ԵԺԿ պատվիրակության խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև ՀՀԿ դիրքորոշում

Սեպտեմբեր 25, 2026

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԺԿ գլխավոր քարտուղար Դոլորս Մոնսերատի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջկուսակցական համագործակցության հարցեր, ինչպես նաև Հայաստանի ներսում և նրա շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական զարգացումները, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, ժողովրդավարության հետընթացը, քաղբանտարկյալների առկայությունը և այլ խնդիրներ։
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունը, ինչպես նաև հանուն ընթացիկ քաղաքական շահերի այդ արժեքներից շեղվելու անթույլատրելիությունը:

Հյուրերի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև կուսակցության դիրքորոշումը Հայաստանի արտաքին քաղաքական և անվտանգային խնդիրների վերաբերյալ։

ՀՀԿ-ն 2012 թվականից հանդիսանում է Եվրոպայի խոշորագույն քաղաքական ընտանիքի՝ ԵԺԿ-ի անդամ և ներգրավված է կուսակցության տարբեր կառույցների ու ծրագրերի աշխատանքներում

—

Դա բարբարոսական միջամտություն է, ամոթ է մեր ազգին. մեր ազգը չպետք է լռի, չպետ

Սեպտեմբեր 25, 2026

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը (ինչպես հաճախ անվանում են «ֆեյքերի ՊՈԱԿ»-ը,- Զ․Խ.) պատրաստել ու երեկ հրապարակել է հակաեկեղեցական արշավի, այսպես կոչված, զեկույցն ու «բարենորոգման» քայլերի հերթականությունը։ Զեկույցը կազմված է 74 էջից, վերնագրվել է «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույց։

Զեկույցում ներկայացված է իշխանությունների, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի  հակաեկեղեցական արշավի մանրամասն նկարգիրը՝ թե ինչպես են պատրաստվում, այսպես ասած՝ «վերանորոգել» եկեղեցին։

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը դեռևս չի կարդացել հրապարակված զեկույցը, չի էլ պատրաստվում, ասում է՝ իշխանությունների հայտարարությունները բավական են՝ հասկանալու համար, թե ինչ նպատակ են հետապնդում։

«Պետությունն առհասարակ իրավունք չունի խառնվելու Եկեղեցու գործերին։ Ինքս երկու անգամ պատվիրակ եմ եղել կաթողիկոսի ընտրության ժամանակ՝ Գարեգին Առաջին և Գարեգին Երկրորդ կաթողիկոսների ընտրություններում։ Եթե իշխանությունները տեղյակ չեն, ասեմ՝ երբ կաթողիկոս են ընտրությում, պետությունն այդ ընտրության հետ որևէ առնչություն չունի։ Այդ ընտրության հետ առնչություն ունի միայն հոգևոր բարձր դասը և աշխարհիկ մտավորականությունը, որոնց ընտրում է եկեղեցին։ Այսպես որ՝ պետությունը, առավել ևս՝ այս իշխանությունը, որևէ իրավունք չունի խառնվելու եկեղեցու գործերին։ Այս ամենը պարզապես  բարբարոսական միջամտությունն է, ամոթ է մեր ազգին։ Իզուր էլ 74 էջ թուղթ են փչացրել՝ նման զեկույց հրապարակելու համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մերուժան Տեր-Գուլանյանը։

Կարդացեք նաև

  • Պուտինը պետք է ասեր՝ հայ ժողովուրդ, Նիկոլը ծախել է ձեզ, թող Եվրոպան էլ գա ու ձեզ պաշտպանի. 2015-ի հրեշավոր դեպքի և այսօրվա պատվիրատուները. Գագիկ Համբարյան
  • Բաքուն սեղմում է օղակը Փաշինյանի շուրջ. Նոր պահանջներ, այդ թվում՝ գեներալներին առնչվող
  • Անկախության տոնը՝ թվերով․ կազմակերպիչն էլի ֆավորիտ մատակարարն էր, որին վստահվել էր նաև Վարդավառի, հեծանվավազքի ու COP 17-ի կազմակերպումը

Նրա խոսքով՝ քրիստոնեությունը ոչ թե 1700 տարեկան է, այլ 2000, քանի որ Գրիգոր Լուսավորիչը չէ, որ մկրտեց մեր ժողովրդին, այլ Աբգար թագավորը։ Ավելին, պետք է սկսել ավելի շատ Խորենացի կարդալ, որպեսզի հասկանալի դառնա՝ ինչն ինչոց է։

«Խորենացին գրում է, որ հայոց Աբգար թագավորը՝ Եդեսիայի տերն ու իշխանը, հրավիրեց Քրիստոսին իր քաղաք, նրան երկու նամակ է ուղարկում, որոնք պահպանվել են։ Սակայն Քրիստոսն ուղարկում է իր պատկերը՝ 2 առաքյալներին՝ Թադևոսին և Բարդուղիմեոսին։ Թադևոս Առաքյալն է, որն օծում է մեր ժողովրդին  մեր թվարկության 1-ին դարում։

Մեր եկեղեցին աշխարհի ամենահին եկեղեցին է, հետևաբար՝ այդքան հին պատմություն ունեցող եկեղեցու հետ նման կերպ վարվելը բարբարոսություն է, ծանր խնդիր։ Մեր ազգը չպետք է լռի, չպետք է թույլ տա նման բաներ»,- հավելեց Մերուժան Տեր-Գուլանյանը։

Նա հիշեցրեց՝ չլիներ Առաքելական Սուրբ եկեղեցին, այսօր հայ ազգը չէր ունենար գիր ու գրականություն, մշակույթ, քանի որ պետականության բացակայության պայմաններում եկեղեցին իր վրա վերցրեց այդ ծանր պարտականությունը և պահեց դպրությունը, մշակույթը։ Նույնն այսօր եկեղեցին անում է նաև սփյուռքի հայկական գաղթօջախներում՝ պահելով ու պահպանելով հայկականը։

«Միշտ հիշեք՝ Առաքելական եկեղեցին սրբազան է, բարձրագույնը։ Ինքս պատիվ եմ ունեցել ընտրելու Գարեգին Երկրորդին։

Մի դեպք պատմեմ՝ Գարեգին Առաջին կաթողիկոսը և Գարեգին սրբազանը՝ մեր այսօրվա Կաթողիկողը, մասնակցում էին կաթողիկոսի ընտրությանը։ Քվեարկության առաջին փուլից հետո երկուսով մնացին, հետաքրքիր մի բան տեղի ունեցավ։

Մայր Տաճարի դռները փակ էին, հանկարծ երկրորդ քվեարկությունից առաջ խոսափողին է մոտենում Գարեգին Երկրորդը և հայտարարում, որ չի ցանկանում քվեարկվել ընտրված կաթողիկոսի հետ, չէ՞ որ Գարեգին Առաջինն արդեն Անթիլիասի կաթողիկոսն էր, արդեն օծված էր։

Մեր Կաթողիկոսն այս ժամանակ մոտեցավ Գարեգին Առաջինին, համբուրեց նրա աջը և շնորհավորեց, սովորաբար եկեղեցում չեն ծափահարում, բայց այս քայլից հետո բոլորս ծափահարեցինք, հուզվեցինք։

Այս ամենը մարդիկ ինչո՞ւ են մոռացել, ինչո՞ւ, Գարեգին Երկրորդ վեհափառն իրեն շատ վեհ պահեց, շատ»,- ընդգծեց Մերուժան Տեր-Գուլանյանը։

—

Անկախության տոնը՝ թվերով․ կազմակերպիչն էլի ֆավորիտ մատակարարն էր, որին վստահվ

Սեպտեմբեր 25, 2026

Անկախության 35-ամյա հոբելյանն անցավ, իսկ բյուջեի վրա մնացին ծախսերը։ Տոնը կազմակերպելու համար այս անգամ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դրամաշնորհի ձևով աստղաբաշխական գումար է հատկացրել պետգնումների ֆավորիտ մատակարարներից մեկին՝ «Բեգրաունդ Փրոդաքշն» ընկերությանը։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է սեպտեմբերի սկզբին, պայմանագրի գին է նշվել 1 միլիարդ 031 453 500 դրամը (2,831,640.86 ԱՄՆ դոլար)։

Վերջինի շրջանակում ցուցադրվել են պրոյեկցիաներ, դրոնների շոու, լուսային ֆենիքսների ցուցադրություն, հնչել է օրհներգը՝ Ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ, ելույթ է ունեցել Սիմֆոնիկ նվագախումբը, հետո՝ էստրադային արտիստներն ու համերգային խմբերը։

«Պատմամշակութային ներկայացման հիմքում դրված է «ՀԱԶԱՐԱՆ ԲԼԲՈՒԼ»-ի կոնցեպտը»,- նշվում է պայմանագրում։

Կարդացեք նաև

  • Պուտինը պետք է ասեր՝ հայ ժողովուրդ, Նիկոլը ծախել է ձեզ, թող Եվրոպան էլ գա ու ձեզ պաշտպանի. 2015-ի հրեշավոր դեպքի և այսօրվա պատվիրատուները. Գագիկ Համբարյան
  • Բաքուն սեղմում է օղակը Փաշինյանի շուրջ. Նոր պահանջներ, այդ թվում՝ գեներալներին առնչվող
  • Դա բարբարոսական միջամտություն է, ամոթ է մեր ազգին. մեր ազգը չպետք է լռի, չպետք է թույլ տա նման բաներ. Մերուժան Տեր-Գուլանյան

Ինչպես նշեցինք, մատակարարը՝ «Բեգրաունդ Փրոդաքշն»-ը, պետգնումներում ֆավորիտ է, և 168․am-ն առիթ ունեցել է արձանագրելու այս փաստն իր տարբեր հրապարակումներում։

Ընկերությունը, որը գրանցվել է 2018 թվականի մայիսին, 2019 թվականի մայիսի 5-ին արդեն մասնակցել է պետգնումներին, և ավելին, առանց մրցույթի՝ հրատապ մեկ անձից գնման եղանակով պայմանագիր կնքել վարչապետի աշխատակազմի հետ, հետո արդեն միլիոնավոր դրամների տասնյակ պայմանագրեր են տարբեր պետական գերատեսչությունների հետ՝ դարձյալ հիմնականում առանց մրցույթների։

Միայն այս տարի, օրինակ, հունվարից սեպտեմբեր, ՍՊԸ-ն արդեն 4 խոշոր պայմանագիր է կնքել․

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ մեկ անձից գնման եղանակով «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ն «2026 թվականին Հայաստանում անցկացվելիք «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP-17) կազմակերպչական ծառայությունների նպատակով ստացել է 2 442 000 000 դրամ,

Երևանի քաղաքապետարանը երկփուլ մրցույթով «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ին էր վստահել Վարդավառի կազմակերպումը, որի համար, ըստ էլեկտրոնային գնումների հարթակի, հատկացրել էր 199 500 000 դրամ։

Սպորտի կառավարման կենտրոն ՓԲԸ-ն «Բեգրաունդ փրոդաքշն» ՍՊԸ-ին էլի առանց մրցույթի՝ ՀՄԱ ընթացակարգով         սպորտային միջոցառումների կազմակերպման ծառայությունների համար հատկացրել էր 51 609 7200 դրամ։

Եվ արդեն օրերս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը            «Բեգրաունդ փրոդաքշն» ՍՊԸ-ին դրամաշնորհ է հատկացրել՝ 1 031 453 500 դրամով պատվիրակելով կազմակերպել Անկախության 35-ամյակը։

Հավելենք՝ այս ընկերությունը պատկանում է «Բեգրաունդ» ՍՊԸ-ին, որը պատկանում է Վազգեն Պողոսյան-Մարինե Ստեփանյան զույգին։ Ի դեպ, Վազգեն Պողոսյանը նախագահ Արմեն Սարգսյանի օգնականն էր։

—

Բաքուն սեղմում է օղակը Փաշինյանի շուրջ. Նոր պահանջներ, այդ թվում՝ գեներալների

Սեպտեմբեր 25, 2026

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի իր ելույթում Նիկոլ Փաշինյանը, խոսելով Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգի մասին, մասնավորապես նշել է.

«Արդեն երկուսուկես տարի Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհրաձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, և սա, կարծում եմ, այն մեծագույն արժեքն է, որը ստեղծվել է վերջին տարիների համագործակցությամբ։

Անկախ Հայաստանի և անկախ Ադրբեջանի հարաբերություններում նախկինում երբեք այսպիսի ժամանակաշրջան չենք ունեցել, չնայած հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն»:

Դիտավորությո՞ւն է, թե՞ չիմացություն, որ ՀՀ ղեկավարը, ըստ էության, «ադրբեջանցի» էթնոնիմին դարերի պատմություն է վերագրում, երբ, ըստ մասնագետների, «ադրբեջանցի» էթնոնիմի պաշտոնական պատմությունը սկսվում է 1930-ականներին: Այսինքն, ժամանակակից ադրբեջանական ազգը՝ որպես ձևավորված ազգային ինքնություն, չունի դարերի անընդհատ պատմություն՝ հակառակ ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ներկայացրածի:

Կարդացեք նաև

  • Պուտինը պետք է ասեր՝ հայ ժողովուրդ, Նիկոլը ծախել է ձեզ, թող Եվրոպան էլ գա ու ձեզ պաշտպանի. 2015-ի հրեշավոր դեպքի և այսօրվա պատվիրատուները. Գագիկ Համբարյան
  • Անկախության տոնը՝ թվերով․ կազմակերպիչն էլի ֆավորիտ մատակարարն էր, որին վստահվել էր նաև Վարդավառի, հեծանվավազքի ու COP 17-ի կազմակերպումը
  • Դա բարբարոսական միջամտություն է, ամոթ է մեր ազգին. մեր ազգը չպետք է լռի, չպետք է թույլ տա նման բաներ. Մերուժան Տեր-Գուլանյան

Բացի այս, եթե մի պահ վերանանք պատմական էթնիկ փաստերից, ապա ճշմարտության հետ աղերս չունի նաև «դարերի խաղաղ գոյակցություն» ասվածը:

Փաշինյանը երևի տեղյակ չէ 1918թ․ Բաքվի հայության սահմռկեցուցիչ ջարդերից, 1920թ․ Շուշիի կոտորածից և ոչ միայն, մոռացել է 1988-1991թթ․ Ադրբեջանական ԽՍՀ-ում և 1992թ. Ադրբեջանի Հանրապետությունում պետության կողմից խրախուսված ցեղասպանական գործողությունների մասին (Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի հայկական ջարդեր, Հյուսիսային Ղարաբաղի հայերի բռնի, ջարդերով ուղեկցվող տեղահանում):

Ի դեպ, տարբեր առիթներով ներկայացրել ենք, օրինակ, թե ինչ թիվ են կազմել հայերը Շուշիում տարբեր ժամանակներում և ինչի արդյունքում են ադրբեջանցիների թվերն աստիճանաբար ավելացել, այս փաստն անտեսել չի կարելի:

Օրինակ, տարբեր տեղեկություններով, 1886-ին Շուշի քաղաքի բնակչության 56.7 տոկոսը կազմել են հայերը, 43.3 տոկոսը՝ թաթարները: Արդեն 1926-ին հայերի թիվը Շուշի քաղաքում կազմում է 1.8 տոկոս, թյուրքերինը՝ 96 տոկոս:

Ինչպես նշեցինք, 1920 թ. մարտի 23-26-ն Ադրբեջանի զինված ստորաբաժանումները Շուշիի թաթարական հրոսակախմբերի հետ կազմակերպեցին և իրականացրին տեղի հայկական բնակչության ջարդ։ Տարբեր աղբյուրներում նշվում է մինչև 8-10 հազար սպանվածի մասին: Բնականաբար, սա հանգեցրել է հայաթափման:

Իսկ ժամանակին հայերի ջարդերի մասին տարբեր առիթներով հիշեցնում էր Փաշինյանի թիմակից, ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը, որի «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն Ալիևի պահանջով և խաղաղության օրակարգի համատեքստում դեռ չէր դադարեցրել իր առաքելությունը:

Եվ ոչինչ, որ ալիևյան պաշտոնյաները և քաղհասարակությունն ամեն օր էլ ավելի է սաստկացնում Հայաստանի դեմ իրավաքաղաքական, պատմաքաղաքական, քաղաքական պատերազմը, առաջ քաշում նոր պահանջներ: Վերջին շրջանում նոր թափ է ստացել Ալիևի կողմից հովանավորվող «արևմտյան Ադրբեջան» կոչվող համայնքը: Վերջին հայտարարությունը նրանց կողմից արվել է այսօր:

«Հայաստանի այն քաղաքականությունը, որ մեղադրում է Ադրբեջանին և ժխտում իր պետական պատասխանատվությունը կատարված հանցագործությունների համար, դատապարտված է ձախողման։

Մենք՝ արևմտյան ադրբեջանցիներս, երբեք չենք մոռանա մեր պատմամշակութային ժառանգությունը, որը ոչնչացվել կամ «կեղծվել» է Հայաստանի կողմից, այդ թվում՝ Կապույտ մզկիթը, Սարդարի պալատը, աշուղ Ալեսկերի գերեզմանը, ինչպես նաև՝ «ալբանա-քրիստոնեական» ժառանգությունը։

«Արևմտյան Ադրբեջանի» համայնքը կոչ է անում Հայաստանի իշխանություններին հասարակությանը պատրաստել խաղաղության, թույլ չտալ հարաբերությունների կարգավորմանը հակասող հայտարարություններ և գործողություններ։ Մենք կոչ ենք անում հայ հասարակությանը հրաժարվել պատրանքներից և ռևանշիզմից»,- հայտարարել են «արևմտյան ադրբեջանցիները»»:

168.am-ը գրել է, որ մոտ 2 տարի առաջ Ալիևը խոստացել է «արևմտյան ադրբեջանցիներին» Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղ վերադարձնել՝ «մենք կվերականգնենք հայերի կողմից ավերված աշուղ Ալեսկերի հուշարձանը և նմանատիպ արարողություն կանցկացնենք Աղքիլսա (ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում.- Մ.Պ.) գյուղում»:

Իսկ այս օրերին «Խաղաղության կամրջի» ադրբեջանական պատվիրակության անդամ, Ադրբեջանի նախագահին մերձակա քաղաքագետ Ֆարհադ Մամեդովն իրենք իրավունք է վերապահել սահմանել՝ ում պետք է Հայաստանում ռևանշիստ համարել, ում՝ ոչ:

«Ո՞ւմ համարել Հայաստանում ռևանշիստ, իսկ ո՞ւմ՝ ոչ ռևանշիստ։

«Խաղաղության կամուրջ» ադրբեջանական խմբի հայտարարության մեջ ընդգծվում էր, որ հայ հասարակության մեջ սրվել է ռևանշիստական միտումներով դիսկուրսը։

Ի պատասխան՝ «Խաղաղության կամուրջ» հայկական խմբի ներկայացուցիչները հերքում են ընդունված հայտարարության մեջ առկա ռևանշիստական բովանդակությունը՝ պնդելով, որ Հայաստանը փաստաթղթերով ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ամեն հարմար առիթով հիշեցնում այդ մասին…

Նշենք, որ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Հայաստանի կառավարության կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը 2022 թվականի սեպտեմբերից հետո հարկադրված քայլ էր։ Մինչև 2023 թվականի վերջը Հայաստանը, արտաքին դերակատարների ներգրավմամբ, փորձեր էր ձեռնարկում կասկածի տակ դնելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Չստացվեց… Հետևաբար, տարածքային ամբողջականության ճանաչումը տեղի ունեցավ այլ տարբերակների բացակայության պատճառով… Դա ռևանշիզմի բացակայության նշան չէ։

Ռևանշիզմը կամ ոչ ռևանշիզմը տարբերակելու համար դիմենք այն կոնտենտին և չափանիշներին, որոնք պետք է սահմանագիծ դառնան այս երկու բնորոշումների միջև։

Փորձենք պատասխանել վերնագրում դրված հարցին։

Ռևանշիստներն Ադրբեջանի տարածքների շուրջ քառորդդարյա օկուպացիան ճանաչում են՝ որպես «հայ ժողովրդի պատմական նվաճում», իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմում պարտությունը գնահատում են՝ որպես «տարածքների կորուստ»։

Նրանք, ովքեր իրենց ներկայացնում են որպես ոչ ռևանշիստներ, ասում են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հետևաբար՝ ըստ լռելյայն տրամաբանության, պետք է ճանաչեն նաև այդ տարածքների 25 տարի շարունակ օկուպացված լինելու փաստը, և այդ մասին խոսեն հայ հասարակության հետ։ Չէ՞ որ հենց սա է Հայաստանի վարչապետի այն հայտարարությունների էությունը, թե «Ղարաբաղյան շարժումը փակված է», քանի որ այն Հայաստանին հասցրեց աղետի։ Երբ ասում եք «Ա», պետք է ասեք նաև «Բ»։

Ռևանշիստները փառաբանում են Ղարաբաղյան պատերազմի հերոսներին, որոնք «իրականացրել են էթնիկ զտումներ Ստեփանակերտում և Շուշիի բանտում ստեղծել համակենտրոնացման ճամբարներ, ադրբեջանցիներին պահել շղթաների վրա» (չակերտը.- Մ.Պ.):

Այդ «հանցագործությունների» հետևանքով շուրջ 4 հազար ադրբեջանցիների ճակատագրի մասին մինչ օրս ոչինչ հայտնի չէ։ Իսկ Հայաստանում ազատ ապրում են Հայաստանի ԶՈւ գեներալներ, որոնք տեղեկություններ ունեն ադրբեջանցիների զանգվածային գերեզմանների մասին՝ Սամվել Բաբայանը, Սեյրան Օհանյանը, Գուրգեն Մելքոնյանը, Արշավիր Ղարամյանը, Կամո Վարդանյանը, Կարեն Գրիգորյանը, Արթուր Աղաբեկյանը, Վիտալի Բալասանյանը, Վարդան Բալայանը և այլք…

Նրանք, ովքեր իրենց ներկայացնում են որպես ոչ ռևանշիստներ, հայ հասարակության մեջ որևէ գործողություն չեն ձեռնարկում անհետ կորածների թեման արդիականացնելու և հակամարտության հումանիտար հետևանքների հարցում ներդրում ունենալու ուղղությամբ։ Նույնիսկ ակնարկ չկա «արցախյան գեներալներին» զանգվածային գերեզմանների մասին տեղեկություններ տրամադրելու գործընթացում ներգրավելու մասին։

Ռևանշիստները հավանում են Ադրբեջանում ականային միջադեպերի զոհերի մասին տեղեկատվությունը։

Նրանք, ովքեր իրենց ներկայացնում են որպես ոչ ռևանշիստներ, ոչինչ չեն անում ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման թեման արդիականացնելու ուղղությամբ և որևէ կարեկցանք չեն ցուցաբերում հակամարտության այն զոհերի նկատմամբ, որոնք տեղի են ունենում այստեղ և հիմա։

Ռևանշիստներն արդարացնում են ուրբիցիդը Ղարաբաղում, ադրբեջանական քաղաքների և գյուղերի ավերումը։

Նրանք, ովքեր իրենց ներկայացնում են որպես ոչ ռևանշիստներ, չեն հիշատակում Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած զանգվածային ավերածությունները։ Չէ՞ որ Հայաստանի տարածքում ոչինչ չի ավերվել։ Օկուպացիան, ավերածությունները, թալանը տեղի են ունեցել Ադրբեջանի տարածքում։

Տորթի վրայի բալը…

Ռևանշիստներն ամենուր և ամեն առիթով բարձրացնում են ռևանշիստների խմբի թեման, որոնք ստացել են արդարացի դատավճիռներ և պատիժ են կրում Ադրբեջանում։ Ընդ որում՝ 19-ից ոչ ոք չի ընդունել իր մեղքը, չի զղջացել և ընտանիքի հետ կապի միջոցով շարունակում է ռևանշիզմի կոչեր տարածել։

Նրանք, ովքեր իրենց ներկայացնում են որպես ոչ ռևանշիստներ, մշտապես բարձրացնում են ամենամոլի ռևանշիստների ազատ արձակման հարցը։

Ահա այսպիսի կոգնիտիվ դիսոնանս…

Այս համատեքստում հատկանշական է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի լուսանկարը՝ կրծքին «ԼՂՀ»-ի մեդալով, բայց մեդալների շղթայից «տետրիսը» հեռացված։ Ինչ-որ կիսատ-պռատ է ստացվում ռևանշիզմից հրաժարումը։

Այսպիսով, ինչպե՞ս հասկանալ՝ Հայաստանում ով է ռևանշիստ, իսկ ով՝ ոչ ռևանշիստ։

Ո՞ւմ հետ գործ ունենալ խաղաղության օրակարգի շրջանակներում։ Ամեն օր հայկական  «Խաղաղության կամուրջ» հայկական խմբի ներկայացուցիչները «նյուզմեյքերությամբ» են զբաղվում՝ ավելի սրելով առանց այդ էլ բարձր լարվածությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալիևին մոտ կանգնած ադրբեջանցի քաղաքագետը, ով Արցախի դեմ 2023 թվականի հարձակումից առաջ առաջին ձեռքից տեղեկություններ է տարածել, որոնք իրականություն դառան:

Հիշեցնենք, որ 168.am-ը «Հայերի «պահած» Շուշիի բանտից՝ մինչև Բաքվի բանտ. Ալիևի «ինքնախոստովանական արդարացումը» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ անդրադարձել ենք Շուշիի բանտի հետ կապված ադրբեջանական մեղադրանքներին: Մենք գրել ենք նաև, որ Բաքուն ղարաբաղյան առաջին պատերազմում անհայտ կորած անձանց համատեքստում պահանջել է ազգային դատարաններում և միջազգային իրավակիրառ մարմիններում պատասխանատվության ենթարկել հայ հրամանատարներին և ազատամարտիկներին, որ հասկացրել է, որ Բաքվում պահվող Արցախի նախկին պաշտոնյաների և ոչ միայն «պատերազմական հանցագործությունների» թեման խաղաղության օրակարգից դուրս է, եթե խոսքը նրանց ազատմանն է վերաբերում:

Եվ, որ ամենակարևորն է՝ Ալիևը դեռ տարիներ առաջ պահանջել էր հետաքննել 44-օրյային առնչվող «Գյանջայի դեպքերը» և պատժել մեղավորներին, իսկ Բաքվի «դատավարության» ժամանակ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունից ցուցմունքներ կորզելու միջոցով նույնիսկ կոնկրետ անուններ են տրվել՝ ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյան, ՀՀ ԶՈւ կոնկրետ ստորաբաժանումների սպաներ։

Ավելին, դեռ պատերազմի օրերին և դրանից առաջ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը պահանջել էր «Գյանջայի դեպքերի» համար դատել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին:

—

Գագիկ Ծառուկյանը միայն 7 մլն դոլար վճարել է «ՀայՌուսգազարդին»՝ «Արարատցեմենտի

Սեպտեմբեր 25, 2026

Իվետա Տոնոյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, որ «Արարատցեմենտի» մասնավորեցման գործընթացի շուրջ իշխանությունները տեղեկատվական տեռորի են ենթարկում Գագիկ Ծառուկյանին՝ կեղծ լուրեր տարածելով, թե նա այն գնել է 200.000 ԱՄՆ դոլարով, այնինչ միայն 7 մլն դոլար եղել է «Արարատցեմենտի» պարտքը «ՀայՌուսգազարդին», որը մարել է Գագիկ Ծառուկյանը։

168.am-ի հետ զրույցում Իվետա Տոնոյանը նշեց, որ, բացի այդ, եղել են նաև այլ պարտքեր, որոնց մարելուն զուգահեռ Գագիկ Ծառուկյանը նաև ներդրումներ է կատարել «Արարատ ցեմենտ»-ում։

ՀՀ Կառավարության որոշման մեջ հստակ սահմանված են մասնավորեցման վճարումներն ու պայմանները, մասնավորապես՝ «Հայռուսգազարդի» պարտքը՝ 6․866․000 ԱՄՆ դոլարի չափով։

Սույն պարտքի վճարմամբ տեղի են ունեցել նաև շղթայական գործարքներ՝ ՀՌԳ պարտքից ազատել է Հրազդանի ՋԷԿ-ին, ՋԷԿ-ը ՀԱՅԷՆԵՐԳՈ-ին, Հայէներգո-ն ՀԷՑ-ին, ՀԷց-ը ՝ Երևանի ջրմուղ կոյուղի ընկերությանը, վերջինս էլ բյուջետային հիմնարկներին է ազատել պարտքերից։

Բացի նշվածից, Գագիկ Ծառուկյանն իր միջոցներով վճարել է «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի այդ պահին առկա, անկախ աուդիտորական եզրակացությամբ ամրագրված ընթացիկ պարտքերը 900 մլն դրամի չափով, որից աշխատավարձի գծով պարտքը եղել է 200 մլն դրամի չափով։

—

Ազգ-ստամոքս՝ ազգ-բանակի փոխարեն

Սեպտեմբեր 25, 2026

«Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն Էդգար Ղազարյանը և Դավիթ Սարգսյանը քննարկում են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանին պարտադրվող պետական-պաշտոնական նոր գաղափարախոսության, այն է՝ «Իրական Հայաստանի» կամ «Չորրորդ Հանրապետության» հայեցակարգի ներդրումը, և դրա հետևանքով՝ Հայաստանի ազգային և պետական հիմքերին հասցվող անվերականգնելի հարվածները։

Մանրամասները՝ տեսանյութում




—

Ո՞վ է Հայաստանի գազային համակարգի «տանտերը». Շևցովի ուղերձի քաղաքական ենթատեք

Սեպտեմբեր 25, 2026

Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի միջև էներգետիկ համագործակցության վերսկսումը, սակայն Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումների համար անհրաժեշտ կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր ստորագրել։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը։ Առաջին հայացքից Ռուսաստանից հնչում է հերթական հայտարարությունը, ողջույնը, սակայն հայտարարության քաղաքական ենթատեքստը շատ ավելի լայն ու հետաքրքիր է  հատկապես այն ժամանակ, երբ պաշտոնական Երևանը բացահայտ խոսում է գազի մատակարարումների դիվերսիֆիկացման, այդ թվում՝ Ադրբեջանից գազ ստանալու հնարավորության մասին։

Շևցովի հայտարարության մեջ ուշագրավ է հենց ձևակերպումների հաջորդականությունը։ Մոսկվան պնդում է կարծես, թե չի առարկում Հայաստանի և Ադրբեջանի միջև էներգետիկ համագործակցությանը, բայց անմիջապես ավելացնում է՝ դրա համար անհրաժեշտ են նոր ենթակառուցվածքներ և երկարաժամկետ պայմանագրեր։ Այսպիսով, հարցը ներկայացվում է ոչ թե՝ որպես «Ռուսաստանից գազը փոխարինել ադրբեջանական գազով» պարզունակ գործընթաց, այլ որպես Հայաստանի էներգետիկ համակարգի ավելի լայն վերափոխման խնդիր, որը բարդ, թանկ ճանապարհ է։

Եվ այստեղ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ համակարգի մասին է խոսքը։ Հայաստանի գազային ենթակառուցվածքը տասնամյակներով ձևավորվել է ռուսական գազի մատակարարման շուրջ։ Ռուսաստանից Հայաստան գազը գալիս է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարով՝ Ռուսաստանի տարածքից Վրաստանի միջոցով, իսկ ՀՀ տարածքում գազափոխադրման ու մատակարարման համակարգի դերակատարը «Գազպրոմ Արմենիա»-ն է։

«Գազպրոմ Արմենիա»-ի պատկանելությունն այստեղ սկզբունքային նշանակություն ունի։ Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ 2014 թվականից ընկերությունն ամբողջությամբ պատկանում է ռուսական «Գազպրոմ»-ին։ Միաժամանակ Հայաստանի գազափոխադրման համակարգը ներառում է ոչ միայն Ռուսաստանին կապող խորհրդային ժամանակաշրջանի ենթակառուցվածքը, այլև Իրանից եկող գազատարը, այսինքն՝ Հայաստանի էներգետիկ համակարգում ռուսական ներկայությունը միայն գազի վաճառքով չի սահմանափակվում, այն կապված է նաև գազի տեղափոխման և ներքին ենթակառուցվածքի կառավարման հետ։ Հետևաբար՝ Շևցովի խոսքը «նոր գազատար կառուցելու» անհրաժեշտության մասին պետք է դիտարկել հենց այս համատեքստում։ Խնդիրը միայն այն չէ, թե Ադրբեջանը պատրա՞ստ է Հայաստանին գազ վաճառել։ Խնդիրն այն է, թե այդ գազն ինչ ենթակառուցվածքով է Հայաստան մտնելու, ինչ տարանցիկ երթուղով է տեղափոխվելու, ով է կառավարելու այդ համակարգը և ինչ պայմաններով է ադրբեջանական գազն ինտեգրվելու Հայաստանի գործող գազային ցանցին։

Կարդացեք նաև

  • «Կիկոսի պահը». Ժողովուրդը դեմ է Տիգրանաշենի զիջմանը, երկմտում է ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև
  • Ուժայիններով գրոհելու են. ՉՊԵՏՔ Է թույլ տանք՝ հասնեն Մայր Աթոռի պատերին. վճռական ճակատամարտը՝ Բաղրամյան փողոցում կամ կառավարության առջև. Սուրեն Սուրենյանց
  • Դա կարող է Հայաստանը վերածել մարտադաշտի և չափազանց կործանարար լինել Հայաստանի համար. Ալիռեզա Ղոլիփուր

Եթե Երևանը ցանկանում է Ադրբեջանին դարձնել գազի իրական մատակարար, անհրաժեշտ է ոչ միայն քաղաքական համաձայնություն Բաքվի հետ, այլև տեխնիկական և առևտրային պայմանավորվածությունների ամբողջական փաթեթ։ Գազատարի վերականգնումը կամ նոր ենթակառուցվածքի ստեղծումը պահանջում է ներդրումներ, տարանցման պայմաններ, անվտանգության երաշխիքներ և, ամենակարևորը, բավարար երկարաժամկետ մատակարարման պայմանագիր։

Հենց այստեղ է Շևցովի հայտարարության քաղաքական ենթատեքստը։ Մոսկվան, ըստ էության, չի ասում, թե Հայաստանին թույլ չեն տա Ադրբեջանից գազ գնել, այլ Երևանին հիշեցնում է, որ  ռուսական գազից կախվածության նվազեցումը միայն քաղաքական որոշում չէ, այն ենթակառուցվածքային, ֆինանսական և պայմանագրային մեծ նախագիծ է։

Այս իմաստով Մոսկվան ուշադրությունը տեղափոխում է այն հարցի վրա, թե ինչ է իրականում նշանակում էներգետիկ դիվերսիֆիկացիան։ Եթե Հայաստանը որոշի գազ գնել Ադրբեջանից, դա չի նշանակում, որ ռուսական գազի փոխարեն՝ պարզապես բացվում է նոր փական, և ադրբեջանական գազը մտնում է նույն համակարգ։ Անհրաժեշտ է լուծել նոր մատակարարման տեխնիկական բոլոր  հարցերը։ Իսկ այստեղ ռուսական կողմն ունի մի կարևոր առավելություն՝ գործող համակարգ։ Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարման ենթակառուցվածքը գոյություն ունի տասնամյակներ շարունակ։ Գործում են գազատարները, համակարգն ունի օպերատոր, կա ձևավորված շղթա։ Այս մեկնաբանությունը ցույց է տալիս՝ Հայաստանի համար նոր գազի աղբյուր գտնելը մեկ բան է, իսկ այդ աղբյուրի՝ գործող մատակարարման համակարգի վերածումը՝ մեկ այլ։ Ուստի Մոսկվան կարծես փորձում է ընդգծել, որ Հայաստանի էներգետիկ համակարգում ռուսական ներկայությունը միայն գազի գնի կամ գազի ծավալի հարց չէ, այն կապված է ամբողջ ենթակառուցվածքային ճարտարապետության հետ։

Շևցովի՝ երկարաժամկետ պայմանագրերի մասին շեշտադրումը փաստացի նաև ցույց է տալիս, որ ադրբեջանական ուղղությունը կարող է դառնալ Հայաստանի էներգետիկ համակարգի մաս միայն այն դեպքում, եթե դրա շուրջ ձևավորվի երկարաժամկետ տնտեսական համագործակցություն։

Բայց այդ նույն գործընթացը կարող է ունենալ նաև քաղաքական հետևանք։ Գազը պարզապես ապրանք չէ հատկապես հարավկովկասյան ռեգիոնում, որտեղ տասնամյակներ շարունակ էներգետիկ ենթակառուցվածքները ձևավորվել են քաղաքական ազդեցությունների ու դրանց  բաժանումների կոնտեքստում։ Եթե Ադրբեջանն իսկապես դառնա Հայաստանի գազի մատակարար, դա կնշանակի, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները սկսում են ստանալ նաև  տնտեսական կախվածության չափում։ Եվ այստեղ  առաջանում է  սկզբունքային հարցը՝ Հայաստանը պատրա՞ստ է արդյոք  մի կախվածությունը փոխարինել մեկ այլ կախվածությամբ։ Եվ հենց այստեղ է Հայաստանի առջև ծառացած գլխավոր հարցը՝ Էներգետիկ անկախությունը չի որոշվելու նրանով, թե Երևանը քանի երկրների հետ կարող է գազի պայմանագիր ստորագրել, այն որոշվելու է նրանով, թե արդյո՞ք Հայաստանը կունենա բավարար ենթակառուցվածք, կարողություններ դա իրագործելու համար։

Վերադառնալով Շևցովի հայտարարությանը՝ Ռուսաստանը փաստացի հիշեցնում է՝ Հայաստանի գազային համակարգում իր ներկայությունը միայն այն գազը չէ, դա նաև ենթակառուցվածք է, ներդրումներ,  պայմանագրեր և ձևավորված համակարգ։ Երևանի համար հարցն արդեն միայն այն չէ, թե ումից գնել գազ, այլ այն, թե ինչպիսի գազային համակարգ կառուցել Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդման համար։

—

168: Պուտինը պետք է ասեր՝ հայ ժողովուրդ, Նիկոլը ծախել է ձեզ, թող Եվրոպան էլ գ

Սեպտեմբեր 25, 2026

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմաբան Գագիկ Համբարյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազան իր զինծառայողներով ու նրանց ընտանիքների՝ այնտեղ ապրելով՝ շատ մեծ օգուտ են տալիս Գյումրիին: Խոսքը ՌԴ շուրջ 5000 քաղաքացիների մասին է, ովքեր ունեն ֆինանսական միջոցներ և ապրում են ոչ միայն ռազմաբազայի տարածքի հանրակացարաններում, այլև ռազմաբազայի շուրջ գտնվող 2 խոշոր թաղամասերում, Մուշ և Անի թաղամասերում տներ են վարձում, օգտվում են տաքսիներից, ռեստորաններից, խանութներից, այլ սպասարկման սրահներից: Ռազմաբազայի դուրսբերումը շատ մեծ սոցիալական խնդիր կառաջացնի Գյումրի քաղաքում:
  • Մարդիկ կարող են մտածել, որ նոր սերնդի պատերազմների այս դարում ռազմաբազայի լինելն այնքան էլ մեծ խնդիր չի լուծի, բայց խնդիրն այն է, որ ռուսական ռազմաբազայի առկայությունը զսպիչ լուրջ գործոն է Թուրքիայի համար: Չմոռանանք, որ անկախացումից ի վեր Թուրքիան 2 անգամ ցանկացել է հարձակվել Հայաստանի վրա, և, օրինակ, 1992 թվականին, ռուսական ռազմաբազայի առկայությունն ու գեներալ Շապոշնիկովի բանակցություններն են դա կանխել: Եվ սրա մասին ոչ միայն ժամանակակիցներն են պատմում, այլև օտարազգի դիվանագետները՝ Հունաստանի դեսպան Քրիսանթոպուլոսը, արևմտյան մամուլը: 

Հիշեցնենք. ՀՀ-ում Հունաստանի առաջին դեսպան Լեոնիդաս Քրիսանթոպուլոսը (1993–1994 թթ.) իր «Կովկասյան տարեգրություն. Պետականաշինություն և դիվանագիտություն Հայաստանում, 1993-1994» հուշագրությունում ներկայացրել է անկախության առաջին տարիներին Հայաստանում տիրող ծանր սոցիալ-տնտեսական վիճակը և դիվանագիտական կուլիսները։ Նրա հուշերից ամենաաղմկահարույց և հայտնի բացահայտումն այն է, որ 1993 թվականի հոկտեմբերին Թուրքիան պատրաստվում էր ներխուժել Հայաստան։ Քրիսանթոպուլոսը հայտնել է, որ Մոսկվայում ընթացող սահմանադրական ճգնաժամի (Բորիս Ելցինի և Գերագույն խորհրդի միջև բախումների) օրերին Թուրքիան մտադիր էր օգտվել առիթից և հարձակվել Հայաստանի վրա։ Ըստ պլանի՝ եթե Մոսկվայում հակաելցինյան ուժերը հաղթեին, Թուրքիան Նախիջևանի սահմանին կազմակերպելու էր կեղծ սահմանային սադրանքներ, իսկ Արաքսի հունով տեղակայված թուրքական 3-րդ դաշտային բանակը ներխուժելու էր Հայաստանի տարածք՝ «քրդական ահաբեկիչներին հետապնդելու» պատրվակով։ Սակայն, քանի որ Ելցինը ճնշեց խռովությունը, այդ ծրագիրը տապալվեց:

Կարդացեք նաև

  • Բաքուն սեղմում է օղակը Փաշինյանի շուրջ. Նոր պահանջներ, այդ թվում՝ գեներալներին առնչվող
  • Անկախության տոնը՝ թվերով․ կազմակերպիչն էլի ֆավորիտ մատակարարն էր, որին վստահվել էր նաև Վարդավառի, հեծանվավազքի ու COP 17-ի կազմակերպումը
  • Դա բարբարոսական միջամտություն է, ամոթ է մեր ազգին. մեր ազգը չպետք է լռի, չպետք է թույլ տա նման բաներ. Մերուժան Տեր-Գուլանյան
  • Հայ-թուրքական սահմանը դե յուրե ռուս-թուրքական սահման է, որովհետև ձևավորվել է Կարսի և Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրերի հիման վրա: Նիկոլի՝ իշխանության գալուց առաջ թուրքերը երբեք չեն ակնարկել, որ նոր սահմանազատում պետք է իրականացվի ու փոխվի հայ-թուրքական սահմանը, բայց դեռևս 2022թ. ապրիլի վերջին Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ պետք է փոխվի հայ-թուրքական սահմանը: Այն ժամանակ այս իշխանությունը հակադարձեց դրան: Բայց թուրքերի նպատակը, փաստորեն, հարցը դաշտ նետելն էր: Ենթադրաբար, թուրք-ադրբեջանական տանդեմը Նիկոլի հետ համատեղ պատրաստվում էին արդեն Արցախի հայաթափման գործընթացին, թուրքերը հասկացան, որ դա կարող է էլ ավելի սրել իրավիճակը՝ հաշվի առնելով, որ 1 տարի հետո պետք է Արցախը լրիվ դատարկվի, և որոշեցին, որ առժամանակ կանգնեն։ Կրկնում եմ՝ ռուսական դրոշներն այս պահի դրությամբ զսպում են թուրքերին:
  • Չմոռանանք, որ նույն Թուրքիայի իշխանությունները բազում տարիներ միջազգային հանրության, սեփական հանրության ականջը լցնում էին ապատեղեկատվությամբ, իբրև թե Հայաստանի տարածքում գործում են քրդամետ զինված անջատողական խմբավորումներ… Չմոռանանք, որ այդ նույն պատճառաբանություններով Թուրքիան հարձակում էր և՛ Սիրիայի վրա, և՛ Իրաքի հյուսիսային շրջանների վրա:
  • Հիշեցնենք. Թուրքիայի արդեն նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն 2022 թվականի մայիսին խոսել էր հայ-թուրքական սահմանի վերասահմանագծման (դեմարկացիայի) և հստակեցման անհրաժեշտության մասին՝ դա կապելով Արաքս գետի հունի բնական փոփոխությունների հետ։ Չավուշօղլուն նշել էր, որ քանի որ հայ-թուրքական սահմանի որոշ հատվածներ անցնում են Արաքս գետով, վերջին տասնամյակների ընթացքում հեղեղումների և բնական պատճառներով գետը որոշակիորեն փոխել է իր հունը։ Այդ պատճառով, ըստ նրա, անհրաժեշտություն է առաջացել վերահաստատել և ճշգրտել սահմանագիծը։ Ավելին, Մեվլութ Չավուշօղլուն այդ նույն օրը լրագրողների հետ զրույցում խոսել էր հայ և թուրք բանագնացների առաջիկա հանդիպման մասին։ Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Չավուշօղլուն նշել է, թե հանդիպման ընթացքում խոսելու են առաջիկայում արվելիք քայլերի մասին, և պնդել էր, թե հայերի հետ համաձայնություն կա հայ-թուրքական սահմանի ճշգրտման մասին։ Նա հիշեցրել էր, որ, օրինակ, Ադրբեջանի դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ հանձնաժողով ստեղծելու համաձայնություն է ձեռք բերվել։

Իհարկե, այդ օրերին ՀՀ ԱԳՆ-ից՝ ի պատասխան ԶԼՄ-ների հարցման, տեղեկացրել էին, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա, նման հարց օրակարգում չկա, բայց 2018-ից հետո մենք բոլորս համոզվել ենք, որ Փաշինյանի և իր խմբակի կողմից արված բոլոր հայտարարությունները սուտ ու կեղծիք են եղել և տեղի է ունեցել այն ամենը, ինչի մասին հայտարարել են Թուրքիայից և Ադրբեջանից:  

  • Ռուսական դրոշը, որ այս պահին կանգնած է հայ-թուրքական սահմանին, թուրքերին կոնկրետ զսպում են Հայաստանի Հանրապետության նկատմամբ կոնկրետ գործողություններ անելու համար:
  • Թուրքերը սովոր են հարևան երկրներին մեղադրել քրդական անջատողականներին հովանավորելու և նրանց ռազմաբազաները տեղակայելու մեջ և դրանով իրավական հիմք են ստեղծել հարևան երկրների՝ Սիրիայի, Իրաքի վրա հարձակվելու համար: Նույնը հիմա կփորձեն Հայաստանի վերաբերյալ անել:
  • Թուրքերը հիմա նաև չեն խորշի դոլարային էքսպանսիա իրականացնել Հայաստանի նկատմամբ՝ գույք և բիզնեսներ ձեռք բերելով: Թուրքական իշխանությունն այժմ նաև այս ճանապարհով է փորձում Հայաստանում ուժեղացնել իր ազդեցությունը: Ներկայիս արտգործնախարար Ֆիդանը լավ գիտի՝ թուրքական ինչ հայտնի բիզնեսմեններ կապ ունեն նախկինում իր ղեկավարած արտաքին հետախուզական ծառայության հետ: 
  • Նիկոլն Էրդողանի գիրքն անցյալ տարի այնպես էր կրծքին սեղմել, ասես իր ընտանեկան Աստվածաշունչն էր… Որևէ արդյունք հայ հասարակության համար կա՞ դրանից: Հիմա էլի ՄԱԿ-ի ամբիոնից սահմանների մասին է խոսում: Արդեն 2 թե 3 տարի ասում են՝ հայ թուրքական սահմանը բացվելու է 3-րդ երկրների քաղաքացիների համար։ Ինձ համար բացարձակ անհետաքրքիր է՝ էդ սահմանով հնդիկը, պակիստանցին, թե բանգլադեշցին կանցնեն… Կոնկրե՛տ ասա՝ մե՞զ ինչ դրանից:
  • Անգամ այն ժամանակ, երբ մենք հաղթող երկիր էինք, Թուրքիան մի միլիմետր առաջ չգնաց իր ծրագրերն իրականացնելու համար: Իսկ հիմա, երբ մենք պարտված ենք, Փաշինյանն Էրդողանի կրտսեր եղբոր հրահանգներն է կատարում, բա Էրդողանինը ոնց կկատարի… Ես մարդիկ գիտեմ, ովքեր 25 տարի է՝ Թուրքիայում են ապրում, հիմա հետ են գալիս: Նաև հայկական դպրոցներն են փակում Թուրքիայում: Ոչ մի առաջընթաց չկա հարաբերություններում, Թուրքիան իր ծրագրերն է առաջ մղում: Այնքան պարապ են, որ ամեն տարի Նիկոլն ու Էրդողանը նստած՝ Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերն են քննարկում, լուսանկարվում: 
  • Պերմյակովի հրեշավոր դեպքը Գյումրիում և ներկայիս զարգացումները ռուսական ռազմաբազայի դեմ. Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի նկատմամբ այդ սարսափելի դեպքից տարիներ անց, երբ մենք հիմա վերլուծում ենք, շատ մեծ հարցականներ ենք տեսնում: 7 հոգանոց ընտանիքից 6-ին ավտոմատով սպանում են, ու կողքը ապրող ոչ ոք ձայն չի՞ լսում: Ո՞նց կարող էր Ավետիսյանների հորեղբոր աղջիկը, որ նույն բակում էր ապրում, ձայն չլսել: Ո՞նց կարող էին 7-ից 6 չափահաս մարդու նույն դիրքով սպանել: Ո՞նց կարող էր մի հոգին դա անել… Ավետիսյանների ընտանիքի դեպքից հետո որոշ հակառուսական շրջանակներ, որոնք այսօր սատարում են այս իշխանություններին, այդ դեպքի օրերին խառնված էին ու Գյումրիի փողոցներում վազվզում, բախումներ էին հրահրում, 102-րդ ռազմաբազայի մոտ միտինգներ էին անում…

Այսօր արդեն կարելի է ենթադրել, որ այդ ամեն ինչի հեղինակն այն ուժերն էին, ովքեր մինչև հիմա ջանում են դուրս բերել 102-րդ ռազմաբազան Հայաստանի տարածքից: Կրկնում եմ, հիշեք՝ ովքե՞ր էին խառնված, ովքե՞ր էին վազվզում քաղաքի փողոցներով, գոռգոռում՝ հակառուսական տրամադրություններ սերմանելով հանրության մեջ, ովքե՞ր էին փորձում միտինգներ կազմակերպել ռազմաբազայի մուտքի մոտ, դատախազության մոտ, ովքե՞ր էին բախումներ հրահրում… մենք բոլորս շատ լավ հիշում ենք, բոլոր այդ ուժերը հիմա ջանադրաբար պաշտպանում են այս իշխանություններին: Ես երբեք չեմ արդարացնում որևէ հանցագործություն, բայց եթե նույնիսկ, նույնիսկ…  Ռազմաբազայի տարածքում տեղի են ունենում ինչ-որ իրադարձություններ, հանցագործություն։ Դրանից առաջ էլի է եղել հանցագործություն, դրանից հետո էլ… Մեր հասարակությունը պետք է շատ լավ հասկանա, որ ցանկացած ռազմաբազա և մեծ բանակ իրենից ներկայացնում է մեծ ընտանիք, կենդանի օրգանիզմ, որտեղ ամեն ինչ էլ կարող է պատահել։Բայց նայենք միջազգային փորձին։ Դուք գիտեք, որ Ճապոնիայում տեղակայված են ամերիկյան խոշորագույն ռազմաբազաները: Ճապոնական Օկինավայում գտնվում են ամենախոշոր ամերիկյան բազաները, սակայն ամերիկացի զինվորների կողմից կատարված հանցագործությունները երբեք այս աստիճանի չեն թմբկահարվում և չեն օգտագործվում տեղացիների կողմից՝ հակաամերիկյան հիստերիա հրահրելու համար։

Այն, ինչ մենք տեսնում ենք հիմա Հայաստանում՝ հակառուսական հիստերիան էլ ավելի մեծացնելու առումով, դրանք նույն կենտրոններից հրահրվող և նույն կենտրոններից պատվիրված գործողություններ են։ Ես էլի եմ կրկնում՝ ես ռուսամետ չեմ, իմ բազմաթիվ հարցազրույցներում քննադատել եմ Հայաստանի Հանրապետության և ընդհանուր առմամբ հայերիս նկատմամբ վարվող քաղաքականությունը։ Բայց խնդիրն այն է, որ նման կապրիզներով ու արհեստական լարվածությամբ մենք ոչ մի օգուտի չենք հասնելու։

Մենք պետք է փորձենք խնդիրները կարգավորել բանակցությունների և երկխոսության միջոցով։ Ես կրկնում եմ՝ մենք Եվրոպայի կենտրոնում չենք ապրում, որ ասեմ՝ այս կողմից ավստրիացիներն են, էն կողմից՝ չեխերն ու գերմանացիները…

Հիշեցնենք. 2015թ. հունվարին Գյումրիում տեղում սպանվեցին Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներ, իսկ 6 ամսական մանկահասակ երեխան՝ Սերյոժա Ավետիսյանը, մահացավ հիվանդանոցում մեկ շաբաթ անց: Հանցագործը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն էր: Ոճրագործությունից հետո նա փորձել էր հատել հայ-թուրքական սահմանը, սակայն ձերբակալվել էր ռուս սահմանապահների կողմից։ Գործը քննվեց առանձին մասերով։ Ռուսական կողմը նրան դատապարտեց դասալքության և զենքի հափշտակության համար, իսկ Հայաստանի դատարանը 2016թ. օգոստոսին Պերմյակովին դատապարտեց ցմահ ազատազրկման՝ զանգվածային սպանության համար։ Ռուսական և հայաստանյան ԶԼՄ-ները գրում էին, որ «Գյումրիում Ավետիսյանների սպանությունը կարող է արտասահմանյան հատուկ ուժերի դիվերսիան լինել»: Կարծիքներ էին հնչում, որ սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը միայնակ չի գործել, և, որ առաջին բառերը, որ նա ասել է իրեն ձերբակալած սահմանապահներին՝ եղել են «ես չեմ սպանել»-ը և «2 pepsi cola, 2 շաուրմա» արտահայտությունները: Այդ օրերին շատերն էին առաջ քաշում այն վարկածը, որ այդ հրեշավոր սպանությունը մեկ մարդ, այն էլ՝ առանց դրդապատճառի,  չէր կարող իրականացնել: Այդ օրերին Պատերազմի և զինված ուժերի վետերանների հանձնաժողովի նախագահ, գնդապետ Պետրոս Պետրոսյանը հարցազրույցում ասել էր. «Այո, ես՝ որպես զինվորական, իսկապես դժվար եմ պատկերացնում, որ ոմն երիտասարդ զինվորիկ այդպես սառնասրտությամբ, շատ հմուտ մարդասպանի նման, կարողացել է հեշտությամբ կրակել, դանակահարել 7 մարդու և այդ ամենը անծանոթ տանը՝ գիշերով։ Եվ ամենակարևորը, առանց որևէ դրդապատճառի։ Այդ պատճառով էլ ինձ թվում է, որ այս ամենն ավելի շատ նման է պլանավորված գործողության, որի նպատակն է եղել պայթեցնել հայ հասարակությունը և տրամադրել Ռուսաստանի դեմ»: Նա չէր բացառել Պերմյակովին հիպնոսի միջոցով այդ հրեշավոր գործում ներքաշելու վարկածը:

  • Այն ժամանակ Ավետիսյան ընտանիքի հետ կատարված դեպքից հետո տեղի ունեցող ու հիմա բարձրացված հակառուսական հիստերիան նույն կենտրոնից է ղեկավարվում:
  • Մենք միշտ արևելքում ենք գտնվել ու շրջապատված են արևելյան երկրներով: Մենք Մեծ Մերձավոր Արևելքի բաղկացուցիչ մասն ենք, և որքան էլ ասենք՝ Եվրոպա ենք, մենք Եվրոպա չենք դառնա: 
  • Ցավոք, պետք է արձանագրենք, որ Նիկոլի ընտրազանգվածը, որը նստած է նմանատիպ ժեխնյուզերի վրա, հավատում է ամեն հիմարության, ինչպես, օրինակ, քարոզում են, թե մեր իրական թշնամին ոչ թե Թուրքիան և Ադրբեջանն են, այլ Ռուսաստանը: Եթե չգիտեն, ասեմ: Երբ 1921 թվականի մարտի 16-ին ստորագրված Մոսկվայի պայմանագրի մասին խոսում են և անընդհատ թմբկահարում, թե Խորհրդային Ռուսաստանը մեր տարածքները նվիրեց թուրքերին, թող նույն այդ մարդիկ գնան և նայեն, թե ինչ էր անում մեր «սիրելի Արևմուտքը» դրանից մի քանի օր առաջ՝ Լոնդոնի կոնֆերանսում, և ում հաշվին էր պայմանագրեր կնքում։

Եթե չգիտեն, հիշեցնեմ. Ռուսաստանը Հայաստանի շուրջ որոշումներ կայացրեց այն բանից հետո, երբ մեր սիրելի Արևմուտքը՝ ի դեմս Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի, Լոնդոնի կոնֆերանսում վերջնականապես թաղեց Հայկական հարցը և հրաժարվեց Սևրի պայմանագրի հայկական կետից։ Վե՛րջ։

Եվ գիտե՞ք, պատահական չէ, որ Արևմուտքն իր հակառուսական քաղաքականությունը Հայաստանում վարում է հենց ֆրանսիացիների ձեռքերով։

Ցավոք, Նիկոլի պատվիրատուները շատ լավ գիտեն, որ մենք ապուշ ռոմանտիկներ ենք: Նույն ֆրանսիացիները չէի՞ն 1878թ. Սան-Ստեֆանոյի պայմանագրի վերանայման հեղինակները, Հայկական հարցը միջազգայնացնողներ նու թուրքերի հետ առուծախի առարկա դարձնողները, Կիլիկայում հայերին թուրքերին հանձնողները,  երբ թուրքերը 2-րդ անգամ ցեղասպանեցին մեզ, Պրահայում 2022թ. Նիկոլի թիկունքին կանգնած՝ Արցախը Ադրբեջանին հանձնողները: Բա որ Ֆրանսիան էդքան կողմ է ու ամեն ինչ անում է, որ ռազմաբազան դուրս գա, ինչի՞ չի ասում՝ մեր լեգիոնների մի մասը տեղը կբերենք, Ֆրանսիայի դրոշները կդնենք, ու թող Թուրքիան փորձի քայլ անել: Արևմուտքի թիվ մեկ գործընկերը մեր տարածաշրջանում Թուրքիան է, և վերջ:

  • Իրականում Թրամփի ուղի ասվածը նույն Զանգեզուրի միջանցքն է, որի հեղինակը Թուրքիան է. Էրդողանն ասում է, որ այդ տարածքներում տանելու է նեոպանթուրանական և նեոօսմանյան քաղաքականություն: Դա նշանակում է հարևան այն երկրների վրա հաստատել ազդեցություն, որոնք եղել են Օսմանյան կայսրության տիրապետության տակ: Թուրքերը մեծ ազդեցություն ունեն Բուլղարիայում, Կիպրոսում, Հունաստանում, Սիրիայում, Իրաքում, Վրաստանում: Թուրքերի նպատակը Ռուսաստանը կործանելն է: Մոռացե՞լ եք, թե Չեչենական պատերազմի ժամանակ ինչպես էին թուրքերն օգնում չեչեններին: Ռուսաստանում չերքեզներ կան, ատում են ռուսներին: Նրանց միջոցով է Թուրքիան ուզում կործանել Ռուսաստանը: Երկրորդ պետությունը, որը Թուրքերը նպատակադրվել են քանդել, Իրանն է, երրորդը՝ Չինաստանը, որտեղ կոմպակտ ապրում են ույգուրները, որը Թուրքիայի պատմական հայրենիքն է: Ամերիկացիներն ու թուրքերն այս առումով համագործակցում են: Եվ ամերիկացիներին պետք էր իրենց դեմքով «Զանգեզուրի միջանցքը» նվիրել թուրքերին: Հիմա էլ ասում են՝ երկաթուղին տանք ղազախներին, լավ հարաբերություններ ունենք նրանց հետ: Ե՞րբ դարձանք ղազախների հետ լավ, չգիտեմ: Երևի այն ժամանակ, երբ իրենց Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար, ծագումով արցախցի Լևոն Միրզոյանի անվան փողոցները վերանվանեցին: Իսկ նա այն մարդն էր, ով ղազախներին սովորեցրեց նստակյաց կյանքի: Հիմա դա ելույթ է ունենում ու ասում՝ Թուրքախոս պետությունների կազմակերպության անդամ, մահմեդական երկիր Ղազախստանի հետ մենք լավ հարաբերություններ ունենք:
  • Սիմվոլիզմը թուրքական դիվանագիտության ամենակարևոր ուղղություններից մեկն է: 
  • Նիկոլն ու Ալիևը մտածում էին՝ բլոկադայի արդյունքում արցախահայությունը կլքի Արցախը. չստացվեց: Ու մեկ տարի հետո հարձակվեցին Արցախի վրա՝ վերջնականապես հայաթափելով այն:
  • Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականությունն ինձ համար անհասկանալի է: Պատմական էքսկուրսների սիրահար Ռուսաստանի նախագահ Պուտինը ո՞նց կարող է մոռանալ, որ ամենաշատ պատերազմները Ռուսաստանը վարել է Թուրքիայի հետ, ու Էրդողանին ընկեր անվանել:
  • Ուկրաինացի ազգ չկա, իրենք պատմական մալոռուսներն են: Նրանց հատուկ համոզել են, որ իրենք առանձին ազգ են, ավստրոհունգարացիներն ու լեհերը: Ռուսները թույլ տվեցին, որ նրանք մտնեն իրենց արանքը:
  • Պուտինը, գալով իշխանության, մի անգամ փրկեց Ռուսաստանը կործանումից՝ Չեչենական 2-րդ պատերազմի ժամանակ հաղթելով, պատեպատ տվեց ու կարգի հրավիրեց Վոլգայի ափին գտնվող երկու մահմեդական հանրապետություններին՝ Թաթարստանին ու Բաշկիրիային, կարգի հրավիրեց յակուտներին: Բայց գոնե իր պետական ու ազգային շահը հաշվի առնելով՝ Պուտինը չպետք է թույլ տար, որ Փաշինյանն իրենց դուրս շպրտեր Արցախից: Պետք է դիմեր հայ ժողովրդին ու ասեր՝ ձեր երկրի ղեկավարը Եվրոպա է գնում, ծախել է ձեզ, նա արհամարհում է իր իսկ դրած ստորագրությունը, մենք Արցախում այլևս անելիք չունենք, դե թող իր ասած Եվրոպան էլ գա ու ձեզ պաշտպանի: Մնաց մինչև վերջ, այնքան, որ Արցախը Նիկոլը հանձնեց ու գցեց հենց ռուսների գրպանը: 
  • Ես գիտեմ Ալեն Սիմոնյանն ում տանն է թաքնվել 44-օրյա պատերազմից հետո: 
  • Պուտինն է փրկել Նիկոլին՝ 2020թ. նոյեմբերի 17-ի իր հարցազրույցով, երբ ասաց՝ Փաշինյանը դավաճան չէ: Ալենը դրանից հետո գլուխը հանեց: Անդրանիկ Միհրանյանն էլ բացահայտեց, որ Ռուսաստանը թույլ չի տվել, որ ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո գործողություններ լինեն, ու փրկել է նրան: Պուտինը պետք է թույլ չտար, որ Հայաստանը դառնար հակառուսական պլացդարմ, իր ազգային շահերը հաշվի առնելով՝ չպետք է թույլ տար, որ այս աղետները լցվեին մեր գլխին: Պուտինը չգիտի՞՝ ում շահերն են սպասարկում Գոդ Նիսանովը, Զախար Իլիևը, Աղալարովները: Կամ Պատրիարք Կիրիլի շուրջը լցված լնգուլավազները չգիտե՞ն՝ ովքեր են: Մեհրիբան Ալիևան դարձել է Պատրիարք Կիրիլի ընկերուհին: Սաղ օրը Սերգիև Պասսադում է, հարցեր են լուծում: 
  • Գոնե Բալթյան թեմի առաջնորդ Էդիկ Միրզախանյանն ու Արգիշտի Քյարամյանի հայրը՝ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել Քյարամյանը հասկացա՞ն, որ Նիկոլն իրենց օգտագործել է ու հիմա դեն է նետում: 
  • Մեր հասարակության գլուխը պետք է մտցնել, որ Նիկոլն աղանդավոր է: Նա իրեն Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է հայտարարում, բայց դուք ՀԱԵ քանի՞ հետևորդ գիտեք, որ իրենց էջերում տեղադրում են «Կյանքի խոսքի» քարոզները: Նիկոլը դա արել է, բոլորիս մոտ կան այդ փաստերը, երբ նա իր ֆեյսբուքյան էջում քարոզում, պրոպագանդում էր դրանց: ՀԱԵ նկատմամբ իր արշավով նա իր ատելությունն է արտահայտում մեր Եկեղեցու դեմ, քանի որ ինքը բողոքական է: ԱԽՔ-ի Ալենն ասում է՝ ժողովուրդը մեզ մանդատ է տվել: Ալե՛ն, գլուխդ պատին ես տվել: Քո ղեկավարն է ասել՝ մեծամասնությունը 50%+1 մանդատն է: 50.3 %-ը մեծ է 49.7%-ից: Ալենը ստում է: Ժողովուրդը ոչ մի մանդատ չի տվել Եկեղեցու, կաթողիկոսի դեմ հարձակման համար: 
  • Նիկոլի միջոցով գլոբալիստները փորձում են վերացնել 1800-ամյա մեր եկեղեցին: Նիկոլի ուշքնումիտքն Էջմիածնի գանձերն են, որ դրանք հայտնվեն բողոքականների ձեռքում: 
  • Ո՞ւմ միջոցով ես եկեղեցին մաքրում, Նիկոլ, Բենթլի Կճոյանի՞, թե՞ պիղծ Արման Սարոյանի, ով հոգևորականի կնոջ հետ հարաբերություն էր ունեցել ու քանդել վերջինիս ընտանիքը: 
  • Կփորձեն հակաեկեղեցական շարժման վրա ռեսուրսներ մսխել, որ մարդիկ չկենտրոնանան Տիգրանաշենի ու այլ տարածքների հանձնման վրա:
  • Սասուն Միքայելյանը, բացահայտելով, որ Հայաստանի Հանրապետությունը պետական սահմաններ չի ունեցել Ադրբեջանի հետ, բացահայտեց 2 բան՝ որ Նիկոլը ստում է, որ 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի դեկլարացիայով Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ միջև սահմանը ճանաչվել է որպես պետական սահման, և Սասուն Միքայելյանն արձանագրեց, որ 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրից հետո Նիկոլի կողմից Ադրբեջանին հողերը հանձնելը պետական դավաճանություն են ու հանցագործություն հայ ժողովրդի նկատմամբ: Որովհետև եթե չկա պետական սահման, դու ո՞ւմ հողերն ես տվել: Սասուն Միքայելյանը բացահայտեց՝ ինչ են խոսում ՔՊ-ի գրասենյակներում:

Մանրամասները՝ տեսանյութում:




—

RFE/RL – Armenian, Azeri FMs Meet In New York

սեպտեմբեր 25, 2026
Armenian Foreign Minister Ararat Mirzoyan and his Azerbaijani counterpart Jeyhun Bayramov meet in New York, September 25, 2026.

Foreign Minister Ararat Mirzoyan and his Azerbaijani counterpart Jeyhun Bayramov met in New York late on Thursday the day after attending an event dedicated to the planned opening of a U.S.-run transit corridor through Armenia.

According to the Armenian Foreign Ministry, they reviewed “progress” made towards the implementation of Armenian-Azerbaijani agreements brokered by U.S. President Donald Trump during an August 2025 summit in Washington. One of them calls for the Trump Route for International Peace and Prosperity (TRIPP) that would connect Azerbaijan to its Nakhichevan exclave and Turkey via Armenia’s Syunik province.

In a statement, the ministry said Bayramov and Mirzoyan paid “special attention” to the “unblocking of economic and transport infrastructures between Armenia and Azerbaijan.” They also explored the “possibility of advancing a positive agenda across various multilateral platforms,” it added without giving any details.

The two ministers were among senior regional officials and executives from more than 40 companies who gathered in New York on Thursday to discuss the next steps for the TRIPP’s implementation. Speaking during the event held on the sidelines of the UN General Assembly, U.S. special envoy Steve Witkoff the stressed the geopolitical and economic significance of the project.

Prime Minister Nikol Pashinian devoted a good part of his 17-minute speech at the UN assembly on Thursday to the TRIPP. He said its implementation will be have a “historic significance” for Armenia.

By contrast, Pashinian’s domestic political opponents say the transit corridor, which is due to run along Armenia’s border with Iran, could undermine Armenian control over Syunik and antagonize Tehran. Iranian leaders have repeatedly voiced serious concern over it. Iran’s ambassador in Yerevan, Khalil Shirgholami, said earlier this week that Tehran will not object to the corridor if it upholds Armenia’s territorial integrity and does not lead to U.S. security presence along the Armenian-Iranian border

Pashinian met with Iranian President Masoud Pezeshkian in New York earlier on Thursday. Official Armenian and Iranian readouts of the talks did not explicitly mention the TRIPP.

—

Yerevan Says Won’t Cede More Stakes In ‘Trump Route’ Through Armenia

սեպտեմբեր 25, 2026

Kazakhstan – Kazakh President Kassym-Jomart Tokayev gives Armenian Prime Minister Nikol Pashinian a state award, Astana, November 21, 2025.

The Armenian Foreign Ministry has essentially denied a report claiming that Prime Minister Nikol Pashinian offered Kazakhstan and Kyrgyzstan stakes in a U.S.-controlled company which is due to manage a transit corridor for Azerbaijan passing through Armenia.

Under a U.S.-Armenian agreement signed in June, the U.S. government will own 74 percent of the company that will have “exclusive land use rights, development rights, related permissions, and all other rights” necessary for the establishment of the Trump Route for International Peace and Prosperity (TRIPP). The Armenian government is to own the remaining 26 percent of the TRIPP Development Company (TDC)

A Kyrgyz media outlet reported last month that Pashinian proposed to Kazakh President Kassym-Jomart Tokayev that Kazakhstan and neighboring Kyrgyzstan invest in the project and each take 5 percent stakes in the company in return. It did not cite any sources of the information.

Pashinian did not explicitly deny the report when he spoke to journalists on August 27. His office afterwards forwarded a relevant written question from RFE/RL’s Armenian Service to the Foreign Ministry. The ministry spokeswoman, Ani Badalian, answered it in writing on Thursday.

Citing a U.S.-Armenian agreement on the TRIPP, Badalian said: “A format for the transfer of a stake [in the TDC] in exchange for investments is neither provided for nor under consideration.”

Tokayev and Pashinian spoke by phone on August 24. An Armenian government statement said they discussed “opportunities for cooperation in the implementation of regional transport projects.” It did not give any details. Pashinian indicated three days later that the TRIPP was on the agenda of their conversation.

“Now different countries are showing interest [in the TRIPP,] and naturally, we welcome the interest shown by them,” he said without elaborating.

Earlier in August, a senior adviser to U.S. envoy Steve Witkoff visited Yerevan to discuss with Pashinian and other Armenian officials practical modalities of the TRIPP. The transit route connecting Azerbaijan to its Nakhichevan exclave and Turkey would run along Armenia’s border with Iran. Tehran remains opposed to the planned arrangement, fearing that it could lead to U.S. security presence along the border and undermine Armenian control of it.

—