Verelq: ՃՏՊ հետեւանքով զոհերի էական նվազում ունենք. Փաշինյան

  • 07.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 57

Հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով զոհերի էական նվազում ունենք: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Ճիշտ է՝ պատահարների ու դրանց հետեւանքով վիրավորների թիվն աճել է, բայց նաեւ ավտոմեքենաների թվի աննախադեպ աճ ենք ունեցել 2018-ին:


ՃՏՊ-ների եւ դրանց հետեւանքով վիրավորվածների թվին դասվում են նույնիսկ ամենաթեթեւ դեպքերը, այնպես որ՝ իմաստ ունի առաջնակի ուշադրություն դարձնել զոհերի թվին:


Եւ այս առումով դինամիկան հուսադրող է»,- գրել է վարչապետը:

Verelq: Նախագահը նոր նշանակում է արել ՀՀ գլխավոր շտաբում

  • 07.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 31

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ալբերտ Բաղդասարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետ: Այս մասին տեղեկանում ենք նախագահի տեղեկատվական կայքից:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.


Ալբերտ Բաղդասարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետ»,- ասված է հրամանագրում:

ԱԺ-ն շարունակում է ձեւավորվել. հաստատվել են պատվիրակությունների կազմերը

  • 07.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

1
 31

Փետրվարի 6-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Այս մասին հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից:


Խորհուրդը քննարկել եւ 17 կողմ ու 1 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման պատվիրակությունների կազմերը:


Այսպիսով, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ) ՀՀ ԱԺ պատվիրակությունը կղեկավարի ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը («Իմ քայլը» խմբակցություն), կանդամակցեն Լենա Նազարյանը, Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վարդանյանը, Վարազդատ Կարապետյանը, Նարեկ Զեյնալյանը, Արմեն Փամբուկչյանը, Տիգրան Ուլիխանյանը, Անուշ Բեղլոյանը, Գոռ Գեւորգյանը եւ Նարեկ Մկրտչյանը («Իմ քայլը» խմբակցություն), Վարդեւան Գրիգորյանը, Արթուր Գրիգորյանը, Սերգեյ Բագրատյանը (ԲՀԿ խմբակցություն), Արկադի Խաչատրյանը եւ Էդվարդ Անդրեասյանը (ԼՀԿ խմբակցություն):


ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կղեկավարի նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը: Կանդամակցեն «Իմ քայլը» խմբակցությունից Ալեն Սիմոնյանը, Հակոբ Սիմիդյանը, Անդրանիկ Քոչարյանը, Քրիստինե Պողոսյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Ալեքսանդր Ավետիսյանը, Շիրակ Թորոսյանը, Հովիկ Աղազարյանը, Տիգրան Կարապետյանը, Սասուն Միքայելյանը, ԲՀԿ խմբակցությունից՝ Արման Աբովյանը, Դավիթ Մանուկյանն ու Տիգրան Ուրիխանյանը, ԼՀԿ խմբակցությունից՝ Հարություն Բաբայանը եւ Ռուբիկ Ստեփանյանը:


Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն Արարատ Միրզոյանն է, անդամակցում են «Իմ քայլը» խմբակցությունից Լիլիթ Մակունցը, Հովհաննես Հովհաննիսյանը, Արման Բոշյանը, Աննա Կարապետյանը, ԲՀԿ-ից՝ Միքայել Մելքումյանը, Շաքե Իսայանը, իսկ ԼՀԿ-ից՝ Սրբուհի Գրիգորյանը:


Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը կղեկավարի «Իմ քայլը» խմբակցությունից Արման Եղոյանը, կանդամակցեն Ռուբեն Ռուբինյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Սիսակ Գաբրիելյանը, Մերի Գալստյանը, Սարգիս Խանդանյանը, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը եւ Արման Աբովյանը, իսկ ԼՀԿ խմբակցությունից՝ Արման Բաբաջանյանը:


Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) հայկական պատվիրակության ղեկավարը կլինի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը, մշտական անդամ՝ Լենա Նազարյանը, փոխարինող անդամներ՝ Մարիա Կարապետյանը եւ Համազասպ Դանիելյանը («Իմ քայլը»), ԲՀԿ խմբակցությունից կանդամակցի Տիգրան Ուրիխանյանը, ԼՀԿ-ից՝ Անի Սամսոնյանը:


Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում մեր երկրի խորհրդարանական պատվիրակությունը ղեկավարելու է Բաբկեն Թունյանը («Իմ քայլը»), կանդամակցեն Անուշ Բեղլոյանը եւ Արտակ Մանուկյանը («Իմ քայլը» խմբակցություն), ԲՀԿ խմբակցությունից՝ Վահե Էնֆիաջյանը:


ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն Անդրանիկ Քոչարյանն է, կանդամակցեն Վիկտոր Ենգիբարյանը «Իմ քայլը» խմբակցությունից եւ Գեւորգ Գորգիսյանը՝ ԼՀԿ-ից:


Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը ղեկավարելու է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը («Իմ քայլը»), անդամակցելու են Հովհաննես Հովհաննիսյանն ու Արփինե Դավոյանը («Իմ քայլը» խմբակցություն), ԲՀԿ-ից՝ Իվետա Տոնոյանը եւ ԼՀԿ-ից՝ Գուրգեն Բաղդասարյանը:


Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը կղեկավարի «Իմ քայլը» խմբակցությունից Հովհաննես Իգիթյանը, կանդամակցեն Սոնա Ղազարյանը, Մերի Գալստյանը, Արման Եղոյանը, Վաղարշակ Հակոբյանը, Արմեն Խաչատրյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը («Իմ քայլը»), ԲՀԿ խմբակցությունից՝ Նաիրա Զոհրաբյանը եւ Միքայել Մելքումյանը, իսկ ԼՀԿ խմբակցությունից՝ Արման Բաբաջանյանն ու Տարոն Սիմոնյանը:

Ալեքսանդր Արզումանյանը՝ Շվեդիայում ՀՀ դեսպան

  • 07.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 39

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.


Ալեքսանդր Արզումանյանին նշանակել Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)՝ համատեղության կարգով նրա վրա թողնելով Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի լիազորությունների կատարումը», – նշված է նախագահի հրամանագրում։

Սա Փաշինյանի ստերի արձանագրման փաստաթուղթն է. Շարմազանովը՝ կառավարության ծրագրի մասին

  • 07.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

3
 63

Սա ծրագիր չէ, սա նույնիսկ բաժակաճառ չէ, սա Փաշինյանի ստերի արձանագրման փաստաթուղթն է։ Այս մասինմ Facebook-յան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով կառավարության ծրագրին:


«Ծանոթացա «դուխով» կառավարության ծրագրի նախգծին։


Տխուր, անորոշ, առաջընթացի որևէ կոնկրետ քայլ չնշմարող բառերի կույտ էր։


Ո՞ւր է թռիչքային զարգացումը։


Ո՞ւր է ներդրումային բումը։


Ո՞ւր է «կախարդական փայտիկը»։


Ո՞ւր է աղքատության կտրուկ նվազումը։


Ո՞ւր է աշխատատեղերի ստեղծումը։


Ո՞ւր է տնտեսական աճի բարձր տեմպերը։


Ո՞ւր են աշխատավարձերի և կենսաթոշակների կտրուկ ավելացումը։


Չկա…


Բայց չէ՞ որ Նիկոլն էր այս ամենը խոստացել քաղաքացիներին։
Խոստացավ,բայց արեց ճիշտ հակառակը։
Եզրակացությունը մեկն է։
Սա ծրագիր չէ,սա նույնիսկ բաժակաճառերի ժողովածու էլ չէ։
Սա Նիկոլի ստերի արձանագրման փաստաթուղթն է։


Հ.Գ. Առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնամ պոպուլիզմի և ստերի շարանին»,- գրել է նա։

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը որոշում կայացրեց

  • 07.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

3
 59

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. նման որոշում քիչ առաջ հրապարակեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը:


Դատարանն այսպիսով մերժեց պաշտպանական կողմի ներկայացրած ծավալուն բողոքը:


Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել հունվարի 18-ին առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումից հետո:


Առաջին ատյանի դատարանը հունվարի 18-ի որոշմամբ բավարարել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ եւ մերժել պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

Պաշտոնապես հայտարարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է. Հայկ Ալումյան

  • 07.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

2
 62

Պաշտոնապես հայտարարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է: Այս մասին փետրվարի 7–ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։


Նրա ոսքով, Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը մերժելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Քոչարյանի փաստաբանաները կբողոքարկեն ՀՀ Վճռաբեկ դատարանում։


Ալումյանը նշեց, որ փաստաբանական խումբը Քոչարյանի գործով ՄԻԵԴ ներկայացվելիք երրորդ գանգատում կներառի նաև Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած այսօրվա որոշումը՝ շեշտը դնելով Քոչարյանի՝ քաղաքական հետապնդման ենթարկվելու հանգամանքի վրա։ «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, և Եվրոպական դատարան ներկայացվելիք գանգատում այս դրույթին անդրադառնալու ենք»,–ասաց նա։


ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ որոշեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքն ու անփոփոխ թողնել Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու առաջին ատյանի դատարանի որոշումը։


Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել հունվարի 18-ին առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումից հետո:


Առաջին ատյանի դատարանը հունվարի 18-ի որոշմամբ բավարարել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ եւ մերժել պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման պատվիրակությունների կազմերը հայտնի են

  • 07.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 51

Փետրվարի 6-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:


Խորհուրդը քննարկել եւ 17 կողմ ու 1 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման պատվիրակությունների կազմերը:


Այսպիսով, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ) ՀՀ ԱԺ պատվիրակությունը կղեկավարի ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը («Իմ քայլը» խմբակցություն), կանդամակցեն Լենա Նազարյանը, Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վարդանյանը, Վարազդատ Կարապետյանը, Նարեկ Զեյնալյանը, Արմեն Փամբուխչյանը, Տիգրան Ուլիխանյանը, Անուշ Բեղլոյանը, Գոռ Գեւորգյանը եւ Նարեկ Մկրտչյանը («Իմ քայլը» խմբակցություն), Վարդեւան Գրիգորյանը, Արթուր Գրիգորյանը, Սերգեյ Բագրատյանը (ԲՀԿ խմբակցություն), Արկադի Խաչատրյանը եւ Էդվարդ Անդրեասյանը (ԼՀԿ խմբակցություն):


ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կղեկավարի նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը: Կանդամակցեն «Իմ քայլը» խմբակցությունից Ալեն Սիմոնյանը, Հակոբ Սիմիդյանը, Անդրանիկ Քոչարյանը, Քրիստինե Պողոսյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Ալեքսանդր Ավետիսյանը, Շիրակ Թորոսյանը, Հովիկ Աղազարյանը, Տիգրան Կարապետյանը, Սասուն Միքայելյանը, ԲՀԿ խմբակցությունից՝ Արման Աբովյանը, Դավիթ Մանուկյանն ու Տիգրան Ուրիխանյանը, ԼՀԿ խմբակցությունից՝ Հարություն Բաբայանը եւ Ռուբիկ Ստեփանյանը:


Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն Արարատ Միրզոյանն է, անդամակցում են «Իմ քայլը» խմբակցությունից Լիլիթ Մակունցը, Հովհաննես Հովհաննիսյանը, Արման Բոշյանը, Աննա Կարապետյանը, ԲՀԿ-ից՝ Միքայել Մելքումյանը, Շաքե Իսայանը, իսկ ԼՀԿ-ից՝ Սրբուհի Գրիգորյանը:


Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը կղեկավարի «Իմ քայլը» խմբակցությունից Արման Եղոյանը, կանդամակցեն Ռուբեն Ռուբինյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Սիսակ Գաբրիելյանը, Մերի Գալստյանը, Սարգիս Խանդանյանը, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը եւ Արման Աբովյանը, իսկ ԼՀԿ խմբակցությունից՝ Արման Բաբաջանյանը:


Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) հայկական պատվիրակության ղեկավարը կլինի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը, հիմնական անդամ՝ Լենա Նազարյանը, փոխարինող անդամներ՝ Մարիա Կարապետյանը եւ Համազասպ Դանիելյանը («Իմ քայլը»), ԲՀԿ խմբակցությունից կանդամակցի Տիգրան Ուրիխանյանը, ԼՀԿ-ից՝ Անի Սամսոնյանը:


Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում մեր երկրի խորհրդարանական պատվիրակությունը ղեկավարելու է Բաբկեն Թունյանը («Իմ քայլը»), կանդամակցեն Անուշ Բեղլոյանը եւ Արտակ Մանուկյանը («Իմ քայլը» խմբակցություն), ԲՀԿ խմբակցությունից՝ Վահե Էնֆիաջյանը:


ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն Անդրանիկ Քոչարյանն է, կանդամակցեն Վիկտոր Ենգիբարյանը «Իմ քայլը» խմբակցությունից եւ Գեւորգ Գորգիսյանը՝ ԼՀԿ-ից:


Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը ղեկավարելու է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը («Իմ քայլը»), անդամակցելու են Հովհաննես Հովհաննիսյանն ու Արփինե Դավոյանը («Իմ քայլը» խմբակցություն), ԲՀԿ-ից՝ Իվետա Տոնոյանը եւ ԼՀԿ-ից՝ Գուրգեն Բաղդասարյանը:


Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը կղեկավարի «Իմ քայլը» խմբակցությունից Հովհաննես Իգիթյանը, կանդամակցեն Սոնա Ղազարյանը, Մերի Գալստյանը, Արման Եղոյանը, Վաղարշակ Հակոբյանը, Արմեն Խաչատրյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը («Իմ քայլը»), ԲՀԿ խմբակցությունից՝ Նաիրա Զոհրաբյանը եւ Միքայել Մելքումյանը, իսկ ԼՀԿ խմբակցությունից՝ Արման Բաբաջանյանն ու Տարոն Սիմոնյանը:

Ի՞նչ է կատարվում Հայաստանում. կա արյան իռացիոնալ պահանջ՝ պատժել

  • 07.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

3
 69

Այսօր քիչ թե շատ ակտիվ հանրային շրջանակներում մթնոլորտը հանգիստ չէ. անընդհատ քննարկվում են նույն հարցերը՝ ի՞նչ է կատարվում Հայաստանում, ինչքա՞ն կտևի, ի՞նչ է սպասվում։ Սրանք հարցեր են, որոնց պետք է պատասխանել։ Գնահատականների և կանխատեսումների ամպլիտուդն ահռելի է՝ վերելքից մինչև անկում, խաղաղությունից մինչև անխուսափելի պատերազմ, տնտեսական հեղափոխությունից մինչև տնտեսական կոլապս, ներգաղթից մինչև արտագաղթի նոր ալիք և այլն։


Ազդեցության հոսանքները շատ մեծ են։ Ի վերջո, պետք է սկսել իրավիճակը հնարավորինս սառը գնահատել։ Հեշտ լուծումներ, միևնույն է, չեն լինելու, բայց իրականության ճիշտ ընկալումը կհուշի ճիշտ լուծումներ։ Այսօրվանից ներկայացնելու ենք հինգ-վեց մասից բաղկացած հոդվածաշար, որտեղ վերը նշված հարցերի պատասխանները քննարկվելու են հասարակության, վերնախավերի, բարեփոխումների, անվտանգության և այլ տեսանկյուններից։ Այս մասին ասված է ԱԺ նախկին պատգամավոր, այժմ Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի հոդվածում;


Հասարակությունը և հեղափոխությունը


Հեղափոխությունից 8-9 ամիս անց հանրային լայն շրջանակներում գերիշխում է երկու հակասական տրամադրություն.


ա/ Ինչ-որ շատ նորի, լավի, թարմության, նոր շնչի առկայությունը


Բ/ Արյան և պատժի պահանջը, սպասումը։


Եվ երկուսը միասին ստեղծում են մեծ անորոշության իշխող մթնոլորտ։


Խնդիրն այն է, որ այս տրամադրությունները ոչ միայն ծայրաստիճան հակադիր են, այլև` մեկը մյուսին բացառող։


Երկրի հետագա ընթացքի համար պետք է սրանցից մեկը հաղթի։ Կամ հաղթելու է ստեղծելու, զարգացնելու պոզիտիվ գաղափարը, կամ՝ տասնամյակների ընթացքում չորս կողմը կուտակված մաղձը և ատելությունը։


Արյան պահանջի փուլը, ինչ-որ տեղ՝ տրամաբանական, պետք է ավարտված լիներ դեռևս հունիս-հուլիս ամիսներին, բայց արվեց ամեն ինչ, որ լինի հակառակը։ Ու հիմա ունենք մի վիճակ, երբ զանգվածներն ուզում են կախել նախկին նախագահներին, գեներալներին, նախարարներին, գործարարներին և այլն՝ ըստ նախասիրության։ Իսկ կոնկրետ ցանկության ուժգնությունը կախված է տվյալ պահի պրոպագանդայի վեկտորից։


Երբ հասարակության մեջ իշխում է արյան պահանջը, ուրեմն՝ առաջադիմական, զարգացման տանող տրամադրությունների սուր պակաս կա։ Կա իռացիոնալ պահանջ՝ պատժել։


Նույնքան իռացիոնալ է նաև դրական, զարգացման տրամադրությունը։ Թվում էր՝ հեղափոխությունից հետո ամենատարբեր կողմերից հորդելու էին սեփական ոլորտը և երկիրը ավելի լավը դարձնելու` մասնագիտական առաջարկներ, գաղափարներ, տրամադրություններ։ Սա է հետհեղափոխական առողջ մթնոլորտը։ Ինչու չի լինում՝ ես չգիտեմ։ Եզակի բացառություններով՝ գրեթե բոլոր ոլորտներում առայժմ անշարժություն է և իներցիոն զարգացումներ։ Եթե ընդունում ենք, որ նախկինում ճնշվում էին առաջարկները, ստեղծագործական միտքն ու նորարարությունը, ապա հիմա ինչու՞ չկա։ Ստացվում է՝ կա արյան պահանջ՝ բովանդակային դատարկության ֆոնի վրա։ Այդ դեպքում ինչի՞ հաշվին պետք է լինի առաջընթացը։


Թվում է՝ գործող իշխանությունը պետք է խուսափեր այսօրվա հանրային տրամադրություններից։ Անցյալին «կախելու» պահանջը, բնազդային արյան պահանջը ամենաշատը վտանգավոր է գործող իշխանության


համար։ Աննկատ մեկ փուլ, մեկ ակնթարթ, և անցյալի արյան պահանջը վերաբերելու է նաև ներկային։ Սա է արյան պահանջի պատմական հետագիծը։ Եվ դա լինում է նույնքան իռացիոնալ և նույնքան անզուսպ և, իհարկե, մեծամասամբ անարդար։ Հրապարակում դրված գիլյոտինի հայտնի էֆեկտն է։


Այս ամիսներին մեր հանրային տրամադրությունների մեջ տեղի են ունեցել բովանդակային և վարքագծային փոփոխություններ։ Եթե նկատել եք՝ արժանապատիվ, հպարտ և դուխով որակներից լայն զանգվածների կողմից առավել արագ յուրացվեց և կենսունակ գտնվեց դուխովը։ Դա դարձավ կենցաղ ու սկսեց օգտագործվել ամենևին ոչ միայն բարի ու արդար նպատակներով։ Պետք է հնարավորինս արագ անցում կատարել հաջորդ՝ արժանապատիվ և հպարտ քաղաքացիների փուլին։ Դա հեշտ չէ, որովհետև արժանապատվությունը պահանջում է որոշակի գիտակցություն, ինքնագիտակցություն, իրավագիտակցություն, արժեհամակարգ, ի վերջո՝ գիտելիք և այստեղ արդեն անհրաժեշտ են նաև ինստիտուցիոնալ լուծումներ։ Օրինակ. կարևոր է աշխատողների իրավունքների պաշտպանության ինստիտուտի ներդրումը՝ արհմիությունների կամ այլ կառուցվածքային միավորների տեսքով։ Դրա անհրաժեշտության մասին, ի դեպ, մեր խումբը գրում էր դեռևս մայիսին՝ որպես հետհեղափոխական զարգացումները պատշաճ ձևակերպելու և դրանց կառուցվածքային ձև տալու կարևոր քայլի։ Չի արվում։ Սա, իհարկե, քայլերից միայն մեկն է՝ արժանապատիվ և հպարտ քաղաքացիների ձևավորման ուղղությամբ։


Հանրային կարծիքի ինստիտուտները նույնպես առայժմ այդ «դուխով»՝ սաղմնային, սոցցանցային փուլում են։ Դա հեշտությամբ բերում է «հանրային կարծիքի» մանիպուլյացիոն մեխանիզմների՝ համատարած և անգամ բացեիբաց կիրառման։ Ավելի ու ավելի հաճախ ենք տեսնում սոցցանցային կարծիքի դերի ուժեղացում՝ ի հաշիվ պետական ինստիտուտների, ի հաշիվ դրանց թուլացման։ Սա արձանագրենք որպես


նոր ձևավորվող լուրջ խնդիր։ Սոցիալական ցանցերում բառիս բուն իմաստով գնում են դատավարություններ, կայացվում են դատավճիռներ, որոշվում են ճակատագրեր, փակվում են հանքեր, տրվում են ինդուլգենցիաներ, կասեցվում են օրենքներ, որոշումներ և այլն։ Այս ամենը մեծ ուշադրություն և լրջություն է պահանջում։


Հետքադաֆիական Լիբիայի իրականություն հիշեցնող՝ մեքենաների պատուհաններից կախված ՊՆ ավտոբուս կանգնեցնող հրոսակների կադրերը, քրիստոնյա Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում շարիաթի օրենքներով դատաստան պահանջողների քայլերթը, իքսին և իգրեկին կախելու և վառելու մասին անարգել հնչող և խրախուսվող կոչերը հնարավոր սխալ զարգացումների մասին ահազանգ են։


Ընդ որում միշտ պետք է հիշել՝ որոշակի ժամանակի և ռեսուրսի դեպքում հերոսից հակահերոս և հակառակը սարքելը բարդ բան չէ, իսկ թույլ հասարակությունները նման տրանսֆորմացիաները ողջունում են համարժեք։


Տեսակետների համահարթեցում


Հանրային դաշտից մեծ արտահոսք եղավ դեպի «Իմ քայլ», ինչը նույնպես մեծապես ազդեց հայաստանյան քաղհասարակության քարտեզի վրա։ Այստեղ արժե հիշել մի հին խնդիր, որին բախվել են նախկին բոլոր իշխանությունների ադեկվատ, առաջադեմ դեմքերը՝ կադրային բանկը թարմացնելիս. գրագետ, առաջադեմ երիտասարդների մեծ մասը իշխանական կաբինետ մտնելուց 1-2 ամիս անց զարմանալի հեշտությամբ դառնում էր չինովնիկ։ Շատ արագ նրանք կորցնում էին այն արժանիքները, որոնց համար նրանց բերել էին իշխանության այս կամ այն ճյուղ՝ նոր մտածողություն, նոր հայացք, ազատ մտածելու կարողություն։ Դառնում էին չինովնիկ՝ բոլոր ատրիբուտներով։ Հագուկապը, կենցաղը և շրջապատը դեռ մի կողմ թողնենք, նրանց


մտածողությունն ու դավանած արժեքներն էին փոխվում ու դառնում չինովնիկական՝ վախվորած, սահմանափակ, որևէ թռիչքից զուրկ։


Նույն խնդիրն այսօր է։ Հանրային կյանքում իրենց մտածողությամբ և սկզբունքներով հեղինակություն ձեռք բերած մարդիկ չափազանց սահուն են տրանսֆորմացվում «Իմ քայլի» ավագանու անդամի կամ պատգամավորի։ Ինչու՞։ Խնդիրները, որոնց լուծման համար մեկ տարի առաջ սկզբունքային պայքար էին մղում, այսօր հեշտությամբ չտեսնելու են տալիս և այլևս վերաբերվում՝ ըստ պահի կուսակցական նպատակահարմարության։ Ինչո՞ւ։ Չէ՞ որ դուք հարուստ էիք ձեր ազատությամբ։ Չէ՞ որ երկիրը ձեր կարիքն ուներ՝ ձեր ներքին ազատության համար։ Ինչո՞ւ եք դառնում ինստիտուցիոնալ իշխող կուսակցություն։ Դրա համար կան այլ մարդիկ՝ տեխնոկրատներ, պետծառայողներ։ Իսկ անհատական ազատությունը, մտածելու ազատությունը այն ռեսուրսն է, որը նավթ չունեցող երկրում կարող է առաջընթաց ապահովել։


Պետք է արձանագրել լուրջ կիրառական նշանակության խնդիր. Հայաստանում իշխող կուսակցությունները խժռում են անհատներին։ Պետք է հասկանալ, թե համահարթեցված մտածողությունը և համահարթեցված վարքագիծն ինչո՛ւ են այդքան արագ հաղթում անհատականությանը, և գտնել դրա հակաթույնը։ Գուցե դրա հիմքում երկար դարեր պետություն չունենալն է։ Բայց այս վարկածը կիրառական նշանակություն չունի, ընդամենը արդարացման փորձ է։ Շատ ավելի կիրառական է՝ ընդունել, որ պետք է խուսափել իշխող մոնստր կուսակցություններից։ Փայլուն անհատներից ստեղծվող ՀՀՇ-ն վերջում դարձավ չարիք, երկրի մտավոր ռեսուրսների և կարող անհատների 80 տոկոսը կոնսոլիդացրած ՀՀԿ-ն դարձավ մերժելի։ Նորի, նոր օդի, նոր հնարավորությունների դրոշով ձևավորված ՔՊ-ն, չգիտես ինչու, արագ տեմպերով դառնում է այդ ամենի ինստիտուցիոնալ խոչընդոտը։


Փորձենք գտնել լուծումներ


Ի՞նչ է լինելու Հայաստանում հարցի պատասխանն ուղղակիորեն կախված է «ի՞նչ մթնոլորտ է լինելու երկրում» հարցից։ Ավելի ուղիղ կապ դժվար է պատկերացնել։


Պետք է փոխել հանրային տրամադրությունները։ Խնդիր դնել՝ արյան պահանջը փոխարինել ստեղծելու, գործելու պահանջով։ Տարբեր մեխանիզմներով խրախուսել առաջարկի և ծրագրային մտքի ձևավորումը։ Չի կարելի է չարաշահել թույլ հասարակության փաստը։ Չի կարելի անընդհատ էժան էմոցիա ծախել հանրությանը։ Էժան հնարքները կարճաժամկետ էֆեկտ ունեն, բայց ամեն անգամ մի մեծ քայլ են՝ դեպի ավելի մեծ փոսը։ Սա անելու դեպքո՛ւմ միայն կմեղմվի, կցրվի այն մեծ անորոշությունը, որը համառ մառախուղի նման նստել է երկրի վրա։


Ո՞վ կարող է դա անել։


Լայն զանգվածների և մթնոլորտի վրա այս պահին կարող են ազդել իշխանությունները։ Դեռևս կարող են։ Ի՞նչ պետք է անի իշխանությունը. որպես առաջին և կարևոր նախապայման՝ իշխանությունը պետք է ունենա տեսակետ։ Իշխանությունը հանրությանը պետք է մատուցի ոչ թե ելույթներ, բառ, խոսք, այլ՝ կոնկրետ հարցերի լուծման իր տեսակետը, լուծման տարբերակները, մոտեցումները։ Իշխանությունը պետք է հանրությանը հրավիրի այդ քննարկումներին, մասնակիցը դարձնի դրանց։ Պասիվ դիտորդից պետք է ստանալ մասնակից հասարակություն։ Բայց, կրկնում եմ, իշխանությունը նախ ինքը պետք է ունենա տեսակետ։ Անկարծիք իշխանությունը վտանգավոր հասարակություն ունենալու ամենակարճ ճանապարհն է։


Հասարակական տրամադրությունների վրա որոշակի ազդեցություն կարող են ունենալ նաև իշխանությունից դուրս գտնվող՝ լայն մտածող


մարդիկ և շրջանակները։ Բայց նրանց համար էլ կա նախապայման. պատասխանատվության զգացումը։ Նրանց հարթակները պետք է կառուցվածք ստանան, որպեսզի դառնան լսելի, դուրս գան սոցցանցային համընդհանուր աղմուկի տրամաբանությունից։


Հակառակ դեպքում կլսվեն միայն իրականությունից աստիճանաբար կտրվող իշխանության ելույթները և կոմերցիոն սկզբունքով հակաիշխանություն անողների ձայնը։ Իսկ հասարակությունը նորից կմնա պրոցեսներից անմասն ու լքված՝ իրեն արհեստականորեն հրամցվող պատկերացումների գերին։


Հետևաբար կարևոր է, որ ձևավորվի մի նոր կոնսոլիդացնող գաղափար՝ մերժել այսօրվա մթնոլորտը։ Հանրությանը ներկայացնել տեսակետ, առաջարկել լուծումներ և պահանջել նրա ակտիվ մասնակցությունը։ Ո՞վ կանի դա:

Սերժ Սարգսյանը կրկին հարցաքննվել է Մարտի 1-ի գործով. այս անգամ 4 ժամ

  • 07.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 55

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 6-ին կրկին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում է եղել եւ հրացքննվել է Մարտի 1-ի գործով: Այս մասին հայտնում է ՀԺ-ն:


Ըստ հրապարակման, փետրվարի 6-ին շարունակվել է Մարտի 1-ի գործով Սարգսյանի հարցաքննությունը եւ ավարտվել: «Մեզ հաջողվեց ճշտել, որ նա ցուցմունք է տվել շուրջ 4 ժամ: Սարգսյանը սույն գործով վկայի կարգավիճակ ունի:


ՀՀ հատուկ քննչական ծառայությունից դարձյալ չմեկնաբանեցին մեր տեղեկությունը», – ասված է հրապարակման մեջ:


Ըստ ՀԺ-ի աղբյուրների, Սերժ Սարգսյանը հարցաքննվել էր նաեւ փետրվարի 7-ին. հարցաքննությունը տեւել է 5 ժամից ավելի: Այս տեղեկատվությունը եւս ոչ հաստատել, ոչ էլ; հերքել էին ՔԿ-ից:


Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը 2008-ին դարձել է նախագահ. մինչ այդ նա զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը:


Ավելի վաղ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հարցին ի պատասխան նշել էր, որ բոլորը հարցաքննվելու են, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը: