Տաթևիկ Ռևազյան жил, жив и будет жить… Քաղավիացիայի կոմիտեի նոր ղեկավարի առաջն

Հոկտեմբեր 20, 2026

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նորանշանակ նախագահ Գևորգ Թորոսյանը երեկ մի շատ ծավալուն ուղերձ էր հրապարակել Քաղավիացիայի առաջնահերթությունների ու անելիքների մասին:

Ուղերձում նա ներկայացրել է ոլորտի զարգացման հիմնական առաջնահերթությունները՝ անդրադառնալով ուղիղ չվերթերի ընդլայնմանը, ավիատոմսերի գների մատչելիությանը, ուղևորների իրավունքների պաշտպանությանը, օդանավակայանների արդիականացմանը և եվրոպական չափանիշների ներդրմանը։

Թվարկված խնդիրներից յուրաքանչյուրն, անշուշտ, կարևոր է։ Սակայն ուշադրություն է գրավում մի հանգամանք․ ոլորտի զարգացման հեռանկարների մասին խոսելիս Թորոսյանը որևէ կերպ չի անդրադարձել Հայաստանի ավիացիայի համար ամենազգայուն և տարիներ շարունակ չլուծված խնդիրներից մեկին՝ հայկական ավիաընկերությունների նկատմամբ գործող եվրոպական սահմանափակումներին։

Կարդացեք նաև

  • Ասեք՝ ի՞նչ եք անելու, 2027թ. օգոստոսի 2-ը մոտենում է. թե՞ պետք է սպասենք 2031 թվականին. Վլադիմիր Մարտիրոսյան
  • Պուտինն ասաց՝ տղա ջան, STOP, հարիֆներ չկան. Եվրոպա՛, ուխոդներ մի՛ արա, կոնկրետ ասեք՝ այո, կամ՝ ոչ… հերիք է խաբեք. Արթուր Խաչիկյան
  • Փաշինյանի քայլերն աղետի են տանում. Զելենսկին պետք է աղոթի Պուտինի առաջ. Յակով Կեդմի

Խոսքը Եվրամիության ավիացիոն անվտանգության ցանկի մասին է, որի շրջանակում 2020 թվականից Հայաստանի Հանրապետությունում հավաստագրված բոլոր ավիաընկերությունները ներառվել են այն ցանկում, որը սահմանափակում կամ արգելում է դրանց գործունեությունը Եվրամիության տարածքում։

Հիշեցնենք, որ Հայաստանում գրանցված ավիաընկերությունների՝ Եվրոպայի օդային տարածքի «սև ցուցակում» հայտնվելու կնքամայրը Քաղավիացիայի նախկին ղեկավար, «գունավոր հեղափոխության» ալիքի վրա եվրոպաներից Հայաստան ժամանած անփորձ մի աղջիկ էր՝ Տաթևիկ Ռևազյան անունով, ով շռայլորեն օգտվեց իր գլխին հանկարծակի ընկած պաշտոնի բարիքներից ու տարիներ անց հեռացավ՝ ոլորտն ընկղմելով խոր անդունդի մեջ:

 Եվրահանձնաժողովը 2020թ. հունիսի 2-ին թարմացրեց ԵՄ օդային անվտանգության ցուցակի՝ այն ավիաընկերությունների ցանկը, որոնք ենթակա են գործողության արգելքի կամ գործողության սահմանափակումների Եվրամիության ներսում, քանի որ դրանք չեն բավարարում անվտանգության միջազգային չափանիշներին: Ցանկում ընդգրկված 96 ավիաընկերությունների շարքում հայտնվեցին նաև Հայաստանում գրանցված ավիաընկերությունները, և մինչ այսօր հայկական օդանավերը եվրոպական օդային տարածք մուտքի արտոնագիր չունեն:

Չնայած որոշակի առաջընթացին՝ խնդիրը շարունակում է մնալ արդիական։ 2025 թվականին Հայաստանում իրականացված գնահատումից հետո Եվրամիությունն արձանագրել է ավիացիոն անվտանգության վերահսկողության ոլորտում առաջընթաց, սակայն սահմանափակումները չեն վերացվել։

Հետևաբար, երբ ոլորտի պատասխանատուն ներկայացնում է իր աշխատանքի առաջնահերթությունները, տրամաբանական կլիներ ակնկալել նաև այս խնդրի հիշատակումը՝ դրա լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի, առկա խոչընդոտների և ակնկալվող արդյունքների մասին։

Առավել ևս, որ խոսքը միայն ավիացիոն կառավարման տեխնիկական հարցի մասին չէ։ Խնդիրն ուղղակիորեն առնչվում է Հայաստանի միջազգային հեղինակությանը, ավիացիոն շուկայի մրցակցությանը, ուղևորների հնարավորություններին և հայկական ավիաընկերությունների զարգացման հեռանկարներին։

Իհարկե, միայն մեկ ուղերձում որևէ հարցի բացակայությունը դեռևս չի նշանակում, որ նորանշանակ նախագահը մտադիր չէ զբաղվել դրանով։ Սակայն, եթե ներկայացվում են ոլորտի հիմնական առաջնահերթությունները, ապա դրանցից նման կարևոր խնդրի դուրս մնալն առնվազն հարցեր է առաջացնում։

Ի վերջո, եթե նպատակն է Հայաստանի ավիացիան կապել աշխարհի ավելի շատ քաղաքների հետ, ապահովել մրցակցություն և ներդնել եվրոպական չափանիշներ, ապա ինչպե՞ս կարելի է շրջանցել այն հանգամանքը, որ հայկական ավիաընկերությունները շարունակում են մնալ եվրոպական ավիացիոն սահմանափակումների ներքո։

Հենց այս հարցի պատասխանը կօգներ հասկանալ՝ արդյո՞ք ներկայացված առաջնահերթությունները ներառում են նաև ոլորտի ամենախորքային խնդիրների լուծումը, թե՞ հանրությանը ներկայացվել է հիմնականում ցանկալի ապագայի նկարագրությունը՝ առանց դրա ճանապարհին առկա ամենակարևոր խոչընդոտներից մեկի մասին խոսելու։

—

Լավրովի այցը Թեհրան․ Մոսկվայի պատասխանը Թրամփին և աշխարհաքաղաքական մեծ հաշվար

Հոկտեմբեր 20, 2026

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Թեհրան տեղի է ունենում Մերձավոր Արևելքում ռազմական և քաղաքական լարվածության խորացման, ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ ճնշման ուժեղացման և Իրանում պատերազմի պատրաստվելու կոչերի պայմաններում։

Թեհրանի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին առանձնահատուկ ուշադրություն են գրավում Դոնալդ Թրամփի կոշտ հայտարարությունները և ամերիկյան հզոր ոչ միջուկային զինամթերքի՝ GBU-43/B MOAB-ի հնարավոր կիրառման վերաբերյալ քննարկումները։

Թեև նման զինամթերքի կիրառման մասին խոսակցությունները դեռևս ինքնին չեն վկայում կոնկրետ ռազմական որոշման առկայության մասին, դրանք արտահայտում են Վաշինգտոնի՝ Թեհրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու տրամաբանությունը։ Այս պայմաններում Լավրովի այցը պարզապես երկկողմ դիվանագիտական շփում չէ․ այն հնարավորություն է տալիս Մոսկվային վերահաստատել իր ազդեցությունը մի տարածաշրջանում, որտեղ ցանկացած ռազմական սրում կարող է ունենալ գլոբալ հետևանքներ։

Այցի քաղաքական նշանակությունն ավելի է ընդգծվում Թրամփի՝ Ռուսաստանի հասցեին հնչեցրած քննադատության ֆոնին։ ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել, որ Մոսկվան, իր գնահատմամբ, շատ քիչ բան է անում Իրանին օգնելու համար։

Կարդացեք նաև

  • Ասեք՝ ի՞նչ եք անելու, 2027թ. օգոստոսի 2-ը մոտենում է. թե՞ պետք է սպասենք 2031 թվականին. Վլադիմիր Մարտիրոսյան
  • ԵԱՏՄ, ՀԱՊԿ և TRIPP. իրավական համատեղելիության, ինստիտուցիոնալ տրամաբանության և աշխարհաքաղաքական շահերի հակասությունները Հայաստանի ռազմավարական միջավայրում
  • Հայ-իրանական երկխոսությունը՝ խաչմերուկում. ինտենսիվ շփումներ՝ նոր մարտահրավերների ֆոնին

Լավրովի ժամանումը Թեհրան և երկու երկրների արտգործնախարարների հայտարարությունները՝ ռուս-իրանական համագործակցության աննախադեպ սերտության մասին, կարելի է դիտարկել նաև որպես Վաշինգտոնին ուղղված քաղաքական պատասխան։

Մոսկվան փորձում է ցույց տալ, որ չի պատրաստվում դուրս մնալ Իրանի շուրջ ընթացող գործընթացներից և մտադիր է պահպանել սեփական ազդեցությունը հակամարտության հնարավոր կարգավորման հարցում։ Սակայն այս քայլը չի նշանակում, որ Ռուսաստանը պատրաստ է Իրանի համար ուղղակիորեն պատերազմի մեջ մտնել։

Ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ  Լավրովի այցի կարևորությունը պետք է գնահատել ոչ այնքան՝ որպես Թեհրանին ռազմական օգնության խոստում, որքան որպես Մոսկվայի՝ սեփական աշխարհաքաղաքական դիրքերը պահպանելու փորձ։ Նրա որակմամբ, Ռուսաստանի հաշվարկներում առանցքային նշանակություն ունի նաև Մերձավոր Արևելքում ամերիկյան ազդեցության ընդլայնման հնարավորությունը։

«Եթե Վաշինգտոնին հաջողվի ռազմական ճնշմամբ հասնել Թեհրանի ռազմավարական դիրքերի էական թուլացմանը՝ առանց Ռուսաստանի մասնակցության, դա կարող է ամրապնդել ԱՄՆ-ի՝ տարածաշրջանային գործընթացները միակողմանիորեն կառավարելու դերը։ Մոսկվայի համար նման զարգացումը վտանգավոր է ոչ միայն Իրանի հետ հարաբերությունների տեսանկյունից, այլև սեփական միջազգային հեղինակության և բանակցային լծակների առումով։ Միաժամանակ Ռուսաստանը ստիպված է հաշվի առնել իր հնարավորությունների սահմանները՝ Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմի, արևմտյան պատժամիջոցների և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում պահպանվող այլ շահերի պայմաններում։

Հետևաբար, Մոսկվան կարող է ձգտել դառնալ հնարավոր բանակցային գործընթացի կարևոր մասնակից՝ խուսափելով այնպիսի պարտավորություններից, որոնք իրեն կներքաշեն Իրանի շուրջ լայնամասշտաբ պատերազմի մեջ։ Այստեղ Ռուսաստանի նպատակը ոչ միայն Թեհրանին աջակցելն է, այլև թույլ չտալը, որ տարածաշրջանի ապագան որոշվի բացառապես Վաշինգտոնի և նրա դաշնակիցների գործողություններով։ Բացի այդ, Իրանը նաև ԱՄՆ-ՌԴ՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների փաթեթում մի բաղադրիչ է, որը միշտ առկա է բանակցային սեղանին»,- ասաց Ալեքսանդր Խրամչիխինը։

Մոսկվայի ակտիվության մյուս կարևոր շարժիչ ուժը, նրա խոսքով, էներգետիկ գործոնն է, քանի որ Պարսից ծոցում ռազմական գործողությունների ընդլայնումը և Հորմուզի նեղուցով նավագնացության հնարավոր խափանումները կտրուկ ազդում են նավթի համաշխարհային շուկայի ու  առևտրի վրա։

Թեև երկարատև անկայունությունն, ըստ վերլուծաբանի, կարող է վնասել Մոսկվայի տնտեսական շահերին, ուստի Ռուսաստանի համար կարևոր է ոչ միայն պահպանել Իրանի հետ գործընկերությունը, այլև կանխել այնպիսի սցենարը, որի դեպքում ռազմական հակամարտությունը կվերածվի էներգետիկ և տնտեսական երկարատև ճգնաժամի։ Միևնույն ժամանակ փորձագետը համարում է, որ Մոսկվայի դիվանագիտական ակտիվությունը չպետք է ինքնաբերաբար ընկալել որպես իրավիճակը վերահսկելու կարողության ապացույց․ Ռուսաստանի ազդեցությունը կախված կլինի նրանից, թե որքանով այն կկարողանա նպաստել հակամարտության դադարեցմանը։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին ու Հայաստանին, Ալեքսանդր Խրամչիխինն ընդգծեց, որ Հայաստանի անմիջական հարևանությամբ ընթացող գլոբալ առճակատումը չի կարող չառնչվել ինչ-որ կերպ Հայաստանին։

«Այստեղ իրավիճակին պետք է անդրադառնալ թե հայ-իրանական հարթության, թե ռեգիոնալ իրավիճակի տեսանկյունից։ Իրանի նկատմամբ ճնշման խորացումը կարող է անդրադառնալ Հարավային Կովկասի վրա և արտահայտվել ռեգիոնալ այլ ուժերի դիրքերի հետագա ամրապնդմամբ։ Հայ-իրանական հարաբերություններում ևս կան ներկայումս հարցեր, բնականաբար, Իրանի դեմ իրավիճակը անդրադառնում է այդ երկխոսության և կողմերի դիրքավորումների վրա։ Եթե Իրանի նկատմամբ ճնշումն էլ ավելի խորանա, իսկ Թեհրանի դիմադրելու կարողությունները նվազեն, դա չի նշանակում, որ Իրանը կհրաժարվի Հարավային Կովկասում իր շահերի պաշտպանությունից, սակայն կարող է փոխվել այդ շահերն առաջ մղելու կարողությունը՝ ստեղծելով նոր անորոշություններ Հայաստանի շուրջ ձևավորվող միջավայրում։

Այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն են ստանում Հարավային Կովկասի տրանսպորտային հաղորդակցությունները և դրանց շուրջ աշխարհաքաղաքական մրցակցությունը։ Ռուսաստանն ու Իրանը շահագրգռված են «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացմամբ, որը կարող է ամրապնդել նրանց տնտեսական կապերը և ստեղծել լրացուցիչ ուղիներ դեպի միջազգային շուկաներ։ Մոսկվայի համար Իրանի հետ հարաբերությունների ամրապնդումը նաև միջոց է՝ պահպանելու ազդեցությունը Հարավային Կովկասին հարող տարածքներում և կանխելու սեփական դիրքերի հետագա թուլացումը։ Սակայն վաղաժամ կլինի Լավրովի այցը ներկայացնել որպես ԱՄՆ-ի որևէ կոնկրետ տարածաշրջանային ծրագրի դեմ ուղղված քայլ»,- ասաց Ալեքսանդր Խրամչիխինը, շարունակելով, որ Լավրովի այցը Թեհրան արտացոլում է միաժամանակ մի քանի հաշվարկ՝ Ռուսաստանի՝ Մերձավոր Արևելքում իր դիրքերը պահպանելու ձգտումը, Իրանի միջազգային մեկուսացումը կանխելու ցանկությունը և տարածաշրջանային պատերազմի տնտեսական ու ռազմավարական հետևանքները սահմանափակելու անհրաժեշտությունը։

Սակայն, նրա գնահատմամբ, Մոսկվայի քաղաքական աջակցությունը դեռևս չի երաշխավորում, որ այն կարող է կանգնեցնել ռազմական գործողությունները կամ պարտադրել կողմերին ընդունելի լուծում։ «Հայաստանի համար այս այցի նշանակությունը պետք է գնահատել ոչ միայն ռուս-իրանական հարաբերությունների սերտացման, այլև Իրանի շուրջ հակամարտության հնարավոր ազդեցության տեսանկյունից՝ հայ-իրանական սահմանի անվտանգության, տնտեսական հաղորդակցությունների և Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության վրա»,- ասաց Ալեքսանդր Խրամչիխինը:

—

ԵԱՏՄ, ՀԱՊԿ և TRIPP. իրավական համատեղելիության, ինստիտուցիոնալ տրամաբանության

Հոկտեմբեր 20, 2026

TRIPP նախագծի իրականացումը Հայաստանի առջև դնում է ոչ միայն տնտեսական և աշխարհաքաղաքական, այլև հիմնարար իրավական խնդիրներ: Մասնավորապես, նախագծի հայեցակարգի և ԵԱՏՄ ու ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների միջև հնարավոր հակասությունները պահանջում են համակարգային իրավական գնահատական: Քանի դեռ Հայաստանը պահպանում է իր անդամակցությունն այդ կազմակերպություններին, TRIPP-ի իրագործելիությունը պետք է դիտարկել գործող իրավական ռեժիմներն ազգային շահերի հետ համաձայնեցնելու համատեքստում՝ հաշվի առնելով, որ նշված կազմակերպություններից դուրս գալը կարող է լուրջ տնտեսական և ռազմաքաղաքական հետևանքներ ունենալ։

ՀԱՊԿ համատեքստում խնդիրը ձեռք է բերում ոչ միայն իրավական, այլև ռազմավարական նշանակություն՝ ազգային անվտանգության տեսանկյունից։ Կազմակերպության շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը ենթադրում է ազգային անվտանգության, պաշտպանական համագործակցության և ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների նկատմամբ պետական վերահսկողության ապահովում։

Հետևաբար, եթե TRIPP-ի շրջանակներում Հայաստանի տարածքով անցնող ռազմավարական նշանակության հատվածի անվտանգության ապահովումն ու օպերատիվ կառավարումը փոխանցվում են մասնավոր օպերատորին, ընդ որում՝ կառավարմանը Հայաստանի մասնակցության մասնաբաժինը սահմանափակվում է 26 տոկոսով, ծագում է սկզբունքային հարց՝ արդյո՞ք պետությունը պահպանում է վերահսկողության բավարար մակարդակ՝ անվտանգության ոլորտում իր ինքնիշխան լիազորություններն իրականացնելու և դաշնակցային պարտավորությունները կատարելու համար։

Խնդրի էությունը ոչ թե մասնավոր օպերատորի մասնակցությունն է, այլ այն, թե արդյո՞ք կառավարման համապատասխան մոդելը թույլ է տալիս Հայաստանին ինքնուրույն և ամբողջ ծավալով իրականացնել անվտանգության ոլորտում իր սուվերեն գործառույթները՝ դրանք փաստացի կախման մեջ չդնելով մասնավոր օպերատորի որոշումներից կամ արտաքին դերակատարների շահերից։

Կարդացեք նաև

  • Լավրովի այցը Թեհրան․ Մոսկվայի պատասխանը Թրամփին և աշխարհաքաղաքական մեծ հաշվարկը
  • Հայ-իրանական երկխոսությունը՝ խաչմերուկում. ինտենսիվ շփումներ՝ նոր մարտահրավերների ֆոնին
  • Ձեզ թվում է՝ Նիկոլի հիմնական ուտեստը պերաշկին ու կուկուռո՞ւզն են. Հայաստանի ամենակոռումպացված իշխանությունն են. Սուրեն Սուրենյանց

ԵԱՏՄ անդամակցությունից բխող հիմնարար պահանջներից մեկը միասնական մաքսային տարածքի և դրա շրջանակներում գործող ընդհանուր իրավական նորմերի պահպանումն է։ Հետևաբար, TRIPP-ի կառավարման մոդելը գնահատելիս առանցքային հարցը ոչ միայն տարանցման կազմակերպումն է, այլև այն, թե ով է իրականում իրականացնում մաքսային հսկողություն և սահմանային գործառույթներ համապատասխան հատվածում։

Եթե այդ ռազմավարական նշանակության գործառույթների իրականացումը կամ դրանց նկատմամբ վերահսկողությունը փոխանցվում են մասնավոր օպերատորին, ընդ որում՝ Հայաստանի մասնակցությունը կառավարմանը սահմանափակվում է ընդամենը 26 տոկոսով, սկզբունքային հարց է առաջանում. Արդյո՞ք պետությունը պահպանում է լիարժեք վերահսկողությունը տվյալ հատվածի նկատմամբ և ի վիճակի՞ է արդյոք երաշխավորել ԵԱՏՄ իրավական ռեժիմի պատշաճ կիրառումն ու ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը։

Այսպիսով, խնդիրը կայանում է ոչ թե ինքնին մասնավոր օպերատորի մասնակցության, այլ այն սահմանի որոշման մեջ, որից այն կողմ կառավարման մասնավոր մոդելը կարող է հանգեցնել պետական լիազորությունների փաստացի սահմանափակման և միասնական մաքսային ռեժիմի արդյունավետության խաթարման։

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի պայմանագրի 1-ին հոդվածը միությունը սահմանում է որպես միջազգային կազմակերպություն, որի նպատակն է՝ ապահովել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, ինչպես նաև տնտեսության առանձին ոլորտներում համաձայնեցված, համակարգված կամ միասնական քաղաքականության իրականացումը։ Դա ենթադրում է ոչ միայն միասնական մաքսային կանոնների կիրառում, այլև անդամ պետությունների տնտեսական քաղաքականության համաժամեցման որոշակի աստիճան։

TRIPP-ի համատեքստում առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի գործողությունը։ Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ պետություն, երրորդ երկրների հետ առևտրում կիրառում է միության Միասնական մաքսային սակագինը, ինչպես նաև ներմուծման և արտահանման ոչ սակագնային կարգավորման միջոցները։ ԵԱՏՄ իրավական կարգը հիմնված է համաձայնեցված քաղաքականության սկզբունքի վրա, որը ենթադրում է, որ անդամ պետությունները չեն կարող միակողմանիորեն փոխել առևտրային և մաքսային ռեժիմները՝ առանց Միության մարմինների հետ համաձայնեցման։

Հնարավոր իրավական անհամատեղելիության կոնկրետ դրսևորումներն այն են, որ TRIPP-ի ենթադրյալ կառուցվածքը (ամերիկյան կողմի 74 տոկոս մասնակցություն, օգտագործման երկարաժամկետ իրավունքներ, կարգավորիչ բացառություններ) ստեղծում է մի շարք կոնկրետ իրավական կոնֆլիկտներ ԵԱՏՄ նորմերի հետ, մասնավորապես՝ մաքսային հսկողության հարցը։

ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը սահմանում է մաքսային հսկողության, մաքսային գործառնությունների իրականացման և մաքսային մարմինների գործունեության միասնական կանոններ։ Եթե TRIPP-ի շրջանակներում ստեղծվում է մասնավոր օպերատոր, որն օժտված է մաքսային գործառնությունների իրականացման կամ հաճախորդների սպասարկման գործառույթներով, ապա անհրաժեշտ է հստակ տարբերակել պետական մաքսային մարմինների լիազորությունները և մասնավոր օպերատորի՝ ծառայություններ մատուցելու գործառույթները։

ԵԱՏՄ իրավական ռեժիմը չի նախատեսում մասնավոր կազմակերպություններին հրապարակային-իշխանական մաքսային լիազորությունների պատվիրակում. նման լիազորությունների փոխանցումը մասնավոր օպերատորին կհակասեր ԵԱՏՄ-ի մասին պայմանագրին և դրանով սահմանված իրավական ռեժիմին։

Տեխնիկական կանոնակարգերի հարցը. ԵԱՏՄ-ում գործում է 48 տեխնիկական կանոնակարգ, որոնք պարտադիր են անդամ պետությունների համար։ Եթե TRIPP ենթակառուցվածքային նախագիծը նախատեսում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանող տրանսպորտային միջոցների, սարքավորումների կիրառում կամ ծառայությունների մատուցման նկատմամբ այլ ստանդարտների կիրառում, առաջանում է ուղղակի իրավական կոնֆլիկտ։

Ծառայությունների առևտրի ռեժիմ. ԵԱՏՄ մասին պայմանագրի XV բաժինը սահմանում է ծառայությունների առևտրի, հիմնադրման և ներդրումների իրականացման իրավական ռեժիմը՝ նախատեսելով ազգային ռեժիմի և առավել բարենպաստության ռեժիմի երաշխիքներ։ Եթե TRIPP-ի շրջանակներում ԱՄՆ մասնակցությամբ կազմակերպություններին տրվում են հատուկ իրավունքներ կամ բացառություններ, որոնք անհասանելի են ԵԱՏՄ անդամ պետությունների կազմակերպություններին, ապա հարց է առաջանում պայմանագրի XV բաժնի դրույթներին նման պայմանների համապատասխանության մասին։

Ներդրումների պաշտպանության ռեժիմ. ԵԱՏՄ մասին պայմանագրի 66-րդ և 67-րդ հոդվածներն ամրագրում են ներդրումների պաշտպանության սկզբունքները, ներառյալ՝ պայմանների վատթարացման անթույլատրելիության և դրանց հետևողական կիրառման ապահովման հետ կապված երաշխիքները։ Եթե TRIPP-ի շրջանակներում տրամադրվող հարկային արտոնությունները կամ կարգավորիչ բացառություններն անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծում ԵԱՏՄ անդամ պետությունների ներդրողների համար, ապա հարց է առաջանում նման ռեժիմի իրավական համատեղելիության մասին՝ պայմանագրի համապատասխան դրույթների հետ։

Տնտեսական հակասություններ ԵԱՏՄ-ի հետ. ԵԱՏՄ-ն ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը Հայաստանի և Միության մյուս անդամ պետությունների միջև։ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանն օգտվում է այլ անդամ պետությունների հետ արտոնյալ առևտրային ռեժիմից, ինչպես նաև երրորդ երկրների հետ առևտրում միասնական մաքսային սակագնի և ոչ սակագնային կարգավորման ընդհանուր համակարգի առավելություններից։

Եթե TRIPP-ը նախատեսում է ամերիկյան ներդրողներին հարկային արտոնությունների կամ ԵԱՏՄ անդամ պետություններից ներդրողներին անհասանելի կարգավորիչ բացառությունների տրամադրում, դա կարող է բարձրացնել պայմանագրի XV բաժնի դրույթների պահպանման հարցը։

Ավելին, եթե TRIPP-ի շրջանակներում ստեղծված մասնավոր օպերատորը ստանում է մաքսային կամ տարանցիկ արտոնություններ, որոնք չեն համապատասխանում ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքին, առաջանում է պոտենցիալ ուղղակի իրավական կոնֆլիկտ։

Ինստիտուցիոնալ ասպեկտ՝ կառավարման մոդելների անհամատեղելիություն․ ԵԱՏՄ-ն ունի զարգացած ինստիտուցիոնալ կառույց, որը ներառում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը (պետությունների ղեկավարները), Եվրասիական միջկառավարական խորհուրդը (կառավարությունների ղեկավարները), Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (մշտապես գործող վերազգային կարգավորող մարմինը) և Եվրասիական տնտեսական միության դատարանը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) լիազորված է ընդունել անդամ պետությունների համար պարտադիր որոշումներ։ Նրա իրավասության շրջանակը ներառում է մաքսային և սակագնային հարցերի կարգավորումը, ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառումը, տեխնիկական կանոնակարգերի ընդունումը, սանիտարական և բուսասանիտարական միջոցների սահմանումը, ինչպես նաև ներդրումների և ծառայությունների առևտրի ռեժիմների մոնիտորինգը։

Ինչ վերաբերում է TRIPP-ին, ապա դա նշանակում է, որ նախագծի շրջանակներում ընդունվող և առևտրին, մաքսային ընթացակարգերին կամ տեխնիկական ստանդարտներին վերաբերող ցանկացած կարգավորիչ որոշում պետք է համապատասխանի ԵԱՏՄ գործող իրավունքին և հաշվի առնի ԵՏՀ իրավասությունը։ Եթե TRIPP-ի կառավարման կառուցվածքը նախատեսում է կարգավորման զուգահեռ մեխանիզմների ստեղծում, որոնք թույլ են տալիս շրջանցել ԵՏՀ լիազորությունները, առաջանում է իրավական և ինստիտուցիոնալ բախում։

ՀԱՊԿ «բացառիկության» սկզբունքը. ՀԱՊԿ իրավական հիմքը կազմում է 1992 թվականի Հավաքական անվտանգության պայմանագիրը։ Դրա 1-ին հոդվածը սահմանում է. «Մասնակից պետությունները չեն անդամակցի ռազմական դաշինքներին կամ չեն մասնակցի պետությունների խմբավորումներին, ինչպես նաև այլ մասնակից պետության դեմ ուղղված գործողություններին»։ Այս դրույթն էական նշանակություն ունի TRIPP-ի համար։

Եթե նախագիծը ենթադրում է ԱՄՆ-ի հետ այնպիսի բնույթի համագործակցություն, որը կարող է որակվել՝ որպես մասնակցություն ՀԱՊԿ անդամ պետության դեմ ուղղված գործողություններին, ապա հարց է առաջանում ուղղակի իրավական հակասության առկայության մասին։

ՀՀ Սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը վերաբերում է բացառապես TRIPP-ի՝ Սահմանադրությանը համապատասխանությանը և ինքնին չի լուծում նախագծի համատեղելիության հարցը ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում նախկինում վավերացված պայմանագրերի հետ։

Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 26-րդ և 27-րդ հոդվածների ուժով Հայաստանը պարտավոր է բարեխղճորեն կատարել գործող միջազգային պարտավորությունները և իրավասու չէ արդարացնել դրանց չկատարումը ներքին իրավունքի հղումներով։ Նույն Կոնվենցիայի 30-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ միևնույն հարցին վերաբերող պայմանագրերի հաջորդական կնքման դեպքում ավելի վաղ կնքված պայմանագիրը կիրառվում է միայն այնքանով, որքանով դրա դրույթները համատեղելի են հաջորդ պայմանագրի հետ, ընդ որում՝ նախկինում ծագած պարտավորություններն ինքնաբերաբար չեն դադարում։

Հետևաբար, TRIPP-ի վավերացումը ձևականորեն կարող է համապատասխանել սահմանադրական ընթացակարգին, սակայն դրա լիարժեք իրավաչափության հարցը բաց է մնում մինչև ԵԱՏՄ և ՀԱՊԿ իրավական ռեժիմների հետ էական հակասությունների վերացումը՝ նախագծի էական վերափոխման, գործող պարտավորություններին դրա ադապտացման կամ լրացուցիչ միջազգային իրավական պայմանավորվածությունների ձեռքբերման միջոցով։

ՀԱՊԿ-ում որոշումների ընդունման կարգը. ՀԱՊԿ շրջանակներում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ ՀԱՊԿ կանոնադրության 12-րդ հոդվածի համաձայն՝ «Կոնսենսուսը հասկացվում է որպես անդամ պետությունների կողմից արտահայտված առարկությունների բացակայություն, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ համապատասխան որոշման ընդունման համար»։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր անդամ պետություն իրականում ունի որոշումների կայացումն արգելափակելու հնարավորություն։

TRIPP-ի համատեքստում այս մեխանիզմն առանձնահատուկ նշանակություն է ստանում. եթե նախագիծը գնահատվի որպես ՀԱՊԿ որևէ անդամ պետության, օրինակ՝ Ռուսաստանի շահերին հակասող, Հայաստանը կարող է բախվել լրացուցիչ իրավական և ինստիտուցիոնալ սահմանափակումների՝ կազմակերպության հետ փոխգործակցելիս, այդ թվում՝ կոնսենսուսի սկզբունքի կիրառման շրջանակներում։

Ինստիտուցիոնալ անհամատեղելիության էությունը. TRIPP կառավարման մոդելը (74 տոկոս ամերիկյան մասնակցություն, մասնավոր կառավարում, օտարերկրյա իրավունքի կիրառում կորպորատիվ հարաբերություններում) սկզբունքորեն տարբերվում է ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի ինստիտուցիոնալ տրամաբանությունից։

ԵԱՏՄ տրամաբանություն. հիմնված է իրավահավասարության, հետևողականության և վերազգային կարգավորման սկզբունքների վրա։ Որոշումներն ընդունվում են կոնսենսուսով կամ որակավորված մեծամասնությամբ՝ միության իրավունքով նախատեսված դեպքերում, բայց անփոփոխ՝ դրա ինստիտուցիոնալ համակարգի շրջանակներում։ Պետությունների ազգային շահերը համաձայնեցվում են վերազգային մակարդակով։

TRIPP տրամաբանություն. հիմնված է մասնավոր կապիտալի ներգրավման, երկարաժամկետ ներդրումների և կորպորատիվ կառավարման վրա։ Նախագծի կառավարումն իրականացվում է մասնավոր օպերատորի կողմից, որի հսկիչ փաթեթը, ըստ ենթադրվող մոդելի, պատկանում է ամերիկյան կողմին։ Որոշումների կայացումը ենթակա է կորպորատիվ կանոններին, այլ ոչ թե միջկառավարական համաձայնեցման մեխանիզմներին։

Այս երեք ինստիտուցիոնալ տրամաբանությունների համակեցությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե TRIPP-ի կառավարման կառուցվածքն ապահովի ԵԱՏՄ և ՀԱՊԿ իրավական ռեժիմների պահպանումը։ Այնուամենայնիվ, նման անհրաժեշտությունը հարց է առաջացնում այդ պահանջների համատեղելիության վերաբերյալ ծրագրի կազմակերպման և կառավարման ենթադրյալ մոդելի հետ:

Ազդեցության և ինքնիշխանության միջև հակասություն. ենթակառուցվածքը՝ որպես ազդեցության գործիք. ժամանակակից աշխարհաքաղաքականության մեջ տրանսպորտային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները հանդիսանում են ազդեցության հիմնական գործիքներից մեկը։ Այն ձևավորում է երկարաժամկետ կախվածություններ, որոշում է առևտրային հոսքերի ուղղությունները և ստեղծում քաղաքական ազդեցության լծակներ։ ԱՄՆ-ի մասնակցությամբ իրականացվող TRIPP նախագիծը պետք է դիտարկել հենց այս համատեքստում։

74 տոկոս ամերիկյան մասնակցությունը ծրագիրն իրականացնող ընկերությունում, երկարաժամկետ օգտագործման իրավունքները և կարգավորող բացառությունները ձևավորում են մի իրավիճակ, երբ Հայաստանի համար ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները կարող են հայտնվել արտաքին կառավարչական ազդեցության տակ։ Սա հարց է բարձրացնում ռազմավարական օբյեկտների նկատմամբ պետական վերահսկողության սահմանների, ազգային ինքնիշխանության հետ ներդրումային մեխանիզմների հարաբերակցության և երկարաժամկետ ռազմավարական շահերին առնչվող որոշումներ ընդունելիս Հայաստանի՝ ինքնուրույնություն պահպանելու կարողության մասին։

ՀԱՊԿ «բացառիկության» սկզբունքի ռազմավարական հետևանքները. ռազմավարական հարթության մեջ Հավաքական անվտանգության պայմանագրի 1-ին հոդվածում ամրագրված «բացառիկության» սկզբունքը նշանակում է, որ Հայաստանը չպետք է զարգացնի ռազմական կամ ռազմավարական նշանակության համագործակցություն երրորդ երկրների հետ, եթե այն կարող է դիտարկվել որպես ՀԱՊԿ այլ անդամ պետությունների շահերին հակասող։

Չնայած TRIPP-ը պաշտոնապես ենթակառուցվածքային նախագիծ է, այն ռազմավարական առումով ունի անվտանգային հետևանքներ։ Ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողությունը, հատկապես՝ սահմանամերձ շրջաններում, անմիջական նշանակություն ունի ազգային անվտանգության համար։ Եթե TRIPP-ի շրջանակներում ԱՄՆ-ի մասնակցությամբ կազմակերպությունը որոշակի վերահսկողական լիազորություններ է ստանում հայկական սահմանի առանձին հատվածների և Հայաստանի տարածքում տեղակայված ենթակառուցվածքների նկատմամբ, դա կարող է բարձրացնել անվտանգության համար նշանակություն ունեցող օտարերկրյա ներկայության տարրերի առկայության և ՀԱՊԿ իրավական ռեժիմի հետ դրանց համատեղելիության հարցը։

Միևնույն ժամանակ, նման ներկայությունը որպես զինվորական որակելը պահանջում է գնահատել համապատասխան կազմակերպության հատուկ գործառույթները, լիազորությունները և իրավական կարգավիճակը։

Ինքնիշխան վերահսկողության հարցը. Հայաստանի համար սկզբունքորեն կարևոր է, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը չհանգեցնի սեփական տարածքով անցնող երթուղիների նկատմամբ նրա սուվերեն վերահսկողության սահմանափակմանը։ Միջազգային տարանցիկ երթուղու գործունեությունը և սահմանային ընթացակարգերի պարզեցումը համատեղելի են պետական ինքնիշխանության հետ միայն այն պայմանով, որ պետական սահմանի պահպանության, մաքսային հսկողության, իրավապահ գործունեության և ազգային օրենսդրության կիրառման ոլորտում լիազորությունները վերապահվեն Հայաստանին։

TRIPP-ի ենթադրյալ կառուցվածքը (74 տոկոս ամերիկյան մասնակցություն, երկարաժամկետ օգտագործման իրավունքներ) ստեղծում է մասնավոր օպերատորի կողմից նման վերահսկողությունը սահմանափակելու ռիսկ, որը գործում է ամերիկյան կողմի մասնակցությամբ պայմանագրային մեխանիզմների շրջանակներում։

Այդ պատճառով առանցքային նշանակություն ունի ոչ այնքան արտասահմանյան մասնակցությունն ինքնին նախագծին, որքան մասնավոր օպերատորի լիազորությունների և բացառիկ պետական գործառույթների հստակ տարանջատումը, ինչպես նաև Հայաստանի համար համապատասխան տարածքի և ենթակառուցվածքի նկատմամբ լիակատար ինքնիշխանության պահպանման երաշխիքները։

Հիմնարար անհամատեղելիությո՞ւն, թե՞ վերափոխման հնարավորություն։

Անհամատեղելիության էությունը. TRIPP-ի և ԵԱՏՄ/ՀԱՊԿ-ի միջև հակասությունները կրում են հիմնարար, ինստիտուցիոնալ և գաղափարական բնույթ։ Դրանք պայմանավորված են երեք սկզբունքորեն տարբեր իրավական, ինստիտուցիոնալ և գաղափարական տրամաբանություններով։

Իրավական տրամաբանություն. ԵԱՏՄ-ն հիմնված է վերազգային իրավակարգի վրա, որի շրջանակներում անդամ պետությունները որոշակի կարգավորիչ լիազորություններ են փոխանցում վերազգային մարմիններին։ ՀԱՊԿ-ը հիմնվում է հավաքական պաշտպանության և ռազմաքաղաքական համագործակցության «բացառիկության» սկզբունքների վրա։ TRIPP-ն, իր հերթին, ապավինում է մասնավոր կորպորատիվ իրավունքի մեխանիզմներին և երկկողմ միջկառավարական համաձայնագրերին։

Ինստիտուցիոնալ տրամաբանություն. ԵԱՏՄ-ն ունի վերազգային ինստիտուտների զարգացած համակարգ, ներառյալ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Եվրասիական տնտեսական միության դատարանը։ ՀԱՊԿ-ն ունի ռազմական միության ինստիտուցիոնալ կառույց, որը ներառում է Հավաքական անվտանգության խորհուրդը և Միացյալ շտաբը։ TRIPP-ը հիմնված է մասնավոր կառավարման մոդելի վրա, որտեղ որոշումների կայացումն իրականացվում է կորպորատիվ կանոնակարգերի համաձայն։

Գաղափարական տրամաբանություն. ԵԱՏՄ-ն կողմնորոշված է դեպի եվրասիական ինտեգրացիա և բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորում։ ՀԱՊԿ-ը հիմնվում է հավաքական անվտանգության և ընդհանուր սպառնալիքներին համատեղ հակազդելու գաղափարի վրա։ TRIPP-ը, սույն հոդվածում դիտարկված մեկնաբանության համաձայն, կենտրոնացած է ամերիկյան ազդեցության ընդլայնման և ենթակառուցվածքային ցանցերի ձևավորման վրա, որոնք թույլ են տալիս շրջանցել ավանդական ռուսական տրանսպորտային ուղիները։

Փոխակերպման պայմանները․TRIPP-ի համատեղելիությունը ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի իրավական ռեժիմների հետ հնարավոր է միայն նախագծի էական վերափոխման և Հայաստանի համապատասխան միջազգային-իրավական պարտավորություններին ադապտացման պայմանով։ Սա ենթադրում է հետևյալ փոփոխությունները.

Իրավական առումով. TRIPP շրջանակային համաձայնագիրը և դրա հիման վրա ընդունվող ակտերը պետք է համապատասխանեն ԵԱՏՄ մասին պայմանագրին և միության Մաքսային օրենսգրքին։

Անհրաժեշտ է հստակ տարբերակել պետության հանրային մաքսային լիազորությունները և ծառայությունների մատուցման մասնավոր օպերատորի գործառույթները։

Ինստիտուցիոնալ առումով. TRIPP-ի կառավարման կառուցվածքը պետք է ապահովի ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի կիրառելի իրավական պարտավորությունների կատարումը։ Առևտրին կամ մաքսային ընթացակարգերին վերաբերող ցանկացած կարգավորիչ որոշում պետք է ընդունվի ԵՏՀ իրավասության պահպանմամբ։ Հավաքական անվտանգության ոլորտին վերաբերող հարցերը պահանջում են առանձին գնահատական՝ ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի պարտավորություններին դրանց համապատասխանության վերաբերյալ։

Ռազմավարական առումով. TRIPP-ը պետք է նախագծված լինի այնպես, որ ընդլայնի Հայաստանի հնարավորություններն ինքնուրույն գործելու համար, այլ ոչ թե կախվածության նոր ձևեր ստեղծի։ Երկարաժամկետ օգտագործման իրավունքները պետք է նախատեսեն բավարար ճկունություն՝ Հայաստանի ազգային շահերի և ռազմավարական առաջնահերթությունների փոփոխության դեպքում պայմանների վերանայման համար։

Հայաստանի ռազմավարական ընտրությունը. TRIPP-ի հաջողությունը Հայաստանի համար պետք է գնահատել ոչ միայն կառուցված տրանսպորտային ուղիների երկարությամբ կամ ներգրավված ներդրումների ծավալով, այլև նրանով, թե որքանով է նախագիծն ընդլայնում պետության տնտեսական հնարավորությունները՝ չսահմանափակելով նրա իրավական ինքնուրույնությունն ու ռազմավարական ընտրության ազատությունը։

Ի վերջո, հարցն այն չէ, թե արդյո՞ք Հայաստանը կարող է միաժամանակ մասնակցել տարբեր միջազգային համակարգերի, այլ այն, թե արդյո՞ք նա կարող է այդ համակարգերի միջև եղած տարբերությունները վերածել սեփական զարգացման հնարավորության՝ պահպանելով իրավական որոշակիությունը, պետական ինքնիշխանությունը և ազգային շահերի իրականացման նկատմամբ վերահսկողությունը։

Սույն վերլուծության մեջ ենթադրվող TRIPP մոդելի դեպքում նշված պայմանները բավարար չափով չեն ապահովվում։ Սա թույլ է տալիս խոսել նախագծի գոյություն ունեցող հայեցակարգի հիմնարար անհամատեղելիության մասին՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի առանձին իրավական և ինստիտուցիոնալ պահանջների հետ։ Բացահայտված հակասությունների հաղթահարումը կպահանջի նախագծի էական վերափոխում, լիազորությունների հստակ տարանջատում և Հայաստանի ինքնիշխան իրավունքների պահպանման իրավաբանորեն պարտադիր երաշխիքների սահմանում։

Դ․ Վ․ Մարտիրոսյան

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի




—

168: Ասեք՝ ի՞նչ եք անելու, 2027թ. օգոստոսի 2-ը մոտենում է. թե՞ պետք է սպասենք

Հոկտեմբեր 20, 2026

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • ԵՄ-Ռուսաստան դիլեմայի մեջ որևէ մեկի պետք չէ դեմոնիզացնել: Հայ հանրությանը պետք է ռեալ պոլիտիկը ներկայացնել, ոչ թե այն քարոզչական փոշին, որը պատել է ողջ դաշտը: Եվրոպայում ոչ թե Հայաստանին չեն սպասում, այլ առհասարակ որևէ մեկի չեն սպասում: Եվրոպան չի ձգտում ընդլայնվել:
  • Վերջին մեկ տարվա ընթացքում եվրոպական տարբեր մայրաքաղաքներում տեղի ունեցող բողոքի զանգվածային շարժումները եվրոպական քաղաքական համակարգերի ճգնաժամի արդյունք են, որը դուրս է եկել փողոց: Եվրոպայում սոցիալական քաղաքականությունը փաստացի կրախի է ենթարկվել: Այո՛, աշակերտներն ու ուսանողները բողոքում են իրենց կրթության պայմաններից, դրան միացել են դասախոսներն ու ուսուցիչները, պրոֆմիությունները, հայտնի «Դեղին բաճկոնները», և խնդիրը տարածվել ու լայն զանգվածների է ներգրավել: Մարդիկ չեն տեսնում իրենց կանխատեսելի ապագան, կրթվողը տեսնում է, որ ֆրանսիական կրթական համակարգն իրենց համար էվոլյուցիայի հնարավորություն չի ապահովում, ծնողները հասկանում են, որ որակյալ կրթության համար երեխաներին պետք է տանեն մասնավոր կրթահամալիրներ, և սա բերել է մի ողջ սոցիալական կառուցվածքի փլուզման: Փաստացի ֆրանսիական սոցիալական քաղաքականությունը կոլապս է ապրել:
  • Երկու շաբաթ Ֆրանսիայում ժողովրդական հուզումներին քաղաքական իշխանությունը չէր արձագանքում: Մակրոնը սկսեց դրան անդրադառնալ միայն այն ժամանակ, երբ սկսվեցին անկարգությունները: Այդ պահից քաղաքականությունը մտավ գործընթացի մեջ:

Կարդացեք նաև

  • Լավրովի այցը Թեհրան․ Մոսկվայի պատասխանը Թրամփին և աշխարհաքաղաքական մեծ հաշվարկը
  • Տաթևիկ Ռևազյան жил, жив и будет жить… Քաղավիացիայի կոմիտեի նոր ղեկավարի առաջնահերթությունների մեջ հայկական ավիաընկերությունները ԵՄ «սև ցուցակից» հանելը չկա
  • Փաշինյանն ամեն ինչ արել է 44-օրյա պատերազմում Ադրբեջանի համար հարմար ելք դասավորելու համար. Տիգրան Աբրահամյան
  • Եվրոպական միությունը տարիներ շարունակ ահռելի միջոցներ է ծախսել մուլտիկուլտուրալիզմ կոչվող քաղաքականության վրա: Դա միտված է եղել նաև միգրացիոն քաղաքականությանը որոշակիորեն օգնելու համար: Դա շատ բարդ խնդիր է: Միգրացիոն քաղաքականությունը Եվրոպական մեծ տանն ամենաբարդ ընթացող պրոցեսներից մեկն է: Տարբեր եվրոպական մայրաքաղաքներ դրա վերաբերյալ տարբեր մոտեցումներ ունեն, և դրանք հաճախ բախվում են:
  • Ամբողջ եվրոպական քաղաքական համակարգում այնպիսի վերափոխումներ են տեղի ունենում, որ Հայաստանի իշխանությունների՝ «եկեք, գնանք, ԵՄ անդամ դառնանք» քարոզչական տրամաբանությունն ուղղակի ջախջախվում է: Եվրոպական միությունը երկնքից ընկնող մանանա չէ: ԵՄ-ի տեսքն ու կերպն ապահովում են եվրոպացիներն իրենց աշխատանքով, գաղափարներով, իրենց՝ պետության ընկալումներով: ԵՄ-ի մասին խոսելիս պետք չէ իգնոր անել նաև եվրոսկեպտիցիզմ հասկացությունը, որն ազգային պետություններում ավելի կարևոր է դարձնում ազգային գաղափարախոսության պահպանումը, քան վերպետական կառույցների մոտեցումները:
  • Էն քաղաքականությունը, որը որդեգրել է ՔՊ-ն, չի բացառում, որ մենք նույնպես միգրացիոն խնդիրներ կունենանք: Եթե մենք հայ-ադրբեջանական հարաբերությունների միջից հանում ենք կոնֆլիկտի բաղադրիչը, այո՛, չի բացառվում, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացինով սպանող Սաֆարովը կարող է գալ Հայաստան ու հանգիստ շրջել: Եթե ադրբեջանցի զինվորը 20 կմ խորացել է Հայաստանի տարածքի մեջ, ու պետական համակարգը դրան արձագանքել է միայն այն ժամանակ, երբ հայ կինը հակազդել է դրան՝ վնասազերծելով և փրկելով իր երեխաներին, ապա միայն այդ փաստն անգամ խոսում է Հայաստանում առկա խոր խնդիրների մասին: Ես չեմ ուզում վախեցնել, բայց պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, երբ ադրբեջանցի այդ զինվորը մեկը չլինի, այլ շատերը լինեն… Երբ երկրի քաղաքականությունը զոհաբերվում է «խաղաղություն» բառին, ապա ես չեմ բացառում, որ տարբեր վտանգավոր սցենարներ կարող են հողի վրա տեղ գտնել…
  • Շաքի գյուղի կինը քարուքանդ արեց ՔՊ-ի ողջ քարոզչական նարատիվը մեկ բնատուր ու բնազդային արարքով: Մենք բոլորս ենք քարոզչական պրեսինգի տակ. Խնդիրն այն է, թե ում վրա է դա աշխատում:

  • Եվրոպան մեծ վերափոխումների մեջ է այնպես, ինչպես ողջ համաշխարհային հասարակությունը: Ինֆորմացիոն և բարձր տեխնոլոգիաների հասարակությունները տրանզիտի մեջ են դեպի AI հասարակություններ: Ես չգիտեմ՝ ինչպիսի՞ Եվրոպա կլինի 10 տարի հետո: Եվրոպայում շահերի շատ մեծ բախումներ կան, որոնք գալիս են եվրոպական պետությունների ֆինանսական, տնտեսական հնարավորություններից:
  • Հակառուսական դաշնակիցները հակառուսական քաղաքական ֆրոնտում ունեն բացարձակ տարբեր շահեր ու հակասություններ: Երբ Թրամփն ասաց՝ Զելենսկի, քեզ փոխելու ժամանակն է, նշանակում է, որ արևմտյան բլոկում առկա կոնսենսուսն Ուկրաինայի վերաբերյալ կարող է ավարտվել, և դրա ավարտը շատ ցավոտ կարող է լինել հենց Ուկրաինայի համար:
  • Փաշինյանը որոշում պիտի ընդունի. Ռուսաստան կգնա այն ժամանակ, երբ որոշում կունենա: Ավելին, նրան Մոսկվայում կընդունեն միայն այն ժամանակ, երբ նա որոշում կունենա: Վստահ եմ, որ քաղաքական ժամանակի ձգձգումը լինելու է նրա հիմնական քաղաքական վարքաբանությունը: Փաշինյանը բոլորից ավելի լավ է տեղյակ, թե իր որոշման գինն ինչպիսին է լինելու իր իսկ իշխանության համար: Ռազմաբազայի վերաբերյալ Պուտինի հայտարարությունը ևս մեկ քայլ էր, որ Փաշինյանին ստիպեն ամբողջովին բացվել:
  • Հայաստանի գործող իշխանությունն իրեն այնպիսի կախվածության մեջ է դրել արտաքին ազդեցությունից և միևնույն ժամանակ այնքան բարձր է գոռում ինքնիշխանության մասին, որ այս երկու երևույթներն իրար հետ դիսոնանսի մեջ են: Փաշինյանը Սահմանադրություն փոխելու պահանջի կատարման առաջ է Ալիևի և Պուտինի կողմից. Այստեղ ինքնիշխանության բարձր դեցիբելը որտե՞ղ է: Երբ տեսնեք, որ ՔՊ-ն շատ է խոսում ինքնիշխանության մասին, վստահ եղե՛ք, որ դա վտանգի տակ է: 
  • Ես համոզված եմ, որ Փաշինյանը լրջագույն խնդիրներ ունի այսօր: Այս ընտրությունները ոչ մի առումով ոչ մի հանգուցալուծում և պատասխան չեն տվել իր իշխանության ամրության համար: Չկա խաղաղության պայմանագիր, որը նրա նախընտրական կապիտալն էր: Խնդիրը մինչև 2031թ. տեղափոխելը խնդրի ոչ թե լուծման, այլ երկարաձգման մասին է խոսում՝ քանի կամ ես, ակտուալ է խաղաղությունը:
  • Ալիևը մեծացնում է իր մարտավարական խորությունը: Փաշինյանի համար պարզ է, որ Ալիևն իր ձեռքից վերցրել է իր նախընտրական միակ կապիտալը՝ խաղաղության պայմանագրի օրակարգը, որովհետև չի ստորագրելու: Մնում է մի հնարավորություն՝ կապել մանդատի երկարաձգման ժամանակի հետ՝ քանի կամ ես, խաղաղություն կլինի: Լավ քարոզչության պայմաններում հասարակությունը դա կարող է ընդունել: Դրան հակազդելու գործիքներն ու քարոզչությունը համահունչ չեն: Փաշինյանն այդքան ձայն է հավաքել, որովհետև նա կարողացել է իր ընտրողին համոզել, որ ինքը չունի մեղավորություն այն ամենի մեջ, ինչ մեզ հետ տեղի է ունեցել:

  • Քաղաքացուն Փաշինյանի վայրենի պրոպագանդայի հետ մենակ թողնել չի կարելի: Քաղաքացուն ես սուվերեն միավոր չեմ դիտարկում: Եթե թողնենք, որ քաղաքացին ինքը որոշում ընդունի, ՔՊ-ն կվերցնի ու նրանց կտանի իր մոտ: Ընդդիմությունը շատ խնամքով և թանկ պիտի վերաբերվի իր ընտրազանգվածին, որն ընտրություններից առաջ իրենն էր, բայց ընտրություններից հետո կարող է իրենը չլինել: Այդպես է նաև լինում իշխանության ընտրազանգվածի հետ: Ընդդիմությունը շատ լուրջ պետք է կոմունիկացվի իր ընտրազանգվածի հետ՝ գոնե իր ընտրազանգվածին չկորցնելու համար: Քաղաքական գործիչը լավ քաղաքական վերլուծություններ անել չի կարող, նա պետք է քաղաքականությամբ զբաղվի, գործողություններ անի: Սպասել, որ Փաշինյանի սխալից հասարակությունը կըմբոստանա, միամտություն է: Ես չեմ կարծում, որ հայ հասարակության համար ավելի մեծ աղետ, քան Արցախի կորուստն է, եղել է: Չի եղել:
  • 2027թ. օգոստոսի 2-ն է մոտենալու. այս ժամանակն ինչ-որ բան ասո՞ւմ է. ավարտվում է Փաշինյանի անձեռնմխելիության ժամանակահատվածը: Կա՞ տնային աշխատանք, ինչ-որ բան արվո՞ւմ է ԱԺ ընդդիմության կողմից: Կա՛մ ինչ-որ բան կձեռնարկվի, կա՛մ մենք պետք է սպասենք 2031 թվականին:
  • Ոչ միայն իշխանությունն է պարտավոր ընդդիմանալ պետության հանդեպ եկող մարտահրավերներին, այլև ընդդիմությունը:
  • Որքան էլ Փաշինյանը փորձի ցույց տալ, որ իր իշխանությունն ամուր է և անվտանգ, դա այդպես չէ: Նա շարունակում է վճարել իր ընտրության գինը, բայց ոչ թե ներսում, այլ դրսում:
  • Քաղաքական երկընտրանքը սովորական մրցակցային չէ: Մենք խոսում ենք այն մասին, որ կործանվում է Երրորդ Հանրապետությունն ու ստեղծվում է Չորրորդը: Կոնտրաստն այս երկու երկընտրանքի մեջ է՝ կամ գնում ենք Փաշինյանի հետ, կա՛մ պահում ենք ինչը որ կա:
  • Եթե գոյություն ունի որոշակի կոնստրուկտ՝ ի դեմս Փաշինյանի, դրան հնարավոր է դիմադրել միայն կոնստրուկտի ձևավորմամբ:

  • Մարտահրավեր է նետված Եկեղեցուն, սահմաններին, արժեքային համակարգին, բազմակարծությանը, դպրոցին, տարածքային ամբողջականությանը: Դրանց կանխման համար ընդդիմադիր հատվածի կոնստրուկտի առկայության պարագայում դուք պիտի իմանաք՝ ինչ անել:

Մանրամասները՝ տեսանյութում:




—

RFE/RL – Russian-Led Union Cleared To Suspend Armenia

հոկտեմբեր 20, 2026

Kyrgyzstan – Armenian Prime Minister Nikol Pashinian attends a meeting of the Eurasian Economic Union’s Intergovernmental Council in Cholpon-Ata, August 6, 2026.

The prime ministers of Russia and three other Eurasian Economic Union (EEU) member states have effectively recommended the suspension of Armenia’s membership in the Russian-led bloc, citing Yerevan’s efforts to join the European Union.

In a joint report released on Tuesday, they said the freeze could remain in place until an Armenian referendum on EU membership demanded by Moscow.

Russian President Vladimir Putin first demanded such a vote following two European summits held in Yerevan in early May. The presidents of Belarus, Kazakhstan and Kyrgyzstan backed the demand in a joint statement with Putin adopted at an EEU summit in late May boycotted by Pashinian. They instructed their prime ministers to present a report on “possible consequences” of Armenia’s membership suspension before their next summit planned for December.

The resulting report posted on the Russian government’s website says that Russia, Belarus, Kazakhstan and Kyrgyzstan “have the right to consider” the suspension because of a 2025 Armenian law that declares the start of a “process” of the South Caucasus nation’s accession to the EU. The law runs counter to the EEU’s founding treaty and other rules, it says.

“If the Republic of Armenia diligently fulfills its EEU obligations, it will be unable to meet the obligations associated with accession to the EU,” reads the report. “Conversely, fulfilling the obligations undertaken for the purpose of joining the EU would entail a violation of its EEU commitments.”

Prime Minister Nikol Pashinian’s government or political allies did not immediately react to the report. Pashinian has repeatedly rejected the Russian demands for the referendum followed by a Russian ban on imports of Armenian agricultural products. Russian officials have warned of further sanctions against Yerevan, notably a sharp rise in the price of Russian natural gas supplied to Armenia.

Russia’s President Vladimir Putin and Armenian Prime Minister Nikol Pashinian meet on the sidelines of the Shanghai Cooperation Organization summit in Kyrgyzstan, September 1, 2026.

Putin and Pashinian publicly sparred on the referendum issue during their September 1 talks held in Kyrgyzstan. The two leaders are expected to meet again before the EEU’s December summit in Saint Petersburg.

While ruling out any reversal of his pro-Western foreign policy, Pashinian appears to have sought to placate Moscow in recent weeks, mindful of his country’s heavy economic dependence on Russia. He confirmed last week that he is no longer demanding an end to Russia’s long-term management of Armenia’s railway network. Earlier this month, the Armenian premier signaled readiness to accept a Russian proposal to build a new nuclear plant in Armenia.

Russia is Armenia’s number one trading partner. According to Armenian government data, it accounted for 28 percent of Armenian foreign trade in the first five months of this year, compared with the EU’s 16.7 percent share. Russia also supplies the bulk of natural gas used in Armenia at a significant discount.

The report released on behalf of the Russian, Belarusian, Kazakh and Kyrgys premiers warns that the EEU membership suspension would end that price discount and result in a sharp fall in Armenian exports to Russia. Armenia’s GDP would shrink by 15.6 percent as a result, it says.

—

U.S. Owner Plans To Expand Armenian Copper Mine

հոկտեմբեր 20, 2026

Armenia – A view of the Teghut copper mine in Lori province.

A U.S. businessman with ties to President Donald Trump’s administration has pledged to significantly boost output at one of Armenia’s largest mining enterprises purchased by him from a Russian bank this year.

The Teghut company has mined copper and molybdenum in a deposit of the same name located in Armenia’s northern Lori province for more than a decade. The Armenian subsidiary of Russia’s VTB bank took over it in 2019 after its first owner’s failure to repay a $400 million loan.

VTB finally managed to get rid of the asset in July this year when Armenia’s state anti-trust regulator allowed Teghut’s indirect sale to Dynamic Frontier Holdings, a U.S. company owned by Konstantin Sokolov. In an interview with the Bloomberg news agency published on Monday, Sokolov revealed that his firm paid $228.5 million for the mine and its ore-processing facility.

Teghut has an annual capacity of about 80,000 tons of copper ore concentrate. Sokolov said he plans to increase annual production to 120,000–130,000 tons of concentrate containing about 26,000–28,000 tons of copper. New capacity is expected to come online in 2030 with full production in 2031, he told Bloomberg.

The Russian-born businessman also announced plans to redirect most of the mine’s output from China to the United States.

Armenia – U.S. official Aryeh Lightstone (left) and businessman Konstantin Sokolov meet Prime Minister Nikol Pashinian, August 5, 2026.

“One of the main objectives of this transaction was to make Armenia’s critical mineral resources available to U.S. supply chains,” he said.

Teghut was Armenia’s 22nd largest corporate taxpayer last year, with almost 14.4 billion drams ($40 million) in various taxes contributed to the state budget. The company employed more than 1,100 people as of 2022.

Armenia’s largest metallurgical enterprise, the Zangezur Copper-Molybdenum Combine (ZCMC) is mostly owned by entities linked to Russian billionaire Roman Trotsenko. The company employing some 4,600 people paid over 52 billion drams ($140 million) in taxes in 2025.

Sokolov also has other business interests in Armenia, including a major stake in one of the country’s three mobile phone operators. Earlier this year, the U.S. State Department appointed him as chairman of a $200 million fund primarily tasked with facilitating the creation of a U.S.-run transit corridor passing through Armenia.

Sokolov is one of 36 private donors who have reportedly contributed to Trump’s White House ballroom project. He has also donated more than $12 million to Republican Party campaigns and political groups during Trump’s second term.

—

Another Opposition Mayor Defects To Armenia’s Ruling Party

հոկտեմբեր 20, 2026

Armenia – Amasia Mayor Jemma Harutyunyan.

The formerly opposition mayor of a rural district in northwestern Armenia confirmed on Tuesday that she is running for reelection on the ruling Civil Contract party’s ticket.

Jemma Harutiunian has run the community comprising the town of Amasia and surrounding villages since 2016. An opposition bloc led by her finished first in the last local election held in 2021. It reinstalled Harutiunian as community head with the help of former President Serzh Sarkisian’s Republican Party. She pledged allegiance to Prime Minister Nikol Pashinian in the following years, however.

Harutiunian told RFE/RL’s Armenian Service that she has applied to join Civil Contract. She said the ruling party has already decided that she will top its list of candidates in the next local election slated for November 29.

The decision has upset Samvel Gharibian, the head of Civil Contract’s Amasia chapter who challenged Harutiunian in the last local polls. Gharibian has quit Pashinian’s party and said he will run in the upcoming vote as an opposition candidate.

Several other opposition mayors also defected to the ruling party in recent years. According to media reports, most of them did so to avoid criminal charges.

Arush Arushanian, a former bitter critic of Pashinian running the southeastern town of Goris, is a case in point. After unofficially campaigning for Pashinian ahead of the June 2026 parliamentary elections, Arushanian announced last month that he will seek reelection in an alliance with Civil Contract. The announcement came shortly before Armenia’s top appeals court rejected prosecutors’ demand to imprison him for defying a 2022 court ruling.

Defiant opposition mayors have been regularly prosecuted during Pashinian rule on charges rejected by them as politically motivated. Vartan Ghukasian, the mayor of the country’s second largest city of Gyumri, was arrested in October 2025 more than six months after defeating, together with other opposition groups, Pashinian’s party in a municipal election.

In another major urban community, Vanadzor, the leader of a local opposition bloc, Mamikon Aslanian, was arrested in December 2021 just as he was poised to again become mayor following a local election. Aslanian was released from custody on bail in July 2024.

—

RFE/RL – Fired Public Workers In Armenian Town Claim Political Retribution

հոկտեմբեր 20, 2026
Armenia – A view of the central square of Stepanavan, October 9, 2026.

In what the Armenian opposition calls a nationwide pattern, several residents of the northern town of Stepanavan claim that they have lost their public sector jobs because of not voting for the ruling Civil Contract party or being related to opposition activists.

One of them, Ara Baghdasarian, ran the warehouse of a local cultural center until Armenia’s recent parliamentary elections. Baghdasarian says he was fired after admitting to the director of the state-run center that he voted for the opposition Strong Armenia alliance.

“I was told that the [Stepanavan] mayor said anyone who didn’t vote for the Civil Contract party should submit a resignation letter and leave,” he told RFE/RL’s Armenian Service on Tuesday. “So I submitted my resignation and quit.”

The elderly man claimed to have already been fired a decade ago after rejecting a vote bribe offered by then President Serzh Sarkisian’s Republican Party. He was reinstated following the 2018 “velvet revolution” that brought Prime Minister Nikol Pashinian to power. Baghdasarian’s personal experience led him to conclude that the current Armenian authorities are resorting to their predecessors’ practices condemned by Pashinian in the past.

Samvel Hovannisian, another Stepanavan resident and a local Strong Armenia activist, has a son who until recently served as a contract soldier at a nearby military base. He said the latter was forced to leave the armed forces because of his political activities.

“All doors have been closed to us because I am at the Strong Armenia office,” complained Hovannisian.

Manush Lalazarian gave the same reason for her and her daughter-in-law’s dismissal from a public hospital in Stepanavan where they worked as nurses. Their husbands are also affiliated with the country’s leading opposition force headed by billionaire Samvel Karapetian. Lalazarian claimed that they both were harassed by the hospital’s director in the run-up to the June 7 elections and forced to resign four days after the disputed vote.

Armenia – Stepanavan’s pro-government Mayor Armen Grigorian, August 27, 2026.

Pashinian reacted to such claims with a series of Facebook posts. He pledged to have the alleged cases of arbitrary dismissal investigated before urging the fired public workers to stage street protests.

Later in the day Pashinian reposted a statement by the Stepanavan hospital saying that Lalazarian was fired for reporting to work late and having her daughter-in-law cover up her tardiness. The middle-aged woman, who worked as a nurse for almost 40 years, denied the accusation when contacted by RFE/RL’s Armenian Service.

Opposition leaders as well as some media outlets in Yerevan say that politically motivated sackings have been the norm across Armenia during and after the parliamentary race. They say such cases have increased again in recent weeks ahead of local elections that will take place in various parts of the country, including Stepanavan.

In Artashat, a town 30 kilometers south of Yerevan, the main opposition mayoral candidate is Gerasim Vartanian of the Armenian Revolutionary Federation (Dashnaktsutyun). He accused local authorities on Tuesday of trying sack his civil servant wife for political reasons.

“If you want to fire her, go ahead; it changes nothing in my life or in the lives of my family,” the Hraparak daily quoted him as telling journalists. “It only demonstrates your political bankruptcy.”

In Yerevan, closer relatives of several prominent opposition figures lost their public sector jobs in the wake of the June elections. They included the sister of Edgar Ghazarian, an outspoken oppositionist elected to the parliament on the Strong Armenia ticket. Lilit Ghazarian served as a deputy head of the Armenian government’s drug regulatory agency for 22 years.

Also pushed out was one of Armenia’s most renowned law professors, Gagik Ghazinian. He had worked at Yerevan State University (YSU) since 1983. Ghazinian’s son Davit is also an opposition lawmaker representing Strong Armenia.

—

168: Նախկինների աշխատանքով հպարտանալու արվեստը․ Որքա՞ն կորցրեց Հայաստանի տնտե

Հոկտեմբեր 20, 2026

Տարիներ անց, ի վերջո, տրվեց Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մեկնարկը։ Տարիներ շարունակ այսօրվա իշխանություններն իրենք են խոչընդոտել ու խնդիրներ ստեղծել Հայաստանի տնտեսության, ինչպես նաև պետական բյուջեի համար կարևոր նշանակություն ունեցող այս խոշոր ներդրումային ծրագրի իրականացման համար։ Ծրագիրը տարիներ շարունակ գտնվել է կոնսերվացված վիճակում՝ հենց Նիկոլ Փաշինյանի ու իր ղեկավարած կառավարությունների անպատասխանատու գործողությունների հետևանքով։ Այսօր, երբ վերջապես այն գործարկվել է, որոշել են բոլոր դափնիները վերագրել իրենց։

Հանքի շահագործման մեկնարկը հերթական առիթն են դարձրել խոսելու Հայաստանի տնտեսության զարգացման, հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումների, հազարավոր աշխատատեղերի ու պետական բյուջեի սպասվող եկամուտների մասին։ Հիշել են, որ Ամուլսարը կարևոր ներդրումային ծրագիր է Հայաստանի համար։ Բայց մոռացել են, թե իրենց քաղաքական նպատակների համար ինչեր են արել, որ այն կյանքի չկոչվի։

Երբ եկան իշխանության, Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագիրը մոտեցել էր եզրագծին, գրեթե 350 մլն դոլարի ներդրումներ էին իրականացվել։ Մոտենում էր հանքի շահագործման մեկնարկը։ Նախատեսվում էր այն սկսել 2018թ. վերջին եռամսյակում։ Բայց ամեն ինչ արեցին, որ այն տապալվի, ծրագրի իրականացումը կանգնեցրին ու հետ գցեցին առնվազն 8 տարով։

2018 թվականի հունիսից, այսինքն՝ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի կողմից վերցնելուց 1-1.5 ամիս հետո, Ամուլսարի հանքի շահագործման շինարարական աշխատանքները փաստացի կանգ առան։ Հանքավայրի շուրջ ծավալված բողոքի գործողությունները, ճանապարհների շրջափակումը, բնապահպանական մտահոգությունները, դրանց շուրջ սկսված քաղաքական ինտրիգները ծրագրի իրականացման երկարատև կանգառի ու անորոշությունների պատճառ դարձան։

Կարդացեք նաև

  • Ասեք՝ ի՞նչ եք անելու, 2027թ. օգոստոսի 2-ը մոտենում է. թե՞ պետք է սպասենք 2031 թվականին. Վլադիմիր Մարտիրոսյան
  • COP17․ Բաքվի հեռավար քաղաքական պահանջներն ու Երևանի ուղիղ լռությունը Շիկահողում կատարվողի մասին․ տարածքը մերը չէ՞
  • Ձև են անում, թե «Ռոսիա մոլը» հետ են վերցնում. Արդարադատություն իշխանական ձևով

Դա բերեց նրան, որ աշխատանքների հետագա վերաթողարկման գինը զգալիորեն բարձրացավ՝ նախկին շուրջ 450 մլն դոլարից հասնելով  750 մլն դոլարի։

Մի կողմից՝ տարիների հարկադիր կանգառը, մյուս կողմից՝ գնաճն ու իրականացվող աշխատանքների, սարքավորումների ու տեխնիկական միջոցների թանկացումը հավելյալ բավական մեծ ներդրումների կատարման կարիք առաջացրին։

Նոր ներդրումներ ներգրավելու նպատակով՝ կառավարությունը ստիպված եղավ պետության կողմից նույնիսկ 150 մլն դոլարի վարկային երաշխիք տրամադրել՝ ծրագրի իրականացումն ավարտին հասցնելու համար։

Մինչդեռ, եթե ամեն ինչ գնար իր հունով՝ այդ հսկայական գումարների կարիքը չէր էլ առաջանա։ Առաջացավ իշխանության մեղքով, որը ոչ միայն պայմաններ չստեղծեց ծրագրի ժամանակին ու անխափան իրականացման համար, այլև ինքը խոչընդոտ դարձավ այդ ճանապարհին։

Այսօր էլ գլուխ են գովում, թե 750 միլիոն դոլարանոց ներդրումային ծրագիր են իրականացրել։ Այն դեպքում, երբ այդ ծրագիրը ոչ թե ՔՊ-ի, այլ նախկին իշխանության շնորհքն է ու աշխատանքի արդյունքը։ Նախկիններն են դրել դրա հիմքերն ու գրեթե մոտեցրել շահագործման մեկնարկին։ Եկան ու ամեն ինչ տապալեցին։ Այսօրվա իշխանությունների մեծագույն առաքելությունն այս ներդրումային ծրագրում եղել է այն, որ տարիներ շարունակ հետ են գցել դրա ընթացքը, ինչի պատճառով երկիրը հսկայական օգուտներ չի ստացել, ավելին՝ մեծապես տուժել է։

Երբևէ Հայաստանում մեկնարկած այս ամենախոշոր ներդրումային ծրագիրը սառեցնելու պատճառով լրջագույն հարված հասցվեց երկրի ներդրումային միջավայրին։ Բազմաթիվ օտարերկրյա ներդրողներ, որոնք կարող էին գալ Հայաստան ու ներդրումներ անել տնտեսության մեջ, հրաժարվեցին իրենց մտադրություններից։

Այն, ինչ իշխանությունների թողտվությամբ, երբեմն էլ՝ հովանավորությամբ ու մասնակցությամբ տեղ էր ունենում Ամուլսարի շուրջ, բոլորովին էլ մեկ ընկերության հետ չէր կապված։ Դա հարված էր երկրի ամբողջ ներդրումային հեղինակությանը։ Ոչ մեկը չի հաշվարկել, թե դրա հետևանքով ինչքան ներդրումներ չեկան Հայաստան, ինչքանն էլ ուղղակի փախան Հայաստանից։

Ավելի մեծ հարված չի կարող լինել երկրի ներդրումային մթնոլորտին, քան այն, երբ ներդրողը տարիներով միջոցներ է ներդնում, կառուցում արտադրական անհրաժեշտ ենթակառուցվածքներ, իսկ հետո զրկվում է ներդրումային ծրագիրն ավարտին հասցնելու հնարավորությունից ու կանգնում հարյուրավոր միլիոն դոլարների հասնող ներդրումները կորցնելու վտանգի առաջ։ Սրանից ծանր էլ ի՞նչ հականերդրումային հարված կարող էր ստանալ տնտեսությունն իշխանությունների կողմից։

Դա էլ քիչ էր՝ Ամուլսարի ներդրումային ծրագրի հետ կապված հարուցված անհարկի խնդիրների պատճառով, Հայաստանի նկատմամբ այսօր էլ բավական մեծ գումարի հայց է քննարկվում միջազգային արբիտրաժային դատարանում։ 2023թ. «Amulsar Investor Ventures LLC» ընկերության և Հայաստանի Հանրապետության միջև ներդրումային վեճի շրջանակում նախաձեռնվել է միջազգային արբիտրաժային վարույթ։

Վեճը քննվում է Հաագայի արբիտրաժային դատարանում՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ներդրումների պաշտպանության երկկողմ համաձայնագրի շրջանակում։ Ու չի բացառվում, որ այս վեճի շրջանակներում մի օր կանգնենք խոշոր գումարի փոխհատուցում վճարելու փաստի առաջ։ Այդ պարագայում Ամուլսարի օգուտները, որոնց մասին իրար հերթ չտալով՝ խոսում են իշխանությունների ներկայացուցիչները՝ երկրի համար կարող են վերածվել մեծ վնասների։

Այսքանից հետո հպարտանում են, թե ներդրումային ծրագիր են իրականացրել։ Մեկը մյուսին հերթ չտալով՝ ներկայացնում են ծրագրի տնտեսական նշանակությունը՝ փորձելով այն դարձնել կառավարության տնտեսական քաղաքականության հաջողության օրինակ։ Հաշվել են, որ հանքավայրի շահագործումը տարեկան շուրջ 130 միլիոն դոլարի հարկեր, տուրքեր և ռոյալթիներ կապահովի պետական բյուջեի համար։ Երկրի ՀՆԱ-ի վրա ոսկու հանքի շահադրական դրական ազդեցությունը գնահատել են շուրջ 1,5 տոկոս։

Բայց ոչ մեկը չի ուզում պատասխան տալ այն բանի համար, որ եթե այդ ամենն այդքան կարևոր էր, ինչո՞ւ այսքան տարի ձգձգեցին, հետ գցեցին տնտեսական ու ֆինանսական օգուտները։ Ստացվում է, որ տարիների հետաձգման պատճառով փաստացի Հայաստանը զրկված է եղել այն տնտեսական օգուտներից, որոնք ծրագիրը կարող էր ապահովել ավելի վաղ շահագործման դեպքում։

Այդ օգուտները ներառում են ոչ միայն հարկերն ու ռոյալթիները, այլև աշխատավարձերը, արտահանումը, հարակից ծառայությունների զարգացումն ու տնտեսական ակտիվությունը։ Իշխանությունները, երբ խոսում են ծրագրի դրական ազդեցությունների, օգուտների մասին, պիտի պատրաստ լինեն պատասխան տալ նաև այսքան տարի այն հետ գցելու տնտեսական հետևանքների ու երկրին պատճառած վնասների համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ




—

Նարեկ Կարապետյանի հետ լուսանկարվելու համար քաղաքացուն աշխատանքից հեռացրել են.

Հոկտեմբեր 20, 2026

Մեր գործընկեր Անդրանիկ Գևորգյանը տեսանյութով ներկայացրել է Ստեփանավանում ընտրական գործընթացների ժամանակ աշխատանքից ազատված և ճնշումների ենթարկված այն քաղաքացիներին, որոնք լուսանկարվել են Նարեկ Կարապետյանի հետ, մասնակցել ցույցերին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հրապարակմանը՝ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նա նշեց, որ իր գործընկերը մանրամասն ներկայացրել է այդ ամենը՝ լուսանկարներով, դեմքերով.

«Բնականաբար, ակնկալում ենք, որ արձագանքներ կլինեն»։

Հարցին՝ արդյո՞ք կհետևեն Փաշինյանի հորդորին և նման դեպքերում բողոքի ակցիաներ կիրականացնեն՝ Աբրահամյանը նկատեց.

«Երբ քաղաքացիներն ահազանգում են ինչ-որ խնդրի մասին, միանգամից ասում են՝ բողոքի ցույցեր կազմակերպեք, երբ խոսում են ընտրական գործընթացներում խախտումների մասին, ասում են՝ հեղափոխություն արեք, մինչդեռ  կառավարության ղեկավարը հանդիպել է նման դեպքերի, օրինակ՝ 2012, 2017 թվականներին և դրանից առաջ էլ և հեղափոխություն անելու մասին խոսք չի եղել։ Լավ կլինի, որ իրավապահ համակարգը կոնկրետ քայլերի դիմի, սակայն կառավարության ղեկավարն ասում է՝ դուրս եկեք ցույց արեք․ դա նորմալ չի»։

Աբրահամյանը վստահ է՝ եթե իրավապահ համակարգը նորմալ աշխատի, նման խոսակցություններ չեն լինի. «Իրավապահ համակարգը մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարեն զբաղված է ընդդիմադիրներին հետապնդելով։ Նույնն էլ կարելի է ասել Շաքիի դեպքի մասով, որ եթե մեր ԱԱԾ աշխատակիցներն իրենց գործով զբաղվեին, այլ ոչ թե ընդդիմադիրներին գաղտնալսելով, հնարավոր էր՝ այդ դեպքը շուտ կանխվեր»։

—