Համաշխարհային տնտեսական համաժողովի զեկույցի համաձայն՝ ՀՀ զբոսաշրջային ապահովո

Հոկտեմբեր 8, 2026

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված «Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքս – 2026» զեկույցը։

Այսպես.

  • Հայաստանը ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման 3.81 ինդեքսով 110 երկրների շարքում զբաղեցնում է 72-րդ հորիզոնականը: 2019 թվականից ի վեր Հայաստանի վարկանիշային դիրքը վատթարացել է 8 հորիզոնականով (64-րդից 72-րդ հորիզոնական): Այսինքն` նախկինում ավելի անբարենպաստ դիրքերում գտնվող շատ երկրներ Հայաստանից առաջ են անցել։ Մեր երկիրը տարեցտարի զիջում է իր մրցակցային դիրքերը` չնայած արտածին գործոններով (ռուս-ուկրաինական, մերձավորարևելյան զինված հակամարտություններ և այլն) պայմանավորված զբոսաշրջիկների թվի աճին։ Մինչդեռ գործող իշխանության տարբեր ներկայացուցիչներ մշտապես հայտարարում են զբոսաշրջության ոլորտում արձանագրված լուրջ ձեռքբերումների մասին՝ նաև դրանով հիմնավորելով զբոսաշրջության ոլորտի պաշտոնյաների շարունակաբար բարձրացող պարգևավճարները։

Հայաստանի ինդեքսը 6.4%-ով ցածր է համաշխարհային միջինից (4.07 միավոր), իսկ իր տարածաշրջանային խմբի՝ «Եվրոպա և Եվրասիա» տարածաշրջանի միջին ցուցանիշին (4.39 միավոր) զիջում է 13.2%-ով:

  • «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի քաղաքականություն և նպաստող պայմաններ» ենթաինդեքսի գծով Հայաստանը գրանցել է թե՛ գնահատականի և թե՛ դիրքի վատթարացում:

Ամենամտահոգիչն այս ենթաինդեքսի «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի առաջնայնություն» հիմնասյան գծով արձանագրված անկումն է և վարկանիշային դիրքի 8 հորիզոնականով նահանջը: Սա լավագույն ապացույցն է, որ վերջին տարիներին զբոսաշրջիկների թվի աճը ոչ թե պետական ռազմավարության կամ թիրախային բյուջետային ծրագրերի արդյունավետ իրականացման արդյունք է, այլ պարզապես, արտաքին աշխարհաքաղաքական գործոնների բարենպաստ ազդեցության հետևանք: Պետությունը դրսևորել է «պասիվ կառավարում»՝ առավելապես հույսը դնելով «ինքնաբուխ աճի» վրա:

Նույն ենթաինդեքսի «Գնային մրցունակություն» հիմնասյան գծով արձանագրված նվազումն արտացոլում է դրամի արժևորման և ներքին գնաճի պատճառով Հայաստանի, որպես մատչելի ուղղության, մրցակցային առավելության կորուստը:

  • «Նպաստող միջավայր» ենթաինդեքսի «Ապահովություն և անվտանգություն» հիմնասյան գծով ևս արձանագրվել է կտրուկ վատթարացում՝ 8 hորիզոնականով նահանջ: Ըստ զեկույցի անբաժանելի մաս կազմող տվյալների բազայի` Հայաստանի վերաբերյալ միջազգային գնահատականներում գերակշռում են աշխարհաքաղաքական անկայունության, սահմանային լարվածության և ռազմաքաղաքական ռիսկերի վերաբերյալ ընկալումները: Դա վկայում է այն մասին, որ պետական մարմիններին չի հաջողվել միջազգային ապահովագրական ու ճանապարհորդական հարթակներում փարատել Հայաստանի վերաբերյալ անվտանգային բնույթի մտահոգությունները:
  • «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի ռեսուրսները» Հայաստանի ամենամտահոգիչ ենթաինդեքսն է: Իր գնահատականով մեր երկիրը գրեթե կրկնակի՝ 48.2%-ով, զիջում է համաշխարհային միջինին։ Ենթաինդեքսի գծով վարկանիշային դիրքը վատթարացել է 3 հորիզոնականով, և 110 երկրների թվում Հայաստանը զբաղեցնում է վերջից երրորդ հորիզոնականը։ Ենթաինդեքսի գծով մեր երկրի այսպիսի անպատվաբեր դիրքը ոլորտի պետական քաղաքականության համակարգային ձախողման հետևանք է: Համաշխարհային տնտեսական համաժողովի մեթոդաբանության համաձայն՝ ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի ռեսուրսները գնահատվում են ոչ թե երկրի պատմամշակութային կամ բնակլիմայական պոտենցիալով, այլ՝ ըստ թվային տեսանելիության: Հայաստանի բնական ու մշակութային գրավչությունների վերաբերյալ որոնումների ծավալը սահմանափակ է. պետական մարքեթինգային արշավների անարդյունավետության պատճառով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում գրանցումների թիվը և գլոբալ որոնողական համակարգերում (Google, Wikipedia, TripAdvisor) հետաքրքրվածությունը չափազանց փոքր է: Մինչդեռ հարևան երկրների պատկան մարմինները շատ ավելի են հաջողել իրենց երկիրը տարբեր միջազգային կառույցներին, շահագրգիռ կողմերին ու պոտենցիալ զբոսաշրջիկներին «նպաստավոր լույսի ներքո» ներկայացնելու ուղղությամբ։ Այսինքն՝ Հայաստանը չի կարողանում իր իրական ռեսուրսները վերածել թվային միջազգային ճանաչելիության, ինչը վկայում է ոլորտի պետական քաղաքականության անարդյունավետության մասին։
  • «Ենթակառուցվածք և ծառայություններ» ենթաինդեքսի՝ համաշխարհային միջինից զգալիորեն՝ 19.1%-ով, պակաս լինելու հանգամանքը հաստատում է, որ ենթակառուցվածքները շարունակում են մնալ Հայաստանի զբոսաշրջության առավել թույլ կողմերից մեկը: Այս ենթաինդեքսի «Զբոսաշրջային ծառայություններ և ենթակառուցվածք» հիմնասյան գնահատականը համաշխարհային միջինին զիջում է 25.4%-ով: Իսկ դրա հիմնական պատճառներից մեկը տարածքային անհամաչափ զարգացումն է. մայրաքաղաքից դուրս առկա են տարբեր չլուծված խնդիրներ (որակյալ կացություն, տրանսպորտ, սպասարկում, վճարային ժամանակակից համակարգերի տարածվածություն և այլն):
  • Հայաստանը ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման առումով շարունակում է տարածաշրջանային հիմնական մրցակիցների համեմատ գտնվել չափազանց անբարենպաստ դիրքերում:
  • Համաձայն Զեկույցի՝ Հայաստանը Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքսով և վարկանիշային դիրքով 2026թ. զգալիորեն զիջում է Զեկույցում ներառված բոլոր երեք հարևան երկրներին՝ Թուրքիային, Վրաստանին և Ադրբեջանին։ Եվրասիա ենթատարածաշրջանի երկրներից Հայաստանն ինդեքսով գերազանցում է միայն Ուզբեկստանին և Ղրղզստանին, իսկ 21 հետսոցիալիստական երկրներից միայն չորսի ինդեքսն է Հայաստանինից ցածր։

2026-ի զեկույցի արդյունքները հաստատում են, որ ՀՀ զբոսաշրջային ոլորտում առկա են զարգացմանը խոչընդոտող լուրջ խնդիրներ։ Ցածր Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքսը, դրա աճի աննշան տեմպերը, առանց այն էլ ոչ բարվոք վարկանիշային դիրքի տարեցտարի շարունակվող վատթարացումը վկայում են, որ Հայաստանը, փոխանակ դառնալու տուրիզմի գերազանցության կենտրոն (ինչպես հայտարարում է գործող իշխանությունը), էլ ավելի է զիջում իր դիրքերը զբոսաշրջության ոլորտում։ Իսկ վերջին տարիներին արձանագրված զբոսաշրջային հոսքերի էական աճը ոչ թե պետական արդյունավետ քաղաքականության կամ կառուցվածքային բարեփոխումների, այլ, պարզապես, արտաքին աշխարհաքաղաքական ժամանակավոր գործոնների բարենպաստ ազդեցության արդյունք է։

Մինչդեռ ակնհայտ է, որ առանց ենթակառուցվածքների ապակենտրոնացված զարգացման, միջազգային հարթակներում ազգային ռեսուրսների ճանաչելիության բարձրացման, առանց հստակ և նպատակաուղղված պետական աջակցության անհնար է ակնկալել զբոսաշրջության կայուն ու ներառական աճ։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ.

—

Սահմանազատված սահմանը երաշխավորո՞ւմ է, որ ադրբեջանցին Հայաստան չի մտնի․ ո՞ր դ

Հոկտեմբեր 8, 2026

Իշխանության տարբեր տրամաչափի գործիչներ, պաշտոնյաներ կամ ներկայացուցիչներ վստահեցնում են, որ եթե սահմանազատված պետական սահման ունենանք, չեն լինի սահմանահատումներ կամ Շաքիի դեպքի կրկնություններ:

Սա բավականին թույլ հիմնավորում է, հատկապես, երբ սրան հակադրվող դրվագներն առավել «ուժեղ» են:

2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից և նոյեմբերյան եռակողմ հայտարարության ստորագրումից մոտ մեկ ամիս հետո Սյունիքից հայկական զորքը Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշմամբ հետ էր քաշվել, և Գորիս-Դավիթ Բեկ, Կապան-Ճակատեն ճանապարհների վերահսկողությունը հանձնվել էր Ադրբեջանին: Սա այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի 1-ին կետի համաձայն՝ կողմերը պետք է կանգ առնեին 44-օրյա պատերազմից հետո իրենց զբաղեցրած դիրքերում:

Այսինքն, այդ ժամանակ Սյունիքում առնվազն տեղի են ունեցել միակողմանի տեղորոշման/դիրքերի ճշգրտման աշխատանքներ, եթե չասենք՝ այստեղ կան նաև սահմանազատման դրվագներ:

Կարդացեք նաև

  • ՔՊ-ն կզբաղվի գերեզմանափորությամբ. նոր պահանջներ Բաքվից  
  • Բրիտանական ընկերությունները ցանկանում են ներդրումներ անել Ղարաբաղում
  • «Լրիվ սարքել են «Do you speak English» վիճակ, սրանք գյուղացու լեզուն չեն հասկանում. Այ մարդ, թող սիրեն իրար, գուրգուրեն, մենք չենք խանգարելու». Գևորգ Ավագյան

2020 թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իր հաղորդագրության մեջ նշել է հետևյալը.

«Մարտական հերթապահության իրականացման նպատակով՝ նոյեմբերի 27-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերի հստակեցում:

Պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումը տևական, համալիր գործընթացներ են, որոնք իրականացվում են պետությունների միջև ձևավորվող համատեղ միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից՝ միջպետական բանակցությունների ճանապարհով, որի արդյունքում կնքվում է համապատասխան միջազգային փաստաթուղթ»:

Բայց դիրքային կամ սահմանային այս ճշգրտումներից հետո հենց Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում միջադեպեր են եղել հայերի և ադրբեջանցիների միջև։

Հետո արդեն տեղի ունեցան 2021-2022 թվականների ադրբեջանական ներխուժումները ՀՀ ինքնիշխան տարածք՝ Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի ուղղություններով, և թեև սա ներկայացվում էր Բաքվի կողմից սահմանային ճշգրտումների քողի ներքո, սակայն, ինչպես օրերս գրել ենք, Ալիևը խոստովանել է, թե առաջին հերթին ինչի համար էին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած գործընթացները և ռազմական բախումները:

Եվ թեև մենք հայտնել ենք, որ սեպտեմբերյան ագրեսիայի օրերին ԱԱԾ սահմանապահների ուղղությամբ ադրբեջանական ոչ մի կրակոց չի եղել, ինչը մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հաստատել է նաև ՀՀ ԱԱԾ-ն, սակայն սա չի նշանակում, որ հետագայում ՀՀ սահմանապահները չեն թիրախավորվել, կրակոցներ չեն եղել, իհարկե՝ եղել են: 2023 թվականի հունիսին Սյունիքի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կրակոցից սահմանապահ ծառայության զինծառայող էր վիրավորվել: 

Ավելին, 2023 թվականի հունիսի 15-ին, առավոտյան 10:08-ին Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցը գրել էր, որ՝ «Ադրբեջանը նոր սադրանք է իրականացրել Լաչինի միջանցքի մուտքի մոտ. փորձել են Հայաստանի տարածքում բարձրացնել Ադրբեջանի դրոշը»։

«Ի պատասխան սադրանքները դադարեցնելու մասին հայկական զինուժի զգուշացումներին՝ ադրբեջանցի զինծառայողները կրակ են բացել, որին հետևել են հայկական զինված ուժերի պատասխան գործողությունները»,- հայտնել էր «Հայկական ժամանակը»:

Այս հրապարակումից հետո ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով.

«Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով:

Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է»:

Այլ հարց է, որ, ինչպես կանխատեսել էինք, հայկական կողմի պատասխան գործողությունները, թերևս, քաղաքական որոշակի հաշվարկի արդյունք էին: Այսինքն, Հակարիի կամրջի եզրին Փաշինյանի «ստուգողական կրակոցն» անհետևանք չի մնացել: Բայց սրա մասին խոսել ենք, տվյալ դեպքում խնդիրն այլ է:

Այս համատեքստում հարկ է մի քանի կարևոր հայտարարություն հիշեցնել:

2023 թվականի օգոստոսին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ, մասնավորապես, հայտարարել էր. 

«Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն, ի՞նչ տարածքների հարց է բարձրացնում Ադրբեջանը սահմանի տարբեր հատվածներում: Եթե նման հարց բարձրացվում է, ուրեմն սահմանները որոշված են, իսկ այդ սահմանի գծից զորքերի հայելային հետքաշման Հայաստանի առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ:

Իսկ սահմանների սահմանազատումը և սահմանագծումը ոչ թե սահմանի բացակայության մասին է վկայում, այլ հակառակը՝ որոշված, այսինքն՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած վարչական սահմանագծերի վերահաստատման և հողի վրա դրանց արտացոլման գործընթացն է՝ որպես պետական սահման»:

Սա ասվել էր՝ ի պատասխան Բաքվից հնչող այն պնդմանը, թե «միջազգայնորեն ճանաչված սահման հասկացությունը կիրառելի է այն պարագայում, երբ հարևան պետությունները դեմարկացիայի են ենթարկում իրենց սահմանները, որից հետո ստորագրում են համապատասխան փաստաթուղթ, որը նշանակում է՝ այդ սահմանը ճանաչելի է երկու պետությունների կողմից»:

«Եթե նման պրոցես գոյություն չունի, ապա միջազգայնորեն ճանաչված սահման հասկացությունը չի կարող օգտագործվել այս կամ այն պետության դեպքում, որոնք ունեն չավարտված գործընթացներ՝ այս խնդրի հետ կապված»,- մասնավորապես, շեշտել էր Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը՝ հավելելով, որ Ալմա Աթայի հռչակագրում ամրագրված չէ այս կամ այն սահմանի որևէ կոորդինատ:

Իսկ Փաշինյանի միտքն ավելի ուշ կրկնել էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով.

«Սահմանը եթե սահմանազատված չէ, չի նշանակում, որ սահման չկա: Նույնիսկ ձևակերպման մեջ է պատասխանը՝ սահմանի սահմանազատում, այսինքն՝ այդ սահմանը կա, որ հետո դա սահմանազատում են: ՀՀ-ն և Ադրբեջանն ունեն պետական սահման, նրանք այդ սահմանը ճանաչել են դեռևս 1991 թվականին, ի թիվս 11 այլ նախկին խորհրդային պետությունների, և նրանք պայմանավորվել են, որ նախկին խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միջև վարչական սահմաններն այժմ ճանաչվում են որպես նորանկախ պետությունների միջև սահմաններ»:

Այսինքն, իշխանություններն այսօր հերքում են իրենց իսկ պնդումները, որ պետք չէ ֆիքսված սահմանը թիրախավորել, կամ՝ հատել: Իսկ եթե իշխանության ներկայացուցիչները կփորձեն, ամեն դեպքում, շարունակել սահմանազատման գործընթացի հետ կապել ադրբեջանական խախտումների լինել-չլինելու հարցը, ապա ունեցել ենք դեպք, երբ Տավուշի սահմանազատված հատվածում կրակոց է հնչել, այստեղ քանակն էական չէ, կանխվել են նաև զարգացման հնարավորություն ունեցող միջադեպեր:

Բայց սա էլ մի կողմ դնենք, աշխարհում չկա մի դեպք, որ պետական սահմանի խախտումներ չլինեն:

Սա Շաքիի դեպքի համատեքստում իշխանությունները պարբերաբար հիշում էին, այդ դեպքում՝ ով ասաց, որ չի հատվելու նաև սահմանազատված պետական սահմանը:

Կամ՝ ով է ասել, որ ադրբեջանցի զինվորը չի կարող մտնել ՀՀ տարածք՝ այդ սահմանը շրջանցելով, հատկապես, երբ Ադրբեջանի վերահսկողության տակ են գտնվում ՀՀ ռազմավարական նշանակության բարձունքները, և ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները պարբերաբար լեռնային պայմաններում զորավարժությունների են մասնակցում՝ հարձակողական դրվագներով, դեռ չենք ասում բնակավայրերի գրավման սցենարները: Դեռ չենք խոսում Ադրբեջանի սահմանապահների զինվածության մակարդակի և պատերազմական փորձի մասին:

Եթե առնվազն մեր բարձունքները վերադարձվեն հայկական վերահսկողությանը, այդ դեպքում գոնե կարող է Փաշինյանի թիմը պնդել, թե սահմանազատված պետական սահմանը երաշխիք է, որ չենք ունենա ադրբեջանցի «հյուրեր», որոնք հանցագործություն կգործեն ՀՀ տարածքում և ՀՀ քաղաքացու նկատմամբ:

Այսինքն՝ հարցը ոչ թե սահմանազատման անհրաժեշտության կամ դրա օգտակարության մասին է, այլ այն պնդման, թե սահմանազատված պետական սահմանն ինքնին կբացառի դրա խախտումը։ Մինչդեռ սահմանը կարող է իրավականորեն հստակ լինել, իսկ դրա խախտման փորձը՝ միանգամայն հնարավոր։ Հետևաբար՝ «սահմանազատված սահման՝ և ադրբեջանցին այլևս չի մտնի Հայաստան» թեզն անվտանգության երաշխիք չէ, եթե դրա կողքին չկա այն պարզ պատասխանը, թե ո՞վ և ինչպե՞ս է կանխելու այդ մուտքը։ Արդյո՞ք համապատասխան կառույցները, այդ թվում՝ Փաշինյանին ուղիղ ենթակա ԱԱԾ-ն և սահմանապահ զորքերը, անհրաժեշտության դեպքում կկարողանան կանխել նման ներթափանցումը:

Հատկապես, երբ սահմանազատված հատվածում սահմանապահների ծառայությունն իրականացվում է սահմանափակված սպառազինությամբ, և այս միտումը պահպանվելու է:

Հ.Գ. Ի դեպ, արդեն մի քանի տարի է՝ Ադրբեջանի ցամաքային սահմանը փակ է հարևանների հետ, և դրա ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի հունվար: Եվ չի բացառվում, որ դարձյալ երկարաձգվի, քանի որ իրական խնդիրը կապված է նաև տարածաշրջանում կոնֆլիկտային իրավիճակի հետ, և ոչ միայն COVID վարակի տարածմամբ, ինչի մասին պաշտոնապես նշվում է:

—

Մերձավոր Արևելք. կօգտվի՞ արդյոք Իրանն Իրաքից ամերիկյան ուժերի դուրսբերման հետ

Հոկտեմբեր 8, 2026

Սեպտեմբերի 30-ին Իրաքից ամերիկյան զորքերի վերջնական դուրսբերումը 12 տարի տևած «Անսասան վճռականություն» գործողությունից հետո դրական էմոցիաներ է առաջացրել ոչ միայն Բաղդադում, այլև Թեհրանում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Իսմայիլ Քաանին զորքերի դուրսբերումն անվանել է «նվաստացուցիչ վտարում»՝ հայտարարելով, որ հենց իրաքյան զինված կազմավորումներն են ստիպել Վաշինգտոնին հեռանալ։

Հոկտեմբերի 1-ին Թեհրանում ելույթ ունենալով լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման զոհված առաջնորդ Հասան Նասրալլայի հիշատակին նվիրված միջոցառմանը՝ Քաանին ընդգծել է, որ մնացած ամերիկյան ներկայությունը ևս կվերանա:

«Ամերիկային անհրաժեշտ է վտարել Իրաքից՝ ինչպես նրա երկրից, այնպես էլ՝ նրա երկնքից»,- նրա խոսքը մեջբերում է Tasnim լրատվական գործակալությունը:

Կառավարամետ Iran թերթը զորքերի դուրսբերումն անվանել է «տարածաշրջանում ամերիկյան ներկայության ավարտի սկիզբ», իսկ խիստ պահպանողական ուղղվածության Vatan-e Emrooz թերթն այն ներկայացրել է որպես «Բաղդադի գողի վտարում»՝ հասցեագրելով «Հազար ու մի գիշեր» հեքիաթների ժողովածուի կերպարին: Իրաքի իրավիճակը համեմատելով Եմենի և Պարսից ծոցի հետ՝ Քաանին արաբական պետություններին կոչ է արել հրաժարվել Վաշինգտոնից ունեցած կախվածությունից։

Կարդացեք նաև

  • Փաշինյանն ինչո՞ւ է ուզում Երկաթուղին տալ Ղազախստանին․ ինչո՞ւ է Ալիևը շտապում. Վահե Դավթյան
  • Բազմավեկտոր շահեր և կուլիսային դիվանագիտություն. Ինչո՞ւ է ուշագրավ ԱՊՀ հոբելյանական հավաքը Փաշինյանի, Պուտինի, Ալիևի, Տոկաևի և այլոց մասնակցությամբ
  • Դամասկոսը կշռադատում է զորք ուղարկել Եմեն՝ հուսիների դեմ

Թեհրանն ամերիկյան ռազմական առաքելության ավարտը դիտարկում է ոչ միայն՝ որպես հարևան երկրի ինքնիշխանության հարց, այլ ավելի խոր տարածաշրջանային դիմակայության մաս, որի ընթացքում Միացյալ Նահանգները մշտական ճնշման էր ենթարկվում Իրանի և նրա դաշնակից զինված խմբավորումների կողմից, գրում է Al-Monitor-ը:

«Մռնչացող առյուծ» գործողության մեկնարկից ի վեր իսրայելցիներն ու ամերիկացիները հատկապես ակտիվ ջանքեր են գործադրում՝ ձգտելով ջախջախել իրանամետ «դիմադրության առանցքը», և այս համատեքստում Իրաքը հատուկ նշանակություն է ստանում. Թեհրանի ազդեցությունն այստեղ նախկինի պես խորապես արմատավորված է՝ նույնիսկ այն դեպքում, երբ նրա տարածաշրջանային ռազմավարության մյուս բաղադրիչներին աջակցելը գնալով դժվարանում է։

Այնուամենայնիվ, զինվորականների իրական հեռացումը պարտադիր չէ, որ նշանակի ամերիկյան ազդեցության անհետացում, կարծում է արևմտյան պարբերականը։ Վաշինգտոնն ու Բաղդադը պայմանավորվել են վերափոխել հարաբերությունները ռազմական ոլորտում։ Բացի այդ, Սպիտակ տունը պահպանում է ազդեցության զգալի տնտեսական լծակներ միջազգային ֆինանսական կազմակերպությունների միջոցով:

Բաղդադում կառավարության նավթային եկամուտները դեռևս կապված են Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկում բացված հաշվի հետ, ինչը Վաշինգտոնին էական ազդեցություն է տալիս դոլարի հասանելիության և միջազգային հաշվարկների իրականացման վրա: Նավթին բաժին է ընկնում Իրաքի պետական բյուջեի եկամուտների մոտ 90 տոկոսը։ Հենց այդ պատճառով էլ Քաանիի պահանջը՝ հեռացնել Ամերիկան իրաքյան «հողից և երկնքից», դրա իրագործման դեպքում անխուսափելիորեն կանդրադառնա ոչ միայն զուտ ռազմական բնույթի հարցերի շրջանակի վրա։

Իրաքն ավանդաբար ծառայում է որպես «կամուրջ» Իրանի և արաբական աշխարհի միջև, ինչպես նաև Վաշինգտոնի հետ Իսլամական Հանրապետության մրցակցության առանցքային թատերաբեմ: Տիգրիսի և Եփրատի ափեր ամերիկյան ներխուժումից և «Անսասան վճռականություն» գործողության մեկնարկից հետո իրանամետ զինված խմբավորումները ձեռք բերեցին զգալի ռազմական, քաղաքական և տնտեսական ազդեցություն:

Առավել խոշոր կազմավորումների հնարավորությունները համադրելի են Բաղդադի կառավարության առանձին ուժային կառույցների հետ։ ԱՄՆ-ի հեռանալը վերացնում է առավել ակնհայտ ռազմական հակակշիռն այդ խմբավորումներին, ինչը հատկապես էական է շարունակվող դիմակայության համատեքստում։

Իրաքի վարչապետ, խոշոր գործարար Ալի ալ-Զաիդին փորձել է հասնել ազդեցիկ զինված կազմավորումների զինաթափմանը և նրանց՝ պետական վերահսկողության տակ անցնելուն։ Ի սկզբանե ամերիկյան զորքերի դուրսբերման ժամկետը՝ սեպտեմբերի 30-ը, կապված էր այդ խմբերի զինաթափման ջանքերի հետ։

Օգոստոսի 17-ին հատուկ նշանակության ուժերը, որոնք ուղղակիորեն ենթարկվում են վարչապետին, ձերբակալել են Իրանի հետ կապված «Հարակաթ ան-Նուջաբա» խմբավորման հետախուզության պետին, որին ԱՄՆ-ը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել՝ մեղադրելով ամերիկյան օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումներին մասնակցության մեջ։ 48 ժամ տևած ձերբակալությունը հրահրել է խմբավորման կողմից վրեժխնդրության սպառնալիքներ և դրդել է միջամտել բարձրաստիճան շիա գործիչներին, որոնք փորձել են նվազեցնել լարվածությունը։ Մեկ շաբաթ անց Իրաքի հատուկջոկատայինները ձերբակալել են չորս աշխարհազորայինների, այդ թվում՝ տեղի հրամանատարին՝ հակաամերիկյան գործունեության մեղադրանքներով։

Իրենց հերթին՝ «Հարակաթ ան-Նուջաբա» խմբավորման և շիա համայնքի ներկայացուցիչները նախազգուշացրել են, որ աշխարհազորայինների դեմ կոշտ միջոցները զինաթափումն անհնարին կդարձնեն և կարող են անկայունության հանգեցնել։ Նրանց խոսքով՝ խոսք չի կարող լինել զենքի հանձնման մասին այն ժամանակ, երբ իրենք աջակցում են Թեհրանին ԱՄՆ-ի դեմ պատերազմում։

Նույն ամսվա ընթացքում «Քաթայիբ Հըզբոլլահ»-ի՝ ամենաազդեցիկ աշխարհազորայինները հանդես եկան հայտարարությամբ, որում քննադատեցին Զաիդիին և պայմաններ առաջադրեցին երկխոսության համար՝ ներառյալ երաշխիքներ, որ ամերիկյան զորքերը երբեք չեն վերադառնա, ինչպես նաև միջոցներ, որոնք կփրկեն Իրաքն ԱՄՆ-ի ցանկացած ազդեցությունից քաղաքական և տնտեսական որոշումների կայացման վրա։

Վերոնշյալ և մի շարք այլ կազմավորումներ մտնում են «Իրաքում իսլամական դիմադրության» կազմի մեջ՝ հովանոցային խումբ, որը միավորում է մոտ 10 արմատական շիա զինված խմբավորումներ՝ մոտ 50 հազար մարտիկներով, որոնք ունեն մեծ հեռահարության հրթիռներ, անօդաչու սարքեր և զենիթային կայանքներ։ Ընդ որում, շիական կազմավորումները միասնական դաշինք չեն կազմում, կողմնորոշվում են տարբեր ուժերի վրա, և ոչ բոլորն են կապված Թեհրանի հետ։

Նախկինում աշխարհազորայինները նույնպես հրաժարվում էին հանձնել զենքը՝ հայտարարելով, որ չեն կարող դա անել, քանի դեռ Իրաքում գտնվում են ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերը: Սեպտեմբերի 21-ին ալ-Զաիդին զինաթափման ժամկետը երկարացրել է մինչև 2027 թվականի հունիսի վերջ, սակայն որևէ վստահություն չկա, որ այդ ժամկետն էլ չի հետաձգվի։ Գործընթացի ձգձգման կամ ձախողման դեպքում հավանական ռիսկերի մասին են վկայում նաև թուրք հեղինակները՝ ակնարկելով Իրաքի հյուսիսում գտնվող Բաշիքայի ռազմակայանը Բաղդադի կառավարությանը հանձնելու գործընթացում առկա դժվարությունների մասին։

Տասնամյակներ շարունակ Իրանը փորձել է ամրապնդել իր ազդեցությունը հարևան երկրում՝ քաղաքական կուսակցությունների, կրոնական ցանցերի, առևտրի, էներգետիկ կապերի և զինված խմբավորումների միջոցով։ Ամերիկյան զորքերի դուրսբերումը պոտենցիալ կերպով ուժեղացնում է այս համակարգը, բայց միևնույն ժամանակ արդիականացնում է դրա ներքին հակասությունները։ Ազգայնական տրամադրված իրաքցիները ողջունում են ամերիկյան ռազմական ներկայության դադարեցումը՝ այն ընկալելով որպես ինքնիշխանության վերականգնում, ինչը չպետք է ավտոմատ կերպով հավասարեցվի իրանական ազդեցությանն աջակցելուն։

Թեհրանը ձգտում է բարեկամ կառավարություն և ուժեղ դաշնակիցներ ունենալ Բաղդադում, սակայն շահագրգռված է խուսափել Իրաքում անկայունությունից, որը կարող է երկիրը վերածել անվտանգության սպառնալիքների աղբյուրի կամ նոր արտաքին միջամտության առիթ ստեղծել։

Եվս մեկ բարդացնող գործոն է մնում արմատական ահաբեկչական խմբավորումների՝ այդ թվում՝ «Իսլամական պետության» գործունեությունը։ Եթե Բաղդադի իշխանությունները չկարողանան զսպել ահաբեկչական հարձակումներն առանց հետախուզական տվյալների, հսկողության միջոցների և այլ հնարավորությունների, որոնք նախկինում տրամադրում էր ԱՄՆ-ը, Թեհրանը կարող է բախվել իրաքյան պետության թուլացման հետ. դա կնշանակի պոտենցիալ անկայունություն, որը նրանք ստիպված կլինեն այս կամ այն կերպ հաղթահարել, այլ ոչ թե պարզապես օգտագործել իրենց օգտին։

ԱՄՆ-ի հեռանալը Թեհրանին ավելի մեծ հնարավորություններ է տալիս ընդլայնելու իր ներկայությունը, սակայն գործողությունների լիակատար ազատություն չի տալիս։ Վաշինգտոնը պահպանում է ֆինանսական և դիվանագիտական գործիքները, իսկ Պարսից ծոցի սուննի միապետությունները շարունակում են ակտիվորեն մասնակցել Իրաքի գործերին:

Եթե Իրանը կարողանա օգնել պահպանել իր բարեկամ քաղաքական կարգը հարևան երկրում, պահել իր զինված գործընկերներին քաղաքական, այլ ոչ թե ռազմական դիմակայության շրջանակներում՝ թույլ չտալով Իրաքի վերածումն ամերիկյան ռազմական ճնշումների վերսկսման հարթակի, ապա «Անսասան վճռականություն» գործողության ավարտը կարող է նշանակալից ռազմավարական ձեռքբերում լինել Թեհրանի համար պատերազմից հետո։

Միևնույն ժամանակ, եթե տեղական խմբավորումների միջև մրցակցությունն ուժեղանա, զինված խմբավորումների զինաթափումը կարող է առճակատում հրահրել ԱՄՆ-ի հեռանալուց հետո, և այդ ժամանակ նույն վակուումը կարող է Իրանի համար վերածվել խնդիրների լրացուցիչ աղբյուրի: Պետք է ենթադրել, որ հենց նման սցենարի կձգտեն Մերձավոր Արևելքում Իսլամական Հանրապետության ընդդիմախոսները։

Ալեքսանդր Գրիգորև

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի




—

Շնորհավորում եմ․ մեր ինքնիշխանությունը հասել է այն վիճակի, որ ադրբեջանցի զինվ

Հոկտեմբեր 8, 2026

«Ռոբերտ Քոչարյանն էլ է հանցագործ, ադրբեջանցի զինվորն էլ է հանցագործ, Գագիկ Ծառուկյանն էլ է հանցագործ, ադրբեջանցի զինվորն էլ է հանցագործ, Սամվել Կարապետյանն էլ է հանցագործ, ադրբեջանցին էլ է հանցագործ, Գագիկ Խաչատրյանն էլ է հանցագործ, ադրբեջանցին էլ է հանցագործ»,- այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն արել է այսօր՝ Կառավարության հերթական ճեպազրույցից հետո՝ խոսելով Շաքի գյուղում արձանագրված աղմկահարույց դրվագի մասին։

Իսկ նախօրեին Ազգային ժողովում Փաշինյանն էլ ավելի հետաքրքիր մոտեցում ցուցաբերեց՝ նկատելով, թե բնակչուհին ադրբեջանցուն իր տանը հայտնաբերելուց հետո պետք է ոչ թե դիմեր ինչ-որ գործողությունների, այլ ահազանգեր ու սպասեր իրավապահներին, նրանց պրոֆեսիոնալ գործողություններին:

Հիշեցնենք՝ խոսքը նույն ադրբեջանցի զինծառայողի մասին է, որը Սյունիքի Շաքի գյուղում ՀՀ քաղաքացու վրա է կրակել նրա երեխաների աչքի առաջ։

168․am-ը Փաշինյանի այս հայտարարությունների, զուգահեռների մասին հարցադրումներ ուղղեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցին։

Կարդացեք նաև

  • ՔՊ-ն կզբաղվի գերեզմանափորությամբ. նոր պահանջներ Բաքվից  
  • Բրիտանական ընկերությունները ցանկանում են ներդրումներ անել Ղարաբաղում
  • «Լրիվ սարքել են «Do you speak English» վիճակ, սրանք գյուղացու լեզուն չեն հասկանում. Այ մարդ, թող սիրեն իրար, գուրգուրեն, մենք չենք խանգարելու». Գևորգ Ավագյան

Ի պատասխան՝ նա նշեց․ «Նախ, ինձ մոտ տարակուսանք առաջացրեց «դասալիք» բառն օգտագործելը, որ սկզբից էլ օգտագործվեց իշխանության տարբեր հարթակներից․ նա «դասալիք» է Ադրբեջանի համար, իսկ մեզ համար՝ դասալիք չէ, այլ զինված անձ, որն ապօրինի հատել է սահմանը՝ հավելյալ մյուս հանցագործությունները, որ կատարել է։ Ու այս իմաստով ես դեռ սկզբից էլ կասկածներ ունեի՝ որքանով են ադեկվատ մեր իշխանությունների գնահատականները։ Այլ բան, անկեղծ ասած, չէր սպասվում։

Եվ հիմա, երբ փաստորեն հավասարության նշան է դրվել, սա նշանակո՞ւմ է, որ Նիկոլ Փաշինյանը մեր ինքնիշխանության վերաբերյալ կասկածներ ունի, որովհետև, եթե սահմանից ապօրինի անցած զինված մարդը, ուրիշ երկրի զինվորը նույն հանցագործն է, ինչ երկրի ներսում որևէ մեկ անձ, ես բան չունեմ ասելու Նիկոլ Փաշինյանին։ Շնորհավորում եմ․ մեր ինքնիշխանությունը հասել է այն վիճակի, որ ադրբեջանցի զինվորն այլևս Նիկոլ Փաշինյանի թիմի համար դասալիք է և հավասար է մնացած բոլոր մարդկանց, ովքեր ինչ-որ գործողություններում են մեղադրվում»։

Նինա Կարապետյանցն անդրադարձավ նաև հիշատակված անձանց՝ առանց դատարանների վճիռների՝ Փաշինյանի կողմից հանցագործ «որակում»-ը տալու դրվագին՝ նկատելով, որ իշխանության թիվ մեկ խոսափողը վաղուց է այդ սահմանազանցումը կատարել։

«Նիկոլ Փաշինյանը գիտակցված և հետևողականորեն խախտում է Սահմանադրությունը, և եթե մենք ունենայինք Գլխավոր դատախազություն, շատ վաղուց, բազմաթիվ դեպքերով, իրադարձություններով, խոսույթներով քրեական գործեր հարուցված կլինեին Նիկոլ Փաշինյանի դեմ՝ սկսած եկեղեցու դեմ պայքարից, վերջացրած տարբեր մարդկանց անմեղության կանխավարկածը խախտելու դրվագով։

Բայց Նիկոլ Փաշինյանի համար դա նորմալ է․ մարդ ասում է՝ կառավարությունը ես եմ, օրենքը ես եմ, որոշողը ես եմ»։

Ամեն դեպքում, իրավապաշտպանը նկատեց՝ ԵԽԽՎ վերջին զեկույցը շատ մարդկանց համար է խոսելու պատճառ դարձել, ու Փաշինյանի, նրա թիմի սխալները սկսել են անգամ նկատել նրանք, ովքեր երկար ժամանակ նախընտրել են լռել։

Հիշեցնենք՝ ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը, որը, ըստ պաշտոնական Բաքվի, ինքնակամ լքել է Լաչինի զորամասը, հատել էր Հայաստանի հետ սահմանն ու մտել Սյունիքի մարզի Շաքի գյուղի տներից մեկը: Տանտիրուհին իր երկու անչափահաս երեխաներին զինվորից պաշտպանելիս ոտքի ծանր հրազենային վիրավորում էր ստացել, կորցրել ձեռքի մատները, ադրբեջանցի զինվորը հոկտեմբերի 1-ին ձերբակալվել է:

Հոկտեմբերի 2-ին նա կալանավորվել է սահմանն ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով, Ադրբեջանում նրան մեղադրում են դասալքության համար:

Փաշինյանն ավելի վաղ բացառել էր նաև դիվերսիայի հնարավորությունը՝ իբրև հիմնավորում նշելով, թե ադրբեջանցին ձերբակալվելիս չի դիմադրել, նրա ավտոմատի պահունակն էլ ամբողջական է եղել:

—

Բազմավեկտոր շահեր և կուլիսային դիվանագիտություն. Ինչո՞ւ է ուշագրավ ԱՊՀ հոբելյ

Հոկտեմբեր 8, 2026

Հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանի «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում (Թուրքմենբաշի քաղաքի մոտ) մեկնարկում է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) պետությունների ղեկավարների խորհրդի 27-րդ հոբելյանական գագաթնաժողովը, որը նվիրված է կազմակերպության 35-ամյակին։

Միջոցառմանը մասնակցելու են ԱՊՀ 9 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը, Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Լուկաշենկոն, ինչպես նաև Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի ղեկավարները: Այս տարվա գագաթնաժողովն առանձնահատուկ է նաև նրանով, որ պատմության մեջ առաջին անգամ ընդլայնված կազմով նիստին որպես հյուր հրավիրվել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ գործարկելով «ԱՊՀ+» ձևաչափը։

Բացի այդ, նախատեսված են մի շարք առանցքային երկկողմ հանդիպումներ. հոկտեմբերի 8-ին Վլադիմիր Պուտինն առանձնազրույց է անցկացրել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ, իսկ հոկտեմբերի 9-ին նախատեսված է նրա հանդիպումն Իրանի նախագահի հետ:

Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ առանձին պաշտոնական հանդիպումներ, ըստ անդրադարձերի, չի ունենա,  սակայն  բացառել աշխատանքային շփումները գագաթնաժողովի կուլիսներում հնարավոր չէ։

Կարդացեք նաև

  • Փաշինյանն ինչո՞ւ է ուզում Երկաթուղին տալ Ղազախստանին․ ինչո՞ւ է Ալիևը շտապում. Վահե Դավթյան
  • Մերձավոր Արևելք. կօգտվի՞ արդյոք Իրանն Իրաքից ամերիկյան ուժերի դուրսբերման հետևանքներից
  • Թուրքմենստանից մինչև Մոսկվա. ինչո՞ւ Փաշինյան-Պուտին հանդիպում չի նախատեսվում Թուրքմենստանում, և ի՞նչ է նախապատրաստում Կրեմլը

Տարիներ շարունակ ԱՊՀ-ն հաճախ որակվել է՝ որպես պարզապես խորհրդանշական կառույց՝ հետխորհրդային տարածքում ինստիտուցիոնալ թույլ կշռի և անդամ երկրների միջև առկա խոր հակասությունների պատճառով: Թվում էր, թե ինտեգրման առավել գործուն մեխանիզմների՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի կամ երկկողմ այլ դաշինքների ձևավորմամբ ԱՊՀ-ն սպառել է իրեն: Սակայն գլոբալ տուրբուլենտության, Արևմուտքի և Ռուսաստանի միջև անդունդի խորացման և նոր աշխարհակարգի ձևավորման ներկա փուլում այսպիսի բազմակողմ հարթակները  կարծես նոր շունչ ու նշանակություն են ստանում:

Չնայած անդամ երկրների արտաքին քաղաքական ուղեգծերի արմատական տարբերություններին ու բազմավեկտոր ձգտումներին՝ ԱՊՀ-ն շարունակում է մնալ այն եզակի լայն ինստիտուցիոնալ հարթակը, որը ձևական կամ բովանդակային մակարդակով միավորում է հետխորհրդային պետություններին: Այս համատեքստում չափազանց ուշագրավ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օրերս արած հայտարարությունը, որով նա ժամանակակից աշխարհում որպես միակ գերտերություններ ճանաչեց միայն Միացյալ Նահանգներին և Չինաստանին՝ ընդգծելով, որ իր երկիրը ռազմավարական գործընկերություն ունի հենց այս երկուսի հետ: Այդուամենայնիվ, Ադրբեջանի մասնակցությունն ԱՊՀ աշխատանքներին ցույց է տալիս իրերի իրական դրությունը. անգամ մեծացող հավակնությունների և աշխարհաքաղաքական նոր ուղղությունների պայմաններում տարածաշրջանային նման հարթակներում ներկա գտնվելու անհրաժեշտությունը շարունակում է  մնալ արդիական:

Ռուսաստանի համար ԱՊՀ-ն, անկախ իր բյուրոկրատական կամ գործառութային սահմանափակումներից, շարունակում է մնալ հիմնական հեգեմոն և ռազմավարական տարածքային հովանոցներից մեկը, որտեղ Մոսկվան կարող է պահպանել իր ազդեցության լծակները: Ավազայի գագաթնաժողովը, որտեղ ներկա են հետխորհրդային տարածքի գրեթե բոլոր առանցքային դերակատարները, Ռուսաստանի համար հնարավորություն է ցույց տալու, որ չնայած ճնշումներին և Արևմուտքի ջանքերին, Մոսկվան շարունակում է մնալ համատեղ անվտանգային, տնտեսական և լոգիստիկ երկխոսությունների առանցքը:

Հայաստանի համար այս գագաթնաժողովը նաև կարևոր նախապատրաստական հարթակ է Մոսկվայում սպասվող առաջիկա բարձր մակարդակի ճակատագրական հայ-ռուսական շփումներին ընդառաջ․ Ավազայի կուլիսային շփումները և ոչ պաշտոնական զրույցները հնարավորություն են ստեղծում հող նախապատրաստելու և մթնոլորտ ձևավորելու հայ-ռուսական երկկողմ օրակարգի հետագա բանակցությունների համար։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի մասնակցությունը՝ որպես հյուր, նշանավորում է ԱՊՀ ձևաչափի որակական փոփոխության հնարավոր միտումը: Սա վկայում է այն մասին, որ կառույցը փորձում է դուրս գալ զուտ «հետխորհրդային» նեղ շրջանակից և կապվել ավելի լայն՝ Եվրասիական Հյուսիս-Հարավ առանցքի հետ (հատկապես հաշվի առնելով Ռուսաստան-Իրան-Կենտրոնական Ասիա տրանսպորտային ու էներգետիկ համագործակցությունը): Նման քայլերը ցույց են տալիս, որ փոփոխվող աշխարհակարգում նման հարթակները կարող են վերածվել այլընտրանքային գլոբալ խաղացողների միջև կապերի խորացման կամրջի:

ԱՊՀ-ն այսօր վաղուց արդեն ինտեգրման խորը գործիք չէ, այլ ավելի շուտ՝ քաղաքական խորհրդակցությունների հարթակ։ Անդամ երկրների արտաքին քաղաքական վեկտորների արմատական տարբերությունները՝ Հայաստանի եվրոպական ուղեգծից մինչև Կենտրոնական Ասիայի բազմավեկտոր խաղը և Բելառուսի ու Ռուսաստանի սերտ դաշնակցությունը, սահմանափակում են կառույցի վերափոխումն ուժեղ գեոպոլիտիկ բլոկի։

Այդուամենայնիվ, Թուրքմենստանում կայացող այս գագաթնաժողովը ցույց է տալիս, որ փոփոխվող աշխարհակարգում նման ձևաչափերը պահանջված են՝ որպես տարածաշրջանային անվտանգության, լոգիստիկ մարտահրավերների քննարկման և Ռուսաստանի համար ազդեցության ոլորտների ֆիքսման հարթակ:

—

«Լրիվ սարքել են «Do you speak English» վիճակ, սրանք գյուղացու լեզուն չեն հասկ

Հոկտեմբեր 8, 2026

Արդեն 6 ամսից ավելի է, ինչ հայկական ապրանքների արտահանման վրա գործում են  Ռուսաստանի սահմանած սանկցիաները՝ հայ արտադրողները չեն կարողանում իրենց արտադրանքը հանել ռուսական շուկա։ Խոսքը վերաբերում է ինչպես պտուղ-բանջարեղենին, այնպես էլ՝ կաթնամթերքին։

Գյումրեցի ֆերմեր, հասարակական գործիչ Գևորգ Ավագյանի գործունեության վրա այս սանկցիաները չեն ազդել, ասում է՝ իր արտադրանքը սեփական ուժերով որտեղ անհրաժեշտ է, այնտեղ էլ ուղարկում է, սակայն իր շրջապատի շատ ֆերմերներ զգում են սանկցիաների թողած հետևանքները։

«Հիմա, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե՝ հայկական արտադրանքը կարող եք արտահանել եվրոպական շուկա, մի բան ասեմ, այդ ծաղկակաղամբը որ արտահանենք եվրոպական շուկա, դրա արժեքն արդեն իսկ պրոբլեմ է։ Ֆերմերները մոլորվել են, ովքեր ռուսական շուկա էին հանում իրենց ապրանքը, եվրոպական շուկայի հետ արդեն իսկ գնի հետ կապված պրոբլեմ ունեն։ Երևի ԵՄ-ն դրամաշնորհներ է խոստացել, դրա համար էլ հպարտորեն ասում են. «Եվրոպա, ապրանքը տանում ենք Եվրոպա»։ Օրինակ, եվրոպական շուկա քանի՞ տոննա կարտոֆիլ է արտահանվել, թող պատասխանեն»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Գևորգ Ավագյանը։

Նրա խոսքով՝ այսօր հայ բնակչի, արտադրողի համար ցորենը խնդիր է՝ դարձել է 60 դրամ, իսկ դիզվառելիքը թանկացել է, դարձել է 14 հազար դրամ, մարդիկ չեն կարողանում իրենց աշնանացանն անել։

Կարդացեք նաև

  • ՔՊ-ն կզբաղվի գերեզմանափորությամբ. նոր պահանջներ Բաքվից  
  • Շնորհավորում եմ․ մեր ինքնիշխանությունը հասել է այն վիճակի, որ ադրբեջանցի զինվորն այլևս Փաշինյանի թիմի համար դասալիք է․ իրավապաշտպան
  • Կառավարության ևս մեկ ներկայացուցիչ այսօր նշանակվեց ՔԿ-ի կարգապահական հանձնաժողովում

«Իշխանությունն իբր մեզ հույս է տալիս, ասում է՝ ամբողջ աշխարհում է թանկացել։ Բա ակցիզային հա՞րկը, հոկտեմբերի 1-ից 20 տոկոսով թանկացել է՝ ծխախոտի, խմիչքի, դիզվառելիքի դեպքում։ Այսինքն՝ նախկինում դիզվառելիքը 600 դրամ էր, հիմա դարձել է 700 դրամ, լրիվ սարքել են «Do you speak English» վիճակ, գյուղացու լեզուն չեն հասկանում սրանք, ոչնչացնում են գյուղատնտեսությունը։

Օրինակ, Շիրակի մարզում մարդկանց դաշտերը վարած չի, աշնանացան չեն կարողանում անել, մենակ մենք ենք վարել, որովհետև դիզվառելիքը մարտ ամսին գնել ենք 6000 դրամով, մենք պահեստավորել էինք։ Հիմա գյուղացուն 14 հազար դրամ որտեղի՞ց, որ դիզվառելիք գնի, իր աշնանացանն անի։ Դե, ընտրություններն էլ անցել են, գյուղացիներն էլ որևէ մեկին պետք չեն։ Այս իշխանության թուրն առջևից ու հետևից կտրում է, այն աստիճանի են հասել, որ մարդկանց թաղման գումարն են արդեն կտրում, տալիս են միայն անապահովներին, փոխարենը՝ բարձրացնում են իրենց ռոճիկները։

Այնպես են անում, որ մարդ ես, եթե վաղը-մյուս օրը Ռուսաստանը գազի գինը բարձրացնի, իրենք վճարունակ լինեն ու հանկարծ չմրսեն իրենց տներում։ Թե շարքային քաղաքացին այդ դեպքում ինչ պետք է անի, իրենք չեն մտածում»,-  հավելեց Գևորգ Ավագյանը։

Ըստ մեր զրուցակցի, եթե քաղաքացին ընտրել է Նիկոլ Փաշինյանին ու այս ամենն իրեն դուր է գալիս, ապա կարող է «վայելել» ստեղծված բարդ իրավիճակը։

Գևորգ Ավագյանի համար նաև անհասկանալի է խորհրդարանական ընդդիմության պահվածքը, նաև այն ընդդիմադիրներինը, որոնք ժողովրդի քվեով ընտրվել են համայնքապետ, սակայն ՔՊ-ն նրանց ապօրինի կերպով հեռացրել է։

«Ծպտունները դուրս չի գալիս, ախր իրենց են հեռացրել՝ իշխանությունից զրկել։ Ախուրյան համայնքում հիմա միայն ՔՊ-ն է։ Ինչ ասեմ՝ մարդկանց վիճակը սոսկալի է, բայց եթե սա իրենց ընտրությունն է, թող «վայելեն», անձամբ ես իմ ապրանքն իրացնելու հետ խնդիր չունեմ, թող մտածեն այն մարդիկ, ովքեր ընտրել են ՔՊ-ին ու այսօր չեն կարողանում իրենց դաշտը գոնե վարել։ Այ մարդ, թող սիրեն իրար, գուրգուրեն, մենք չենք խանգարելու, ինչո՞ւ խանգարենք»,- ընդգծեց Գևորգ Ավագյանը։

—

168: Փաշինյանն ինչո՞ւ է ուզում Երկաթուղին տալ Ղազախստանին․ ինչո՞ւ է Ալիևը շտա

Հոկտեմբեր 8, 2026

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • TRIPP-ն աշխարհաքաղաքական մեծ ավանտյուրա է՝ ավանտյուրա Հարավային Կովկասի համար, ավանտյուրա մի շարք արտաքին դերակատարների համար, ոչ միայն Իրանի, այլ նախ և առաջ՝ Հայաստանի համար։

Նախ նշեմ, որ եթե Միացյալ Նահանգների և Իրանի միջև էսկալացիան հատի որոշակի կարմիր գծեր, ապա, բնականաբար, բոլոր այն ենթակառուցվածքները, որոնցում ներկա կլինի ամերիկյան կապիտալը, դառնալու են լեգիտիմ թիրախներ Իրանի զինված ուժերի համար։ Սա իր հերթին՝ լուրջ ռիսկ է արդեն իսկ Հայաստանի ազգային անվտանգության համար, այսինքն՝ այս հեռանկարը ևս պետք է հաշվի առնենք։

Կարդացեք նաև

  • ՔՊ-ն կզբաղվի գերեզմանափորությամբ. նոր պահանջներ Բաքվից  
  • Բրիտանական ընկերությունները ցանկանում են ներդրումներ անել Ղարաբաղում
  • Բազմավեկտոր շահեր և կուլիսային դիվանագիտություն. Ինչո՞ւ է ուշագրավ ԱՊՀ հոբելյանական հավաքը Փաշինյանի, Պուտինի, Ալիևի, Տոկաևի և այլոց մասնակցությամբ

Երկրորդ. Թեև Ռուսաստանը վերջին 1.5 տարվա ընթացքում մի քանի անգամ խոսել է այն մասին, որ պատրաստ է ինչ-որ ձևաչափով մասնակցել TRIPP-ի շինարարական աշխատանքներին, ինչ-որ մասնակցություն, դերակատարում ունենալ, խորքային մակարդակում, այնուամենայնիվ, ակնհայտ է դառնում, որ TRIPP-ը փաստացի պարալիզացնում է այն տրանսպորտային-լոգիստիկ ճարտարապետությունը, որը տարիներ շարունակ փորձ էր արվում կառուցել։ Խոսքը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մասին է։ 

Մեծ հաշվով՝ տարածաշրջանում այսօր ընթանում է բավականին լուրջ տրանսպորտային մրցակցություն երկու հիմնական տնտեսական պլանավորումների ու տեսլականների միջև՝ «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք»: Եվ այս առումով, եթե Հայաստանում կյանքի կոչվի TRIPP-ը, ապա դրանից ելնելով՝ մեր ամբողջ տրանսպորտային կոնֆիգուրացիան պետք է ադապտացվի «Արևելք-Արևմուտք» լոգիստիկային։ Դրանով իսկ ռուսական գործոնն այստեղ գնալով կարող է նվազել, և սրանով են, կարծում եմ, պայմանավորված նաև «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ ընթացող զարգացումները։

 Երրորդ. Ընդամենը շաբաթներ առաջ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Բրյուսելի սեմինարներից մեկում հանդես գալով՝ հայտարարեց, որ բոլոր այն երկրները, որոնք նպատակ ունեն ինտեգրվելու Եվրոպական միությանը, պետք է վերանայեն իրենց հարաբերությունները MAGA-ի՝ թրամփյան «Make America Great Again» նախաձեռնության և դրա ինստիտուտների հետ։ 

Պարզ է, չէ՞, որ TRIPP-ը MAGA-ի արտաքին քաղաքական և արտաքին տնտեսական կարևոր դրսևորումներից մեկն է, որի ներքո Դոնալդ Թրամփը ձգտում է բավական լուրջ անցում կատարել ԱՄՆ արտաքին քաղաքական ռազմավարության մեջ՝ լիբերալ հեգեմոնից անցնելով պրոտեկցիոնիստական շատ կոշտ խաղացողի դերի։ Եվ TRIPP-ը հենց դրա մասին է. սա մեծ հաշվով այն տնտեսական սուրն է, որը թրամփյան այդ կոշտ պրոտեկցիոնիզմի ներքո ուղղված է հենց Եվրոպական միության դեմ։ Մարթա Կոսի հայտարարությունը հենց դրա մասին է վկայում։

  • Ինչի՞ մասին է խոսքը։ Եվրոպական միությունը Խորհրդային Միության փլուզումից ի վեր բավականին ակտիվորեն իրականացնում էր մի նախագիծ, որը պետք է ապահովեր Եվրոպայի տրանսպորտային կապը Կենտրոնական Ասիայի և ավելի հեռուն՝ նաև Չինաստանի հետ։ Խոսքը «Եվրոպա-Կովկաս-Ասիա» միջազգային տրանսպորտային միջանցքի մասին է (TRACECA- Transport Corridor Europe-Caucasus-Asia), և հենց այս նախաձեռնության ներքո է, որ այսօր որոշակի զարգացում է ստանում «Միջին միջանցքը»՝ իր բոլոր տեխնիկական և տնտեսական խնդիրներով հանդերձ։

Եվ սրա ներքո է, որ Եվրոպական միությունը մի քանի տարի առաջ սահմանեց մի ծրագիր և այսօր դրա շրջանակներում նաև 2.5 միլիարդ եվրո գումար է խոստանում Հայաստանին։ Խոսքը «Գլոբալ դարպասներ» («Global Gateway») նախաձեռնության մասին է, որը մեծ հաշվով ուղղված է եվրասիական տրանսպորտային ճարտարապետությունն այնպես ձևավորելուն, որպեսզի Եվրոպան անխափան, նախ և առաջ՝ ցամաքային ելք ունենա դեպի Կենտրոնական Ասիայի ածխաջրածիններով հարուստ տարածաշրջաններ։ 

2022թ. փետրվարից ի վեր, երբ ռուս-ուկրաինական սրացումներն անցան բոլոր կարմիր գծերը և փաստացի սկսվեցին ռազմական գործողություններ, Եվրոպան գնալով սկսեց կրճատել Ռուսաստանից ներկվող բնական գազի պաշարները։ Սրան զուգահեռ, եթե անդրադառնանք Միացյալ Նահանգների և ԵՄ առևտրատնտեսական դինամիկային, կտեսնենք, որ կտրուկ աճել են ԱՄՆ-ից դեպի Եվրոպա արտահանվող բնական գազի ծավալները։ Եթե խոսենք հստակ թվերով, ապա մինչև 2022 թ., օրինակ, 2021 թվականի դրությամբ՝ ԱՄՆ բնական գազի կշիռը եվրոպական գազի սպառման մեջ կազմում էր մոտ 20%, իսկ 2025 -ին այն արդեն կազմում էր մոտավորապես 60% (խոսքը հեղուկացված բնական գազի մասին է)։ 

Որտեղի՞ց է գալիս հակասությունը։ Թրամփն իրականացնում է բավականին կոշտ, ինչպես ասացի, պրոտեկցիոնիստական տնտեսական քաղաքականություն Եվրոպական միության ուղղությամբ։ Սա չի արտահայտվում բացառապես այն մաքսատուրքերով ու սակագներով, որոնք սահմանում է այսօր Վաշինգտոնը, այլ նաև տարբեր դեմպինգային մեխանիզմներով՝ ամերիկյան ածխաջրածինները եվրոպական շուկայում վաճառելու ուղղությամբ։ Չմոռանանք, որ Թրամփն իր առաջին նախագահության տարիներին հայտարարեց ամերիկյան էներգետիկ դոմինանտության գլոբալ դարաշրջանի մասին, և որպես այդ քաղաքականության կարևորագույն թիրախ՝ սահմանված էր Եվրոպան։ 

Հիմա պատկերացրեք մի իրավիճակ. Եվրոպան հրաժարվում է ռուսական գազից (ի դեպ, 2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է ամբողջությամբ դադարեցնել գազի ներկրումը):

Դրա հետ մեկտեղ՝ ավելանում է ԱՄՆ-ից ներկրվող բնական գազի տեսակարար կշիռը, որը բավականին թանկ է և թույլ չի տալիս եվրոպացիներին հավուր պատշաճի ապահովել տնտեսական զարգացում ու կայունություն։ Սրա մասին, ի դեպ, դեռ մեկ տարի առաջ հայտարարել էր նաև Մակրոնը՝ նշելով, որ այն գնային քաղաքականությունը, որն իրականացնում է  Միացյալ Նահանգները գազի ոլորտում, չի տեղավորվում ԵՄ-ի հետ ռազմավարական համագործակցության և դաշինքի տրամաբանության մեջ։

Բախվելով այսպիսի լուրջ խնդիրների՝ Եվրոպական միությունը, իհարկե, ձգտում է դիվերսիֆիկացնել ներկրումը և որպես կարևորագույն ուղղություն՝ դիտարկում է Կենտրոնական Ասիան, նախ և առաջ՝ Թուրքմենստանն ու Ղազախստանը։ Հենց սրան է միտված, մեծ հաշվով, նաև «Միջին միջանցքը», որը պետք է ապահովի Հարավային գազային միջանցքի (որն անցնում է Վրաստանով, Թուրքիայով, Ադրբեջանով) էական ընդլայնումը, որպեսզի հավուր պատշաճի սնուցվի եվրոպական տնտեսությունը։ 

  • Փաստացի ի՞նչ է անում TRIPP-ը։ Այն ձևավորում է մի այնպիսի կոնֆիգուրացիա, որում ԵՄ-ի համար այդքան անհրաժեշտ «Եվրոպա-Կովկաս-Ասիա» կոմունիկացիոն հարթակում ի հայտ է գալիս նոր խաղացող՝ հանձին ԱՄՆ-ի։ Վերջիններս պարբերաբար հայտարարում են, թե TRIPP-ի միջոցով պետք է դիվերսիֆիկացնել այդ հաղորդակցությունը՝ ապահովելով Վաշինգտոնի ներկայությունը Եվրոպայի և Ասիայի միջև ընթացող երկխոսության տիրույթում։ Իսկ դա, իմ խորին համոզմամբ, բերելու է մի այնպիսի իրավիճակի, երբ ասիական շուկաների հետ հարաբերվելիս Եվրոպական միության ինքնուրույնությունն ու սուբյեկտայնությունն էապես կարող են նվազել։ Վերջին հաշվով՝ TRIPP-ը միտված է ոչ միայն Իրանի կամ Ռուսաստանի դեմ, այլև էապես սահմանափակում է «Եվրոպա-Ասիա» հաղորդակցությունը։

Հաշվի առնելով «Միջին միջանցքի» թողունակության խնդիրները, որոնք պայմանավորված են Կասպից ծովի մակարդակի շարունակական նվազմամբ (մակարդակն ամսական 30-40 սանտիմետրով իջնում է), ինչպես նաև Ղազախստանից դեպի Ադրբեջան և այնուհետև եվրոպական շուկա գնացող մուլտիմոդալ ենթակառուցվածքային կապերի խրթինությամբ՝ մենք տեսնում ենք, որ այս միջանցքի շուրջ ավելի շատ տնտեսական միֆոլոգիա է զարգանում, քան իրականում այդ միջանցքը կարող է ապահովել։

Եվ հաշվի առնելով նաև Հարավային գազային միջանցքի (որը նույն Միջին միջանցքի լոգիստիկայի մեջ տեղավորված գազային հաղորդակցություն է) սահմանափակ թողունակությունը՝ Եվրոպային, իհարկե, անհրաժեշտ է էժան ասիական գազ՝ սեփական տնտեսությունն ու արդյունաբերությունը ռեանիմացնելու նպատակով։ 

  • Թրամփի ներկայությունն այս լոգիստիկայում փաստացի հող է պարարտացնում ոչ թե պարզապես հաղորդակցության մեջ ներկայություն ապահովելու, այլ Եվրոպա-Ասիա էներգատրանսպորտային հաղորդակցության նկատմամբ փաստացի վերահսկողություն սահմանելու համար։ Դրանով իսկ որոշակի արտոնյալ պայմաններ են ապահովվում սեփական գազատրանսպորտային ընկերությունների համար, որոնք այս վերջին տարիների ընթացքում շատ ակտիվորեն աշխատում են եվրոպական ուղղությամբ։ 
  • Արդյոք TRIPP-ը հիմքում իսրայելակա՞ն պրոյեկտ է, թե՞ վաշինգտոնյան է։

Ես չէի տարանջատի ամերիկյանն ու իսրայելականը, որովհետև բոլորիս քաջ հայտնի է այն հսկայական ազդեցությունը, որն ունեն իսրայելական էթնիկ և ոչ էթնիկ լոբբիստական խմբերը Միացյալ Նահանգներում՝ թե՛ Կոնգրեսում, թե՛ Սպիտակ տանը։ Հաշվի առնելով Իսրայելի և ԱՄՆ-ի միջև առկա երկարաժամկետ ռազմավարական փոխգործակցությունն ու դաշնակցային հարաբերությունները, որոնք չեն սահմանափակվում միջպետական կապերով, այլ ունեն նաև կորպորատիվ և էլիտար դրսևորումներ, չէի ցանկանա տարանջատել դրանք։

Երկրորդ՝ իհարկե, TRIPP-ի ձևավորումը, մեծ հաշվով, բխում է Իսրայելի շահերից։ Ինչո՞ւ, որովհետև եթե դիտարկենք իրանական չափման մեջ և համադրենք վերջին տարիներին Իսրայելի նախաձեռնած մի քանի տրանսպորտային նախագծեր, ստացվում է, որ TRIPP-ը, մեծ հաշվով, ուղղված է նաև Իրանի շուրջ աշխարհաքաղաքական օղակի շարունակական սեղմմանը։ 

Ո՞ր նախագծերի մասին է խոսքը։ Երբ պարզապես նայում ենք քարտեզին և պատկերացնում ենք TRIPP-ը, դրան զուգահեռ տեսնում ենք, օրինակ, Թել Ավիվի կողմից առաջ մղվող «Դավթի միջանցք» կամ «Բեն-Գուրիոնի միջանցք» նախագծերը։ Մենք տեսնում ենք, որ վերջնական ռազմավարական նպատակն Իրանի շուրջ նման տրանսպորտային օղակ ստեղծելն է՝ դրանով իսկ սահմանափակելով Իրանի հետագա գեոռազմավարական առաջխաղացումը տարածաշրջանում։ 

  • Տեսե՛ք, թե ինչ ինտենսիվությամբ է սեղմվում նմանատիպ օղակը նաև Սաուդյան Արաբիայի շուրջ։ Մի կողմից՝ կա Հորմուզի նեղուցը և դրա շուրջ ծավալվող բավական վտանգավոր զարգացումները, մյուս կողմից՝ մենք հետևում ենք Բաբ էլ-Մանդեբի նեղուցում տեղի ունեցող աննախադեպ միլիտարիզացմանը և Եմենի հութիների շատ լուրջ ռազմական հաջողություններին։

Դրան զուգահեռ՝ տեսնում ենք, թե ինչ ինտենսիվությամբ են հարվածներ հասցվում Սաուդյան Արաբիայի նավթագազային ենթակառուցվածքներին ու «Արևելք-Արևմուտք» գազամուղին՝ ստեղծելով այնպիսի մի կոնֆիգուրացիա, որում անհրաժեշտ է Իսրայելի համար հակակշիռ ստեղծել Իրանին։ Ավանդաբար Մերձավոր Արևելքում Իրանի Իսլամական Հանրապետության կարևորագույն մրցակիցը դիրքավորվում էր հենց Սաուդյան Արաբիան։ Եվ պատահական չէ, որ Սաուդյան Արաբիան մինչև այս էսկալացիոն զարգացումներն ակտիվորեն քննարկում էր Էր Ռիադի՝ «Աբրահամյան համաձայնագրերին» միանալու հեռանկարը։

Էր Ռիադի և Թել-Ավիվի միջև արդեն սկսվել էին դիվանագիտական բավականին լուրջ երկխոսություններ՝ ընդ որում, Չինաստանի ուղիղ միջնորդությամբ, որը շահագրգռված էր Մերձավոր Արևելքում սեփական դիրքերի ամրապնդմամբ։ Այս ստեղծված կոնֆիգուրացիայում Իրանի շուրջ տրանսպորտային օղակի ձևավորումը թույլ կտար ստեղծել մի այնպիսի իրավիճակ, որում Սաուդյան Արաբիան՝ որպես Իսրայելի պոտենցիալ (եթե ոչ՝ դաշնակից, ապա) գործընկեր և կանխատեսելի խաղացող, կարող է հայտնվել շատ ավելի բարվոք վիճակում՝ և՛ էներգետիկ, և՛ գեոտնտեսական, և՛ առավել լայն ռազմավարական դիրքերի հստակեցման առումով։

  • Կարո՞ղ է սա բերել պատերազմական իրավիճակի։ Կրկնում եմ՝ եթե էսկալացիան շատ սրվի Մերձավոր Արևելքում, ապա Իրանի համար ցանկացած ենթակառուցվածք, հատկապես տրանսպորտային, որում առկա է լինելու ամերիկյան կապիտալ, դառնալու է լեգիտիմ թիրախ։ Դրա ապացույցը մենք տեսանք Արաբական Միացյալ Էմիրություններում, Քուվեյթում և այլուր։ Սրանով է նաև պայմանավորված այն, որ Արաբական Միացյալ Էմիրություններն ընդամենը մեկ ամիս առաջ դուրս եկան ՕՊԵԿ-ից (OPEC-Organization of the Petroleum Exporting Countries՝ Նավթ արտահանող երկրների միջպետական կազմակերպություն)։ Ինչո՞ւ։ Որովհետև նրանք կրել են բավականին լուրջ կորուստներ այս հարվածների արդյունքում և պետք է շատ արագ տեմպերով վերականգնեն տնտեսությունը, իսկ ՕՊԵԿ-ը սահմանափակում է այդ հնարավորությունները՝ նավթի արդյունահանման քվոտաներ սահմանելով։ Աբու-Դաբին դրել է հետևյալ խնդիրը. «Իմ արդյունահանման այսօրվա իրական չափանիշները հասնում են 5-5.5 միլիոն բարելի, բայց ՕՊԵԿ-ի ներքո ես ստիպված եմ լավագույն դեպքում 3 միլիոն բարել արդյունահանել»։ Եվ որպեսզի ապահովվի ներդրումների վերադարձելիությունը և վերականգնվի նավթագազային համալիրն ու առհասարակ տնտեսությունը, նրանք ստիպված են դուրս գալ ՕՊԵԿ-ից։

ՕՊԵԿ-ի այս խարխլումը և այն կարգապահական ճգնաժամը, որը նկատում ենք կազմակերպությունում, ևս Մերձավոր Արևելքում տեղի ունեցող շատ լուրջ փոխակերպումների ածանցյալն է։ 

  • Անդրադառնալով ձեր հարցին, թե արդյո՞ք TRIPP-ը չի կարող հանգեցնել ռազմական գործողությունների։ Բացի նրանից, որ սա ինչ-որ պահի կարող է դառնալ Իրանի համար լեգիտիմ թիրախ, մենք պետք է հաշվի առնենք նաև այն, որ TRIPP-ի առանցքային նպատակներից մեկը Նախիջևանում միլիտարիզացիայի իրականացումն է։ Իսկ ի՞նչ է Նախիջևանը։ Դա մի տարածք է, որն Իրանում օբյեկտիվորեն և արդարացիորեն ընկալում են՝ որպես պոտենցիալ հակաիրանական ռազմական պլացդարմ։

Սա կարող է ստեղծել մի այնպիսի իրավիճակ, որում Հայաստանի սուվերեն տարածքով կարող է սնուցվել հակաիրանական ռազմական պլացդարմը։ Մենք պետք է շատ սթափ գնահատենք իրավիճակը։

Աշխարհաքաղաքական որոշ կենտրոնների հաշվարկը (և, կարծում եմ, Երևանում ևս փորձում էին ինչ-որ կերպ ադապտացվել այս հաշվարկներին) կայանում է նրանում, որ Իրանն անկում կապրի, և դրանով իսկ կխարխլվեն նրա աշխարհաքաղաքական դիրքերը Մերձավոր Արևելքում։ Հետևաբար՝ մի շարք տրանսպորտային նախագծեր, ներառյալ՝ TRIPP-ը կամ դրան նախորդող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», կարող են անխափան կերպով կյանքի կոչվել՝ առանց Թեհրանի կողմից որևէ հակազդեցության։ Սա կապահովեր թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Իսրայելի առաջխաղացումը Հարավային Կովկասում։ 

Այնպես որ, Մերձավոր Արևելքում կոնֆլիկտային զարգացումներն այսօր միաժամանակ մի քանի ճակատով են ընթանում։ Հաշվի առնելով այն, որ Իրանը (և մենք դրանում բազմիցս համոզվել ենք վերջին տասնամյակներին) իր պլանավորումը չի իրականացնում բացառապես տնտեսական նպատակահարմարությունից ելնելով, այն ավելի շատ գեոքաղաքական խաղացող է, քան գեոտնտեսական։ Սա ստեղծում է մի իրավիճակ, որում Իրանն էական հակակշիռ է ստեղծում տարածաշրջանում՝ ոչ միայն Իսրայելի, այլև՝ Սաուդյան Արաբիայի, հետևաբար նաև՝ նրանց համար աշխարհաքաղաքական մետրոպոլիա հանդիսացող Միացյալ Նահանգների համար։ 

Հաշվի առնելով այս իրողությունները՝ Հայաստանի կողմից TRIPP-ի մեջ այդքան ինտենսիվ ներգրավումը և դրա ներկայացումը որպես տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ու առևտրային կապերի ապաշրջափակում կամ վերականգնում, կարծում եմ, առնվազն անհեռատես մոտեցում է։ 

Իրանը խառնեց այս խաղաքարտերը և ցույց տվեց, որ ինքն իրական խաղացող է ու սուբյեկտ, որը պատրաստ է մինչև վերջ ապահովել սեփական անվտանգությունն ու աշխարհաքաղաքական դիրքերը։ Սա էլ հենց, կարծում եմ, այսօր ստիպում է Երևանին ինչ-որ առումով կրավորական կեցվածքով հանդես գալ իրանական ուղղությամբ՝ պարբերաբար խոսելով այն մասին, որ TRIPP-ն ուղղված չէ Իրանի դեմ, որ իրականում Իրանի հետ մեր համագործակցությունը գտնվում է շատ բարձր ռազմավարական մակարդակում, կան փոխադարձ այցեր, և այլն։ 

Ես գրեթե վստահ եմ, որ եթե Իրանի դիրքերը խարխլվեին, ապա Հայաստան-Իրան այն բավականին կայուն երկխոսությունը, որը մենք ունեինք նախկինում՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով, այսօր լիովին այլ պատկեր կունենար։ Որովհետև, եթե հիշում եք, էսկալացիայի առաջին օրերին պաշտոնական Երևանը բավականին ուշ արձագանքեց, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդի սպանության կապակցությամբ։ Փաշինյանը չգնաց Իրանի դեսպանատուն՝ ցավակցելու…

Սրանք այն շատ կարևոր քաղաքական մեսիջներն ու ինդիկատորներն են, որոնք ցույց են տալիս, թե Երևանն այդ պահի դրությամբ առնվազն փորձում էր հետևել իրավիճակի զարգացմանը և դրանից ելնելով՝ նաև դիրքավորվել։

Արդյո՞ք TRIPP-ը հակասության մեջ չէ «Հյուսիս-Հարավ» և «Պարսից ծոց-Սև ծով» լոգիստիկ ուղղությունների հետ։ Փաշինյանը, փաստորեն, Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական ծուղա՞կ։ Ճի՞շտ է արդյոք այն տեսակետը, որ TRIPP-ը, ինչ-որ իմաստով, աշխարհաքաղաքական, «տրոյական ձի» է դարձել տարածաշրջանում, որը կարող են օգտագործել որպես գործիք նաև Իրանի դեմ։

  • «Հյուսիս-Հարավ» և «Պարսից ծոց-Սև ծով» ուղղությունների հետ TRIPP-ի հակասություններն ավելի քան ակնհայտ են։ Հաշվի առնելով այդ հակասությունները և հասկանալով, որ ստեղծված իրավիճակից շատ բարդ է դուրս գալ, փաստացի Փաշինյանը և պաշտոնական Երևանը մտել են փակուղի այս պլանավորումների մեջ։ Այսօր նրանք փորձում են առաջ տանել, այսպես կոչված՝ «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը (որը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի խորհրդատվության արդյունք է, որը ՀՀ կառավարությունից ահռելի փողեր է ստանում՝ հարյուր-հազարավոր դոլարներ՝ խորհրդատվության համար,- հեղ.)։ Այսօր նաև բրիտանական խորհրդատվական ընկերություններն են մտել Հայաստան և ապահովում են նմանատիպ ծրագրերի տեղեկատվական ու փիառ բաղադրիչը։ 

Այո՛, դա ընդամենը գեղեցիկ գաղափար է՝ լավ PR փաթեթավորմամբ, բայց իրականում, հաշվի առնելով այն տրանսպորտային մրցակցությունը, որը տեսնում ենք ոչ միայն Հարավային Կովկասում, այլև Մեծ Եվրասիայում, այս երկու ուղղությունները՝ «Հյուսիս-Հարավն» ու «Արևելք-Արևմուտքը» (որի մաս է կազմում TRIPP-ը, որի մաս է կազմում «Միջին միջանցքը»), պարզապես անհամատեղելի են։ Որովհետև դրանց շահառուները չափազանց տարբեր են և գտնվում են աշխարհաքաղաքական բարիկադների տարբեր կողմերում։ 

Իհարկե, Հայաստանի համար՝ հաշվի առնելով այն, որ այս պահի դրությամբ Հայաստանը, ինչպես և տարիներ առաջ, շարունակում է գտնվել կիսափակուղային վիճակում, «Հյուսիս-Հարավը»՝ և՛ տրանսպորտային, և՛ էներգետիկ առումով, ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀ է, որովհետև սա այն հաղորդակցությունն է, որի միջոցով Հայաստանը կարող է էապես բարձրացնել սեփական տնտեսական և քաղաքական սուբյեկտայնությունը։ 

  • Այսօր այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ տարվում են, օրինակ՝ Իրանի հետ իրականացվում են մեծ ենթակառուցվածքային նախագծեր. Ագարակի (Բռունատի) թունելի շրջանակներում մեծ աշխատանքներ են նախաձեռնվել։ Նաև Եվրոպական զարգացման բանկից ենք ստացել անհրաժեշտ վարկային միջոցներ այդ աշխատանքներն իրականացնելու համար։ Ընդ որում, շատ հատկանշական է, որ աշխատանքներն առավելապես իրականացնում են իրանական ընկերությունները, այլ ոչ թե հայաստանյան. սա ևս շատ կարևոր ինդիկատոր է։ Բայց հաշվի առնելով այն, որ արևելքից և փաստացի արևմուտքից Հայաստանը գտնվում է փակուղային իրավիճակում, «Հյուսիս-Հարավը» կարող է դառնալ մեզ համար շատ կարևոր ուղղություն՝ միաժամանակ մի քանի առումներով վերածվելով իրապես տրանսպորտային հանգույցի։

Խոսքը մի քանի առանցքային դերակատարների մասին է, որոնք այս հաղորդակցության մեջ ունեն շատ լուրջ հետաքրքրվածություն՝ Ռուսաստան, Իրան, Հնդկաստան։ Սրանք առաջին շրջանակի մեջ մտնող շահառուներն են։ 

Բայց ի՞նչն է ամենահետաքրքիրը։ Տեսականորեն «Հյուսիս-Հարավում» որոշակի շահագրգռվածություն կարող է ունենալ նաև Եվրոպական միությունը, և դրա շուրջ արդեն որոշակի հայտարարություններ արվել են, վարկային միջոցներ տրամադրվել են։ Խոսքը «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու մասին է, որի ֆինանսավորող կողմ են հանդես գալիս նաև եվրոպական ֆինանսական ինստիտուտները։ Եվ այս առումով Հայաստանը, իրապես ճիշտ դիվանագիտություն և քաղաքական դիրքավորում ապահովելու պարագայում, տեսականորեն կարող է հանդես գալ՝ որպես (եթե ոչ՝ տրանսպորտային, ապա՝ ինչ-որ իմաստով) քաղաքական հաբ, որում Եվրոպական միության և Իրանի շահերը կարող են խաչվել։ Կարող են այստեղ նաև որոշակի առումով համընկնել Ռուսաստանի և ԵՄ շահերը «Հյուսիս-Հարավի» ներքո։

Սա պետք է շատ լավ հասկանանք, որովհետև, այո՛, կա հռետորական մակարդակ, կա շատ խորքային անտագոնիզմ այս կողմերի միջև, բայց երբ կարդում ես փաստաթղթեր (օրինակ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության դոկտրինը), այնտեղ որպես հակակշիռ՝ նրանք դիտարկում են նախ և առաջ անգլոսաքսոնական աշխարհը։ Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա չեն բացառում նաև այն հեռանկարը, որում Մոսկվայի և ԵՄ-ի միջև կարող է սկսվել փոխգործակցություն։ 

Հաշվի առնելով ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև աճող հակասությունները, ինչպես նաև ԵՄ առանձին երկրների ներսում տեղի ունեցող քաղաքական փոխակերպումները (սկսած Գերմանիայից՝ մինչև Ֆրանսիա, որտեղ մեծ հավանականությամբ հաջորդ ընտրություններում, ինչպես ֆրանսիացի փորձագետներն են ասում, կհաղթի Մարի Լը Պենը, որն ընդունվել էր նաև Պուտինի կողմից Կրեմլում, և այլն), Եվրոպական միությունը ևս կարող է այստեղ վերանայել ռուսական վեկտորն իր արտաքին քաղաքականության մեջ։ 

Հիշեցնենք. «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ 4-ի շրջանակներում իրականացվող Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցման ծրագրով նախատեսված է երկու թունել: Այսպես կոչված, Ագարակի (Բռունատի) կամ Մեղրին շրջանցող երկրորդ թունելի երկարությունը 530 մետր է:

Քաջարան-Ագարակ ամբողջ հատվածում (որը կառուցվում է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի և ՀՀ համաֆինանսավորմամբ) նախատեսված է կառուցել 32 կմ ճանապարհ, 17 կամուրջ և երկու թունել (360 մ և 530 մ երկարությամբ): 

Մենք՝ որպես պետություն, պետք է իրականացնենք երկարաժամկետ պլանավորում, որովհետև եթե կենտրոնանում ենք բացառապես այսօրվա իրողությունների վրա, իրավիճակը փակուղային է։ Սակայն մեգախաղացողների շահերն ինչ-որ մի պահի կարող են համընկնել (և դինամիկան ու աշխարհաքաղաքական ցիկլերը վերլուծելով՝ մեծ հավանականությամբ համընկնելու են)։ Եվ հենց այստեղ է, որ Հայաստանը կարող է հանդես գալ՝ որպես «Հյուսիս-Հարավի» շատ կարևոր կապող օղակ, ինչը կարող է բխել թե՛ Եվրոպական միության, թե՛ մյուս բոլոր խաղացողների շահերից։ Սա առավել քան իրատեսական հեռանկար է, որը պետք է ունենանք մեր աչքի առաջ։

Նույնը վերաբերում է նաև Պարսից ծոցի ուղղությանը։ Եվրոպական միությունը, ենթարկվելով առաջիկայում որոշակի ներքին փոխակերպումների ու «ռեստարտի» ենթարկվելով, միևնույն է, պահպանվելու է որպես շատ կարևոր աշխարհաքաղաքական միավոր։ Եվրոպային, հատկապես Գերմանիային (հաշվի առնելով նաև պատմական փորձը՝ հիշենք «Բեռլին-Բաղդադ» երկաթուղու հայտնի նախագիծը), անհրաժեշտ է լինելու ելք ապահովել դեպի Պարսից ծոց։

Իսկ դեպի Պարսից ծոց ելք ապահովելու համար Եվրոպային անհրաժեշտ է լինելու հավուր պատշաճի հարաբերություններ պահպանել Թուրքիայի, Մեծ Կովկասի պետությունների, ինչպես նաև Իրանի հետ։ Այս առումով, կարծում եմ, Հայաստանի երկարաժամկետ պլանավորումը պետք է տեղավորվի հենց այս կոնցեպտի մեջ, այլ ոչ թե այն պատրանքային «Խաղաղության խաչմերուկ» կոչվածի։ 

Հնարավո՞ր է արդյոք հրաժարվել TRIPP-ից: Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դա կլինի ապտակ Թրամփին և սառը պատերազմ՝ ԱՄՆ-ի դեմ: 

  • Դժվար կլինի այսօր հետքայլ անել։ Ամբողջությամբ կիսում եմ մեր հարգարժան գործընկերոջ՝ պարոն Պողոսյանի խոսքերը: իրավիճակն այնքան է խորացել, որ նմանատիպ ռևերանսը կամ որոշումը կնշանակի իրապես հայ-ամերիկյան հարաբերությունների, եթե ոչ՝ խզում, ապա՝ դրանցում շատ լուրջ ճգնաժամային միտումների առաջացում։ Հաշվի առնելով Երևանի ճգնաժամային կառավարման «ունակությունները», որևէ լավ բան մեզ չի խոստանում։ Այնպես որ, այս պահի դրությամբ դեմարշ անելը կնշանակի նոր ռիսկերի առաջ կանգնեցնել Հայաստանը՝ առնվազն ամերիկյան ուղղությամբ։
  • Բայց եթե խոսում ենք իրական դիվանագիտական, աշխարհաքաղաքական պլանավորման և, ինչո՞ւ ոչ, աշխարհաքաղաքական արվեստի մասին, ապա Երևանին ստեղծված բարդ իրավիճակում ճիշտ կլիներ առնվազն ժամանակ ձգել կամ դադար վերցնել TRIPP-ի մասով։ Ինչո՞ւ։ Որովհետև առաջիկայում ԱՄՆ-ում սպասվում են միջանկյալ ընտրություններ։ Հարցումներն ու վերլուծությունները ցույց են տալիս, որ հանրապետականները մեծ հավանականությամբ կարող են դժվարություններ ունենալ, կամ կգան դեմոկրատները, ինչը նշանակում է, որ նոր իշխանությունների հետ պետք է լինելու նորովի պայմանավորվել՝ հաշվի առնելով նրանց սեփական պատկերացումները տարածաշրջանի, Թուրքիայի և Ադրբեջանի վերաբերյալ։

  • ՀՀ գործող իշխանությունները շտապում են TRIPP-ի հարցում նաև իրենց համար ներքաղաքական որոշակի դիվիդենտներ ապահովելու համար։ Պարզ է, որ նրանք ունեն ռեպուտացիոն շատ լուրջ խնդիրներ, քանի որ դժվարությամբ կարողացան ապահովել մեծամասնությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Անհրաժեշտ է պահպանել լեգիտիմության մնացած բեկորները։ 

Ի՞նչ է դրա համար հարկավոր Փաշինյանին։ Հարկավոր է ինչ-որ մեծ նախագիծ, որը հնարավոր կլինի հանրությանը ներկայացնել՝ որպես մեծ աշխարհաքաղաքական ձեռքբերում։ Հաշվի առնելով նաև հակառուսական տրամադրությունների արհեստականորեն շարունակվող սնուցումը մեր հասարակության մեջ՝ սա իրենց համար շատ լավ ազդակ է հասարակության այդ սեգմենտի համար, թե՝ ահա, ի հեճուկս Հայաստանում ռուսական կապիտալի ներկայության, Հարավկովկասյան երկաթուղու խնդիրների, 102-րդ ռազմաբազայի և այլն, մենք սկսել ենք մեր երկրի ու տնտեսության, այսպես կոչված, «ապառուսիֆիկացման» գործընթացը։ 

  • Ես բազմիցս համոզվել եմ, որ ՀՀ գործող իշխանություններն առավելապես իրենց բոլոր քայլերն ու որոշումները կայացնում են՝ ելնելով նախևառաջ ներքաղաքական, այլ ոչ թե ազգային-անվտանգային նպատակներից։ Ներքաղաքական կոնյունկտուրան այսօր պահանջում է ակտիվորեն կյանքի կոչել այս ամենը։ 
  • Փաշինյանը ԵԱՏՄ-ից, չեմ կարծում՝ դուրս գա: Որովհետև նա ևս շատ լավ է հասկանում հետևանքները։ Իրականում Թրամփը Հայաստանից հակառուսական կտրուկ քայլեր չի ակնկալում՝ առնվազն հրապարակավ նման բաներ չեն հայտարարվել։ Եվ մեծ հաշվով, հաշվի առնելով «Վաշինգտոն-Մոսկվա» երկխոսության դինամիկան, չեմ կարծում, թե իրենց անհրաժեշտ է ևս մեկ կոնֆլիկտային հանգույց ստեղծել Հայաստանի Հանրապետությունում։ ԵՄ-ն ուղիղ չի հայտարարում, որ եթե Հայաստանն ուզում է անդամակցել ԵՄ-ին, պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, որովհետև հասկանում են, որ այդ դեպքում Հայաստանի իշխանության համար երկրում լրջագույն ճգնաժամ կլինի: Բնականաբար, իրենք չեն ցանկանում այդ վնասների և ճգնաժամի համար պատասխանատվություն ստանձնել: Եվրոպական միությունում կան նաև բավականին լուրջ ռազմավարական մտածողություն ունեցող մարդիկ (չնայած շատ են նաև պոպուլիստները), որոնք շատ լավ հասկանում են, որ նման պահանջի սահմանումը կնշանակի Հայաստանի ներսում գործող իշխանությունների համար լրջագույն ճգնաժամ։

Ինչո՞ւ։ Որովհետև եթե Երևանը, գտնվելով այդ ճնշումների տակ, այնուամենայնիվ գնա այդ ճանապարհով և հայտարարի, որ դուրս է գալիս Եվրասիական տնտեսական միությունից, դա կնշանակի, որ երկրի ՀՆԱ-ն շատ կարճ ժամանակահատվածում միանգամից անկում կապրի մոտավորապես 40%-ով։ Իսկ սա իր հերթին՝ կհանգեցնի սոցիալական անկայունության, ինչն էլ իր հերթին՝ կբերի քաղաքական շատ լուրջ ճգնաժամի, և մենք գործ կունենանք ոչ թե հերթական պլանավորված «գունավոր հեղափոխության» հետ, ինչպես 2018 թվականին էր, այլ իրապես զանգվածային անհնազանդության մեծ ալիքի հետ, որը, իմ կարծիքով, այդ պարագայում կունենա բավականին օրգանական բնույթ և թելադրված չի լինի դրսից։ Որովհետև շատ խորքային սոցիալական ու տնտեսական խնդիրները մշտապես հանգեցնում են մեծ քաղաքական ճգնաժամի։ Փաշինյանը սա շատ լավ է հասկանում, ԵՄ-ում էլ են սա շատ լավ հասկանում, դրա համար էլ վերջնականապես չեն սահմանում և չեն փաթեթավորում ԵԱՏՄ-ից դուրս գալու պահանջը։ Իսկ Փաշինյանն էլ  հնարավորինս  փորձելու է մանևրել այս երկու ուղղությունների միջև։ ԵԱՏՄ-ից դուրս գալը Փաշինյանի համար կլինի քաղաքական ինքնասպանություն:

  • Ինչո՞ւ է Փաշինյանն ուզում մեր երկաթուղու կոնցեսիան Ռուսաստանից վերցնել ու տալ Ղազախստանին, որն ամենևին էլ աշխարհի առաջատարներից չէ երկաթուղային համակարգի որակով և մնացած բոլոր ցուցանիշներով։ Ես հատուկ նայել եմ «Ղազախստան Թեմիր Ժոլի»՝ իրենց այդ երկաթուղային ընկերության ցուցանիշները. լրջագույն խնդիրներ ունեն և լրջագույն պարտքեր են ձևավորել պետության առաջ՝ հաշվի առնելով իրենց ոչ արդյունավետ կառավարման համակարգը։ Ինչո՞ւ է ղազախական ընկերության մասին խոսում Փաշինյանը: Որովհետև Ղազախստանը հանդիսանում է Միջին միջանցքի առանցքային խաղացողներից մեկը։ «Ղազախստան Թեմիր Ժոլի» ընկերությունը պարզապես տնտեսական կամ երկաթուղային ընկերություն չէ, այլև ինվեստիցիոն հոլդինգ է։ Ու եթե նայեք նրա արտաքին ներդրումների կառուցվածքին, կտեսնեք, թե ինչ մեծ ներդրումներ է իրականացնում այդ ընկերությունը Բաքվի նավահանգստում կամ Թուրքիայի տրանսպորտային ու էներգետիկ համակարգում։ Սա 100%-անոց պետական ընկերություն է, որն ակտիվորեն ներդրումներ է իրականացնում ադրբեջանական և թուրքական տրանսպորտային ու էներգետիկ ենթակառուցվածքներում, նաև վերջերս հեռահաղորդակցության ոլորտ են մտել։ Հետևաբար, դրա վերջնական նպատակը կարող է լինել այն, որ Հայկական երկաթուղիներում կարող է հայտնվել թուրքական կապիտալ:

Հակառակ դեպքում կարող էր խոսվել, օրինակ, Ֆրանսիայի ներգրավման մասին, օրինակ, որը, ի դեպ, 2007 թվականին, երբ կոնցեսիայի մրցույթը հայտարարվել էր, մասնակցում էր դրան։ Կարող էր Հնդկաստանի մասին խոսք գնալ, որը մեծ երկաթուղային երկիր է և որը ևս 2007-2008 թվականներին մասնակցել է կոնցեսիոն մրցույթին։ Բայց Փաշինյանը խոսեց Ղազախստանի մասին. տողատակերն առավել քան ակնհայտ ցույց են տալիս նպատակը։

  • Հարավկովկասյան երկաթուղիները բավականին պրոբլեմատիկ ակտիվ է Մոսկվայի համար՝ վնասով աշխատող ակտիվ է և չի բերում եկամուտներ, բայց սա թույլ է տալիս Ռուսաստանին ինչ-որ դիրքեր պահպանել տարածաշրջանի նոր տրանսպորտային կոնֆիգուրացիայում:
  • Մեր երկիրը վերջին տարիներին կառավարվում է ручной режим-ով, ինչը նշանակում է, որ տնտեսության երկարատև պլանավորում Հայաստանում չկա: Առնվազն մեկ տարի առաջ Հայաստանն անգամ չէր պլանավորում Արհեստական բանականության գործարան կառուցել: Հիմա գործող իշխանությունը փորձում է հարմարվել իրավիճակին, և հաշվի առնելով, որ մոդուլային ռեակտորը համապատասխան քանակի էներգիա չի կարող ապահովել, առաջ է բերում մեծ ատոմային հզորության գաղափարը: Նախքան Լիխաչովի այցը Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում կարող ենք ունենալ էլեկտրաէներգիայի պակասորդ՝ անոնսելով, որ Հայաստանն էներգիա կարող է ներկրել Ադրբեջանից: Ալիևը դրանից օրեր անց հայտարարեց, որ հայկական ատոմակայանը պետք է փակի, և ասաց՝ TRIPP-ով կարող են է;լեկտրահաղորդման գիծ անցկացնել, որը կկպնի Հայաստանի էներգետիկ համակարգին: Այսինքն՝ մենք էներգիայի ավելցուկ ունեցող երկրից Փաշինյանի այդ քայլերի արդյունքում կարող ենք դառնալ էներգիա ներկրող երկիր: Բայց քանի որ Փաշինյանն այնուամենայնիվ ուզում է ԱԲ գործարան կառուցել, պետք է ունենա ատոմային հզորություններ: Դրա համար հայտարարեց, որ նոր ատոմակայանը կարող է կառուցվել Ռուսաստանի հետ: Հարցն ունի նաև քաղաքական կողմ: Ավանդաբար ՀԱԷԿ-ի հարցը միշտ քաղաքական նշանակություն է ունեցել:
  • Լիխաչովը հետաքրքիր հայտարարություն արեց կոնսորցիումի մեջ երրորդ երկիր ներգրավելու մասին: Դա կարող է լինել Չինաստանը կամ եվրոպական ուղղությունը: Սա սկզբունքային հայտարարություն էր «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի կողմից: Ռուսական այդ առաջարկը հանրային մակարդակում բավականին կոնստրուկտիվ էր:

Ի դեպ, այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Թուրքիան քննարկել են էներգետիկ համակարգերն իրար միացնելու հարցը: «Քննարկել ենք Գյումրի-Կարս գծի գործարկելու հարցը, որպեսզի փոխհոսքեր ապահովենք, ըստ անհրաժեշտության՝ Թուրքիայի Հանրապետությանը վաճառենք էլեկտրաէներգիա կամ Թուրքիայից գնենք էլեկտրաէներգիա՝ նույն տրամաբանությամբ, ինչը հիմա անում ենք Վրաստանի հետ, Իրանի հետ»,- նշել է նա՝ ավելացնելով, որ այս հարցով քննարկում են սկսել նաև Ադրբեջանի հետ։ 

Իսկ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը այսօր հայտարարել է, որ Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. «Հատուկ նշանակություն է տրվում տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացմանը: Վերջին տարիների դինամիկան ակնառու կերպով վկայում է այդ, ինչպես հաճախ անվանում են, Միջին միջանցքի աճող պահանջվածության մասին,- ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Տոկաևը՝ շարունակելով,- Ենթադրում եմ, որ կարելի կլիներ առայժմ փորձագիտական մակարդակում քննարկել Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP տրանսպորտային նախաձեռնությանը, ինչը կընդլայներ առկա ներուժը և համապատասխանում է մեր բոլոր պետությունների երկարատև շահերին»: 

  • Հայաստանում տնտեսությունն ու էներգետիկան ապրում են շատ տարբեր իրականություններում։ Եվ սա է պատճառը, որ ընդամենը 1 տարի առաջ Փաշինյանը հայտարարում էր, թե մենք որոշում ունենք կառուցելու մոդուլային ռեակտոր, իսկ այսօր արդեն հայտարարում է մեծ հզորության ատոմակայանի մասին։

Սա նշանակում է, որ առնվազն մեկ տարի առաջ պաշտոնական Երևանը չէր պլանավորում մի այնպիսի հեռանկար, որում Հայաստանում կարող էր կառուցվել արհեստական բանականության գործարան։ Իսկ դա վկայում է սուբյեկտայնության պաշարի նվազման մասին, որովհետև եթե խոսքը նման խոշոր ենթակառուցվածքի մասին է (իսկ «Nvidia»-ի փոխտնօրենը, որը Երևանում էր, հայտարարեց, որ դա Եվրոպայում ամենախոշոր գործարանն է լինելու), սա նշանակում է, որ քո փոխարեն որոշումները՝ այդ թվում նաև գեոտնտեսական բնույթի, կայացվում են ինչ-որ այլ ուժային կենտրոններում։ 

Հիմա գործող իշխանությունները փորձում են հարմարվել այս ստեղծված իրականությանը։ Եվ հաշվի առնելով, որ մոդուլային ռեակտորը չի կարող ապահովել նման մեծ պահանջարկ ու էլեկտրաէներգիայի սպասարկում, բնականաբար, օրակարգ է բերվում մեծ ատոմային հզորության գաղափարը։ 

Ավելին ասեմ. նախքան Լիխաչովի այցը Փաշինյանը հայտարարություն տարածեց, որ հաշվի առնելով արհեստական բանականության զարգացման դինամիկան Հայաստանում՝ առաջիկայում մենք կարող ենք ունենալ էլեկտրաէներգիայի պակասորդ։ Այո՛, և սրանով նաև նա հիմնավորեց հնարավոր այն սցենարը, համաձայն որի՝ Հայաստանի և Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ համակարգերը կարող են միանալ՝ փաստացի ակնարկելով, որ Հայաստանը կարող է էլեկտրաէներգիա ստանալ Ադրբեջանից… նա հող է նախապատրաստում դրա համար։

 Ալիևն էլ դրանից օրեր անց հայտարարեց, որ «Մեծամորի» ատոմակայանը պետք է փակվի, իբրև թե այն ռիսկեր է պարունակում տարածաշրջանի համար։ Տասնյակ տարիներ նույն երգն են երգում: Ալիևն այդպիսով հայտարարեց, որ, այո՛, իրենք պատրաստ են TRIPP-ով անցկացնել նաև էլեկտրահաղորդման գիծ, որը կարող է ինտեգրվել Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգին։

Այսինքն՝ փաստացի Հայաստանը, որն ավանդաբար ավելցուկ ունեցող պետություն է, և ինքը պետք է գրավեր արտաքին շուկաներն ու ունենար նմանատիպ նպատակներ (առնվազն Իրանի հետ այդպես ենք անում՝ էներգիա-գազ, Վրաստանի հետ էինք այդպես անում), այսօր իրավիճակն արդեն փոխվում է մեր աչքերի առաջ։ 

Այս ռազմավարությանը՝ պրոտեկցիոնիստական արտաքին տնտեսական դիրքավորման սպասարկմանն ուղղված քաղաքականությանը, արդեն փոխարինելու է գալիս զուտ ներկրողի, նետտո-ներկրողի կարգավիճակը ստանձնելու քաղաքականությունը, որը շատ վտանգավոր է։ 

  • Իհարկե, Հայաստանին անհրաժեշտ է ավանդական հզորության ատոմակայան, առավել ևս, եթե ուզում ենք ունենալ արդյունաբերություն, այլ ոչ թե զուտ սպառող երկիր լինել: Երկրորդը՝ եթե Հայաստանը դիրքավորվում է որպես Հարավային Կովկասի դիջիտալ կամ թվային կենտրոն, ապա Հայաստանին անհրաժեշտ են, նախևառաջ, մեծ գեներացնող հզորություններ, և երկրորդը՝ կայուն գեներացնող հզորություններ։ Արևային կայանները, որոնք այսօր գործարկված են Հայաստանում, արդեն ունեն 1200 մեգավատտ դրվածքային հզորություն, բայց դրանք չեն ապահովում այն կայունությունը և էլեկտրաէներգիայի մատակարարման այն որակը, որն անհրաժեշտ է նման բարդ տեխնոլոգիական ենթակառուցվածքներ և գործարաններ սպասարկելու համար։

Բացի դրանից, կա հարցի քաղաքական կողմը։   

  • Հայաստանին անհրաժեշտ է մեծ հզորության ատոմակայան, որովհետև մեր շուրջ գրեթե բոլորը զարգացնում են այս ուղղությունը։ Թուրքիան կառուցում է ամենախոշոր միջուկային համալիրը՝ Ռուսաստանը 20.2 միլիարդ դոլարի ներդրում արեց «Ակկույու» ատոմակայանի նախագծի մեջ։ Ադրբեջանը սկսել է որոշակի տեխնիկատնտեսական պլանավորման աշխատանքներ։ Ալիևը, և դրանից հետո՝ նաև էներգետիկայի նախարար Շահբազովը հայտարարեցին, որ առաջիկայում կարող են դիտարկել միջուկային էներգետիկայի ներառումն Ադրբեջանի էներգետիկ բալանսում։ Այսինքն՝ այս հեռանկարն իրականում նոր չէ. դեռ 1980-ականներից նրանք փորձում էին ադրբեջանական ատոմակայանի նախագիծ իրականացնել։ Իրանը՝ որպես առաջատար միջուկային երկիր, Մերձավոր Արևելքը (ներառյալ՝ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները), Կենտրոնական Ասիան (Ուզբեկստան, Ղազախստան, Ղրղըզստան)՝ բոլորը կառուցում են ատոմակայաններ։ Եվ պատահական չէ, որ այսօր խոսվում է «միջուկային ռենեսանսի» մասին։ Այսինքն՝ սա լինելու է 21-րդ դարի առանցքային էներգիայի աղբյուրը, և սրանով է սահմանվելու այս կամ այն պետության՝ ոչ միայն էներգետիկ ու տնտեսական, այլև տեխնոլոգիական սուվերենության մակարդակը։

Բացի դրանից, կա պահանջարկ, և Հայաստանը կարող է էներգիա արտահանել Վրաստան, Իրան, այլ ուղղությամբ նույնպես: 

  • Ինչո՞ւ է Ալիևը շտապում։ Նա հեռահար խաղացող է և ունի հեռահար մտածողություն, և շատ լավ հասկանում է, որ այն քաղաքական իրավիճակը, որը ստեղծվել է Հայաստանում, ինչ-որ պահի տրանսֆորմվելու է քաղաքական փոխակերպումների։ Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք (և Հայաստանի իշխանություններն էլ են շատ լավ հասկանում), որ գոյություն ունեն քաղաքական ցիկլեր, և այս մեծ քաղաքական ցիկլը, կարծում եմ, ինչ-որ պահի մոտենալու է իր ավարտին։ Ադրբեջանը և Ալիևը, ելնելով նաև ներադրբեջանական քաղաքական կոնյունկտուրայից, շտապում են ամրագրել այն արդյունքը, որի հիմքը դրվեց 2020 թվականին։ Եվ այսօր TRIPP-ի ձևավորումն Ալիևի համար նաև շատ կարևոր ցուցիչ է՝ իր ներքին լեգիտիմությունը ևս մեկ անգամ ապացուցելու թե՛ ներքին լսարանին, թե՛ արտաքին դերակատարներին։ Վախը հենց դրանով է պայմանավորված. նոյեմբերի 9-ի համաձայնագրի հնարավոր վերանայում, TRIPP-ի վերանայում և այլ աշխարհաքաղաքական կոնյունկտուրայի փոփոխություն Հայաստանի շուրջ կարող է լինել բացառապես Հայաստանի ներսում քաղաքական փոխակերպումների հետևանք։

Հայաստանում ԵՄ-ի, ԱՄՆ-ի ուղղություններով դեռևս չկան հստակ արդյունքներ, և հասարակությունը դա շատ լավ տեսնում է։ Դրա հետ մեկտեղ՝ կա ճգնաժամ ռուսական ուղղությամբ, կան դեռևս անորոշ հեռանկարներ ԵՄ-ի հետ (և վիզաների ազատականացումը դրա ամենավառ դրսևորումն է, ինչպես նաև ԵՄ-ի ներդրումների շարունակական կրճատումը Հայաստանում, սա ևս շատ կարևոր ինդիկատոր է)։ Միացյալ Նահանգներում էլ տեսնենք՝ ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում՝ սպասվող ընտրություններից հետո։

Եվ այս իրավիճակում թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական կոնյունկտուրան այնպես է փոխվում, որ սա որոշակի անհանգստության առիթ է դառնում նաև Բաքվի համար։ Սրանով է պայմանավորված այն, որ Բաքուն շտապում է, իսկ այդ շտապողականությունը դրսևորվում է նախևառաջ ագրեսիայի տեսքով։ Որովհետև ագրեսիան ուղղված է վախ սերմանելուն, իսկ վախի սերմանումն իր հերթին կարող է արագացնել որոշակի գործընթացներ և որոշումների կայացում։

Մանրամասները՝ տեսանյութում:




—

RFE/RL – Russian Railway Chief To Visit Armenia

հոկտեմբեր 08, 2026

Armenia – A passenger train at Yerevan’s central railway station.

The head of the Russian Railways (RZhD) monopoly will visit Yerevan next week to discuss the future of its long-term management of Armenia’s railway network, Prime Minister Nikol Pashinian said on Thursday.

“We will hold a working discussion and also draw certain conclusions based on the results of that discussion,” Pashinian told reporters.

RZhD controls the network in accordance with a 30-year management contract signed in 2008. Pashinian said in February that the Armenian railway should be run by another, non-Russian company because its current status discourages Turkey and Azerbaijan from using a much larger section of Armenian territory for transit purposes. Moscow has repeatedly rejected Pashinian’s demands since then amid a further deterioration of Russian-Armenian relations.

In August, Pashinian threatened to take RZhD to international court or charge the Russian giant as much as $2 billion annually for its management rights. The RZhD chairman, Oleg Belozerov, responded by saying that Yerevan would have to compensate his company for about $400 million in investments its claims to have made in the country since 2009. Russian Minister for Economic Development Maksim Reshetnikov echoed the warning.

Pashinian softened his rhetoric on the issue in the following weeks. But he insisted on September 19 that RZhD cede its concession over the Armenian network to “a third party.”

Belozerov will arrive in Yerevan ahead of Pashinian’s anticipated crunch talks with Russian President Vladimir Putin. The two leaders most recently met on September 1, with Putin again pressing Pashinian to quickly choose between seeking Armenia’s membership of the European Union and keeping the South Caucasus country part of a Russian-led economic bloc. According to Pashinian, the railway issue will also be high on the agenda of their next meeting.

—

Baku ‘Not Demanding’ Azeri Soldier’s Extradition By Armenia

հոկտեմբեր 08, 2026
Armenia – Prime Minister Nikol Pashinian arrives for his government’s question-and-answer session in parliament, Yerevan, October 7, 2026.

Azerbaijan has so far not demanded the extradition of an Azerbaijani soldier who crossed into Armenia and was arrested there on October 1, Prime Minister Nikol Pashinian said on Thursday.

The soldier, Nasimi Musayev, was apprehended shortly after shooting and seriously wounding an Armenian woman inside her house in Shaki, a village in the Syunik province. Azerbaijani prosecutors said following the incident that he deserted on September 26 his army unit deployed on the Armenian border. Shaki is located some 20 kilometers from that border section.

Pashinian said that Yerevan has not yet received extradition requests from Baku. He indicated his readiness to eventually free and repatriate Musayev, who is facing multiple criminal charges in Armenia.

“If that soldier goes to Azerbaijan, he won’t be going home; he will be put on trial,” Pashinian told a news briefing.

“The problem is that he opened fire and entered people’s home,” he said. “Had none of that happened, we would have returned the soldier to Azerbaijan that very day.”

Musayev shot the woman, Ani Avetisian, when she tried to pull his assault rifle away from two of children reportedly held by him at the gunpoint. A wounded Avetisian managed to stab him with a kitchen knife before he fled her house.

Pashinian effectively blamed the Shaki woman for the gunfire on Wednesday, saying that she should have waited for police to arrive at the scene instead of taking on the armed soldier.

“I do understand that maternal instinct is strong, but when the police are called, one must wait for the police to take action,” he told the Armenian parliament in remarks that stoked opposition anger with his response to the incident.

“What should have the Armenian mother done to protect her children when the state led by you failed in its primary mission to defend the country and its citizens?” Anna Grigorian, the parliamentary leader of the opposition Hayastan alliance, hit back at Pashinian. “What should a woman, a mother do when her government leaders safely sit at home with their children while she has to defend her children?”

Hayastan and the other parliamentary opposition bloc, Strong Armenia, maintain that the incident was the result of a serious security breach highlighting Pashinian’s continuing failure to secure the country’s border with Azerbaijan and negating his claims about peace established between the two South Caucasus nations. They also say that the Azerbaijani serviceman should be sent home only in exchange for Armenian prisoners held in Azerbaijan.

—

RFE/RL – Another Pashinian Detractor Arrested For Social Media Post

հոկտեմբեր 08, 2026

Armenia – Adekvat party leader Artur Danielian.

Yet another well-known critic of Prime Minister Nikol Pashinian has been arrested and indicted for insulting him on social media.

Artur Danielian, a nationalist activist critical of the Armenian government, was taken into custody on Tuesday just hours after he furiously condemned Pashinian for indicating that Yerevan will not try to exchange an Azerbaijani soldier captured last week for Armenian prisoners held in Azerbaijan. Danielian branded Pashinian a “scum” in a Facebook post.

He was initially charged with “hooliganism.” According to Danielian’s lawyer Tigran Atanesian, Armenia’s Investigative Committee also accused him of discrediting another law-enforcement agency, the National Security Service (NSS), before a court in Yerevan sanctioned his pretrial arrest on Wednesday night. The committee did not release any details of the criminal case as of Thursday afternoon.

In his post, Danielian alleged that the Azerbaijani serviceman, Nasimi Musayev, crossed into Armenia last year together with two other members of a “sabotage group” who managed to return to Azerbaijan. Pashinian has dismissed such claims as “nonsense,” saying that Musayev deserted his military unit or entered Armenia by accident. The premier fired on Monday a deputy head of the NSS overseeing Armenian border guards deployed along some sections of the Armenian-Azerbaijani border.

Danielian is a former member of Armenia’s ruling Civil Contract who left it before the 2018 “velvet revolution” that brought Pashinian to power. He leads a fringe opposition party called Adekvat.

Armenia – Prosecutor-General Anna Vardapetian (right) attends a cabinet meeting, Yerevan, January 16, 2025.

Armenian prosecutors did not deny last November reports that they are monitoring people posting angry comments about Pashinian and other state officials and have ordered criminal investigations into some of them. About a dozen of them are known to have been prosecuted since then.

They include Vahram Sahakian, an outspoken writer and playwright. Sahakian was arrested on September 29 on charges of inciting “hatred, intolerance and hostility” in a Facebook post in January 2025. A Yerevan court freed Sahakian the next day. But it banned him from making social media posts pending investigation.

Artur Papian, the chairman of the Yerevan Press Club, expressed on Thursday serious concern at the continuing crackdown, accusing the Armenian authorities of a “coordinated effort to intimidate the public and silence dissent.” He also decried the fact that “overt threats and hate speech directed at oppositionists go completely unpunished.”

“Human rights organizations, civil society, and international bodies must provide a clear and unequivocal assessment of these encroachments,” wrote Papian. “If we acquiesce to such precedents today, tomorrow any citizen’s Facebook opinion could turn into a criminal case.”

No Pashinian supporters have been prosecuted for offending or threatening opposition politicians. Pashinian himself has regularly insulted them. Campaigning for the June 7 parliamentary elections, he pledged to “take out” his main political foes. Law-enforcement authorities refused to investigate that statement.

Armenia – Prime Minister Nikol Pashinian shouts threats against his critics during an election campaign event in Yerevan, May 18, 2026.

Armenia’s former government decriminalized all forms of slander and defamation in 2010, drawing praise from Western governments and human rights bodies. The current government, which enjoys the strong backing of the European Union and the United States, made “grave insults” directed at state officials and public figures a criminal offense in 2021. It repealed the measure under domestic and foreign pressure a year later.

Critics say the authorities have effectively criminalized libel offenses again by characterizing them as “hooliganism” and “hate speech.” They also accuse Pashinian’s administration of introducing Soviet-style restrictions on public criticism of law-enforcement bodies and courts.

As recently as on October 1, an Armenian opposition parliamentarian, Edgar Ghazarian, received a suspended two-year prison sentence for strongly criticizing a Constitutional Court ruling handed down two years ago. A Yerevan court convicted him of spreading “defamatory information” about its justices. Ghazarian will lose his parliament if the ruling, denounced by him as politically motivated, is upheld by appeals courts.

—