Հոկտեմբեր 20, 2026
Սուրեն Սուրենյանցը գրում է. ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության
Նիկոլ Փաշինյանը փորձում է Հայաստանի քաղաքական գործընթացի մոդերացիան իրականացնել «ինքնատիպ» մտքերով, որոնք, ի դեպ, դժվար է օրիգինալ համարելը:
ՏԻՄ ընտրությունների ընթացքում հնարավոր ճնշումների վերաբերյալ Փաշինյանի հայտարարության ամենակարևոր հատվածը ժողովրդավարությունն «օգտագործելով» հակաժողովրդավարության հաստատումը կանխելու մասին ձևակերպումն է: Դա է, ըստ էության, նրա այսօրվա ուղերձի «գաղափարական աղը»:
Եվ այստեղ առաջանում է, թերևս, ամենասկզբուքնային հարցը՝ ո՞վ է որոշում, թե քաղաքական որ ուժն է ժողովրդավարական, իսկ որը՝ հակաժողովրդավարական։
Փաշինյանի խոսքը խիստ վտանգավոր ենթատեքստի մասին է. նա իրեն կամ իր թիմին պատկերացնում է ոչ թե ժողովրդավարական մրցակցության մասնակցի, այլ «արբիտրի», ժողովրդավարության ինքնահռչակ պահապանի դերում:
Ժողովրդավարության հիմնական հատկանիշներից մեկը իշխանության իրական փոփոխելիությունն է։ Եթե իշխանությունը քաղաքական հակառակորդի հնարավոր հաղթանակը նախապես հռչակում է ժողովրդավարության սպառնալիք, ապա առաջանում է ընտրողների կամքը սահմանափակելու վտանգ։
Հենց այսպիսի տպավորություն է ստեղծում Փաշինյանի այսօրվա տեսանյութը:
Ժողովրդավարական և ընտրական ինստիտուտների ճգնաժամը դրսևորվում է այն պահին, երբ իշխանությունը սկսում է որոշել, թե ով իրավունք ունի հաղթելու ընտրություններում, այլ խոսքով՝ ուվագծվում է «բարի» և «չար» ուժերի արհեստական խճանկար:
Պետք է հստակ տարանջատել ժողովրդավարության պաշտպանությունն ու սեփական իշխանության ինքնապաշտպանությունը: Սակայն դա հնարավոր չէ անել այն տրամաբանությամբ, ինչն այսօր գեներացնում է Փաշինյանը՝ քաղաքական մրցակցությունից, պետական ինստիտուտներից վեր կանգնած «արբիտրի» տրամաբանությամբ:
Փաշինյանն այս հարցում ամենևին էլ օրիգինալ չէ։ Նրա հռետորաբանությունը հիշեցնում է եվրոպական լիբերալ քաղաքական մեյնստրիմի այն մոտեցումները, որոնց համաձայն՝ ժողովրդավարությունը երբեմն պետք է պաշտպանել նույնիսկ ավտորտար եղանակներով: Այստեղ առաջանում է ակնհայտ պարադոքս. ժողովրդավարությունը պաշտպանելու նպատակով քաղաքական մրցակցությունը սահմանափակելու գայթակղությունը հակասում է հենց ժողովրդավարության սկզբունքներին։
Գերմանիայում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության շուրջ բանավեճը, իսկ Ֆրանսիայում Մարին Լը Պենի քաղաքական ու դատական խնդիրները բացահայտում են դեմոկրտական ինստիտուտների խորքային ճգնաժամը:
Եվրոպայի լիբերալ վերնախավերը պարտավոր են պատասխանել այն հարցին, թե ինչու են միլիոնավոր քաղաքացիներ երես թեքում իրենցից՝ ժողովրդականություն ձեռք վերող արտահամակարգային ուժերին վտանգավոր համարելու փոխարեն:
Սա է ճգնաժամի հաղթահարման բանալին, իսկ քաղաքական մրցակիցների հնարավոր հաղթանակը կանխելու ձգտումը կարող է խորացնել հենց այն ճգնաժամը, որի դեմ իբրև թե «հերոսաբար» պայքարում են նույն Մերցն ու Մակրոնը:
Ֆրանսիայում, Իտալիայում, Ալբանիայում և եվրոպական այլ երկրներում բողոքի շարժումներն ունեն տարբեր պատճառներ՝ սոցիալական անհավասարություն, տնտեսական անապահովություն, կոռուպցիա, պետական քաղաքականության նկատմամբ անվստահություն, սակայն դրանք հիմքում կարելի է տեսնել մի ընդհանուր խնդիր՝ քաղաքացիների և քաղաքական ինստիտուտների միջև վստահության թուլացումը։ Այլ խոսքով՝ Եվրոպայում հույսի և վստահության ճգնաժամ է:
Եվրոպական քաղաքական վերնախավերի հիմնական, ճակատագրական սխալն այն է, որ նրանք պայքարում են հետևանքի դեմ՝ պատճառները վերացնելու փոխարեն: Արդյունքում՝ մեյնստրիմից, համակարգից դուրս գործող ուժերի վարկանիշը միայն աճում է:
Վերադառնալով Հայաստան՝ պետք է ընդգծել, որ Փաշինյանի հայտարարությունն անհրաժեշտ է գնահատել ոչ թե դրա ժողովրդավարական բառապաշարով, այլև իշխանության իրական գործելակերպով։
Իշխանությունը պետք է երաշխավորի հավասար քաղաքական մրցակցություն, ընդդիմության իրավունքները, իրավապահ մարմինների անաչառությունը և ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահությունը։
Ընդ որում, ՏԻՄ ընտրություններում ճնշումների մասին ահազանգերը պետք է անկախ քննության արժանանան՝ անկախ նրանից, թե ենթադրյալ խախտումն ում քաղաքական շահերին է ծառայել։
Երբ ինստիտուցիոնալ գործիքակազմին փոխարինելու է գալիս Փաշինյանի միջամտությունը, դա ժողովրդավարության իմիտացիա է՝ ավտորիտարիզմ հաստատելու նպատակով:
Ուզո՞ւմ Փաշինյանը դասեր քաղել եվրոպական քաղաքական ճգնաժամից, ուրեմն պետք է գնա ոչ թե քաղաքական մրցակցության սահմանափակման, այլ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ճանապարհով:
Հայաստանի քաղաքական համակարգի գոյությունը չի կարող պայմանավորվել գործող իշխանության անփոխարինելիությամբ:
Ժողովրդավարական արժեքների նկատմամբ ամենավտանգավոր սպառնալիքներից մեկը կարող է առաջանալ հենց այն ժամանակ, երբ այդ արժեքների անունից խոսող քաղաքական վերնախավերը փորձում են մենաշնորհել դրանց մեկնաբանությունն ու պաշտպանությունը:
«Ժողովրդավարության» անունից ժողովրդավարությունը սահմանափակելու գայթակղությունը ժամանակակից քաղաքականության ամենավտանգավոր հակասություններից մեկն է։
Եվրոպական քաղաքական ճգնաժամը ցույց է տալիս, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ հասարակության դժգոհությունը անտեսելը, քաղաքական մրցակցությունը սահմանափակելու փորձերը և սեփական իշխանությունը ժողովրդավարության հետ նույնացնելը։
Փաշինյանն փորձում է Հայաստանում վերարտադրել այդ մտածողության վտանգավոր տարրերը՝ ժողովրդավարության պաշտպանության օրակարգը վերածելով սեփական իշխանության վտանգավոր ինքնապաշտպանության:
Ի վերջո, ժողովրդավարության հակառակորդ կարող է դառնալ ոչ միայն այն ուժը, որը բացահայտ մերժում է այն, այլ առաջին հերթին՝ այն իշխանությունը, որը ժողովրդավարության պաշտպանության քողի տակ ոչնչացնում է դեմոկրատական և ընտրական ինստիտուտները»:
—
«TRIPP+» զարգացման հիմնադրամի տնօրենը մտադիր է Հայաստանից պղնձի մատակարարումն
Հոկտեմբեր 20, 2026
Խորհրդային ծագմամբ ամերիկացի ներդրողը, որը կապեր ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ, մտադիր է ընդլայնել իր ներդրումները Հայաստանի պղնձի արդյունաբերության ոլորտում և հույս ունի, որ տարածաշրջանն ավելի լայնորեն կբացվի տնտեսական համագործակցության համար՝ Վաշինգտոնի՝ իր տնտեսական ներկայությունն ամրապնդելու ջանքերի ֆոնին։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության հուշագիրը աննախադեպ իրադարձություն է, որը կարող է հիմնովին վերափոխել տարածաշրջանը», — Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Կոնստանտին Սոկոլովը, որը սեպտեմբերին ձեռք է բերել Հայաստանի՝ պղնձի երկրորդ խոշոր արտադրող ընկերությունը։
«Ես մեծապես շահագրգռված եմ ընդլայնել գործունեությունս ամբողջ տարածաշրջանում, քանի որ խորապես հավատում եմ դրա ընդհանուր ներուժին»։
Սա ճանապարհ է հարթել Հարավային Կովկասում ԱՄՆ-ի առավել ակտիվ ներգրավվածության համար, այդ թվում՝ TRIPP («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») անվանումը կրող առաջարկվող տարանցիկ միջանցքի միջոցով։
Սոկոլովի կողմից «Թեղուտ» ՓԲԸ պղնձի արդյունահանմամբ զբաղվող ընկերության ձեռքբերումը համահունչ է ԱՄՆ-ի քաղաքականությանը, և նա դարձել է Թրամփի վարչակազմի՝ տարածաշրջանում իրականացվող ջանքերի հետ կապվող առանցքային դեմքերից մեկը։
Այս տարի 51-ամյա Սոկոլովը գլխավորել է Transcaspian Enterprise Fund ամերիկյան ոչ առևտրային ներդրումային հիմնադրամը, որը ստեղծվել է ԱՄՆ-ի աջակցությամբ՝ ենթակառուցվածքային և առևտրային նախագծերում մասնավոր կապիտալ ներգրավելու նպատակով։ ԱՄՆ կառավարության կողմից 201 միլիոն դոլարի ֆինանսական աջակցության պայմաններում հիմնադրամը կենտրոնանալու է TRIPP-ի և ավելի լայն՝ Տրանսկասպյան առևտրային միջանցքի զարգացման վրա։ Վերջինս ընդգրկում է Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Կենտրոնական Ասիայի բոլոր հինգ երկրները։
Սոկոլովի խոսքով՝ ինքը և տնօրենների խորհրդի մյուս անդամները չեն վարձատրվում իրենց աշխատանքի համար։ Նա նշել է, որ հիմնադրամի ղեկավար կազմն ընտրվել է՝ հաշվի առնելով մասնավոր կապիտալի ուղղակի ներդրումների ոլորտում ունեցած փորձը, ինչպես նաև տարածաշրջանի և այն ճյուղերի վերաբերյալ գիտելիքները, որտեղ նախատեսվում է ներդրումներ կատարել։
Մինչ այժմ արտադրանքի մեծ մասն արտահանվել է Չինաստան։ Սոկոլովը մտադիր է այն ուղղել դեպի ԱՄՆ՝ կնքելով նոր առևտրային պայմանագրեր գործող արտադրանքի գնման համաձայնագրի լրանալուց հետո։
«Այս գործարքի գլխավոր նպատակներից մեկը Հայաստանի ռազմավարական նշանակության հանքային պաշարների հասանելիությունն ամերիկյան մատակարարման շղթաների համար ապահովելն էր», — հայտարարել է նա։
Սոկոլովը նախատեսում է տարեկան արտադրությունն ավելացնել մինչև 120–130 հազար տոննա պղնձի խտանյութի, որը կպարունակի շուրջ 26–28 հազար տոննա պղինձ։ Նրա խոսքով՝ արտադրական նոր հզորությունները նախատեսվում է շահագործման հանձնել 2030 թվականին, իսկ ձեռնարկությունը լիարժեք հզորությամբ կաշխատի 2031 թվականից։
—
«Եթե ՀՀ իշխանությունը որևէ պահանջ ունենար՝ կհնչեցներ, «երեկ չէ առաջին օրվա» ռ
Հոկտեմբեր 20, 2026
Հասարակական գործիչ Միքայել Նահապետյանի բնորոշմամբ, որևէ նախադրյալ չկա, որ մինչև 2031 թվականը Հայաստանն Ադրբեջանի հետ կստորագրի խաղաղության պայմանագիրը, ինչպես օրերս հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
«2031 թվական ասելով, Նիկոլ Փաշինյանը նկատի է ունեցել իր կառավարման հինգ տարիների ավարտը, որ մինչև այդ պետք է պայմանագիրը ստորագրի։
Ավելին՝ այս պայմանագիրը խաղաղության երաշխիքներ իր մեջ չի պարունակում, առհասարակ խաղաղությունը պայմանագրերով չեն երաշխավորում։ Խաղաղությունը հաստատում են անվտանգության համակարգեր կառուցելով և հարաբերությունների մեջ անվստահություն ծնող պատճառները վերացնելով, զգուշավորությամբ, սա է երաշխավորված խաղաղությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Միքայել Նահապետյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, որ մինչև 2031 թվականը պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիրը։
Նրա խոսքով՝ այս պահին Հայաստանը վստահության կառուցման ուղղությամբ միակողմանի բավականին մեծ ջանքեր է գործադրում, ադրբեջանական կողմի ջանքերի հետ այդ ամենը բնավ համաչափ չէ։
«Անվտանգության համակարգի մասին առհասարակ իմաստ չկա խոսելու, քանի որ այս մարդկանց պլանների մեջ չի մտնում Հայաստանի անվտանգության համակարգի կառուցումը։ Նրանք խաղաղության բանաձևը տեսնում են այն բանի մեջ, երբ բոլորի համար հասկանալի լինի, որ մենք որևէ մեկի հետ պատերազմելու հնարավորություն չունենք։ Մնացածը հայ ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է, որ այդ խաղաղությունը լինի նրա մասին, որ երբ քեզանից ինչ-որ բան պահանջում են, դու անմիջապես անե՞ս, թե՞ երբ ուզում են քո հետ պայմանավորվեն, որովհետև հակառակն ավելի թանկ արժե»,- հավելեց Միքայել Նահապետյանը։
Այս համատեքստում մեր զրուցակիցը նաև շեշտեց՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար Ադրբեջանը մի շարք պայմաններ է առաջ քաշում՝ սկսած ՀՀ Սահմանադրությունը փոխելուց, մինչդեռ ՀՀ իշխանությունը որևէ պահանջ չունի։
«Եթե ՀՀ իշխանությունը որևէ պահանջ ունենար, ապա կհնչեցներ, «երեկ չէ առաջին օրվա» ռեժիմով պատրաստ ստորագրելու այդ պայմանագիրը, այսինքն՝ որևէ վերապահում չունի։ Հենց հիմա էլ Ադրբեջանը ստորագրած լինի այդ թղթի տակ, ՀՀ իշխանությունը պարելով կգնա ու կստորագրի, Հայաստանը որևէ նախապայման չունի, այդ պայմանագրի ստորագրման հետ կապված»,- նշեց Միքայել Նահապետյանը։
Ըստ Մ. Նահապետյանի, եթե Ադրբեջանի հետ լավ բանակցող լիներ, ապա այդ գործընթացը կբաժաներ երկու մասի, առաջինը՝ բուն խաղաղության կառուցման գործընթաց, դրանից հետո արդեն՝ պայմանագրի ստորագրում։
«Հենց այդ տեքստից որքան հնարավոր էր նախապայմանները կտեղափոխվեին հաջորդ փուլ, այսինքն՝ վստահության կառուցման գործիքների փուլ։ Հիմա իրենք ասում են՝ այստեղ խնդիրն Անկախության հռչակագիրն է, մենք էլ պետք է ասենք, որ հանրաքվե չի լինելու, պետք է խոսել ու հասկանալ, որովհետև դա նվաստացուցիչ է։ Բացի այդ, հայկական կողմի համար այդ ամենն անվստահություն է ստեղծում, որովհետև գերիների նկատմամբ քաղաքական դատավարություն է իրականացվում Ադրբեջանում, փորձում են ձևավորել փաստաթղթեր, որ «ագրեսոր» ենք, «ահաբեկչական խմբեր» ենք ձևավորել և այլն։ Պետք է ասենք՝ եկեք խոսենք ու հասկանանք, թե այս թեմաներն ինչպես ենք կարգավորում։ Իսկ պայմանագրի ստորագրման թեման առանձին թեմա է, եթե վստահության հարցերը կարողանում ենք կարգավորել, ապա պայմանագիրը 5 րոպեից էլ կարող ենք ստորագրել»,- ընդգծեց Միքայել Նահապետյանը։
Հիշեցնենք, որ Կառավարության նախորդ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել էր խաղաղության պայմանագրի ստորագրման մասին, ասելով, որ այդ հարցը համարում է առաջնահերթություններից, և մինչև 2031 թվականն այդ պայմանագիրը պետք է ստորագրվի։
«Իմ ամենակարևոր անելիքը համարում եմ մինչև 2031 թվականը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը և վավերացումը։ Ինքս ինձ համար այդպիսի խնդիր եմ դրել և կոնկրետ ժամանակացույցը՝ մինչև 2031 թվականը, հասնել այդ խնդրի լուծմանը»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
—
«Սա շատ լուրջ խնդիր է. աշխարհի հանցագործ զանգվածը տելեգրամն ակտիվորեն օգտագոր
Հոկտեմբեր 20, 2026
Վերջին շրջանում հաճախակի են դարձել դեպքերը, երբ անհայտ անձինք գողանում են քաղաքացիների մեքենաների համարանիշները, թողնում տելեգրամյան ալիքի հղում, որպեզի մեքենաների տերերը գումար փոխանցեն, և իրենք վերադարձնեն մեքենաների համարանիշները։
Ի դեպ, անհայտ անձինք գողանում են ոչ միայն համարանիշները, նաև մեքենայի անվադողերը, կողային հայելիները։
Այսպիսով, միայն Կենտրոն վարչական շրջանում մեկ գիշերում 15 մեքենա են թալանել անհայտ անձինք։ Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս դեպքերի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով և փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանի խոսքով՝ նախկինում այս խնդրի հետ կապված քաղաքացիներն իրենց ևս դիմել են։
«Եթե մեքենայի երկու համարանիշներն էլ գողանում են, ապա մեքենայի սեփականատերը չի կարող այն վերականգնել, նորն են տալիս։ Այս տենդեցը բավականին նվազել է, քանի որ նախկինում համարանիշների կրկնօրինակը չէին տալիս, հիմա տրամադրում են, և մեքենայի սեփականատերը կարող է երկու անգամ մեքենայի համարները փոխել։
Կարծում եմ՝ ոստիկանության լավ աշխատանքի դեպքում, բոլոր գողերն էլ կարող են հայտնաբերվել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Քեյանը։
Նրա խոսքով՝ այս խնդրի հետ կապված իրենց առաջարկն այն է եղել, որ կրկնակի համարներ են տվել, այլ բան չեն կարող անել, մնացածը ոստիկանության տիրույթում է։
«Հիմա սա էլ համատարած բնույթ չի կրում, հիմա որ համարները գողանում են, միայն օտարերկրյա համարանիշներն են գողանում, որովհետև դա այստեղ չես կարող վերականգնել։ Հիմա ինքս համարանիշների գողության քիչ դեպքերի մասին եմ լսում, այն էլ օտարերկրյա համարանիշների»,- շեշտեց Տիգրան Քեյանը։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ շատ դժվար է գողերին հայտնաբերել տելեգրամյան ալիքի լինքով։
«Կամայական հանցագործության դեպքում պատասխանատուն պետությունն է, որովհետև ունի այդ գործիքակազմը՝ գտնելու ու պատժելու։ Որոշ հարցերում պատասխանատվությունը նաև քաղաքացիների վրա է, օրինակ, դուռը փակել, բայց պետհամարանիշների հարցում քաղաքացիներն առանձնապես շատ բաներ չեն կարող անել, որովհետև չեն կարող մեքենան պահպանել։
Տելեգրամի միջոցով գողերին գտնելը շատ պրոբլեմատիկ է, քանի որ տելեգրամը գրեթե չի համագործակցում իրավապահների հետ։ Հիշո՞ւմ եք, Դուրովին Ֆրանսիայում ձերբակալել էին հենց դրա պատճառով։ Դրա համար էլ աշխարհի հանցագործ զանգվածը տելեգրամն ակտիվորեն օգտագործում է, իմանալով, որ կարողանալու է «ջրից չոր» դուրս գալ։
Իրավապահները շատ քիչ գործիքակազմ ունեն հայտնաբերելու, այստեղ մնում են տեսախցիկները։ Եթե տելեգրամը տվյալներ չտա, ապա իրավապահները հիմնականում հնարավորություն չունեն պարզելու, թե ով է այդ ամենի հետևում կանգնած, այնպես որ, սա շատ լուրջ խնդիր է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սամվել Մարտիրոսյանը։
—
Armenpress: Lilit Stepanyan to relinquish parliamentary seat and become Kotayk
Civil Contract faction member Lilit Stepanyan will relinquish her seat in Armenia’s National Assembly and be appointed governor of Kotayk.
Prime Minister Nikol Pashinyan announced this in a video he shared from a meeting of the Civil Contract party’s board.
Published by Armenpress, original at
—
Verelq: Դադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախը
«Monument Watch»-ը ահազանգում է․
«Միշտ չէ, որ մեր թիմն անդրադառնում է ադրբեջանական մտավարժանքներին: Ադրագիտպրոպը այդ երկրի հայատյաց քաղաքականության օրգանն է, նրա հիմնական գործելակերպը տարբեր մասշտաբի «փորձագետների» և պաշտոնյաների հայտարարություններն են: Պատմամշակութային փաստերը, ասպարեզի հանրահայտ և լուրջ հետազոտությունները նրանց համար առ ոչինչ են: Թվում է, թե ամեն ինչ պարզ է, որևէ կարիք չկա անընդհատ կրկնել հայտնի ճշմարտությունները: Սակայն այս անգամ ադրբեջանական ներկայացումը մեթոդաբանորեն նոր չափումներ է ստացել. միջազգային դիվանագիտական շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներ, տարբեր հուշարձանների արդեն առանձին մանրամասների «աղվանականացման» մասին բարձրաստիճան պաշտոնյայի քամահրական ու շինծու հայտարարություններ և դրանք «գիտականորեն բացատրող» իբր պրոֆեսիոնալներ: Մենք որոշեցինք այս անգամ ուղղակիորեն անդրադառնալ այն չորս դեպքերին, ուր հայկական ժառանգությունը ներկայացվում է որպես աղվանական ժառանգության ամենավառ ու «անբեկանելի» ապացույցներ:
2026 թվականի սեպտեմբերի 11–12-ին Ադրբեջանը երկրում հավատարմագրված 58 երկրի և 9 միջազգային կազմակերպության ներկայացուցիչներից բաղկացած շուրջ 150 հոգանոց պատվիրակությանն ուղեկցեց Լեռնային Ղարաբաղ։ Այցի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 12-ին, օտարերկրյա դիվանագետները այցելեցին Գանձասարի և Դադիվանքի միջնադարյան հայկական վանական համալիրներ։ Այցը կազմակերպվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից, իսկ պատվիրակությանը ուղեկցում էր Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Այցի ընթացքում ադրբեջանական կողմը Գանձասարը և Դադիվանքը ներկայացրեց որպես «Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության մաս։ Այդ շոուի դրվագներից մեկում մասնավորապես, Դադիվանքի փոքր գմբեթավոր եկեղեցու պատերի մեջ ագուցված խաչքարերը Ռազմավար անունով մի կիսագրագետ միջազգային պատվիրակության անդամներին ներկայացրել է իբր Արցախի անկախության տարիներին Քարվաճառում ստեղծված ինչ-որ առասպելական արհեստանոցում քացախի մեջ հնեցված նորակերտ խաչքարեր, նաև պատճառաբանելով, որ դադիվանքյան ձմեռվա պայմաններում անհնար է, որ հին խաչքարերը նման լավ պահպանված արտաքին ունենան և նման այլ հիմարություններ (https://www.facebook.com/share/r/189d6w1wJQ/): Հիվանդագին երևակայություն պիտի ունենալ նման զառանցանքները որպես իրական փաստ ներկայացնելու համար:
Նախ նկատենք, որ եկեղեցական կառույցներում հին շինաքարերի, այդ թվում և խաչքարերի վերօգտագործումը տարածված պրակտիկա էր միջնադարի հայ ճարտարապետության մեջ: Դադիվանքի փոքր գմբեթավոր եկեղեցին կառուցվել է 13-րդ դարի վերջերին, ծանր մի ժամանակաշրջան, երբ Արցախում համատարած էր նման պրակտիկան (օրինակ՝ Հանդաբերդի վանք, Խադարի վանք, Կոշիկ անապատ և այլն): Հենց մեր քննության առարկա փոքր գմբեթավոր եկեղեցում, խաչքարերից զատ որպես շինաքար են օգտագործել նաև ջրաղացքարը (նկ. 1՝ այստեղ):
Երկրորդ, եկեղեցու պատերի մեջ վերօգագործված խաչքարերը, որոնցից յոթն ունեն թվակիր արձանագրություններ և վերաբերում են 1172-1190 թվականներին (տե՛ս Ս. Կարապետյան, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված տարածքներում, Երևան, ՀՀ ԳԱԱ հրատ., 1999, էջ 115), տեսել, վավերացրել և դրանց արձանագրությունները հրատարակվել են Արցախի անկախությունից տասնյակ տարիներ առաջ: Օրինակ, այդ խաչքարերից երկուսի արձանագրությունը դեռևս 1911 թվականին ընդօրինակել և 1938 թվականին հրատարակել է Մ. Տեր-Մովսիսյանը (տե՛ս նրա Հայկական երեք մեծ վանքերի՝ Տաթևի, Հաղարծնի և Դադի եկեղեցիները և վանական շինությունները, Երուսաղեմ, 1938, էջ 83, 96, դրանցից մեկի լուսանկարը արձանագրությամբ հանդերձ տե՛ս նկ. 2, 3): Այդ խաչքարերի մի զգալի մասի արձանագրություններն էլ 1960-ական թվականներին գրառել և 1982 թվականին հրատարակել է Սեդրակ Բարխուդարյանը ( Դիվան հայ վիմագրության, պր. 5, Արցախ, Երևան, ՀՀ ԳԱԱ հրատ., էջ 211-212): Ի՞նչ իմաստ ուներ «հնացնել» արդեն իսկ հին խաչքարերը: Մոտ 50-60 հազարի հասնող հայկական խաչքարերից և ոչ մեկը որևէ հնեցման կարիք չունի և, բնականաբար, գոյություն չունի նման հիմարության թեկուզ մեկ վավերացված դեպք:
Երրորդ, փոքր եկեղեցու խնդրո առարկա խաչքարերը պատրաստված են ավելի կարծր քարատեսակից՝ բազալտից, ինչն ավելի լավ է պահպանում քանդակը: Ի՞նչ կա այստեղ զարմանալու: Օրինակ, Վերին Խաչենից շատ ավելի ցրտաշունչ Գեղարքունիքի ամենավաղ՝ 9-10-րդ դարերի խաչքարերն ունեն գերազանց պահպանվածություն, քանի որ բազալտից են: Հանրահայտ է, որ տուֆից, ֆելզիտից կամ կրաքարից պատրաստված խաչքարերի քանդակներն ավելի են վատ են պահպանվում: Ի՞նչ ասես խաչքարերի մասին տարրական գիտելիք չունեցողին:
Իմաստունի տեսքով հնարանքներն ու շաղակրատանքը, կիսագրագետ անհատներին որպես գիտական հեղինակություն ներկայացնելը, որ ընտրել ադրագիտպրոպը, հազիվ թե հատուկ նպաստ բերեն «աղվանականացման» քաղաքականությանը, որին լծվել է Ադրբեջանը:
Մեր արձագանքը
Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական միջնադարյան եկեղեցիները, վանքերը, արձանագրությունները, ձեռագրերը և մշակութային այլ օբյեկտներ հետևողականորեն «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության յուրացման և դրա ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է։
Դադիվանքի դեպքում այն օտարերկրյա դիվանագետների առջև ներկայացվում է որպես «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն, իսկ հայկական պատմական ներկայությունն ու դրա վկայությունները՝ որպես հետագա «միջամտություն» կամ «կեղծարարություն»։ Այս քաղաքականությունը պետք է դիտարկել նաև 2020–2023 թվականներին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ռազմական վերահսկողության հաստատման և հայ բնակչության բռնի տեղահանման համատեքստում»։
—
Մերձավոր Արևելքում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն դառնում է խիստ
«Axios» լրատվական գործակալությունը հայտնում է, որ երեկ ուշ երեկոյան ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը անակնկալ և չհայտարարված այցով ժամանել է Իսրայել։ Նևատիմ ավիաբազայում նա հանդիպել է վարչապետ Նեթանյահուի հետ, որն այդ պահին գտնվում էր երկրի հարավում՝ Իսրայելի ՌՕ ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման շրջանակում։
Բացի այդ, Սաուդյան Արաբիայում և 11 այլ մերձավորարևելյան երկրներում ԱՄՆ դեսպանատունը, հազվադեպ կիրառվող միջոց է ձեռնարկել՝ այդ երկրներում գտնվող իր քաղաքացիների համար բարձր մակարդակի վտանգի մասին նախազգուշացում («կարմիր ահազանգ») հրապարակելով՝ նշելով ամերիկյան շահերի դեմ հնարավոր հարձակումների ռիսկերը։
Երեկ երեկոյան ԱՄՆ դեսպանատները միատեսակ անվտանգության նախազգուշացումներ են տարածել՝ կոչ անելով իրենց քաղաքացիներին բարձր զգոնություն պահպանել հետևյալ երկրներում՝ Իսրայել, Սաուդյան Արաբիա, Իրաք, Լիբանան, Հորդանան, Կատար, Բահրեյն, Քուվեյթ, Օման, ԱՄԷ, Եմեն և Իրան։
Իսկ իրանական ԶԼՄ-ները հայտնել են, որ ԱՄՆ-ն և Իսրայելը այսօր գիշեր Իրանի տարածքում գտնվող օբյեկտների դեմ իրականացրել են կեղծ հարձակում: Դրա նպատակն ամենայն հավանականության Իրանի ԶՈւ-ի համար, խաբուսիկ հարձակումներն ու երկրի օդային տարածքին մոտենալը սովորական դարձնելն է՝ ինչ-որ պահի անակնկալ ռազմական գործողություն սկսելու համար:
Ինչպես այս մասին անդրադարձել էի շուրջ 10 օր առաջ արված գրառումներից մեկում՝ Մերձավոր Արևելքում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն օրեցոր դառնում է խիստ հավանական:
Եվրոպական երկրներում վառելիքի և այլ ապրանքների թանկացումներն ու նաև դրա արդյունքում սկսված զանգվածային անկարգությունները ստիպելու են ՆԱՏՕ անդամ ԵՄ որոշ երկրների՝ ընդունել, որ հանուն իրենց էներգետիկ շահերի՝
ա) պետք է հավանություն տալ ԱՄՆ գործողություններին և աջակցել նրան՝ Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցի երկրներում իրավիճակ կարգավորելու համար,
բ) պետք է հաշվի նստել մասնավորապես Ուկրաինայում և ընդհանուր առմամբ՝ Եվրոպայում Ռուսաստանի ունեցած շահերի հետ:
Ուշագրավ է նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի եռօրյա այցը Մերձավոր Արևելք: Կանդրադառնանք:
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյան
—
Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ, տրվել են կարգադրագրեր
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԱՄ ԳԵՎՈՐԳԻ» Ա/Ձ-ին (հասցե՝ ք․ Երևան, Արշակունյաց 15, 50 տաղավար) և «ՄԱՐԻՆԵ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ ՏԻԳՐԱՆԻ» Ա/Ձ-ին (հասցե՝ ք․ Երևան, Բագրատունյաց 7/8) պատկանող առևտրի կետերում։
Իրականացված նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ տնտեսվարողների կողմից իրացվող՝ նկարում պատկերված երեք պլաստմասսայե խաղալիքների բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր (թունավոր) նյութեր։ Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝
– արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման,
– արտադրանքի հետկանչման,
– և արտադրանքի ոչնչացման վերաբերյալ։
Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքները, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջության հնարավոր վնաս պատճառելու ռիսկից խուսափելու նպատակով։
Թեժ գիծ – 85 20
—
Կենտրոն վարչական շրջանում մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի համար սեպտեմբերի 25-ը կարելի է համարել «սև ուրբաթ», գրում է shamshyan.com-ը։
Այդ օրը Կենտրոն վարչական շրջանի տարածքում անհայտ անձը կամ անձինք մի իսկական «տորնադո» են իրականացրել, ինչի հետևանքով մի քանի ժամվա ընթացքում թալանվել են տարբեր մակնիշի ավտոմեքենաներ։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 07։30-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ 33-ամյա Լևոն Հ.-ն և հայտնել, որ Սարյան փողոցի իրենց շենքի բակից գիշերը գողացել են իրեն պատկանող՝ կայանված «Tesla» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները և փորձել են գողանալ նույն բակի բնակիչ 23-ամյա Նազար Խ.-ին պատկանող «Tesla» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները։
Նույն օրը ժամը 08:00-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Արամի փողոցի բնակիչ 45-ամյա Վահե Մ.-ն և հայտնել, որ գիշերը գողացել են իրեն պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի զույգ կողային հայելիների ապակիները։Արդեն ժամը 10:00-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել 50-ամյա Արմեն Հ.-ն և հայտնել, որ Կողբացի փողոցի իրենց շենքի բակից գողացել են իրեն պատկանող «Lexus» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները, և իր հարևաններին պատկանող «Kia», «Hyundai», «Mercedes» մակնիշի ավտոմեքենաների կողային հայելիները։Ժամը 11:20-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել 50-ամյա Նարինե Մ.-ն և հայտնել, որ իրեն անհայտ հանգամանքներում գիշերը գողացել են Պապ թագավոր փողոցի՝ իրենց շենքի բակում կայանված՝ իրեն պատկանող «BYD» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները։
Ժամը 11:40-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Կողբացի փողոցի բնակիչ 40-ամյա Միքայել Ն.-ն և հայտնել, որ իրենց շենքի բակից գիշերը գողացել են իրեն պատկանող՝ կայանված «Tesla» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները։Նույն օրը ժամը 12:00-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել 34-ամյա Արեգ Ա.-ն և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք գիշերը գողացել են Կողբացի փողոցում կայանված՝ իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։Ժամը 19:40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Զաքյան փողոցի բնակիչ 36-ամյա Դավիթ Մ.-ն և հայտնել, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք նշված շենքի բակից գողացել են իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները։Ժամը 11:10-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել 68-ամյա Ռուբեն Վ.-ն և հայտնել, որ գիշերը գողացել են Պուշկինի 3 հասցեի բակում կայանված՝ իրեն պատկանող «Geely» մակնիշի ավտոմեքենայի զույգ հայելիների ապակիները։Նույն օրը ժամը 12:00-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել 35-ամյա Սարգիս Ս.-ն և հայտնել, որ Նալբանդյան 50 հասցեի բակում կայանված իրեն պատկանող BMW մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են կողային զույգ հայելիների ապակիները։
Այդ օրը ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել 44-ամյա Անդրանիկ Ի.-ն և հայտնել, որ իրեն անհայտ հանգամանքներում անհայտ անձը կամ անձինք Պապ թագավոր փողոցի իրենց շենքի բակից գողացել են իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի զույգ հայելիների ապակիները։
Ժամը 14:30-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 44-ամյա Ալեքսանդր Ա.-ն և հայտնել, որ իրեն անհայտ հանգամանքներում անհայտ անձը կամ անձինք Պուշկինի 3 շենքի բակում կայանված՝ իրեն պատկանող «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են կողային զույգ հայելիների ապակիները։Ժամը 18:50-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ 30-ամյա Միլենա Ս․-ն և հայտնել, որ գիշերը Սայաթ-Նովա պողոտայի իրենց շենքի բակից գողացել են կայանված՝ իրեն պատկանող «Kia» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիների ապակիները։
Բոլոր դեպքերի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով և փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ թալանված բոլոր ավտոմեքենաների վրա գողը կամ գողերը թողել են տելեգրամյան ալիքի հղում, որպեսզի ավտոմեքենաների սեփականատերերն իրենց հետ կապ հաստատեն ու գնան գործարքի՝ մի տեղ թողնելով գումարը, իրենք էլ վերադարձնեն գողոնը։
—
«Ֆայրբըրդ Էյայ»-ը ՀԷՑ-ին ավելի քան 244 մլն դրամ է վճարել սպառած էլեկտրաէներգի
«Ֆայրբըրդ Էյայ» ՓԲԸ-ն առաջին վճարումն է կատարել ՀԷՑ-ին՝ մատակարարված շուրջ 6 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիայի համար որպես սպառող վճարելով ավելի քան 244 մլն ՀՀ դրամ (ներառյալ՝ ԱԱՀ): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:
«Ընդ որում՝ այն դեռևս գործում է նախատեսված արտադրական հզորությունների մի փոքր մասով։
Մեր երկրում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և էներգետիկայի ոլորտների սինխրոն զարգացումն այլընտրանք չունի. Հրազդանի Firebird գործարանի գործունեության՝ մեր տնտեսության տարբեր ոլորտների վրա ունեցած ահռելի ուղղակի և մուլտիպլիկատիվ տնտեսական էֆեկտները դրա վառ ապացույցն են»,- գրել է նա։
—