Հոկտեմբեր 25, 2026
ՀՀ վարչապետի աշխատակազմում աշխատակիցների աշխատավարձերի ու հավելավճարների լրացուցիչ ֆինանսավորման, ինչպես նաև՝ արտասահմանյան գործուղումների և շենքային պայմանների բարելավման ծախսերի ապահովման համար ֆինանսական տեղաշարժեր կկատարվեն․ համապատասխան նախագիծը կառավարության վերջին նիստում ներկայացրել էր Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը։
Այսպես, առաջարկվում է հասարակական կազմակերպությունների աջակցության չօգտագործված ծրագրից դեպի աշխատակազմի աշխատավարձային ֆոնդ ուղղել 41 միլիոն 813 հազար դրամ։
Միաժամանակ, մինչև տարեվերջ կանխատեսվող ծախսերն իրականացնելու նպատակով, առաջարկվում է լրացուցիչ հատկացում հայցել կառավարության պահուստային ֆոնդից՝ 62 միլիոն 184.7 հազար դրամի չափով, որից՝
40,544.0 հազար դրամը՝ «1136 ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «11001 Ծառայությունների, ծրագրերի համակարգում» միջոցառման «4222 Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածին,
21,640.7 հազար դրամը՝ նույն ծրագրի «12006 Պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավման ապահովում» միջոցառմանը:
Ֆինանսների նախարարության դիրքորոշումը. Նախարարությունն արձագանքել է, որ պահուստային ֆոնդում ազատ հասանելի միջոցներ առկա չեն, իսկ շենքային պայմանների բարելավման ծախսերը նախկինում առաջնահերթ չեն համարվել։ Սակայն, հարցի հրատապությունից ելնելով, նախագիծը քննարկումների արդյունքում ընդունվել է՝ ֆինանսավորման աղբյուր ապահովելով համապատասխան նվազեցումների (տնտեսումների) հաշվին։
Հիշեցնենք՝ դեռ սեպտեմբերին 168․am-ը գրել էր, որ ևս 94 միլիոն 622 100 դրամ է ուղղվել Փաշինյանի արտասահմանյան գործուղումներին․ «անհրաժեշտություն է առաջացել կատարել վերաբաշխում՝ վարչապետի աշխատակազմի կողմից 2026թ. կարիքների համար կազմակերպված գնման գործընթացների արդյունքում տնտեսված միջոցներից նվազեցնել 94 622 100 ՀՀ դրամ և նվազեցված ֆինանսական միջոցներն ուղղել 4222 (արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր) հոդվածին»,- ասվում էր նախորդ նախագծի հիմնավորման մեջ։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/25/%d5%b4%d5%ab%d5%ac%d5%ab%d5%b8%d5%b6%d5%a1%d5%be%d5%b8%d6%80-%d5%a4%d6%80%d5%a1%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d6%86%d5%ab%d5%b6%d5%a1%d5%b6%d5%bd%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%bf%d5%a5%d5%b2%d5%a1/