«Հյուսիսային Կորեայից 5 է պակաս. հո մեծ-մեծ փրթելո՞վ չէ, հարգելի անգրագետներ»

Հոկտեմբեր 26, 2026

Երեկ՝ հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո, ՔՊ-ական պատգամավոր Արաքսյա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Կիրանցում գրանցված արդյունքների վերաբերյալ, ասելով, թե «ՔՊ-ն Կիրանցում մոտ 90 տոկոս վստահության քվե է ստացել։ Կիրանցը «փրկող» սառեցված Բագրատին ու դաշնակ Գառնիկին՝ բարևներ կիրանցիներից»։

168.am-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը խոսելով այս գրառման մասին, նախ ասաց՝  չի ցանկանում իջնել ՔՊ-ական պատգամավորի մակարդակին, բացի այդ, գրառում կատարող անձը կին է, որպես տղամարդ՝ չի ցանկանում նրան պատասխանել։

«Տեսում եք, էլի, այդ գրառման բովանդակությունը, շատ լավ կլիներ, որ ԱԺ պատգամավորը գրել ու արտահայտվել սովորի։ Նախ, դաշնակ չէ, Դաշնակցություն է, չգիտեմ՝ այդ աղջկա մոտ ի՞նչ խնդիր կա, գոնե ինքն իր ձախողումներից դասեր քաղի էլի, ուղղակի խղճում եմ, էլի, այդ աղջկան։ Իր գոյության մասին ես չեմ էլ իմացել, իմացել եմ «մեմեր» դարձած իր արտահայտչաձևերից, որն իսկապես հայ կնոջը պատիվ չի բերում։ Խորհուրդ կտամ այս կնոջը, արտահայտվելուց գոնե պահպանի կոռեկտություն, հաջորդ անգամ իմ անունը տալուց, գուցե խախտեմ էթիկետը ու ես էլ իրեն պատասխանեմ»,- նշեց Գառնիկ Դանիելյանը։

Ինչ վերաբերում է Բագրատ սրբազանի մասին իշխանական պատգամավորի գրառմանը, Գառնիկ Դանիելյանն ասաց՝ Բագրատ սրբազանը պատվելի հոգևորական է, նա միայն երջանիկ կլիներ ապրելու իր հոգևոր կյանքը, քանի որ Տավուշի թեմը նրա հովվապետական խնամքի կարիքն ունի։

Կարդացեք նաև

  • Շանսեր կան. ընդդիմությունը սեղանին պետք է դնի բոլոր ռեսուրսները․ Վիգեն Հակոբյան
  • Օղակը սեղմվում է. Նիկոլ Փաշինյանի հաշվարկները սխալ դուրս եկան
  • Փաշինյանի մեջ մի կենդանի բջիջ գտել եմ… սպառնաց՝ հանելու է, բայց ես իմ կոշիկն իրեն չեմ տա. Էդգար Ղազարյան

«Հիմա, երբ հայտնի պատճառներով չի զբաղվում իր գործով, թեմի կյանքը բավականին, մեղմ ասած՝ տուժել է։ Այն, ինչ արել է  սրբազանը երկրի, Տավուշի թեմի համար, այդ պատգամավորը 200 տարի էլ ապրի՝ չի կարող մոտ հասնել գոնե նրան, ինչ արել է Բագրատ սրբազանը»,- հավելեց Գառնիկ Դանիելյանը։

Խոսելով Կիրանցում ՔՊ-ի գրանցած արդյունքների մասին, նախկին պատգամավորը նկատեց՝ Հյուսիսային Կորեայից 5 է պակաս. Եթե ՔՊ-ն մասնակցում է  ընտրություններին, գրեթե միանձնյա, լավագույն դեպքում կան սատելիտ մերձիշխանական ուժեր։

«Կախված ՀՀ-ում գործող բռնապետական համակարգից, ՏԻՄ ընտրություններն այլևս իմաստազրկվել են, Նիկոլ Փաշինյանն իմաստազրկել է։ Նախ, իր քաղաքական հակառակորդներին հետապնդելով, մարդիկ այլևս չեն տեսնում, որ ընտրություններին մասնակցելու տարբերակով կարող են հաջողել, որովհետև ենթարկվում են այլանդակ ճնշումների, ոչ միայն իրենք, այլև իրենց բարեկամները։

Կներեք, բայց սա ես հաղթանակ չեմ համարում, որովհետև սա իրենց համար ոչ թե հաղթանակ է, այլ մեծ առումով պարտություն։ Հիմա իրենք կուրախանան, կցնծան, բայց սա գնահատականի է արժանանալու, մենք տարեցտարի անդունդն ենք գլորվում ընտրության սկզբունքները չպահպանելու համար։ Նախընտրական և բուն ընտրական պրոցեսի ընթացքում խայտառակ վիճակ է»,- հավելեց Գառնիկ Դանիելյանը։

Ըստ մեր զրուցակցի, Կիրանցում սահմանապահներին էին տանում քվեարկության, ինչպես երկիրն են պառակտել, այնպես էլ Կիրանցում են պառակտում մտցրել, նաև այն մարդիկ, ովքեր կորցրել էին իրենց տները և ստացել փոխհատուցում՝ իշխանությունների ձեռքին «գերի» են դարձել։

«Ամեն կերպ ուզում են ցույց տան, որ Կիրանցը ՔՊ-ին է ընտրել, բայց այստեղ բազմաշերտ խնդիր կա՝ հսկայական ճնշում, որը գործադրում են մարդկանց նկատմամբ, աշխատանքից հեռացնել և այլն։ Ահավասիկ, այն վճռականությունը, որն ունեցավ Գոհար Վարդանյանը, ասելու, թե ինչ է Կիրանցում կատարվում, այդ աղջկան ուղղակի աշխատանքից ազատեցին՝ գյուղապետարանում էր աշխատում։ Մի հատ թող նայեն, հետո մեծ-մեծ փրթեն, հո մեծ-մեծ փրթելո՞վ չէ, հարգելի անգրագետներ»,- ընդգծեց Գառնիկ Դանիելյանը։

—

Ինչպե՞ս կարող ենք Անդրանիկ հեռացնել, պարզապես տեղափոխել ենք մշակույթի այգի. Ա

Հոկտեմբեր 26, 2026

Օրերս shamshyan.com-ը գրել էր, որ Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրի թիվ 1 միջնակարգ դպրոցի պատից հեռացվել է Անդրանիկ Օզանյանի նկարը՝ հավաքված հատուկ քարերով։

Նախորդ շաբաթվա վերջին զանգահարել էինք դպրոցի տնօրենին, սակայն տնօրենը որևէ մեկնաբանություն չտվեց՝ նշելով, որ իր տեղը համար չէ։

Այսօր զանգահարեցինք Արտենիի վարչական ղեկավար Մանուշակ Շատոյանին՝ հետաքրքրվելու, թե ինչո՞ւ է հեռացվել Անդրանիկ Օզանյանի քանդակը։

«Անդրանիկ Օզանյանի դիմանկար-խճանկարը տեղափոխել ենք մշակույթի տան այգի։

Կարդացեք նաև

  • «Մալիշկայի համար սա բացառիկ երևույթ է». Վարչական ղեկավարը՝ գյուղում շրջող «ուրվականի» մասին
  • «Արարատի համայնքապետի «պրինցիպներն» են, նա իր ցանկությամբ կարողացավ վարչական ղեկավարին հեռացնել». Երասխի բնակիչ
  • Թշնամու կրակոցներից հետո Կուտականում արդեն կատակում են՝ «Ամպերի գոռոցներն էին, կրակոցների ձայներ չէին»

Մենք այստեղ բնակիչների ուժերով կառուցում ենք նահատակ տղաների՝ Արցախի ազատամարտում զոհված մեր տղաների հուշահամալիր, Պանթեոնի տեսք են ուզում ստանալ։ Հիմա զորավարի քանդակը բերել ենք այդտեղ՝ ավելի մեծ շուք հաղորդելու, ավելի վեհություն տալու համար։

Ամենայն անկեղծությամբ եմ ասում՝ ԿԳՄՍ նախարարությունը մեզ որևէ բան չի ասել, սա մեր սեփական նախաձեռնությունն է եղել, որ քանդակը հանենք և տեղափոխենք։ Հիմա խճանկարը ռեստավրացիայի ենք ենթարկում, այդ քանդակը ես եմ տեղադրել դպրոցում, երբ տնօրեն էի՝ 1995-96 թվականներին, այն տեղադրված էր հենց մուտքի վրա։ Տարիների ընթացքում մշտապես այդտեղ ջուր էր կաթում, մի տեսակ գոգավորություն էր առաջացել։

Հիմա, երբ դպրոցը վերանորոգվել է, զորավարիս քանդակը բերել եմ մշակույթի տան այգի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մանուշակ Շատոյանը։

Նաև ասում է՝ ինչպե՞ս կարող էին Անդրանիկ Օզանյանի քանդակը հենց այնպես վերցնել ու հեռացնել։

«Մենք այնպիսի ճակատագիր ունեցող ժողովուրդ ենք, որ ինչպե՞ս կարող ենք Անդրանիկ հեռացնել, պարզապես տեղափոխել ենք մշակույթի այգի։

Մեր բնակավայրից 5 նահատակ ունենք՝ 4-ը զոհվել են Արցախի պատերազմում, 1-ը՝ Ջերմուկի մարտերի ժամանակ։

Մի երկու տարի առաջ քաղաքապետարանին խնդրեցի ու թույլտվություն ստացա նման հուշահամալիր հիմնելու համար, որը կդառնա սերունդներին դաստիարակող հուշակոթող։

Հենց հիմա այդ գործն ենք անում, աշխատել ենք նաև շաբաթ-կիրակի օրերին»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

—

Հայաստանը Փաշինյանի օրոք․ Բոլթոնի պատգամներին հավատարիմ

Հոկտեմբեր 26, 2026

2018 թվականի հոկտեմբերին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանեց Երևան և Հայաստանի նոր իշխանություններին առաջարկեց արտաքին քաղաքականության վերակազմավորման միանգամայն որոշակի տրամաբանություն՝ ընդլայնել միջազգային հնարավորությունները, նվազեցնել կախվածությունն արտաքին ազդեցությունից, չսահմանափակվել «պատմական կաղապարներով» և ամերիկյան զենքը դիտարկել որպես ռուսականի այլընտրանք։

Ութ տարի անց այդ հայտարարություններն արժանի են վերընթերցման։ Շատ ուղղություններ, որոնք այն ժամանակ նախանշեց ամերիկացի պաշտոնյան, դարձան հայկական ղեկավարության գործնական քաղաքականության մի մասը։ Սա չի ապացուցում միասնական արտաքին պլանի գոյությունը, բայց թույլ է տալիս հետևել քաղաքական հետևողականությանը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայումից և սպառազինությունների մատակարարների փոփոխությունից մինչև պատմական հիշողության վերաիմաստավորում և պետություն-եկեղեցի հակամարտություն։ 

Այս զրույցին առանձնահատուկ սրություն է հաղորդում Հայոց ցեղասպանության պատմության դասավանդման շուրջ ծավալված բանավեճը։ 2026 թվականի հուլիսի 22-23-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անցկացվեց VIII ամառային դպրոց՝ Երևանի և մարզերի շուրջ 30 ուսուցիչների համար: Ծրագրին մասնակցում էր Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը:

Դպրոցը պաշտոնապես նվիրված էր ժամանակակից գիտական մոտեցումներին, Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու ժխտմանը, զանգվածային բռնությունների կանխարգելմանը և դասավանդման մեթոդիկային: Սակայն «Հրապարակ»-ը, հղում անելով անանուն մասնակցին՝ Մկրտչյանի ելույթը ներկայացրել է որպես հաշտեցման քաղաքական օրակարգի և պատմության մեղմված շարադրանքի առաջմղում: Իր դասախոսության մեջ («Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդում») Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Լ․ Մկրտչյանն առաջ է քաշել այն թեզը, որ «անցյալի ողբերգությունները պետք է հիշել, բայց դրանք չպետք է խանգարեն ապագային»։

Կարդացեք նաև

  • Ամերիկյան ներդրումներն էլի չեկան Հայաստան
  • Ադրբեջանում իսրայելական հենակետերի լուրը, հիջաբի արգելքն ու իրանական գործոնը․ Ինչի՞ց է վախենում Ալիևի վարչակազմը
  • ԱՊՀ երկրները «Գազպրոմի» գազատարից անցնում են ԱՄՆ-ի և Nvidia-ի «սիլիցիումային ասեղի՞ն»

Խնդիրն այստեղ շատ ավելի լայն է, քան առանձին ամառային դպրոցը։ Ո՞վ է որոշում, թե որ պատմական հիշողությունն է օգտակար հասարակությանը, և որն է, իբր, խանգարում նրա ապագային։ Որտե՞ղ է սահմանը դասավանդման մեթոդիկայի թարմացման և պատմությունը ներկայիս քաղաքական ընթացքին հարմարեցնելու միջև: Մանկավարժական համալսարանի համար այս հարցերը հատկապես էական են․ մոտեցումը, որն այսօր բացատրում են դասախոսներին, վաղը կարող է դառնալ դպրոցական դասի սովորական շրջանակ: Ուստի դասախոսության շուրջ վեճը վերաբերում է այն բանին, թե ինչպես է պետությունը մտադիր վերարտադրել ազգային ինքնագիտակցությունը։ 

«Պատմական կաղապարներից» դեպի դաշնակցային հարաբերությունների վերանայում

Բոլթոնի հայտարարությունների բովանդակությունը կարևոր է ճշգրիտ վերականգնել։ 2018 թվականի հոկտեմբերի 25-ին տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա Հայաստանի լիարժեք ինքնիշխանությունը կապում էր օտարերկրյա չափազանց մեծ ազդեցության նվազեցման և միջազգային ընտրության ընդլայնման հետ։ Զրույցը վերաբերել է Ռուսաստանին, Թուրքիային, Իրանին, Վրաստանին, ղարաբաղյան կարգավորմանը և ԱՄՆ-ի հետ համագործակցությանը։ Հարցազրույցների ամերիկյան շարադրանքն առանձին-առանձին ընդգծում էր մեկ խոշոր տերությունից կախվածության պատմականորեն հաստատված մոդելներից դուրս գալու հնարավորությունը։ Այսպիսով, խոսքն արտաքին քաղաքական սովորությունների և կախվածության կառուցվածքի վերանայման մասին էր։

Վաշինգտոնի համար նման հարցադրումը հասկանալի իմաստ ուներ։ Որքան փոքր է Մոսկվայի դերը հայկական անվտանգության, սպառազինության և դիվանագիտության մեջ, այնքան մեծ է ամերիկյան ազդեցության տարածքը։ Դա գերտերությունների մրցակցության սովորական տրամաբանությունն է։ Բայց ամերիկյան վարչակազմի և Հայաստանի շահերը նույնական չեն դառնում միայն այն պատճառով, որ երկուսն էլ նկարագրվում են «ինքնիշխանություն» և «ժողովրդավարություն» բառերով։ Հայկական պետության համար գլխավոր չափանիշը նոր կոնֆիգուրացիայի՝ անվտանգություն, տնտեսության կայունություն և որոշումների ընդունման ազատություն ապահովելու կարողությունն է։ 

Շրջադարձը միանգամից տեղի չի ունեցել։ 2018 թվականից հետո Հայաստանը շարունակել է մասնակցել ռուսական ինտեգրացիոն ձևաչափերին։ 2019 թվականին Սիրիա է մեկնել հայկական մարդասիրական առաքելությունը, որը ներառում էր բժշկական մասնագետներ և սակրավորներ։ Սա ցույց է տալիս, որ ի սկզբանե Մոսկվայի հետ հարաբերությունները պարզապես չեն դադարեցվել ամերիկյան մեկ այցի արդյունքում։ Հեռավորության արագացումը տեղի ունեցավ ավելի ուշ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ 2020 թվականի 44-օրյա պատերազմի, սահմանային ճգնաժամերի և գոյություն ունեցող անվտանգության համակարգի արդյունավետության վերաբերյալ հայ հասարակության ծանր հիասթափության համապատկերին։

Այս համատեքստը չի կարելի բացառել վերլուծությունից։ Հայաստանի ղեկավարությունը ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների վերանայումը բացատրում էր այն բանով, որ կազմակերպությունը չի կատարել անվտանգության ոլորտում Երևանի սպասելիքները։ 2024 թվականի փետրվարին Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության սառեցման մասին։ Հետագայում երկիրը դադարեց փոխանցել ներդրումները կազմակերպության բյուջե։ Ստեղծվել է անսովոր իրավիճակ. հավաքական անվտանգության նախկին մեխանիզմը քաղաքականապես հետ էր քաշվում, մինչդեռ գործընկերների համադրելի պարտավորություններով լիարժեք փոխարինումը դեռ չէր ներկայացվել հանրությանը։ 

Իշխանության հարցն այդ պատճառով այն չէ, թե արդյո՞ք Հայաստանն իրավունք ուներ վերանայելու հարաբերությունները դաշնակիցների հետ։ Իհարկե ուներ։ Հարցն այն է, թե ինչ չափելի երաշխիքներ են ստացվել դրա դիմաց, և ինչպես է ապահովվել անցումը։ Կազմակերպության մասնակցությունը կարելի է սառեցնել քաղաքական որոշմամբ։ Կայուն զսպման համակարգ ստեղծելը շատ ավելի բարդ է. դրա համար անհրաժեշտ են զինված ուժեր, ռեսուրսներ, ենթակառուցվածքներ, գործընկերների պայմանագրային պարտավորություններ և կրիտիկական պահին գործելու պատրաստակամություն։

Ռուսական ներկայության կրճատում և Արևմուտքի ընդլայնում 

Հեռավորությունը բավականին նյութական արտահայտություն ստացավ։ 2024 թվականի ամռանը ռուս սահմանապահներն ավարտել են ծառայությունը «Զվարթնոց» օդանավակայանում՝ գործառույթները փոխանցելով հայկական կողմին։ 2025 թվականի հունվարից հայ սահմանապահներն ինքնուրույն վերահսկողություն են իրականացնում Իրանի հետ սահմանի «Ագարակ» անցակետում։

Ընդ որում, անհրաժեշտ է տարբերակել անցակետերում հսկողությունը և պետական սահմանի երկար հատվածների պահպանությունը. օդանավակայանի և սահմանային անցակետի փոխանցումից չի հետևում, որ ռուսական սահմանային ներկայությունն ամբողջությամբ դադարեցվել է: Եվրոպական փաստաթղթերն արձանագրում են հայ և ռուս սահմանապահների կողմից Թուրքիայի և Իրանի հետ սահմանների հատվածների համատեղ պարեկությունը 2025 թվականի հունվարից:

Միաժամանակ հայկական տարածքում ամրագրվել են եվրոպական կառույցները։ 2022 թվականի աշնանը կարճաժամկետ մոնիտորինգից հետո հայտնվեց ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ EUMA-ն։ 2025 թվականի հունվարին նրա մանդատը երկարացվել է մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը՝ նախատեսելով ավելի քան 44 միլիոն եվրո՝ երկու տարվա համար։

2026 թվականի ապրիլին ԵՄ-ն համաձայնեցրեց ևս մեկ քաղաքացիական կառույցի՝ հուլիսի 13-ին մեկնարկած EUPM Armenia գործընկեր առաքելության ստեղծումը։ Նրա խնդիրները ներառում են կիբեռսպառնալիքներին, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներին և անօրինական ֆինանսական հոսքերին հակազդելը։ Եվրոպական մասնակցությունն այդպիսով ընդլայնվել է սահմանի մոտ իրավիճակի դիտարկումից դեպի պետության ներքին կայունության հարցեր։ 

Ամերիկյան ուղղությունը նույնպես ինստիտուցիոնալ զարգացում է ստացել։ 2023 թվականի սեպտեմբերին Հայաստանում անցկացվեցին Eagle Partner զորավարժությունները՝ շուրջ 85 ամերիկացի և 175 հայ զինծառայողների մասնակցությամբ։ Դրանք նվիրված էին խաղաղապահ գործողությունների նախապատրաստմանը։ 2024 թվականի հուլիսին տեղի ունեցավ հաջորդ կրկնությունը, որն ամերիկյան կողմը նկարագրեց՝ որպես ընդլայնված մասշտաբով և բովանդակությամբ։ Այս զորավարժությունները չի կարելի համարել հայ-ամերիկյան բոլոր ռազմական կապերի սկիզբը. համագործակցությունը նախկինում էլ է եղել։ Բայց Մոսկվայի հետ Երևանի հարաբերությունների վատթարացման պայմաններում դրանք ձեռք են բերել լրացուցիչ քաղաքական նշանակություն։ 

2025 թվականի հունվարի 14-ին Հայաստանի և ԱՄՆ արտաքին գործերի նախարարները ստորագրեցին ռազմավարական գործընկերության խարտիան։ Փաստաթղթում եվրաատլանտյան ինստիտուտներին Հայաստանի ինտեգրման խորացումը նշված է որպես փոխադարձ առաջնահերթություն։ Նախատեսվում է պաշտպանական համագործակցության ընդլայնում, զինծառայողների պատրաստում, համատեղելիության բարձրացում, սահմանապահ ծառայության և իրավապահ մարմինների բարեփոխումների աջակցություն։

Սա արդեն պաշտոնական փաստաթուղթ է, որն ամրագրում է երկարաժամկետ մերձեցման ուղղությունը։ Ընդ որում, տեքստում բացակայում է հարձակման դեպքում Հայաստանին պաշտպանելու համար ավտոմատ կերպով պատերազմի մեջ մտնելու ԱՄՆ պարտավորությունը։ 

Հաջորդ քայլը կատարվել է եվրոպական ուղղությամբ. 2025 թվականի մարտի 26-ին խորհրդարանն ընդունել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքը։ Ազգային օրենքն ինքնին չի նշանակում անդամակցություն կամ թեկնածուի կարգավիճակ ստանալ։ Բայց դա նշանակում է քաղաքական նպատակ և ազդում է արտաքին գործընկերների ակնկալիքների վրա։ 2026 թվականին դեպի Եվրոպա շարժումը դարձավ պաշտոնական պետական կուրսի մի մասը, որը Փաշինյանը մանրամասն ներկայացնում էր Եվրոպական խորհրդարանում։ 

Եթե այս հաջորդականությունը համադրենք Բոլթոնի հայտարարությունների հետ, ուղղությունների համընկնումն ակնհայտ է. անվտանգության գործում Ռուսաստանի դերի նվազում, ամերիկյան և եվրոպական ներկայության ընդլայնում, ինստիտուտների վերակողմնորոշում դեպի համագործակցության նոր ձևաչափեր։

Այնուամենայնիվ, իրականացման աստիճանը տարբեր է։ Հայաստանը շարունակում է պահպանել տնտեսական և առանձին ռազմական կապերը Ռուսաստանի հետ։ Հետևաբար, ավելի ճիշտ է խոսել նախկին մոդելի խորը վերանայման, քան ավարտված խզման մասին։ 

Զենք․ շրջադարձի ամենաակնառու արդյունքը

Բոլթոնի ամենայուրահատուկ թեզերից մեկը վերաբերում էր սպառազինությանը։ Նա ուղղակիորեն ասում էր, որ ռուսական և ամերիկյան տեխնիկայի միջև ընտրություն կատարելիս Վաշինգտոնը կնախընտրեր ամերիկյան տեխնիկայի գնումը, որն ավելի որակյալ էր համարում։ Այս առաջարկը և քաղաքական էր, և առևտրային. զենքի մատակարարի փոփոխությունը նշանակում է պաշտպանության ոլորտում նախապատրաստման, սպասարկման, մատակարարման և երկարաժամկետ հարաբերությունների ուղիների փոփոխություն։ 

Հետագա տարիներին հայկական գնումների կառուցվածքն իսկապես փոխվել է։ 2024 թվականի մարտի 6-ին Անվտանգության խորհրդի այն ժամանակվա քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ ռազմական տեխնիկայի ձեռքբերման հարցում Ռուսաստանի մասնաբաժինը 96 տոկոսից նվազել է մինչև 10 տոկոսից պակաս։ Սա հայ պաշտոնյայի գնահատականն է, այլ ոչ թե բանակի սպառազինության մեջ մնացած ողջ ռուսական սպառազինության արժեքի ցուցանիշը։ Այնուամենայնիվ, այն բնութագրում է ներկայիս ռազմատեխնիկական համագործակցության փոփոխության մասշտաբները։ Նոր գործընկերների թվում Գրիգորյանը նշել է Հնդկաստանն ու Ֆրանսիան։

Ֆրանսիական ուղղությունը թույլ է տալիս տեսնել այս քաղաքականության կոնկրետ բովանդակությունը։ 2023 թվականի հոկտեմբերին պայմանագիր է կնքվել Thales-ի արտադրության երեք GM200 ռադիոտեղորոշիչ կայանների ձեռքբերման համար և ստորագրվել է մտադրությունների փաստաթուղթ՝ կապված Mistral կարճ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի ապագա մատակարարումների հետ։

Այստեղ կարևոր է պահպանել տարբերությունը ռադարների պայմանագրի և հրթիռային համակարգերի մտադրության միջև. քաղաքական հայտարարությունը դեռ չի ապացուցում ավարտված առաքումը։ 2024 թվականի հունիսին հաջորդել է CAESAR հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագիրը, որն ամրագրված է սպառազինությունների արտահանման մասին ֆրանսիական պաշտոնական զեկույցում։

Այսպիսով, Բոլթոնի առաջարկն իրականացվեց, ըստ էության, միայն մասամբ. ռուսական մասնաբաժինը կտրուկ նվազեց, բայց հիմնական այլընտրանքները դարձան ոչ միայն ԱՄՆ-ը, այլև Ֆրանսիան և Հնդկաստանը: Սա սկզբունքային հստակեցում է։ Հնդկական համագործակցությունը չի կարելի ավտոմատ կերպով գրանցել ամերիկյան քաղաքականության հաշվին, իսկ ցանկացած ոչ ռուսական պայմանագիր համարել Վաշինգտոնի հրահանգի կատարում։ Բայց ընդհանուր կառուցվածքը փոխվել է հենց այն ուղղությամբ, որը ցանկալի էր համարում ամերիկացի խորհրդականը. Մոսկվան կորցրել է նախկին գրեթե բացառիկ դերը նոր գնումներում։ 

Ի դեպ, մատակարարների բազմազանությունը կարող է նվազեցնել կախվածությունը, բայց միևնույն ժամանակ բարդացնում է լոգիստիկան և շահագործումը: Տարբեր համակարգեր պահանջում են տարբեր զինամթերք, բաղադրիչներ, մասնագետներ և սպասարկման ընթացակարգեր: Հետևաբար, հասարակությունն իրավունք ունի հարցնել ոչ միայն, թե քանի ռուսական պայմանագիր է փոխարինվել ֆրանսիական կամ հնդկական պայմանագրերով, այլև, թե որքանով է նոր տեխնիկան ներառված պաշտպանության միասնական համակարգում: Պետության համար արդյունքը պետք է լինի մարտունակությունը, այլ ոչ թե հարմար աշխարհաքաղաքական վիճակագրությունը։ 

Հիշողության վերանայումը՝ որպես արտաքին քաղաքական կուրսի ուղեկցում 

Արտաքին քաղաքականության փոփոխությունն անխուսափելիորեն պահանջում է հրապարակային բացատրություն։ Հայկական պարագայում կարևոր դեր է խաղում «իրական» և «պատմական» Հայաստանի հակադրումը։ Դրա քաղաքական իմաստը ազգային նախագծի կենտրոնը գոյություն ունեցող պետություն և նրա միջազգայնորեն ճանաչված տարածք տեղափոխելն է։ Հայաստանի Հանրապետության զարգացման առաջնահերթությունն ինքնին բնական է։ Վեճը սկսվում է այնտեղ, որտեղ պատմական հիշողությունը, հանրային կապերը և ազգային ինստիտուտները հիմնականում դիտվում են որպես ընտրված կուրսի խոչընդոտներ։ 

Ցուցադրական է Փաշինյանի ուղերձը Ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ՝ 2026 թվականի ապրիլի 24-ին։ Կառավարության ղեկավարն ընդունում էր ողբերգությունը և միաժամանակ կոչ անում թույլ չտալ, որ այն դառնա միջազգային խաղացողների պայքարի գործիք։ Նա կատարվածը կապում էր նաև միջազգային ինտրիգների մեջ հայերի ներգրավվածության հետ և հայտարարում Հայաստանի Հանրապետության 29 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս հայրենիքի որոնումները դադարեցնելու անհրաժեշտության մասին։ Մեկ ուղերձում միավորվեցին զոհերի հիշատակը, պատմական աղետի պատճառների բացատրությունը և ներկայիս պետական դոկտրինի հիմնավորումը։ 

Նման հարցադրումը զգուշություն է պահանջում։ Անհրաժեշտ է վերլուծել մեծ տերությունների գործողությունները, քաղաքական հաշվարկների սխալները և միջազգային իրավիճակը։ Բայց այս վերլուծությունը չպետք է փակի Ցեղասպանության կազմակերպիչների և իրականացնողների պատասխանատվությունը։ Երբ պետական հռետորաբանությունը հատկապես համառորեն բացատրում է, թե հայերի արտաքին որ հույսերն են սխալ եղել, առաջանում է կատարված հանցագործությունից ուշադրությունը դրա զոհերի վարքագծին շեղելու վտանգ։ 

Առավել ևս, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումն ամրագրվեց 1990 թվականի Անկախության հռչակագրի 11-րդ կետում։ 2015 թվականի Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը հիշողությունը կապել է միջազգային ճանաչման, ժխտմանը հակազդելու և իրավունքների պաշտպանության հետ: Սա ցույց է տալիս, որ թեման տասնամյակներ շարունակ ընկալվել է որպես պետական պատասխանատվության մաս։ Դրա բովանդակությունը չի սահմանափակվում Ծիծեռնակաբերդ ամենամյա այցելությամբ։ 

Ուստի ամառային դպրոցի շուրջ բանավեճը քաղաքական նշանակություն ունի նույնիսկ վիճահարույց դասախոսության հաստատված սղագրության բացակայության դեպքում: Հասարակությունը պետք է հասկանա, թե որտեղ են թարմացնում մանկավարժական մեթոդները, և որտեղ են փոխում դասավանդման իմաստը։ Ողբերգական պատմությունը բացատրելու ունակությունը՝ առանց երեխաներին վնասելու, անհրաժեշտ է: Բայց այն համատեղելի է փաստերի, պատասխանատվության և հետևանքների ճշգրիտ ներկայացման հետ: Զգույշ դասավանդման պահանջից պետք չէ մեղմել պատմական ճշմարտությունը՝ հանուն դիվանագիտական հարմարության։ 

Նոր կողմնորոշման գինը 

Ներկայիս քաղաքականության հիմնական հակասությունը քաղաքական որոշումների տարբեր արագությունների և դրանց նյութական հիմքի ստեղծման մեջ է։ Նախկին դաշնակիցից հեռավորությունը կարելի է արագացնել հայտարարություններով, միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելով և դիվանագիտական հռետորաբանության փոփոխությամբ։ Նոր շուկաների, էներգետիկ աղբյուրների, ռազմական ենթակառուցվածքների և գործընկերների պարտավորությունների ստեղծումը ժամանակ և մեծ ռեսուրսներ է պահանջում: Քանի դեռ այդ գործընթացները տարբեր արագությամբ են ընթանում, երկիրը կրում է անցումային ծախսերը։ 

Եվրոպական օգնությունն ունի կոնկրետ ծավալներ. 2024-2027 թվականների կայունության և աճի ծրագիրը նախատեսում է 270 միլիոն եվրո։ Այդ միջոցները կարող են աջակցել բարեփոխումներին և առանձին տնտեսական նախագծերին։ Բայց օգնության ծրագիրը համարժեք չէ Ռուսաստանի հետ առևտրային, էներգետիկ և ենթակառուցվածքային հարաբերությունների ամբողջության փոխարինմանը։ Տարբեր գործիքները պետք է գնահատել ըստ իրենց նշանակության և իրական մասշտաբի, այլ ոչ թե միավորել «Արևմուտքը կօգնի» վերացական բանաձևի մեջ։ 

Անգամ եվրոպական տվյալները ցույց են տալիս, որ տնտեսական կապերի վերակառուցումը մնում է անավարտ. 2025 թվականին ԵՄ-ին բաժին է ընկել Հայաստանի ապրանքաշրջանառության 11,3 տոկոսը և արտահանման 7,9 տոկոսը։ 2026 թվականի սեպտեմբերին ԵՄ-ն ժամանակավոր միջոցներ է ձեռնարկել ռուսական առևտրային սահմանափակումներից հետո մի շարք հայկական ապրանքների մաքսատուրքերի նվազեցման ուղղությամբ։

Սա աջակցության որոշակի քայլ է, բայց շուկա մուտք գործելը դեռ պետք է վերածվի վաճառքի՝ համապատասխանության, լոգիստիկայի, հաճախորդների հետ պայմանավորվածությունների և արտադրանքի մրցունակության միջոցով։

Ուստի քաղաքականությունը պետք է գնահատել կոնկրետ արդյունքներով՝ որքանո՞վ է աճել բանակի՝ երկիրը պաշտպանելու կարողությունը, ի՞նչ պարտավորություններ են ստանձնել նոր գործընկերները, որքա՞ն ապրանք է հաջողվել վաճառել այլընտրանքային շուկաներում, ինչպե՞ս են փոխվել էներգետիկ ռիսկերը և պետական որոշման ազատության մակարդակը։ Ռուսական ազդեցության կրճատումն ինքնին չի պատասխանում այս հարցերին։ Ինքնիշխանությունը մեծանում է այն ժամանակ, երբ երկիրն ունի ավելի շատ սեփական հնարավորություններ և ավելի քիչ կրիտիկական խոցելիություններ։ 

Ութ տարվա ընթացքում Հայաստանն անցել է ճանապարհի զգալի մասը, որի քաղաքական ցանկալիությունը Բոլթոնը նախանշել էր դեռևս 2018 թվականին: Ռուսաստանի դերը նոր ռազմական գնումներում կտրուկ նվազել է, ՀԱՊԿ-ում մասնակցությունը սառեցվել է, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ համագործակցությունը ստացել է նոր փաստաթղթեր, առաքելություններ և ծրագրեր: Միաժամանակ երկրի ներսում սրվել է պայքարը պատմական հիշողության և Եկեղեցու ինքնուրույնության շուրջ։

Այս գործընթացներն ունեն տարբեր պատճառներ, և դրանք մեկ հրամանի կատարման հասցնելը սխալ կլինի: Բայց դրանք միասին դիտարկելն անհրաժեշտ է. դրանք փոխում են և պետության արտաքին հենարանները, և հասարակության ներքին պատկերացումն իր մասին։ 

Սույն հոդվածի «Բոլթոնի պատգամներին հավատարիմ են» վերնագիրը նշանակում է ուղղությունների քաղաքական համընկնում, այլ ոչ թե հրամանների ապացուցված շղթա: Գլխավոր հարցն ուղղված է հայաստանյան իշխանությանը. ի՞նչ է ստացել երկիրն այս զուգադիպության արդյունքում: Եթե նախկին կապերը թուլացել են, նոր երաշխիքները մնում են սահմանափակ, իսկ ազգային ինստիտուտները դառնում են ներքին ճնշման թիրախ, ապա «պատմական կաղապարներից» ազատվելու խոստումը պահանջում է արդյունքների հատկապես խիստ ստուգում։ Հայաստանի ապագան պետք է հաստատվի քաղաքացիների անվտանգությամբ, բարեկեցությամբ և ազատությամբ՝ առանց սեփական հիշողության արժեզրկմանը նախապես համաձայնելու պահանջի։

ԱՐԹՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ

fondsk.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի




—

Թուրքական «ճկուն» և «հիշաչար» հաշվարկներ, կամ՝ Էրդողանի «տակտիկական նահանջը»՝

Հոկտեմբեր 26, 2026

Սեպտեմբերի վերջին Ադրբեջանի կառավարությունը փոխել է դպրոցական համազգեստի կանոնները՝ արգելելով դպրոցներում կրել համազգեստից տարբերվող կամ կրթության աշխարհիկ սկզբունքին հակասող հագուստ։

Թուրք մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ սուր քննադատության ենթարկեցին Ալիևի այս որոշումը, ինչը թուրք-ադրբեջանական հարաբերություններում նոր լարվածության պատճառ դարձավ: Եվ այն, ինչ սկզբում վերաբերում էր դպրոցական համազգեստի կանոններին և կրոնական հագուստ կրող աշակերտուհիների՝ կրթություն ստանալու իրավունքին, աստիճանաբար, ըստ էության, վերածվեց երկու դաշնակից պետությունների միջև հրապարակային հակասության։

Նախ Բաքվի պաշտոնական թեզերը տարածող ադրբեջանական լրատվամիջոցները Թուրքիային հիշեցրին Շուշիի հռչակագրի մասին, որտեղ հստակ նշված է՝ «կողմերն իրականացնում են անկախ արտաքին քաղաքականություն՝ ուղղված սեփական ազգային շահերի ապահովմանն ու պաշտպանությանը»: Ուստի, ըստ ադրբեջանական կողմի, «Մեկ ազգ, երկու պետություն»-ը դաշնակցության բանաձև է, ոչ թե ներքին գործերին միջամտելու արտոնագիր։

Ադրբեջանն այս համատեքստում անդրադարձել էր նաև թուրքական այն դժգոհություններին, որոնք բացահայտ կամ անուղղակիորեն առնչվում են Ադրբեջան-Իսրայել ռազմավարական հարաբերություններին։

Կարդացեք նաև

  • Ադրբեջանում իսրայելական հենակետերի լուրը, հիջաբի արգելքն ու իրանական գործոնը․ Ինչի՞ց է վախենում Ալիևի վարչակազմը
  • Բաքուն ներողություն է պահանջում հայերից. Հաջիև
  • Փաշինյանի մեջ մի կենդանի բջիջ գտել եմ… սպառնաց՝ հանելու է, բայց ես իմ կոշիկն իրեն չեմ տա. Էդգար Ղազարյան

Ավելին, Բաքուն «կոնտրքայլ» էր արել՝ ցույց տալով, որ Թուրքիան փորձում է վերանայել իր հաշվարկները և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում չհարցնել իրենց դիրքորոշումը, երբ դեռ ստորագրված չէ Հայաստան-Ադրբեջան վերջնական խաղաղության համաձայնագիրը:

Հոկտեմբերի 21-ին էլ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայի 31 քաղաքացու գցել է «սև ցուցակ»՝ թուրք քաղաքական գործիչներ, լրագրողներ, սյունակագիրներ, բլոգերներ և կրոնական ոլորտի ներկայացուցիչներ։

Նրանց թվում են՝ Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթթին Էրբաքանի որդին՝
«Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանը, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն, HÜDA PAR կուսակցության փոխնախագահ Յահյա Ուղրաշը, Մարմարայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի պրոֆեսոր, Այա Սոֆիա մզկիթի իմամ-խաթիբ Մեհմեթ Բոյնուքալընը:

Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը պնդել է, որ Թուրքիայի նշված քաղաքացիներն Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության, ազգային անվտանգության, սահմանադրական կարգի, ժողովրդի և ղեկավարության դեմ, իշխանությունը բռնի կերպով փոխելու կոչեր են հնչեցրել, ինչպես նաև կրոնական արմատականության հողի վրա բռնություն, կրոնական ատելություն և թշնամանք հրահրել։

Դրանից առաջ արդեն ալիևյան ռեժիմի թիրախում էր հայտնվել Թուրքիայի նախագահի այն ժամանակվա գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը, ով դատապարտել էր Ադրբեջանում դպրոցական համազգեստի հետ կապված նոր սահմանափակումները, շեշտել՝ անընդունելի է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտների կրթության իրավունքի սահմանափակումը։

Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունն արձագանքել է Սարալի հայտարարությանը՝ կոչ անելով չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին: Ավելին, տեղեկություններ էին տարածվել, թե Բաքուն Անկարայից պահանջել է Սարալին հեռացնել պաշտոնից։

Հոկտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը պաշտոնից հեռացրել է իր գլխավոր խորհրդական Օքթայ Սարալին։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երբ Սարալին հարցրել են՝ արդյո՞ք իր պաշտոնանկությունը կապված է Ադրբեջանի վերաբերյալ իր հայտարարությունների հետ, նա պատասխանել է. «Այդպես է երևում»։

Ադրբեջանական minval.az-ն գրել է, որ խնդիրը միայն Սարալը չէ, և, որ Էրդողանի խորհրդականի պաշտոնանկությունը կարող է փակել միայն կոնկրետ դրվագի թեման:

«Եթե Անկարան իսկապես մտադիր է պահպանել Բաքվի վստահությունը, ապա ստիպված կլինի զբաղվել տեղի ունեցողի պատճառներով, այլ ոչ թե միայն դրա առավել տեսանելի մասնակիցներով։

Էրդողանը հեռացրեց Սարալին։ Հիմա հարց ուղիղ ԱԶԿ-ին․ արդյո՞ք կուսակցությունը մտադիր է հրաժարվել դաշնակցին խրատելու սովորությունից, որը վաղուց ապացուցել է, որ իր քաղաքականությունն ինքնուրույն է որոշում»,- հարցադրում է արել ադրբեջանական լրատվամիջոցը և մի քանի այլ դրվագ հիշեցրել:

Մասնավորապես, Թուրքիայում պաղեստինամետ արմատական ակտիվիստների՝ SOCAR-ի դեմ իրականացրած գործողությունները:

2024 թվականին ցուցարարները հարձակվել էին ադրբեջանական նավթային ընկերության՝ Ստամբուլի գրասենյակի վրա, շենքը ներկել էին ներկով և վնասել մուտքի դռները։ Թուրքիայի ոստիկանությունը, իհարկե, ձերբակալել էր հարձակման մասնակիցներին, սակայն Բաքվում այն կարծիքին են, որ SOCAR-ի դեմ ուղղված այդ արշավը ցույց տվեց ադրբեջանական ընկերության հեշտությամբ թիրախ դառնալը դաշնակից երկրում:

Ադրբեջանում հարցեր ունեն նաև թուրքական կինոարտադրության հետ կապված, որտեղ ադրբեջանցիները հանրահայտ հեռուստասերիալներում ներկայացվում են որպես ծիծաղելի և սահմանափակ մտածողությամբ կերպարներ, խաբեբաներ և քրեական աշխարհի ներկայացուցիչներ։

Իսկ ինչո՞ւ Թուրքիայի նախագահ Էրդողանն ընդառաջ գնաց Ալիևի պահանջին՝ գլխավոր խորհրդականին պաշտոնազրկելու հարցում, հատկապես, երբ 2013 թվականին Թուրքիան լայնածավալ բարեփոխումների փաթեթի շրջանակում վերացրել էր պետական հիմնարկներում իսլամական գլխաշոր կամ հիջաբ կրելու՝ տասնամյակներ շարունակ գործող արգելքը։

Իշխող կուսակցության պատգամավորների առջև ունեցած ելույթում Թուրքիայի այն ժամանակ դեռ վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, որ իրենք ճանաչում են այն մարդկանց հավատքի իրավունքը, որոնցից նրանք տարիներ շարունակ զրկված են եղել:

Իսկ 2017 թվականին տեղեկություններ տարածվեցին, որ Գլխավոր շտաբում կամ զորատեսակների հրամանատարությունների շտաբներում ծառայող թուրք կին սպաներին ևս թույլատրվել է կրել իսլամական գլխաշորեր:

Ինչևէ, վերադառնանք Սարալի պաշտոնանկությանը: Ինչո՞ւ Էրդողանը գնաց այս փոքր «տակտիկական նահանջին»:

Նախ պետք է հիշել, որ հոկտեմբերի 29-30-ն Անկարայում տեղի է ունենալու Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) 13-րդ գագաթնաժողովը, որին օրեր առաջ Էրդողանն Ալիևին հեռախոսազանգով անձամբ հրավիրել է մասնակցելու, ուստի պետք է փորձել մեղմել թուրք-ադրբեջանական լարվածությունը:

Եվ նախքան համաժողովը, Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին ընդունել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Ասլանովին։ Այն նույն Բահչելին, որը հիջաբի արգելքի հետ կապված թուրք-ադրբեջանական վեճի ֆոնին կոչ էր արել հարգել թյուրքական պետությունների ինքնիշխանությունը և ներքին օրենսդրությունը, մյուս կողմից՝ ավելի վաղ հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է իրական անունով կոչել՝ «Թուրանի միջանցք»:

«Այս երթուղին Թուրանի միջանցքն է։ Թուրանի միջանցքն ապագայի պատմական և մշակութային դարպասն է, որը տարածվում է Կարսից մինչև Թուրքեստանի տափաստաններ»,- շեշտել է նա:

Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը Թուրքիային անհրաժեշտ է տարածաշրջանում սեփական դիրքերն ամրապնդելու համար: Եվ, ըստ էության, «Թուրանի ծրագրի» կամ «Թուրանի միջանցքի» իրականացման հաշվարկով է Թուրքիան անմիջական մասնակցություն ունեցել 2020 թ. 44-օրյա պատերազմում:

Այսինքն, Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելը զուտ բարի կամքի դրսևորում չէր, այստեղ Թուրքիան իր հաշվարկներն ուներ: Եվ պատահական չէ, որ Թուրքիան 44-օրյա պատերազմում Բաքվի հաղթանակը դիտարկում է որպես թյուրքական աշխարհի հաղթանակ, իսկ Ադրբեջանը՝ որպես թյուրքական ծրագրի բաղադրիչ:

Եվ առնվազն քանի դեռ «Զանգեզուրի միջանցքը» կամ «Թրամփի ուղին» ամբողջությամբ չի իրականացվել, Թուրքիան գնալու է նման «տակտիկական նահանջների»:

Այսինքն՝ եթե ալիևյան Ադրբեջանը չի մոռանում որոշ դրվագներ և վիրավորանքներ, Թուրքիան առավելևս չի մոռանալու Բաքվի պահվածքը, և պարզ չէ՝ այն ինչ կերպ է դրսևորվելու:

Ի վերջո, Ադրբեջանը դեռ ռազմական և ռազմատեխնիկական առումով կախվածություն ունի Թուրքիայից, և որքան էլ Ալիևը փորձի Նախիջևանի վրա ուժեղացնել սեփական վերահսկողությունը, այնտեղ թուրքական ազդեցությունը դեռ չեզոքացված չէ:

Չմոռանանք, որ Թուրքիայի հետ Ադրբեջանի միակ ցամաքային սահմանը Նախիջևանի միջոցով է, և այն Նախիջևան զենք տեղափոխելու և տեղի բանակը զինելու անհրաժեշտ ճանապարհ է, հատկապես, երբ ասում ենք՝ ԹՐԻՓՓ-ով զենք չի տեղափոխվելու: Ալիևը լավ է պատկերացնում Նախիջևանում թուրքական ազդեցության հետ կապված հնարավոր վատագույն սցենարները: Եվ հենց այդ տրամաբանության մեջ են Նախիջևանի հետ կապված վերջին տարիների Ալիևի բոլոր որոշումները: Դրա համար է, որ Բաքուն փորձում է այնտեղ ապահովել ԱՄԷ-ից և այլ երկրներից ներդրումներ:

«Թրամփի ուղի» կամ, ինչպես Թուրքիայում են այն ընկալում՝ «Թուրանի միջանցք» ծրագրի իրականացումից հետո Ադրբեջանը կարող է Թուրքիայի «թեթև ձեռքով» տարբեր խնդիրների առաջ կանգնել: Այնպես որ, մեծ ծրագրերը նաև որոշակի նահանջներ են պահանջում:

—

Ադրբեջանում իսրայելական հենակետերի լուրը, հիջաբի արգելքն ու իրանական գործոնը․

Հոկտեմբեր 26, 2026

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն այսօր հերթական անգամ հերքել է արևմտյան ԶԼՄ-ներից մեկում հրապարակված հոդվածը, թե Իսրայելն Իրանի դեմ պատերազմի համար Ադրբեջան զինտեխնիկա է տեղափոխել։

«Բաքվի մշակույթի և մեդիայի երկխոսության հարթակի» շրջանակներում անցկացված «Խաղաղության լեզուն և պայքարն ապատեղեկատվության դեմ» նիստում Հաջիևը դեռևս հունիսին հրապարակված տեղեկատվությունը կեղծ է որակել, հրապարակման մեջ ներկայացված պնդումները տեխնիկապես անհիմն էին։

«Ինչպե՞ս կարող էր Իսրայելն այստեղ զինտեխնիկա տեղափոխել։ Եթե դա տեղի ունենար, արբանյակների կամ դիտարկման այլ միջոցների օգնությամբ այն հայտնաբերելը շատ հեշտ կլիներ: Նման պնդումները չէին համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանի աշխարհագրական դիրքն ինքնին անհնարին էր դարձնում դա»,- ընդգծել է նա։ Նրա խոսքով՝ ապատեղեկատվությունը տարածվում է ոչ միայն սոցիալական ցանցերում, այլև պրոֆեսիոնալ ԶԼՄ-ներում։

«Դա Ադրբեջանի դեմ իրականացվող ապատեղեկատվական արշավի մաս էր։ Ընդ որում, դրա թիրախն էին դարձել ոչ միայն լրագրողներն ու պրոֆեսիոնալ ԶԼՄ-ները, այլև դիվանագետները»,- հայտարարել է Հաջիևը։

Կարդացեք նաև

  • Ամերիկյան ներդրումներն էլի չեկան Հայաստան
  • Թուրքական «ճկուն» և «հիշաչար» հաշվարկներ, կամ՝ Էրդողանի «տակտիկական նահանջը»՝ հանուն մեծ ծրագրերի
  • Հայաստանը Փաշինյանի օրոք․ Բոլթոնի պատգամներին հավատարիմ

Նա նաև քննադատել է Ադրբեջանի հարավային շրջաններում Իսրայելի կողմից իբր իրականացված որոնողափրկարարական գործողության մասին հրապարակումները։ «Եթե լրագրողները գրում են Ադրբեջանի հարավում Իսրայելի որոնողափրկարարական առաքելության մասին, նրանք պետք է հասկանան համապատասխան տերմինաբանությունը։

Նման առաքելությունը ենթադրում է ականակիրների (էսկադրային ականակիր նավերի), հատուկ նշանակության զինծառայողների մասնակցություն, լոգիստիկ բազայի և այլ օժանդակ տարրերի առկայություն։

Նախևառաջ, մենք տեսնում ենք, որ նման տեղեկատվությունը տարածվում է առանց որևէ պատասխանատվության։ Որոշ դեպքերում լրագրողները դիմում են արտաքին գործերի նախարարություններ, ստանում պաշտոնական հերքումներ, սակայն շարունակում են օգտագործել այդ տվյալները և նույնիսկ ներողություն չեն խնդրում»,- ընդգծել է նախագահի օգնականը»:

Դեռևս հունիս ամսին CNN-ը հոդված էր հրապարակել այն մասին, թե  իսրայելական ուժերը գաղտնի տեղակայվել են Ադրբեջանում։ Հոդվածի համաձայն՝ Իրանի դեմ պատերազմի ընթացքում Իսրայելը գաղտնի կերպով Ադրբեջանում տեղակայել է էլիտար ռազմական և հետախուզական ստորաբաժանումներ, որը Մերձավոր Արևելքում Իսրայելի ստեղծած գաղտնի հենակետերի ցանցի մի մասն է եղել:

Հոդվածագիրը նաև նշել էր, թե իսրայելական ուժերը գործել են Ադրբեջանի հարավային հատվածում գտնվող մի քանի վայրերից՝ Իրանի հյուսիսային սահմանի անմիջական հարևանությամբ, իսկ ամենամոտ կետը գտնվել է Թավրիզ քաղաքից ընդամենը 60 մղոն (~96 կմ) հեռավորության վրա (որին Իսրայելը հարվածներ էր հասցրել պատերազմի ընթացքում)։

Նշվում էր նաև, թե տեղակայված հատուկջոկատայիններն իրականացրել են հետախուզական տվյալների հավաքագրում և օգտագործել անօդաչու թռչող սարքեր՝ Իսրայելին տալով Իրանի հյուսիսային շրջանները դիտարկելու կարևոր առավելություն:

Հրապարակման համաձայն, Ադրբեջանում իրականացված գործողությանը մասնակցել է մի քանի տասնյակ զինծառայող․ այդ թվում՝ Իսրայելի հատուկ գործողությունների ուժերի ներկայացուցիչներ, որոնողափրկարարական էլիտար ստորաբաժանումներ և «Մոսադ»-ի անձնակազմ, իսկ սկզբնապես նախատեսված լինելով որպես արտակարգ իրավիճակների հնարավոր փրկարարական թիմեր՝ այս տեղակայումների շրջանակն ընդլայնվել է՝ վերածվելով ռազմական և հետախուզական հենակետերի։

«Ադրբեջանի, Իրաքի, ԱՄԷ-ի և Սոմալիլենդի տարածքներում տեղակայված հենակետերի շնորհիվ Իսրայելը շրջափակման մեջ էր վերցրել Իրանը հարավային, արևմտյան և հյուսիսային հարթություններում»,- ասվում էր հրապարակման մեջ։

Գրված էր նաև, թե նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռ պատերազմի ակտիվ փուլից շաբաթներ առաջ (հունվարի կեսերին), Իսրայելական ռազմաօդային ուժերն օգտագործել են «ստելս» (աննկատելի) կործանիչներ և հատուկ ջոկատայիններ՝ Ադրբեջան-Իրան սահմանի երկայնքով լսող սարքեր և հետախուզական սարքավորումներ տեղադրելու համար: Այս հետախուզական կետը, ըստ հոդվածի, Իսրայելին հնարավորություն է տվել տեղեկություններ հավաքել իրանական ռազմական տեղաշարժերի և օբյեկտների մասին, ինչպես նաև ստանալ հրթիռային արձակումների վաղ ազդարարում:

Բաքվի կողմից ամենաբարձր պաշտոնական մակարդակով CNN-ի հրապարակման նման անընդհատ հերքումները պատահական չեն․ դրանք ջրի երես են հանում այն բազմաշերտ վախերը, որոնք ունի Ադրբեջանի վարչակարգը թե՛ արտաքին, թե՛ ներքաղաքական հարթություններում։ Բաքվում սարսափում են Թեհրանի հնարավոր ուղղակի կամ անուղղակի պատասխան քայլերից։

Չնայած Ադրբեջանն ու Իսրայելը տասնամյակներ շարունակ ունեն ռազմավարական ու ռազմատեխնիկական խոր համագործակցություն, Բաքուն միշտ փորձել է հավաստիացնել Իրանին, թե իր տարածքը երբեք չի օգտագործվի՝ որպես հարթակ Իրանի դեմ հարձակումների համար։

Հեղինակավոր միջազգային լրատվամիջոցի կողմից փաստացի ապացույցների ներկայացումը, որ իսրայելական հետախուզությունն ու հատուկջոկատայինները գործել են հենց Ադրբեջանի հարավից՝ Իրանի սահմանի անմիջական հարևանությամբ, Իրանի աչքում Բաքվին դարձնում է պատերազմի ուղղակի մասնակից և թիրախ։ Ալիևի աշխատակազմում լավ են հասկանում, որ սա Թեհրանին լեգիտիմ հիմք է տալիս ապագա էսկալացիայի դեպքում թիրախավորելու ադրբեջանական ռազմավարական ենթակառուցվածքները՝ իրականացնելով կետային հարվածներ հենց այդ «գաղտնի հենակետերին»։

CNN-ի բացահայտումներն ըստ էության  կոտրում են «հավասարակշռված» արտաքին քաղաքականություն վարող երկրի այն միֆը, որը Բաքուն տարիներով կառուցում էր։ Զինտեխնիկայի, «ստելս» կործանիչների ու «Մոսադի» անձնակազմի ներկայության մասին լուրերն Ադրբեջանին ներկայացնում են ոչ թե ինքնուրույն տարածաշրջանային խաղացող, այլ արտաքին ուժերի աշխարհաքաղաքական պլանների լոգիստիկ կցորդ, ինչը թուլացնում է Բաքվի դիվանագիտական դիրքերը միջազգային ասպարեզում և ստիպում արդարանալ միջազգային հարաբերություններում։

Երրորդ և, թերևս, ամենացավոտ վախը ներքին անվտանգությունն ու կրոնական-հասարակական կայունությունն է։ Ադրբեջանը բնակչության մեծամասնությամբ շիա է, որտեղ չնայած իշխանությունների ծայրահեղ աշխարհիկ քաղաքականությանը՝ իսլամական ու հակաիսրայելական տրամադրությունները բավականին խոր արմատներ ունեն։ Իսրայելի հետ ռազմական դաշինքի այսպիսի բացահայտումը, հատկապես Իրանի դեմ պատերազմի համատեքստում, լուրջ դժգոհության ալիք է բարձրացնում հասարակության պահպանողական հատվածում։

Պատահական չէ, որ վերջին շրջանում Ադրբեջանի իշխանությունները նյարդային արձագանք են ցուցաբերում նաև ներքին կրոնական դրսևորումների նկատմամբ․ օրինակ՝ դպրոցներում և պետական հիմնարկներում հիջաբ կրելու շուրջ վերաբացված լարված քննարկումները և դրա դեմ կիրառվող սահմանափակումները ցույց են տալիս, որ Բաքուն զգուշանում է Իրանի հնարավոր «փափուկ ուժի» ազդեցությունից և ներքին իսլամիստական շարժումների ակտիվացումից։

Իշխանությունները վախենում են, որ իսրայելական ներկայության փաստը կարող է կատալիզատոր դառնալ ներքին ընդվզումների համար՝ հիջաբի ու կրոնական ազատությունների սահմանափակման թեման վերածելով քաղաքական դիմադրության լուրջ օջախի։

—

Իրանը չի ընկնի… Թրամփի ազգականները Ղազախստանում շահեր ունեն. Դարյա Սապրինսկայ

Հոկտեմբեր 26, 2026

168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի հետազոտությունների լաբորատորիայի գիտաշխատող Դարյա Սապրինսկայան է:

Հաղորդման ընթացքում քննարկվել են Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի հարաբերությունները, Թեհրանի դեմ հնարավոր ռազմական գործողության հեռանկարները, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսի առաջիկա միջանկյալ ընտրությունների ազդեցությունը Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի հետագա քաղաքականության վրա։

Առանձին ուշադրություն է դարձվել Կենտրոնական Ասիայում տիրող իրավիճակին, տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայության ուժեղացմանը, տարածաշրջանի երկրների՝ Ռուսաստանի հետ հարաբերություններին և այն հարցին, թե արդյո՞ք Կենտրոնական Ասիան դառնում է ավելի ինքնուրույն աշխարհաքաղաքական դերակատար։

Կարդացեք նաև

  • Ինչո՞ւ են TRIPP-ը հենց հոկտեմբերի 27-ին բերում ԱԺ. սիմվոլիկա կա, չէ՞… Մեղրի՛… Մեղրին հիմա հանձնում են. ոնց որ Նիկոլին են շպագատ իջեցրել, նույնն Ալիևին է սպառնում. Միհրան Հակոբյան
  • Սամարղանդից մինչև Երևան. ԱՄՆ-ի եվրասիական ռազմավարությունը և Հարավային Կովկասի նոր դերը
  • Անկարայի խաղը՝ գլոբալ ճգնաժամերում. Ինչո՞ւ է Թուրքիան ստեղծում R4+E3 նոր հարթակը

Քննարկվել են նաև քաղաքական գործընթացներն Ադրբեջանում և Թուրքիայում, այդ թվում՝ հիջաբի թեման և Օքթայ Սարալի՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանի խորհրդականի պաշտոնից ազատման հարցը։

Վերջում քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում, TRIPP տրանսպորտային նախագծի իրականացման հեռանկարները և դրա հնարավոր ազդեցությունը տարածաշրջանային անվտանգության, տնտեսական կապերի, ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և ԱՄՆ-ի միջև ուժերի հավասարակշռության վրա։

Հայկ Դերզյան



https://168.am/2026/10/26/2504455.html?fbclid=IwY2xjawVNMElleHRuA2FlbQIxMQBwZG9mAXNydGMGYXBwX2lkEDIyMjAzOTE3ODgyMDA4OTIAAR7BaOSTc1RPGMx1Ty06xHRFyOT6-KpsN9LvYYsiY3JCbHxSI9lI3l7sIBuaWw_aem_Yl65aMw6iEbloucjqsorNA

—

RFE/RL – Vanadzor’s Former Opposition Mayor Acquitted After Imprisonment

հոկտեմբեր 26, 2026

Armenia – Former Vanadzor Mayor Mamikon Aslanian speaks to journalists after his release from prison, July 16, 2024.

An appeals court on Monday reportedly acquitted a former opposition mayor of Vanadzor who spent more than two and a half years in prison after winning a municipal election held in Armenia’s third largest city in 2021.

Mamikon Aslanian, who had run Vanadzor for five years, was poised to regain the post of mayor after his bloc won most votes in the election, defeating the ruling Civil Contract party. However, Aslanian was arrested and indicted two days before the inaugural session of the new city council empowered to elect the mayor. He was charged with illegally privatizing municipal land during his tenure.

Six months after he was released from custody on bail in July 2024, Aslanian was sentenced to four and a half years in prison. A court of first instance also banned the 52-year-old from holding public office for three years.

Aslanian, who rejects the accusations as politically motivated, announced the “unexpected decision” made by the Anti-Corruption Court of Appeals in a video posted on social media. He said the court cleared him of the main charge that led to his imprisonment and invoked the statute of limitations to throw out the other accusations.

“Let’s wait for the [full text of the] court’s decision to figure out our further actions,” added the ex-mayor, who was elected to the Armenian parliament on the opposition Strong Armenia alliance’s ticket in the June 7 elections.

It was not immediately clear whether prosecutors will appeal to the higher Court of Cassation against the acquittal.

Shortly after Aslanian’s arrest, another court banned Vanadzor’s newly elected council from choosing a mayor until it rules on an appeal against the vote results filed by a pro-government party. The city is still run by a government-appointed interim mayor, with the Armenian opposition accusing Prime Minister Nikol Pashinian of effectively overturning the local election results.

Defiant opposition mayors have been regularly prosecuted during Pashinian’s rule. Vartan Ghukasian, the mayor of the country’s second largest city of Gyumri, was arrested on corruption charges in October 2025 more than six months after defeating, together with other opposition groups, the ruling party in a municipal election. Ghukasian was moved to house arrest in July.

—

Pashinian Touts Local Election Sweep

հոկտեմբեր 26, 2026

Armenia – A voter in Hrazdan casts a ballot in a local election, October 25, 2026.

Prime Minister Nikol Pashinian claimed to be “destroying” Armenia’s main opposition groups on Monday after his party swept nationwide local elections marked by a lack of opposition interest.

The Civil Contract party won outright in 17 of the 19 communities and finished second behind pro-government blocs in the two others on Sunday.

The main opposition Strong Armenia alliance ran only in a community comprising the northern town of Stepanavan and surrounding villages. It came in third with about 20 percent of the vote. Civil Contract, the runner-up, trailed a bloc led by Stepanavan’s incumbent pro-government mayor, Armen Grigorian.

Grigorian fell short of an absolute majority in the local council and was expected to team up with Pashinian’s party. Strong Armenia’s parliamentary leader, Narek Karapetian, put a brave face on its performance.

“In the places where we participated, the Civil Contract party received a record-low percentage — arguably the lowest percentage — of votes,” he said.

Former President Robert Kocharian’s Hayastan alliance, the second opposition force represented in the Armenian parliament, did not participate in the local elections at all. One of its key components, the Armenian Revolutionary Federation (Dashnaktsutyun) party, separately fielded candidates in four communities. Dashnaktsutyun polled between 10 and 15 percent of the vote there. Its leader, Ishkhan Saghatelian, praised this performance.

Other senior members of the bloc led by Karapetian’s billionaire uncle Samvel Karapetian said the election result was greatly influenced by the pre-election arrests of over two dozen Strong Armenia activists and supporters, including its mayoral candidate. They are prosecuted on vote-buying charged rejected by the local as politically motivated.

Several other election candidates were detained in other communities ahead of the elections held there. Strong Armenia, Hayastan and other opposition groups claimed that the arrests are part of a broader government campaign of intimidation and obstruction of the opposition.

In the run-up to the polls, they accused the Armenian authorities of bullying many of their local activists and other potential candidates. Dozens of them dropped out of the races.

Meanwhile, Pashinian touted the local election sweep as another milestone in the “destruction” of his political foes.

“In a word: the [foreign] spy forces — that three-headed or four-headed party of war — must be destroyed,” he said. “And the results of the local self-government elections show that this has taken place with the help and support of the citizens of Armenia.”

Opposition leaders insisted, meanwhile, that they will keep striving to oust Pashinian and expect far more serious challenges to his rule in the months ahead.

“We will continue our daily struggle toward this end, without ever backing down,” said Dashnaktsutyun leader Ishkhan Saghatelian.

—

RFE/RL – Armenia Frees Azeri Detainee

հոկտեմբեր 26, 2026
Armenia — A view of the Tavush province bordering Azerbaijan, November 6, 2018.

Armenian authorities said on Monday that they have freed and repatriated an Azerbaijani man who crossed into Armenia a week ago.

The National Security Service (NSS) reported earlier that the man identified by it as Yashar Qasimov entered Armenia’s northern Tavush province on October 19 “as a result of getting lost.” It said Qasimov is a resident of a village in Azerbaijan’s Tovuz district bordering Tavush.

The NSS reported the detention three days after the incident. It said he will be handed over to Baku. Prime Minister Nikol Pashinian also made this clear the following day.

“There is no border, line of contact or frontline in the world that a single person cannot cross,” he told journalists amid a continuing opposition uproar over another border crossing incident that turned violent earlier this month.

An Azerbaijani soldier, Nasimi Musayev, was captured in the southeastern Syunik province on October 1 after shooting and seriously wounding a local resident inside her home. The woman, Ani Avetisian, says that Musayev tried to kill her and two of her children after breaking into their house in the village of Shaki. Pashinian effectively blamed Avetisian for the shooting, causing outrage among opposition leaders and other critics of the Armenian government who view her as a hero.

The critics also decried the fact that the soldier managed to cross the militarized border and advance deep into Armenian territory unnoticed. According to Azerbaijani authorities, Musayev deserted his military unit deployed on the Armenian border on September 26.

—

California Courier Online, Oct. 26, 2026

California Courier Online, OCT. 26, 2026

—