Ակնհայտ է՝ եկեղեցու նկատմամբ հարձակումների հաջորդ փուլն են մեկնարկում նոր գոր

Հոկտեմբեր 5, 2026

Օրերս հայտնի դարձավ, որ խորհրդարանում Քաղաքացիական պայմանագիր իշխող կուսակցությունը նախաձեռնել է քննիչ հանձնաժողովի ստեղծում՝ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ՔՊ-ի պատկերացրած իրավիճակն ուսումնասիրելու համար:

Հանձնաժողովն, ըստ ԱԺ նախագահի հայտարարության, ստեղծվել է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրելու նպատակով»: Նկատենք՝ այս ճգնաժամից խոսում է ՔՊ-ն ու նրան մերձ շրջանակը՝ պատասխանատվության բեռը դնելով անորոշ ժողովրդի վրա՝ «ժողովուրդն է մանդատ տվել», «ժողովուրդն է խոսում» ձևակերպումներով։

Իշխող խմբակցությունից հայտնել են, որ հանձնաժողովը ղեկավարելու է ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։ Իսկ ընդդիմադիր խմբակցություններն արդեն հայտարարել են, որ չեն մասնակցի այս հանձնաժողովի աշխատանքներին՝ այն ապօրինի որակելով:

168․am-ի հետ զրույցում իրավապաշտպան, փաստաբան Հովհաննես Խուդոյանն այս հանձնաժողովի մասին իր դիտարկումներում նախ շեշտեց․ «Տեխնիկապես քննիչ հանձնաժողով կարող է հավաքվել գրեթե ցանկացած տեսակի հարցով՝ բացառությամբ օրենքով նախատեսված մի քանի դեպքերի։ Բայց սրա բովանդակությունը քննարկելու անհրաժեշտություն չկա, դրա նպատակը ոչ իրավաչափ է․ ակնհայտ է, որ եկեղեցու նկատմամբ հարձակումների հաջորդ փուլն են մեկնարկում նոր գործիքակազմով։ Եվ այս առումով, ճիշտ եմ համարում, որ այդ խայտառակ աշխատանքներին ընդդիմադիր գործիչները չմասնակցեն»։

Կարդացեք նաև

  • Վիճակը վատանում է. արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը խորացել է ևս 1.1 մլրդ դոլարով՝ գերազանցելով 4 միլիարդը
  • Մի հոգու չե՞ք կարողանում բռնել… ես փողոցում մի բան անեմ՝ ինձ կբռնեն, բայց թշնամու զինվորը տուն է մտնում, կրակում. Հուսիկ Արա
  • Ինձ համար այդպես էլ առեղծված է մնում՝ ինչու ՀՀ բարձրաստիճան ղեկավարները չեն մասնակցում ուսուցչի մասնագիտական տոնին․ Սերոբ Խաչատրյան

Հովհաննես Խուդոյանը նկատեց՝ եկեղեցու գործերին միջամտելը ոչ միայն հակասահմանադրական է, այլև հակահայկական է։ Ըստ նրա՝ երբ իշխանություններն իրենց նմանատիպ ձեռնարկումները հիմնավորում են «օրենքի առաջ բոլորը հավասար են» հայտնի ձևակերպմամբ, հնարավոր է՝ այդ նույն հիմնավորումներով շուտով մտնեն նաև ընտանիքներ։

«Խնդիրն է այն է, որ մասնավոր հարաբերությունները և նաև կրոնական կազմակերպությունների հարաբերությունները որևէ պարագայում չեն կարող միջամտության առարկա դառնալ՝ բացառությամբ շատ սահմանափակ դեպքերի, երբ որ դրանց գործունեությունը սպառնում է ազգային անվտանգությանը,- նշեց նա, ապա արձագանքելով մեր դիտարկմանը, որ իշխանությունները նաև անվտանգության խնդիրն են մատնանշում՝ գործակալների փնտրտուք սկսելով, ասաց,- Գործակալներ փնտրելու համար հստակ գործիքներ կան քրեական վարույթով․ եթե ապացուցվում է՝ ինչ-որ մեկը գործակալ է, վարույթ է նախաձեռնվում, մեղադրանք և այլն, բայց քանի դեռ նման պրոցեսներ չկան, և բացի պրոցեսներից, նաև կոնկրետ ապացույցներ չկան, իսկ մենք գիտենք, որ այդպիսիք չեն էլ կարող լինել, ապա այս պրոցեսները եկեղեցին կազմաքանդելու, հայ ժողովրդի դեմ հերթական դավաճանությունը կատարելու օրենքով փաթեթավորված գործընթաց է»։

Հիշեցնենք՝ օրերս կառավարությունը հրապարակեց «եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» մի զեկույց, որը կազմվել է Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ։ Ավելին, Փաշինյանը հայտարարել է, թե օրենսդրական փոփոխություններ պետք է լինեն, որով «եկեղեցու բռնազավթումը պետք է վերացվի»:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կառավարության զեկույցն արդեն «հակասահմանադրական, հակականոնական և անօրինական» է որակել։ Զեկույցը խիստ քննադատել են նաև հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ, այդ թվում՝ հայաստանյան իրավապաշտպանները՝ պնդելով, որ այն հիշեցնում է դեղին մամուլի հրապարակում, ոտնահարում անձնական կյանքի գաղտնիությունը, չունի հիմքեր։ Թեմային արձագանքել են նաև միջազգային կառույցները՝ քննադատելով իշխանությունների այս մոտեցումը։

Ի դեպ, Փաշինյանն ավելի քան մեկ տարի է՝ հատկապես, որ տարբեր պատճառաբանություններով փորձում է հասնել կաթողիկոսի հեռացմանը, այդ հարցը ներառել է նաև «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական և իր կառավարության ծրագրում։

—

Ադրբեջանից նավթամթերք առնելը չի երաշխավորում, որ Հայաստանում բենզինի գները չե

Հոկտեմբեր 5, 2026

Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գները պահպանվում են իրենց ռեկորդային բարձր մակարդակի վրա․ կայաններում Ռեգուլյար ԱԻ-92 տեսակի բենզինը վաճառվում է 620 դրամի, իսկ Պրեմիում ԱԻ-95-ը՝ 650 դրամի շրջակայքում։

Այս ֆոնին դիզելային վառելիքի և հեղուկ գազի շուկաները նույնպես չեն զիջում իրենց դիրքերը. դիզելը վաճառվում է 710 դրամով։

Շարքային քաղաքացիների համար սա վերածվում է սոցիալական լուրջ խնդրի, իսկ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դեռևս սահմանափակվում է շուկայի մոնիթորինգով։

Պատճառների մասին մասնագետները գրեթե համակարծիք են՝ միջազգային իրողությունների հետևանք է։

Կարդացեք նաև

  • Վիճակը վատանում է. արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը խորացել է ևս 1.1 մլրդ դոլարով՝ գերազանցելով 4 միլիարդը
  • ՋԵՖՐԻ ՍԱՔՍԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ՝ ոչ ԱՄՆ-ը, ոչ Եվրոպան ձեզ չեն փրկի. Ուկրաինայում պատերազմի, Եվրոպայում կործանարար պատերազմի, Իրանի դեմ ԱՄՆ-ի կայսերական պլանների մասին
  • Մի հոգու չե՞ք կարողանում բռնել… ես փողոցում մի բան անեմ՝ ինձ կբռնեն, բայց թշնամու զինվորը տուն է մտնում, կրակում. Հուսիկ Արա

«Սա պայմանավորված է հիմնականում համաշխարհային շուկայում նավթի գների բարձրացմամբ,- 168․am-ի հետ զրույցում վերահաստատեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» մբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը և հավելեց,- նաև, քանի որ Հայաստանը մեծապես կախված է ռուսական շուկայից, ապա այն ևս ազդում է, քանի որ ռուսական շուկայում այդ վերամշակվող նավթամթերքի գների թանկացում կա»։

Ի դեպ, երբ Հայաստանը սկսեց Ադրբեջանից բենզին ու դիզելային վառելիք ներմուծել, այն համընկավ գների նվազման հետ, և ի՞նչ՝ գների նվազումն իշխանությունները վերագրեցին ադրբեջանական վառելիքի ներմուծմանը։

Իսկ այսօր, երբ Հայաստանը շարունակում է Ադրբեջանից նավթամթերք ներմուծել, գները հասել են պատմական առավելագույնի․ սա էլ, պապոյանական պարզաբանմամբ, էլի Ադրբեջանի «շնորհքն է», քանի որ, ըստ նրա, եթե չլիներ ադրբեջանական բենզինը, Հայաստանում բենզինը կթանկանար այնքան, ինչքան միջազգային շուկաներում։

Հայկ Ֆարմանյանին խնդրեցինք անդրադառնալ իշխանությունների այս փաթեթավորումներին ևս։ Ի պատասխան՝ նա նկատեց․ «Մեծ հաշվով, Ադրբեջանից առնելը չի երաշխավորում, որ Հայաստանում բենզինի գները չեն թանկանա։ Մենք, ինչպես ասացի, կախված ենք 2 գործոնից՝ համաշխարհային իրավիճակով պայմանավորված նավթամթերքի թանկացում և Ռուսաստանում վերամշակվող նավթամթերքի գների թանկացում։

Կհիշե՞ք՝ մի քանի տարի առաջ, որ գործող իշխանությունները 100 կետեր էին թվարկում, թե ինչ հաջողությունների են իրենք հասել, այդ կետերում նաև աբսուրդային բան էին ասում՝ թե բենզինի գները նվազել են։ Իհարկե, դա իրենց գործունեության հետ կապ չուներ ընդհանրապես, մանիպուլացնում էին․ դե թող հիմա էլ ասեն՝ թանկացել է»։

Համեմատական տանելով նաև գազի գնի հետ՝ Հայկ Ֆարմանյանն ասաց՝ մեջբերելով ԿԲ նախագահի՝ ապոկալիպտիկ սցենարի մասին դիտարկումը։

«Կենտրոնական բանկի նախագահն ասում է, որ կունենանք ապոկալիպտիկ սցենար, և շատ ճիշտ է ասում։ Հիմա մեծ-մեծ խոսում են, չէ՞, ասում են՝ թող թանկանա, մենք ինքնիշխան ենք և այլն, բայց հույսն ո՞ւմ վրա են դրել․ եթե հույսը դրել են Ադրբեջանի վրա, Ադրբեջանը չունի այդ հնարավորությունները, իսկ Ռուսաստանից եթե առնի-վերավաճառի, թանկ գնով է վերավաճառելու, եթե Իրանի վրա է մեր հույսը․ Իրանը չունի այդ թողունակությունը։

Եվ այս դեպքում էլ, եթե ՀՀ-ն Ադրբեջանից բենզին է ներկրում, նախ այդ քանակներն այն քանակները չեն, որ գնային գործոնի վրա ազդեցություն ունենան, հետո նաև՝ չպետք է մոռանալ միջազգային իրողությունների մասին՝ Հորմուզի նեղուցի հետ կապված՝ 1 բարելի գինը հսկայական ավելացել է համաշխարհային շուկայում»,-ասաց Հայ Ֆարմանյանը:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի մայիսի 16-ին Երևանում տեղի ունեցած առցանց մամուլի ասուլիսի շրջանակում հրապարակել է 4-րդ 100 փաստը Նոր Հայաստանի մասին և որպես 47-րդ փաստ՝ նշել․ «2019 թվականին դիզելային վառելիքի շուկայում գրանցվել է զգալի փոփոխություն. մասնավորապես, դիզելային վառելիք ներկրողների թիվն ավելացել է 11-ով՝ 6-ից դառնալով 17, իսկ խոշոր ներկրող ընկերությունների մասնաբաժինը կրճատվել է 5 տոկոսով՝ 97-ից դառնալով 92 տոկոս։ Մրցակցության ավելացումը՝ մի կողմից, և վառելիքի գների համաշխարհային միտումները՝ մյուս կողմից, իրենց ազդեցությունն են ունեցել Հայաստանում նավթամթերքի գների նվազման վրա․ 2018 թվականի մայիսի դրությամբ դիզելային վառելիքի գինը եղել է 470 դրամ, իսկ 2020 թվականի մայիսին՝ 300 դրամ։ Մեկ տարվա ընթացքում մոտ 38 տոկոսով նվազել է նաև բենզինի գինը՝ 420 դրամից նվազելով մինչև 280 դրամ»։

—

Ինձ համար այդպես էլ առեղծված է մնում՝ ինչու ՀՀ բարձրաստիճան ղեկավարները չեն մ

Հոկտեմբեր 5, 2026

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, նշվում է Ուսուցչի միջազգային օրը։

«Կրթությունը մեր երկրի ապագան ձևավորող ամենակարևոր ոլորտներից է, և այդ առաքելության առանցքում ուսուցիչն է,- այսպես է իր շնորհավորանքը սկսել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանը, իսկ ամփոփելիս նկատել,- մեր նպատակը հստակ է՝ ունենալ կրթական համակարգ, որտեղ ուսուցիչը գնահատված է, աշակերտն իր հնարավորությունները լիարժեք բացահայտելու հնարավորություն ունի, իսկ դպրոցը երկրի զարգացման կարևորագույն հենարանն է»։

Որքանո՞վ է այսօր ուսուցիչը գնահատված. 168.am-ն այս հարցադրումն ուղղել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանին, ինչպես նաև՝ փորձել պարզել այսօր դպրոցի հարցում մասնագետի մտահոգությունները։

«Նախ, ինձ համար այդպես էլ առեղծված է մնում, թե ինչու Հայաստանի բարձրաստիճան ղեկավարները՝ սկսած նախագահից և վարչապետից, երբևէ չեն մասնակցում ուսուցչի մասնագիտական տոնին։ Դուք նկատե՞լ եք, որ, օրինակ, եթե այլ ոլորտների՝ հատկապես ուժային ոլորտի աշխատողների մասնագիտական տոնն է լինում, անպայման մասնակցում են և անգամ պետական պարգևներ են տալիս։ Ուսուցչի տոնին մասնակցում է միայն կրթության նախարարը, իսկ նախկինում, օրինակ, մասնակցում էր Երևանի քաղաքապետը, այլ նախարարներ, փոխվարչապետներ։ Այսինքն` արդեն իսկ այդ մասնակցության մակարդակը ցա՞ծր է ուսուցիչների պարագայում,- զրույցում նկատեց Սերոբ Խաչատրյանը և հավելեց,-

Կարդացեք նաև

  • Վիճակը վատանում է. արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը խորացել է ևս 1.1 մլրդ դոլարով՝ գերազանցելով 4 միլիարդը
  • Մի հոգու չե՞ք կարողանում բռնել… ես փողոցում մի բան անեմ՝ ինձ կբռնեն, բայց թշնամու զինվորը տուն է մտնում, կրակում. Հուսիկ Արա
  • Ադրբեջանից նավթամթերք առնելը չի երաշխավորում, որ Հայաստանում բենզինի գները չեն թանկանա․ մենք կախված ենք 2 գործոնից․ Հայկ Ֆարմանյան

Ուսուցիչները և դասախոսները շարունակում են մնալ ամենացածր վարձատրվող մասնագետները։ Եթե խոսում ենք, իհարկե, նվազագույն աշխատավարձի առումով, նույնիսկ, ասենք, ատեստավորված ուսուցիչների զգալի մասն էլ բարձր չի ստանում։ Մենք ունենք մի քանի հազար ատեստավորված ուսուցիչ, որոնց աշխատավարձը 200 000 դրամ է՝ ներառյալ հարկերը։ Այժմ մենք իրեն համարում ենք ատեստավորված, բարձր վարձատրվող, բայց այսօր 200 000-ը բարձր աշխատավարձ չէ։ Գուցե այդ ատեստավորված ուսուցիչների կեսն է, որ 300- 400 հազար կամ ավելի բարձր են կարողանում ստանալ»։

Կրթության փորձագետը նաև ուշադրություն հրավիրեց ուսուցիչների հանդեպ վերաբերմունքի վրա։

«Ուսուցիչներն իրենց շատ անպաշտպան են զգում, շատ դեպքերում ստիպված են լինում լռել, նահանջել, որովհետև մտածում են՝ եթե մի բան անեն իրենց հանդեպ, կլինի, այսպես ասած, ագրեսիվ վերաբերմունք ծնողների կողմից։ Դրա համար Հայաստանի կրթության ամենամեծ խնդիրներից մեկն էլ այսօր այն է, որ շատ դեպքերում ուսուցիչները նախընտրում են լռել, չխառնվել, չմիջամտել, և դա թուլացնում է ուսուցչի հեղինակությունը։

Այսօր  ինձ համար մեր դպրոցական կրթության ամենամեծ խնդիրը PISA ստուգատեսը չէ․ ամենամեծ խնդիրը հարաբերությունների խնդիրն է, որովհետև եթե մենք չունենք այդ կառուցողական, առողջ հարաբերությունները՝ տնօրեն-ուսուցիչ, ուսուցիչ-աշակերտ, ծնող-դասեկ․․․, ապա եթե այդ թեստերի արդյունքները նույնիսկ շատ լավն էլ լինեն, շատ հարցերում օգուտ չեն տա»,- ամփոփեց մասնագետը։

—

«Ռոսատոմ»-ը պատրաստ է իրականացնել «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի

Հոկտեմբեր 5, 2026

«Ռոսատոմ»-ը պատրաստ է իր բոլոր տեխնոլոգիաներն ու փորձը կիրառել Հայաստանում գտնվող «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի ախտահանման նախագծի իրականացման համար․ ТАСС-ին հայտնել է «Ռոսատոմ»-ի դուստր ձեռնարկությունը՝ «Դաշնային բնապահպանական օպերատորը» (ФЭО)։

Ըստ հայտարարության՝ «Ռոսատոմ»-ը տիրապետում է բոլոր տեխնոլոգիաներին և փորձին ապագա հնարավոր բնապահպանական աղետները վերացնելու համար և պատրաստ է դրանք կիրառել լայն շրջանակի խնդիրների համար, այդ թվում՝  «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի անվտանգությունն ապահովելու նախագծի։

««Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի խնդիրների լուծմանը «Ռոսատոմ»-ի հնարավոր մասնակցության հարցը քննարկվում է 2022 թվականից: Կառույցը բարդ արդյունաբերական վայր է՝ կուտակված քիմիական նյութերով և թափոններով, որը գտնվում է բնակելի տարածքների մոտ: Բարդ օբյեկտները պահանջում են համալիր աշխատանք՝ տեղանքի հետազոտություն, տեխնոլոգիաների մշակում, վտանգավոր նյութերի անվտանգ կառավարում և երկարաժամկետ մոնիթորինգ», – հայտնել են կառույցից:

2023 թվականին «Ռոսատոմ»-ի ցանցի մեջ մտնող ընկերություններից մեկը, իր հայ գործընկերների խնդրանքով, իր սեփական միջոցներով անցկացրել է տեղանքի հետազոտություն և կուտակված թափոնների գույքագրում: Հետազոտությունից հետո հայկական կողմին ներկայացվել են հետազոտության արդյունքները և հետագա աշխատանքների առաջարկները:

—

ԱԱԾ-ում պաշտոնանկությունների 6-ամյա շղթան՝ Շահումյանից Սանամյան․ ի՞նչ է ակնար

Հոկտեմբեր 5, 2026

6 տարի առաջ այս օրերին Արցախում մշակվում և հաստատվում էր հակահարվածի հայտնի օպերացիան:

Մենք գրել ենք, որ  Նիկոլ Փաշինյանը 2020-ի հոկտեմբերի 6-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որտեղ խոսում է Արցախ կատարած այցի մասին, ավելին, գաղտնիության տարրեր պարունակող տեղեկություն է հայտնել:

Մասնավորապես, 2020 թվականի հոկտեմբերի 6-ին Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գաղտնազերծել է, թե ինչ բնույթի օպերացիա է իրականացվելու՝ «հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված հասցնելու հետագա քայլեր», այնուհետև հոկտեմբերի 7-ին հրապարակված ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում նա մանրամասներ է հայտնել արդեն ընթացքի մեջ գտնվող ռազմական գործողություններից:

Իսկ 2020 թ. հոկտեմբերի 6-ին Արցախում   հակահարվածի օպերացիայի քննարկմանը ներկա են եղել Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Ջալալ Հարությունյանը, Արգիշտի Քյարամյանը՝ որպես ՀՀ ԱԱԾ տնօրեն, Արցախի ԱԱԾ տնօրենի կարգավիճակում՝ Կամո Աղաջանյանը, որպես ՀՀ ԱԺ նախագահ՝ Արարատ Միրզոյանը, Արցախի ԱԽ քարտուղարի կարգավիճակում՝ Սամվել Բաբայանը և այլք:

Կարդացեք նաև

  • Նիկոլն ո՞վ է, որ Կաթողիկոս նշանակի. գնում ես Եռաբլուր, տեսնում ես 2018-ի հետևանքը. Վահե Բեգոյան
  • Ալիևի «հաղորդումը»` Փաշինյանի դեմ․ ինչի՞ համար է նա պատասխանատվության «կանչվում»
  • «Պետք է պատասխան տան մեզ՝ այդ զինվորին ուղղորդել ու ուղարկե՞լ են, թե՞ մոլորվել է, գուցե ուղարկել են, որ մեր զգոնությունը փորձեն». Աշոտ Ավագյան

Այդ ժամանակ ՀՀ ԶՈւ ԳՇ  պետ Օնիկ Գասպարյանն այդ քննարկմանը ներկա չի եղել, բայց սա չի խանգարել Նիկոլ Փաշինյանին, որ Քննիչ հանձնաժողովում այս օպերացիայի ձախողման պատասխանատվությունը դնի  ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի վրա:

Իհարկե, պատերազմից հետո հակահարվածի օպերացիայի ձախողման դրվագով մեղադրվել է  Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը,  ավելի ուշ ՊԲ նախկին հրամանատարի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցվել է և նշանակվել ռազմագիտական փորձաքննություն, և արդեն 2023 թվականի նոյեմբերին դրա արդյունքներով որոշվել է Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումն այս դրվագով դադարեցնել՝ արդարացման հիմքով: 2025 թվականին ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին հայտնել էին, որ գործը չի փակվել՝ «2020 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացված բանակային հակահարվածի դեպքով նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»:

Ինչի՞ համար է այս ներածականը:

Հակահարվածի հայտնի օպերացիայի ձախողման ֆոնին 2020-ի հոկտեմբերին 7-ին, ինչպես իշխանական աղբյուրները հաղորդել էին, զբաղեցրած պաշտոնից Փաշինյանը հեռացրել էր ԱԱԾ ռազմական հակահետախուզության պետ Լևոն Շահումյանին: Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը՝ «Հայկական ժամանակը», դա ներկայացրել էր լրտեսական ցանցի բացահայտման գործողությունների համատեքստում:

Ավելի ուշ ԱԱԾ-ից մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել էին , որ «ազգային անվտանգության մարմինների համապատասխան ծառայողների ընտրությունն ու փոխարինումը բխում է՝ ինչպես ազգային անվտանգության ծառայության առջև դրված խնդիրների կարևորությունից, առանձնահատկություններից և դրանց լուծման հրատապությունից, այնպես էլ՝ իր լիազորությունների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունից»:

Իսկ մեկ օր հետո՝ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին, ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվել էր Արգիշտի Քյարամյանը, ով, ինչպես հայտնեցինք,  հոկտեմբերի 5-ին մասնակցել էր նշված օպերացիայի մշակմանը կամ դրա քննարկմանը, և մինչև հիմա պարզ չէ՝ ինչու ազատեցին ԱԱԾ տնօրենի պաշտոնից:

Չնայած դրան, պաշտոնանկությունից հետո Քյարամյանը մինչև վերջ մնացել է Արցախում, իսկ հետո ավելի ուշ ղեկավարել է ՀՀ քննչական կոմիտեն:

Բայց Քյարամյանը և Շահումյանը 44-օրյայի օրերին զբաղեցրած պաշտոններից միակ ազատվածները չեն. մենք հայտնել ենք, որ պատերազմի ժամանակ  ԱԱԾ բարձրաստիճան 4 պաշտոնյա է ազատվել աշխատանքից, և պատճառը հայտնի չէ: Ավելին, մենք ոչ մեկ անգամ ուսումնասիրություն ենք ներկայացրել  2018թ. իշխանափոխությունից հետո ՀՀ-ի և Արցախի կադրային փոփոխություններն ԱԱԾ-ներում, և, թե ինչ իրադարձություններ են դրանց նախորդել և հաջորդել:

Եվ 2026 թվականի հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը որոշում է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից ազատել Դավիթ Սանամյանին, ում, ըստ էության, Լևոն Շահումյանից հետո  վստահվել էր ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետի պաշտոնը, իսկ 2022 թվականի դեկտեմբերին Սանամյանին շնորհվել էր գեներալ-մայորի կոչում:

Նշենք, որ Փաշինյանի որոշմամբ ստեղծված Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբում Դավիթ Սանամյանին վերապահվել էր այդ աշխատանքները համակարգողի պարտականությունները՝ որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ: Ավելի ուշ նրա այս պաշտոնը վերանվանվել էր՝ «ՀՀ ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետ»:

Իսկ  2025-ի օգոստոսի 29-ին  Փաշինյանն  արդեն Դավիթ Սանամյանին վստահել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնը, որից այսօր ազատել է:

Ի դեպ, 2022 թվականին տեղեկություններ էին մամուլում շրջանառվում , թե խմորումներ կան ԱԱԾ տնօրենի պաշտոնի շուրջ, և հնարավոր է՝ Արմեն Աբազյանին փոխարինի Սանամյանը, համենայնդեպս, իբր նա ամեն ինչ անում է դրա համար: Բայց Արմեն Աբազյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատեցին 2025 թվականի հունիսին, և նրան փոխարինեց ոչ թե Դավիթ Սանամյանը, այլ Անդրանիկ Սիմոնյանը: Իսկ հիմա էլ Սանամյանը գոնե այս պահին դուրս մղվեց ԱԱԾ համակարգից, հետոն ինչ կլինի, չենք կարող ասել:

Նշենք, որ նա  ՀՀ ազգային անվտանգության համակարգում ծառայության է անցել 1998 թ.-ից և զբաղեցրել տարբեր պաշտոններ, սակայն  1998թ. ավարտել է ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտը, որտեղ սովորելու ընթացքում, այսպես կոչված, «12 ախպերներ»-ի խմբից է եղել:

Թե ո՞րն էր Դավիթ Սանամյանի պաշտոնանկության պատճառը, որից առաջ ադրբեջանցի զինվոր էր հատել սահմանը, պաշտոնական պարզաբանում, ինչպես միշտ, չկա:

Տարբեր տեղեկություններով, ադրբեջանցի զինծառայողը շրջանցել է ՀՀ ԶՈւ ենթակայության տակ գտնվող դիրքերը, այսինքն, նախ Զինված ուժերի ստորաբաժանումները պետք է նկատած լինեին ադրբեջանցի զինվորին: Իսկ թե ինչու Դավիթ Սանամյանին կարող էին ազատել, ըստ էության, ԱԺ իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում տվել է  դրա պատասխանը:

«Մենք առնչվել ենք մի իրողության հետ, որը պետք է բացառենք ապագայում, որովհետև այդ մարդը  երկու օր ոչ միայն պարզապես մեր տարածքում է եղել, այլ մեր քաղաքացու բնակարանում»,- շեշտել է  նա՝ չբացառելով, որ ՀՀ սահմանը, հնարավոր է, հատել են մեկից ավելի ադրբեջանցի զինվորներ:

«Հատուկ ծառայությունները համակցված պետք է ոչ միայն քննություն իրականացնեն այս դեպքի առնչությամբ, այլև ամբողջ տարածքը պետք է տոտալ «տակնուվրա» անեն»,- շարունակել է  Քոչարյանը, ըստ էության, հասկացնելով, որ, եթե բանակին կարող ենք մեղադրել, որ չեն նկատել ադրբեջանցի զինվորին, բայց այն, որ նա պտտվել է ազատ մի քանի օր և մտել ՀՀ քաղաքացու բնակարան, դա ԱԱԾ-ի խնդիրն էր, հատկապես Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապ չկա, և Բաքուն Երևանին նմանօրինակ տեղեկություններ փոխանցում է ԱԱԾ-ի միջոցով:

Արդյո՞ք այստեղ Նիկոլ Փաշինյանն ունի իր պատասխանատվության բաժինը, քանի որ  ԱԱԾ-ն ուղիղ նրան է ենթարկվում, թերևս՝ այո:

Բայց Անդրանիկ Քոչարյանը նաև ասել է, որ Հայաստան-Ադրբեջան հատվածում կան «չվերահսկվող կտորներ», և դրա վերահսկողության հետ կապված՝ և՛ Պաշտպանության նախարարությունը, և՛ ԱԱԾ-ն, և՛ տեղական մարմինները պետք է որոշակի լուծումներ առաջարկեն:

«Սահմանների ամրության մասին կարելի է խոսել բազմամյա աշխատանքի արդյունքներով։ Հիմա մեր սահմաններն ունեն խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, այդ թվում՝ անձնակազմի, մշտադիտարկման հնարավորությունների առումով: Մշտադիտարկումը մեզ հնարավորություն կտար ավելի արդյունավետ իրականացնել սահմանների պահպանությունը»,- նկատել է ՔՊ պատգամավորը։

Այսինքն, եթե անգամ այստեղ չի հիշատակվում Նիկոլ Փաշինյանի անունը, ստեղծված իրավիճակում գլխավոր պատասխանատուն նա է, եթե ավելացված սահմանի պայմաններում կան սահմաններ, որ չեն վերահսկվում, ունենք մարդկային ռեսուրսի խնդիր, և այս պայմաններում պարտադիր զինվորական ծառայության ժամկետ ենք կրճատում,  բանակում չծառայելու արտոնություններ ենք սահմանում, և այդ տարածքները մինչ այժմ չեն «փակվել» տեխնիկական միջոցներով:

Այսինքն, եթե այս կարևոր հարցերը չեն լուծվում, պաշտոնանկությունները դիտարկվելու են միայն որպես «քավության նոխազի» ընտրություն:

—

Ամեն գնով ուզում են՝ հանեն ռազմաբազան. Հայաստանի վրա լկտի ճնշում է գործադրվու

Հոկտեմբեր 5, 2026

168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնաթող ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևն է:

Հաղորդման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը, դրա ավարտի հնարավոր սցենարները և հետագա միտումները։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի հարաբերություններին Եվրոպական միության և ԵԱՏՄ-ի հետ, երկաթուղային հաղորդակցության ու ատոմային էներգետիկայի խնդիրներին, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի սպասվող հանդիպմանը։

Բացի այդ, զրուցակիցները քննարկել են TRIPP նախագիծը, այդ նախագծին Ռուսաստանի հնարավոր մասնակցության կամ չմասնակցության հարցը և Իրանի դերը։

Ավարտին անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական հարաբերություններին, Ալիևի կոշտ հռետորաբանությանը, ինչպես նաև հոկտեմբերի 1-ին ադրբեջանական զինծառայողի կողմից Հայաստանի սահմանի ապօրինի հատման փաստին։

Հայկ Դերզյան




—

Մի հոգու չե՞ք կարողանում բռնել… ես փողոցում մի բան անեմ՝ ինձ կբռնեն, բայց թշն

Հոկտեմբեր 5, 2026

Բանաստեղծ Հուսիկ Արայի կարծիքով՝ Առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավը ժողովրդի կողմից որևէ աջակցություն չի ստանում։

«Այդ արշավը որևէ աջակցություն չի գտնում ժողովրդի կողմից: Եթե փոքրիկ աջակցություն գտներ, վաղուց այս իշխանությունը, կոնկրետ, եթե Նիկոլ Փաշինյանն է նախաձեռնել՝ իր սև գործն արած կլիներ։

Եթե վերջին 8 տարվա մեջ կա մի տեղ, որ մեր հասարակությունը սկզբունքային և վճռական իր կամքն է արտահայտում, դա սատարելն է, եկեղեցու կողքը կանգնելն է: Դուք մի մտածեք, որ սատարել՝ նշանակում է բազմամիլիոնանոց միտինգներ և այլն. ոչ, լուռ, մռլտալով, այդպես ասած, չհանդուրժելով, չհամաձայնվելով է նաև, որ չի սատարում այդ հակաեկեղեցական արշավին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հուսիկ Արան։

Կարդացեք նաև

  • Վիճակը վատանում է. արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը խորացել է ևս 1.1 մլրդ դոլարով՝ գերազանցելով 4 միլիարդը
  • Ինձ համար այդպես էլ առեղծված է մնում՝ ինչու ՀՀ բարձրաստիճան ղեկավարները չեն մասնակցում ուսուցչի մասնագիտական տոնին․ Սերոբ Խաչատրյան
  • Ադրբեջանից նավթամթերք առնելը չի երաշխավորում, որ Հայաստանում բենզինի գները չեն թանկանա․ մենք կախված ենք 2 գործոնից․ Հայկ Ֆարմանյան

Նա հիշեցրեց Կառավարության վերջին նիստից հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, այն է՝ «ինչ գնով էլ լինի, պետք է կաթողիկոսին փոխի, նույնիսկ օրենսդրական փոփոխություններ անելով».

«Ի՞նչ է նշանակում՝ օրենսդրական փոփոխություններ ենք անում՝ Արցախն ենք զիջում, օրենսդրական փոփոխություն ենք անում՝ թուրանական միջանցք ենք տալիս, օրենսդրական փոփոխություն ենք անելու՝ վաղը Սևանա լիճը տանք և, ի վերջո, Երևանը հանձնենք: Այսինքն՝ ամեն մի սև գործ, ամեն մի հանձնում, ամեն մի տապալում օրենսդրական փոփոխություն անենք և կիրառենք: Սա ի՞նչ է, այդպե՞ս է լինում պետությունը, այդպե՞ս է պետական կառավարումը: Սա ոչ միայն անհասկանալի է, այլև աբսուրդի շարքից է, չգիտեմ, ի՞նչ ասեմ՝ տրագիկոմեդիա՞, ի՞նչ, աբսուրդի թատրո՞ն, այդպես լավ բնորոշում կա, մենք տիպիկ աբսուրդի թատրոնի մեջ ենք»,- նշում է բանաստեղծը։

Միաժամանակ նա այն կարծիքին է, որ Եկեղեցին ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարություններ անել։

«Իսկ ո՞վ չի պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 2020 թվականի Արցախի կորստից հետո։ Հանրապետության նախագահը՝ Արմեն Սարգսյանն էլ է պահանջել, Գիտությունների ակադեմիան, Պետհամալսարանը, բոլորն էլ՝ ծառի տակ նստած որևէ մեկը չմնաց, որ չպահանջեր: Իհարկե, այլ բան է, որ չտվեց:

Սուրբ Էջմիածինն է լուծում՝ քահանա կարգել, ձեռնադրել, սրբազան կարգալույծ անել և այլն: Ինչպես Նիկոլ Փաշինյանն է լուծում նախարար նշանակելու և ազատելու հարցը, այնպես էլ Վեհափառն է լուծում իր լիազորությունների սահմանում այդ բոլոր հարցերը: Եվ նորից կրկնում եմ՝ եկեղեցին չի խառնվել և նպատակ էլ չունի խառնվելու քաղաքականության մեջ, թող չբերեն ու չմխտռեն այդ ամբողջով հանդերձ:

Ես մյուս եթերներում ասել եմ, որ փորձել են 2018 թվականին եկեղեցուն  ներքաշեն քաղաքական խաղերի մեջ՝ հանձին Բագրատ սրբազանի, բայց  Էջմիածնից ստացել են մերժում, որ եկեղեցին չի խառնվում:

Ես ոչ քաղաքական գործիչ եմ, ոչ որևէ մեկի հետևորդն եմ, և որպես մտավորական, որպես հայ մարդ, քաղաքացի՝ ես բարձրաձայնում և պայքարում եմ իմ հնարավորությունների սահմաններում, որ երկիր չկորցնենք։ Եկեղեցին էլ իր լիազորությունների սահմաններում պարտավոր է և անում է իր գործը… Եթե իմ անձնական կարծիքը հարցնեք, կասեմ՝ շատ ավելի ակտիվ պետք է լիներ եկեղեցին այս վիճակում, այս մեր ծանր ճգնաժամում»,- ասում է Հուսիկ Արան։

Հուսիկ Արան միաժամանակ ասաց, որ կա երկու ցանցային կառույց համաշխարհային. մեկն Հայ Առաքելական սուրբ եկեղեցին է, և մյուսը՝ Հայ դատը: Նրանք ունեն այդ հնարավորությունն ամբողջ աշխարհում բարձրաձայնելու խնդիրները, իսկ ազդեցիկ անհատներից միակը Վեհափառն էր, որ կարողացավ Շվեյցարիայում այդպես ի լուր աշխարհի հայտարարել բռնազավթված Արցախի մասին, որ Արցախում քրիստոնեական տաճարներն են ոչնչացվում, պղծվում, և արցախահայության՝ հա՛, վերադարձի արդար իրավունքի մասին: Ահա այս ամենից հետո էլ սկսվեց այդ աննախադեպ ու նողկալի արշավը կաթողիկոսի դեմ:

«Հիմա մենք ո՞նց հասկանանք: Փաշազադեն Հայ Առաքելական եկեղեցին հայտարարեց ահաբեկչական կառույց, չգիտեմ ինչ, և այլն։ Ո՞վ ինչ իրավունք ունի… ԵԽԽՎ-ում զարմացած են, ասում են՝ այս ի՞նչ եք ասում, դուք կրոնական ուղղություն եք հալածում, դուք հալածում եք ձեր մայր եկեղեցին, ազգային եկեղեցին, որը Եվրոպայի համար անհանդուրժելի, անընդունելի է բոլոր կանոններով։

Մենք ունենք բազմաթիվ կրոնական ուղղություններ Հայաստանում գրանցված, որոնք ազատորեն գործում են՝ ազգային եկեղեցին է, որ հալածվում է: Ամբողջ աշխարհը մեզ ասել է՝ հանկարծ չփորձեք հալածել որևէ կրոնական ուղղություն, և մեր երկրում պետականորեն՝ կառավարության մակարդակով հալածվում է նաև ազգային եկեղեցին՝ աշխարհի հնագույն եկեղեցին, ինչպես բրիտանացի պատգամավորը ԵԽԽՎ-ում հայտարարեց:

Նախ, կաթողիկոսին ոչ մի դատավոր չի դատում, որևէ մեկը չի մտնի այդ անեծքի կամ պատժի տակ:

Սկզբում գնաց, ամեն շաբաթ այստեղ ու այնտեղ  խմբեր հավաքեց, գնաց, եկեղեցիներ մտավ… Տեսաք, չէ՞, օր օրի պակասում են, մարդ չկա: Ինչ նախաձեռնեց, որևէ արդյունք չունեցավ: Հիմա մնացել է միայն խոսելը, հոխորտալը: Դե թող խոսա, որևէ աջակցություն չունենալով, որևէ բան չունենալով»,- նշում է մեր զրուցակիցը։

Հուսիկ Արան հարց է բարձրացնում, թե, օրինակ, Նիկոլ Փաշինյանն ի՞նչ գիտի, որ  Կաթողիկոսը կամ մյուս սրբազանները  կուսակրոն չեն։

«Գրողը տանի, ո՞նց գիտեք, ես չեմ ուզում մի քիչ ավելի ծավալվել, այդ համոզվածությունը ձեզ որտեղի՞ց: Ասում են՝ փաստեր ունենք, սակայն ի՞նչ փաստեր… Չեն ասում: Ի՞նչ գիտեն՝ Միքայել սրբազանը կո՞ւյս է, թե՞ կույս չէ, կամ Բագրատ սրբազանը կո՞ւյս է, թե՞ կույս չէ: Իրենք սեռական ակտի մե՞ջ են մտել այդ մարդկանց հետ անկողիններում, որովհետև վստահորեն ասում են՝ Բագրատ սրբազանը կույս չէ: Ի սրտե ասած՝ նողկալի, զավեշտալի է։ Չգիտեմ, ամեն տեղ սա են քննարկում, այսքան ճղճիմ, տհաճ, զզվելի, ամոթալի է, ամոթալի է, որ ես ու դու նստած քննարկում ենք: Ումո՞վ ես եկեղեցին «բարեփոխում», Կճոյանո՞վ, այդ տիրադավներո՞վ…

Մենք ո՞ւր ենք հասել, փողոցի պատի տա՞կ ենք, բորդյուրի՞ն ենք նստած, որտե՞ղ ենք, այս  որտե՞ղ ենք մենք գտնվում: Երկիրը, պետությունը, հասարակությունը… Ի՞նչ է, մենք ո՞նց հասկանանք, չէ՞ որ համարվում ենք քաղաքակիրթ ժողովուրդ… Թե՞ շեղում եք անընդհատ, որ Տիգրանաշենն աննկատ հանձնեք, կամ Սևանն աննկատ հանձնեք: Դու մտածիր այն մասին, որ երբ մտնում ես Սևան, Ադրբեջանից նախարարի մակարդակով ասում են՝ հիմար, ինչո՞ւ ես մտել մեր Գյոկչա լողանում, այդ Գյոկչան մերն է: Այ դրա համար անհանգստացեք, այ դրա համար մտածեք, իշխանավորներ, դատավորներ, ժողովուրդ, հասարակություն, դրանից վատ զգացեք ու վիրավորվեք, ոչ թե լուռ ու մունջ մի պատասխանեք»,- շեշտում է բանաստեղծը։

Մեր զրուցակցին անհանգստացնում է նաև այն, որ ադրբեջանցի զինվորը կարողանում է զինված մտել ՀՀ սահմաններից ներս, հասնել Շաքի բնակավայր ու մտնել բնակչի տուն՝ վիրավորելով նրան ու անչափահաս երեխաներին։

«Մի զինվոր չեք կարողանում բռնե՞լ: Ե՞րբ են բռնել: Հոկտեմբերի 1-ին,  ո՞վ է բռնել, իրավապահ մարմիննե՞րը, ո՛չ, այդ կինն է բռնել… Ինչպես այն 2 հոգուն բռնեցին գյուղացիները մի 2-3 տարի առաջ՝ 2023 թվականին: Բայց ես հիմա մի քայլ անեմ այս փողոցում, եթե ուզենան, ինձ շատ հանգիստ կբռնեն: Սովորական քաղաքացին մտնում է Սյունիք, կանգնեցնում, հարցաքննում են, թե՝ ինչո՞ւ ես եկել այստեղ, բայց որ թուրքի զինվորը, թշնամու զինվորը մտել է, 3 օր պտտվում է կամ մի քանի օր, ու տեղյակ չեն, չեն կարողանում բռնել։ Բա ինչի՞ համար եք, որ չեք կարողանում բռնել, որ նա ազատորեն մտել է տուն և այլն, չգիտեմ՝ հաց է կերել, քնել է անկողնում, ինչ եղել է, ու դիմադրություն է ցույց տվել, ինքնապաշտպանվողի վրա կրակել է..

Մենք ենք մեղավոր՝ ես, դու, վատ ենք հսկում մեր անվտանգությունը, չենք կարողանում մեր անվտանգությունն ապահովել: Տարրական բան՝ դու քո սահմանը չես կարողանում հսկել, որ քո սահմանից ցանկացած պահին կարող են թշնամու զինվորներ թափանցել զինված, ու զինված մի քանի օր պտտվել»,- հավելում է նա։

Հուսիկ Արայի խոսքով՝ տեսան, թե 6 տարի շարունակ այս իշխանության մնալով ինչ տեղի ունեցավ։ Ամեն տարի, ամեն ամիս կորցնում ու կորցնում են ամեն ինչ՝ Արցախը հայաթափվեց, Ադրբեջանը Հայաստանի տարածքներից օկուպացրեց, թուրանական միջանցք տվեց, և այլն։

«Չեմ կարող ասել՝ հասարակությունն այնպիսի վիճակում է այդ պատերազմից հետո, այնպիսի պառակտված է, այնպիսի ջարդված ու ջախջախված է և՛ հոգեբանորեն, և՛… այս վիճակը, այո՛, իշխանություններին շատ ձեռնտու է, որ ժողովուրդը ծնկած վիճակում լինի՝ հոգեբանորեն կոտրված, ջախջախված, որ չկարողանա ինչ-որ արժանապատիվ կերպով կանգնել, հենվել հողին ու իր իրավունքներն ու դիրքը պաշտպանել։ Մեզ անընդհատ պահում են այդ հոգեբանական ճնշման տակ, դրսից ամեն օր նվաստացնում, ստորացնում են մեզ։

Ժողովրդին դարձրել են ոչ պայքարող, իմունիտետից զրկված մի զանգված, և կարողանում են, ներողություն, այս ամենի հետ մեկտեղ՝ իրենք մնալ իշխանության… Ժողովուրդն էլ չգիտի՝ ի՞նչ անի. սրանց չընտրի՞, բայց սրանք էլ սպառնում, վախեցնում են, ասում են՝ մեզ չընտրեք՝ պատերազմ է լինելու, մենք խաղաղություն ենք բերում… Ժողովուրդը նոր է պատերազմ տեսել, ասում է՝ լավ, որ չընտրեմ, բա որ նորից պատերազմ լինի՞… Իշխանափոխության հարցը 2020 թվականի պատերազմից հետո ինքնաբերաբար պետք է լուծվեր։ Այս իշխանությունները պետք է հեռանային, ունենային այդքան կամք ու բարոյականություն՝ ներողություն խնդրեին և գնային։ Ընտրությունները նոր են եղել, նոր կորուստի հարց է դրված՝ Տիգրանաշենի հարցը… Այսպես գնալով՝ Երևանն են հանձնելու։ Հասկացեք, ժողովուրդ ջան, Երևանն են հանձնելու։ Հիմա ասում եմ՝ ծիծաղում են, ոչ մեկը չի հավատում, ոնց որ տարիներ առաջ ասում էինք՝ Արցախը կորցնելու ենք, ծիծաղում էին, ասում էին՝ երազ ես տեսնում, հեքիաթ ես պատմում:

Որպես Հայաստանի քաղաքացի՝ պայքարում, խոսում եմ իմ հնարավորությունների սահմաններում ու փորձում եմ թույլ չտալ, որպեսզի իմ նշխարաչափ երկիրը կորի։ Չեմ պատկերացնում՝ 5 տարի հետո ինչ կլինի երկրի վիճակը։ Եթե մնաց այս իշխանությունը, մենք ամբողջը տալու ենք և դառնալու ենք Արցախ-2։ Արցախի ճակատագիրը սպառնում է Հայաստանին։ Ես ինչ-որ չար, սև բաներ չեմ ասում, ցավալիորեն սա է մեզ սպառնում»,- ընդգծում է Հուսիկ Արան։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

—

Ջեֆրի Սաքսը Զգուշացնում Է Հայաստանին՝ Ոչ ԱՄՆ-ը, ոչ Եվրոպան ձեզ չեն փրկի. Ուկր

Հոկտեմբեր 5, 2026

168.am-ի «Դիպլոմատ» հաղորդաշարի հյուրն աշխարհահռչակ տնտեսագետ, կայուն զարգացման ոլորտի համաշխարհային առաջնորդ և Կոլումբիայի համալսարանի «Երկրի ինստիտուտի» (Earth Institute) տնօրեն, պրոֆեսոր Ջեֆրի Սաքսն է:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել պատերազմներին Ուկրաինայում և Իրանում, Հարավային Կովկասում ծավալվող զարգացումներին, Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացին, «Թրամփի ուղի» նախագծին, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության օրակարգին և Բաքվի բանտում գտնվող հայ գերիների խնդրին:

—

RFE/RL – Armenian Official Sacked After Azeri Soldier Incident

հոկտեմբեր 05, 2026

Armenia – Davit Sanamian, a deputy director of the National Security Service, October 5, 2026.

A deputy head of the National Security Service (NSS) overseeing Armenian border guards was sacked on Monday following the capture of an Azerbaijani soldier who crossed into Armenia and attacked members of a local family.

Prime Minister Nikol Pashinian’s office gave no reason for his decision to fire NSS Major-General Davit Sanamian. The latter’s primary area of responsibility was the coordination and oversight of the country’s border guard troops subordinate to the NSS.

The border guards are deployed along some sections of Armenia’s long border with Azerbaijan. One of those sections is not far from Shaki, a village in the southeastern Syunik province where the Azerbaijani serviceman, Nasimi Musayev, was captured on Thursday after seriously wounding a local resident, Ani Avetisian, inside her house.

According to Avetisian’s sister Arpi, she was shot in the foot and the hand while attempting to pull Musayev’s assault rifle away from her two children held at the gunpoint. The 39-year-old woman remained in a hospital in Yerevan on Sunday after undergoing surgery there. Her thighbone was shattered by gunfire, and doctors are now fighting to save her leg, Arpi Avetisian told RFE/RL’s Armenian Service.

According to Azerbaijani authorities, Musayev deserted his military unit deployed on the Armenian border on September 26. The NSS claimed to have been notified by them about his disappearance on September 29.

Armenian opposition leaders have decried the NSS’s and other security agencies’ failure to issue security alerts to residents of local Armenian communities. They have portrayed the incident as a serious security breach highlighting what they call Pashinian’s continuing failure to secure the border with Azerbaijan.

Andranik Kocharian, a senior lawmaker representing the ruling Civil Contract party, on Monday also expressed concern at the incident while avoiding far-reaching conclusions.

“We have encountered a situation that must be prevented in the future,” he told journalists. “For two days, [the Azerbaijani soldier] was not merely within our territory but inside the home of one of our citizens.”

—

Turkey, Armenia Discuss Power Supplies

հոկտեմբեր 05, 2026

Armenia – Armenian and Turkish officials discuss the restoration of the Gyumri-Kars power transmission line, Yerevan, October 5, 2026.

The head of Turkey’s national electricity transmission network visited Armenia on Monday to discuss power supplies between the two neighboring countries as part of efforts to normalize their relations.

Mustafa Ustu of the state-owned Turkish Electricity Transmission Corporation (TEIAS) met with Armenian Minister of Territorial Administration and Infrastructures Davit Khudatian and top executives of local energy companies.

In a statement, Khudatian’s ministry said they discussed Ustu “the ongoing work on restoring and putting into operation” a power transmission line connecting Gyumri to the eastern Turkish city of Kars. They stressed the “importance of interconnecting the electricity systems of Armenia and Turkey in the context of both bilateral and regional cooperation.” The statement announced no new agreements reached by them.

Khudatian said in August that the Armenian government is interested in connecting Armenia’s power grid to those of Turkey and Azerbaijan. He said this will enable his country both export and import more electricity.

Other Turkish and Armenian officials met in Kars in April this year for fresh talks on restoring a Gyumri-Kar railway. The Armenian government afterwards took the first step towards rebuilding the 21-kilometer Armenian section of the railway that has fallen into disrepair since the early 1990s.

Its Turkish section is also in need of reconstruction. The mayor of the Turkish border town of Akyaka told RFE/RL’s Armenian Service in July that reconstruction work on the Turkish side has already begun and will be completed within two or three months.

Ankara continues to make the opening of the Turkish-Armenian border contingent on the signing of an Armenian-Azerbaijani peace treaty. It remains reluctant to implement a 2022 agreement to open the border to holders of Armenian and Turkish diplomatic passports and citizens of third countries.

—