Ադրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վա

Հոկտեմբեր 16, 2026

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը գրում է. «Ադրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը

Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) փոխնախագահ Էլշադ Նասիրովը հայտարարել է, որ Բաքուն մտադիր է վերսկսել ռուսական գազի գնումները «Գազպրոմից»։

Ուշագրավ է, որ խոսքը գազի սեփական պաշարներ ունեցող և եվրոպական շուկայում իր դիրքերն ամրապնդող երկրի մասին է։ Հիշեցնեմ, որ 2027 թ.֊ից Բաքուն պարտավորվել է կրկնապատկել դեպի Եվրոպա գազի արտահանումը` հասցնելով դրանք տարեկան 20 մլրդ խմ֊ի։

Բաքուն բավական պրագմատիկ մոտեցում է ցուցաբերում։ Ռուսական գազի ներմուծումը կարող է լրացուցիչ հնարավորություններ ստեղծել ներքին պահանջարկը բավարարելու և արտահանման ծավալները պահպանելու համար։

Այս ֆոնին ՀՀ իշխանությունները շարունակում են խոսել ռուսական գազից կախվածության նվազեցման և այլընտրանքային մատակարարումների մասին։ Առավելապես` Ադրբեջանից։

Հետաքրքիր հակադրություն է ստացվում։ Ադրբեջանը, ունենալով սեփական գազ, պատրաստ է գնել ռուսականը՝ ելնելով տնտեսական շահերից։ Հայաստանը, չունենալով սեփական գազ, քննարկում է ռուսականից հրաժարվելու հնարավորությունը։

Հ.Գ. Թեև մեծ է հնարավորությունը, որ Լիխաչյովի ու Բելոզյորովի այցերից հետո Երևանի հակառուսական հռետորաբանության աստիճանը շարունակաբար կիջեցվի։ Արդեն է իջեցվում»:

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Tambiyan Samvel. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/17/%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%a4%d5%a1%d5%bc%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%bc%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a3%d5%a1%d5%a6/

Leave a Reply