Սեպտեմբեր 28, 2026
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկմանը միջազգային իրավունքի մասնագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով Բաքվի «դատավարությունն» ի սկզբանե անձերի դեմ էր, սակայն առավել մեծ նպատակ էր հետապնդում, այսինքն, բազիս էր նախապատրաստվում՝ հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթաց սկսելու համար:
«Եվ պատահական չէ, որ ամբողջ մեղադրանքը կառուցված է այն հիմնական գաղափարի վրա, որ Արցախի Հանրապետությունը դա «ահաբեկչական» կազմակերպություն է եղել, որը ֆինանսավորվել է ՀՀ-ի կողմից: Այս տրամաբանության շրջանակում են անձանց մեղադրանքներ ներկայացվել: Եթե ուսումնասիրենք Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հսկայածավալ դատավճռի սկզբնական հատվածը, մի քանի հարյուր էջ նվիրված է 1988-ից մինչև 1990-ականների վերջերը տեղի ունեցած գործողություններին, որոնք ներկայացվում են որպես մեկ կազմակերպության կողմից արված գործողություն, որը վերագրելի է Արցախի կառավարություն յուրաքանչյուր անդամին, անգամ՝ քաղաքացիներին՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն։
Այսինքն՝ ովքեր մասնակից են եղել Արցախի Հանրապետության կառավարմանն այս կամ այն չափով, անգամ՝ ընտրություններին մասնակցելը, նրանք, փաստորեն, դառնում են, ըստ ադրբեջանական պրոպագանդայի և դատարանի որոշման, ահաբեկչական կազմակերպության մասնակիցներ, և հետևաբար՝ ենթակա են քրեական հետապնդման: Թիրախն ուղղակիորեն Հայաստանի Հանրապետությունն է, որ հետագայում ՀՀ-ին ասեն՝ «Դուք փաստորեն հանցագործության խթան եք եղել և կազմակերպիչ, իսկ Արցախի Հանրապետությունը որպես գործիք եք օգտագործել Ադրբեջանի դեմ»,- մանրամասնեց միջազգային իրավունքի մասնագետը:
Մանրամասները՝ տեսանյութում
—
Ադրբեջանի թիրախը Հայաստանն է, որ հետո մեղադրեն, թե ՀՀ-ն հանցագործություն է խթ

ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանը շողոքորթում էր թշնամաբար տրամադրված պետությանը. Տարո
Սեպտեմբեր 28, 2026
«Գերիների հարցով ՄԱԿ-ի ամբիոնից չհնչեց այն, ինչ բոլորը սպասում էին»,- այս մասին այսօր «Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկման ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ, ELL PARTNERSHIP ընկերության հիմնադիր գործընկեր Տարոն Սիմոնյանն, անդրադառնալով ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթին և գերիների ազատ արձակման պահանջի ձևակերպմանը:
Նա ընդգծեց, որ ՄԱԿ-ի ամբիոնից չարտասանվեց այն, ինչ բոլորի կողմից ակնկալվում էր գործադիր իշխանության ներկայացուցչից, ով սահմանադրական պարտականություն ունի պաշտպանել սեփական քաղաքացիներին ոչ միայն երկրի տարածքում, այլև այլ երկրների տարածքներում: «Բնականաբար, այն շողոքորթությունը, որ հորդում էր այդ ամբիոնից թշնամաբար տրամադրված պետության նկատմամբ, մեծ զարմանք է առաջացնում:
Չպետք է ուրախանանք այն փոքրիկ դրվագով, որ նա հնչեցրեց ցանկություն, որ վերադարձ պետք է տեղի ունենա: Մի բան գիտեմ, որ թե մարդկային հարաբերություններում, թե պետության հարաբերություններում սեփական արժանապատվությունը չգիտակցող անհատն արժանի չէ այդ արժանապատվությանը, և դա ամբողջ միջազգային հանրությունը գիտակցում է, որովհետև նույն դիվանագիտական հարաբերությունները մարդկային հարաբերություններից ածանցյալ են»,- այսպես բնորոշեց իրավիճակը Տարոն Սիմոնյանը:

«Առանց հիմնավոր պատճառաբանության». ԵԽԽՎ-ն մտահոգիչ է համարում ԲՀԿ-ին ԱԺ-ից դո
Սեպտեմբեր 28, 2026
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ), որը դիտարկել էր հայաստանյան խորհրդարանական ընտրությունները, օրերս հրապարակած իր ամփոփիչ զեկույցում մտահոգիչ է համարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից «առանց հիմնավոր պատճառաբանության ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումն ու կրկնակի քվեարկություն չնշանակելը», գրում է «Ազատություն»-ը։
Այդ ընտրատեղամասերի արդյունքների չեղարկման հետևանքով խորհրդարանից դուրս մնաց ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանը», իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» վճռորոշ քվեարկությունների համար հավելյալ մանդատներ ստացավ:
Ըստ ԵԽԽՎ դիտորդների՝ ԿԸՀ-ի այս որոշումը ազդել է ընդհանուր արդյունքի և խորհրդարանի ներկայացուցչականության վրա։ Հետևաբար, Հայաստանի իշխանություններին հորդորել են փոփոխել Ընտրական օրենսգիրքը, որպեսզի հստակ կարգավորվի կրկնաքվեարկության անցկացումը:
Վարչական ռեսուրս և ընտրակաշառք
Եվրոպացի դիտորդները այլ խնդիրներ ևս առանձնացրել են, մասնավորապես, ընտրակաշառքը, քարոզարշավում վարչական ռեսուրսի չարաշահումը, խախտումների համար արդյունավետ, ժամանակին դատական պաշտպանության լուրջ թերությունները, ընդդիմադիր կուսակցության ընտրազանգվածի զրկումը ընտրական իրավունքից՝ խորհրդարանական լուրջ հետևանքներով։
Ռուսաստանի գործոնը
Զեկույցում բավականին ծավալուն անդրադարձ կա Ռուսաստանին, դիտորդները նշում են, որ «Եվրոպայի խորհրդի անդամ պետությունում Մոսկվայի միջամտությունը և արտաքին տեղեկատվական գործողությունները հասել են աննախադեպ ծավալների»։
«Նախընտրական քարոզարշավի ընթացքում նկատվել է արտերկրից ուղղակի ճնշում՝ առևտրային սահմանափակումների ավելացման և անվտանգության սպառնալիքների տեսքով, որոնք նպատակ ունեին անհարկի ազդեցություն գործել ընտրողների վրա՝ հօգուտ ընդդիմադիր ուժերի։ Քարոզարշավը խիստ առճակատային էր՝ պառակտիչ հռետորաբանությամբ, և ուղեկցվում էր ընտրակաշառքի ու ընտրական այլ խախտումների վերաբերյալ մեղադրանքներով, որոնք հանգեցրին ընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների դեմ բազմաթիվ քրեական վարույթների, ինչի հետևանքով ընդդիմության բազմաթիվ աջակիցներ ձեռնպահ մնացին քարոզարշավին ակտիվորեն մասնակցելուց։ Սա, հանրային հատվածի աշխատողների վրա իշխող կուսակցության միջոցառումներին մասնակցելու համար գործադրվող ճնշումների և վերջերս ներդրված սոցիալ-տնտեսական միջոցառումների հետ մեկտեղ, մտահոգություններ առաջացրեց քարոզարշավ անցկացնելու հավասար հնարավորությունների վերաբերյալ», – գրում են զեկույցի հեղինակները:
ԵԽԽՎ-ն նաև եզրակացրել է՝ ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ հայ ժողովուրդն ընտրել է եվրոպամետ ուղին։
«Հասարակությունը ցուցադրել է իր ժողովրդավարական դիմակայունությունը՝ չնայած արձանագրված թերություններին և աննախադեպ ծավալների արտաքին ճնշումներին։ Նորընտիր իշխանություններն այսպիսով ժողովրդից ստացել են հստակ մանդատ, որը նրանք այժմ պետք է հարգեն»:

Շոլտ Նեմեթը ԵԽԽՎ ամբիոնից քննադատեց ՀՀ իշխանություններին. «Եպիսկոպոսների ձերբ
Սեպտեմբեր 28, 2026
Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների դիտորդական զեկույցի քննարկման ժամանակ Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և փոխկապակցվածներ (ECPA) խմբի անունից ելույթ ունեցած Շոլտ Նեմեթը քննադատեց ՀՀ իշխանությունների հակաեկեղեցական արշավը:
Նա նախ նշեց, որ հնարավորություն է ունեցել մասնակցելու Հայաստանի ընտրություններին։
«Միայն մեկ դիտարկում կցանկանայի անել և ձեր ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա։ Կրոնի ազատությունը պետք է հարգվի, և եպիսկոպոսների ձերբակալությունը համահունչ չէ հիմնարար ժողովրդավարական ազատություններին։ Նաև կցանկանայի ողջունել մեր նոր գործընկերներին կազմակերպությունում, և հուսով եմ, որ ապագայում մենք կկարողանանք աշխատել մեր կազմակերպության հիմնական սկզբունքներին համահունչ»,- նշեց Նեմեթը:
—
Ընտրությունները մեկ օրով չեն սահմանափակվում, քարոզարշավը լարված և բևեռացված է
Սեպտեմբեր 28, 2026
Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների դիտորդական զեկույցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ Հայաստանի հարցով զեկուցող Դամիեն Սոտյեն, մատնանշելով ընտրական գործընթացի հետ կապված մի շարք խնդրահարույց հարցեր:
Նրա որակմամբ, հունիսի 7-ին Հայաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, ընտրությունները լավ էին կազմակերպված, տեխնիկապես ամուր, խաղաղ և ներառական, իսկ իրավական շրջանակն ապահովել էր ամուր հիմք։ Նա նաև կոչ արեց անկեղծ լինել և ասել, որ, նրա որակմամբ, հայկական ժողովրդավարությունը հայտնվել էր հզոր արտաքին ճնշման տակ, աշխարհաքաղաքական համատեքստը ծայրաստիճան լարված էր:
«Այո՛, քվեարկության օրն ամեն ինչ լավ անցավ։ Բայց ընտրությունները չեն սահմանափակվում միայն մեկ օրով, ամենևին։ Եվ այստեղ մեր գնահատականը մատնանշեց թույլ կողմերն ու բացթողումները։ Քարոզարշավը շատ լարված էր և խիստ բևեռացված։ Ձայներ գնելու մասին մեղադրանքները հանգեցրին բազմաթիվ դատական գործերի, հատկապես ընդդիմության թեկնածուների և ակտիվիստների դեմ։ Ընտրություններից առաջ կառավարության հայտարարած առատաձեռն սոցիալական ու տնտեսական միջոցառումները լուրջ հարցեր առաջացրին։ Քարոզարշավների ֆինանսավորումը դեռևս բավարար չի վերահսկվում։ Մեդիադաշտը բազմակարծ է, բայց խիստ բևեռացված։ Առցանց տիրույթում ապատեղեկատվությունը, արհեստական բանականության գեներացրած բովանդակությունն ու կեղծ օգտահաշիվները սնուցում են պառակտումը և ձգտում վարկաբեկել քաղաքական հակառակորդներին։
Վերջապես, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից մի քանի ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումը, որոնք որոշում էին ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական ներկայացվածությունը, մտահոգիչ է մեզ համար։ Այս որոշումը կարևոր էր պարզելու համար՝ արդյո՞ք այս կուսակցությունը հասել է 4 տոկոսանոց ընտրական շեմին։ Վերջնական արդյունքը 3.99% է։ Եվ հետևաբար՝ ոչ մի մանդատ։ Համապատասխան ընտրատարածքներում նոր քվեարկությունների անցկացումը լիովին վավեր տարբերակ կլիներ։ Այն մերժվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից՝ առանց որևէ իրական բացատրության։ Այդ մասշտաբի որոշումը պետք է հիմնված լինի ամուր, թափանցիկ և ստուգելի ապացույցների վրա։ Ցավոք, սա այդպես չէր»,- նշեց համազեկուցողը: Դամիեն Սոտյեն նաև ասաց, որ ընտրությունների ավարտին, չնայած բացթողումներին և մտահոգիչ մակարդակի արտաքին ճնշումներին, հայ ժողովուրդը մեծ դիմակայունություն ցուցաբերեց։
«Մեր զեկույցն առաջարկում է ճանապարհային քարտեզ՝ շտկելու բացթողումները և, մասնավորապես, ուժեղացնելու պաշտպանությունը միջամտություններից, երաշխավորելու ընտրական վարչարարության անկախությունը, պատժելու վարչական ռեսուրսների չարաշահումը, պայքարելու ապատեղեկատվության դեմ և հստակորեն նախատեսելու նոր քվեարկության անցկացում, եթե վտանգված է հիմնարար ներկայացվածությունը։ Հայաստանը ցույց տվեց, որ կարող է կազմակերպել տեխնիկապես հաջողված, խաղաղ և ներառական ընտրություններ։
Ընտրողներն ունեցել են իրական ընտրության հնարավորություն, բայց ժողովրդավարությունը չափվում է նաև հավասար հնարավորություններով, տեղեկատվության անկողմնակալությամբ, ռեսուրսների արդյունավետությամբ, քաղաքացիների վստահությամբ և ճնշումներին դիմակայելու կարողությամբ։ Անհրաժեշտ է առաջընթաց արձանագրել։ Իշխանություններն ունեն հստակ մանդատ։ Նրանք այժմ պետք է հարգեն այն»,- այսպիսի նկատառումներով ու հակասական եզրակացությամբ կիսվեց Դամիեն Սոտյեն:
—
ՀՀ-ում տղամարդկանց տարեկան եկամուտը գրեթե կրկնակի գերազանցում է կանանց եկամտի
Սեպտեմբեր 28, 2026
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված Համաշխարհային գենդերային անհավասարության 2026թ.-ի զեկույցը։ Այսպես.
Ինդեքսի «Տնտեսական մասնակցություն և հնարավորություններ» ենթաինդեքսի գծով այս տարի ևս Հայաստանը բավական լուրջ նահանջ է ունեցել՝ նախորդ տարվա համեմատ ենթաինդեքսը նվազել է 1.6 տոկոսային կետով, իսկ դրա գծով վարկանիշային դիրքը վատթարացել է 19 հորիզոնականով։ Ընդ որում, այս ենթաինդեքսի գծով վատթարացումը վերջին տարիներին դարձել է «տխուր ավանդույթ»։ Այն արդեն երեք տարի շարունակ նվազում է. այդ ընթացքում ենթաինդեքսի գծով ընդհանուր անկումը կազմում է 6.4 տոկոսային կետ, իսկ վարկանիշային դիրքի վատթարացումը 58 հորիզոնական է։ Դա վկայում է տնտեսությունում խորացող գենդերային խտրականության և այս ուղղությամբ կառավարության անգործության կամ քաղաքականության անարդյունավետության մասին։
«Կրթության ձեռքբերում» ենթաինդեքսի 2026թ. արժեքը 0.2 տոկոսային կետով գերազանցում է 2025-ին նախորդ տարվա համեմատ նվազած արժեքին։ Նախորդ տարիներին այս ենթաինդեքսը մշտապես բարձր է եղել։
Զեկույցի տվյալները վկայում են, որ Հայաստանում կանանց կրթական/մասնագիտական ներուժի և դրա տնտեսական իրացման (ռեալիզացիայի) միջև խզումը չափազանց մեծ է։ Կանանց կրթական/մասնագիտական ներուժի առումով Հայաստանն առաջատար երկրների թվում է։ Մասնավորապես, «բարձրագույն կրթության համակարգում ընդգրկվածություն» և «մասնագիտական և տեխնիկական աշխատանքներում զբաղվածություն» ցուցիչների գծով մեր երկիրը զբաղեցնում է առաջին հորիզոնականն աշխարհում։ Մինչդեռ եկամուտների բաշխման և ղեկավարման օղակներում կանանց ներգրավվածության առումով պատկերը չափազանց մտահոգիչ է։ «Վաստակած եկամուտ» ցուցիչով Հայաստանը նույնիսկ հարյուրյակում չէ՝ 119-րդն է աշխարհում (տղամարդկանց տարեկան եկամուտը գրեթե կրկնակի գերազանցում է կանանց եկամուտին)։ Իսկ «օրենսդիր համակարգում, բարձրաստիճան և ղեկավար պաշտոններում զբաղվածություն» ցուցիչի համաձայն՝ կանայք զբաղեցնում են բարձրաստիճան և ղեկավար պաշտոնների ընդամենը 28.7%-ը, այն էլ, ինչպես հայտնի է, զգալի չափով շնորհիվ խորհրդարանի պատգամավորության թեկնածուների սեռային հարաբերակցության օրենսդրորեն ամրագրված քվոտավորման։
Նույնիսկ «Տնտեսական մասնակցություն և հնարավորություններ» ենթաինդեքսի գծով արձանագրված բավական լուրջ նահանջի պայմաններում ՀԳԱ ինդեքսը նախորդ տարվա համեմատ մնացել է անփոփոխ։ Իսկ դա զուտ այն պատճառով է, որ աճել են մյուս երեք ոչ տնտեսական բնույթի ենթաինդեքսները, դրանց թվում՝ հատկապես «Քաղաքական մասնակցություն» ենթաինդեքսը:
Զեկույցում ներառված՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ 4 երկրների թվում Հայաստանը 2-րդն է՝ զիջելով միայն Բելառուսին: Ի դեպ, ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանի ՀԳԱ ինդեքսը նախորդ տարվա համեմատ չի աճել։
Գենդերային անհավասարության ինդեքսով Հայաստանը գերազանցում է բոլոր սահմանակից երկրներին, սակայն ՀԳԱ ինդեքսի 4 ենթաինդեքսներից միայն մեկի՝ «Քաղաքական մասնակցություն» ենթաինդեքսի գծով է առաջատար։ Այսինքն` համաշխարհային գենդերային անհավասարության ինդեքսի գծով հարևանների համեմատ Հայաստանի առաջատար վարկանիշային դիրքը հիմնականում պայմանավորված է «Քաղաքական մասնակցություն» ենթաինդեքսով, որի բարձր լինելը զգալի չափով բացատրվում է վերը հիշատակված «սեռային քվոտավորմամբ»։
«Կրթության ձեռքբերում» ենթաինդեքսի գծով Հայաստանը 2026թ. զեկույցով զիջում է իր բոլոր 4 հարևաններին։ Մինչդեռ, մինչև 2023 թվականը ներառյալ, Հայաստանն այս ենթաինդեքսով չէր զիջում հարևաններից ոչ մեկին։ Ի դեպ, նախկինում Հայաստանում բազմիցս արձանագրվել է առավելագույն՝ 100%-անոց ցուցանիշ։
«Տնտեսական մասնակցություն և հնարավորություններ» ենթաինդեքսով Հայաստանը հարևաններից զիջում է Ադրբեջանին և Վրաստանին (համապատասխանաբար 12.1 և 6.7 տոկոսային կետով):
Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ։
—
Բթացնում են մարդկանց բարոյական ապրումները՝ նոր կորուստներ նախապատրաստելու համ
Սեպտեմբեր 28, 2026
Մինչ գործող իշխանությունը միջազգային հարթակներում ակտիվորեն առաջ է մղում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը, երկրի ներսում նկատվում են պատմական հիշողության խմբագրման հստակ միտումներ։ Այս համատեքստում 44-օրյա պատերազմի մեկնարկի՝ սեպտեմբերի 27-ի խորհուրդը պաշտոնական մակարդակով տարեցտարի ավելի է ու ավելի է անտեսվում։
Հետադարձ հայացք գցելով նախորդ տարիների արարողակարգերին՝ կարող ենք արձանագրել պաշտոնական մոտեցումների կտրուկ փոփոխությունը.
2021-2022 թվականներին՝ պատերազմի առաջին տարելիցներին, իշխանության ներկայացուցիչները «Եռաբլուր» զինվորական պանթեոն էին այցելում ամբողջական կազմով։
2023 թվականին տարելիցը համընկավ Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման և հայաթափման ծանրագույն օրերի հետ, ինչի պատճառով իշխանությունները խուսափեցին լայնածավալ հանրային արարողություններից։
2024-2025 թվականներին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից պաշտոնական այցեր պանթեոն ընդհանրապես չիրականացվեցին։
Արդեն 2026 թվականին իշխանության որդեգրած քաղաքականության հակասությունները՝ յուրատեսակ «պերճանքն ու թշվառությունը», ի հայտ եկան Հանրային հեռուստաընկերության շուրջ բռնկված եթերային սկանդալով․ սեպտեմբերի 27-ին, երբ քաղաքացիների հոսքը դեպի «Եռաբլուր» չէր դադարում, Հանրայինի գլխավոր՝ «Առաջին ալիքը», որն ունի ամենամեծ լսարանը, եթեր հեռարձակեց տոնական տրամադրություն ապահովող «Ֆեստիվառ» երաժշտական նախագծի համերգը, ինչը հանրային լայն դժգոհության և քննադատության ալիք բարձրացրեց։
Ո՞ւմ համար են համերգները, ինչի՞ համար է սա արվում, հոգեբանական ի՞նչ թակարդ կա այստեղ, և արդյո՞ք այս վարքագիծը կաշխատի այն ժողովրդի վրա, որը մինչև ուշ գիշեր բարձրանում էր «Եռաբլուր» պանթեոն․ 168.am-ն այս հարցադրումներն ուղղեց հոգեբան Կարինե Նալչաջյանին։
«Այս բեմերից զատ՝ հետնաբեմ էլ կա… թե՝ այս ֆոնին ի՞նչ է տեղի ունենում, ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվում, ի՞նչ նոր կորուստներ են նախապատրաստվում, ի՞նչ նոր արհավիրքներ են նախապատրաստվում,- մեր հարցադրումներին ի պատասխան՝ նախ արձանագրեց հոգեբանը, ապա հավելեց,- Նորմալ է, որ մարդիկ հիշեն իրենց հաղթանակները, բայց անբնական է, եթե մերը զոհերը, այդքան արյունը մոռացվի․ այնպիսի մի արհավիրք է եղել մեր կյանքում, որ դա մոռանալն ուղղակի անբարոյական է։
Ո՞րն է թակարդը․ գիտե՞ք, որպեսզի իրենց հետին նպատակներին հասնեն՝ երկրի թուլացմանը, կործանմանը, ապա պետք է մարդկանց բարոյական ապրումները բթացնեն։ Կա վախ, որ ժողովուրդը կընդվզի, ոտքի կկանգնի, որ պահանջատեր կդառնա, կկանգնեցնի իրենց, և դրա համար ի՞նչ են անում՝ ամենացածր մակարդակի ապրումների վրա են աշխատում»։
Կարինե Նալչաջյանը նկատեց՝ քանի որ մարդիկ դեպի հաճույքը ձգտող արարածներ են, հետևաբար՝ նմանատիպ տեխնոլոգիաներով հաճույքի սկզբունքի վրա են աշխատում։
«Այսինքն` մեզ հեռու են պահում ավելի բարձր պահանջմունքներից, ավելի բարձրագույն ապրումներից՝ սիրուց, զավակից, կյանքից, հայրենիքից, և այս ֆոնի վրա էլ հետնաբեմում անում են այն, ինչ անում են»,- պարզաբանեց նա։
Ըստ նրա՝ անգամ ընտրված երաժշտությունն էլ է հաճախ վկայում այն մասին, որ ամեն ինչ իջեցվում է, ցածրացվում։
«Գերիներին մոռանալն էլ է բարոյապես իջնելու մասին, չէ՞։
Այսինքն` ամեն ինչ արվում է քաղաքացուն բարոյապես իջեցնելու, րոպեական հաճույքներ պատճառելու կամ նրա նկատմամբ սպառնալիքներ տեղալու համար (քաղբանտարկյալներ, միտինգավորների վրա տարբեր գույնի բերետավորների անզգամ հարձակումներ…), իսկ նպատակը թիկունքում գործելն է»,- ասաց հոգեբանը։
—