Պիտի ասեք՝ որդ որ երկրի հատուկ ծառայությունների բզբզելով ի՞նչ եք արել… Նիկոլն

Նոյեմբեր 1, 2026

«Երբ մենք ասում ենք՝ ընդդիմություն, պետք է հարց տանք` այս ընդդիմության մի հատվածը 2018 թվականին հրապարակներում ի՞նչ էր անում. Իհարկե, ոչ Փաշինյանին, ոչ ընդդիմության մի հատվածին դուր չի գալիս, երբ ասում ենք՝ գունավոր հեղափոխություն է տեղի ունեցել: Իրենք հրապարակներում դրա մասնակիցն են եղել, հիմա ի՞նչ ասեն… ասեն՝ տհաս ենք եղել, չենք հասկացել, գնացել ընկել ենք այդ արտասահմանյան գործակալական ցանցերի ջրե՞րը… Թե՞ ասեն՝ մենք դրանց հետ դաշնակից ենք… ամենահեշտ տարբերակը գտել են, ասում են` Սերժ Սարգսյանը բերեց, հանձնեց իշխանությունը: Իրենց էլ որ ասում ես՝ բա դուք այդ օրերին հրապարակներում ի՞նչ էիք անում… Դրա գնահատականը մի օր պետք է տրվի։

Մինչև 2018-ը 10 տարի այդ մարդիկ ի՞նչ են արել, ինչո՞վ են զբաղվել, 10 տարի ո՞ւմ դեմ են պայքարել… Անգամ ադրբեջանական հարձակման` ապրիլյան պատերազմի օրերին, ՊՊԾ գնդի գրավման օրերին… ո՞վ` իրեն ո՞նց էր պահում, կոկրետ շրջանակներ իրենց ո՞նց էին դրսևորում, մեդիաներով ի՞նչ էին խոսում, սոցիալական ցանցերում ո՞նց էին արտահայտվում… գագաթնակետն էլ վերջում 2018-ի ցույցերին նրանց ուղիղ մասնակցությունն էր…»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում, խոսելով 2018 թվականի իրադարձություններն իրենց ձեռնտու ուղղությամբ թեքող ընդդիմադիր դաշտի մի հատվածի մասին, ասաց Սաթիկ Սեյրանյանի զրուցակիցը՝ պատմական և քաղաքական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը: 

Վերջինս նկատեց՝ պարկեշտ մարդը, հատկապես իրեն քրիստոնյա համարող մարդը չի կարող ասել՝ ժողովուրդն էսպես որոշեց. եթե ես ունեմ իմ ճշմարտությունը, ուրեմն, իմ ճշմարտության համար պետք է գնամ խաչվեմ այնպես, ինչպես իմ Աստված է խաչվել։

«Ասենք՝ եթե 200 000 հոգի որոշում է, որ ինքն իսլամ է ուզում ընդունել, դո՞ւ էլ ես ընդունելու…Կամ մասսայական պսիխոզ է, մի 50 000 հոգի որոշել է գնալ, կամրջից գցել իրեն, գնալու ես հետները գցվե՞ս…Էդ ի՞նչ կատեգորիա է: Ես չեմ կարծում՝ դրա պատասխանները մենք կստանանք, որովհետև էն, ինչ արվում է  հատուկ ծառայություններով, դա երբեք ապացուցելի չէ, բայց էդ հարցադրումները մնալու են պատմության մեջ՝ ո՞րդ ո՞ր երկրի հատուկ ծառայությունների բզբզելով ինչ եք արել՝ սկսած 1992-ից, որի հետևանքը եղավ 2018-ը»,- ասաց Միհրան Հակոբյանը:

Կարդացեք նաև

  • Իրանի դեմ նոր հարձակումից 5 է պակաս, սրանք աթոռ են պոկում, դրսում խաշ ուտում. Էդուարդ Շարմազանով
  • Մի փոքր իշխանության փոփոխություն նշմարվի, Սամվել Կարապետյանի դռան դեմը հերթ է լինելու. Էդգար Ղազարյան
  • Էդ որ ուրախանում եք, Իրանը որ մտավ, ո՞նց եք հանելու. TRIPP-ը Թրամփի անվան Զանգեզուրի միջանցքն է. դա Մեղրիի հանձնում չէ՞. Միհրան Հակոբյան

Նրա խոսքով՝ ընդդիմության որոշ շրջանակներ ամեն ինչ անում են, որպեսզի իրենց մաքրեն, ցույց տան, իբրև թե իրենք կապ չեն ունեցել Նիկոլին բերելու հետ։

Իրենք գիտեն, չէ՞, հանրային տրամադրությունները, իրենք գիտեն՝ հանրային ընկալման մեջ Նիկոլն ով է։ Նիկոլը հանրային ընկալման մեջ էն աթարն է դարձել, որ մեկը վերցնում է, ուզում է քսի մյուսի վրա, մյուսին կեղտոտի։ Այ էդ է Նիկոլը դարձել հանրային ընկալման մեջ։ Բայց այդ խոսակցությունները, չեմ կարծում՝ որևէ տեղ տանելու են մեզ։ Ո՞վ բերեց Նիկոլին, ո՞վ չբերեց։ Ձեր գործը Նիկոլին լարելը չի՞։ Բա լարեք, հեռացրեք։ Ձեր գործը Նիկոլ Փաշինյանին իշխանազրկե՞լն է, Նիկոլ Փաշինյանից Հայաստանը փրկե՞լն է։ Դուք էդ դրոշն եք բարձրացրել։ Նիկոլին լարե՞լն է ձեր գործը։ Բա հեռացրեք։ Ումի՞ց ի՞նչ եք ուզում։ Նիկոլին Պողոսը բերեց, Պետրոսը բերեց, սև շունը բերեց. էդ խոսակցությունն ի՞նչ է փոխում… Կրկնում եմ` էդ խոսակցությունը լավ տեղ չի տանելու, որովհետև մի օր իսկականից ոմանց նյարդերը չեն դիմանալու…»,- ասաց Միհրան Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:




—

Թող Ձեր հայրապետական գավազանը միշտ ծաղկյալ լինի. Սամվել Կարապետյանը՝ Վեհափառ

Նոյեմբեր 1, 2026

Վեհափա՛ռ Տեր,

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ։

Մեր ազգի հազարամյա ողջ պատմության ընթացքում եղել է Ամենայն Հայոց Հայրապետի օծման ընդամենը 132 իրադարձություն։ Առաջին Հայրապետի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի օծումից մինչև Ձեր օծումը ձգվում է մեր ազգի հոգևոր շարունակականության անխզելի շղթան՝ իր 132 օղակներով։ Այդ շղթան ոսկե թելի պես անցնում է հայ ազգի ու մեր Հայրենիքի պատմության միջով՝ սերունդներին փոխանցելով մեր հավատքն ու ինքնությունը։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, արևշատություն և անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը՝ ի զորություն մեր Սուրբ Եկեղեցու, ի միաբանություն մեր ժողովրդի և ի բարօրություն Հայրենիքի։

Թող Տերը պահապան ու զորավիգ լինի Ձեզ, իսկ Ձեր հայրապետական գավազանը՝ միշտ ծաղկյալ։

Որդիական խոնարհումով՝
Սամվել Կարապետյան




—

Գաղտնի հյուսիսային ճակատ. «Իսրայելն» օգտագործում է Ադրբեջանին Իրանի դեմ պատեր

Նոյեմբեր 1, 2026

Իրանի շուրջ աճող լարվածության, հարվածները վերսկսելու «Իսրայելի» սպառնալիքների, ինչպես նաև Թրամփի և ամերիկացի պաշտոնյաների՝ մոտալուտ «ռազմական գործողության» մասին բացահայտ նախազգուշացումների համապատկերին մեդիատիրույթում կրկին արդիականացել է Իրանի դեմ պատերազմին Ադրբեջանի մեղսակցության թեման:

Ընդ որում, պետք է նշել, որ Բաքուն կտրականապես մերժում է իր մասնակցությունն Իրանին հասցվող հարվածներին։ Այնուամենայնիվ, լրատվամիջոցներում հիշատակել են CNN-ի հետաքննությունը:

Կովկասյան կենտրոնն առաջարկում է իրավիճակի վերլուծությունը։

 Հեռուստաալիքի վարկածով՝ այդ ուժերը գործել են Ադրբեջանի հարավում՝ իրանական սահմանի մոտ գտնվող մի քանի կետերից: Դրանցից ամենամոտը գտնվել է Թավրիզից՝ «իսրայելական» հարվածների ենթարկված քաղաքներից մեկից մոտ 60 մղոն (մոտ 96–100 կմ) հեռավորության վրա: Իրավիճակին ծանոթ CNN-ի չորս աղբյուրների տվյալներով՝ զորակազմը բաղկացած է եղել տասնյակ մարդկանցից։ Սկզբնապես այդ ուժերը նախատեսվում էին որպես հնարավոր փրկարարական թիմեր՝ Իրանի երկնքում «իսրայելական» ինքնաթիռների խոցման դեպքերի համար, սակայն առաքելությունն ընդլայնվել է՝ ներառելով հետախուզություն, գաղտնալսող սարքավորումների տեղադրում և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) գործողություններ: Սա «Իսրայելին» հնարավորություն էր տալիս կարևոր դիտակետ ունենալ Հյուսիսային Իրանի նկատմամբ։

Կարդացեք նաև

  • Իրանի դեմ նոր հարձակումից 5 է պակաս, սրանք աթոռ են պոկում, դրսում խաշ ուտում. Էդուարդ Շարմազանով
  • Էդ որ ուրախանում եք, Իրանը որ մտավ, ո՞նց եք հանելու. TRIPP-ը Թրամփի անվան Զանգեզուրի միջանցքն է. դա Մեղրիի հանձնում չէ՞. Միհրան Հակոբյան
  • Թեհրանին միայն Երևանի հավաստիացումները բավարար չեն․ Իրանը ցանկանում է վերահսկել TRIPP-ի ընթացքը

Ադրբեջանի տարածքի հետ աղբյուրների կողմից կապվող առանցքային գործողություններից մեկը 2026 թվականի մարտի 4-ին ԻՀՊԿ հետախուզության հատուկ գործողությունների ստորաբաժանման ղեկավար Ռահման Մոգադամի սպանությունն է, որին «Իսրայելը» մեղադրում էր 2024 թվականին Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ։ 

Հաջորդիվ անօդաչու թռչող սարքերը հարվածել են Նախիջևանի օդանավակայանին. Բաքուն պատասխանատվությունը բարդել է Իրանի վրա, իսկ Թեհրանը հերքել է այդ լուրը։ Շուտով Ադրբեջանը հայտարարեց երկրի կրիտիկական ենթակառուցվածքների, ինչպես նաև «իսրայելական» (հրեական) օբյեկտների դեմ ԻՀՊԿ-ի դավադրության բացահայտման մասին, իսկ «Իսրայելն» ավելի ուշ հաստատեց «Մոսադի», ՑԱԽԱԼ-ի և «Շին Բեթի» համատեղ գործողության բնույթը:

Նախապատրաստությունները, ըստ CNN-ի աղբյուրների, սկսվել են դեռևս 2026 թվականի հունվարի կեսերին՝ Իրանում զանգվածային բողոքի ակցիաները ճնշելու շրջանում։ «Իսրայելը» հույս ուներ համաժամեցնել տեղակայումը սպասվող հարվածների հետ, որոնք Թրամփը չեղյալ հայտարարեց վերջին պահին: 

«Իսրայելը» շարունակեց գործել ինքնուրույն՝ օգտագործելով, ի թիվս այլ միջոցների, անտեսանելի (ստելս) ինքնաթիռներ և հատուկ նշանակության ուժեր՝ սարքավորումներ տեղադրելու համար: Դրանից կարճ ժամանակ անց «Իսրայելի» արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարն այցելեց Բաքու։ 

Ադրբեջանական կողմը կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները։ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը CNN-ին հայտնել է երրորդ երկրների դեմ սեփական տարածքի օգտագործման վերաբերյալ «անհիմն պնդումների հաստատուն մերժման» մասին: ԱԳՆ-ն և այլ կառույցներ նյութն անվանել են «ամբողջովին անհիմն» և «տեղեկատվական մանիպուլյացիա»՝ ուղղված տարածաշրջանի ապակայունացմանը:

Ավելի ուշ Բաքուն CNN-ի դեմ հայց է ներկայացրել ամերիկյան դատարան։ Բաքվի պաշտոնական ներկայացուցիչները շարունակում են հրապարակումն ապատեղեկատվություն անվանել ՝ պնդելով, թե իբր տեխնիկապես հնարավոր չէ գաղտնի տեղակայել ռազմական ուժեր, որոնք կարող են հայտնաբերել արբանյակները կամ իրանական հատուկ ծառայությունները: Նշենք, որ դատաքննություն մինչ օրս տեղի չի ունեցել։ Ավելին, 2026 թվականի հոկտեմբերի 8-ին CNN-ը հայցը մերժելու միջնորդություն է ներկայացրել։ ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխությունն արգելում է կառավարություններին (ինչպես ամերիկյան, այնպես էլ՝ օտարերկրյա) զրպարտության հայցեր ներկայացնել լրատվամիջոցների դեմ՝ իրենց գործողությունները քննադատելու համար։ CNN-ը հայցն անվանել է «վտանգավոր» և գրաքննության արտահանման փորձ:

Աշխարհաքաղաքական համատեքստ 

CNN-ի նյութը տեղավորվում է «Իսրայելի» և Ադրբեջանի հարաբերությունների վաղուց հայտնի «այսբերգի» տրամաբանության մեջ։ Ավելի վաղ Իլհամ Ալիևը հենց այսպես էր բնութագրել Բաքվի և Թել Ավիվի կապերը՝ համեմատելով դրանք այսբերգի հետ, որի 90 տոկոսը թաքնված է ջրի տակ: 

«Իսրայելը» Բաքվի ժամանակակից սպառազինության (այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտություններում կիրառված համակարգերի) առանցքային մատակարարներից է, ադրբեջանական նավթի գնորդ, ինչպես նաև հետախուզության ու տեխնոլոգիաների ոլորտում կարևոր գործընկեր:

Ադրբեջանն իր հերթին՝ հասանելիություն է ստանում Վաշինգտոնում «իսրայելական» լոբբիին, ինչպես նաև Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի ու Արևմուտքի միջև հավասարակշռություն պահպանելու հնարավորություն է ձեռք բերում: 

Մոտ 765 կմ երկարությամբ ընդհանուր սահմանը, էթնիկ ու պատմական կապերը (Իրանի հյուսիսում ապրող ադրբեջանական բնակչությունը) և փոխադարձ կասկածներն այս տարածաշրջանը տասնամյակներ շարունակ դարձրել են «իսրայելական» հետախուզության հետաքրքրության բնական գոտի: 

2026 թվականի պատերազմը բացահայտեց «Իսրայելի» առաջապահ դիրքերի ավելի լայն ցանց՝ Իրաքում, ԱՄԷ-ում (ներառյալ՝ «Երկաթե գմբեթ» համակարգերի տեղակայումը) և Սոմալիլենդում (որպես հեռահար թռիչքների լոգիստիկ հանգույց)։ 

Սա Իրանի շուրջ հյուսիսից, արևմուտքից և հարավից ստեղծեց «օղակի» էֆեկտ՝ էապես ընդլայնելով գործառնական շառավիղը։ 

Բաքվի համար նման համագործակցությունն ակնհայտ ռիսկեր է պարունակում՝ անմիջական ներգրավվածություն շատ ավելի մեծ հարավային հարևանի հետ հակամարտության մեջ, երկրի ներսում ու Նախիջևանում իրանական դիվերսիոն գործունեության հնարավոր ուժեղացում, ինչպես նաև Թեհրանի հետ հարաբերությունների բարդացում, որը վաղուց է մեղադրում Ադրբեջանին «Իսրայելին» պլացդարմ տրամադրելու մեջ։ 

Գնահատում և հետևանքներ 

Բաքուն շարունակում է վիճարկել CNN-ի հետաքննության հավաստիությունը՝ նշելով, որ Իրանն այդ հարցը պաշտոնական մակարդակով չի բարձրացրել այն սրությամբ, որը կարելի էր սպասել:

Միևնույն ժամանակ, իսրայելա-ադրբեջանական կապերի բուն կառուցվածքը, իրանական ցանցերի դեմ համատեղ գործողությունների պատմությունը և դեպի Իրան «Հյուսիսային դռան» տրամաբանությունը սցենարը միանգամայն իրատեսական են դարձնում։ 

CNN-ի հրապարակումը, անկախ բոլոր մանրամասների ճշգրտությունից, Բաքվին զրկել է «ճշմարտանման ժխտողականության» (plausible deniability) զգալի մասից և Թեհրանին տվել ներքին ու արտաքին քարոզչության համար հարմար նարատիվ։ 

Տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության տեսանկյունից այս պատմությունը ցույց է տալիս մի քանի կարևոր միտումներ։ 

Նախ՝ ոչ ֆորմալ հակաիրանական կոալիցիաների խորացումը, որոնք դուրս են գալիս դասական «Աբրահամյան համաձայնագրերի» ձևաչափի սահմաններից։ 

Երկրորդ՝ Կովկասի վերածումը գլոբալ դերակատարների և տարածաշրջանային տերությունների ստվերային պատերազմի հարթակի։ 

Երրորդ՝ Ադրբեջանի հավասարակշռող ռազմավարության փխրունությունը. որքան խորն է ինտեգրումն «Իսրայելի» հետ անվտանգության ոլորտում, այնքան բարձր է հնարավոր բացահայտման գինը։

Չորրորդ՝ լրատվամիջոցների և արտահոսքերի դերը՝ որպես բուն աշխարհաքաղաքականության գործիք. թե ով և ինչու է արտահոսել այդ տեղեկատվությունը հակամարտության ակտիվ փուլից ամիսներ անց, մնում է բաց հարց։

Իրանի վրա նոր հարձակման աճող սպառնալիքի խորապատկերին լրատվամիջոցներում CNN-ի հետաքննության արդիականացումը՝ «շոկային տեղեկատվության» շեշտադրմամբ և Ալիևի վարչակարգի նկատմամբ քննադատական վերաբերմունքով, արտացոլում է այն տրամադրությունները, որոնք շրջանառվում են թուրքալեզու և ադրբեջանական տեղեկատվական տարածքում: 

Դրանք ուժեղացնում են բևեռացումը. Բաքվի ընդդիմախոսների համար սա «ծախվածության և վտանգավոր խաղի» ապացույց է, իսկ աջակիցների համար՝ տեղեկատվական հարձակման հերթական փորձ։

Արդյունքում, 2026 թվականի գաղտնի հյուսիսային ճակատը, նույնիսկ, եթե այն գոյություն է ունեցել միայն մասամբ, արդեն իսկ ազդել է տարածաշրջանում ռիսկերի և դաշինքների ընկալման վրա, որտեղ հետախուզության, դիվանագիտության և պատերազմի միջև սահմաններն ավելի ու ավելի են պղտորվում: 

«ԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» 

kavkazcenter.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի




—

Մի փոքր իշխանության փոփոխություն նշմարվի, Սամվել Կարապետյանի դռան դեմը հերթ է

Նոյեմբեր 1, 2026

«Դասեր» հաղորդաշարի հյուրը՝ ՀՀ Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ, ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, խոսեց նաև Նիկոլ Փաշինյանի անոնսած արտահերթ ընտրությունների մասին:

Վերջինս նախ նշեց՝ Նիկոլ Փաշինյանը չի որոշում՝ մեր երկրում արտահերթ ընտրություն լինելո՞ւ է, թե՞ չէ: Դա Սահմանադրությամբ է կարգավորվում:

«Արտահերթ ընտրություն կարող է լինել, երբ վարչապետի պաշտոնը թափուր լինի, 2 անգամ վարչապետ չկարողանան ընտրեն, նոր լուծարվի: Ոչ թե վարչապետն է որոշում ԱԺ-ի ճակատագիրը, այլ հակառակը՝ ԱԺ-ն է որոշում վարչապետի և կառավարության ճակատագիրը: Պաշտոնավարման 1 տարին որ լրացավ, ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել վարչապետին: Դու ո՞վ ես՝ որոշես: Ղալաթ կանես, կգնաս արտահերթի: Հեն է՝ մենք քեզ կհանենք, ռադ կանենք, Սամվել Կարապետյանին վարչապետ կընտրենք՝ լավագույն թեկնածուին: Բայց ես Նիկոլ Փաշինյանի մեջ մի կենդանի բջիջ գտել եմ: Էդ բջիջն ասում է՝ վարչապետի պաշտոնը թափուր մնալու համար վարչապետը պետք է հրաժարական տա:

Իսկ ինչի՞ ես հրաժարական տալիս, ընդունո՞ւմ ես, որ չես կարողանում ղեկավարես: Եվրոպացիներն ասում են՝ այ ընկեր, Եվրոպան այստեղ է, դու ուրիշ տեղ ես գնացել, Միջին Ասիայում դու ի՞նչ գործ ունես… Ամբողջ օրը խոսում ես Եվրոպա մտնելուց, միջինասիաներից տուն չես գալիս: COP արեցիր, մի եվրոպացի երկրի ղեկավար չեկավ: Ուզում ես՝ հրաժարական տաս, տուր, տեղդ նորմալ վարչապետ կգա»,- ասաց Էդգար Ղազարյանը:

Կարդացեք նաև

  • Իրանի դեմ նոր հարձակումից 5 է պակաս, սրանք աթոռ են պոկում, դրսում խաշ ուտում. Էդուարդ Շարմազանով
  • Պիտի ասեք՝ որդ որ երկրի հատուկ ծառայությունների բզբզելով ի՞նչ եք արել… Նիկոլն էն աթարն է դարձել, որ մեկը վերցնում է, ուզում է քսի մյուսի վրա, մյուսին կեղտոտի. Միհրան Հակոբյան
  • Ինչպե՞ս արծվաշենցիները ջախջախեցին թուրքական 5000-անոց զորքին 1905-1906 թվականների մարտերում

Նա նաև նկատեց՝ ՔՊ-ի 64 հոգանոց խմբակցությունում լուրջ խնդիրներ կան:

«Ավելին, Աննա Հակոբյանի ազդեցության տակ եղող պատգամավորներն այս գումարման ԱԺ-ում չկան: Գիտեք՝ Ռուբեն Ռուբինյանին ե՞ն հարգում: Հարգեն, պատգամավորները նիստերին ներկա կլինեն: Չի լինում այնպես, որ Նարեկ Կարապետյանը նիստին ներկա լինի, ու մեր ֆրակցիայից մեկը բացակայի»,- ասաց ԱԺ պատգամավորը:

Նրա խոսքով՝ ՔՊ-ի մեծ մասը քաղաքական բազա ու գիտելիք չունի:

«Մի փոքր իշխանության փոփոխություն նշմարվի, Սամվել Կարապետյանի դռան դեմը հերթ է լինելու»,- եզրափակեց Էդգար Ղազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:




—

Էդ գժանոցի մեջ դրան հերթ չէր հասնում. Ասացի՝ մա՛մ, կարո՞ղ է նեղվում ես. Հայկ

Նոյեմբեր 1, 2026

168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրը Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար Հայկ Մամիջանյանն է։

Հարցազրույցի ընթացքում Մամիջանյանը խոսել է իր մանկության, ընտանիքի, քաղաքականություն մտնելու, Հանրապետական կուսակցությանը միանալու որոշման, Սերժ Սարգսյանի հետ առաջին բովանդակային հանդիպման, 2018 թվականի իրադարձությունների և անձնական կյանքի մասին։

«Չես կարող բարոյական լինել 9-ից 6-ը, իսկ 6-ից հետո՝ հակառակը»,- ասում է Մամիջանյանը՝ նշելով, որ միշտ փորձում է հնարավորինս փոքր պահել հանրային և անձնական կերպարների տարբերությունը։

Նրա խոսքով՝ հեռուստաեթերում երբեմն կարող է խիստ կամ մեծամիտ թվալ, սակայն ինքն իրեն այդպիսին չի համարում։ Ավելին՝ ասում է, որ երջանիկ է իր շրջապատով, սիրում է մարդկանց հետ շփվել և չի կարծում, թե մարդկանց միջև պատնեշներ է ստեղծում։

«Իմ մանկությունը շատ երջանիկ է եղել»

Հայկ Մամիջանյանը մանկության տարիները հիշում է ջերմությամբ՝ չնայած այն դժվարություններին, որոնց միջով անցել է իր սերունդը։ Նա պատմում է, որ ընտանիքում դաստիարակությունը խիստ էր, բայց արդարամիտ, իսկ ծնողներից փոխանցված արժեքային սկզբունքներին մինչ օրս հավատարիմ է:

Ընտանեկան դաստիարակության մասին խոսելիս նա առանձնացնում է մի սկզբունք՝ յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի, որ կարող է ինչ-որ հարցում իրենից լավը լինել։

Մամիջանյանի խոսքով՝ ընտանիքում նաև աշխատանքի և պարտականությունների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք է եղել։ Նա հիշում է տատիկի խոսքերը, որը չէր ընդունում «մայրիկին օգնելու» ձևակերպումը՝ ընդգծելով, որ տան գործերը բոլորի պարտականությունն են։

«Մեր ընտանիքում շատ ուժեղ կանայք են եղել»,- նշում է նա՝ ընդգծելով, որ հենց այդ միջավայրն է ձևավորել կնոջ դերակատարման վերաբերյալ իր պատկերացումները։

Պարիս Հերունին ինձ սովորեցրել է հայրենասիրություն

Մամիջանյանը պատմում է, որ մանկության տարիներին հաճախ է եղել իր տատիկի եղբոր՝ գիտնական Պարիս Հերունու կողքին, որին ինքն անվանում էր «Պարիս քեռի»։

Նրա բնորոշմամբ՝ Հերունին բացառիկ մարդ էր, որից դեռ փոքր տարիքից սովորել է գիտելիքի արժեքը, աշխատասիրությունը և հայրենասիրությունը։

«Իմ համար հայ ազգն ամենալավն է աշխարհում։ Ունի՞ դա ռացիոնալ բացատրություն, իհարկե՝ ոչ, բացարձակ չունի»,- ասում է Մամիջանյանը։

Նա ընդգծում է, որ հայրենիքը սիրելը չպետք է հակադրել առաջադեմ հայացքներին, և անընդունելի է համարում սեփական ազգը կամ երկիրը նվաստացնելու փորձերը՝ ավելի խելացի կամ զարգացած երևալու համար։

Խոսելով իր ընտանիքի պատմության մասին՝ Մամիջանյանը նշում է, որ իր նախնիների անունները կապված են Երևանի և Հայաստանի մի շարք կարևոր կառույցների ստեղծման հետ։ Նա հիշատակում է Հաղթանակի կամուրջը, Պոլիտեխնիկական համալսարանի հիմնական մասնաշենքը, Կիևյան կամուրջը և այլ կառույցներ՝ ընդգծելով, որ այդ ժառանգությունը միաժամանակ հպարտության և պատասխանատվության զգացում է առաջացնում։

«Երբեք չեմ փոշմանել, որ հանրապետական եմ դարձել»

Անդրադառնալով քաղաքականություն մտնելու որոշմանը՝ Հայկ Մամիջանյանը պատմում է, որ դեռ ուսանողական տարիներից ակտիվ մասնակցություն է ունեցել ինքնակառավարման մարմինների աշխատանքին, իսկ Պոլիտեխնիկն ավարտելուց հետո առաջարկներ է ստացել մի քանի կուսակցություններից։

2012 թվականին նա որոշել է անդամակցել Հանրապետական կուսակցությանը։

Նրա խոսքով՝ այդ ընտրությունը հեշտ ճանապարհ չէր, քանի որ երիտասարդ մասնագետի համար այլ կուսակցություններում առաջ գնալու հնարավորություններն ավելի մեծ կարող էին լինել։

«Ես երբևէ կյանքումս չեմ փոշմանել այդ որոշման համար»,- ասում է Մամիջանյանը։

Նա հիշում է նաև, որ 2018 թվականից հետո, երբ ղեկավարում էր կուսակցության երիտասարդական կազմակերպությունը, նոր անդամներին չէր խոստանում պաշտոններ կամ հեշտ կյանք։ Փոխարենը վստահեցնում էր, որ իրենք չեն ամաչելու Հանրապետական կուսակցությանն անդամակցելու համար։

Սերժ Սարգսյանից սովորել եմ նաև նրա լռությունից

Մամիջանյանը պատմում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ իր առաջին բովանդակային հանդիպման մասին, որը տեղի է ունեցել 2018 թվականի աշնանը, երբ վերջինս նրան վստահել է երիտասարդական կազմակերպության ղեկավարի պարտականությունները։

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի հանգստությունը, վստահությունը և լուռ ուժը տպավորիչ էին։

«Նախագահը շատ քչախոս է։ Իր կարծիքը քո այս կամ այն ասածի կամ արածի մասին դու երբեմն պետք է հասկանաս տողատակերում, իսկ երբեմն՝ միմիկայի փոփոխությունից»։

Մամիջանյանի գնահատմամբ՝ Սարգսյանը նաև ներողամիտ մարդ է, և շատերը, ըստ նրա, օգտվել են այդ հանգամանքից։

Նա պատմում է, որ Սերժ Սարգսյանը հաճախ մարդկանց որոշումները թողնում էր իրենց վրա՝ ասելով՝ «քո որոշումն է»։ Մամիջանյանի խոսքով՝ ոմանք այդ վերաբերմունքն ընկալել են որպես համաձայնություն, մինչդեռ դա բոլորովին այլ բան է նշանակել։

2018-ին շատերը հեռացան, իսկ ոմանք…

Հարցազրույցի ընթացքում Հայկ Մամիջանյանն անդրադառնում է նաև 2018 թվականի քաղաքական իրադարձություններին և այն մարդկանց, որոնք այդ ժամանակ հեռացան Հանրապետական կուսակցությունից։

Նա շեշտում է, որ իր համար այդ մարդկանց հետ խոսելու իմաստ այլևս չկա, քանի որ յուրաքանչյուրն ինքն է պատասխանատու իր խղճի առաջ։

Նա նաև հիշում է այդ ժամանակաշրջանում սոցիալական ցանցերում իր և իր ընտանիքի հասցեին հնչած վիրավորանքները։ Պատմում է, որ նույնիսկ իր մոր հասցեին գրառումներ էին արվում, իսկ մայրը ջնջում էր դրանք, որպեսզի որդին չտեսներ։

Ինչպե՞ս է ծանոթացել ապագա կնոջ հետ

Անձնական կյանքի մասին խոսելիս Մամիջանյանը պատմում է, որ ապագա կնոջ՝ Մարգարիտայի հետ ծանոթացել է Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցում։

Մարգարիտան այդ դպրոցի ունկնդիրներից էր։ Նրանք ծանոթացել են 2018 թվականին, իսկ երկու տարի անց՝ ամուսնացել։

Հետաքրքիր դրվագ է հիշում նաև՝ կապված այն ժամանակվա մի լուսանկարի հետ։ Դասերից մեկի օրը տեղի էին ունենում քաղաքական հայտնի լարված իրադարձություններ, նա սպասում էր՝ տեսնելու, թե ունկնդիրներից քանիսը կհամարձակվեն գալ դասի։ Արդյունքում շատերը եկել էին, և խմբով լուսանկարվել էին։ Նրանց թվում էր նաև Մարգարիտան։

«Ընկերությունը պետք է ինքդ սարքես, կռվես, փորձություններ անցնես»

Մամիջանյանը խոսում է նաև իր երկարամյա ընկերական շրջապատի մասին, որի հիմնական մասը ձևավորվել է դեռ դպրոցական տարիներին։

Նրա խոսքով՝ ընկերությունը պարզապես հաճելի ժամանց չէ, այլ ամենօրյա աշխատանք, հոգատարություն և պատասխանատվություն։

Պատմում է մի դեպք, երբ ուսանողական տարիներին ընկերոջից պարտքով գումար էր խնդրել։ Ընկերը սկզբում չէր կարողացել օգնել, քանի որ ինքն էլ վարկի մարման խնդիր ուներ, սակայն մի քանի ժամ անց զանգել էր և ասել, որ կարողացել է գումար գտնել ու պատրաստ է իրեն տալ։

«Էն պահից, երբ ինքը իմացավ, որ ինձ էլ ինչ-որ բան է պետք, փողը բացարձակապես էական չէ այստեղ, ընդամենը վերաբերմունքի ցուցիչ է»,- պատմում է նա։

Մամիջանյանի խոսքով՝ իր ընկերները կյանքի ամենաբարդ ու ամենալավ պահերին եղել են իր կողքին, և հենց այդ մարդիկ են իր հարստությունը։

«Կամքի ուժը մկան է, այն պետք է մարզել»

Խոսելով իր առօրյայի և կարգապահության մասին՝ Մամիջանյանը նշում է, որ արդեն շուրջ հինգ տարի ամեն առավոտ գնում է մարզասրահ։

Նրա համար մարզվելը միայն առողջության հարց չէ, այլ առաջին հերթին՝ կարգապահություն։

«Դիսցիպլինան շատ հաճախ կարող է կոմպենսացնել ինտելեկտը, մասամբ կարող է կոմպենսացնել տաղանդը»,- ասում է նա։

Նա կարևորում է նաև սեփական սկզբունքների նկատմամբ հետևողականությունը՝ նշելով, որ մարդը չպետք է նույնիսկ փոքր զիջումների գնա ինքն իր հետ։ Նրա համոզմամբ՝ կամքի ուժը մկան է, որը պետք է շարունակաբար մարզել։

Մամիջանյանն ընդգծում է, որ մարդու համար կարևոր է ոչ միայն այն, թե ինչ են մտածում իր մասին քաղաքական հակառակորդները, այլև այն, թե արդյո՞ք որևէ մեկը կարող է իրեն մեղադրել ստորության, խաբեության կամ դավաճանության մեջ։

«Անտարբերությունից մինչև դավաճանություն շատ կարճ քայլ է»

«Ռանդևուի» բլից հարցերին պատասխանելիս ՝ Հայկ Մամիջանյանը խոսում է նաև իր վախերի և բնավորության մասին։

Նա նշում է, որ վախենում է ոչ այնքան փոփոխություններից, որքան անկանխատեսելի դառնալուց.

«Անտարբերությունից մինչև դավաճանություն շատ կարճ, շատ կարճ քայլ է»։

Խոսելով զգացմունքների մասին՝ Մամիջանյանը նշում է, որ իրեն էմոցիոնալ մարդ չի համարում, թեև բավական սենտիմենտալ է։ Որոշ անձնական և երկրի հետ կապված իրադարձությունների մասին, որոնք իրեն հուզել են, նա նախընտրում է մանրամասներ չպատմել։

Տատիկի հետ վերջին ուղևորությունը դեպի Սևան

Հարցազրույցի ամենահուզիչ դրվագներից մեկը տատիկի մասին պատմությունն է։

Մամիջանյանը հիշում է, որ տատիկի մահից ընդամենը մի քանի օր առաջ նրան առաջարկել էր միասին որևէ տեղ գնալ։ Երբ հարցրել էր՝ ուր կցանկանա գնալ, տատիկը պատասխանել էր՝ Սևան։

Նրանք միասին գնացել են Սևան, վայելել օրն ու վերադարձել։ Մի քանի օր անց տատիկը մահացել է։

«Ես Աստծուն անչափ շնորհակալ եմ, որ էդ պահին ինչ-որ մի հիմարություն պատճառ չդարձավ, որ ես չասեի՝ արի հաջորդ շաբաթ գնանք։ Ինձ կյանքումս չէի ների, եթե արած չլինեի դա»։

Մամիջանյանն այս պատմությունն ամփոփում է կարևոր պատգամով՝ պետք չէ հետաձգել հարազատ և սիրելի մարդկանց համար լավ բան անելը։ Նրանք միշտ չեն լինելու, և պետք է օգտագործել նրանց ինչ-որ լավ բան ասելու կամ անելու հնարավորությունը։

Հարցազրույցի ավարտին նա նշում է, որ հույս ունի՝ իր հարազատներին երբեք ամաչելու առիթ չի տվել, իսկ իր ընտանիքի և մեծերի դրած հիմքերը զուր չեն եղել:

—

168: Իրանի դեմ նոր հարձակումից 5 է պակաս, սրանք աթոռ են պոկում, դրսում խաշ ու

Նոյեմբեր 1, 2026

«Դասեր» հաղորդաշարի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Մենք արդեն 8.5 տարի է՝ ողբերգական վիճակում ենք. սա փաստ է: Մենք կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը՝ Արցախը, մեր երկրի տարածքներն օկուպացված են, Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել, իսկ մեր իշխանությունը՝ դրանք կատարել՝ ներկայացնելով դա որպես ինքնիշխանությանն ուղղված քայլեր:
  • Երբ 2025թ. ԱԺ-ն ընդունեց այդ անօգուտ օրենքը Եվրամիությանն անդամակցելու մեկնարկի մասին, որին դեմ քվեարկեց միայն ՀՀԿ-ն ներկայացնող «Պատիվ ունեմ» խմբակցությունը, իսկ «Հայաստան» խմբակցությունն առհասարակ չմասնակցեց քվեարկությանը, մենք ասացինք՝ դա ավանտյուրա է: Հիմա մեզ էլ կարող են ասել՝ դուք էլ CEPA եք ընդունել, բայց այդ ժամանակ Սերժ Սարգսյանն ուներ կարմիր գիծ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչը Եվրամիության կողմից ընդունվել է, և հակառակը՝ ի շահ մեր պետության: 
  • Նիկոլ Փաշինյանին ի՞նչ, որ գազը կթանկանա, հո վճարողն ինքը չէ՞: Բորշը եփել է Փաշինյանը, բայց դրա համար վճարելու է հայ ժողովուրդը:
  • Եվրոպական միությունն ու Ռուսաստանն այսօր սուր կոնֆրոնտացիայի մեջ են: Դու չես կարող ստանալ ԵԱՏՄ-ի օգուտներն ու արտոնություններն ու գնալ ԵՄ: Ռուսաստանն արդեն ուլտիմատում է դրել մեր առաջ: Հիմա թող Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն ինձ ասեն՝ այդ օրենքն ընդունելու օգուտը ո՞րն էր:
  • Մենք այսբերգի վերևն ենք տեսնում, տեսնում ենք ընդամենը հրապարակային հայտարարությունները, չգիտենք՝ կուլուարներում Փաշինյանը Եվրամիության ներկայացուցիչների ու Պուտինի հետ ինչ է խոսում: Իսկ դրանք շատ կարևոր են:
  • Հայաստանի ղեկավարը պետք է լինի ոչ թե պրոռուսական, պրոարևմտյան, առավել ևս՝ պրոթուրքական, այլ պետք է լինի բացառապես պրոհայկական: Փաշինյանը պրոռուսական չէ, ու դրա ապացույցները բազմաթիվ են՝ Հայաստանը ՀԱՊԿ-ում սառեցրել է իր անդամակցությունը, իսկ ՀԱՊԿ-ն հիմնականում Ռուսաստանն է, Սյունիքում Ֆրանսիան հյուպատոսություն բացեց, Ռուսաստանին թույլ չեն տալիս, Հայաստանում ոչ թե ռուսական, այլ Եվրամիության դիտորդներն են կանգնած… Եվ ամենակարևորը՝ Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրն այլևս չկա: Ինքը որ շատ էլ ուզենա այսօր Նոյեմբերի 9-ը հետ բերել, չի կարող, որովհետև կա ԱՄՆ-ում ստորագրված օգոստոսի 8-ի թուղթը՝ TRIPP-ը: Սա ռուսական շահերին կո՞ղմ է, թե՞ դեմ: Էլ չեմ ասում՝ ողջ ՔՊ-ն Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ, իսկ ամբողջ ընդդիմությանն անվանում էր՝ Ռուսաստանի շպիոն, 5-րդ շարասյուն:

Կարդացեք նաև

  • Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին
  • Մի փոքր իշխանության փոփոխություն նշմարվի, Սամվել Կարապետյանի դռան դեմը հերթ է լինելու. Էդգար Ղազարյան
  • Գաղտնի հյուսիսային ճակատ. «Իսրայելն» օգտագործում է Ադրբեջանին Իրանի դեմ պատերազմում
  • Փաշինյանն «իզմ»-եր չունի, ինքը մի «իզմ» ունի՝ իշխանիզմ կամ աթոռիզմ: Մի օր կարող է ռուսական գլխարկ կրել, հաջորդ օրը ամերիկյան վերարկու հագնել: Բայց հիմա Փաշինյանի մանևրի տեղը պակասել է: Եվրոպան կասի՝ բա քեզ ինչո՞ւ աջակցեցինք, որ դու հիմա նորից Ռուսաստան պիտի գնաս: Ինքը երկու քայլ հակառուսական է անում, մի քայլ՝ պրոռուսական: 8.5 տարվա ընթացքում ինքն արդեն 8.5 քայլ Ռուսաստանից հեռացել է: Ես չեմ կարող ասել՝ Ռուսաստանում ինքն ինչ է ասելու: Երևի կհաշվարկի, թե որն ավելի օգուտ կլինի իր համար՝ իր իշխանությունը պահելու համար: Բայց չեմ կարող ասել՝ Մոսկվան կամ Բրյուսելը Նիկոլի արցունքներին կհավատա՞ն, թե՞ չէ:
  • Մենք ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո այլընտրանք չունենք: Բոլոր խնդիրներով հանդերձ՝ Ռուսաստանից ավելի արդյունավետ դաշնակից Հայաստանը չունի ու չի կարող ունենալ: Ո՞վ է գալու ՀԱՊԿ-ի տեղը. ՆԱՏՕ-ն, Ամերիկան ասել են՝ գալո՞ւ են… Ո՛չ… ՆԱՏՕ-ում խնդիրներ չկա՞ն, Հունաստանը, որը ՆԱՏՕ-ի անդամ է, շա՞տ գոհ է ՆԱՏՕ-ից… Այսինքն, եթե մի բան լինի, դուրս պիտի գա՞ս դաշինքից… Բա Սերժ Սարգսյանի ժամանակ ՀԱՊԿ-ում ո՞նց էին հայանպաստ որոշումներ ընդունվում: ՀԱՊԿ-ում մեր դեմ ու պրոադրբեջանական դիրքորոշում միայն Ղազախստանն է ունեցել: Բա ո՞նց եղավ, որ ՀԱՊԿ-ից դժգոհ ես, բայց գնում ես ՀԱՊԿ լիիրավ անդամ Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, Տոկաևից այդ երկրի բարձրագույն պարգևն ես ստանում… Ղազախստանը՝ որպես ՀԱՊԿ-ի անդամ, ուզում էր այստեղ զորք բերեր, մեզ օգներ, իսկ Ռուսաստանը չթողե՞ց: Սա ավանտյուրա՛ է, նշանակում է՝ դու խնդիր ես դրել Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում թուլացնել: 
  • Աշխարհաքաղաքական այս իրավիճակում TRIPP կնքում են, որ ի՞նչ անեն: Այդ ճանապարհն Ադրբեջանին է պետք, մեզ պետք չէ: Ադրբեջանը դրան Զանգեզուրի միջանցք է ասում: Որ 30 տարի Ադրբեջանը Հայաստանով դեպի Նախիջևան ճանապարհ չի ունեցել, վատ ե՞նք ապրել: Ճանապարհ են ուզում, Խոսրով Հարությունյանն ասել է՝ եթե Հայաստանը մտահոգ է իր երկարաժամկետ անվտանգությամբ, անշրջելի անվտանգության նախադրյալներով, ապա իր աշխարհագրական դիրքն աշխարհաքաղաքական պոտենցիալ դարձնելու միակ տարբերակը Ղազախ-Իջևան երկաթգծի գործարկումն է: Հայաստանից այդ ճանապարհը կա, թող դա անեն… Եթե Արցախը չկա, Լաչինի միջանցքը չկա, Խաղաղության համաձայնագիր չի կնքվել, Բաքվում գերիներ կան, մեր տարածքի 240 ք/կմ-ն օկուպացված է, ի՞նչ TRIPP, կնքել ենք, որ ի՞նչ անենք…
  • TRIPP-ը միջազգային պայմանագիր չէ, որ ԱԺ-ով վավերացվի, բայց Նիկոլ Փաշինյանը բերեց, ԱԺ-ով հաստատեց, որ ամբողջ ՔՊ-ին սարքի քաղաքական պատասխանատու:

  • Ես առհասարակ դեմ եմ, որ Հայաստանը որևէ մայրաքաղաքի ճնշման տակ օրենք ընդունի կամ այն չեղյալ հայտարարի՝ լինի դա Անկարայի՞ց, Բաքվի՞ց, Բրյուսելի՞ց, թե՞ Մոսկվայից: Եվ երևի դա է եղել պատճառը, որ մենք 2018թ. իշխանությունից զրկվել ենք… Բայց որ ԵՄ-ի օրենքն ավանտյուրա է, դա միանշանակ է: Նույն TRIPP-ի հետ կապված՝ բաներ կան, որ գետնի վրա մենք չենք կարող հաշվի չառնել: ԱՄՆ-ը աշխարհի թիվ 1 գերտերությունն է, դու չես կարող դրա հետ հաշվի չնստել:
  • Հայաստանը պետք է մնա ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում: ԵԱՏՄ մենք մտել ենք Սերժ Սարգսյանի երկարատև բանակցությունների ընթացքում, և այն մեր երկրին հսկայական օգուտներ է տվել:
  • Ադրբեջանը Հեյդար Ալիևի օրոք՝ 1990-ականների վերջին պայմանագիր է կնքել Թուրքիայի հետ ռազմական համագործակցության մասին: Եթե Ադրբեջանը արտադաշինքային պետություն է, բա ո՞ր երկրի բայրաքթարներն էին թռչում մեր երկրի վրայով:

Հիշեցնենք. 1990-ականներին Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված ռազմական համաձայնագրերը (1992թ. և 1996թ. պայմանագրերը) վերաբերել են ռազմական կրթությանը, տեխնիկական ու գիտական համագործակցությանը և կադրերի պատրաստմանը, ադրբեջանական բանակի սպայական կազմի պատրաստմանը թուրքական ռազմական ակադեմիաներում և թուրք մասնագետների կողմից Ադրբեջանում խորհրդատվություն տրամադրելուն։ Իսկ 2010 թվականի Ստրատեգիական գործընկերության ու փոխօգնության պայմանագրով և 2021 թվականի Շուշիի հռչակագրով ներառեցին ռազմական աջակցություն երրորդ կողմի հարձակման դեպքում։

  • 44-օրյա պատերազմում պարտության պատճառը երաշխավորները չէին, այլ նիկոլական իշխանությունը, որը 2019թ. հրաժարվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած, այսօր արդեն երանելի թվացող Ղարաբաղի բանակցային փաթեթից, որով ունենում էինք հայկական Արցախ:
  • Եթե դու ասում ես՝ ես սահման չունեմ, կադաստրի վկայական չունեմ, դու ուրիշից պահանջում ես, որ գա, քո սահմանները պաշտպանի՞:
  • Եթե լինի իշխանափոխություն, նոր իշխանությունը կասի, որ չի առաջնորդվելու Նիկոլ Փաշինյանի՝ ԵՄ գնալու կենացների ժողովածուով, մնում է ԵԱՏՄ-ում, իսկ Եվրոպայի հետ հարաբերությունները զարգացնելու է CEPA-ի շրջանակում:

  • Ուժն է ծնում իրավունք: Այսօր միջազգային իրավունքո՞վ է Արցախը հայաթափված: Մեր դժբախտությունն այն է, որ Փաշինյանը Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական բախման կենտրոն: Իրանի վրա նոր հարձակումից 5 է պակաս, սրանք աթոռ են պոկում, դրսում խաշ են ուտում:
  • Ես կնախընտրեի հավերժ մերժված լինեի, ոչ մի լայք ու դիտում չունենայի, բայց ունենայի հայկական Արցախ, քան կոշիկ մաքրեի, խաշ ուտեի, լիքը լայքեր ունենայի, բայց Արցախը լիներ օկուպացված: Տեսակի հարց է:
  • Մեր պետությունը կանգնած է գահավիժման առաջ: Դա թողած, նիկոլիզմի դեմ պայքարը թողած՝ դրել հանրապետականացավով են տառապում: Ախպեր ջան, Հանրապետական կուսակցությունն ընտրություններին չի մասնակցել, Պառլամենտում չէ, ինչով կարողացել, օգնել է իրական ընդդիմադիրներին, գնացե՛ք, ձեր գործն արե՛ք, դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք:
  • Երբ 2018-ին մեզ նամակներ էին գրում, իմ ու Աշոտյանի դագաղներն ու սև լենտերն էին հանում, Փաշինյանին առաջադրում էին վարչապետի թեկնածու, այսօրվա որոշ ուժեր ոչ միայն ծպտուն չէին հանում, այլև իրենց կողմնակիցներին փողոց էին հանում… Լսե՞լ եք՝ մեկը նրանից ասի՝ մենք սխալվել ենք, որ դասական գունավոր հեղափոխության ենք մասնակցել: Խոսքը ժողովրդի մասին չէ: Քաղաքական դերակատարներ, այսօր ձեզ ընդդիմադիր հռչակածներ, ո՞ր մեկիդ ենք ասել՝ գնացեք մեզ մերժեք: Գնում եթերներում ասում էիք՝ Նիկոլին ընտրեք, որ Արցախը փրկվի… Հանրապետականից հեռու մնացեք, տղաներ և աղջիկներ, պրոբլեմը ՀՀԿ-ն չէ, դո՛ւք եք:

Հիշեցնենք. 2018թ. ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի գլխավորած ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գունավոր հեղափոխության օրերին իր ելույթում դիմելով ՀՀԿ պատգամավորներին, կոչ էր անում քվեարկել Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելու օգտին: Մարուքյանը գոռում էր. «Հանրապետականնե՛ր, ուզո՞ւմ եք՝ Արցախը ավելի պաշտպանված լինի, պետք է հիմա քվեարկեք Նիկոլ Փաշինյանի օգտին»: Նիկոլ Փաշինյանին իշխանության բերող Էդմոն Մարուքյանը, որ այսօր Սերժ Սարգսյանին և հանրապետականներին է մեղադրում Նիկոլին իշխանության բերելու մեջ, այդ օրն իր ելույթում ասում էր՝ իրավիճակը լարված է, և դրա միակ հանգուցալուծումը Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելն է. «Մենք ունենք քաղաքական ճգնաժամ, և այդ ճգնաժամի լույսի ներքո պետք է հետևություններ անենք: Երկրում անդառնալի փոփոխություններ են եղել, և դրանք դրական են, քանի որ կա քաղաքացիական զարթոնք, և այդ զարթոնքը սահմանադրական ձևակերպում պետք է ստանա: …Մի շաբաթ առաջ ես էլ էի մտածում, որ կա երրորդ ճանապարհը, բայց հիմա այնպիսի իրավիճակում ենք, որ թավշյա հեղափոխությունը պետք է հասնի սահմանադրական հանգրվանի։ Ամեն հեղափոխություն ունի իր կանոնը. ով որ կազմակերպել է այն, հաջող հասցրել է հանգրվանին, նա պետք է ստանձնի պատասխանատվությունը, և այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է…  Դուք կարող եք այնպես անել, որ Հայաստանը չընկնի սանկցիաների տակ: Եթե դուք դեմ քվեարկեք կամ գնաք այս դահլիճից, չենք կարող դուրս գալ ճգնաժամից. սա իմ համոզմունքն է և բխում է փողոցում կանգնած հարյուր-հազարավոր քաղաքացիների շահերից։ Խոսում եք Արցախի մասին, սանկցիաների մասին. ուզո՞ւմ եք՝ Արցախը ավելի պաշտպանված լինի, պետք է հիմա քվեարկեք Նիկոլ Փաշինյանի օգտին, ուզո՞ւմ եք` սանկցիաների տակ չընկնենք, պետք է քվեարկեք Փաշինյանի օգտին»։ Ավելին, նույն այդ Մարուքյանն ասում էր, որ չի ուզում ընդամենը մի քանի ՀՀԿ-ական պատգամավորներ քվեարկեն Փաշինյանի օգտին. «Արժանապատիվ կերպով կարող եք հայտարարել, որ հանուն մեր պետության, մեր երիտասարդության՝ քվեարկում եք Նիկոլ Փաշինյանի օգտին: Դուք բոլորով պետք է քվեարկեք, բոլորովս պետք է պատասխանատու լինենք»։

  • Մինչև ընտրություններ մեզ ասում էին՝ մի՛ մտեք ընտրապայքարի մեջ, կխանգարեք, նախկին-ներկա կանեն, ընդդիմությունը չի հաղթի: Սոցիոլոգիան ասում էր՝ ՀՀԿ-ն անցնելու էր, բայց մենք չմասնակցեցինք ընտրություններին, աջակցեցինք ընդդիմադիր ուժերին: Մեզնից հիմա ի՞նչ եք ուզում: Եթե ձեզ թվում է՝ դուք մեր մասին պիտի սուտն ասեք, մենք էլ՝ ձայն չհանենք, սխալվում եք:

  • ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններին եղբայրաբար հորդորում եմ՝ հավատարիմ մնալ իրենց առաքելությանը, այն է՝ 1990թ. ընդունված Անկախության հռչակագրին: Եթե Անկախության հռչակագիրը հանվեց Սահմանադրության նախաբանից, մենք ունենալու ենք պետություն, որի չափն ու ձևը տալու է Ադրբեջանի ղեկավարությունը:
  • Սահմանադրության փոփոխության մասին կարելի է քննարկումներ ունենալ միայն իշխանափոխությունից հետո, Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո: Ավտորիտար իշխանության պայմաններում ի՞նչ բարեփոխում: Մարդ էնքան պիտի իրականության հետ կապերը խզած լինի, որ նիկոլական Հայաստանի պայմաններում մտածի սահմանադրական փոփոխությունների մասի՞ն:
  • Իսկ որ գնում էիք ընտրությունների, ասում էիք՝ ընտրություններով կհաղթենք Նիկոլին, չգիտեի՞ք, որ Սերժի ժամանակվա Սահմանադրությամբ էիք գնում ընտրությունների: Էդ ե՞րբ է նոր Սահմանադրությունը գործել, որ տեսնեք՝ լա՞վն է, թե՞ վատը… ամեն օր Նիկոլ Փաշինյանը եկած օրից ոտնահարում է Սահմանադրությունը: Բա որ 1.5 տարի առաջ ասում էինք՝ եկեք համախմբվենք, փողոցային պայքար մղենք, առաջ տանենք իմպիչմենտը, ինչո՞ւ ժամանակին չմիացաք: 4 ամիս սպասեցիք, հետո ստորագրությունները բերեցիք, ասացիք՝ վերջ, մենք մեր անելիքն արել ենք: Մենք չենք ասում՝ ընտրություններով հաղթել հնարավոր չէ, մենք ասել ենք՝ Նիկոլի օրոք հնարավոր չէ ընտրություններով հաջողություն ունենալ: Գագիկ Ծառուկյանի՝ իրենց իսկ հայտարարած թվերը չեղյալ հայտարարեցին, գողացան նրանց ձայները, չթողեցին ԱԺ մտնի: Դուք սպասում էիք, որ ընտրություններով, առանց փողոցի պիտի հաղթե՞ք Նիկոլին:
  • Այսօր ընդդիմությունը մի օրակարգ պիտի ունենա՝ իշխանափոխություն և Հայաստանի գահավիժման կանխարգելում: Այլ բան չկա: Եթե սա չի լինում, ուրեմն մենք գնում ենք դեպի ալիևյան արևմտյանադրբեջանացում: Ես Բուդյոննին ու Չապաևը չեմ, չեմ կարող թրերս հանել ու կռվել, որպես քաղաքական գործիչ՝ իմ զենքն իմ խոսքն է, ինձ համար իմ անձնական ու կուսակցական շահն ավելի կարևոր չէ, քան իմ ազգի շահը, բայց սա պետք է բոլորը հասկանան:
  • Փաստն այն է, որ Ադրբեջանի պահանջով սահմանադրական փոփոխություններ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում անել, որովհետև չունի սահմանադրական մեծամասնություն: Ինքն այսպիսի հաղթանակ չէր ուզում: Կարևոր չէ՝ ինչ սոուսով դա կմատուցի, սա ալիևյան սահմանադրություն է, և չի կարելի կողմ քվեարկել այն փաստաթղթին, որում չկա Անկախության հռչակագիրը: Ինչ առաջարկ ուզում է՝ անի: Նա, ով դեմ է Անկախության հռչակագրին, դեմ է Հայաստանի անկախությանը: Գիծը քաշված է: Նիկոլ Փաշինյանը Հովհաննես Առաքյալը չէ, որ գա, Ավետարաններ գրի:
  • Եթե պառլամենտական ուժերը պինդ լինեն, ոչ մի սահմանադրական հանրաքվե էլ չի լինի:

  • «Ուժեղ Հայաստանն» այսօր ընդդիմության առաջատար ուժն է, և դա որոշել է Հայաստանի ժողովուրդը՝ նույնիսկ իրենց առաջնորդ Սամվել Կարապետյանի ձերբակալության ու անմարդկային ճնշումների պարագայում: Հետևաբար՝ խփել պառլամենտական առաջատար ուժին, հատկապես, երբ դա արվում է ընդդիմության կողմից, չի՛ կարելի, որովհետև դա ձեռնտու է իշխանությանը: ՔՊ-ն էլ ջանք ու եռանդ չի խնայում նրանց վարկաբեկելու համար: Տարաձայնություններ ունենալը մի բան է, ՔՊ-ի թելը թելելը՝ մեկ այլ բան:
  • Ընտանիք թիրախավորելը բարոյական չէ: Անձնական դաշտ չի՛ կարելի մտնել: Ես անգամ ՔՊ-ի հետ անձնական դաշտ չեմ մտնում: Իմ երեխային ու ընտանիքը 2018-ին թիրախավորել են, ես գիտեմ՝ դա ինչ է: Ուրեմն ես այնքան փաստազուրկ եմ, որ ընտանիք մտնե՞մ: Դա գյադայություն է: Ընդդիմության մի թևն «Ուժեղ Հայաստանին» վարկաբեկում է ու ասում՝ իշխանափոխությո՞ւն ենք ուզում:
  • Ես դեռ տարիներ առաջ՝ 2021թ. եմ իմ հրապարակային ելույթում հայտարարել, եթե Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնեք, ես քաղաքականությունից դուրս կգամ: Ես պաշտոն ոնց այն ժամանակ չեմ ունեցել, այնպես էլ հիմա չունեմ: Նոր առաջնորդ է ի հայտ եկել, քարկոծում եք, ինչ է թե՝ ձեր ուզած առաջնորդը չէ՞: Դե մի՛ ուզեք, թող Հայաստանը կործանվի:
  • 2018թ. իմ ամենածանր օրն այն օրն էր, երբ ես հասկացա, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելն անխուսափելի է: Մայիսի 8-ին, երբ ես տեսա տաբլոյի վրա, որ վերջ, ընտրվեց, դա իմ ամենածանր օրն էր… Եղել է գունավոր հեղափոխություն, և ես Սերժ Սարգսյանի հետ լիովին համաձայն եմ, որ մենք պարտվել ենք ավելի հզոր ուժերի: 2018թ. մայիսի 1-ին Հանրապետական կուսակցությունն ուղղակի հերոսություն է արել, 7-8 օր իշխանություն չունեինք, ու անգամ էդ ճնշման պարագայում մենք Նիկոլ Փաշինյանին չընտրեցինք և ևս մեկ շաբաթ սպասում էինք, որ խորհրդարանական մյուս ուժերը վարչապետի թեկնածու կառաջադրեն… Մեր թեկնածուն հրաժարվել էր վարչապետ դառնալ, նոր թեկնածու առաջադրելու լեգիտիմություն չունեինք, իսկ մյուսները վարչապետի թեկնածու չառաջադրեցին:
  • Ես չեմ համարում, որ արտահերթ ընտրությունների գնալու՝ Փաշինյանի հայտարարությունը բլեֆ է: Նա ամեն ինչ անելու է, որ Պառլամենտում չհերիքող ձայները վերցնի… Եթե չստացվի, ընդդիմությունը կնոպկեն չսեղմեց, ի՞նչ է անելու…Պետք է գնա նոր ընտրությունների: Նոր ընդդիմություն կբուծի, ինձ ու ինձ նման մարդկանց կփակի ու կգնա ընտրությունների:
  • Հավաքական ընդդիմության խնդիրն այսօր Պառլամենտական ընդդիմության կողքին կանգնելը, Սահմանադրության, Անկախության հռչակագրի դեմ ոտնձգություններն ու Էջմիածնի զավթումը թույլ չտալն է:
  • Արցախում էթնիկ զտում ո՞վ է արել, մեր տղաներին ո՞վ է սպանել՝ Ադրբեջա՞նը, թե՞ Ռուսաստանը: Մեր տղաները Բաքվի բանտում են նստա՞ծ, թե՞ Ռուսաստանում: Այո՛, Ռուսաստանն ունեցել է ռազմավարական մեծ թերացում, բայց թուղթ ու գրիչով Արցախն Ադրբեջանին հանձնած Նիկոլն ի՞նչ իրավունք ունի Ռուսաստանին կամ մեկ այլ երկրի մեղադրել: 
  • Անհնար է, որ Վազգեն Սարգսյանը Մեղրիով Ադրբեջանին ճանապարհ տալուն կողմ լիներ: Վազգեն Սարգսյանի ողջ քաղաքական, ռազմական, պետական կենսագրությունը շաղկապված է եղել Արցախի հայկականության ու Հայաստանի պետականության վրա, և բարոյական չէ Վազգեն Սարգսյանի պայծառ հիշատակի վրա ստվեր նետել՝ ինչ-ինչ հաշվարկներով:

  • Հուսահատությունը մեղք է: Հայաստանի թշնամիների նպատակն այն է, որ մենք կորցնենք մեր գենետիկ հիշողությունը, մեր անկախության ձգտումը, մեր արժեքային համակարգն ու հրաժարվենք մեր, այսպես կոչված, ազգային ու պատմական կաղապարներից: Իմ՝ քաղաքականության մեջ մնալու հիմնական նպատակներից մեկը հետևյալն է, որ եթե ես նույնիսկ միայնակ մնամ, ես խոսելու եմ, որ Արցախը հայկական ու օկուպացված է Ադրբեջանի կողմից, որ 2015թ. ցեղասպանությունը եղել է, ու Թուրքիան պիտի դրա համար ներողություն խնդրի, որ Հայաստան պետությունը պետք է ունենա ազգային նկարագիր, և, որ բոլոր խնդիրներով հանդերձ՝ 1991-2018թթ. Հայաստանը պատմության մեջ մնալու է որպես երկու հայկական ազգային պետություններ ունեցող ոսկեդարյան Հայաստան, և ես ամեն ինչ անելու եմ, որ այդ արժեքներն ապագա սերունդները չմոռանան: Իրենց նպատակն է, որ մենք ամեն ինչ մոռանանք, Ալիևը չափ տա, մենք էլ Զեյնաբի տակ պարենք: Ես թշնամության կոչ չեմ անում, ինքս ինտերնացիոնալ ընտանիքում ծնված, մեծացած մարդ եմ: Շատ լավ գիտեմ՝ ինչ բան է խաղաղությունը, լավն ու վատը: Բայց մենք նախ և առաջ չպետք է հրաժարվենք մեր պատմությունից: 
  • Չի կարող ինչ-որ մեկը կամ մի խմբակ ինձ ասել՝ Արցախը քո հայրենիքը չէ, քո հայրենիքը միայն սա է: Իմ հայրենիքը և՛ Տրապիզոնն է, և՛ Կոնստանդնուպոլիսը, և՛ Կարսը, և՛ Էրզրումը, և՛ Ստեփանակերտը: Հայրենիքի սահմանները գծվում են Աստծո կողմից, պետությունների սահմանները՝ մարդկանց կողմից: Մարդկանց կողմից գծվածը փոփոխության կարող է ենթարկվել, Աստծո կողմից գծվածն անբեկանելի է: Մեր պատմական հայրենիքը Հայկական բարձրավանդակն է: Ժողովրդական զարթոնք էլի լինելու է: Երբ 1915թ. մենք ցեղասպանվում էինք, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ 3 տարի հետո հայ ժողովուրդը Մայիսյան հերոսամարտեր է տալու: Եթե մեր գենետիկ հիշողությունը կորցրեցինք, բույսից էլ բեթար ենք լինելու: Ինչպես Հրանտ Մաթևոսյանն էր ասում, մարդն ու անասունն իրարից տարբերվում են հիշողությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում։




—

Armenpress: Prime Minister attends official opening of HayPass office at Yerev

Armenia11:45, 31 October 2026
Read the article in: FrançaisՀայերենРусский

Armenian Prime Minister Nikol Pashinyan attended the official opening of HayPass’s office at Yerevan Mall, which will issue new biometric documents.

According to the Prime Minister’s Office, Interior Minister Arpine Sargsyan and HayPass head Régis Bauchiere cut the ceremonial ribbon, marking the start of the office’s operations.

The prime minister, the interior minister and other attendees then toured the office. Sargsyan presented the procedures for collecting biometric data and issuing documents, service arrangements and the facilities provided for citizens.

Pashinyan personally went through the process of applying for new documents, providing the necessary biometric data.

The statement stressed that the prime minister’s direct participation allowed him to experience the service stages from a citizen’s perspective and assess the clarity and convenience of the procedures.

Citizens will assess the new system’s effectiveness through their own experience, considering the simplicity of the application procedures, the convenience of the service and its quality.

Read the article in: FrançaisՀայերենРусский

Published by Armenpress, original at

—

Armenia officially launches new biometric system as HayPass opens first servic

Armenia18:08, 31 October 2026
Read the article in: ՀայերենРусский

Armenia has officially introduced a new biometric identity document system. Private company HayPass opened its first branch at Yerevan Mall on 31 October.

Armenian Prime Minister Nikol Pashinyan was the office’s first visitor. He was accompanied to the service centre by Interior Minister Arpine Sargsyan, Head of the Migration and Citizenship Service Nelli Davtyan and HayPass head Régis Bauchiere.

Sargsyan presented the procedures for collecting biometric data and issuing documents, service arrangements and the facilities provided for citizens. The prime minister personally went through the process of applying for new documents, providing the necessary biometric data.

Under a public-private partnership, HayPass will provide services for issuing next-generation biometric passports and identity cards.

Sargsyan highlighted the creation of infrastructure meeting high security standards. She said the new biometric system would take the protection of Armenian citizens’ personal data to a new level, eliminating identity theft.

“This has been a very complex and challenging task for us because we did not have the knowledge and skills needed to introduce this new system in Armenia independently. I am pleased to say that, through a public-private partnership, we have managed to compress seven to eight years of work into around one year on a very tight schedule,” Sargsyan said.

HayPass head Régis Bauchiere said advanced technologies and security systems had been incorporated into the new infrastructure to protect citizens’ personal data.

“At this service centre, we receive citizens who come to have their biometric data collected so that they can obtain identity documents. This is a major change because, under the new procedure, applicants begin the process online by providing the necessary information, booking an appointment and making a payment. Only then can they visit the service centres.

“I would also note that the design of the new identity document, selected by the Ministry of Internal Affairs, combines distinctive aesthetic features with sophisticated security mechanisms. A colour photograph laser-engraved into polycarbonate is an exceptional solution globally, making Armenia’s new biometric passport one of the world’s most secure documents,” Bauchiere said.

Minutes after HayPass’s first branch opened, the first pre-registered applicants had their biometric data collected. Applicants for a new biometric passport or identity card must pre-register through the relevant platforms launched today on the official websites of the Migration and Citizenship Service and HayPass, the private company providing the service.

Head of the Migration and Citizenship Service Nelli Davtyan said people who had difficulty registering online could visit HayPass service centres and complete that stage on site. She said citizens could obtain the necessary advice at Migration and Citizenship Service centres, which would continue operating for the time being.

“In Yerevan, services will be available Monday to Sunday, from 09:00 to 22:00. There will be two service offices in the capital. Another 12 offices will open in the regions from this coming Monday. Regional offices will operate from 09:00 to 18:00. By the first quarter of 2027, we will bring the total number of offices nationwide to 23,” Davtyan said.

The new biometric passport will cost AMD 28,650, while an identity card will cost AMD 5,950. The new biometric documents will be issued within 14 working days.

Read the article in: ՀայերենРусский

Published by Armenpress, original at

—

Armenian Education Minister discusses next steps in science sector with resear

Education12:37, 31 October 2026
Read the article in: ՀայերենРусский

Armenian Minister of Education, Science, Culture and Sport Zhanna Andreasyan met the heads of research institutes to discuss reforms in science, the management and financing of research organisations, and arrangements for their future activities.

Participants included Acting Chair of the Higher Education and Science Committee Lilit Mkrtchyan and other committee representatives. Introducing Mkrtchyan, Andreasyan expressed confidence in effective cooperation and highlighted the importance of giving more comprehensive consideration to the specific characteristics of the humanities and social sciences.

According to the ministry, addressing the management of research organisations, the minister said the institutes’ statutes had already been approved and that forming their governing boards was a priority. The discussion also covered filling director positions, professional representation on the boards and the appraisal of researchers.

On science funding, Andreasyan reaffirmed that the Government-approved strategic programme for the development of Armenia’s science sector for 2026–2030 would be implemented, ensuring the continuity of existing programmes and the launch of new initiatives. She also stressed the importance of using public funds efficiently, evaluating research results, strengthening accountability and communicating scientific achievements to the public.

In this context, participants discussed opportunities to organise public events on 10 November to mark World Science Day, placing particular emphasis on involving schoolchildren.

They also addressed the approval of research organisations’ core funding allocations for the following year. The minister stressed the importance of arranging this process earlier to enable institutions to plan their activities effectively.

The discussion also covered the joint delivery of third-cycle higher education programmes, as well as the management of research organisations, the involvement of the National Academy of Sciences and funding.

The minister reaffirmed her readiness to maintain cooperation with the scientific community and find practical solutions to the issues raised.

Read the article in: ՀայերենРусский

Published by Armenpress, original at

—

CEC assigns ballot numbers to parties contesting local elections

Politics13:15, 31 October 2026
Read the article in: ՀայերենРусский

At its meeting on 31 October 2026, Armenia’s Central Electoral Commission (CEC) assigned ballot numbers to the parties and party alliances participating in the local elections scheduled for 29 November 2026.

According to a CEC statement, the commission established the procedure and timetable for allocating airtime to parties contesting the Ashtarak and Kapan municipal council elections on 29 November 2026. The arrangements cover public television and radio broadcasters, as well as broadcasters licensed to use a slot on Armenia’s public multiplex to provide coverage in Aragatsotn and Syunik provinces.

In a separate decision, the CEC allocated among the parties and party alliances contesting the 29 November 2026 local elections the right to display campaign posters on outdoor advertising boards larger than five square metres.

The commission also set the polling dates for the regular local elections in 2027.

Read the article in: ՀայերենРусский

Published by Armenpress, original at

—