«74 էջանոց տեքստում դրված է «դեղին մամուլի» մի հսկայական զանգված, առանց ապացո

Սեպտեմբեր 29, 2026

Նախորդ շաբաթվա սկզբին Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը՝ «ֆեյքերի ՊՈԱԿ»-ը, պատրաստել ու հրապարակել էր հակաեկեղեցական արշավի, այսպես կոչված, զեկույցն ու «բարենորոգման» քայլերի հերթականությունը։ Այն կազմված է 74 էջից, այն վերնագրվել է զեկույց՝ «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին»։

Զեկույցում ներկայացված է իշխանությունների, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի մանրամասն նկարագիրը, թե ինչպես են պատրաստվում, այսպես ասած՝ «վերանորոգել» եկեղեցին։

Փիլիսոփա, կրոնագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանի խոսքով՝ Կաթողիկոսին պետությունը չի ընտրում, նա Աստծո ընտրյալն է։

«Այս տեսակետից հարց է առաջանում, թե ինչպիսի՞ն է լինելու սփյուռքի արձագանքը, սա պատկերացնելը շատ բարդ է։ Երկրորդը՝ իշխանությունն ու եկեղեցին անհամատեղելի կառույցներ են, մեկը համաշախարհային կառույց է, մյուսը՝ լոկալ։ Սա ենթադրում է, որ մեկը մյուսի գործերին խառնվել, առավել ևս՝ նման արմատական փոփոխությունների գնալ ներսում՝ ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։

Կարդացեք նաև

  • Եթե դրա դեմը չառնվի, կարող ենք ականատես լինել 2-րդ Նախիջևանի. Հովիկ Ավանեսով
  • «ԵԽԽՎ զեկույցը մեսիջ է Փաշինյանին Պուտինի հետ հանդիպումից առաջ… ավելի բարդ զեկույցներ կլինեն». Քաղտեխնոլոգ
  • ՌԴ-ն ըստ էության փակեց բոլոր այն փորձագետների բերանը, որոնք փորձում էին 102-րդ ռազմաբազայի գոյությունն օգտագործել շանտաժի համար. Գրիգոր Բալասանյան

Այդ 74 էջանոց տեքստը որքանո՞վ է օբյեկտիվ, կամ որքանո՞վ է սուբյեկտիվ՝ շատ բարդ է ասելը, այստեղ դրված է «դեղին մամուլի» մի հսկայական զանգված, առանց ապացույցների, առանց փաստարկների ու օրինակների։ Այս տեսանկյունից այդ զեկույցը շատ հարաբերական է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Խաչատրյանը։

Հարցին՝ ի՞նչ զարգացում կարող է տեղի ունենալ այս զեկույցի հրապարակումից հետո, Վարդան Խաչատրյանը պատասխանեց՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ լիդեր կունենա հնարավոր շարժումը և կախված է նաև նրանցից, թե որքանով հնարավոր կլինի այդ ամենն իրականացնել պլանի շրջանակներում։ Այսինքն՝ պետք է գոյություն ունենա որոշակի ծրագիր, որի քայլերի հաջորդականությամբ պետք է տեղի ունենա իրավիճակի մաքսիմալ լիցքաթափում։

«Այսինքն՝ պետք է լինի առաջնորդ, որը կարող է առաջնորդել մարդկանց՝ կասեցնելու հակաեկեղեցական արշավը, իշխանություն-եկեղեցի լարվածությունը լիցքաթափել։ Այս ամենը բխում է համայն հայության շահերից, ինչից ելնելով՝ պետք է քայլեր ձեռնարկվեն։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի անձ կամ անձինք կունենա այդ ժամանակ գոյություն ունեցող ընդդիմությունը։ Ինչպես հասկանում եք, կան բազմաթիվ խնդիրներ ու հարցեր, որոնց միանգամից պատասխանելը հնարավոր չէ»,- հավելեց Վարդան Խաչատրյանը։

Նա դժվարացավ ասել, թե այս զեկույցի հրապարակումից հետո ինչպիսին պետք է լիներ Առաքելական Սուրբ եկեղեցու արձագանքը, որը կարող էր սթափեցնել մարդկանց։

«Դժվար է պատկերացնել, որ ես կարող եմ եկեղեցուն խորհուրդ տալ, եկեղեցին ինքն է որոշում իր անելիքները։ Սակայն համարում եմ, որ այստեղ առաջին խնդիրն այն է, թե որքանով է այս ամենը ճիշտ և որքանով՝ սարքովի, ամբողջ հարցն այս է»,- ընդգծեց Վարդան խաչատրյանը։

Նշենք, որ այս զեկույցի հրապարակումից հետո Մայր Աթոռը ևս հանդես է եկել հայտարարությամբ, շեշտելով, որ զեկույցն իր բովանդակության և ձևի մեջ հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական։

«Պետական միջոցների մսխմամբ՝ սոցցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված մեղադրանքների ու հերյուրանքների հիման վրա շարադրված «զեկույցը» դրսևորումն է քաղաքական հաշվեհարդարի, քինախնդրության և Եկեղեցու ներքին կյանքին դատապարտելի միջամտության»,- նշել է Մայր Աթոռը։

Մայր Աթոռը միաժամանակ կոչ է արել իշխանություններին՝ դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգել Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը՝ Եկեղեցի-պետություն հարաբերությունները խարսխելով փոխադարձ հարգանքի, իրավասությունների հստակ տարանջատման և ազգային շահի առաջնահերթության վրա։

—

Վահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման հա

Սեպտեմբեր 29, 2026

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հունվարի 8-ին Վ.Ս.-ն, օգտագործելով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, ֆեյսբուքյան իր էջում կատարել է ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հրապարակում:

2026 թվականի սեպտեմբերի 1-ին ստացված փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ Վ.Ս.-ի հրապարակումը պարունակում է ատելություն:

Սեպտեմբերի 29-ին Վ.Ս.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը՝ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ):

Նա ձերբակալվել է:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հիշեցնենք, որ 19 ժամ առաջ Վահամ Սահակյանը ֆեյսբուքյան իրէջում գրել էր. «Շուտով ինստագրամում սկսելու եմ կարճ վիդեոների շարք, շարքն անվանվում ա «Հայոց պատմության ամենաոռի դրվագները»։ Լինելու են տարբեր դարերի պատմություններ, օրինակ թե ոնց եղավ որ արքայից արքա Արտավազ Բ-ն դառավ հայ թատրոնի մրցանակ, ոնց եւ ինչի համար սեղանի շուրջ պիսկեցին ու փչըցրին Պապ թագավորին, ինչու եւ ոնց Վարդան Մամիկոնյանը կատարեց հակասահանադրական արարքներ եւ հարձակվեց Սյունիքի գռաժդանսկի բնակչության դեմ, ինչպես Տրդատ 3-ը չկարողացավ շինել Հռիփսիմեին ու էլ շատ պատմություններ։
Միացեք ինստագրամիս, որ նայեք»։

—

ՌԴ-ն ըստ էության փակեց բոլոր այն փորձագետների բերանը, որոնք փորձում էին 102-ր

Սեպտեմբեր 29, 2026

Սեպտեմբերի 1-ին Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ասել էր, որ կմեկնի Մոսկվա, որտեղ ՌԴ նախագահի հետ կշարունակի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների շուրջ քննարկումները։

Նիկոլ Փաշինյանն ասել էր նաև, որ նոր միջավայրում և նոր պայմաններում հայ-ռուսական հարաբերությունները վերաձևակերպելու անհրաժեշտություն կա։

«Այդ վերաձևակերպման արդյունքում, համոզված եմ, հարաբերությունները կլինեն ավելի լավ, ավելի կառուցողական, ավելի փոխշահավետ և ավելի ջերմ»,- հայտնել էր նա։

Ի՞նչ օրակարգով կարող է տեղի ունենալ Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպումը, երկաթուղու, 102-րդ ռազմաբազայի, ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանումների սահմանափակման հարցերը կարո՞ղ են այդ օրակարգի առանցքային հարցերից լինել։

Կարդացեք նաև

  • Եթե դրա դեմը չառնվի, կարող ենք ականատես լինել 2-րդ Նախիջևանի. Հովիկ Ավանեսով
  • «ԵԽԽՎ զեկույցը մեսիջ է Փաշինյանին Պուտինի հետ հանդիպումից առաջ… ավելի բարդ զեկույցներ կլինեն». Քաղտեխնոլոգ
  • «74 էջանոց տեքստում դրված է «դեղին մամուլի» մի հսկայական զանգված, առանց ապացույցների, փաստարկների ու օրինակների». Վարդան Խաչատրյան

Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի խոսքով՝ Փաշինյան-Պուտին հանդիպման հաջողությունը մեծապես կախված է նրանից, թե այսպես պատկերավոր ասած՝ հայկական կողմն ինչ «տնային առաջադրանք» կկատարի Մոսկվա մեկնելուց առաջ։

«Որոշակի կնճռոտ հարցերի վերաբերյալ, օրինակ՝ ԵՄ անդամակցության, Հանրաքվեի հետ կապված, հարցեր, որոնք Մոսկվան բարձրացրել է Բիշքեկում, այդ հարցերի հետ կապված՝ հայկական կողմից գործուն քայլեր չենք տեսնում։ Հետևաբար, ես մի փոքր թերահավատ եմ՝ արդյոք ՌԴ-ն հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները կհանի՞, թե՞ ոչ, կամ հայ-ռուսական հարաբերությունները որևէ կերպ կբարելավվե՞ն, թե՞ ոչ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գրիգոր Բալասանյանը։

Ինչ վերաբերում է 102-րդ ռազմաբազայի և երկաթուղու հարցերին, ըստ Գրիգոր Բալասանյանի, այս պահին գնդակը հայկական կողմի դաշտում է, մասնավորապես՝ երկաթուղու հետ կապված։

«102-րդ ռազմաբազայի հետ կապված՝ Ռուսաստանն ավելի առաջանցիկ խաղաց և ըստ էության փակեց բոլոր այն փորձագետների բերանը, որոնք փորձում էին 102-րդ ռազմաբազայի գոյությունն օգտագործել շանտաժի համար՝ Ռուսաստանին պահանջներ ներկայացնելու համար։ Մոսկվան անձամբ հայտարարեց, որ պատրաստ է հենց վաղն էլ հանել այդ ռազմաբազան։ Հայկական կողմն էլ արձագանքեց, որ «դա չի խանգարում, եթե ուզում են՝ կարող են թողնել, եթե չեն ուզում՝ կարող են հանել, և այլն»։

Այսինքն՝ այստեղ ցույց է տրվում, որ հայկական կողմի համար այս ամենն անսպասելի էր, քանի որ հանելը նշանակում է հայ-ռուսական հարբերությունների վերջնական խզում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Չհանելու հետ կապված էլ, այստեղի որոշակի շրջանակների մոտ է հարցեր առաջանալու, թե արդյո՞ք հայկական կողմն ազնիվ է իր հայտարարություններում, և արդյո՞ք այստեղ տեսականորեն որոշակի պայմանավորվածություն չկա»,- հավելեց Գրիգոր Բալասանյան։

Մեր զրուցակցի կարծիքով՝ 102-րդ ռազմաբազայի հարցը Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ չի քննարկվի, քանի որ Մոսկվան դրա հետ կապված ամեն ինչ ասել է, և հիմա գնդակը Հայաստանի դաշտում է, հետևաբար՝ որոշելիքը Երևանինն է։

«Երկաթգծի վերաբերյալ էլ ՌԴ նախագահը բավականին թափանցիկ ակնարկ է արել, նշելով, որ կլինի ճանապարհների ապաշրջափակում, ներդրումներ՝ կլինի երկաթգծի զարգացում, եթե այդքանը չլինի, ուրեմն՝ չի լինի։ Բայց ՌԴ-ն չի հրաժարվելու իր կոնցեսիոն իրավունքներից, որոնք, կարծեմ, մինչև 2036 թվականն են։ Անուղղակի կերպով Պուտինի այդ ակնարկը նշանակում էր  հետևյալը՝ ԹՐԻՓՓ-ի հետ կապված Մոսկվան կունենա հասանելիություն, սահմանների հետ կապված վերահսկողություն, երկաթգիծը կզարգանա, չի ունենա՝ երկաթգծի հարցը կմնա առկախված։ Երրորդ կողմին երկաթգիծը ՌԴ-ն չի զիջելու, սա միանշանակ է»,- շեշտեց միջազգայնագետը։

Խոսելով գազի գնի հնարավոր թանկացման խոսակցությունների մասին, Գրիգոր Բալասանյանը նշեց, որ ամեն ինչ կախված է այն հռետորաբանությունից, որն այսօր կա հայկական կողմում, թե որքանով են ՀՀ իշխանություններն օպերատիվ մարելու այդ խոսակցությունները։

«Այս հռետորաբանությունը մի շրջանում շատ մեծ էր, հիմա կարծես թե ստատիկ վիճակում է։ Մեր հայ փորձագետների կողմից արված եզրակացությունները՝ գազի հետ կապված, սառը ջուր էին որոշ մարդկանց համար։ Ըստ այդ եզրակացությունների, ադրբեջանական գազն առաջիկա 15 տարիներին վաճառված է Եվրոպային։ Իսկ Իրանը նման ծավալներով չի կարող Հայաստանին գազ տալ, քանի որ խողովակաշարը թույլ չի տալիս, խողովակաշարը ՌԴ-ի սեփականությունն է։

Բացի այդ, Իրանը ՌԴ-ի հետ հարաբերությունների վատացման չի գնա՝ փորձելով գազ տալ Հայաստանին։ Ցանկացած միջին աշխարհաքաղաքական հաշվարկ ցույց է տալիս, որ դա հնարավոր չէ։ Հետևաբար՝ գազի հարցը կախված է բացառապես այն ներքին դիսկուրսից, որը կա Հայաստանում։ Եթե ՀՀ իշխանությունը կարողացավ փակել հակառուսականության պատուհանը, գազի հարցը չի քննարկվի, եթե չփակեց, ու գնացին հարաբերությունների սրման, դրա գինը վճարելու է հայ ժողովուրդը»,- ընդգծեց Գրիգոր Բալասանյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ հերթական ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսելով Բիշքեկում Պուտինի հետ հանդիպման արդյունքների մասին, հայտարարել էր, որ ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի վերաբերյալ քննարկում չի եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Ռուսական ռազմաբազայի հետ կապված քննարկում չի եղել: Մենք այս ընթացքում ոչ մի անգամ ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ բազայի հարցը չենք բարձրացրել: Բայց այնպես էլ չի, որ մենք համարում ենք, թե ՀՀ տարածքում 102-րդ ռազմաբազայի ներկայությունը կենսական անհրաժեշտություն է: Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան ՀՀ-ից, մենք չենք առարկի: Բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել: Բայց մենք երբեք այս ընթացքում այդ հարցերը չենք բարձրացրել»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը։

Մինչդեռ Բիշքեկում Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր` եթե Հայաստանը համարում է, որ իրեն ռուսական ռազմաբազա պետք չէ, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել նույնիսկ վաղը։

Ինչ վերաբերում է երկաթուղուն, Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ բարեկամական լուծում են ուզում։

«Մենք չենք ուզում գնալ ինչ-որ սուր լուծումների։ Բարեկամական լուծումն այն է, որ մենք փոխադարձաբար հասկանանք և ընկալենք իրար շահերը և գնանք որոշակի կոմպրոմիսների։ Ես նախկինում խոսել եմ այն մասին, որ, օրինակ, այդ կոմպրոմիսներից մեկը կարող է լինել ռուսական երկաթուղիների կողմից կամ Ռուսաստանի կողմից կոնցեսիոն իրավունքի վաճառքը»,- նշել էր նա։

—

«ԵԽԽՎ զեկույցը մեսիջ է Փաշինյանին Պուտինի հետ հանդիպումից առաջ… ավելի բարդ զե

Սեպտեմբեր 29, 2026

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ), որը դիտարկել էր հայաստանյան խորհրդարանական ընտրությունները, հրապարակել է իր ամփոփիչ զեկույցը, որտեղ մտահոգիչ է համարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից «առանց հիմնավոր պատճառաբանության ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումն ու կրկնակի քվեարկություն չնշանակելը»։

Զեկույցում բավականին ծավալուն անդրադարձ կա Ռուսաստանին, դիտորդները նշում են, որ «Եվրոպայի խորհրդի անդամ պետությունում Մոսկվայի միջամտությունը և արտաքին տեղեկատվական գործողությունները հասել են աննախադեպ ծավալների»։

«Նախընտրական քարոզարշավի ընթացքում նկատվել է արտերկրից ուղղակի ճնշում՝ առևտրային սահմանափակումների ավելացման և անվտանգության սպառնալիքների տեսքով, որոնք նպատակ ունեին անհարկի ազդեցություն գործել ընտրողների վրա՝ հօգուտ ընդդիմադիր ուժերի։ Քարոզարշավը խիստ առճակատային էր՝ պառակտիչ հռետորաբանությամբ, և ուղեկցվում էր ընտրակաշառքի ու ընտրական այլ խախտումների վերաբերյալ մեղադրանքներով, որոնք հանգեցրին ընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների դեմ բազմաթիվ քրեական վարույթների, ինչի հետևանքով ընդդիմության բազմաթիվ աջակիցներ ձեռնպահ մնացին քարոզարշավին ակտիվորեն մասնակցելուց»,- նշված է զեկույցում։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի գնահատմամբ, առանց ԵԽԽՎ զեկույցի էլ, ՀՀ օրվա իշխանությունները շատ լավ գիտեն, թե ընտրություններում ինչեր են արել, այդ պատճառով էլ զեկույցը ԵԽԽՎ-ի կողմից այլ նպատակով է հրապարակվել այս պահին։

Կարդացեք նաև

  • Եթե դրա դեմը չառնվի, կարող ենք ականատես լինել 2-րդ Նախիջևանի. Հովիկ Ավանեսով
  • ՌԴ-ն ըստ էության փակեց բոլոր այն փորձագետների բերանը, որոնք փորձում էին 102-րդ ռազմաբազայի գոյությունն օգտագործել շանտաժի համար. Գրիգոր Բալասանյան
  • «74 էջանոց տեքստում դրված է «դեղին մամուլի» մի հսկայական զանգված, առանց ապացույցների, փաստարկների ու օրինակների». Վարդան Խաչատրյան

«Այս զեկույցը հրապարակվում է այն ժամանակ, երբ սպասվում է Փաշինյան-Պուտին հանդիպում։ Հետևաբար, այս զեկույցը մենք պետք է դիտարկենք ոչ թե այն համատեքստում, որ ԵԽԽՎ-ն արձանագրել է, թե Հայաստանում ժողովրդավարության հետընթաց է, ընտրական գործընթացում տեղի են ունեցել խախտումներ և այլն, այլ դրանով ԵԽԽՎ-ն մեսիջ է ուղարկում Նիկոլ Փաշինյանին Պուտինի հետ հանդիպումից առաջ։

ԵԽԽՎ-ն Նիկոլ Փաշինյանին այս զեկույցով հստակ հասկացնում է՝ նայիր, մենք գիտենք, թե ինչ է տեղի ունեցել, եթե Պուտինի հետ հանդիպմանը զիջումների գնացիր, ապա այդ զեկույցները լինելու են շատ ու խիստ։ Տեսեք, այդ զեկույցի վերջում նշված է, թե՝ չնայած խախտումներին, ժողովրդավարությունն ընտրվեց, բայց հաջորդ զեկույցն այդպես կարող է չավարտվել ու ավելի խիստ լինել։

Կրկնում եմ՝ ԵԽԽՎ զեկույցը մեսիջ է Փաշինյանին, որ Պուտինի հետ հանդիպմանը զիջումների չգնա, հակառակ դեպքում ավելի բարդ զեկույցներ կլինեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Բադալյանը։

Նրա խոսքով՝ Եվրոպան շատ լավ գիտի, թե Հայաստանում ընտրություններն ինչպես են անցել, նաև հասկանում է, որ Հայաստանի վիճակն այս պահին շատ թույլ է և ՌԴ նախագահի հանդիպման ժամանակ Հայաստանի ղեկավարը կարող է որոշ հարցերում գնալ զիջումների։

Մանրամասնելով, թե ինչ զիջումների մասին կարող է խոսք լինել, քաղտեխնոլոգն ասաց, որ ՌԴ նախագահը Հայաստանի ղեկավարին ոչ թե առաջարկելու է, այլ պահանջելու է չեղյալ հայտարարել ԵՄ-ի հետ ինտեգրման օրենքը։ Այնուհետև, ըստ նրա՝ պահանջելու է Հայաստան-ԵՄ 44 կետանոց հռչակագիրը, որն այս տարի մայիսի 4-ին ՀՀ-ԵՄ առաջին համաժողովի ժամանակ ընդունվեց՝ չեղյալ հայտարարվի։ Հնարավոր է պահանջ ներկայացվի նաև ՀՀ-ից դուրս բերել ԵՄ դիտորդներին։

«Կարծում եմ՝ հայտարարություն կլինի նաև, որ 102-րդ ռազմաբազայի ու երկաթգծի հարցը չի քննարկվելու, երկաթգիծը մնալու է կոնցեսիոն, ինչպես հիմա կա։ Իսկ ռազմաբազայի հարցում էլ որևէ բան չի փոփոխվելու, մնալու է մինչև պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտը։ Հակառակ դեպքում կսպառնան Հայաստանին՝ ուժեղացնել տնտեսական սահմանափակումները։

Հետաքրքիր է, որ սեպտեմբերի 27-ին, հայ ազգի համար այդքան ցավալի օրը ՀԷՑ-ում տեղի է ունենում հրդեհ և ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն ակնարկներ է անում , որ դա կարող է պատահական չլինել։ Ինչևէ, հիմա Հայաստանի համար բավականին բարդ շրջան է»,-  շեշտեց քաղտեխնոլոգը։

Արմեն Բադալյանի խոսքով՝ ամեն ինչ կախված է նրանից, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը մինչև ՌԴ նախագահի հետ հանդիպումը կկարողանա գտել 2 մլրդ դոլար, որպեսզի Պուտինի հետ կարողանա «դու»-ով խոսել, քանի որ ՌԴ-ի կողմից իրականացվող և իրականացվելիք տնտեսական քաղաքականությունը ՀՀ բյուջեի վրա բավականին թանկ է նստում։

«ՌԴ-ն կարող է գազի գինը բարձրացնել, որի մասին արդեն ակնարկել են, երեկ սրա մասին խոսեց ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը, որը Շոյգուի թիմակիցն է։

ՌԴ-ն առհասարակ շատ լուրջ է տրամադրված, ինչը, ցավոք, ՀՀ իշխանությունը չի հասկանում, սա է ամենամեծ խնդիրը։ Եթե ՀՀ-ն կարող է ՌԴ-ի հետ այդ խնդիրները շրջանցել այնպես, որ երկիրը որևէ վնաս չկրի, սա այլ հարց է, բայց այս պահին նման նախադրյալ չկա, իսկ ՌԴ-ն էլ չի նահանջում, ընդունակ է ամեն ինչ անելու»,- ընդգծեց Արմեն Բադալյանը։

—

Campaigning for October 25 local elections to begin September 30

Armenia17:09, 29 September 2026
Read the article in: EspañolՀայերեն

The campaigning period for the local self-government elections to be held on October 25 will begin on September 30 in communities where elections are held under the proportional electoral system, and on October 5 in communities where elections are held under the majoritarian electoral system.

The Central Electoral Commission (CEC) said that in both cases, the campaign will end at midnight on October 23.

Elections under the proportional electoral system will be held in the communities of Artashat in Ararat Province; Armavir and Araks in Armavir Province; Gavar, Martuni and Vardenis in Gegharkunik Province; Hrazdan, Tsaghkadzor and Garni in Kotayk Province; Artik and Akhuryan in Shirak Province; Goris and Meghri in Syunik Province; Yeghegnadzor, Vayk and Jermuk in Vayots Dzor Province; Ijevan and Dilijan in Tavush Province; and Stepanavan in Lori Province.

Elections under the majoritarian electoral system will be held in the communities of Fioletovo in Lori Province and Shamiram in Aragatsotn Province.

The CEC reminded that during the campaign, as well as on the day preceding the voting and on voting day, it is prohibited to give or promise voters money, food, securities, other goods or services. Campaign materials may not be placed, in particular, in schools, public catering and commercial establishments, elevators, public transportation and taxis. It is also prohibited to remove, tear down or damage campaign posters.

Read the article in: EspañolՀայերեն

Published by Armenpress, original at

—

June 7 vote demonstrated state’s ability to safeguard electoral process despit

Armenia17:21, 29 September 2026
Read the article in: العربيةEspañolՀայերենРусский

Armenia’s 2026 parliamentary elections demonstrated the state’s ability to safeguard the electoral process and protect citizens’ right to vote despite significant external pressure, Armenian delegation member Sona Ghazaryan (Civil Contract) said at the Parliamentary Assembly of the Council of Europe (PACE).

In her speech, Ghazaryan said that Armenia faced sophisticated forms of foreign interference during its June 7 elections, including disinformation, the spread of false narratives, cyberattacks and attempts to undermine citizens’ trust in democratic processes.

“It’s a pleasure to be back at the Parliamentary Assembly of the Council of Europe with a renewed mandate. Following free and fair elections in Armenia, the political force led by Prime Minister Nikol Pashinyan received the vast majority of the vote and was entrusted with forming the government. I would argue that those elections were significant in different respects: the scale and nature of foreign interference, alleged vote-buying by the opposition parties. We witnessed increasingly sophisticated forms of foreign interference that can be taken: disinformation, the spread of false narratives, cyber-attacks, manipulation of a public information space and attempts to undermine citizens’ trust in democratic processes. The Council of Europe itself has recognized foreign information manipulation and interference as an increasing challenge to democratic security in Armenia. There are also important economic dimensions. Political pressure was accompanied by economic pressure through restrictions on imports of several products intended to influence a sovereign country’s political choices. As the Prime Minister mentioned during his speech in the General Assembly of the United Nations, one of the most important achievements of our government and the Velvet Revolution back in 2018 has been the strengthening of state institutions and democratic mechanisms. Therefore, the 2026 elections demonstrated the capability of the state to safeguard the electoral process, to protect citizens’ right to vote and ensure that the democratic choice of the people can be and must be protected. It must be freely expressed even in the face of significant external pressure. The result of these elections is the choice in favour of peace and regional co-operation; in favour of democratic institutions, the rule of law, accountable governance, economic opportunities and clear co-operation with the EU. And this choice must belong to the people of Armenia, not to the foreign government, not to the external power, not to economic pressure and not to disinformation. So, the principle is very straightforward: Armenian elections must be decided in Armenia, by the citizens of Armenia, through free and fair processes. This is not only a matter of Armenian sovereignty; it’s a fundamental principle of European democracy,” Ghazaryan said.

Read the article in: العربيةEspañolՀայերենРусский

Published by Armenpress, original at

—

Hripsime Grigoryan addresses report on Armenia’s elections at PACE

Armenia17:33, 29 September 2026
Read the article in: ՀայերենРусский

The report on the parliamentary elections held in Armenia on June 7 identifies, alongside positive assessments, issues that need to be addressed.

Hripsime Grigoryan, a member of the Armenian National Assembly delegation to the Parliamentary Assembly of the Council of Europe (PACE), said this during a PACE session in Strasbourg.

Referring to the report, the MP noted that, according to it, voters were offered a genuine choice in a well-administered process, election day was orderly and calm, and voting was assessed positively in the overwhelming majority of polling stations.

“This achievement is particularly important because these were not ordinary elections. Armenia faced foreign interference and information operations that the report describes as unprecedented for a Council of Europe member state. Nevertheless, our institutions held firm,” Grigoryan said.

According to her, the positive assessment is no reason to disregard the issues identified in the report. “There are issues in the report that require our attention: campaign financing, media impartiality and accessibility. We must work on them, and we will,” the MP emphasised.

At the same time, Grigoryan said that the conclusions concerning the Central Electoral Commission and parliamentary representation require a thorough legal assessment. “Claims and perceptions cannot automatically be presented as established violations,” she said.

Grigoryan also responded to statements by PACE member Edward Leigh concerning the Armenian Apostolic Church. In her assessment, they were based on incomplete information. The MP maintained that the court should determine the final outcome of the criminal cases initiated against bishops.

“Armenian citizens defended democracy, their sovereign right to determine their future and, above all, peace. It is now our responsibility to strengthen all three,” Grigoryan concluded.

Read the article in: ՀայերենРусский

Published by Armenpress, original at

—

Central Bank of Armenia: exchange rates and prices of precious metals – 29-09-

Economy17:23, 29 September 2026
Read the article in: ՀայերենРусский

The Central Bank of Armenia informs “Armenpress” that today, 29 September, USD exchange rate down by 0.16 drams to 363.18 drams. EUR exchange rate down by 1.05 drams to 412.14 drams. Russian Ruble exchange rate up by 0.0144 drams to 4.3187 drams. GBP exchange rate down by 0.93 drams to 480.71 drams.

The Central Bank has set the following prices for precious metals.

Gold price down by 1382 drams to 48394 drams.

Read the article in: ՀայերենРусский

Published by Armenpress, original at

—

SDHP 23rd Congress welcomes Armenia’s multipolar, balanced and proactive fore

Politics18:26, 29 September 2026
Read the article in: العربيةՀայերենРусский

The 23rd Congress of the Social Democrat Hunchakian Party (SDHP), attended by delegates authorised by the party’s active structures in Armenia and the Diaspora, concluded its work in Yerevan, the capital of Armenia.

According to a statement issued by the party, the participants noted with satisfaction the steps taken in recent years towards establishing peace in the homeland, liberalising the economy, strengthening democracy, improving the population’s standard of living and in other areas.

“The Congress welcomed the multipolar, balanced and proactive foreign policy pursued by the Republic of Armenia, which is based on mutual respect for sovereignty and mutual economic benefit. The strategic and economic partnerships formed as a result contribute to modernising and strengthening Armenia’s defence capabilities, as well as creating new economic opportunities, making Armenia an integral part of East-West communication routes.

“The Congress also expressed concern over certain issues that continue to be the focus of public attention. These include the current situation in the judicial and legal system and the insufficient protection of workers’ rights,” the statement said.

The Congress positively assessed the ongoing negotiation process between Armenia and Türkiye and considered it necessary to establish normal and predictable relations between the two neighbouring sovereign states.

The Congress reaffirmed the party’s position that Armenian-Turkish relations should be distinguished from Armenia-Türkiye interstate relations. At the same time, the negotiation process by no means signifies the abandonment of the Armenian people’s just demands towards Türkiye.

“The Congress found that bringing the Armenia-Azerbaijan peace process to completion and establishing normal relations are in the interests of the peoples of both countries and the entire region. The release of Armenian captives held in Baku prisons, locating missing persons, border delimitation and the withdrawal of Azerbaijani troops from Armenia’s sovereign territories continue to remain priority issues.

“The Congress condemned Azerbaijan’s attempts to distort the identity and ownership of Armenian historical and cultural monuments, as well as rhetoric that undermines the peace process.

“On the other hand, the Congress emphasised the need to make Armenia-Diaspora relations more practical and to use the Diaspora’s potential more effectively, giving priority to strengthening and empowering Armenian statehood.

“The Congress found that, in view of the serious national and social challenges facing the Diaspora, particularly the growing threat of assimilation, Armenia’s special care is needed today more than ever to support the vitally important task of preserving Armenian identity,” the party’s statement concluded.

Read the article in: العربيةՀայերենРусский

Published by Armenpress, original at

—

Leading Armenian and Russian scientists discuss prospects for AI applications

Russia19:50, 29 September 2026
Read the article in: ՀայերենРусский

A two-day discussion dedicated to the possibilities of applying artificial intelligence in various fields of human activity began at the National Academy of Sciences of Armenia (NAS) on September 29, with the participation of leading scientists from Armenia and Russia.

On the first day, the keynote address was delivered by Yuri Oganessian, Scientific Director of the Laboratory of Nuclear Reactions at the Joint Institute for Nuclear Research in Dubna, Russia.

The discussion, titled “Artificial Intelligence in Science and Industry: Opportunities and Challenges,” featured notable presentations and an exchange of views. Particular attention was paid to the impact of artificial intelligence on scientific discoveries, as well as new opportunities arising from the integration of fundamental science, artificial intelligence, scientific computing and industry.

The participants discussed issues related to the interconnectedness of humans and artificial intelligence, the role of computational and experimental infrastructure, as well as the developing cooperation between research institutes and industry in the development and application of artificial intelligence technologies. The discussion also addressed the opportunities and challenges associated with harnessing AI-based innovations.

Speaking to Armenpress, world-renowned scientist Yuri Oganessian, who specialises in experimental nuclear physics and after whom the 118th element of Dmitri Mendeleev’s periodic table was named “oganesson” (Og) in 2016, noted in particular that, when used properly, artificial intelligence could open up incredible prospects for many fields. He said that work is currently under way to add new chemical elements to Mendeleev’s periodic table.

Oganessian, an academician of the Russian Academy of Sciences and a foreign member of the National Academy of Sciences of Armenia, also noted that Armenian scientists have traditionally distinguished themselves by their high professional qualifications and that their potential continues to be sufficient to take the development of science in Armenia to new heights.

The discussion, which will continue on September 30, will be held under the theme “Artificial Intelligence in Biomedicine, Pharmaceuticals and Materials Science: From Genomic Data to New Medicines and Materials.”

The participants will discuss current trends in the application and development of artificial intelligence methods in biomedicine, genomics, pharmaceuticals and materials science. Projects by Armenian scientific and educational organisations and Russian research centres will also be presented.

The discussions are being held as part of events organised in Armenia to mark the 70th anniversary of the founding of the Joint Institute for Nuclear Research in Dubna.

Read the article in: ՀայերենРусский

Published by Armenpress, original at

—