Եկեղեցու տկարացման, եկեղեցականության հեղինակազրկման որդեգրված սույն դատապարտե

Սեպտեմբեր 24, 2026

ՀՀ Կառավարության կողմից հրապարակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին այսպես կոչված զեկույցն իր բովանդակության և ձևի մեջ հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը։

«Պետական միջոցների մսխմամբ՝ սոցցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված մեղադրանքների ու հերյուրանքների հիման վրա շարադրված «զեկույցը» դրսևորումն է քաղաքական հաշվեհարդարի, քինախնդրության և Եկեղեցու ներքին կյանքին դատապարտելի միջամտության։

Տեղին ենք համարում վերստին արձանագրել 2026թ․ փետրվարի 17-19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Եպիսկոպոսաց հավաքի որդեգրած դիրքորոշումը, որով հարկ է, որ ՀՀ իշխանությունները՝

– դադարեցնեն Եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգեն Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը՝ Եկեղեցի-պետություն հարաբերությունները խարսխելով փոխադարձ հարգանքի, իրավասությունների հստակ տարանջատման և ազգային շահի առաջնահերթության վրա,

– վերջ դնեն շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին,

– գործեն բացառաբար ՀՀ Սահմանադրությամբ, օրենսդրությամբ և միջազգային օրենքներով և հավատարիմ մնան հռչակված ժողովրդավարական սկզբունքներին՝ երաշխավորելով երկրում խղճի, կրոնի և դավանանքի ազատությունը, պառակտման փոխարեն ապահովելով հասարակական համերաշխություն,

– առկա խնդիրներն ու հակառակությունները փարատեն երկխոսության ոգով, առանց նախապայմանների՝ զերծ մնալով անհեռանկար վերջնագրային խոսույթից։

Ակնհայտ է, որ հենց ՀՀ իշխանությունների կողմից են ջանքեր գործադրվում արհեստական ճգնաժամ առաջ բերելու եկեղեցական կյանքում։ Անընդունելի է քաղաքական կամայական մոտեցումներով, մեքենայություններով ու պարտադրանքներով թելադրված բարենորոգման որևէ շարժում։ Հայոց Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և բարեկարգության գործընթացներն իրականացվում են միմիայն եկեղեցական կանոնական բարձրագույն մարմինների որոշումներով։

Եկեղեցու տկարացման, եկեղեցականության հեղինակազրկման որդեգրված սույն դատապարտելի քաղաքականությունը երբեք չի կարող ծառայել հայրենիքի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարիքին, միասնականության ամրապնդմանը, առավել ևս արտաքին անվտանգային սպառնալիքների հանդիման՝ առկա փորձությունների դիմագրավմանը»,-նշված է հայտարարության մեջ։

—

Պայքար՝ Էջմիածնի համար. եկեղեցական բարեփոխո՞ւմ, թե՞ եկեղեցու նկատմամբ աշխարհի

Սեպտեմբեր 24, 2026

Ռուս քաղաքագոետ Սերգեյ Մարկեդոնովն իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) դեմ սանձազերծված հարձակման հերթական ալիքին, որն այսօր դրսևորվեց Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ֆեյքերի ՊՈԱԿ-ի կազմած «զեկույցով»:

Ստորև ներկայացնում ենք Սերգեյ Մարկեդոնովի գրառումը՝

1. 2026 թվականի սեպտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոնը զեկույց հրապարակեց (հայոց լեզվով՝ 74 էջ, անգլերեն տարբերակում՝ 68), որը նվիրված է այդ երկրում պետություն-եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակին:

Ներկայացված տեքստի ամբողջական վերնագիրն է՝ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և բարձրագույն հոգևորականության մի շարք ներկայացուցիչների գործողությունների հետևանքով Եկեղեցում ստեղծված ճգնաժամի և դրա հաղթահարման ուղիների մասին»:

Կարդացեք նաև

  • Ուժայիններով գրոհելու են. ՉՊԵՏՔ Է թույլ տանք՝ հասնեն Մայր Աթոռի պատերին. վճռական ճակատամարտը՝ Բաղրամյան փողոցում կամ կառավարության առջև. Սուրեն Սուրենյանց
  • Այն, ինչ այսօր անում են նիկոլփաշինյանները, քրեորեն պատժելի գործողություն է․ բոլոր տեսակի սրիկայությունները միշտ արվում են ժողովրդի անունից․ իրավապաշտպան
  • Անլուրջ է՝ իշխանությունը թող զեկույց հրապարակի իր ձախողումների մասին, եկեղեցուն հանգիստ թողնի. Տեր Վրթանես քահանա Բաղալյան

2. Փոքր-ինչ քաղաքագիտական աղբյուրագիտություն:

Սկսենք «դրսի քննադատությունից»: Նախ՝ Հայաստանի կառավարությունը միանգամից, առանց երկար-բարակ մտածելու, Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) առաջնորդ Գարեգին Երկրորդին բնորոշում է որպես կրոնական կառույցի «դե ֆակտո գլուխ»: Իշխանությունները միանշանակորեն իրենց նպատակ են դնում հեռացնել գործող Կաթողիկոսին:

Երկրորդ՝ զեկույցին նախորդում է կարևոր պարզաբանում. «Սույն զեկույցի պատրաստումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2026–2031 թվականների ծրագրով և իրականացվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ»:

Ժանրը հասկանալի է, մեր առջև ոչ թե գիտական հետազոտություն է, ոչ թե լրագրողական քննություն, այլ քաղաքականապես նշանակալի փաստաթուղթ: Դրանում «նպատակները հստակ են, խնդիրները՝ որոշված»: Այս տեսքով ՀԱԵ-ն չի բավարարում հայաստանյան իշխանություններին:

3. Արտաքինից անցնում ենք աղբյուրի «ներքին քննադատությանը»:

Զեկույցում ձևակերպված են պահանջների 16 խմբեր: Դրանց թվում են՝ կուսակրոնության ուխտի խախտումները և կարգապահական պատասխանատվության բացակայությունը, առանձին հոգևորականների հալածանքն ու կարգալույծ արվելը, ֆինանսների անթափանցիկությունը, ազգակցական կապերով նշանակումները, եկեղեցական գործունեության քաղաքականացումը և ենթադրյալ արտաքին ազդեցությունը, ինչպես նաև մի շարք այլ մեղադրանքներ:

Ներկայացված նյութի «կառուցողական մասում» (սա զեկույցի 3-րդ բաժինն է՝ «Առաջարկվող լուծումները») նկարագրվում է բարեփոխման հնգափուլ սխեման՝ ՀԱԵ բարեփոխման համակարգող խմբի ստեղծում, ներկա Կաթողիկոսի հրաժարական, տեղապահի ընտրություն, որը պետք է նախապատրաստի Ազգային-եկեղեցական ժողովը, գույքի և ֆինանսների աուդիտ, նոր կանոնադրական փաստաթղթերի մշակում, կանոնադրության ընդունում, Ազգային-եկեղեցական ժողովի գումարում և նոր առաջնորդի ընտրություն:

4. Փաստաթուղթն, անշուշտ, հռչակում է Եկեղեցու և պետության բաժանման սկզբունքը:

Համաձայն տեքստի՝ բարեփոխումը պետք է իրականացնի հենց Եկեղեցին՝ հոգևորականության և հավատացյալների միջոցով, իսկ պետությունը պետք է «գործի միայն իր սահմանադրական և օրենսդրական լիազորությունների շրջանակներում»:

Հիմա հարց՝ մի՞թե ՀԱԵ-ի բարեփոխումն արդեն աշխարհիկ իշխանության արտոնությունն է: Չէ՞ որ հենց նրան են պետք այս փոխակերպումները, նա է դրանք նախաձեռնում, և ոչ թե եկեղեցական խորհուրդը: Ավելին, Էջմիածինը Հայաստանի կառավարության գործողությունները բնութագրում է որպես միջամտություն Եկեղեցու ինքնավարությանը: Այս դիրքորոշումը պաշտոնապես շարադրվել էր դեռևս օգոստոսի 26-ին և վերահաստատվել ՀԱԵ Գերագույն հոգևոր խորհրդի սեպտեմբերի 15-17-ի նիստում:

5. Հայ Առաքելական եկեղեցին իր պատմության մեջ մի անգամ չէ, որ վերապրել է թե՛ քաղաքական ճնշումներ, թե՛ բռնաճնշումներ: Բայց այլ բան է, երբ նրա դեմ պայքարում էին այլադավան (և այլազգի) պետությունները (Օսմանյան կայսրություն) կամ իշխանությունները, որոնք աթեիզմը դրել էին որպես գաղափարական հիմք (ԽՍՀՄ): Կամ կայսերական կառույցները, որոնք վախենում էին նրա անհավատարմությունից (Ռուսական կայսրությունը ՀԱԵ գույքն առգրավեց 1903 թվականի հունիսի 12-ին, բայց արդեն 1905 թվականի օգոստոսի 1-ին հրաժարվեց այդ միջոցից):

Այսօր ՀԱԵ-ի դեմ պայքար է մղում հայկական պետական իշխանությունը, և ոչ թե զանազան իմպերիալիստներն ու աթեիստները:

6. Այդ ճնշման պատճառներն ակնհայտ են: ՀԱԵ-ն այլ կերպ է տեսնում հայկական ազգային ինքնությունն ու պետականությունը, նա ամբողջ ծավալով պատրաստ չէ «ապաղարաբաղացմանը» և «Իրական Հայաստանի»՝ որպես ազգաշինության հիմքի ճանաչմանը:

ՀԱԵ-ն պատմականորեն ոչ միայն պարզապես կրոնական կազմակերպություն է եղել, այլև հայկական ինքնության գլխավոր կրողներից մեկը Փաշինյանի կողմից այդքան չսիրված «պատմական Հայաստանի» պայմաններում: Նրա շարքերից ժամանակ առ ժամանակ դուրս են գալիս ընդդիմադիրներ (տե՛ս արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի պայքարի փորձը): Եվ, ի վերջո, այն պահպանում է որոշակի ինքնավարություն, ինչը ներքաղաքական համասեռացման (հոմոգենացման) գործընթացների համատեքստում խիստ դուրս է ընկնում ընդհանուր շարքից:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը




—

Սիրանուշ Սահակյանի մեկնաբանությունը՝ Սաբինա Ալիևայի հայտարարության վերաբերյալ

Սեպտեմբեր 24, 2026

ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի մեկնաբանությունը՝ Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևայի հայտարարության վերաբերյալ.

«2026 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն «անհիմն» էր որակել Ռուբեն Վարդանյանի կողմից՝ իր և Ումբակիում պահվող մյուս հայ բանտարկյալների վերաբերյալ բարձրացրած հարցերը։ Այս պատասխանն ուշագրավ է ոչ այնքան նրանով, թե ինչին է պատասխանում, այլ նրանով, թե ինչից է խուսափում։

1. Մի շարք բողոքներ, որոնք վերաբերում էին տեսազանգերի բացակայությանը, կրթության իրավունքին, ԿԽՄԿ-ի այցերի կանոնավոր հասանելիությանը, հարազատների հետ տեսակցություններին, նամակների ու ծանրոցների ստացմանը, դիվանագիտական կամ հյուպատոսական հասանելիությանը, ինչպես նաև Վերոնիկա Զոնաբենդի առաջարկած մարդասիրական այցին, պատասխանում պարզապես տեղ չեն գտել:

Հարազատների հետ տեսակցությունների և առաջարկված մարդասիրական այցի վերաբերյալ լռությունը խոսուն է։ Աշխատակազմը պնդում է, որ ընտանիքի հետ կապն ապահովվում է։ Կալանավորումից ի վեր հարազատների հետ ոչ մի տեսակցություն տեղի չի ունեցել։ Միակ առկա կապը հեռախոսային է, այն էլ՝ ոչ բոլորի համար։ Վերոնիկա Զոնաբենդի այցին աջակցելու վերաբերյալ դիմումները Պաշտպանի աշխատակազմ են ուղարկվել հունիսին և հուլիսին։ Դրանք շարունակում են մնալ անպատասխան։ Միաժամանակ՝ ադրբեջանական լրատվամիջոցները բացահայտորեն գրում են, որ եթե նա մեկնի Բաքու, կարող է ձերբակալվել։ Ահա թե գործնականում ինչ է նշանակում «ընտանիքի հետ կապն ապահովվում է»։

2. Փոխարենը պատասխան է տրվում մի հարցի, որը ոչ ոք նրան չի ուղղել։ Արայիկ Հարությունյանին տրամադրված նոտարական ծառայությունը չի բացատրում, թե ինչու Ռուբեն Վարդանյանը չի կարողանում ձևակերպել իր լիազորագրերը։ Գրքերի առկայությունը չի պատասխանում թերթերի բաժանորդագրության անհնարինության մասին բողոքին։ Բժշկական զննության մասին հայտարարությունը չի հաստատում, որ Վարդանյանի պահանջած կոնկրետ ախտորոշիչ հետազոտություններն իրականացվել են, իսկ դրանց արդյունքները փոխանցվել են նրան։

3. Պաշտպանի ներկայացրած պատասխանները հիմնավորված չեն ապացույցներով և փաստաթղթերով։ Այսպես. աշխատակազմը պնդում է, որ 916 թեժ գծին ուղղված յուրաքանչյուր դիմումի ժամանակին պատասխան է տրվել։ Վարդանյանին նման զանգ կատարելու հնարավորություն է տրվել մեկ անգամ՝ հունիսի 19-ին։ Որևէ հաստատող փաստաթուղթ չի ներկայացվել։ Չեն ներկայացվել նաև նրա անունից ուղարկված գրավոր դիմումների՝ ըստ էության պատասխանները։

Եթե ամենշաբաթյա հեռախոսազանգերն իսկապես հասանելի են յուրաքանչյուր բանտարկյալի, ապա ինչո՞ւ է Լյուդվիգ Մկրտչյանը հաջորդ զանգին սպասում մեկուկեսից ավելի քան երկու ամիս։ Հեռախոսազանգերի գրանցամատյանները կարող են անմիջապես պատասխանել այս հարցին։

Վարդանյանը բազմիցս փորձել է նոտարի հասանելիություն ստանալ՝ լիազորագրեր ձևակերպելու համար, կամ ստանալ համապատասխան ձևաթղթերը, որպեսզի դրանք ինքնուրույն ստորագրի։ Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չի տրամադրվել։ Այդ պատճառով օգոստոսի 20-ին հայց է ներկայացվել Բաքվի վարչական դատարան, որը գրանցվել է միայն վերջերս։ Հունիսից օգոստոս Պաշտպանի աշխատակազմ է ուղարկվել առնվազն վեց գրավոր դիմում՝ բժշկական հետազոտությունների, տեսազանգերի, 916 թեժ գծի, նրա հետ հանդիպման և հարազատների հետ տեսակցությունների վերաբերյալ։ Դրանցից ոչ մեկին պատասխան չի տրվել։

Նույն պատկերն է նաև փաստաբանի հասանելիության հարցում։ Տեղացի փաստաբանին բազմիցս թույլ չի տրվել հանդիպել Վարդանյանի հետ։ Սեպտեմբերի 16-ին նրա մուտքը մերժվել է՝ հաստատության ղեկավարի բացակայության պատճառաբանությամբ։ Սեպտեմբերի 19-ին Պաշտպանը հայտարարել է, որ բանտարկյալների իրավունքներն ապահովվում են։ Սեպտեմբերի 22-ին փաստաբանին կրկին մերժել են նույն պատճառաբանությամբ։ Այդ պատճառով հարցը հարկադրված տեղափոխվել է դատարան․ հանդիպումը թույլ չտալու փաստով հայց է ներկայացվել հաստատության վարչակազմի դեմ։

Մարդու իրավունքների պաշտպանը նաև մեծապես հղում է կատարում իր աշխատակազմի իրականացրած այցելություններին։ Սակայն զավեշտն այն է, որ հենց այն կառույցը, որն այդ այցելությունները ներկայացնում է որպես արդյունավետ վերահսկողության ապացույց, արդեն քննադատվել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից՝ լուրջ խախտումների վերաբերյալ արժանահավատ պնդումներին արձագանքելիս «իր գործառույթներն արդյունավետորեն չիրականացնելու» համար, ինչը, Կոմիտեի գնահատմամբ, «վկայում է անկախության բացակայության մասին»։

Եթե Ռուբեն Վարդանյանի պնդումներն իսկապես «անհիմն» են, պատասխանը պարզ է՝ ներկայացրեք Ումբակիում պահվող յուրաքանչյուր հայ բանտարկյալի վերաբերյալ փաստաթղթերը՝ հարազատների հետ տեսակցությունների, հյուպատոսական հասանելիության վերաբերյալ, հեռախոսազանգերի գրանցամատյանները, նրանց դիմումներին տրված գրավոր պատասխանները, նոտարական ծառայությունների և անկախ պաշտպանի հասանելիության գրանցումները։ Կատեգորիկ հերքումը, որքան էլ վճռական լինի, ապացույց չէ։

Հ.Գ. Բանտարկյալների՝ Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպելու խնդրանքը, որը փոխանցվել է Ռուբեն Վարդանյանի միջոցով, շարունակում է մնալ անպատասխան։ Ինչպես նաև անպատասխան են մնում բարձրացված այն հարցերը, որոնց հայտարարությունը խուսափել է պատասխանել»:

—

Ալիևը Նախիջևանում հանքավայրեր է փնտրում․ ի՞նչի է փորձում հասնել Բաքուն Նախիջև

Սեպտեմբեր 24, 2026

Սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խորհրդակցություն է հրավիրել, որի ժամանակ ներկայացվել է երկրի հանքարդյունաբերության (մետաղական հանքաքարերի) և մետալուրգիական արդյունաբերության զարգացման 2027-2030 թվականների պետական ծրագիրը:

Չորսամյա ծրագրի նպատակն է՝ ընդլայնել երկրաբանական հետախուզական աշխատանքները, նոր հանքավայրեր ներգրավել տնտեսական շրջանառության մեջ, ավելացնել արտադրական և վերամշակման հզորությունները, զարգացնել մետալուրգիական արդյունաբերությունը և այս ոլորտում ստեղծել արտադրական նոր շղթաներ։ Ընդ որում, Բաքվի համար հանքարդյունաբերության և մետալուրգիական արդյունաբերության զարգացման 2027-2030 թվականների պետական ծրագիրը հատկապես կարևոր նշանակություն ունի օկուպացված Արցախի տարածքների հանքահումքային ներուժի ուսումնասիրման ու օգտագործման տեսանկյունից։

Իսկ խորհրդակցության ժամանակ Ալիևն այս համատեքստում նախ Հայաստանին մեղադրել է «Ասրբեջանին պատկանող բնական պաշարները թալանելու համար», և նոր միայն անցել իրականացվելիք գործողությունների ծրագրին:

«Ադրբեջանի հանքարդյունաբերության զարգացումը՝ ինչպես օբյեկտիվ, այնպես էլ՝ սուբյեկտիվ պատճառներով չի հասել պատշաճ մակարդակի։

Կարդացեք նաև

  • Ուժայիններով գրոհելու են. ՉՊԵՏՔ Է թույլ տանք՝ հասնեն Մայր Աթոռի պատերին. վճռական ճակատամարտը՝ Բաղրամյան փողոցում կամ կառավարության առջև. Սուրեն Սուրենյանց
  • Հայ-թուրքական հարաբերությունները կապում եմ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև եղած գործընթացների հետ. Սիմոնյան
  • Բաքվի անվտանգային ֆորումը և անհանգստությունները. Ի՞նչ է մոռացել Ալիևը, ի՞նչ պետք է հիշեցներ Քրիստինե Գրիգորյանը

Օբյեկտիվ պատճառները կապված են այն հանգամանքի հետ, որ խորհրդային տարիներին հայտնաբերված մեր բազմաթիվ հանքավայրերը գտնվում էին «օկուպացված» (չակերտները՝ Մ.Պ.) տարածքներում, իսկ հայկական պետությունը շարունակում էր իր «օկուպացիոն» քաղաքականությունը: «Թալանել են» մեր բնական պաշարները՝ ոսկու, պղնձի և մոլիբդենի։ Իհարկե, խորհրդային տարիներին որոշակի հետախուզական աշխատանքներ իրականացվել են։ Սակայն այդ ժամանակ խորհրդային ղեկավարությունն այս տարածաշրջանը և հատկապես՝ Ադրբեջանը, չէր համարում տվյալ ոլորտում առաջնահերթ ուղղություն։ Առաջնահերթությունը տրվում էր նավթային արդյունաբերությանը։ Այդ պատճառով մեր բազմաթիվ հանքավայրեր, այսինքն՝ հեռանկարային հանքավայրերը, այսօր էլ դեռ սպասում են երկրաբանական հետախուզական աշխատանքների իրականացմանը։

Դրանում, անշուշտ, կա նաև դրական կողմ, քանի որ այդ պաշարներն այսօր գտնվում են, այսպես ասած, հողի տակ։ Այս հարցերը լուծելու համար պետական ծրագրի շրջանակներում մենք կիրառելու ենք շատ կոնկրետ մեխանիզմներ։ Առաջին հերթին՝ խոսքը վերաբերում է «օկուպացիայից ազատագրված» տարածքներում գտնվող հանքավայրերի հնարավորինս արագ շահագործելուն՝ Քելբաջարի (Քարվաճառ), Մարտակերտի և Զանգելանի (Կովսականի), շրջանների ոսկու, պղնձի և մոլիբդենի հանքավայրերի մասին է։ Մարտակերտի շրջանում աշխատանքներն արդեն սկսվել են։ Հուսով եմ, որ մոտ ապագայում աշխատանքները կսկսվեն Քելբաջարում և Զանգելանում, և այդպիսով կսկսվի արդեն հայտնաբերված հանքավայրերի յուրացումը։ Մենք պետք է ամբողջությամբ վերլուծենք առկա հանքավայրերը և ժամանակակից երկրաբանական մեթոդների միջոցով լիովին ճշգրտենք այնտեղ առկա պաշարները։ Խորհրդային տարիներին շրջանառվում էին որոշակի թվեր, սակայն դրանից անցել է մոտ 40 տարի, և տվյալները հնացել են: Բացի այս, այսօր գոյություն ունեն նոր տեխնոլոգիաներ, որոնց մասին խորհրդային տարիներին ոչ ոք անգամ չէր կարող պատկերացնել»,- ասել է Ալիևը:

Նշենք, որ «բնական պաշարների թալանի» հարցը քննարկվել է նաև Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դեմ Բաքվի «դատավարության» ժամանակ:

Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ադրբեջանական պլանում հաշվի էին առնված ռազմավարական նշանակության տնտեսական, լոգիստիկ և այլ նպատակներ: Մի առիթով տրանսպորտային միջանցքի համատեքստում անդրադարձել ենք Կովսական քաղաքի (Զանգելան) ռազմավարական նշանակությանը Բաքվի համար, ինչը չի թաքցրել նաև հենց ինքը՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը: Նույնը վերաբերում է Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններին, որոնք ուժով վերցնելու կարողություն Ադրբեջանը չուներ, և դրանք հանձնվեցին 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Եվ, մասնավորապես, Քարվաճառի հանձնումը ճանապարհ հարթեց ադրբեջանական ներխուժումների համար Գեղարքունիքի ուղղությամբ:

Նշենք, որ վերջերս ադրբեջանական աղբյուրները տեղեկացրել էին, որ Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները:

Հաղորդվել էր, որ 2025 թվականի օգոստոսից հանքում իրականացվել են լայնածավալ երկրաբանական ուսումնասիրություններ, տեղագրական նկարահանում և հորատման աշխատանքներ, և ըստ գնահատականների, արդյունահանման ենթակա ոսկու մնացորդային պաշարները կազմում են 1,03 միլիոն ունցիա։

Ինչ վերաբերում է Մարտակերտին, ապա տեղի ընդերքում կան ցինկի, կապարի, պղնձի, ոսկու և այլ պաշարներ։ Նշենք, որ դեռ նախքան հայաթափումը, ադրբեջանցի, այսպես կոչված, բնապահպանները պահանջում էիին մոնիտորինգ իրականացնել Մարտակերտի շրջանի Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում՝ իբր բնապահպանական նպատակներով: Սակայն հետո պարզվել էր, որ Ադրբեջանում գործունեություն ծավալող բրիտանական «Anglo Asian Mining Plc»-ի հետ կնքված պայմանագրում փոփոխություն է կատարվել, որով էլ վերջինիս հանձնվել է հանքարդյունաբերական գործունեության 3 նոր տարածք (contract area): Դրանցից մեկը, որն ադրբեջանցիներն ու բրիտանական ընկերությունն անվանում են Դեմիրլի, ըստ բրիտանական կողմի հրապարակած քարտեզի, համընկնում է Արցախի Մարտակերտի շրջանի արևելյան հատվածին: Իսկ ընդհանրապես Դեմիրլի անունով ադրբեջանցիները կոչում են Մարտակերտի շրջանի Ծաղկաշեն գյուղը, որի հարևանությամբ էլ գտնվում է Կաշենի հանքավայրը: Այսինքն, ադրբեջանական «բնապահպանների» ակցիան բացառապես քաղաքական և տնտեսական էր և միտված էր Արցախի հայաթափմանը, ինչը հետո տեսանք:

Իսկ Ալիևը հանքարդյունաբերական և մետալուրգիական արդյունաբերության զարգացման պետական չորսամյա ծրագրում ներառել է նաև Նախիջանի Ինքնավար Հանրապետությունը:

«Մեկ այլ հեռանկարային տարածաշրջան է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը: Այնտեղ երկրաբանական հետախուզական աշխատանքներ՝ ինչպես խորհրդային ժամանակաշրջանում, այնպես էլ դրանից հետո, պատշաճ մակարդակով չեն իրականացվել։ Ուստի այնտեղ խոշոր հանքավայրերի առկայության հավանականությունը շատ բարձր է։ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում երկրաբանական հետախուզական աշխատանքները, հավանաբար, կսկսվեն արդեն հաջորդ տարվանից»,- վերևում հիշատակված խորհրդակցության ժամանակ շեշտել է Ալիևը:

2025 թվականին հայտնել ենք, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակ ունեցող իրաբանական և ֆիզիկական անձինք 2026թ. հունվարի 1-ից 10 տարով կարող են ազատվել գրեթե բոլոր հարկերից, սա ենթադրում է մի շարք փոփոխություններ Հարկային կոդեքսում:

Ըստ Ադրբեջանի պաշտոնական հիմնավորման, արտոնությունը տարածվելու է արդյունաբերական առանցքային ուղղությունների վրա և փորձ է արվելու ներդրումային միջավայրը բարելավել, ավելացնել ներդրումների ծավալը: Մենք մանրամասն անդրադարձել ենք Նախիջևանը հարկային և վարչական ազատ գոտու վերածելու գործընթացի ռիսկերին Հայաստանի համար:

Տեղեկացրել ենք նաև, որ աշխատանքներ են տարվում Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի հիմնական էներգահամակարգին միացման և Ադրբեջան-Թուրքիա-Եվրոպա էներգետիկ միջանցքի ձևավորման ուղղությամբ, ինչպես նաև՝ «Զանգեզուրից Նախիջևան գազատար կառուցելու» թուրք-ադրբեջանական պլանների մասին: Եվ Նախիջևանի հետ կապված Ալիևի վերջին ծրագիրը, ըստ էության, այս շղթայի մի մասն է:

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի դիտարկմամբ, Ադրբեջանի նախագահի վերջին հանձնարարականները Նախիջևանի մասով պետք է դիտարկել և՛ աշխարհատնտեսական, և՛ աշխարհաքաղաքական ավելի լայն համատեքստում:

«Նախ Բաքուն փորձում է Նախիջևանը աստիճանաբար դուրս բերել տարանցիկ տարածքի կարգավիճակից և այն վերածել ավելի ինքնաբավ, տնտեսական ու արդյունաբերական նշանակություն ունեցող հանգույցի։ Գիտենք, որ Նախիջևանը երկար ժամանակ էներգետիկ և տնտեսական առումով զգալիորեն կախված է եղել արտաքին կապերից, առաջին հերթին՝ Թուրքիայից և Իրանից։

Այս համատեքստում Ադրբեջանի համար կարևոր խնդիր է այդ կախվածության աստիճանական նվազեցումը և Նախիջևանի՝ սեփական տնտեսական ներուժի վրա հիմնված դերակատարության մեծացումը։ Եթե այնտեղ ձևավորվի ավելի ամբողջական արդյունաբերական և հանքահումքային շղթա, ապա Նախիջևանի նշանակությունը Ադրբեջանի համար էապես կփոխվի՝ այն այլևս միայն հաղորդակցությունների միջանկյալ օղակ չի լինի։

Մյուս կարևոր բաղադրիչը Նախիջևանի նկատմամբ միջազգային տնտեսական հետաքրքրության մեծացումն է։ Բաքուն փորձում է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում Նախիջևանը կվերածվի ոչ միայն աշխարհագրական, այլև՝ տնտեսական շահերի հատման կետի։ Սա երկարաժամկետ առումով կարող է մեծացնել Ադրբեջանի դիրքերը տարածաշրջանային տնտեսական և հաղորդակցային նախագծերի շուրջ բանակցություններում։ Այս ամենն ունի նաև Հայաստանի համար քաղաքական և ռազմավարական հետևանքներ։

Որքան ավելի մեծանա Նախիջևանի տնտեսական կշիռը, այնքան Բաքուն կարող է ավելի հիմնավորված կերպով առաջ մղել այդ տարածքի հետ կապված ենթակառուցվածքային և հաղորդակցային օրակարգը, ճնշում գործադրել նաև Հայաստանի վրա։ Սակայն, իմ գնահատմամբ, այս քայլերի առաջնային նպատակը Նախիջևանի տնտեսական ինքնաբավության բարձրացումն է, Թուրքիայի և Իրանի նկատմամբ առանձին ուղղություններով ունեցած կախվածությունների նվազեցումը և դրա հետագա ռազմավարական նշանակության մեծացումը։ Իսկ եթե այդ գործընթացը հաջողությամբ առաջ գնա, Բաքուն այն կարող է օգտագործել նաև իր տարածաշրջանային դիրքերն ուժեղացնելու, մասնավորապես՝ Հայաստանի հետ հաղորդակցությունների շուրջ սեփական օրակարգն ավելի մեծ քաղաքական կշռով առաջ մղելու համար»,- 168.am-ի հետ զրույցում նշեց նա:

Այսպիսով, Ալիևի՝ Նախիջևանը զարգացնելու ծրագիրը դուրս է գալիս զուտ տնտեսական օրակարգի շրջանակներից և վերածվում տարածաշրջանային ռազմավարական հաշվարկի՝ ընդգծված աշխարհաքաղաքական բաղադրիչով։

—

Այն, ինչ այսօր անում են նիկոլփաշինյանները, քրեորեն պատժելի գործողություն է․ բ

Սեպտեմբեր 24, 2026

Փաշինյանի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնն այսօր զեկույց է հրապարակել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» վերնագրով զեկույցի պատրաստումը, ըստ ՊՈԱԿ-ի, բխում է ՀՀ Կառավարության 2026–2031 թթ. ծրագրից և պատրաստվել է Փաշինյանի հանձնարարությամբ։

«Զեկույցի նպատակն է բաց աղբյուրների ուսումնասիրության հիման վրա փաստագրել ՀԱՍԵ-ում առաջացած ճգնաժամը և առաջարկել լուծման ուղիներ։ Սույն զեկույցը չի վիճարկում Եկեղեցու դավանաբանական հիմքերը, Սրբազան Ավանդությունը և կանոնական կարգը։ Հակառակը՝ այն փաստագրում է հենց այդ հիմքերի խախտումները՝ ի պաշտպանություն Եկեղեցու ինքնության և ինքնավարության»,- ասված է զեկույցում։

Սրան զուգահեռ՝ ՔՊ-ականները դարձյալ սկսել են իրենց նախաձեռնությունը փաթաթել ժողովրդի վզին՝ վստահեցնելով, թե «ժողովուրդն իրենց մանդատ է տվել»։

Մինչ այս դրվագը դարձել է քննարկումների առարկա, Փաշինյանը Նյու Յորքից տեսանյութ է ձայնագրել՝ վերահաստատելով, որ իր հանձնարարությամբ է կառավարությանը կից ՊՈԱԿ-ը կազմել Եկեղեցու վերաբերյալ «զեկույցը»։ Նա նաև նկատել է, թե Եկեղեցին «բռնազավթված է», ու խոստացել այս խնդրին կրկին անդրադառնալ։

Կարդացեք նաև

  • Ուժայիններով գրոհելու են. ՉՊԵՏՔ Է թույլ տանք՝ հասնեն Մայր Աթոռի պատերին. վճռական ճակատամարտը՝ Բաղրամյան փողոցում կամ կառավարության առջև. Սուրեն Սուրենյանց
  • Հայաստանը պետք է զինվի պաշտպանվելու համար. մեր բանակը Պաշտպանության նախարարություն է կոչվում, ոչ թե ռազմական նախարարություն. Նուբար Չալըմյան
  • Պայքար՝ Էջմիածնի համար. եկեղեցական բարեփոխո՞ւմ, թե՞ եկեղեցու նկատմամբ աշխարհիկ իշխանության վերահսկողության հաստատման արշավ. Սերգեյ Մարկեդոնով

Ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ որևէ այլ ՔՊ-ական այս ընթացքում այդպես էլ չի խոսել փաստի մասին, որ Հայ Առաքելական եկեղեցու ինքնավարությունը պաշտպանված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, 168․am-ի հարցադրումներին ի պատասխան անդրադառնալով հակաեկեղեցական հերթական դրվագին, նշեց, որ անկախ բովանդակությունից, անկախ, թե ինչ «հիմնավորումներ» են ներկայացվում, այդ պրոցեսը հակասահմանադրական է և հակակոնվենցիոն է։

«Այս պրոցեսը քրեորեն պատժելի գործողություն է․ այն, ինչ որ անում են հիմա նիկոլփաշինյաններն ու իր պրոպագանդիստ ծառայող տարբեր շրջանակները, իրենց փորձագետ ներկայացնողները, և, հետևաբար, այդ մարդիկ պիտի շատ լավ գիտակցեն, որ իրենք մի ֆունկցիա ունեն՝ պատրաստվել իշխանափոխությունից հետո քրեական պատասխանատվության ենթարկվելու։ Այստեղ այլ  հարց չի կարող քննարկվել։ Ինչ էլ որ դրած լինեն իրենց առաջարկների մեջ, սա հակասահմանադրական և հակակոնվենցիոն է»,- մանրամասնեց Նինա Կարապետյանցը։

Դիտարկմանը, թե իշխանության տարբեր խոսափողներ ասում են՝ ընտրություններով իրենց «մանդատ է տվել ժողովուրդը», իրավապաշտպանն արձագանքեց․ «Բոլոր տեսակի հանցագործությունները, սրիկայությունները միշտ արվում են ժողովրդի անունից։ Սա առաջին դեպքը չէ։ Նիկոլ Փաշինյանի ծավալը, իհարկե, ոչ ոք երբեք չի ունեցել, բայց հատկապես Նիկոլ Փաշինյանն այդ գործիքը շատ վաղուց է օգտագործում։ Անգամ մանդատ ունենալը որևէ կերպ չի չեղարկում քրեորեն պատժելի գործողություններ լինել-չլինելը»։

Մեր զրուցակիցն արձանագրեց, որ «ԿԸՀ-ի կողմից նախընտրական փուլում Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական ծրագիրը գրանցելը և հանցագործություն է, և  քրեորեն պատժելի գործողություն»։ Ի թիվս այլնի՝ նա հիշեցրեց նաև Փաշինյանի ներկայացրած կառավարության ծրագիրը՝ հավելելով, որ բոլոր «հակա»-ները կարող են վերաբերել նաև դրան։

«Եթե վաղն իսկապես ժողովուրդը պահանջեց, օրինակ, Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո միջնադարյան պատիժ նշանակել, ի՞նչ պիտի անի հաջորդ եկող իշխանությունը՝ պիտի պատժի՞, թե՞ այնուամենայնիվ պիտի առաջնորդվի օրենքով, կոնվենցիաներով, Սահմանադրությամբ և այլն։ Ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, պատիժ պիտի կրի, բայց օրենքով։

Եթե էս մարդիկ այժմ օրենքից դուրս գործողություններ են փորձում օրինականացնել, իրենք շատ լավ պիտի հասկանան, որ վաղը՝ իրենց իշխանություն չլինելու պարագայում, իրենց սպասվում է նույն տեսակի վերաբերմունք, այսինքն` օրենքից դուրս վերաբերմունք։ Ու քանի որ իրենք այս ժողովրդին, մեր պետությանն այնքան վնաս են պատճառել, հետևաբար՝ թող սպասեն նաև անհամաչափ ինչ-որ վերաբերմունքի մարդկանց այն մասսայի կողմից, որ իրենց քարոզների հետևանքով կընդունի, որ կարելի է օրենքից դուրս գործողություններ անել»,- ամփոփեց նա։

—

ԱՄՆ-ը՝ ընդդեմ Իրանի. ռազմավարական փակուղի

Սեպտեմբեր 24, 2026

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը լուսաբանող բազմաթիվ լրատվամիջոցներ միայն հատվածաբար են արտացոլում տեղի ունեցողի մասշտաբները։ Կադրից դուրս են մնում առանցքային հարցեր. ինչպե՞ս Թեհրանը կարողացավ ցուցադրել հրթիռային այնպիսի հնարավորություններ, որոնք դուրս են գալիս հայտարարված 2000 կմ «առաստաղից»:

Ինչո՞ւ են Պենտագոնի կորուստների մասին պաշտոնական տվյալները հակասում անկախ աղբյուրների տվյալներին։ Եվ ինչպե՞ս Իրանի վրա Իսրայելի հարձակմամբ սկսված հակամարտությունը վերածվեց ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի, որը ռազմավարական փակուղու է հանգեցրել դրա բոլոր մասնակիցներին: 

ԱՄՆ կորուստներ. պաշտոնական վիճակագրությունը՝ ընդդեմ իրականության

Պենտագոնի տվյալներով՝ 2026 թվականի սեպտեմբերին Իրանի դեմ գործողությունների հետևանքով զոհվել է 19 ամերիկացի զինծառայող, ավելի քան 750-ը՝ վիրավորվել: Սակայն The Washington Post-ի՝ իրական թվերին տեղյակ աղբյուրներն այլ տվյալներ են նշում՝ առնվազն 22 զոհ, իսկ պարբերականի զրուցակիցներից մեկի գնահատմամբ՝ 23 մարդ:

Կարդացեք նաև

  • Ուժայիններով գրոհելու են. ՉՊԵՏՔ Է թույլ տանք՝ հասնեն Մայր Աթոռի պատերին. վճռական ճակատամարտը՝ Բաղրամյան փողոցում կամ կառավարության առջև. Սուրեն Սուրենյանց
  • Դա կարող է Հայաստանը վերածել մարտադաշտի և չափազանց կործանարար լինել Հայաստանի համար. Ալիռեզա Ղոլիփուր
  • Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով

Այս 3-4 հոգու տարբերությունը կարող է աննշան թվալ հակամարտության մասշտաբների խորապատկերին, բայց դա ազդարարում է համակարգային խնդիր. Թրամփի վարչակազմը, ըստ երևույթին, գիտակցաբար նվազեցնում է կորուստները՝ քաղաքական ծախսերը նվազագույնի հասցնելու համար:

Հակամարտության ֆինանսական գինը նույնպես աճում է ավելի արագ, քան ընդունում են պաշտոնյաները: Եթե գործողության սկզբում Պենտագոնը ծախսերը գնահատում էր 37,5 միլիարդ դոլար, ապա սեպտեմբերի 3-ին CENTCOM-ը Կոնգրեսին ներկայացրեց նոր գնահատական՝ 43,6 միլիարդ դոլար: Այդ գումարից 11,2 միլիարդը կազմում են ուղղակի գործառնական ծախսերը, 28,1 միլիարդը՝ ծախսված զինամթերքի համալրումը, և 4,3 միլիարդը՝ կորցրած զինտեխնիկայի փոխարինումը։

Հատկանշական է, որ «զոհվածներ» կատեգորիայում Պենտագոնը հիշատակում է նաև երեք ամերիկացի պայմանագրայինների, որոնց մահը ոչ միշտ է ընդգրկվում պաշտոնական ամփոփագրերում: Ռազմական կորուստները գրանցվում են մեկ գրանցամատյանում, մասնավոր կապալառուների կորուստները՝ մեկ այլ, ինչը թույլ է տալիս վարչակազմին շահարկել վերջնական թվերը: Այս համակարգը թույլ է տալիս վերահսկել տեղեկատվական հոսքերը։

Իրանական հրթիռներ. «կարմիր գծի» բեկում

Հակամարտության առավել նշանակալի ռազմատեխնիկական իրադարձությունը Դիեգո Գարսիա ռազմակայանին հարվածելու փորձն էր՝ ամերիկյան-բրիտանական համատեղ օբյեկտ Հնդկական օվկիանոսում, որը գտնվում է իրանական սահմաններից մոտ 4000 կմ հեռավորության վրա:

The Wall Street Journal-ի տվյալներով՝ Իրանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել բազայի ուղղությամբ. մեկը վթարի է ենթարկվել թռիչքի ժամանակ, երկրորդը փորձել է որսալ ամերիկյան էսկադրային ականակիրը՝ SM-3 հրթիռի օգնությամբ, սակայն որսման արդյունքը մնում է անհայտ: Բրիտանական կառավարությունն ավելի ուշ հաստատել է արձակման փաստը, մինչդեռ Թեհրանը միջադեպը որակել է՝ որպես «կեղծ դրոշի ներքո գործողություն»:

Այս իրադարձությունը սկզբունքային նշանակություն ունի, քանի որ Իրանը տարիներ շարունակ հայտարարել էր իր բալիստիկ հրթիռների հեռահարության ինքնասահմանափակման մասին՝ 2000 կմ մակարդակի վրա: SIPRI-ն նշում է՝ դեռևս հանգուցյալ այաթոլլա Խամենեին էր հայտարարել այդ «առաստաղի» ներդրման մասին, սակայն դիտորդները վաղուց էին արձանագրել, որ Թեհրանն աշխատում է այն արագ հաղթահարելու տեխնոլոգիաների վրա:

Փոխադրողի դերի թեկնածու է համարվում «Խորրամշահր» հրթիռը, որը թեթև մարտագլխիկի և վառելիքի պաշարի մի մասի օգտագործման դեպքում կարող է ծածկել մինչև Դիեգո Գարսիա եղած հեռավորությունը: ISW-ի վերլուծաբաններն այս արձակումն անվանել են «Իրանի կողմից երբևէ ձեռնարկված ամենահեռավոր հրթիռային հարվածը»՝ ընդգծելով, որ այն «փոխում է պատկերացումներն իրանական հրթիռային ծրագրի, հատկապես այն սպառնալիքի մասին, որը կարող է ներկայացնել Եվրոպայի համար»: Իսրայելի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել է. «Այդ հրթիռները նախատեսված չեն Իսրայելին հարվածելու համար։ Նրանց հեռահարությունը հասնում է եվրոպական մայրաքաղաքներ՝ Բեռլինը, Փարիզը և Հռոմը գտնվում են ուղղակի սպառնալիքի գոտում»։

Ընդ որում, ամերիկյան հետախուզությունը, 2025 թվականի գաղտնազերծված գնահատականի համաձայն, կարծում էր, որ Իրանին կպահանջվի մինչև 2035 թվականը՝ կենսունակ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ ստեղծելու համար: Ակնհայտ է՝ իրականությունն առաջ է անցել կանխատեսումներից։

Թրամփը 2026 թվականի ապրիլի 1-ին իր ելույթում միջադեպն օգտագործեց էսկալացիան հիմնավորելու համար՝ ասելով, որ իրանական հրթիռները «կարող են հասնել ԱՄՆ-ի, Եվրոպայի և աշխարհի շատ այլ տարածաշրջանների տարածք»: Սակայն, նշում են աղբյուրները, այդ պնդումները հաստատում չեն ստացել ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից, որոնք ապացույցներ չունեն, որ Իրանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների (ICBM) ծրագիր է մշակում՝ ԱՄՆ-ին հարվածելու համար:

Այսպիսով, առկա է անջրպետ իրական սպառնալիքի (միջին հեռահարության հրթիռներ, որոնք կարող են խոցել տարածաշրջանում ԱՄՆ-ի բազաները) և հռետորական էսկալացիայի միջև, որն օգտագործվում է պատերազմի շարունակությունն արդարացնելու համար։ 

Միջնորդավորված պատերազմը և Սաուդյան Արաբիայի դերը

Հակամարտության բնույթի առանցքային փոփոխությունը դարձել է անցումն ամերիկա-իրանական ուղիղ առճակատումից դեպի պրոքսի ուժերին հարվածներ հասցնելը։ 2026 թվականի հուլիսի վերջին՝ ժամանակավոր հրադադարի շրջանում, Իրանը հրթիռային հարված հասցրեց Հորդանանում ամերիկյան ռազմակայանին, որից հետո ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան համատեղ հարձակվեցին Իրաքում «իրանամետ» կազմավորումների դիրքերի վրա։ Իրաքի «Փեշմերգա» կազմավորումների տվյալներով՝ այդ հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, 32-ը՝ վիրավորվել: Թրամփը, մեկնաբանելով իրավիճակը, հայտարարել է, որ ԱՄՆ-ը «ջախջախիչ հարված» կհասցնի Իրանին, և չի բացառում հետագա հարձակումները նրա տարածաշրջանային դաշնակիցների վրա:

Այս դինամիկան սկզբունքորեն փոխում է հակամարտության կոնֆիգուրացիան։ Associated Press գործակալության տվյալներով՝ եթե առաջին փուլում Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն պաշտոնապես հեռու էին մնում ռազմական գործողություններից, ապա մինչև 2026 թվականի մարտը նրանք սկսեցին «մասնավոր կերպով» դրդել Վաշինգտոնին շարունակել պատերազմը, իսկ Աբու Դաբին «ակտիվորեն առաջ էր տանում» ցամաքային գործողության գաղափարը:

Հուլիսին Էր Ռիադի մասնակցությունը ռազմական գործողություններին հրապարակային էր դարձել. Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերն ամերիկյան զորքերի հետ համատեղ հարվածներ էին հասցնում իրաքյան կազմավորումներին:

«Միջազգային խնդիրների» ինստիտուտի չինացի վերլուծաբան Լի Զիքսինը նշում է, որ «պրոքսի պատերազմի կափարիչը պոկվել է». եթե նախկինում Սաուդյան Արաբիան գոնե հրապարակային մակարդակով չեզոքություն էր պահպանում, ապա այժմ այն դարձել է «մարտական գործողությունների ուղղակի մասնակից»:

Սա ոչ միայն ընդլայնում է հակամարտության աշխարհագրությունը, այլև նախադրյալներ է ստեղծում լիարժեք տարածաշրջանային պատերազմի համար, որում իրանամետ ուժերը՝ Եմենի հութիներից մինչև Լիբանանի «Հըզբոլլահ», համակարգված կգործեն ընդդեմ ԱՄՆ-սաուդյան կոալիցիայի:

ԱՄՆ ներքին քաղաքականություն. Պատերազմը՝ որպես ընտրական խնդիր

Իրանի հետ հակամարտությունը գնալով ավելի թունավոր թեմա է դառնում ամերիկացի քաղաքական գործիչների համար, հատկապես՝ 2026 թվականի նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունների նախաշեմին:

Սենատը երկու անգամ մերժել է ռազմական լիազորությունների մասին բանաձևերը, որոնք կսահմանափակեին Թրամփի՝ հետագա էսկալացիայի իրավունքը. առաջին անգամ՝ 53-47 ձայների հարաբերակցությամբ, երկրորդ անգամ՝ ընթացակարգային քվեարկության ժամանակ:

2026 թվականի սեպտեմբերին յոթ հանրապետականներ՝ ներառյալ Այովայի տատանվող շրջանների ներկայացուցիչները, քվեարկեցին պատերազմը դադարեցնելու բանաձևի օգտին, ինչը նախագահի ռազմական լիազորություններն օրինականորեն սահմանափակելու երրորդ փորձն էր: Հասարակական կարծիքի հարցումներն արձանագրում են աճող դժգոհություն։ Ամերիկացիների 59%-ը կարծում է, որ Իրանի դեմ ռազմական հարվածները «շատ հեռուն են գնացել», իսկ 45%-ը «չափազանց» կամ «շատ» մտահոգված է առաջիկա ամիսներին բենզինի գների աճով, ասվում է AP-NORC-ի ուսումնասիրության մեջ:

Վարչակազմի համար, որը խաղադրույք է կատարում «մատչելիության» վրա՝ որպես հիմնական տնտեսական թեզ, դա ստեղծում է վտանգավոր քաղաքական պարադոքս. պատերազմը, որը նախատեսված էր՝ որպես ուժի ցուցադրում, վերածվում է ընտրական խոցելիության գործոնի: 

Տնտեսական հետևանքներ. նավթային ցնցում և լճացման սպառնալիք

Հակամարտության տնտեսական հետևանքները շատ ավելին են, քան միայն ռազմական ծախսերը: Morgan Stanley-ի գնահատմամբ՝ պատերազմի հետևանքով առաջացած նավթային ցնցումն «ազդում է գնաճի, տոկոսադրույքների և ռիսկային ակտիվների վրա», և միջանկյալ ընտրությունների արդյունքը կարող է կախված լինել այն բանից, թե որքան երկար կպահպանվեն նավթի բարձր գները: Fitch Ratings-ն իր «անբարենպաստ սցենարում» նավթի միջին գինը 2026 թվականի երկրորդ եռամսյակում կանխատեսում էր մեկ բարելի դիմաց 128 դոլար, իսկ տարվա արդյունքներով՝ 100 դոլար:

2026 թվականի ապրիլին՝ պատերազմի սկսվելուց ութ շաբաթ անց, ԱՄՆ-ում բենզինի մանրածախ գները գերազանցել էին 4 դոլարը մեկ գալոնի դիմաց, իսկ գնաճը հասել էր գրեթե երկու տարվա առավելագույն ցուցանիշին։

Goldman Sachs-ը նվազեցրել է ամերիկյան տնտեսության աճի կանխատեսումը 0,2 տոկոսային կետով, իսկ Ուորթոնի բիզնես դպրոցի պրոֆեսոր Մուհամեդ էլ Էրիանը ռեցեսիայի հավանականությունը գնահատել է 35 տոկոս՝ հակամարտության սկսվելուց առաջ եղած 25 տոկոսի դիմաց: Որոշ վերլուծաբաններ զուգահեռներ են անցկացնում 1970-ականների նավթային ճգնաժամի հետ՝ նախազգուշացնելով ստագֆլյացիոն (լճացման) մղձավանջի ռիսկի մասին: 

Դիվանագիտական փակուղի

Չնայած 2026 թվականի ապրիլի 8-ին ձեռք բերված պաշտոնական հրադադարին՝ բանակցային գործընթացը մտել է փակուղի։  

Իրանական 14-կետանոց ծրագիրը նախատեսում է հակամարտության անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, հարձակման չդիմելու երաշխիքներ և պատժամիջոցների վերացում: Վաշինգտոնն իր հերթին՝ պնդում է՝ իրանական միջուկային ծրագիրը ներառվի օրակարգում, ինչը Թեհրանը կտրականապես մերժում է:

Միջնորդի դեր ստանձնած Պակիստանի ջանքերը դեռ չեն հանգեցրել բեկման. ապրիլի 11-12-ին Իսլամաբադում բանակցությունների միակ փուլն ավարտվել է առանց համաձայնության:

Հատկանշական է, որ նույնիսկ պաշտոնական հրադադարի ժամանակաշրջանում երկու կողմերն էլ շարունակում են հարվածներ հասցնել. Իրանը՝ Հորդանանում ամերիկյան բազաներին, ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան՝ իրաքյան պրոքսի ուժերին։ Սա վկայում է այն մասին, որ հրադադարը գոյություն ունի միայն թղթի վրա, իսկ հակամարտության իրական դինամիկան որոշվում է էսկալացիայի, այլ ոչ թե դիվանագիտության տրամաբանությամբ։ 

Ռազմավարական փակուղի

2026 թվականի ամերիկա-իրանական հակամարտությունը (կազմակերպված Իսրայելի կողմից, որն ԱՄՆ-ին ներքաշեց պատերազմի մեջ, իսկ ինքը մի կողմ քաշվեց) ցույց է տալիս էսկալացիայի դասական ծուղակը. յուրաքանչյուր կողմ ներքաշվում է մի պատերազմի մեջ, որում չի կարող հաղթել, բայց և չի կարող պարտվել՝ առանց իր ներքին իրավիճակի համար աղետալի հետևանքների։

ԱՄՆ-ը, ծախսելով 43,6 միլիարդ դոլար և կորցնելով առնվազն 22 զինծառայող, չի հասել հայտարարված նպատակներից և ոչ մեկին՝ ոչ Թեհրանում վարչակարգի փոփոխությանը, ոչ իրանական հրթիռային ծրագրի ոչնչացմանը, և ոչ էլ տարածաշրջանի կայունացմանը:

Իրանը, ցուցադրելով 4000 կմ հեռավորության վրա հարվածներ հասցնելու ունակությունը, ցույց տվեց, որ իր ռազմական ներուժը թերագնահատված է, բայց միևնույն ժամանակ նրա տնտեսությունը գտնվում է կոլապսին մոտ վիճակում, իսկ պրոքսի ուժերը ծանր կորուստներ են կրում:

Իրավիճակի առավել մտահոգիչ կողմը Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի այլ երկրների ներգրավումն է իրանամետ ուժերի դեմ ուղղակի ռազմական գործողություններում:

Սա ռազմական հակամարտությունը վերածում է բազմաբևեռ տարածաշրջանային պատերազմի, որտեղ ռազմաճակատի գծերը լղոզվում են, իսկ դիվանագիտական կարգավորման հնարավորություններն օրեցօր կրճատվում են: Փորձագետները նշում են․ «պրոքսի պատերազմի կափարիչը պոկվել է», և այժմ կողմերից ոչ մեկն ամբողջությամբ չի վերահսկում էսկալացիան:

Հարցը, թե արդյոք Վաշինգտոնին և Թեհրանին կհաջողվի՞ դուրս գալ այդ ծուղակից, որի մեջ նրանց ներքաշել է Իսրայելը, մինչև այն կլանի ամբողջ տարածաշրջանը, մնում է բաց: Դրա պատասխանից է կախված ոչ միայն Մերձավոր Արևելքի ճակատագիրը, այլև էներգետիկ շուկաների և համաշխարհային տնտեսության գլոբալ կայունությունը։

«ԿՈՎԿԱՍ» ԿԵՆՏՐՈՆ

kavkazcenter.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի




—

Հայաստանը պետք է զինվի պաշտպանվելու համար. մեր բանակը Պաշտպանության նախարարու

Սեպտեմբեր 24, 2026

«Օգոստոսի 8-ից սկսած ընդհանրապես որևէ վտանգ չեմ տեսնում, չեմ ուզում կապել ռազմաբազայի գործոնը Թուրքիայի հետ»,- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հայ-թուրքական հարաբերությունների մոտ ապագայում խոստացված կարգավորումն արդյո՞ք ինքնաբերաբար չի նշանակում ռուսական ռազմաբազայի դուրսբերում։

Սիմոնյանը նաև պնդեց` չգիտի՝ արդյոք եթե դա (սահմանի բացում, հարաբերությունների կարգավորում) տեղի չունենար, ռուսական ռազմաբազայի ներկայությունը ՀՀ անվտանգության համար անհրաժե՞շտ է, թե՞ ոչ։

«Կա կարծիք, թե ընդհակառակը՝ դա վտանգ էր, մենք տենց գործիչներ էլ ունենք։ Ես չեմ կարծում, որ մեկը մյուսի հետ պետք է կապել»,-  պնդեց նա։

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Նուբար Չալըմյանի խոսքով՝ առհասարակ հայ-թուրքական հարաբերություններում վերջին 35 տարիների ընթացքում շատ փոփոխություններ են տեղի ունեցել։

Կարդացեք նաև

  • Այն, ինչ այսօր անում են նիկոլփաշինյանները, քրեորեն պատժելի գործողություն է․ բոլոր տեսակի սրիկայությունները միշտ արվում են ժողովրդի անունից․ իրավապաշտպան
  • «Ադրբեջանի ողջ գազն առաջիկա 15 տարիների համար վաճառված է եվրոպական երկրներին. ՀՀ-ն կախված է Ադրբեջանի ուժային ճնշումներից». Արա Մարջանյան
  • ՀՀ-ն Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի. իրագործվում է միջին միջանցքի գաղափարը. Ալեն Սիմոնյան

«Սկզբնական շրջանում՝ ՀՀ առաջին նախագահի օրոք, մերձեցման միտումներ են նկատվել, Երկրորդ և Երրորդ նախագահների օրոք այդպես չի եղել, քանի որ Հայաստանում կար քաղաքական ուժ, որը դեմ էր այդ հարաբերությունների սերտացմանը, քանի դեռ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։

Իսկ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն ի սկզբանե պայմանավորում էր միայն Արցախի հարցի լուծման հետ»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Նուբար Չալըմյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Թուրքիայից Հայաստանին վտանգներ չեն սպառնում։

Միջազգայնագետը հիշեցրեց՝ 2023 թվականից հետո, երբ Արցախն ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, Թուրքիան արդեն եկել է այն եզրակացության, որ Հայաստանի համար այլևս Արցախի հարց գոյություն չունի։ Այս ամենը Թուրքիան փաստում է այն հայտարարություններով, որոնցով հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանը, որ Արցախի հարցը փակված է, և այլն։

«Սա կարևոր հանգամանք է Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների առաջիկա զարգացման համար։

Իհարկե, 35 տարիների ընթացքում և մինչև այս պահն էլ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորում է Ադրբեջանի հետ ՀՀ-ի ունեցած հարաբերություններով։ Նախորդ տարի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնության եկան և գրավոր հայտարարություն ստորագրեցին երկու երկրների ղեկավարները, անշուշտ պատերազմի վտանգը չեզոքացավ՝ Թուրքիան հենց սրան էր սպասում։

Այսօր Թուրքիան մանրադիտակով նայում է Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը, հատկապես՝ Հայաստանի տարածաշրջանային քաղաքականությունը, և գտնում է, որ Հայաստանի հետ հարաբերությունները պետք է զարգացնել»,- հավելեց Նուբար Չալըմյանը։

Նրա դիտարկմամբ՝ այսօր բոլորն էլ գիտեն, որ Թուրքիան համարվում է Ադրբեջանի մեծ հայրը և զորավիգ է նրա բոլոր գործողություններին։

Նա հիշեցրեց արևելյան հայտնի ասացվածքը՝ «Շանը սիրիր, բայց ճիպոտը ձեռքիդ պահիր», և նկատեց՝ թեկուզ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորում են, բայց սա չի նշանակում, որ Հայաստանը պետք է ձեռքները ծալած նստի։ Հայաստանը մեծ ֆինանսներ պետք է ներդնի զինվելու համար։

«Նկատի ունեմ՝ պետք է զինվի պաշտպանվելու համար, մեր բանակը Պաշտպանության նախարարություն է կոչվում, այլ ոչ թե մի քանի երկրների նման՝ ռազմական նախարարություն»,- նշեց նա։

Հարցին՝ եթե Ադրբեջանն ագրեսիայի դիմի ՀՀ-ի նկատմամբ, այդ ժամանակ Թուրքիայից որևէ սպառնալիք չի՞ լինելու ուղղված Հայաստանին, Նուբար Չալըմյանը պատասխանեց՝ թուրք-ադրբեջանական հարաբերությունները եղբայրական հարաբերություններ են, հետևաբար՝ Թուրքիան, ուզի թե ոչ, կանգնելու է Ադրբեջանի կողքին։

«Նրանց դաշնակցային հարաբերություններն ակնհայտ են։ Ադրբեջանը կարծես թե ավարտել է ՀՀ-ին ներկայացված պահանջները։ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին շատ լավ գիտի, որ Հայաստանը որևէ նկրտում չունի Ադրբեջանի նկատմամբ։ Նաև պրոպագանդիստական աշխատանքներն է դադարեցրել Թուրքիայի նկատմամբ, այսքանից հետո ինչո՞ւ պետք է Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա, նաև քանի դեռ ԱՄՆ-ի կնքահայրությամբ ամեն ինչ արվելու է, որպեսզի նման կոնֆլիկտներ չլինեն տարածաշրջանում։ Սակայն սա մեզ չպետք է հանգստացնի, թեկուզ այդ խաղաղությունը հարցի մի կողմն է, հարցի մյուս կողմն այն է, որ մենք անընդհատ պետք է զինվենք, որպեզի ցանկացած անակնկալի դեպքում կարողանանք դիմագրավել»,- ընդգծեց Նուբար Չալըմյանը։

—

Դա կարող է Հայաստանը վերածել մարտադաշտի և չափազանց կործանարար լինել Հայաստանի

Սեպտեմբեր 24, 2026

168TV-ի «Դիպլոմատ» հաղորդման հյուրն Իրանի Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրեն Ալիռեզա Խոդա Ղոլիփուրն է:

– Պարոն Ղոլիփուր, Իրանը հետևողականորեն դեմ է արտահայտվում արտատարածաշրջանային ուժերի ներկայությանը տարածաշրջանում: Այնուամենայնիվ, այստեղ՝ Հայաստանում, մենք տեսնում ենք ԵՄ դիտորդական ընդլայնված առաքելություն և ամերիկյան բազմաթիվ ծրագրեր: Ինչպե՞ս է Իրանն ընկալում այս իրավիճակը:

– Գիտե՞ք, Իրանն ինքնին հարաբերություններ և գործընկերություն ունի ԵՄ-ի, եվրոպական երկրների հետ, սակայն մեր սահմանի երկրներում մեր հակառակորդների ներկայությունը մտահոգության տեղիք է տալիս Իրանին և այն հիմնված է այն սպառնալիքների ընկալման վրա, որոնք Իրանն ունեցել է վերջին մի քանի տասնամյակների ընթացքում: Դա նույնիսկ ամրապնդվել է Իրանի դեմ այս նոր ագրեսիաներից հետո: Եվ կարծում եմ՝ սպառնալիքների այս ընկալումը լիովին հասկանալի է մեր հարևանների, այդ թվում՝ Երևանում մեր ընկերների համար: Նրանք նույնպես պետք է հաշվի առնեն Իրանի անվտանգային մտահոգությունները: Նկատի ունեմ՝ պետք է հաշվի առնվեն տարածաշրջանային երկրների զարգացման հավասարակշռությունը և մյուս տարածաշրջանային երկրների անվտանգային մտահոգությունները:

Արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը նորմալ է, եթե այն ուղղված չէ այլ տարածաշրջանային երկրների դեմ: Եվ այն, ինչի վրա մենք շեշտը դնում ենք, իրականում ուղղված է տարածաշրջանային երկրների վրա արտատարածաշրջանային ուժերի գերիշխանության դեմ: Եթե այդ գերիշխանությունը չկա, եթե դա միայն գեոտնտեսական նկրտումների, գեոտնտեսական օրակարգի շուրջ գործընկերություն է, այո՛, դա նորմալ է, բայց, դժբախտաբար, այսօր մենք ականատես ենք լինում, որ նրանք հետապնդում են այլ օրակարգ՝ փաստացի չարամիտ օրակարգ՝ ընդդեմ Իրանի և որոշ այլ երկրների: Ինչպես արդեն ասացի, հարևանները չպետք է թույլ տան, որ իրենց տարածքը վերածվի տարբեր ուժերի բախման մարտադաշտի:

Կարդացեք նաև

  • Ուժայիններով գրոհելու են. ՉՊԵՏՔ Է թույլ տանք՝ հասնեն Մայր Աթոռի պատերին. վճռական ճակատամարտը՝ Բաղրամյան փողոցում կամ կառավարության առջև. Սուրեն Սուրենյանց
  • ԱՄՆ-ը՝ ընդդեմ Իրանի. ռազմավարական փակուղի
  • ՀՀ-ն Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի. իրագործվում է միջին միջանցքի գաղափարը. Ալեն Սիմոնյան

– Տեսնո՞ւմ եք արդյոք լուրջ վտանգ, որ Հայաստանը, անկախ իր հայտարարված մտադրություններից, դառնա հակաիրանական հարթակ:

– Կարծում եմ՝ ոչ, գիտեք, որովհետև մենք սերում ենք նույն քաղաքակրթությունից, մենք ունենք և վայելում ենք այնքան շատ ընդհանուր մշակութային, քաղաքակրթական հիմքեր: Հետևաբար՝ այն, ինչ մենք տեսնում ենք երկու ազգերի միջև, և այն, ինչ տեսնում ենք Իրանի ու Հայաստանի ժողովուրդների միջև, շատ խորը բարեկամություն է, որին այլ արտաքին ուժեր չեն կարող վնասել: Եվ սովորաբար կառավարությունները հետապնդում են իրենց սեփական ազգերի ամբիցիաները, այնպես որ, ես որևէ հավանականություն չեմ տեսնում, որ մեր երկկողմ, մեր բարեկամական ու եղբայրական երկկողմ հարաբերությունները կարող են թուլանալ:

– Պարոն Ղոլիփուր, Թեհրանն անընդհատ հայտարարում է, որ տարածաշրջանում ցանկացած միջանցքային տրամաբանություն կամ աշխարհաքաղաքական փոփոխություն անընդունելի է: Սակայն մենք լսում և տեսնում ենք Ադրբեջանի հայտարարությունները «Զանգեզուրի միջանցքի» մասին, և մենք տեսնում ենք, որ հայկական իշխանությունները շատ ակտիվորեն զարգացնում են ԱՄՆ-ի հետ համագործակցությունը TRIPP նախագծի շուրջ: Ի՞նչ եք մտածում TRIPP-ի, այս նախագծի շուրջ Իրանի դիրքորոշման և այս նախագծի շուրջ Երևանի ու Թեհրանի համագործակցության մասին:

– Գիտեք, կապակցվածության նախագծերը շատ կարևոր են: Իրանի մեծ ռազմավարությունն ամբողջ տարածաշրջանի նկատմամբ հիմնված է տարածաշրջանում զարգացման և անվտանգության խթանման վրա: Մենք հավատում ենք, որ անվտանգությունը զարգացման հիմքն է, և առանց զարգացման հնարավոր չէ պահպանել անվտանգությունը: Հետևաբար, շատ կարևոր է հասկանալ Իրանի այս մեծ ռազմավարության հիմքը: Մենք հավատում ենք, որ տարածաշրջանային կապակցվածությունը կարող է զարգացում բերել, և դա անհրաժեշտ է տարածաշրջանին: Բայց այն, ինչի վրա մենք շեշտը դնում ենք, փոխլրացումն է, այլ ոչ թե մեկ կապակցվածության նախագծի բացառիկությունն ու մենաշնորհը:

Մենք հավատում ենք, որ տարածաշրջանային երկրների միջև տասնամյակներ շարունակ, որոշների դեպքում՝ նույնիսկ դարեր շարունակ, եղել են բազմաթիվ կապեր, և դրանք պետք է մնան ու շարունակեն խաղալ իրենց դերը: Բայց եթե այս նոր TRIPP-ը կամ, ինչպես որ այն կոչվում է, այսպես կոչված՝ Զանգեզուրը կամ, ինչևէ, միտված է միայն տարածաշրջանի առավել զարգացման ու բարգավաճման հնարավորության ավելացմանը, դա նորմալ է: Մենք չենք առարկում նման նախագծերի տնտեսական հետևանքների դեմ: Բայց այն, ինչ մեզ մտահոգում է, դրա վնասակար կողմն է, որոշ այլ, որոշ ուլտրատարածաշրջանային դերակատարների նկրտումները՝ տարածաշրջանի հավասարումներից բացառելու Իրանին, ինչն ընդհանրապես ընդունելի չէ Իրանի համար:

– Օրեր առաջ հեղինակավոր The Hill ամսագրում մի հոդված կար, որտեղ ամերիկացի փորձագետը վերլուծում էր իրավիճակը մեր տարածաշրջանում և TRIPP նախագիծը նկարագրում՝ որպես Թրամփի ձեռքում խաղաքարտ՝ ընդդեմ Իրանի: Ի՞նչ եք մտածում այս մասին:

– Սա հենց այն մտահոգությունն է, որի մասին խոսում է Իրանը: Իհարկե, մեզ մի քանի անգամ հավաստիացրել են Երևանում մեր գործընկերներն ու ընկերները և Հայաստանի կառավարությունը, որ այն ուղղված չէ Իրանի դեմ, և, որ նրանք թույլ չեն տա, որ հայկական տարածքն օգտագործվի որևէ երրորդ կողմի, որևէ հարևանի դեմ որևէ երրորդ կողմի կողմից: Սա, անշուշտ, հարգանքի է արժանի, և մենք վստահում ենք Երևանում մեր գործընկերներին ու ընկերներին, բայց կարծում եմ՝ այդ վերլուծության մեջ կան որոշակի իրողություններ: Մենք ունենք բազմաթիվ ցուցիչներ, որ դա տեղի է ունենում: Տարիներ շարունակ նրանք փորձել են բացառել Իրանին բոլոր կապակցվածության նախագծերից, և նրանք փորձել են շրջանցել Իրանին տարբեր նախագծերում: Հետևաբար՝ սա հիմնավոր մտահոգություն է Իրանի համար, որ այն կարող է օգտագործվել որպես պատրվակ, որպես նախագիծ՝ Իրանին կրկին շրջանցելու համար, և դա բոլորովին ընդունելի չէ Իրանի համար:

– Ի՞նչ եք կարծում, Իրանը ստացե՞լ է երաշխիքներ հայկական իշխանություններից:

– Իհարկե, մենք այդ երաշխիքի կարիքն ունենք հայկական կառավարությունից: Նրանք միշտ կրկնել են, որ մենք շուտով մեր երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու շեմին ենք: Մենք շատ լավ և բարեկամական հարաբերություններ ունենք Հայաստանի կառավարության հետ: Մենք սերտ կապի մեջ ենք և լսում ենք միմյանց: Մենք հասկանում ենք նրանց, նրանք հասկանում են մեզ: Միևնույն ժամանակ, Իրանում, ինչպես նաև որոշ այլ տարածաշրջանային դերակատարների մոտ կան մտահոգություններ, որ սա կարող է օգտագործվել նրանց դեմ այս տարածաշրջանում: Ես կարծում եմ, ինչպես արդեն ասացի, պետք է հաշվի առնվի տարածաշրջանային երկրների զարգացման հավասարակշռությունը և մյուս տարածաշրջանային երկրների անվտանգային մտահոգությունները:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում:




—

168: Ուժայիններով գրոհելու են. ՉՊԵՏՔ Է թույլ տանք՝ հասնեն Մայր Աթոռի պատերին.

Սեպտեմբեր 24, 2026

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Արգամ Աբրահամյանի վերաբերյալ Քննչական կոմիտեի հաղորդումը երկու բանի համար էր գրված՝ որպեսզի Նիկոլ Փաշինյանի հոգին փառավորվի, և, որ Գագիկ Ծառուկյանին հոգեբանական կտտանքների ենթարկեն: Էս իշխանության գլխավոր զենքը տեղեկատվական պատերազմն է:
  • Եթե Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ջերմուկում Ալիևը բարբարոսություն է արել, իսկ Ռուսաստանն էլ անտարբեր է եղել, բա մի շաբաթ առաջ Գերմանիայում Հեսսեյան Խաղաղության մրցանակը (Hessischer Friedenspreis) ստանալիս ո՞նց էր շնորհակալություն հայտնում այդ նույն Ալիևին ու ասում՝ էդ մրցանակը Ալիևին էլ պիտի տային: Կամ, եթե դու ուզում ես՝ դաշնակիցներդ քեզ օգնեն, նախ դու քո երկրում ռազմական դրություն հայտարարեիր, երբ հարձակվում էին երկրիդ վրա: Դու ի՞նչ գիտեիր՝ Ալիևը Ջերմուկի շրջակայքով կսահմանափակվեր…
  • Նիկոլ Փաշինյանին կառաջարկեմ մի հարցի պատասխանել՝ ի՞նչ էին խոսել ինքը, Ալիևն ու Միշելը 2022թ. օգոստոսի 31-ին, որ դրանից ընդամենը 2 շաբաթ հետո տեղի ունեցան Ջերմուկի դեպքերը, դրանից մի ամիս չանցած էլ ստորագրվեց Պրահայի հայտարարությունը: Կարո՞ղ է Հայաստանի ստրատեգիական կուրսի փոփոխության մասին են խոսել (իսկ մինչ այդ հանդիպումն էլ Փաշինյանն Էրդողանի հետ էր դեմ առ դեմ առաջին անգամ հանդիպել, ի՞նչ էին պայմանավորվել,- հեղ.): Ես կասկած ունեմ, որ դա կազմակերպված սադրանք է եղել, որի պլանավորմանը մասնակցել է Նիկոլ Փաշինյանը, որպեսզի պատրվակներ ստեղծեն Հայաստանի ստրատեգիական կուրսը փոխելու կամ Ռուսաստանի ազդեցությունը փոխելու համար: Հերի՛ք է մեր հասարակության ուղեղը լվանան:
  • ԹՐԻՓՓ-ն Ադրբեջանի և ԱՄՆ-ի համաձայնությունն է, որում Հայաստանն ընդամենն օբյեկտ է:
  • Միայն Ռուսաստանի միջնորդության շնորհիվ էր հնարավոր խուսափել անկլավ-էքսկլավ թեմաներից, որովհետև այդ քարտեզներն իրենց մոտ՝ Ռուսաստանի Գլխավոր շտաբում կային: Նաև դրա համար եմ ես պաշտպանել Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը: Եթե երկրում նորմալ իշխանություն լիներ, կօգտվեր թե՛ դրանից, թե՛ ԵԱՀԿ առաջարկներից, ու ամեն ինչ կմնար այնպես, ինչպես կա: Նիկոլ Փաշինյանն ամեն օր բռնաբարում է մարդկանց ինտելեկտը: Ասում է՝ ես Քյարքիի մասին եմ խոսում, Տիգրանաշենի մասին չեմ խոսում: Կարող է ասես՝ ցույց տուր Տիգրանաշենի տեղը, տանի իր կառավարական ամառանոցում մի տեղ ցույց տա, ասի՝ այստեղ է:

Կարդացեք նաև

  • Դա կարող է Հայաստանը վերածել մարտադաշտի և չափազանց կործանարար լինել Հայաստանի համար. Ալիռեզա Ղոլիփուր
  • ԱՄՆ-ը՝ ընդդեմ Իրանի. ռազմավարական փակուղի
  • Այն, ինչ այսօր անում են նիկոլփաշինյանները, քրեորեն պատժելի գործողություն է․ բոլոր տեսակի սրիկայությունները միշտ արվում են ժողովրդի անունից․ իրավապաշտպան

Հիշեցնենք. ԵԱՀԿ-ն հետխորհրդային տարածքի պետությունների սահմանագծման համար դեռևս 2017թ. ծավալուն փաստաթուղթ է ընդունել. 200-ից ավելի էջից բաղկացած փաստաթուղթը կոչվում է «Պետական սահմանի սահմանազատում, սահմանագծում. հրատապ հարցեր և լուծումներ»: ԵԱՀԿ-ն քանիցս շեշտել է, որ այդ գործընթացը պետք է իրականացվի բացառապես խաղաղ ճանապարհով, դիվանագիտական երկխոսության և երկկողմ համաձայնությունների հիման վրա։ Թեև ԵԱՀԿ-ն և միջազգային այլ կառույցներն առաջարկել են իրենց փորձագիտական աջակցությունը, Փաշինյանը և Ալիևը որոշել են, որ գործնական սահմանազատումը պետք է ընթանա առանց ուղղակի միջնորդների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված հատուկ երկկողմ սահմանազատման հանձնաժողովների շրջանակներում։ Արդյունքում, Հայաստանը միայն տարածքներ է հանձնում Ադրբեջանին…

  • Պուտինն ու Փաշինյանը կոնսենսուս ունեն մի հարցում՝ որ ռազմավարական հին դաշնակցային մոդելն այսօր չի գործում: Լուծումներ երկու կողմերն էլ չունեն, հասել են այնպիսի կետի, որ հետնահանջ չեն կարող անել: Եթե Փաշինյանն ուզենար թուլացնել լարվածությունը, նա մի նոր օրենք կընդուներ, որով կչեղարկվեր 2025թ. սեպտեմբերին ՔՊ-ի կողմից ընդունված ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրենքը: Բայց Փաշինյանը դրան կգնա միայն մի դեպքում, երբ այլևս տապալված վիճակում կլինի, ու նա այլ ելք չի ունենա: Նիկոլ Փաշինյանը զգուշանում է, և ես հավանական եմ համարում, որ նա կարող է թիմին հրահանգել թուլացնել ՌԴ-ի հանդեպ քննադատությունը: 
  • Վերջին 10 օրերին Բաքվի հռետորաբանությունը շատ վտանգավոր առումով փոխվել է: Այսօր էլ հայտնի դարձավ, որ Բաքվի քաղաքացիական քիլլերների այցն է հետաձգվում Հայաստան: Դա նշանակում է՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում պրոբլեմ կա: Դադիվանք-Գանձասարի պատմությունն էլ, Ինտերպոլ դիմելն էլ պատահական չեն: Ես կարծում եմ՝ Ադրբեջանը պահանջների կատարման դեդլայնը կրճատել է: Եթե Իրանի շուրջ անկայունությունը վերանա, նոր հաշիվ Հայաստանին Ադրբեջանը ներկայացնել չի կարող: Դրա համար է նա արագացնում:
  • Եթե Հայաստանում լիներ պատասխանատու իշխանություն, Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումները նվեր պիտի լինեին իր համար: Քանի՞ անգամ Իրանի դեսպանը պիտի հայտարարի, որ Հայաստանի վերաբերյալ կարմիր գծեր կան: Ի տարբերություն Հայաստանի իշխանության, Բաքվում և Անկարայում շատ լավ հասկանում են՝ ինչ է ասում Իրանը, և դրա համար ճնշում են Փաշինյանին: 
  • Բոլոր ռիչագները՝ ԹՐԻՓՓ-ից մինչև գազ, թշնամուդ տալով, դու ոչ մի Եվրոպա էլ չես գնում: Մեդիատեռորի ենթարկված մեր խեղճ հանրությունը տեղյակ էլ չէ, որ Կոպենհագենյան հռչակագիրը ԵՄ-ին միանալու հնարավորություն ընձեռում է, եթե տվյալ երկիրը Եվրամիության հետ ունի ծովային կամ ցամաքային սահման: Ո՞ր սահմանով ես Եվրոպա գնալու: Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը ռուսական անվտանգության հովանոցը ցանկանում է փոխարինել թուրքական անվտանգության հովանոցով: Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ մեր արևն արդեն ոչ թե Մոսկվայից է բացվելու, այլ Անկարայից, իսկ Անկարայից էլ մեզ ասում են՝ դուք շատ փոքր եք, ձեր արևը կարող է բացվել Բաքվից:

  • Հանրապետության հրապարակում սրանց կազմակերպած միջոցառմանը հետևելով՝ ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ Սեպտեմբերի 21-ի նվիրական տոնը մենք տոնում ենք վերջին անգամ…
  • Սասուն Միքայելյանի բերանից թռավ, իհարկե, նա չի հասկացել՝ ինչ է ասում, բայց պետական սահմանի մասին նրա ասածը ոչ մի կապ չունի իրականության հետ: Մենք ունենք պետական սահման, բայց Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը կարող է հանգեցնել նրան, որ մեր Հանրապետությունը դելեգիտիմացվի, ու էդ դեպքում, այո, մենք պետական սահման չենք ունենա: Սա է Թուրքիայի ու Ադրբեջանի երազանքը: Սա հակապետականության գագաթնակետն է:
  • Հիմա Ալեն Սիմոնյանը խոսում է ադրբեջանական գազ բերելու մասին: Մի որոշ ժամանակ կտան, հետո Ադրբեջանը կամ Թուրքիան պահանջ կդնեն թուրքերենը երկրորդ պետական լեզու ճանաչել: Չես անի՝ գազն ընդհանրապես կփակեն:
  • ՔՊ-ի մասնակցությունն ընտրություններին կարող էր չեղարկվել հենց այն հիմքով, որ նրա ծրագրում եկեղեցու վերաբերյալ հակասահմանադրական դրույթ կար, որը հետո դարձավ կառավարության ծրագրի մաս: Ալեն Սիմոնյանը տգիտություն է ասում: Կառավարման մանդատը տարածվում է այն մարմինների վրա, որոնք իրեն ենթակա են: Թե չէ՝ նույն հաջողությամբ կարող են ասել՝ մանդատ եմ ստացել, հաղթել եմ, ուրեմն Հայաստանի Հանրապետությունը լուծարում եմ: Եկեղեցու վերաբերյալ ինչ հոդված էլ լինի, Սահմանադրության 17-րդ հոդվածին չի կարող հակասել: Ինչևէ, ծրագիրը կա: Կանգնած ենք շատ վտանգավոր հանգրվանի առաջ: Ֆեյքերի ՊՈԱԿ-ի կողմից կազմած հակաեկեղեցական այդ խայտառակ զեկույցի հիման վրա ԱԺ-ում շատ արագ քննիչ հանձնաժողով են ստեղծելու, դրա հիման վրա օրենք են փոխելու, ընդունելու են ֆեյք օրենք, ինչի հիման վրա ուժայինները, բարաթը ձեռքներին, գրոհելու են Մայր Աթոռի ու Վեհափառի դեմ:
  • Գուցե կոպիտ հնչի, բայց ասեմ՝ Նիկոլին հաջողվել է մասամբ կռտել մեր հասարակությանը: Նիկոլը բաց բաժնետիրական ընկերություն է (ԲԲԸ), որտեղ փայ ունեն ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Իսրայելը, Մեծ Բրիտանիան, Ադրբեջանը և Թուրքիան: Հիմա այս ԲԲԸ-ն ահագին հաջողել է կռտել մեր պետության հիմքերը: Եվ այդ պարագայում ես չեմ համարձակվի մտածել, որ Նիկոլը ձախողելու է…
  • Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի սրտի կառավարիչն է: Պիտի փայփայեին նրան, բայց այսօր արդեն ստորացնում են: Բաքվում իշխանական աթոռներին նստածներն այնքան վստահ են, որ մեր իմունային համակարգը շատ ցածր մակարդակի վրա է գտնվում, որ ոչ մի բանից չեն խորշում:

  • Բաքվում մեր պատանդները վճռական միայնակի գիտակցության մեջ են մտել, հույս չեն դնում իշխանության վրա, և յուրաքանչյուրը դժնդակ պայմաններում միայնակ է պայքարում:
  • Ժողովուրդ, հիմա մեր քաղաքակրթական պայքարը Բաղրամյան պողոտայում կամ Երևանի կառավարության շենքի մոտ պիտի տանենք: Եթե այն թողեցինք Մայր Աթոռի պատերի տակ, ցավոք սրտի, այդ ճակատամարտի ելքը կանխորոշված է լինելու:

Մանրամասները՝ տեսանյութում:




—

RFE/RL – EU’s Von Der Leyen Touts Deepening Ties With Armenia

  • RFE/RL’s Armenian Service
սեպտեմբեր 24, 2026

U.S. – Armenian Prime Minister Nikol Pshinian and European Commission President Ursula von der Leyen meet in New York, September 24, 2026.

The European Union’s relations with Armenia are deepening faster than ever, European Commission President Ursula von der Leyen said on Thursday after meeting with Prime Minister Nikol Pashinian on the sidelines of the UN General Assembly in New York.

“We are bringing Armenia closer to the EU, while working on a peaceful and prosperous South Caucasus,” she said in a post on X.

Von der Leyen singled out the EU’s decision to temporarily lift import duties on Armenian goods, including agricultural products and beverages that were effectively banned by Russia earlier this year. The so-called Autonomous Trade Measures received the final approval of the EU’s decision-making Council hours later. An EU statement quoted Irish Foreign Minister Helen McEntee as saying that they “will help Armenia’s economy hit by trade restrictions.”

“So: the EU-Armenia partnership is moving fast, forward and stronger than ever,” von der Leyen wrote for her part.

The head of the EU’s executive body again made no mention of the Armenian government’s pursuit of EU membership, which has put it on a collision course with Russia, Armenia’s traditional ally.

Pashinian’s government underscored that policy when it hosted two European summits in May. Moscow responded by imposing the trade embargo and pressuring Yerevan to quickly choose between joining the EU and remaining part of a Russian-led trade bloc. Kremlin spokesman Dmitry Peskov insisted on such a choice on Thursday.

Armenia – Leaders attending a European Political Community summit in Yerevan pose for a photo, May 4, 2026.

“It is crucial that none of the [Eurasian Economic Union] member states act in contradiction to the rules, regulations, and principles of this integration bloc, which is important for us all,” Peskov told reporters.

Meanwhile, a senior Russian Foreign Ministry official, Vladislav Maslennikov, said that Armenia “will have to wait for a long time” before being admitted to the EU. Speaking to the RIA Novosti news agency, Maslennikov also described the EU’s trade preferences as “largely declarative.” He claimed that Armenian exporters will have trouble replacing Russia with the EU’s “very competitive and regulated market.”

Russia has long been Armenia’s number one trading partner. It accounted for 27.5 percent of the South Caucasus nation’s foreign trade in the first half of this year. Armenian exports to Russia and the EU stood at $1.23 billion and $516 million respectively.

According to government data, Armenia’s overall exports fell by about 16 percent in July and 20 percent in June. The physical volume of Armenian fruits, vegetables and cut flowers shipped abroad shrunk by half in the two-month period.

Russia is in a position to inflict much greater economic pain on Armenia by ending a significant discount on the price of Russian natural gas imported by the country. Russian Energy Minister Sergei Tsivilev warned of such a measure in a letter sent to Yerevan in May.

—