Նոյեմբեր 11, 2026
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնաթող ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևն է:
Հաղորդման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների ընթացքը Աբու Դաբիում, կողմերի դիրքորոշումները ռազմական գործողությունների դադարեցման պայմանների, Ուկրաինայի անվտանգության ապագա երաշխիքների և Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հեռանկարների վերաբերյալ։
Առանձին ուշադրություն է դարձվել գերիների փոխանակման հնարավոր պայմանավորվածություններին և տարածքային հարցին։
Քննարկվել են նաև ադրբեջանա-թուրքական հարաբերությունների զարգացումը, Իլհամ Ալիևի հայտարարությունները Բաքվի և Անկարայի ռազմավարական եղբայրության մասին, թուրք-հայկական սահմանի բացման հեռանկարները, ինչպես նաև Թուրքիայի պատրաստակամությունը՝ վերսկսելու երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունը Հայաստանի հետ՝ հաշվի առնելով Ադրբեջանի շահերը։
Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել ռուս-հայկական հարաբերությունների ներկա վիճակին, ՀԱՊԿ-ի շուրջ առկա հակասություններին, Մոսկվայի և Երևանի պաշտոնական ներկայացուցիչների փոխադարձ հայտարարություններին, ինչպես նաև կազմակերպությունում Հայաստանի հետագա մասնակցության հեռանկարներին։
Քննարկվել են նաև Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովը, անդամավճարները չվճարելու հնարավոր հետևանքները և հանդիպմանը Հայաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների բացակայությունը։
Հայկ Դերզյան
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Frangulian Shushan. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/11/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%af%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%af%d5%a1%d5%ad%d5%be%d5%a1%d5%ae-%d5%a7-%d5%a2/