Վարչապետը Ինեսսա Գաբայանին ազատել է պաշտոնից

  • 06.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

1
 68

ՀՀ վարչապետի որոշմամբ Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանն ազատվել է պաշտոնից։


Հիշեցնենք, Ինեսսա Գաբայանը պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հուլիսի 10-ին։


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Ինեսսա Գաբայանին ազատել ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է որոշման նախագծում:

ՀՀԿ-ականները ՌԴ դեսպանի հետ քննարկել են հայ-ռուսական փոխգործակցության զարգացման հարցեր

  • 06.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 64

ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀԿ ԳՄ անդամ Վիգեն Սարգսյանը, ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀԿ ԳՄ անդամ Մուշեղ Լալայանը, ՀՀԿ խոսնակ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը և ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը փետրվարի 5-ին հյուրընկալվել են ՀՀ ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների փոխգործակցության հետագա զարգացման հարցերին: Երկուստեք կարևորվել է նմանատիպ հանդիպումների պարպերաբար կազմակեպման անհրաժեշտությունը:

Երթ եւ ցույց. կառավարությունը փոխեց որոշումը, գիտաշխատողները չեն կորցնի ֆինանսավորումը

  • 06.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 70

ԵՊՀ մի շարք գիտաշխատողներ այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքից քայլերթով գնացին դեպի ՀՀ կառավարության շենք՝ պահանջելով անվավեր ճանաչել 2018 պետության կողմից տրամադրվող բազային ֆինանսավորման ձևի փոփոխության մասին որոշումը:


Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության կողմից 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման համաձայն՝ պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը սահմանվել էր որպես դրամաշնորհ, և որոշվել էր այսուհետ այն հատկացնել մրցութային ընթացակարգով:


Ընդունված որոշման հետևանքների մասին ԵՊՀ գիտաշխատողները բազմիցս հայտնել են իրենց դիրքորոշումները՝ փաստելով, որ այն բացասական հետևանքներ կունենա և կվնասի գիտությանը: Այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել ԵՊՀ գիտխորհուրդը, ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանն էլ հանդիպել է լրագրողների հետ և պարզաբանել խնդիրը:


Այսօր արդեն գիտաշխատողները «Հանուն գիտության», «Չթողնենք, որ գիտությունը վերանա» կոչերով և «#գիտություն» պաստառներով ԵՊՀ կենտրոնական մասնաշենքից հասան դեպի ՀՀ կառավարության շենք՝ իրենց դիմում-առաջարկությունը փոխանցելու պատկան մարմիններին և հարցի վերաբերյալ որոշակի արձագանք ստանալու:


Քայլերթի ժամանակ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Հովհաննես Ադոնցն ասաց, որ մասնակցում է բողոքի ցույցին, քանի որ կրթագիտական ոլորտի շահառու է և մտահոգված է, թե ինչ ապագա կունենա այն. «Կարծում եմ՝ այսօր համապատասխան վերաբերմունք չի ցուցաբերվում այս ոլորտին և չեն պահպանվում դրա ներկայացուցիչների շահերը»:


ՀՀ կառավարության շենքի դիմաց գիտաշխատողները տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների համար պարզաբանեցին, թե որն է իրենց պահանջը: ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի կրտսեր գիտաշխատող, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու Հայկ Զաքարյանն ասաց, որ պահանջում են հարցի վերջնական լուծում՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված:


Հայկ Զաքարյանը փաստեց, որ բազային ֆինանսավորումը նախքան այս նորամուծությունը մրցույթով չի եղել, բայց միշտ էլ իրականացվել են մոնիթորինգներ և ստուգումներ. «Այսինքն՝ այն վարկածը, թե մրցութային ընթացակարգով ֆինանսավորումը արդյունավետության խնդիր է լուծում, իրականում թյուրըմբռնում է»:


ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Աննա Քոթանջյանն ասաց, որ ԵՊՀ-ում դեմ չեն մրցութային կարգին, բայց դեմ են նման կտրուկ շրջադարձերին. «Այսպիսի հապճեպ որոշումներ կայացնելը խաթարում է մեր բնականոն աշխատանքը: Մենք բազմաթիվ միջոցառումներ, միջազգային համաժողովներ ենք պլանավորել, որոնք պետք է իրականացնենք, բայց այսօր չգիտենք, թե աշխատանքային ինչ կարգավիճակ ենք ունենալու մոտ ապագայում: Այսինքն՝ կկարողանա՞նք դրանք իրականացնել, թե՞ ոչ»:


ԵՊՀ անօրգանական քիմիայի ամբիոնի բազային լաբորատորիայի ավագ գիտաշխատող Գևորգ Գրիգորյանը նշեց, որ բողոքի ցույցը քաղաքական որևէ ենթատեքստ չունի. «Չենք պատրաստվում որևէ մեկի հրաժարականը պահանջել, կամ այլ կոչերով հանդես գալ: Պարզապես այստեղ ենք, որ մատնանշենք որոշման բացթողումները և դրանից բխող բացասական հետևանքները: Հուսով ենք՝ ամեն ինչ լավ կվերջանա»:


ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի կրտսեր գիտաշխատող Հայկ Զաքարյանն ընթերցեց գիտաշխատողների դիմում-առաջարկը, որով պահանջվում է կասեցնել կառավարության 1515-Ն որոշումը, կազմակերպել հանրային քննարկումներ գիտության ֆինանսավորման մեխանիզմների, մասնավորապես բազային ֆինանսավորման, կատարելագործման և բարելավման համար ու նախքան գիտության վերաբերյալ ցանկացած որոշում կայացնելը՝ հանրայնորեն քննարկել այն գիտական համայնքի հետ:


«Ամենևին կասկածի տակ չդնելով գիտական և գիտակրթական ոլորտներում բարեփոխումների անհրաժեշտությունը՝ հույս ունենք, որ կառավարությունը հնարավորություն կգտնի փոփոխություններ կատարելու նշված որոշման մեջ: Հետագայում անհրաժեշտ է գիտական ոլորտի աշխատողների լայն մասնակցությամբ մշակել գիտության մասին նոր օրենք՝ սահուն անցում իրականացնելով դեպի ավելի արդյունավետ գիտական և գիտակրթական համակարգ»,- նշված է դիմումի մեջ:


Գիտական համայնքի ներկայացուցիչները ստորագրեցին փաստաթուղթը, որը հանձնվեց պատկան մարմիններին:


Ի դեպ, ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշում կայացվեց տրամադրել հիմնադրամի կամ ՓԲԸ կարգավիճակ ունեցող կազմակերպություններին 2019 թվականի բազային և նպատակային ծրագրային ֆինանսավորումը:


Մինչ գիտաշխատողները կառավարության շենքի բակում բարձրաձայնում էին դժգոհությունների մասին, շենքի ներսում գործադիրը որոշում ընդունեց, որ փոփոխությունները կգործեն հաջորդ տարվանից, իսկ մինչ այդ կսահմանվեն բազային ֆինանսավորման հիմնական սկզբունքներն ու չափանիշները, կառաջարկվի բազային ֆինանսավորման նոր կարգ եւ այլն:


«Պետությունն, ըստ էության, չի հետեւում կամ չի գնահատում այն արդյունքները այն կենտրոններից, որոնց տալիս է բազային ֆինանսավորում, եւ այս կարգը արդեն շատ հստակ կսահմանի, թե ինչ նպատակների են ծառայում բոլոր այն միջոցները, որոնք պետությունը հատկացնում է այդ կենտրոններին»,– նշեց Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Պարզագույն արդյունավետության հարց է, որն ինձ չէր բավարարում. փոխնախարարը հրաժարական տվեց

  • 07.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

1
 17

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի նախկին տեղակալ Հակոբ Ավագյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` նշելով հրաժարականի պատճառները: Նա, մասնավորապես, գրել է.


«Հարգելի ընկերներիս և ՓՄՁ համայնքի գործընկերներիս՝ կներեք, որ ուշ եմ արձագանքում ձեր հարյուրավոր զանգերին, նամակներին:


Օրեր առաջ ես ինքս եմ գրել դիմում աշխատանքից ազատվելու խնդրանքով: Բնական է, որ այդ որոշմանը մեկ օրում չեմ եկել, այլ մի շարք հանգամանքներ, փաստեր, իրողություններ իրար հետ համադրելով:


Իհարկե, ինձ մշտապես ճնշել ու պարտադրել է այն պատասխանատվությունն ու վստահությունը, որն ունեցել եմ Ձեր կողմից: Այստեղ դիմանալ/չդիմանալու խնդիր չէր դրված, երբևէ դա ինձ համար խնդիր չի եղել և հանուն նպատակի դիմադրել կարողանում եմ:


Պարզագույն արդյունավետության հարց է, որն ինձ չէր բավարարում: Կարծում եմ դիմումիս տեքստում ամեն ինչ ասված է:


Շնորհակալ եմ Ձեր վստահության, աջակցության համար:


Շարժվում ենք առաջ:


Մոտ ապագայում մեր երազած ծրագրերը կյանքի կկոչենք ավելի արդյունավետ ձևաչափերով»:

Մամուլ. Ովքե՞ր են պաշտպանելու Սերժ Սարգսյանին

  • 07.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

6
 69

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս մամուլում գրվեց, որ փետրվարի 1-ին Սերժ Սարգսյանինհրավիրել են ՀՔԾ՝ հարցաքննության, եւ մի քանի ժամ հարցաքննել Մարտի 1-ի գործով։ Բայց պարզվում է՝ սա Սերժ Սարգսյանի առաջին հարցաքննությունը չի եղել, դրանից առաջ էլի էր նա ՀՔԾ հրավիրվել։Ավելին, տեղեկացանք, որ երեկ նույնպես նա այցելել է ՀՔԾ ու բավականին երկար մնացել այնտեղ։ Թեպետ ՀՔԾ-ից մեր հարցին հրաժարվեցին պատասխանել, ասացին, որ որեւէ հարցի չեն պատասխանում այս թեմայով։ Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի համար պրոֆեսիոնալ իրավաբանների թիմ է ստեղծվել, որոնք այս օրերին կոնսուլտացիաներ են անցկացնում նրա հետ, թե ինչպես պահի իրեն հարցաքննության ժամանակ։ Թիմը գլխավորում են արդարադատության երկու նախկին նախարարներ Դավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանը, որոնք երկուսն էլ իշխանափոխությունից հետո լծվել են իրավապաշտպան գործունեության։ Դավիթ Հարությունյանն Արփինե Հովհաննիսյանի հետ իրավախորհրդատվական ընկերություն է բացել։ Մենք տեղեկացանք, որ նախօրեին Սերժ Սարգսյանի «պաշտպանական» թիմը հավաքվել է ՀՀԿ գրասենյակում ու բավականին երկար քննարկում արել Սերժ Սարգսյանի հետ։ Ներկա են եղել նաեւ այլ իրավաբաններ, փաստաբաններ։ Դավիթ Հարությունյանը երեկ մեր հարցին ի պատասխան՝ կցկտուր հերքեց, թե իրենք են զբաղվում Սերժ Սարգսյանի պաշտպանությամբ։ «Չէ, չեմ պատասխանի էդ հարցին։ Ընդհանրապես, Սերժ Սարգսյանին հարցաքննության կանչելու-չկանչելու վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չունեմ։ Սխալ է քո ինֆորմացիան»,- ասաց պարոն Հարությունյանը։ Հարցին՝ նախօրեին ՀՀԿ գրասենյակում քննարկում եղե՞լ է Սերժ Սարգսյանի հետ, Հարությունյանն ասաց․ «Ուրիշ հարցերով եմ ունեցել քննարկում»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի աներորդի, պատգամավոր Հրաչ Հակոբյանինախաձեռնությամբ դեռ նախորդ գումարման Ազգային ժողովում օրենսդրական նախագիծ էր ներկայացվել, որով արգելվելու է բուքմեյքերական ընկերությունների գովազդը հեռուստատեսությամբ եւ առցանց տիրույթում, ինչը ֆինանսական մեծ հարված կլինի լրատվամիջոցներին, որոնք հիմնականում գովազդից են ֆինանսավորվում, իսկ Հայաստանում քանի որ տնտեսությունը չի զարգանում, ուստի, գովազդատուները հիմնականում բուքմեյքերներն են։ Այս նախաձեռնությունն առնվազն ԶԼՄ-ների անկախության դեմ ուղղված քայլ կարող է դիտվել, եւ լրատվական աշխարհում բողոք է հասունանում։ Նախագիծը դեռ աշխատանքային քննարկման փուլում է, սակայն այսօր հեղինակն ԱԺ-ում փակ քննարկում է կազմակերպել խնդրի առնչությամբ՝ խտրական մոտեցում դրսեւորելով եւ որոշ լրատվամիջոցների չհրավիրելով։ Համենայնդեպս, «Հրապարակը» հրավեր չի ստացել։ Ավելին՝ անգամ «Իմ քայլը» խմբակցությունում երեկ տեղյակ չէին, որ նման քննարկում է նախաձեռնվել։ Հրաչ Հակոբյանն արդարացավ, թե իր օգնականն է հրավիրել ԶԼՄ-ներին, ինքը տեղյակ չէ, թե ում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատճառով տուժել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Բանն այն է, որ ԱԺ խորհրդի նիստում, երբ քննարկվել են խորհրդարանական վեհաժողովների պատվիրակության անդամների համամասնության եւ պատվիրակությունների կազմերի հարցը, իշխող «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստակամություն է հայտնել մեկական տեղ զիջել ընդդիմադիր խմբակցություններին, որպեսզի բոլոր պատվիրակություններում նրանցից առնվազն մեկական հոգի ներկայացված լինի: Սակայն եղել է մեկ պայման, որ կզիջեն կոնսենսուսի առկայության դեպքում: «Ժողովուրդ» թերթի աղբյուրների պնդմամբ` ԱԺ խորհրդի անդամներից «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները՝Էդմոն Մարուքյանն ու Մանե Թանդիլյանը, պահանջել են իրենց ավելի շատ տեղ տալ` սպառնալով դեմ քվեարկել որոշումներին: Այդքանից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասել է, որ իրենք ոչինչ չեն զիջի»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր որոշմամբ աշխատանքից ազատել է Ջրային պետական կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանին: Պատճառը ամենեւին էլ Գաբայանի վատ կամ լավ աշխատանքը չէր, այլ իշխանության ներսում առկա ներխմբային բախումը: Ինեսա Գաբայանը վատ հարաբերություններ ուներ ջրառի տնօրեն Կարեն Եփրեմյանի հետ, ում անմիջական վերադասն էր: Բայց Գաբայանը չէր կարողանում ազատվել Եփրեմյանից, քանի որ նա վայելում էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հովանավորությունը: Իսկ Գաբայանի հովանավորը փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էր: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Ավինյան-Վանեցյան դիմակայության մեջ Վանեցյանը հաղթանակած դուրս եկավ»:


«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ– ում փետրվարի 4–ին ԱԳ նախարարի հետ տեղի ունեցած հանդիպումն այդքան էլ չի գոհացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներին: Նեղ շրջանակներում նրանք դժգոհել են, որ նախարարը հավուր պատշաճի չի ներկայացրել արտաքին քաղաքականության մանրամասները եւ սիրողական մթնոլորտում կենցաղային մակարդակի քննարկում է անցկացրել: Այլ կերպ ասած՝ ոչ թե մասնագիտական, այլ սիրողական մակարդակի հանդիպում է եղել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած ԲՀԿ-ն անցած տարվա հոկտեմբերի 2-ի իրադարձություններից հետո դուրս եկավ կոալիցիայից, սակայն որոշ ԲՀԿ-ականներ շարունակում են շատ բարեհաջող պաշտոնավարել: Մասնավորապես ԲՀԿ փոխնախագահ Արմեն Արզումանյանը կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար է: Այլ ԲՀԿ-ականներ էլ փոխմարզպետներ են կամ զբաղեցնում են պետական կառավարման համակարգի այլ պաշտոններ: Եվ այս պայմաններում տրամաբանական հարց է առաջանում՝ հիմա ԲՀԿ-ն կիսաընդդիմությո՞ւն է, թե՞ կիսաիշխանություն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարին ԱԱԾ-ում ուշագրավ նշանակում է տեղի ունեցել: ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման եւ վերահսկման բաժնի ղեկավար է նշանակվել Սերոբ Հարությունյանը: Նա Կոտայքի մարզի նախկին ոստիկանապետն էր, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետը եւ այդ պաշտոնից ազատվել է 2018-ի հունիսին: Մամուլում ժամանակին հրապարակումներ եղան նրա եւ գողական աշխարհի կապերի մասին, մասնավորապես՝ Լեննականցի Սուրոյի, Զապի հետ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հրապարակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության ծրագրի նախագիծը: Միաժամանակ, կառավարությունը երեկ որոշեց մինչեւ փետրվարի 8-ը ծրագրի վրա որոշակի խմբագրական աշխատանքներ կատարել ու միայն դրանից հետո ներկայացնել խորհրդարանի հաստատմանը: Թերթը, ուսումնասիրելով 71 էջանոց այս փաստաթուղթը, ուշագրավ փաստ արձանագրեց. այն գրեթե ամբողջությամբ կրկնում է Նիկոլ Փաշինյանի կառավարության նախորդ ծրագիրը, որ թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018թ. հունիսին, ներկայացվել էր ԱԺ: Պարզապես նոր ծրագիրը գրված է առաջիկա հինգ տարիների համար, ու կան նախանշված կոնկրետ ցուցանիշներ երկարաժամկետ կտրվածքով, օրինակ՝ տնտեսական աճի միջին տեմպը պետք է կազմի առնվազն 5 տոկոս: Միաժամանակ նկատենք, որ արտաքին քաղաքականության ոլորտում մի քանի ուշագրավ շեշտադրում կա. «Կառավարությունը գործելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ… Արցախի կարգավիճակը եւ անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են: Բանակցությունների արդյունավետության համար էական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտի առկայությունը…Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը` որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն եւ ներգրավվածություն ունենա իրական եւ տեւական խաղաղության հաստատմանն ուղղված հանգուցալուծման գործընթացում»: Փոխարենը կառավարության ծրագրում որեւէ խոսք չկա հարեւան Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ, թեեւ Փաշինյանը կողմ է արտահայտվել այդ երկրի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը: Կառավարության ծրագրում միայն նշված է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ քայլերի մասին»:


«168 ժամ» թերթը գրում է. «Տոտալ իշխանական քարոզն ու ապրիլյան իշխանափոխությունից կուռքեր կերտելու հետեւողական ու ագրեսիվ գործելակերպը, ցավոք, արդեն թափանցում է կրթական համակարգ՝ դպրոցներ։ Այսպես, 8-րդ դասարանի «Հայոց լեզվի» համաքաղաքային օլիմպիադայի ժամանակ երեխաներին հանձնարարվել է «Երբ քայլում են, քայլում են, քայլում են…» թեմայով շարադրություն։ «168 ժամ»-ը մասնավորապես տեղեկություն ստացավ Երեւանի թիվ 56 հիմնական դպրոցում անցկացված օլիմպիադայի տարածքային փուլից, սակայն նույն պատկերն է եղել ողջ քաղաքի տարածքային փուլերի ժամանակ։ Սա աննախադեպ իրավիճակ է, քանի որ, փաստորեն, ընդդիմության կողմից այնքան քարկոծված, նախկինում օլիմպիադաների ժամանակ տրված հայրենասիրական թեմաներին փոխարինելու է գալիս կուսակցական, իշխանական քարոզի պարտադրանքը։ Ի՞նչ պետք է 13-14 տարեկան երեխան գրի վերոնշյալ թեմայով, ի՞նչ պատկեր են ցանկանում տեսնել այդ «դարակազմիկ» գաղափարի հեղինակները։ Այսպե՞ս են իշխանությունները պատկերացնում կրթական համակարգի ապաքաղաքականացումը։ Ի դեպ, այսպես մեկ էլ խորհրդային տարիներին էին անում, երբ դպրոցականները ստիպված էին սերտել «Ленин в шалаше»-ի կարգի դասեր։ «Տրամաբանական» կլինի, եթե հանրապետական փուլի շարադրության թեման վերաբերի, օրինակ, արագաչափեր «սքոչելուն» կամ ներքնաշորերով դրանք փակելուն, կամ էլ թե՝ հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի շենքը պաշարելուն»:


«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Հայաստանի նավթամթերքի շուկայում շուտով նոր խաղացող է հայտնվելու: Խոսքը Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, Ղազախստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Սահակյանի մասին է: Սահակյանը մտադիր է կազմակերպել ղազախական արտադրության նավթամթերքի ներմուծում Հայաստան, որը էապես կմեծացնի այս շուկայում առկա մրցակցությունը՝ նպաստելով գների իջեցմանը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կոտայքի մարզպետարանը ստուգումներ է անցկացրել Եղվարդի քաղաքապետարանում: Հայտնաբերված թերությունները բավական խոսուն են: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ պարզվել է, որ ավագանու որոշումների նախագծերը կազմվել են բացթողումներով: Բացակայել են որոշումների ընդունման անհրաժեշտության հիմնավորումները, նաև՝ ավագանու իրավասու հանձնաժողովում քննարկման արդյունքում ձեւավորված կարծիքը: Այսինքն համայնքի ավագանու նիստի օրակարգում ընդգրկված հարցերը նախապես քննարկվել են ավագանու իրավասու հանձնաժողովներում, սակայն քննարկման արդյունքում ձեւավորված կարծիքները կցված չեն եղել ավագանու նիստերի օրակարգերի նյութերին: Այսինքն այս դեպքում թերի է կատարվել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերի պահանջը: Սրանք, սակայն, ամենամեղմ բացահայտումներն են: Պարզվել են մի շարք այլ չարաշահումներ ու բացթողումներ եւս»:

Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը որևէ պարտադրանք զիջումների մասով չի եղել. Բալասանյան

  • 07.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 17

Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը որևէ պարտադրանք, այն էլ՝ զիջումների մասով, չի եղել։ Այս մասին «Արցախպրեսի» հետ զրույցում ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը` անդրադառնալով Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանը Արցախի ներկայիս իշխանությունների հետ քննարկումների ժամանակ անդրադարձել է տարածքային զիջումներին և իշխանություններն այդ առաջարկներին չեն ընդդիմացել:

Բալասանյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի հետ 2016 թ․ ապրիլյան կռիվներից հետո ունեցել են երկու հիմնական հանդիպում․ մեկը՝ ապրիլի վերջին, մյուսը՝ հուլիսի 16-ին՝ Թուրքիայում հեղաշրջման փորձից մեկ օր հետո և Երևանում ՊՊԾ գնդի և հարակից տարածքի գրավումից մեկ օր առաջ։ Առաջին հանդիպմանը մասնակցում էին զույգ նախագահները և Արցախի խորհրդարանական խմբակցությունները, իսկ երկրորդը հրավիրյալների ավելի ընդլայնված կազմ ուներ․ ներկա էին նաև շարժման և պատերազմի վետերանները, այդ թվում՝ առաջին ջոկատապետ Արկադի Կարապետյանը՝ «Դաշնակ Ագոն»»։

Հարցին` ի՞նչ է քննարկվել հանդիպումների ժամանակ, և արդյոք պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի կողմից եղել են ճնշումներ արցախյան կողմին զիջումների մղելու համար, անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է․ 

«Այդ հանդիպումների միակ օրակարգային հարցն այն էր, թե ինչպես ենք մենք՝ արցախյան վերնախավս, պատկերացնում հարցի լուծումը և Արցախի անվտանգության հետագա ամրացման հարցը։ Այս թեմայի շուրջ էլ ծավալվել է ազատ քննարկում։ Որևէ պարտադրանք, այն էլ՝ զիջումների մասով, չի եղել։ Մենք հստակ նշել ենք, որ Արցախի կարգավիճակի ու անվտանգության մասով որևէ բացասական փոփոխություն մերժելի է մեզ համար։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, որն այդ ժամանակ ակտիվորեն ներգրավված էր ադրբեջանական կողմի հետ բանակցային հանդիպումներում, ապա վերջինս, մեզ ականջալուր, շատ պարզ կերպով ամփոփման է եկել, որ անկախ ամեն ինչից՝ մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի»,- նշել է Բալասանյանը։

Վերջինիս խոսքով՝ այդ հանդիպումների ժամանակ համապատասխան հետևություններ են արվել նաև 2016 թ․ ապրիլյան կռիվների ժամանակ վերհանված սխալներից․ «Սերժ Սարգսյանը խոստացել է, որ շտկվելու են ապրիլյանի ժամանակ երևան եկած բացթողունմերը, և պետք է նշեմ, որ այդ խոստումը կատարվել է ինչպես սպառազինության մատակարարման, այնպես էլ ինժեներաշինարարական աշխատանքների մասով»,- եզրափակել է Վիտալի Բալասանյանը։

RFE/RL Armenian Report – 02/06/2019

                                        Wednesday, February 06, 2019

Former Army Chief Wants To Run For Karabakh President
February 06, 2019
        • Ruzanna Stepanian

Armenia - Samvel Babayan, a retired army general, is greeted by supporters in 
Yerevan after being released from prison, 15 June 2018.

Samvel Babayan, Nagorno-Karabakh’s former military leader, has expressed his 
desire to run in a presidential election that will be held in the 
Armenian-populated territory next year.

In an interview with RFE/RL’s Armenian service, Babayan said he will start 
collecting next month signatures of local residents in a bid to circumvent a 
legal provision that bars him from running for Karabakh president.

“I realize that I still have a role to play there,” he said. “I’m not finished 
and will try to do everything to be of use [to Karabakh.]”

Babayan, 53, was the commander of Karabakh’s Armenian-backed army during and 
after the 1991-1994 war with Azerbaijan. He was widely regarded as the 
unrecognized republic’s most powerful man at that time.

Babayan was arrested in 2000 and subsequently sentenced to 14 years in prison 
for allegedly masterminding a botched attempt on the life of the then Karabakh 
president, Arkady Ghukasian. He was set free in 2004.

Babayan lived in Russia for five years before returning to Armenia in 2016. He 
was again arrested in Yerevan in March 2017 on charges of illegal arms 
acquisition and money laundering which he strongly denied.

The arrest came about two weeks before Armenian parliamentary elections. 
Babayan unofficially coordinated the election campaign of an opposition 
alliance challenging then Armenian President Serzh Sarkisian.

A Yerevan court sentenced the once powerful general to six years in prison in 
November 2017. Armenia’s Court of Cassation overturned the verdict in June 
2018, ordering Babayan’s release from prison. The decision came more than a 
month after Sarkisian was overthrown in a popular uprising led by Nikol 
Pashinian, the current Armenian prime minister.

Around the same time Bako Sahakian, Karabakh’s president, announced that he 
will not seek reelection when his current term in office ends in 2020. Sahakian 
has been in power since 2007.

Under Karabakh law, only those individuals who have resided in Karabakh for the 
past 10 years can participate in the 2020 presidential election. Babayan does 
not meet that requirement.

Citing another legal provision, the former strongman said that he can overcome 
that hurdle if his presidential candidacy is backed by thousands of Karabakh 
Armenians. “We will start the signature collection in March and then see if the 
authorities comply with or ignore what the constitution stipulates,” he said.

Asked whether he thinks the current Karabakh leadership will let him enter the 
presidential race, Babayan said: “At my penultimate meeting with Bako Sahakian, 
I said: ‘Let’s draw a line and forget everything: all the conflicts and 
problems.’ It seemed to me that they must realize that Armenia and Karabakh are 
now in such a difficult situation that it makes no sense to keep having 
grudges, settling scores or feuding with one or another person.”



Armenian Police Chief Objects To Amnesty For Radical Group
February 06, 2019
        • Ruzanna Stepanian

Armenia - Valeri Osipian (R), the chief of the Armenian police, arrives in a 
courtroom in Yerevan, February 6, 2019.

The chief of the Armenian police, Valeri Osipian, on Wednesday spoke out 
against pardoning members of a radical group who stormed a police base in 
Yerevan and held him and several other officers hostage in 2016.

The three dozen gunmen demanded that then President Serzh Sarkisian free the 
jailed leader of their Founding Parliament movement, Zhirayr Sefilian, and step 
down. They laid down their weapons after a two-week standoff with security 
forces which left three police officers dead.

Shortly after Sarkisian resigned in April 2018 amid peaceful mass protests, all 
but two members of the group calling itself Sasna Tsrer were set free pending 
the outcome of their trials. The two defendants remaining behind bars stand 
accused of murdering Colonel Artur Vanoyan and Warrant Officers Gagik Mkrtchian 
and Yuri Tepanosian.

Last fall the new Armenian authorities declared a general amnesty applying to 
hundreds of convicts and criminal suspects, including the Sasna Tsrer members. 
A relevant law passed by the Armenian parliament made clear, however, that the 
latter can be pardoned only with the consent of their former hostages and other 
victims of the deadly attack.

Osipian made clear that he is not giving his consent to the amnesty for Sasna 
Tsrer as he testified at an ongoing trial of the group’s members. “I lost 
comrades,” he told the presiding judge. “Had I not lost comrades my position 
may have been different. I think that everyone must be subjected to a 
punishment defined by the law.”

“There was a crime and everyone involved in it must bear responsibility,” 
Osipian insisted when he spoke to reporters in the courtroom.


Armenia - The funeral in Yerevan of Yuri Tepanosian, an Armenian police officer 
killed in a standoff between security forces and opposition gunmen, 1Aug2016.

Osipian was a deputy chief of Yerevan’s police department when the police base 
located in the city’s southern Erebuni district was seized by Sasna Tsrer in 
July 2016. He went into the sprawling compound shortly after the pre-dawn 
attack. He and the other policemen taken hostage there were released a few days 
later.

In his court testimony, Osipian said that he was beaten up by several gunmen 
while being captured by them. He claimed that they also threatened to kill him 
if he refused to tell police forces to join Sasna Tsrer.

Together with Sefilian, the freed leaders and members of the armed formed last 
year a political party also called Sasna Tsrer. It was one of the 11 groups 
that ran in parliamentary elections held in Armenia on December 9. According to 
the official election results, Sasna Tsrer won only 1.8 percent of the vote and 
thus failed to win any seats in the new parliament.



Armenian Government Unveils Economic Growth Targets
February 06, 2019

Armenia - Workers at a tech company based in the Engineering City just outside 
Yerevan, August 22, 2018.

Armenia’s economy should grow by at least 5 percent annually and thereby 
“substantially” cut poverty in the country, Prime Minister Nikol Pashinian’s 
government said in its five-year policy program unveiled on Wednesday.

The 70-page program laying out the government’s priorities and policies was 
made public two months after Pashinian’s My Step alliance won snap 
parliamentary elections by a landslide. Speaking at a cabinet meeting in 
Yerevan, the premier said it will undergo minor “editorial” changes before 
being submitted to the Armenian parliament by the end of this week.

The document’s almost certain approval by the National Assembly will amount to 
a vote of confidence in the government. My Step holds a two-thirds majority in 
the parliament.

The program declares the government’s commitment to a “competitive and 
inclusive economy” primarily driven by hi-tech industries. It says the 
government will strive for this by significantly improving tax administration, 
easing business regulations, guaranteeing fair competition, attracting foreign 
investment and stimulating exports and innovation.

This, the document adds, should translate into an average GDP growth rate of at 
least 5 percent in 2019-2023. “At the same time, a considerably larger number 
of citizens should participate in economic development, and economic output 
created as a result of their work should be distributed more evenly,” it says.

Armenia’s former government set practically the same growth targets in its last 
five-year program drawn up in 2017. It pledged to reduce the official poverty 
rate, which stands at around 30 percent, by 12 percentage points by 2022.

Pashinian’s government is likewise promising “substantial” reductions in the 
poverty and unemployment rates. But it has set no specific targets.

Also, both the current and former government programs describe a steady and 
rapid increase in Armenian exports as the main engine of faster GDP growth.

Ever since he swept to power in May 2018, Pashinian has repeatedly promised to 
carry out an “economic revolution” that will significantly improve the lives of 
ordinary Armenians. He has said his government has already succeeded in 
practically eradicating corruption and breaking up economic monopolies that 
have long hampered the country’s development.

According to official statistics, Armenian economy grew by 7.5 percent in 2017. 
It was on course to expand by roughly 5.3 percent in 2018.

According to the latest World Bank projections, Armenian growth will slow to 
4.3 percent in 2019 and accelerate slightly in the following years.



April 24 Declared Commemoration Day Of Armenian Genocide In France
February 06, 2019

France - French President Emmanuel Macron speaks during the Co-ordination 
Council of Armenian Organisations of France (CCAF) annual dinner in Paris, 
February 5, 2019.

French President Emmanuel Macron has declared April 24 as a day for the 
commemoration in France of the 1915 genocide of Armenians in Ottoman Turkey.

Macron announced the move late on Tuesday at an annual dinner of the 
Coordination Council of Armenian Organizations in France (CCAF). The Reuters 
news agency quoted him as saying that France was among the first nations to 
denounce “the murderous hunt of the Armenian people in the Ottoman Empire.”

“France is, first and foremost, a country that knows how to look history in the 
face,” he said, according to the France24 TV channel.

France officially recognized the World War One-era slaughter of some 1.5 
million Armenians as genocide with a law passed by its parliament 2001. It is 
home to an estimated 500,000 ethnic Armenians, most of them descendants of 
survivors of the genocide.

Macron spoke of his “admiration” for the French-Armenian community and visited 
the Armenian genocide memorial in Paris when he ran for president in 2017. The 
CCAF, which is an umbrella structure uniting the leading French-Armenian 
organizations, endorsed his presidential candidacy.

Turkey strongly condemned Macron’s decision on Wednesday. According to the 
Associated Press, a spokesman for Turkish President Recep Tayyip Erdogan said 
Macron tried to "save the day" and make political gains in the face of 
"political problems in his own country.”


Press Review
February 06, 2019


“Zhoghovurd” says all eyes are now on a policy program of Prime Minister Nikol 
Pashinian’s government that will be unveiled this week. The paper says this is 
so because public expectations from the government are much greater than from 
the previous Armenian cabinets. It claims that the latter came up with nicely 
written programs that were rarely put into practice. “Pashinian’s government 
came to power as a result of a popular movement,” says the paper sympathetic to 
it. “The people’s expectations and requirements from the government are 
therefore great.”

“Zhamanak” says that Nagorno-Karabakh’s former military leader, Samvel Babayan, 
has effectively announced his return to active politics and, in particular, his 
intention to run in next year’s Karabakh presidential election. “It is clear to 
everyone that Armenia’s and Karabakh’s internal political realities are 
interconnected,” comments the paper. “It just could not have been otherwise. In 
essence, it’s impossible to return to active Karabakh politics without also 
becoming active in Armenia’s political domain as well.” It says that Babayan’s 
political comeback will have important implications for both Karabakh and 
Armenia.

“Aravot” seems skeptical about a recent series of high-level 
Armenian-Azerbaijani negotiations that have fuelled renewed speculation about 
progress towards the resolution of the Nagorno-Karabakh conflict. “The Armenian 
prime minister has made important and correct emphases: the lands-for-status 
formula will not be discussed,” writes the paper. “We need to take the next 
step and say what the Armenian side thinks should be discussed: Karabakh’s 
internationally recognized independence and reunification with Armenia. We 
should counter [Azerbaijani] maximalism with our own maximalism.”

(Lilit Harutiunian)


Reprinted on ANN/Armenian News with permission from RFE/RL
Copyright (c) 2019 Radio Free Europe / Radio Liberty, Inc.
1201 Connecticut Ave., N.W. Washington DC 20036.
www.rferl.org


Armenpress: Aznavour’s son gifts duduk to President Macron

Aznavour’s son gifts duduk to President Macron

Save

Share

11:05, 6 February, 2019

YEREVAN, FEBRUARY 6, ARMENPRESS. Nicolas Aznavour, the son of late Charles Aznavour, the legendary French-Armenian crooner, has given a duduk as a gift to President of France Emmanuel Macron.

Jean Eckian, a freelance journalist and photographer, posted a photo from a dinner organized by the Coordination Council of Armenian Organizations of France showing Nicolas gifting the Armenian musical instrument to Macron.

Charles Aznavour died in October last year.  

Edited and translated by Stepan Kocharyan




Armenpress: Watchdog issues warning to Gazprom Armenia

Watchdog issues warning to Gazprom Armenia

Save

Share

11:21, 6 February, 2019

YEREVAN, FEBRUARY 6, ARMENPRESS. The Public Services Regulatory Commission has issued a warning to Gazprom Armenia for violating a deadline of submitting documents.

The decision was made at a sitting of the agency today.

According to the Public Services Regulatory Commission, Gazprom Armenia filed information documents on its 2018 November activities on December 28, 2018, whereas by law it had to submit the documents by the 25th.

The company had later clarified to the commission that it had disagreements with Electric Networks of Armenia about electricity volumes and fines, that’s why it was late to submit the documents since it had to make adjustments in the initial document.

However, the commission did not acknowledge the explanation to be an “objective reason”.

Edited and translated by Stepan Kocharyan