրջ ռուսական կողմի հետ խորհրդակցությունները շարունակվում են»։ Փաշինյանի վարկածով՝ «Ռուսական երկաթուղիների» հետ կոնցեսիոն պայմանագիրը (2008-2038 թթ.) վախեցնում է միջազգային բիզնեսի մի մասին և խանգարում Երևանին ներգրավվել ձևավորվող տարածաշրջանային տարանցիկ երթուղիներում։

Իսկ հոկտեմբերի 7-ին, ակնհայտորեն բարձրացնելով խաղադրույքները բանակցությունների նախաշեմին` Փաշինյանը հայտարարեց կոնցեսիոն համաձայնագրի չեղարկման իրավական հիմքերի առկայության մասին, բայց նախընտրելի տարբերակ անվանեց կոնցեսիայի փոխանցումը երրորդ երկրին, որն ընդունելի է Մոսկվայի և Երևանի համար (նախկինում ոչ պաշտոնապես այդ համատեքստում հիշատակվում էին Ղազախստանը և արաբական որոշ միապետություններ)։ Պայմանագրի դադարեցման մասին դեռ չի հայտարարվել։ Հավանաբար, կառավարող ընկերության շուրջ քննարկումների թիկունքում ապագա տարանցման համար մղվող պայքարն է:

Կարդացեք նաև

  • Թագավորը ոչ թե անատամ է, այլ մերկ  
  • Պնդում եմ՝ պատերազմը կարող է ավարտվել կա՛մ Ռուսաստանի հաղթանակով, կա՛մ աշխարհի կործանմամբ. Ամերիկյան հեգեմոնիան ավարտվել է. Արման Գրիգորյան
  • 105.000 դոլարից ավելի դրամաշնորհ ԿԳՄՍՆ-ի հոգեզավակ հիմնադրամին՝ Թուրքմենստանում հայկական տաղավարի համար

Փաշինյանի կառավարությունն ակնկալում է օգտվել թյուրքական հարևանների հետ հաղորդակցությունների բացումից, սակայն օպերատոր փոխելու տնտեսական առավելությունները հեռու են ակնհայտ լինելուց, առավել ևս, որ Մոսկվայում հիմնավորված հղում են կատարում գործող պայմանագրին և ներդրված միջոցներին։ Օ. Բելոզյորովի տվյալներով՝ «Ռուսական երկաթուղիներ»-ի և նրա դուստր ՀԿԵ ձեռնարկության ներդրումները 2008-2025 թթ. կազմել են շուրջ 396 մլն դոլար: Հայտարարելով պարտավորությունների կատարման մասին՝ ռուսական կողմն ակնկալում է ներդրումների վերադարձ՝ համաձայնագրի դադարեցման կամ վերանայման դեպքում։

Մինչդեռ Երևանում և, ամենայն հավանականությամբ, Վաշինգտոնում դիտարկում են վերոհիշյալ «Թրամփի երթուղին» որպես միջոց՝ Անդրկովկասի հարավային մասում տարանցիկ զարկերակների նկատմամբ արտաքին խաղացողների դե ֆակտո արտատարածքային վերահսկողություն ձեռք բերելու համար։

Փաշինյանն օրերս պատմել է, որ կառավարությունն «ամեն օր աշխատում է TRIPP նախագծի գործարկման ուղղությամբ, որից հետո սպասվում է հայ-թուրքական սահմանի բացում և Հայաստանի երկաթուղային հաղորդակցության վերականգնում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ»։ Տարբեր միջազգային ֆորումներում պատմելով «Խաղաղության խաչմերուկի» մասին՝ Երևանում ակնկալում են հանրապետության տարանցիկ ներուժի մեծացում՝ «Հյուսիս-Հարավ» (Ռուսաստանից Պարսից ծոցի և Հարավային Ասիայի երկրներ) և «Արևմուտք-Արևելք» (Չինաստանի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև) անդրսահմանային միջանցքների հիպոթետիկ հատման դեպքում։

Ռուսական որոշ լրատվամիջոցներ ենթադրում են, որ ըստ երևույթին, «… Ն. Փաշինյանի այս կանխատեսումը հիմնված է այն նախադրյալի վրա, որ TRIPP միջանցքի գործարկմամբ ԱՄՆ-ը վերահսկողություն կհաստատի նաև Իրանի նկատմամբ»։ Դժվար թե, սակայն, դա տեղի ունենա՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում Թրամփի վարչակազմի համար անբարենպաստ զարգացումները Սպիտակ տան կողմից սանձազերծված անհեռանկար պատերազմի ընթացքում, որտեղ կոշտ դիմադրություն է ցույց տրվում ագրեսորներին։

Ըստ որոշ ենթադրությունների՝ նոյեմբերի սկզբին կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո Թրամփի վարչակազմը, ձգտելով շտկել իր խարխլված միջազգային հեղինակությունը, նախատեսում է վերսկսել ռազմական գործողությունները տարածաշրջանում։ Օրինակ՝ անցնող շաբաթվա ընթացքում Վաշինգտոնն, իբր, հստակ հրահանգներ է տվել Արևմտյան Երուսաղեմին՝ Իրանին հարվածների հնարավոր վերսկսմանը նախապատրաստվելու անհրաժեշտության մասին։

Ընդ որում, այդ հրահանգն անակնկալ է եղել իսրայելցիների համար և համընկել է The Atlantic-ում լույս տեսած հրապարակման հետ, որում ասվում էր, որ Թրամփը Պենտագոնին խնդրել է իրանական օբյեկտներին հարվածներ հասցնելու տարբերակներ մշակել դեռևս նոյեմբերի 3-ի միջանկյալ ընտրություններից առաջ։ Ըստ The New York Times-ի՝ Թրամփը չի ցանկանում վերսկսել ռազմական գործողությունները. վերջին ամիսներին նա մերժել է Իրանի և Եմենի հութիների դեմ գործողությունների հնգական ծրագիր, չնայած ինքն էր դրանք խնդրել։ Հոկտեմբերի 8-ին նա Truth Social սոցցանցում գրել էր, որ, իբր, Միացյալ Նահանգները «չի հարձակվի Իրանի վրա մինչև միջանկյալ ընտրությունները»։

Այս ամենը չի նպաստում Թեհրանի դիրքորոշման մեղմացմանը՝ կապված բարենպաստ քողի տակ երկրի հյուսիսարևմտյան սահմաններին ամերիկյան ռազմահետախուզական օբյեկտների հնարավոր հայտնվելու հետ։ TRIPP-ի վերաբերյալ հարևանների մտահոգությունները փորձել է փարատել վերջերս Իրան կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը…

Դատելով լղոզված դիվանագիտական ձևակերպումներից՝ հազիվ թե դա նրան հաջողվել է ամբողջությամբ։ Թուրքմենստանում Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է երկկողմ համագործակցության ընդլայնման, փոխվստահության ամրապնդման և երկու երկրների միջև բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը։

Հատկանշական է, որ TRIPP-ի գործարկման հիմնական խոչընդոտները ոչ թե Հայաստանում կամ Ադրբեջանում են, այլ առավելապես կապված են արտաքին գործոնների հետ, գրում է EurasiaNet-ը: Չնայած բազմաթիվ խոսակցություններին, Հայաստանի տարածքում շինարարությունը «մինչ օրս չի սկսվել, իսկ նախագծի իրականացման ընթացքի մասին տեղեկատվությունը չափազանց քիչ է»։ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ապագա ճանապարհը կարող է թիրախ դառնալ Իրանի համար, չնայած այն անցնելու է երրորդ երկրի տարածքով։

Նախքան TRIPP-ի ենթադրյալ գործարկումը, Իրանն Ադրբեջանին տրամադրում էր ամենակարճ տարանցիկ երթուղին դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։ Դա որոշակի կախվածություն էր ստեղծում Ադրբեջանի կողմից հարավային հարևանից, որը TRIPP-ը, եթե երբևէ աշխատի, զգալիորեն կնվազեցնի։

Չի բացառվում նաև, որ Վաշինգտոնին անհրաժեշտ կլինի առարկայական բանակցություններ վարել Մոսկվայի հետ՝ Ռուսաստանի՝ TRIPP-ին հնարավոր մասնակցության ձևաչափերի շուրջ, և, վկայում են որոշ ԶԼՄ-ների հրապարակումները, այստեղ հնարավոր են որոշ ոչ ստանդարտ լուծումներ։

Օրինակ, Հարավային Կովկասում ամերիկյան փողերի առանցքային օպերատոր ավելի վաղ նշանակվել էր Trans-Caspian Enterprise Fund-ի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը, որի բիզնես շահերը երկար ժամանակ կապված էին «Բազային տարրի» և ռուսաստանցի խոշոր գործարար Օլեգ Դերիպասկայի շրջապատի հետ։ 2026 թվականի սեպտեմբերին Սոկոլովի կառույցը (Dynamic Frontier Holdings) ավարտել է Հայաստանում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը կառավարող ընկերության 100% բաժնետոմսերի գնումը, որի գլխավոր վարկատուն նախկինում եղել է ՎՏԲ բանկը, որը ֆինանսավորել է Դերիպասկայի կառույցների որոշ նախագծեր։

Հատկանշական է, որ «Թրամփի ճանապարհին» ռուսական բիզնեսի հնարավոր միջնորդավորված մասնակցության մասին տեղեկատվությունը հայտնվել է նախկին Ուկրաինական ԽՍՀ տարածքում զինված հակամարտության կարգավորման բանակցությունների շրջանակներում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև խոշոր բիզնես գործարքի քննարկման մասին լուրերի ֆոնին, որը Դոնալդ Թրամփը կարող էր ներկայացնել որպես իր արտաքին քաղաքականության հարատև հաջողություն։

 ՏԻԳՐԱՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի




—

Փորձում են պայթեցնել Կովկասը, Հայաստանում բացել երկրորդ ճակատ. Սերգեյ Պանտելե

Հոկտեմբեր 21, 2026

168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը պատմաբան, քաղաքագետ Սերգեյ Պանտելեևն է:

Հաղորդման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայում հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները, Սթիվ Ուիթքոֆի կողմից Վլադիմիր Պուտինին փոխանցված՝ հակամարտության կարգավորման մոտեցումները ներկայացնող փաստաթղթերը, ինչպես նաև հրադադարի հաստատման և եռակողմ բանակցությունների վերսկսման հեռանկարները։

Անդրադարձ է կատարվել նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հնարավոր հանդիպման թեմային։

Կարդացեք նաև

  • Փաշինյանի քայլերն աղետի են տանում. Զելենսկին պետք է աղոթի Պուտինի առաջ. Յակով Կեդմի
  • Աշխարհը մոտեցել է զարգացման վճռորոշ շրջադարձային պահին. Վլադիմիր Պուտին
  • Դեմարշդ ո՞ւմ դեմ է, Ռուսաստանի՞. Այդ թոկը ձեր վզին Ադրբեջանն է դրել.  Տիգրան Աբրահամյան

Առանձին քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրամիության թեման, ինչպես նաև Հարավային Կովկասում հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը։

Հայկ Դերզյան


https://168.am/2026/10/21/2502059.html?fbclid=IwY2xjawVGiytleHRuA2FlbQIxMQBwZG9mAXNydGMGYXBwX2lkEDIyMjAzOTE3ODgyMDA4OTIAAR5KPFh54EOpxKXd1jq5iVGPNwhqTv46IaTvRKHBZkJ54JzkiN2IDIOwnIrMYw_aem_3uSWKbs-EK0T0LdkyE80gQ


—

168: Պնդում եմ՝ պատերազմը կարող է ավարտվել կա՛մ Ռուսաստանի հաղթանակով, կա՛մ ա

Հոկտեմբեր 21, 2026

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Լիհայի համալսարանի դասախոս, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Արման Գրիգորյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Լրահոսում տեսա, որ եվրոպացիներն ինչ-որ ֆորմատ են առաջարկել ռուսներին՝ Ուկրաինայի տարածքների որոշակի կորստով, բայց պայմանով, որ Ուկրաինայի մնացած մասը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Սա արդեն իսկ դատապարտված նախաձեռնություն է, որովհետև ռուսներին Ուկրաինայի տարածքները չեն հետաքրքրում, այլ նրա չեզոքությունը: Ակնհայտ է, սակայն, որ Ուկրաինայում խաղաղության պայմանագիր ստորագրելու ուղղությամբ լուրջ տեղաշարժեր կան: Տեսանելի է՝ Ուկրաինային շատ դաժան ձմեռ է սպասում: Ռուսները կենտրոնացել են Ուկրաինայի նյարդային համակարգը՝ տնտեսությունը, էներգետիկան և լոգիստիկան կործանելու վրա, և դրանում լուրջ հաջողություններ են գրանցում, ճգնաժամը խորացել է… 

Հիշեցնենք, այսօր FOXNEWS-ին տված հարցազրույցում Զելենսկին հայտարարել է, որ համաձայն է խաղաղության համաձայնագրին՝ Ուկրաինայի տարածքների 25%-ի կորստի պայմանով.

Կարդացեք նաև

  • Թագավորը ոչ թե անատամ է, այլ մերկ  
  • Հայաստանի երկաթուղիները՝ մեծ աշխարհաքաղաքականության քամիների և բիզնես շահերի կիզակետում
  • Ինչո՞ւ է ընդդիմությունը շարունակում պարտվել

Լրագրողը հարցրել է Զելենսկուն՝ կընդունե՞ք խաղաղության համաձայնագիրը, որը կսառեցնի ամեն ինչ ներկայիս վիճակով, երբ դուք դեռ կպահպանեք ձեր երկրի տարածքի 75%-ը կամ ավելին։ Անկախ նրանից, թե ինչպես է ամեն ինչ սկսվել՝ կընդունե՞ք ստեղծված իրավիճակը։ Զելենսկին պատասխանել է՝ այո։

  • Շուրջ 2 շաբաթից ԱՄՆ-ում ներքին ընտրություններ են, և լուրջ կանխատեսումներ կան, որ հանրապետականները կորցնելու են ոչ միայն Կոնգրեսը, այլև Սենատը, և դրա պատճառն ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գներն են: ԱՄՆ-ի ողջ տնտեսությունը դիզվառելիքի վրա է հիմնված, և այն ԱՄՆ-ի համար նույնն է, ինչ մարդու համար արյունը: Թրամփը հուսահատ ճիգեր է գործադրում ինչ-որ բան անելու համար, որ էներգիայի գներն իջնեն:
  • Էներգիայի գնի բարձրացմամբ ԱՄՆ-ում շատ անհանգիստ են նաև նոր տեխնոլոգիաների մագնատները, որովհետև դատա-կենտրոնների համար ահռելի մեծ քանակի էներգիա է ծախսվում:

  • Միացյալ Նահանգները չի կարելի դիտարկել զուտ որպես Թրամփի իշխանություն: Այստեղ լուրջ խնդիրներ կան, ներքին պայքար, և Ուկրաինայի հարցում կոշտ գծի կողմնակիցները ճնշումներ են գործադրում Թրամփի վրա:
  • Հին քաղաքականության կողմնակիցներն ԱՄՆ-ում համարում են, որ աշխարհը պետք է իրենց դիկտատով առաջնորդվի, հաշվի նստի Արևմուտքի հետ: Այդ մարդիկ լավ չեն հասկանում իրավիճակն աշխարհում: Գերմանիայի տնտեսությունը էքսպորտի վրա է նստած, էներգիայի գներն այնտեղ 11 անգամ թանկացել են: Որևէ տնտեսություն դրան չի կարող դիմանալ՝ տնտեսությունը փլուզվում է, հազարավոր աշխատատեղեր են կրճատվում… Այսօր Գերմանիայում լուրջ տնտեսական անկում կա, գործազրկություն ու խորը դժգոհություն իշխանությունների քաղաքականությունից: Եվրոպայում բավականին երկար ժամանակ կա սոցիալական դժգոհություն, և այն, ինչ տեղի է ունենում հիմա Եվրոպայում, չի կարելի վերագրել զուտ միգրանտներին:
  • Եթե ԱՄՆ-ը առաջնորդվեր Թրամփի կամքով, Զելենսկին 5 րոպե էլ չէր դիմանա: 
  • Ռուսաստանը արդեն 5 տարի կռվում է ոչ թե Ուկրաինայի դեմ, այլ հավաքական Արևմուտքի դեմ: Եթե Զելենսկին դեռ դիմադրում է, և կարողացավ այնքան լկտի լինել, որ Թրամփի խնդրանքից հետո հարվածեց Ռուսաստանի նավթավերամշակման կայանին, ապա միայն այն պատճառով, որ ունի ԵՄ էլիտաների և ԱՄՆ խորքային պետության աջակցությունը:
  • Ես Զելենսկու կողմնակիցը չեմ, և համարում եմ, որ Զելենսկին, ուկրաինացի ֆաշիստները և առավելապես Ուկրաինայի արևմտյան սպոնսորները Ուկրաինային փուռը տվեցին: ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը մի քանի անգամ ասել էր՝ այդ պատերազմը մեզ վրա էժան է նստում, որովհետև այնտեղ ամերիկացի զինվորները չեն զոհվում, այլ ուկրաինացիները…
  • Ես աչքովս էլ տեսնեմ, չեմ հավատա, որ «Հյուսիսային հոսքի» գազատարների պայթեցումը ուկրաինացիներն են արել: Եթե բավարար պրոպագանդիստական ռեսուրսներ կան, կարող են համոզել, որ ռուսներն են պայթեցրել իրենց իսկ կառուցած գազամուղը:

Հիշեցնենք. 2022 թվականի սեպտեմբերին Բալթիկ ծովում «Հյուսիսային հոսք» (Nord Stream) գազատարների պայթեցման գործով Գերմանիայում ընթանում է պաշտոնական դատավարություն։ Գերմանիայի դատախազությունը պաշտոնական մեղադրանք է առաջադրել Ուկրաինայի քաղաքացիների, որոնք, ըստ քննության, գործել են Ուկրաինայի իշխանությունների, պետական մարմինների հանձնարարությամբ: 2026թ. հոկտեմբերին Համբուրգի դատարանում մեկնարկել է Ուկրաինայի զինված ուժերի նախկին սպա, 50-ամյա Սերգեյ Կուզնեցովի (Կուզնիեցով) դատավարությունը: Նրան մեղադրում են քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակման և պատերազմական հանցագործության մեջ: Կուզնեցովը ձերբակալվել էր Իտալիայում 2025-ին և արտահանձնվել Գերմանիային։ Ըստ գերմանական քննության՝ մեղադրյալը ղեկավարել է 6-7 հոգուց բաղկացած դիվերսիոն խումբ, որը «Անդրոմեդա» (Andromeda) զբոսանավով մոտեցել է դանիական Բորնհոլմ կղզուն: Այնտեղ պրոֆեսիոնալ սուզակները 80 մետր խորության վրա տեղադրել են հատուկ ժամացուցային մեխանիզմով պայթուցիկներ:

  • Միայն Ուկրաինան չէ, մեր հարևան Վրաստանն էլ փորձանքի ենթարկվեց Արևմուտքի կողմից: Հայաստանի գործող իշխանությունների կողմից այս ամենը չտեսնելը և հետևություններ չանելը ես չգիտեմ ինչ է… Նայել այս ամենին ու հույս ունենալ, որ Արևմուտքը մեզ հետ այլ կերպ կվարվի, և երկիրը կողմնորոշել դեպի Արևմուտք, երբ դրանով կշարժենք Ռուսաստանի ցասումը, չեմ պատկերացնում՝ ի՞նչ պետք է լինես, որ այդպես վարվես, ի՞նչ երևակայություն պիտի ունենաս… 
  • Երկար ժամանակ ռուսների դիրքորոշումը Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ կոշտ չէր, շատերը զարմանում էին, որ Ռուսաստանից կոշտ պահանջներ չկան: Վերջին շրջանում իրավիճակը փոխվել է, և հստակ դրվել է ընտրություն կատարելու հարցը, պահանջ է դրվել՝ ընտրություն կատարել, կողմնորոշվել: Պահանջ դնելը շատ վատ է: Երբ դու անում ես մի բան ոչ քո կամքով, այլ՝ որովհետև դա քեզնից պահանջել են, դու չես կարող ստանալ այն, ինչ կարող էիր մինչ այդ ակնկալել, դու կորցնում ես: Բայց այդ ընտրության պահանջը մեր առջև միայն Պուտինը չի դնում: Եվրոպայի, Արևմուտքի վարքագիծը նույնական է: Հայաստանը հստակ, չոր հաշվարկ պիտի անի, թե առաջին հերթին ո՞ր կազմակերպությանն անդամակցությունն է բխում Հայաստանի նյութական շահերից՝ ԵԱՏՄ-ի՞, թե՞ ԵՄ-ի: 
  • Հայաստանի այս իշխանություններին սատարող մարդիկ, ովքեր Ռուսաստանի անունը լսելիս նյութափոխանակության խանգարումներ էին ունենում, այսօր արդեն ասում են՝ բայց ո՞վ է ասել, որ Ռուսաստանի հետ պետք է վատ լինենք… Դա բավականին հետաքրքիր շրջադարձ է նրանց կողմից: Թե՛ իշխանության, թե՛ նրանց աջակիցների աղմկոտ բանակի հռետորաբանությունից հստակ զգացվում է, որ հետքայլ կա իրենց դիրքորոշումներից: Ժամանակին Փաշինյանը, ՔՊ-ականները դնում էին երկաթուղին ռուսական կոնցեսիայի տակից պարտադիր դուրս բերելու պահանջը, իսկ հիմա այդ պահանջն արդեն չեն դնում… Կամ դեռ ամիսներ առաջ խոսում էին մոդուլային ատոմակայանների մասին, հիմա պարզվում է՝ պատրանքներ էին դրանք, մեծ հզորության ատոմակայանից են խոսում… Նայեք՝ «Ռոսատոմի» և «Ռուսական երկաթուղիների» տնօրենների և Փաշինյանի հանդիպումներին… Բայց երբեք չի կարելի բացառել, որ ՔՊ-ն հարմար պահի նորից շրջադաձ կանի, ու նորից կփարվի Հայաստանը Ռուսաստանի «լծից» ազատելու իր մեծ իղձին… Դա նրանց քաղաքական թիմի և արևմտյան հովանավորների երազանքն է:
  • Հայաստանի իշխանությունը ոչ թե չի հասկանում, որ Ադրբեջանի հետ խաղաղություն չի լինելու, լավ էլ հասկանում է, պարզապես այդ «խաղաղությունը» միջոց է Արևմուտքի հետ հարաբերությունները այլ մակարդակի վրա դնելու համար: Վստահ եմ՝ երբ իշխանության ներկայացուցիչները հանդիպում են եվրոպացիների հետ, կոնկրետ բաներ են պահանջում եվրոպացիներից, նույն անվտանգության ու տնտեսության վերաբերյալ երևի հարցեր են տալիս, նրանք էլ չեն կարողանում պատասխանել այդ հարցերին… Գուցե ՔՊ-ում հասկացել են, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենի համար չարժե հայ ժողովրդին պարտադրել մի քանի ցուրտ ձմեռներ անցկացնել: 
  • Ռուսներն անհնար են դարձրել երկու աթոռի վրա նստելը, կոնկրետ ժամկետներ են նշել, և միևնույն ժամանակ եվրոպացիները կոնկրետ երաշխիքներ չեն տվել:
  • Արևմուտքը 2008թ. չաջակցեց Հայաստանին, բայց նույն ժամանակաշրջանում աջակցեց Ուկրաինային ու Վրաստանին՝ միայն այն պատճառով, որ Հայաստանի ընդդիմությունը հրաժարվել էր հակառուսական դիրքորոշում որդեգրել: Իսկ ՔՊ-ական իշխանության պարագայում Արևմուտքը տեսնում է, որ գործ ունեն մի իշխանության հետ, որը պատրաստ է հակառուսական լինել, և դրա համար Արևմուտքը ոչինչ չի տեսնում՝ ո՛չ կոռուպցիան, ո՛չ մարդու իրավունքների կոպիտ խախտումները, ո՛չ բռնությունները: Արևմուտքը տարատեսակ հասարակական ազատական շարժումներին, դեմոկրատիային աջակցել է միայն այն ժամանակ, երբ դրանք ունեցել են հակառուսական բնույթ:
  • ԱՄՆ-ում կա նման ճնշում, որ գուցե ընտրություն պիտի կատարեն Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի միջև: Պատերազմը որ նոր էր սկսվել, ես ասացի՝ այս պատերազմը կարող է ավարտվել կա՛մ Ռուսաստանի հաղթանակով, կա՛մ աշխարհի կործանմամբ, որովհետև երբեք Ռուսաստանը չէր ընդունի իր պարտությունը և միջուկային զենք կկիրառեր: Ցավոք, մարդիկ սա չհասկացան, չհասկացան, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ամենակարմիր գիծն էր ռուսների համար, որից պետք էր զերծ մնալ: Դա էքզիստենցիալ սպառնալիք էր ռուսների համար, և ռուսները երբեք դա թույլ չէին տալու:
  • Ամերիկայի և Արևմուտքի հեգեմոնիան աշխարհում արդեն ավարտվել է, բայց Ամերիկյան վերնախավում շատերը դեռ գլխի չեն, որ այն ավարտվել է: Եվ այդ մասին ժամանակին ասել էր հենց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, երբ հայտարարեց՝ մենք ապրում ենք նոր, բազմաբևեռ աշխարհում: Ռուբիոն երկար ժամանակ կոշտ գծի կողմնակից էր, հիմա հռետորաբանությունը փոխել է:
  • Իրանում ԱՄՆ-ի արկածախնդրությունը ծանրագույն հարված էր ԱՄՆ վարկանիշին, և հիմա ելքը չեն գտնում՝ ինչպես դուրս գան այդ արկածախնդրությունից:
  • Ես չեմ ուզում, որ մենք Եվրոպայի և Ամերիկայի հետ էլ խնդիրներ ունենանք, չնայած մեզ որոշակի ընտրություն արդեն իսկ պարտադրված է: Հայաստանի կտրուկ շրջադարձը եվրոպացիների մոտ դառնահամ է թողնելու, ռուսներն էլ այլևս այս իշխանությանը չեն վստահելու: Սա շատ աղետալի բան է:
  • Այո, միանշանակ է, որ հավաքական Արևմուտքը, Եվրոպան ուզում է պայթեցնել Հարավային Կովկասը և երկրորդ ֆրոնտ բացել ոչ միայն Ռուսաստանի, այլև Իրանի դեմ:
  • Պարզ ասենք՝ ԱՄՆ-ը բացահայտ պարտություն է կրել Իրանի հետ պատերազմում: Միացյալ Նահանգները ռազմական օպցիա չունեն, կանգնած են կա՛մ իրենց պարտությունն ընդունելու, կա՛մ բարբարոսություն իրականացնելու առաջ: Այս պայմաններում խոսել Հարավային Կովկասում ԱՄՆ-ի աճող ներկայության մասին, երբ Մերձավոր Արևելքում այլևս ոչ մի ներկայություն չունեն, Իրանն ավերել է ռազմաբազաները, և անգամ ամերիկյան ռազմանավերը չեն կարողանում մոտենալ Ծոցին, անլուրջ է: Այս ընթացքում Հայաստանի Ազգային ժողովում TRIPP-ի քննարկումներ են… Գուցե ինչ-որ տարբերակ կմտածեն, բայց այն նախնական տեսքով, ինչպիսին TRIPP-ը մտածել էին անել, այլևս հնարավոր չէ իրականացնել: 
  • Հենց այն փաստը, որ մենք չգիտենք TRIPP-ի աշխարհագրությունը, և այդ մանրամասները չեն հրապարակվում, արդեն իսկ մտահոգիչ է։ Եթե Հայաստանի իշխանությունները թաքցնելու բան չունենային, եթե դա մեզ համար որևէ վտանգ չպարունակեր, եթե այդ առումով հանգիստ լինեին, ինձ թվում է՝ այսքան երկար չէին թաքցնի մանրամասները։ Բայց արդեն իսկ այն փաստը, որ այդ մանրամասները խնամքով թաքցվում են, իսկ մեզ ընդամենը ընդհանուր դատողություններ են ներկայացվում, մտահոգության տեղիք է տալիս։ Խոսում են այն մասին, որ ամեն ինչ տեղի է ունենալու մեր ինքնիշխանությունը հարգելու սկզբունքով։ Համաձայն ենք, բայց միակ բանը, որ պահանջում ենք, մանրամասները ցույց տալն է, որ տեսնենք՝ արդյոք իսկապես հարգվո՞ւմ է մեր ինքնիշխանությունը, թե՞ ոչ։ Բայց այդ մանրամասները հստակ չեն, և դա ինքնին անհանգստացնող է։ 

Հայաստանի համար ամենակարևոր հարցերից մեկը Սյունիքն է, այդ տարածքը, պետական սահմանը և դրա նկատմամբ վերահսկողությունը։ Գուցե կոպիտ հնչի, բայց Սյունիքի այդ փոքրիկ տարածքը ռազմավարական առումով շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան Հայաստանի մնացած 50 կամ, չգիտեմ, 80 տոկոսը։ Ինձ համար հայ-վրացական սահմանն էլ է շատ կարևոր։ Այդ սահմանով խաղալը, այն ռիսկի ենթարկելը նույնպես լուրջ խնդիր է։ 

Եվ այս ամենը տեղի է ունենում Ադրբեջանի՝ բազմապատկված ագրեսիվության պայմաններում։ Վերջին շրջանում նկատել եք, որ հակահայկական քարոզչությունն այնտեղ արդեն հիստերիայի մակարդակի է հասել, և նրանք դա նույնիսկ չեն էլ թաքցնում։ Այս պայմաններում խոսել, թե որևէ խնդիր չկա, և այս ամենը տեղի է ունենում մեր ինքնիշխանությունը հարգելու սկզբունքով, ուստի անհանգստանալու բան չկա, ճիշտ չէ։ Անհանգստանալու շատ բան կա։ Եվ եթե անհանգստանալու պատճառ չլիներ, ինձ թվում է՝ շատ ավելի շատ տեղեկատվություն կտրամադրվեր, և բոլորիս մտահոգությունները կմեղմվեին։

  • Մոտ ապագայում Ադրբեջանի կողմից պատերազմը հավանական չէ, բայց տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի լուրջ փոփոխությունների դեպքում, եթե Ադրբեջանի համար ինչ-որ պատուհան բացվի, ես վստահ եմ, որ նրանք մտադրություն ունեն վերահսկողություն սահմանելու Սյունիքի՝ Զանգեզուրի նկատմամբ։ Ես դրանում կասկածներ չունեմ։ 
  • Հաղթանակն Ալիևի գլուխն է ընկել, ամբարտավան են դարձել, անգամ խնդիրներ ունեն Թուրքիայի հետ: Փաստորեն, Ադրբեջանի մեծ եղբոր դերը Թուրքիայի փոխարեն ստանձնել է Իսրայելը: Ադրբեջանին Իսրայելը դիտարկում է որպես դաշնակից՝ Իրանը մասնատելու համար: Երբ պահը գա, Իրանը ապակայունացնելու համար ադրբեջանցիների ֆակտորը կշահարկեն: Թուրքիան այնքան էլ ոգևորված չէ այդ հեռանկարով, որովհետև դա կարող է հանգեցնել նաև քրդական պետության ստեղծման գաղափարին, ինչը Թուրքիան իր համար համարում է էքզիստենցիալ սպառնալիք: Ես մտավախություն ունեմ, որ մի օր արթնանալու եմ ու լսեմ, որ Ալիևը սպառնացել է Անկարայում թեյ խմել:

Մանրամասները՝ տեսանյութում:




—

RFE/RL – Minister Downplays Cost Of Armenia’s Exit From Russian-Led Bloc

հոկտեմբեր 21, 2026

Armenia – The flags of the Eurasian Economic Union member states placed at the venue of a high-level EEU meeting in Yerevan, 20May2016.

Armenia would not pay a heavy price for its possible expulsion from the Eurasian Economic Union (EEU) threatened by Russia, Economy Minister Gevorg Papoyan insisted on Wednesday.

Papoyan reacted to a report by the prime ministers of Russia and three other ex-Soviet states which effectively recommends the suspension of Armenia’s membership in the Russian-led bloc.

The extensive report released on Tuesday says Yerevan’s efforts to join the European Union run counter to the EEU’s founding treaty and rules. It says that the exit from the EEU would have severe economic consequences for the South Caucasus state such as a sharp fall in exports to Russia and a surge in the price of Russian natural gas supplied to it. The Armenian economy would shrink by 15.6 percent as a result, according to it.

Speaking to News.am, Papoyan dismissed this and other macroeconomic forecasts made in the report as “exaggerated.” He said that a joint working group set up by Armenia’s ministries of economy and finance as well as Central Bank has come up with far more conservative estimates.

“The negative impact of withdrawing from the EEU is not very significant,” he said. “It is estimated at minus 0.65 percentage points [of GDP growth.] By contrast, according to our estimates, the change in the price of gas could have a much stronger impact: 5 or 7 percentage points in one scenario, and higher in another.”

“Would that have such a consequence for our economy that we wouldn’t be able to recover from? No,” added the minister.

Armenia – Economy Minister Gevorg Papoyan talks to protesting Armenian truckers affected by Russia’s tighter immigration rules, Yerevan, October 16, 2025.

Armenia imports from Russia the bulk of natural gas used by its power plants, households and some sectors of the domestic economy, paying the Gazprom monopoly $177.5 million per thousand cubic meters of the fuel. By comparison, the market-based gas price in the European Union currently exceeds $1,000 per thousand cubic meters.

Also, Russia remains Armenia’s principal export market even after blocking imports of Armenian agricultural products and mineral water earlier this year. The bans were imposed as Moscow began pressuring Yerevan to quickly choose between the European Union and the EEU through a referendum.

The presidents of Russia, Belarus, Kazakhstan and Kyrgyzstan called for the referendum in a joint statement adopted in May. They also instructed their prime ministers to present a report on “possible consequences” of Armenia’s membership suspension before their next summit planned for December.

Foreign Minister Ararat Mirzoyan said on Wednesday that EEU treaties and regulations do not allow such a suspension. Mirzoyan indicated at the same time that Prime Minister Nikol Pashinian’s government is undaunted by the economic cost of leaving the bloc.

“Of course, the well-being of our citizens, trade, economic interests, and our traditional ties with the Russian Federation and other EEU member states are important to us,” he told journalists. “But there is one thing that is more important than anything else: the sovereignty and independence of Armenia.”

Armenia’s main opposition groups see Pashinian’s pro-Western foreign policy as reckless, saying that he is needlessly antagonizing Russia without having a real prospect for EU membership in the foreseeable future. Following the release of the EEU report, some opposition leaders urged Armenians to brace themselves for severe hardship.

—

Yerevan Ready For Private Security Service Along U.S.-Run Corridor

հոկտեմբեր 21, 2026

Armenia -Foreign Minister Ararat Mirzoyan speaks at a news briefing in Yerevan, October 15, 2026.

A U.S.-controlled company which is due to manage a transit corridor along Armenia’s border with Iran may have a private security service, Foreign Minister Ararat Mirzoyan said on Wednesday.

Mirzoyan addressed the Armenian parliament committee on defense and security before it formally recommended the parliamentary ratification of a U.S.-Armenian agreement on the Trump Route for International Peace and Prosperity (TRIPP) that would connect Azerbaijan to its Nakhichevan exclave and Turkey.

The agreement signed in June calls for the creation of a joint venture that will manage for at least 49 years a railway, a road, energy supply lines and other infrastructure to be built along the corridor. The U.S. government will own 74 percent of the TRIPP Development Company (TDC) that will receive “exclusive land use rights, development rights, related permissions, and all other rights.”

While upholding Armenia’s “full sovereignty and jurisdiction over its borders and customs operations,” the deal commits the Armenian government to the so-called “front office/back office” model whereby a private operator hired by the TDC will provide “customer-facing services” at the border crossings with Azerbaijan. Mirzoyan said that the operator may well have a security service.

“Any company — especially large infrastructure companies — may have its own security divisions, but these must be licensed and authorized within the Republic of Armenia, as is already the case today for many private companies,” the told members of the parliament committee mostly affiliated with the ruling Civil Contract party.

Armenia – A view of Armenia’s border with Iran, April 12, 2025.

Armenian officials are to be given be a “back office” role at the TRIPP. Mirzoyan insisted that this will not undermine Armenian sovereignty over the strategic area bordering Iran. Opposition lawmakers remained unconvinced by his assurances.

Azerbaijani President Ilham Aliyev has said that Azerbaijanis travelling to from Nakhichevan “should not see the faces of Armenian border guards.” Artur Khachatrian, a lawmaker representing the opposition Hayastan alliance, said that the “front office/back office” model is designed to satisfy this demand.

“This is yet another demand for us to cede our sovereignty,” Khachatrian told RFE/RL’s Armenian Service. “Just imagine: you land at the Baku airport and say, ‘You know what? I don’t want to see this Azerbaijani officer; bring me, for example, a Filipino instead.”

The Strong Armenia alliance, a larger opposition group represented in the parliament, likewise claimed on Wednesday that the TRIPP project “serves the interests of Azerbaijan, not Armenia.”

“Such concessions will not bring peace; they will only lead to further aggression by Azerbaijan,” it said in a statement.

Neighboring Iran has also voiced serious concerns over the TRIPP. In particular, it fears that the transit arrangement could lead to U.S. military or security presence along the Armenian-Iranian border.

Mirzoyan and other Armenian officials have ruled out such presence. Visiting Yerevan last week, Iranian Foreign Minister Abbas Araghchi said that the Armenian government is addressing Tehran’s concerns.

—

RFE/RL – Top Opposition Candidate Arrested Ahead Of Armenian Local Election

հոկտեմբեր 21, 2026

Armenia – Arsen Gevorgian, the opposition Strong Armenia bloc’s top candidate in a local election in Stepanavan, speaks to RFE/RL, October 9, 2026.

With only four days to go before a local election in a major community in northern Armenia, its main opposition candidate and 13 other persons were arrested on Wednesday on charges rejected by opposition leaders in Yerevan as politically motivated.

Law-enforcement officers also raided the local offices of the opposition Strong Armenia alliance that nominated the candidate, Arsen Gevorgian, in the community comprising the town of Stepanavan and surrounding villages.

Armenia’s Anti-Corruption Committee claimed that Gevorgian handed out vote bribes to dozens of local residents. The detained suspects include some of those residents as well as Strong Armenia candidates running for the local council, it said in a statement.

Yerevan-based senior members of Strong Armenia were quick to condemn the arrests as a government attempt to prevent its victory in the polls. The bloc led by billionaire Samvel Karapetian likewise alleged “political motives and expediency” in a statement released later in the day.

“Changes are coming — they are near — despite [Prime Minister Nikol] Pashinian’s actions,” the statement said. “We urge the voters of Stepanavan not to be afraid and to participate in the voting.”

Pashinian’s ruling Civil Contract party fared relatively poorly in and around Stepanavan in parliamentary elections held in June. Strong Armenia and other major opposition groups rejected as fraudulent their official results that gave victory to Civil Contract.

Hundreds of other opposition activists, members and supporters were arrested on vote-buying charges ahead of those disputed polls and even on election day. No such charges were brought against any members of the ruling party accused by the Armenian opposition of buying votes with public money. In a report presented last month, election observers from the Council of Europe’s Parliamentary Assembly (PACE) noted in this regard “perceptions of selective law enforcement” in Armenia.

The latest arrests came the day after several Stepanavan residents told RFE/RL’s Armenian Service that they lost their public sector jobs in the wake of the June vote because of not voting for Civil Contract or being related to opposition activists. In a series of social media posts, Pashinian scoffed at their claims which the Armenian opposition says reflect a nationwide pattern. He cited written statements by their state employers claiming that they were fired for disciplinary, not political, reasons.

—