Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ. Էդուարդ Շարմազանով

Սեպտեմբեր 27, 2026

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․

«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ …

Փոխում եմ հեռուստացույցի ալիքները ու 17։19 -ին h1-ի եթերում Ֆեստիվառ Գյումրիում են հեռարձակում։

Մի քեֆ, մի ուրախություն։

Լավ արա, լրիվ ցնդե՞լ եք։

Այսօր սեպտեմբերի 27 է, 44-օրյա աղետալի պատերազմի սկսման ամսաթիվը։

Մարդիկ խնկարկում են մեր նահատակների հիշատակը, դուք համերգ եք եթեր տալիս։

Լրիվ մարդկային արժեք կորցրե՞լ եք։

Հազարավոր հայորդիներ են զոհվել, դուք էս օրով համերգ եք հեռարձաքում։

Մնում է ապրիլի 24-ին էլ Զեյնաբի համերգը եթեր հեռարձակեք ու վերջ։

Էհ Հրանտ Մաթեւոսյան,ականջդ կանչի…

«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել: Էն ծառը թե հիշողություն ունի՝ քոնոնք էլ ունեն: Քոնոնց կտրում են, մորթում են, զրկում են, ծաղրում են և քոնոնք իրենց հիշողությունից փախչում են, և նորից կզրկվեն ու նորից կզրկվեն ու նորի՛ց, ու նորից հիշողություն չեն ունենա, որովհետև վախենում են ծաղրին բռունցքով ու զրկվելուն կտրելով պատասխանել…»

Հրանտ Մաթևոսյան «Ծառերը»»։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/09/28/%d5%a1%d5%b6%d5%a2%d5%a1%d6%80%d5%b8%d5%b5%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a7-%d5%bd%d5%a5%d5%ba%d5%bf%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80%d5%ab-27-%d5%ab%d5%b6-%d5%a5/

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS

Leave a Reply