Չկա որևէ երկիր, որ Եվրոպայի խորհրդում իր հարցերը չլուծած՝ դառնա Եվրամիության

Սեպտեմբեր 27, 2026

«Պրեսսինգ» հաղորդաշարում հյուրը՝ քաղաքագիտության դոկտոր, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը, խոսեց նաև իշխանության հերթական և գլխավոր խաբեության՝ Եվրամիությանն անդամակցելու՝ Հայաստանի հնարավորության մասին։

«CEPA-ում բազմաթիվ պարտավորություններ կան ամրագրված Հայաստանի համար: Անո՞ւմ ենք դրանք, թե՞ չէ… Չկա որևէ երկիր, որ Եվրոպայի խորհրդում իր հարցերը չլուծած՝ դառնա Եվրամիության անդամ: Իսկ այդ հարցերը լուծելու համար բազմաթիվ քայլեր պետք է անել: Դատարկ խոսքերը ոչինչ չեն որոշում: Առանց աշխատելու նոր արդյունքներ չեն գրանցում: Եթե չի արվել այն, ինչ նախատեսված է առկա փաստաթղթերով, մնացածը դատարկախոսություն է»,- ասաց Տիգրան Թորոսյանը:

Վերջինս նկատեց՝ վստահ է՝ այն մարդիկ, ովքեր այսօր խոսում են ԵՄ-ին անդամակցելու մասին, իրենք էլ գիտեն, որ դա անիրական է:

Կարդացեք նաև

  • ԴՈՒՌԸ ՇՐԽԿԱՑՐԵՑԻՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՐԵՍԻՆ, ԲԱ ՀԵՏՈ՞. ՉԵՄ ԿԱՐՈՂ ԻՆՁ ԿՈՒՅՐԻ ԿԱՄ ԽՈՒԼԻ ՏԵՂ ԴՆԵԼ, ԵՐԲ… ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆ
  • Ի՞նչ ցույց տվեց Փաշինյան-Էրդողան հերթական հանդիպումը
  • Ո՞վ է Հայաստանի գազային համակարգի «տանտերը». Շևցովի ուղերձի քաղաքական ենթատեքստը

«Իրականում Ադրբեջանն արտադաշինքային պետություն չէ: Նա դաշինքից էլ վեր հարաբերություններ ունի Թուրքիայի և Իսրայելի հետ: Անգամ թուրքերն են ժամանակ առ ժամանակ հայտարարում, որ Իսրայելի աջակցությունը 44-օրյա պատերազմի ժամանակ ավելին է եղել, քան թուրքերինը: Այլ հարց է, որ Ադրբեջանը, ինչպես և Թուրքիան, կայուն դաշնակցություն ոչ մեկի հետ չի ձևավորում»,- ասաց ԱԺ նախկին նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում:




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/09/28/%d5%b9%d5%af%d5%a1-%d5%b8%d6%80%d6%87%d5%a7-%d5%a5%d6%80%d5%af%d5%ab%d6%80-%d5%b8%d6%80-%d5%a5%d5%be%d6%80%d5%b8%d5%ba%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%ad%d5%b8%d6%80%d5%b0%d6%80%d5%a4%d5%b8%d6%82%d5%b4-%d5%ab/

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS

Leave a Reply