Engaging Third Parties for Release of Armenian Captives ‘Has Not Worked,’ Mirz

Artsakh leaders in a Baku court during their sham trial

Foreign Minister ‘Honestly’ Does Not Understand Why Baku Does Not Want to Release Armenian Captives

A proposal to engage third countries that can negotiate the release of Armenian captives being held in Azerbaijan has not worked, Foreign Minister Ararat Mirzoyan told reporters on Wednesday.

“It hasn’t worked. Do you think there is a possibility to resolve this issue through a third country, and that we aren’t pursuing it? We are the ones most invested in this. We have reached out to third countries; either they declined, or [Baku] has told them to stay out of it,” Mirzoyan said when pressed by an Azatutyun.am reporter on the matter.

At the same time, Mirzoyan emphasized that “the continued detention of these individuals does not contribute to peace in any way—if anything, it does the opposite.”

“Our efforts to secure the release of everyone involved never cease. The reason I cannot say with certainty or a guarantee that it will happen is that this is something beyond our control,” Mirzoyan said.

Last week, attorney Siranush Sahakyan, who represents the Armenian captives at the European Court of Human Rights, said in a presentation that the Armenian government has not provided any details about the third country proposal, since it had announced earlier this year that Yerevan was actively pursuing such a scenario.

Sahakyan wondered whether Switzerland, which had agreed to act in this capacity, was approached by Yerevan.

Sahakyan also said during her remarks last week that HyePost, Armenia’s national postal service, was refusing to process mail and packages from relatives of those being held captive in Baku, emphasizing that not receiving correspondence or visits by relatives, further isolated the POWs in Azerbaijan.

Mirzoyan said Wednesday that he believes that correspondence addressed to the Armenian prisoners held in Baku should reach their recipients.

Mirzoyan added that these letters should be forwarded to their addressees, and all persons deprived of their liberty have the right to communication and visits regardless of the status and terminology used.

He told reporters he “honestly” does not understand why Azerbaijani authorities are not releasing the Armenian captives and emphasized that the presence of Armenian prisoners in Azerbaijan does not contribute to peace, “and efforts to secure their release have not stopped.”

“Azerbaijan’s authorities present certain rationalizations that are not very comprehensible to me,” Mirzoyan noted.

—

CC: Master Khachkar Carver Narine Poladian Visits Lorik Fund’s Artsakh Tsil Ar

—

Young Armenian Innovators Develop an Affordable Underwater Drone to Preserve C

—

On the Threshold: Visibility, Labor, and Belonging

—

CC: Czech Skyfox jets will soon fly in Armenia, defense minister says

—

168: Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմա

Հոկտեմբեր 21, 2026

ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»։

Գիտեք Արցախի անկումը ե՞րբ սկսվեց…

Երբ 2018-ին Արցախից ավտոբուսներով գալիս էին Երեւան Սերժ Սարգսյանին մերժելու ու «Նիկոլ՝ վարչապետ» էին գոռում։

Երբ Երեւանում Արցախի հերոսներին էին կալանավորում, իսկ Ստեփանակերտում ՝ծափերով Նիկոլ էին դիմավորում։

Երբ Փաշինյանն ասեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ,իսկ Ստեփանակերտի հրապարակը ցնծում էր։

Երբ Գյումրիում Արցախի նախագահ Բակո Սահակյանին «Արցախի մարզպետ» անվանեցին։

Երբ 2020-ի հոկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետը հրաժարվեց պատերազմը դադարեցնելու Պուտինի առաջարկից,որի համաձայն Շուշին մնալու էր հայկական վերահսկողության տակ։

Երբ Արցախի ղեկավարությունը 2021-ի ընտրություններին եկավ ոչ թե Արցախն ազատագրողների, այլ ՝Արցախը հանձնողի շտաբ։

Երբ հանձնվեց Լաչինն ու Աղավնոն։

Երբ 2022-ի ապրիլին Նիկոլն առաջարկում էր նշաձող իջեցնել։

Երբ ՀՀ կառավարիչները սկսեցին բանակցել ոչ թե ռուսական, այլ բրյուսելյան ու արեւմտյան հարթակներում։

Երբ նուն Փաշինյանը Պրահայում, Բրյուսելում,Ռեկյավիկում ու Գրանադայում ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում։

Երբ ՀՀ իշխանություններն ու իրենց արբանյակներն արցախցիներին Ադրբեջանում ինտեգրման կոչեր էին անում։
Երբ 2023-ի սեպտեմբերի 13-ին Նիկոլն ուղիղ եթերում «ձեռքերը լվաց» Արցախից։

Երբ դեռ կա գոնե մեկ հայ, ով փորձում է արդարացնել Փաշինյանի ու ՔՊ-ի Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու ապազգային քայլը»:

—

ԹՐԻՓՓ-ի մասով դեռ պետք է ստորագրենք բաժնետերերի պայմանագիրը, հաստատենք կանոնա

Հոկտեմբեր 21, 2026

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը տնտեսական համագործակցության նոր մակարդակ է ձևավորում՝ միաժամանակ ամրագրելով Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը ծրագրի շրջանակում գործող ենթակառուցվածքների նկատմամբ․ այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։

«Սա համաձայնագիր է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև: Նպատակ ունի կանոնակարգել «TRIPP զարգացման ընկերություն» անունով ընկերության հիմնադրումը, հետագա կառավարումը։ Սա այն ընկերությունն է, որը, ըստ էության, կառուցելու է և կառավարելո՛ւ է, ստանալո՛ւ է կոնցեսիոն իրավունքներ՝ նշածս ենթակառուցվածքների կառավարման համար»,- ասել է նախարարը։

Նա հավելել է՝ այս համաձայնագրի վավերացումից հետո, պետք է ստորագրվեն նաև բաժնետերերի պայմանագիրը, հաստատվի ընկերության կանոնադրությունը։

«Որևէ ենթակառուցվածք, որևէ հարաբերություն, որ հաստատվելու է, ամբողջությամբ և դետալներով տեղի է ունենալու մի քանի հիմնարար սկզբունքների հիման վրա և կամ դրանց ներքո, և այդ սկզբունքները բոլորիդ հայտնի են՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն,- ընդգծել է Արարատ Միրզոյանը, ապա շեշտել,-  Այս փաստաթղթում «ինքնիշխանություն» բառը 8 անգամ կիրառված է ՝ հետևյալ համատեքստում․ հաստատվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը ենթակառուցվածքների և գործընթացների նկատմամբ»։

Կարդացեք նաև

  • Թագավորը ոչ թե անատամ է, այլ մերկ  
  • 105.000 դոլարից ավելի դրամաշնորհ ԿԳՄՍՆ-ի հոգեզավակ հիմնադրամին՝ Թուրքմենստանում հայկական տաղավարի համար
  • Հայաստանի երկաթուղիները՝ մեծ աշխարհաքաղաքականության քամիների և բիզնես շահերի կիզակետում

Մանրամասները՝ տեսանյութում




—

Կոնֆլիկտը նոր է ավարտվել, դրա համար ԹՐԻՓՓ-ով ադրբեջանցիների և հայերի շփումը ն

Հոկտեմբեր 21, 2026

ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովը հերթական նիստ է հրավիրվել, որին մասնակցում է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հետաքրքրվեց՝ ԹՐԻՓՓ-ի շրջանակում Ադրբեջանի անխոչընդոտ շարժի դիմաց Հայաստանն ի՞նչ փոխադարձ առավելություններ է ստանում, և արդյո՞ք այն դետալային որևէ տեղ գրավոր արձանագրված է:

«Ձեր հարցի իմաստը սա է, որ Ադրբեջանն իրավունք է ստանալու ՀՀ տարածքով անցնել Նախիջևան՝ հիմնական Ադրբեջանից և հակառակ ուղղությամբ, և Ադրբեջանը մեր տարածքով կապելու է երրորդ երկրների հետ: Եվ ՀՀ-ն ստանալու է փոխադարձ առավելություններ՝ օգտագործել Ադրբեջանի տարածքը՝ օրինակ, երկաթուղային իմաստով կապ ունենալու Երասխից Մեղրի, և Ադրբեջանի տարածքով կապվելու երրորդ երկրների հետ: Սա է փոխադարձությունը: Հիմա, երբ հասնում ենք բեք օֆիսին, սրա իմաստն արագացումն է, սպասարկման հեշտացումը, բեռների անցումները և այլն»,- պատասխանեց Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ զգայուն հարցերը փորձ է արվել պակաս զգայուն դարձնել:

«Մենք չենք կարող հերքել, որ ՀՀ քաղաքացիների համար կարող էր հոգեբանական հարթության վրա առաջին շրջանում բարդություններ ունենալ Ադրբեջանի համապատասխան մարմինների աշխատակիցների հետ շփվելիս, և՝ հակառակը: Կոնֆլիկտը նոր է ավարտվել, խաղաղությունը նոր է, հասարակության վերքերը թարմ են, շատ զգայուն են այս տեսակ հարցերում: Եվ հասկանալի էր այս կոնտեքստում այդ շփումը նվազեցնելը: Աշխարհում էլ տենդենցն այնպիսին է, որ վերանում է ֆիզիկական շփումը: Այս բոլոր գործոնների համադրության արդյունքում եղել է գաղափար՝ ունենալ ֆրոնտ օֆիս և բեք օֆիս, որոշումների կայացումը կատարվում է բեք օֆիսում: Այսինքն, բեք օֆիսում ՀՀ համապատասխան ծառայության պաշտոնյան կայացնելու է որոշում, ընդհուպ՝ միջամտության, եթե անհրաժեշտություն լինի»,- շարունակեց նա:

Կարդացեք նաև

  • 105.000 դոլարից ավելի դրամաշնորհ ԿԳՄՍՆ-ի հոգեզավակ հիմնադրամին՝ Թուրքմենստանում հայկական տաղավարի համար
  • Հայաստանի երկաթուղիները՝ մեծ աշխարհաքաղաքականության քամիների և բիզնես շահերի կիզակետում
  • «Թուրքական կողմը սահմանի բացման մասին դեռևս հստակ նշումներ չի անում. Իշխանությունների համար նոր սահմանադրության ընդունելը հեշտ գործ չի լինելու». Թուրքագետ

Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ասաց, որ չի պատկերացնում նավթամուղ կամ գազամուղ Մեղրիի երկաթուղու տարածքի երկայնքով, այդտեղ տեղ չկա, քիչ տարածք կա:

«Այդտեղ կա գետ, կա մի փոքր շերտ և կան ժայռեր: Այդտեղով կարող է անցնել երկաթուղին, էլեկտրահաղորդման բաներ… և եղել են Խորհրդային Միության ժամանակ: Նավթամուղ և գազամուղ այդտեղ չեմ պատկերացնում»,- շեշտեց ՀՀ արտաքին գործերի նախարարը՝ պնդելով, որ դա մեր երկաթուղին է, և մենք իրավունք ունենք այդ ռելսի վրա բան դնել և տանել դեպի Նախիջևան և Նախիջևանով բարձրացնել Երասխ, մտցնել Հայաստան, և այնտեղից այլ հնարավորություններ կան կամ հակառակը:

«Այս կտորում մոտավորապես կա երկաթուղային կապ Իրանի հետ, և մենք այստեղ ձախ տանելուց կարող ենք իջեցնել Իրան»,- մանրամասնեց Միրզոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում




—

Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ Մուրադյանը

Հոկտեմբեր 21, 2026

Մահացել է գրող, կինոգետ, դրամատուրգ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի կինոգործիչների միությունը։

Միությունից հայտնել են, որ առաջիկայում նախատեսել էին կազմակերպել Դավիթ Մուրադյանի ստեղծագործական երեկոն՝ «Բառ, կադր, գույն» խորագրով։

Դավիթ Մուրադյանը ծնվել է 1951 թվականին։ 1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Հեղինակել է բազմաթիվ հոդվածներ, գրքեր և պիեսներ։

Տարբեր տարիների աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, եղել Հայաստանի գրողների միության փոխնախագահ, 2008-2010 թվականներին զբաղեցրել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնը։

Դասավանդել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտում։ 1993 թվականից մինչ օրս Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոգիտական, սցենարական կուրսերի ղեկավարն էր։

Նա նաև դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և եղել Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահը։

2011 թվականին Դավիթ Մուրադյանն արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2006 թվականին՝ «Ոսկե գրիչ» մրցանակի։

«168 Ժամն» իր խորին ցավակցություններն է հայտնում Մուրադյանների ընտանիքին:

—

Ադրբեջանը Թուրքիայի հետ լարվածությունը թուլացնելու համար 3 նախապայման ունի

Հոկտեմբեր 21, 2026

Ըստ շրջանառվող լուրերի՝ Ադրբեջանը Թուրքիայի հետ լարվածությունը թուլացնելու համար 3 նախապայման ունի.

Թուրքիան պետք է քայլեր ձեռնարկի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալի նկատմամբ, ով քննադատել էր Ալիևին:

Թուրքիան իրավական միջոցներ պետք է ձեռնարկի Ալիևին քննադատող թուրք քաղաքացիների նկատմամբ և ձերբակալի նրանց:

Թուրքիան պետք է փակի սոցիալական ցանցերում այն էջերը, որոնք արշավներ են իրականացնում գլխաշորի թեմայով։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք

—