ՄԱԿ-ի հանձնաժողովը անհիմն է ճանաչել 2011թ. Ադրբեջանի կողմից ՀՀ վերաբերյալ բողոքը

  • 07.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 58

ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը անհիմն է ճանաչել 2011թ. Ադրբեջանի կողմից Հայաստանի վերաբերյալ ներկայացված բողոքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը:


«Ութ տարվա դիվանագիտական «պատերազմի» ու «դատավարական» չափազանց լարված լսումների և բանակցությունների արդյունքում, այսօր հաղթական ավարտին հասցրեցինք ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Անդրսահմանային համատեքսում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» (Էսպու, 1991թ.) կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի համար մի կարևորագույն հարց։


Առանց մանրամասներ ներկայացնելու ասեմ, որ 2011 թվականին Ադրբեջանը բողոք էր ներկայացրել Հայաստանի դեմ, որը բոլոր կետերով հերքվել էր Արտաքին գործերի, Բնապահպանության և Էներգետիկայի նախարարությունների պատվիրակության կողմից՝ ութ տարիների ընթացքում կայացած մի քանի տասնյակ լսումների ընթացքում։


Այսօր պաշտոնապես ընդունվեց որոշումը, որով մեր ներկայացրած փաստերի հիման վրա հաստատվեց, որ Հայաստանը լիովին կատարում է կոնվենցիայի դրույթները և Ադրբեջանի բողոքն անհիմն էր։ Շնորհակալություն բոլոր գործընկերներիս, որ անգնահատելի օգնություն ցուցաբերեցին այս ութ երկար տարիների արդարացի պայքարի ու լարված աշխատանքի ընթացքում», – գրել է Կաժոյանը։

Ավտոբուսներ արտադրող ռուսական ընկերությունները Երևանին կներկայացնեն շահավետ առաջարկներ

  • 07.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

3
 66

Երևանի և Ռուսաստանի Դաշնության միջև առևտրատնտեսական կապերի խորացման նոր հնարավորություններն են քննարկել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն ու ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն:


Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ընդգծելով ակտիվ փոխգործակցությունը Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, նաև ռուսաստանյան այլ քաղաքների հետ՝ Հրաչյա Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այն առավել արդյունավետ կդառնա:

«Մեր քաղաքականությունն այսօր ուղղված է քաղաքային տնտեսության հավասար և կայուն զարգացմանը: Այս փուլում մեզ համար առաջնային է հասարակական տրանսպորտի և աղբահանության խնդրի կարգավորումը: Պատրաստ ենք լսելու նաև Ձեր առաջարկները», – նշել է Հրաչյա Սարգսյանը: 

Խոսելով տրանսպորտի բարեփոխումների ծրագրի մասին՝ Անդրեյ Բաբկոն նշել է, որ ավտոբուսներ արտադրող ռուսական ընկերությունները պատրաստ են Երևանին ներկայացնել շահավետ առաջարկներ: Բացի այդ, ռուսական կազմակերպությունները հետաքրքրված են վերելակային տնտեսության, աղբահանության, այդ թվում աղբի վերամշակման ծրագրերով: 

«Մեր գործընկերությունն ունի երկարամյա պատմություն: Պատրաստ ենք քննարկել և աջակցել տարբեր ոլորտներում համագործակցության նոր հնարավորություններին, որոնք կլինեն Ձեզ համար ընդունելի և շահավետ», – նկատել է Անդրեյ Բաբկոն: 

Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել տեղեկատվության և համագործակցության ընդլայնման գործում աջակցության պատրաստակամության համար: Նա նաև հավելել է, որ ձնամաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանը վերջերս 9 նոր հատուկ տեխնիկա էր ձեռք բերել մրցույթում հաղթած «ԿամԱԶ» ընկերությունից, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Հայաստանը չի պատասխանում հանդիպելու առաջարկներին. Զաս

  • 07.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 51

Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ իր նշանակման հարցում դեռ էական տեղաշրժ չկա:


Մինսկում լրագրողների հետ հանդիպմանը այսպես է նա մեկնաբանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնունին յուր նշանակման շուրջ ծավալվող վերջին իրադարձությունները՝ նշելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեռեւս հանդիպում չի կայացել:


Զասի նշել է, որ առաջարկել է հանդիպել Փաշինյանին հայկական կողմին հարմար ցանկացած պահի, սակայն դեռեւս պատասխան չի ստացել: «Դեռ պատասխան չենք ստացել: ՀԱՊԿ մնացած անդամ-պետությունները Բելառուսի թեկնածուին իրենց աջակցությունն են հայտնել»,- ասել է նա:


Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարը նաև հավելել է, որ ՀԱՊԿ կանոնադրությունը նաև սահմանափակ կազմով որոշումներ կայացնելու հնարավորություն է տալիս: Հայական կողմից ժամանակին այս հարցի հետ կապված պատասխանել էին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում անհրաժեշտ է բացարձակ կոնսենսուս եւ հարցը չի կարող լուծվել սահմանափակ կազմով որոշումներ կայացնելու մեխանիզմի միջոցով:


Այնուհետեւ Զասն ինքն ընդունել է, որ այս դեպքում այդ մեթոդն անընդունելի է, և ռազմաքաղաքական դաշինքի նորմալ աշխատանքի համար կոնսենսուսի վրա հիմնված որոշում է անհրաժեշտ:

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

  • 07.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

2
 70

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա:


Ինչպես հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից, այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ:

Լեւոն Տեր-Պետրոսյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով. նա որպես վկա է ներգրավված

  • 07.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

3
 73

Այսօր Մարտի 1-ի գործի շրջանակում որպես վկա հարցաքննվել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այս մասին հայտնում է ՀԺ-ն:


Նույն այդ տեղեկություններով, նրա հարցաքննությունը տեւել է մեկ ու կես ժամ:


ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, սակայն, դարձյալ հարցաքննության վերաբերյալ տեղեկություն չտրամադրեցին՝ նշելով, որ չեն մեկնաբանում:


Նշենք, որ Մարտի 1-ի գործով որպես վկա մի քանի անգամ հարցաքննվել է նաեւ Սերժ Սարգսյանը:Նրա հարցաքննությունն ավարտվել է երեկ:

Դրանք ամբողջությամբ մտացածին և հերյուրանք են. Սերժ Սարգսյանի շահերի պաշտպան

  • 07.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

10
 83

Այսօր որոշ առցանց լրատվամիջոցներ տեղեկություններ են հրապարակել այն մասին, թե Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննության ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Ըստ կայքի՝ չի բացառվում, որ հենց դա էլ ազդել է Վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա որոշման վրա։


168.am-ն այս կապակցությամբ պարզաբանում խնդրեց Ս. Սարգսյանի շահերի պաշտպան Ամրամ Մակինյանից։


«Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործի շրջանակում կանչվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և հարցաքննվել։ Ցավում եմ, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ չեմ կարող ամբողջ ծավալով ներկայացնել և մեկնաբանել Սերժ Սարգսյանի ցուցմունքները։ Ծանոթ եմ մամուլում շրջանառության մեջ դրված այդ լուրերին, որոնց համաձայն՝ իբրև թե պարոն Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել պարոն Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Միանշանակ կարող եմ ասել՝ դրանք ամբողջությամբ մտացածին և հերյուրանք են»,- մեզ հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի շահերի պաշտպան Ամրամ Մակինյանը։

http://verelq.am/hy/node/42219?fbclid=IwAR2Dih_P0gvij1PW_4b10FBJDkKQ9k7jin7abegyM66QGgR8R6P2T4CmLRI

Մամուլ. Սպառնում են Բաբայանին` բացահայտել դեմքը և զիջումների գնալու պատրաստակամությունը

  • 08.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

11
 81

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» թերթը գրում է. «Սամվել Բաբայանի՝ օրերս արված հայտարարությունները Արցախի տարբեր շրջանակներում կոշտ արձագանքի են արժանացել: Նախ՝ նրան հակադարձեցին 2020 թվականի նախագահական ընտրությունների ֆավորիտները՝ Արայիկ Հարությունյանն ու Վիտալի Բալասանյանը, ապա նրա իսկ կողմից մատնանշված՝ շարժման ակտիվիստներ Ռազմիկ Պետրոսյանն ու Արմո Ծատրյանը: Բանն այն է, որ Սամվել Բաբայանն, ըստ էության, Արցախյան ազատագրական պայքարի ակտիվ դեմքերին մեղադրել էր Սերժ Սարգսյանի, այսպես կոչված, «զիջողական գիծը» պահելու մեջ, իսկ ինչպես շարժման դեմքերն են ներկայացնում, Սարգսյանը ոչ թե զիջումներից է խոսել, այլ իրենց առաջարկով մանրամասն անդրադարձել է Արցախյան հարցով ընթացող բանակցություններին, ներկայացրել միջնորդների, Ադրբեջանի դիրքորոշումն ու հիմնական մոտեցումները, ինչպես նաեւ՝ Հայաստանի կողմից իրականացվող քաղաքականությունը: Ի դեպ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, շարժման նույն դեմքերը մասնավոր զրույցներում սպառնացել են առաջիկայում անդրադառնալ Բաբայանի իրական կերպարին, մասնավորապես՝ հիշեցնել պատերազմին նախորդած փուլում նրա իսկ կողմից զիջումների գնալու պատրաստակամության մասին, ինչը կանխվել է դաշտային հրամանատարների կողմից»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի եւ Արցախի քաղաքական էլիտաների միջեւ անջրպետը մեծանում է։ «Նիկոլ Փաշինյանը քաշել է այդ գիծը եւ արցախյան ղեկավարությանը մեկուսացրել ղարաբաղյան կարգավորման խնդրից․ մի կողմից հայտարարում է, որ ամեն ինչ անելու է Արցախը բանակցային կողմ դարձնելու համար, մյուս կողմից ինքն է խզել կապերը Ղարաբաղի ղեկավարության հետ»,- ասաց մեր աղբյուրը։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն արցախյան հարցի վերաբերյալ բոլոր կարեւոր արտերկրյա հանդիպումներից առաջ եւ հետո ավանդույթ էր ձեւավորել՝ մեկնում էր Արցախ, հանդիպում տեղի քաղաքական էլիտայի հետ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը նման քննարկումներ, հանդիպումներ չի ունենում։ Արցախի իշխանությունները եւ էլիտան սկզբնական շրջանում ամեն ինչ անում էին նրա բարեհաճությանն արժանանալու համար, սակայն ինչ-որ պահից այլ մարտավարություն ընտրեցին։ Նրանք որոշել են այսուհետ պահել ներքին համերաշխություն եւ կոշտ հակազդել հայաստանյան իշխանություններին, եթե միջամտեն իրենց ներքին կյանքին։ Ինչպես եղավ, օրինակ, Սամվել Բաբայանի՝ «հող հանձնելու» վերաբերյալ մեղադրական հայտարարությունից հետո։ Այդ հայտարարությանն արձագանքեց ԼՂ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, չնայած նա հեղափոխությանն ու Փաշինյանի իշխանությանը թիվ 1 սատարողն է Արցախում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մյուս շաբաթ Արցախ է մեկնելու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նախկինում ԱԺ նախագահների Արցախի Հանրապետություն այցերը, հատկապես առաջին, բավական ներկայացուցչական էին, դրանց կազմում ընդգրկված էին լինում խորհրդարանական տարբեր խմբակցություններ ներկայացնող մի քանի պատգամավորներ, քանի որ ՀՀ եւ ԱՀ խորհրդարանները իրար հետ հարաբերվում են ոչ թե բարեկամական խմբերի, այլ միջխորհրդարանական հանձնաժողովների մակարդակով: Այս անգամ ԱԺ նախագահի առաջին այցը լինելու է խիստ համեստ եւ հնարավորինս խնայողական»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ երեք նախագահներն էլ հարցաքննվել են մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում, պարզապես, տարբեր կարգավիճակներով: Երեկ ՀՔԾ-ն հարցաքննության էր հրավիրել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ վկայի կարգավիճակով: Երկու անգամ որպես վկա հարցաքննվել է երրորդ նախագահ ՍերԺ Սարգսյանը, որ մարտի 1-ին զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը եւ այդ իրադարձությունների արդյունքում ստաձնեց երկրի ղեկավարի պաշտոնը: Իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ մարտի 1-ին դեռ գործող նախագահն էր, արդեն մի քանի ամիս է՝ մեղադրյալի կարգավիճակով է, այս գործով մեղարյալներից միայն ինքն է կալանքի տակ, ավելին՝ երեկ էլ ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու պաշտպանների բողոքը: Այսպիսով, կարելի է ակնկալել, որ մարտի 1-ի գործով նախաքննությունը կարող է օբյեկտիվ ընթացք ստանալ. ի վերջո, երեք նախագահներն էլ այս իրադարձությունների կողմ են եղել, պարզապես եղել են երկու տարբեր կողմերում: Ու տրամաբանությունը հուշում էր, որ այդ հարցաքննությունները պետք է կատարվեին դեռ տասը տարի առաջ: Այս տարիներին շատ է խոսվել նրանց հարցաքննելու անհրաժեշտության մասին. ի վերջո, նրանցից յուրաքանչյուրն էլ ասելիք ուներ հավանաբար: Նաեւ նրանցից յուրաքանչյուրը, հատկապես՝ 2008թ. իշխանության ղեկին եղածները, կարող են տալ կարեւորագույն հարցերի պատասխանները, եթե անկեղծ լինեն: Հ.Գ. Զարմանալի է, բայց փաստ է, որ Սերժ Սարգսյանը 2008թ. եղել է ՀՀ վարչապետը, ավելին՝ 2008թ. կեղծված ընտրությունների ու մարտի 1-ի արդյունքում դարձել է երկրի նախագահ, բայց սահմանադրական կարգի տապալման մեղադրանք նրան այդպես էլ չի առաջադրվել: Նա ընդամենը վկա է»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ամանորից առաջ պետական բյուջեից նախատոնական պարգեւատրումները պարզապես պաշտոնյաների քթից եկավ. այս թեմայով բացատրություններ տալու համար երեկ էլ իշխող «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցություն էր հրավիրվել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Ընդ որում, նիստը տեւեց ռեկորդային երկար՝ չորս ժամ: Եվ ինչպես պնդում են թերթի աղբյուրները, այդ չորս ժամվա ընթացքում պատգամավորները պարզապես հարցախեղդ են արել նախարարին: Եթե անկեղծ, ապա նրանք իրավացի էին, քանի որ նախարարությունում ամենամեծ պարգեւատրումները ստացել են նախարարի ազգականն ու սանիկը։ «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ ասել է. «Սանիկի հետ կապված պարոն Ջանջուղազյանն ասաց, թե անմիջապես փոխնախարարը չէ իր սանիկը, այլ երեխաները։ Այդպիսի հարց եւս քննարկվել է։ Եվ իսկապես հանդիպումը շատ երկար է տեւել»։ Ի դեպ, Ջանջուղազյանն էլ, մեր թղթակցի հարցին ի պատասխան, սկզբում փորձել է հերքել. «Ազգակցական կապ ես որեւէ մեկի հետ չունեմ։ Հիմա որեւէ մեկը չի հարցրել այդ մասին»: Բայց երբ վկայակոչեցինք Մակունցին, նա խոստովանեց. «Այո, հարց եղել է, պարզաբանել եմ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած ԿԲ բոլոր հավաստիացումներին, թե մակրոտնտեսական վիճակը Հայաստանում կայուն է, երեկ դրամի փոխարժեքի հերթական արժեզրկման ականատեսը դարձանք: Բանկային համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրը պնդում է, որ ԿԲ-ն դրամի փոխարժեքը պահում է ռեպրեսիվ միջոցներով՝ թույլ չտալով, որ բանկերը դոլար գնեն, եթե անգամ դրա պահանջարկը կա: Եթե նախկինում ԿԲ-ն դրամի փոխարժեքի վրա ազդում էր արտարժութային ինտերվենցիաներով, հիմա այդ ֆինանսական գործիքին դիմելու հնարավորությունը ևս սահմանափակ է՝ արտաքին պահուստների վատ վիճակի պատճառով»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը վերջապես իր գործունեության ծրագիրը ուղարկեց խորհրդարան: Բայց պարզվում է, որ դա վերջնական փաստաթուղթ չէ, այլ անընդհատ փոփոխվող և լրացվող: Հիմա նախագիծը գրողներն ուսումնասիրում են արձագանքները և փորձում ըստ դրա լրացնել տեքստը: Պատգամավորներին էլ զգուշացրել են, որ վերջնական տարբերակը կարող է էականորեն տարբերվել հրապարակվածից: Դա, իհարկե, օրենքի խախտում է, բայց հիմա նման մանրուքների վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ ՊՆ բուժծառայության վարչության պետի պաշտոնին հավակնում է Կանազի կայազորային-կլինիկական հոսպիտալի նախկին տնօրեն Սահակ Օհանյանը, որը եղել է նաեւ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի ղեկավար։ Հիշեցնենք, որ Սահակ Օհանյանի անունը մամուլում մշտապես շրջանառվել է տհաճ միջադեպերի համատեքստում․ նրա մասին գրվեց, որ 2013-ին Կանազի հոսպիտալում զինվորների է ծեծել։ Իսկ ՊՆ բուժծառայության ներկայիս պետը Գայանե Հովհաննիսյանն է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Օպտիմալացվող, «սուպեր»նախարարությունները սկսել են «սուպերոճով» աշխատել լրագրողների հետ. նրանք այլևս բանավոր հարցերի չեն պատասխանում` պահանջում են հարցը գրավոր ուղարկել և, օրենքով նախատեսված` միայն 5-րդ օրն են պատասխանում: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին գրավոր հարցեր էինք ուղարկել. Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցները հունվարի 22-ին ծանուցագրեր են ստացել, որ աշխատելու են մինչև մարտի 31-ը՝ «նրանց պայմանագրերը կարող են լուծվել»․ ինչո՞վ է պայմանավորված սա, և ինստիտուտը վերակառուցվելո՞ւ է, թե՞ հնարավոր է և լուծարվի: Հարցմանը «սպառիչ» պատասխան է տվել նախարարության քարտուղար Նարինե Հարությունյանը․ «Հաստիքների կրճատումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2019-ին նախատեսում է «Կրթության բովանդակային և մեթոդական սպասարկում ու հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստում», «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխումներ» ծրագրային միջոցառումներն իրականացնել մրցութային կարգով, որի արդյունքում հնարավոր է Կրթության ազգային ինստիտուտի ֆինանսավորման նվազեցում: Ելնելով այս իրողությունից` խորհուրդը որոշել է Կրթության ազգային ինստիտուտի անձնակազմին գրավոր ծանուցել հաստիքների կրճատման մասին: Միաժամանակ նշենք, որ Ձեր կողմից առաջ քաշված ենթահարցերին հնարավոր է պատասխանել` ելնելով մրցույթի արդյունքներից»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռ հունվարի 24-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց չարորակ նորագոյացությունների դեպքում քաղաքացիների վիրահատությունները բացարձակ անվճար իրականացնելու մասին: Մինչեւ հիմա վիրահատությոունները պետպատվերի շրջանակներում համավճարի սկզբունքով էին իրականացվում: Առողջապահության նախարարությունից մեզ տեղեկացրին, որ վիրահատությունները կատարվելու են այն բուժհաստատություններում, որոնք կբավարարեն պահանջներին եւ կունենան ուռուցքաբանության լիցենզիա: Նշենք, որ տեւական ժամանակ է՝ «Ժողովուրդ» օրաթերթ են զանգահարում մի շարք քաղաքացիներ եւ հետաքրքրվում, թե երբվանից են մեկնարկելու անվճար վիրահատությունները: Պարզվում է` նրանք իրենց հետաքրքրող պատասխանները չեն ստանում անգամ բուժհաստատություններից: Մինչ այդ նկատենք, որ քաղցկեղի վիրահատությունը անվճար կլինի այն հիվանդանոցներում, որոնք կստորագրեն պայմանագիրը նախարարության հետ: Եւ այս դեպքում տվյալ ԲԿ-ն չի կարողանա վճարովի հիմունքներով քաղցկեղային հիվանդությունների դեպքում վիրահատություններ անել»:

Արտաբյուջետային ֆոնդեր չեն լինի, պարգևավճարը` աշխատավարձի ֆոնդի 30% չափով. ԱԺ փոխնախագահ

  • 08.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

1
 14

Պետական կառույցներում արտաբյուջետային ֆոնդեր այլևս չեն լինելու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը` տեղեկացնելով, որ «Իմ քայլը» խմբակցության հրավերով ԱԺ էր եկել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, որի հետ մոտ 5 ժամ քննարկել են պարգևավճարների խնդրի ու Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված մի շարք հարցեր:

Նազարյանը տեղեկացրել է, թե ինչ փոփոխությունների որոշումներ են կայացվել պարգևավճարների հարցում: 

«1. Պետական կառույցներում արտաբյուջետային ֆոնդեր այլևս չեն լինելու: (Հնարավոր է, որ բացառություն լինի միայն ՊՆ-ն): Հիմնականում հենց այս ֆոնդերից են տարիներ շարունակ տրամադրվել պարգևավճարներ և սահմանված չի եղել պարգևավճարի վերին շեմ հանրային ծառայողի համար: 

2. 2019թ.-ի բյուջեով յուրաքանչյուր պետական հաստատության համար պարգևավճարի ֆոնդ կնախատեսվի աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսի չափով: 

3. Քաղաքացիական ծառայության գրասենյակը մշակում է կառավարության որոշում, որը պետք է կարգավորի պարգևավճարների բաշխումը: Կարծում եմ՝ այս կարգի ամենակարևոր հարցը վերաբերում է վերին շեմ սահմանելուն յուրաքանչյուր պաշտոնի համար, որպեսզի ղեկավարն այդ շեմով սահմանափակված լինի՝ իրեն ու աշխատողներին պարգևավճարների տրամադրման ժամանակ: 

4. Առաջին իսկ հնարավորության դեպքում արդեն մենք կնախաձեռնենք փոփոխություն Հանրային ծառայության մասին օրենքում, որպեսզի հրապարակվող հայտարարագրի մեջ երևա նաև պարգևավճարի չափը:

հ.գ. վերջին 10 տարում պարգևավճարների տրամադրման հարցում այսքան փոփոխություն չի եղել, որքան վերջին երեք շաբաթում եղավ»,- գրել է ԱԺ փոխնախագահը։

Ադրբեջանը մշտապես մերժել է Մադրիդյան սկզբունքները. Աշոտյան

  • 08.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

2
 12

Վերջին օրերին ղարաբաղյան հակամարտության խնդրի շուրջ քննարկումները շարունակվում են: Սամվել Բաբայանի հայտարարությանը ու դրան հաջորդած կոշտ արձագանքներին Արցախից անդրադարձել է նաև Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը` նշելով, որ մադրիդյան սկզբունքները Ադրբեջանի կողմից մշտապես մերժվել է.

«Սերժ Սարգսյանի մասնակցությամբ 2016 թվականին Արցախում տեղի ունեցած խորհրդակցության շուրջ ապատեղեկատվական գործողություններին կոշտ արձագանքը չուշացավ։ Արցախի պետական եւ քաղաքական բազմաթիվ գործիչներ վերջակետ դրեցին այս շահարկումներին։

Սակայն ջուրը պղտորելու փորձը շարունակվում է։ Բանակցային գործընթացից եւ քաղաքականությունից մի քանի լուսային տարի հեռու գտնվողների եւ այդ զավեշտը տարածողների թարմ անգրագիտություններին ի պատասխան ընդամենը երկու բան շեշտեմ՝

1. Ադրբեջանը մշտապես մերժել է Մադրիդյան սկզբունքները։

2. Մադրիդյան սկզբունքները կամ նրանց հիման վրա մշակված որեւէ առաջարկություն երբեք չի ստորագրվել։

Կռահելի է, որ, բացի ներհայաստանյան զարգացումներից, Արցախում նշմարվող քաղաքական գործընթացները նույնպես հղի են Արցախի հարցի շուրջ վտանգավոր հեռանկարներով։ Բայց հիշեք, պարոնայք, որ հեչ պատեհ պահը չէ ի ցույց դնելու ձեր լոկալ շահերը՝ համազգային խնդիրների հաշվին»,- գրել է Աշոտյանը Facebook-ի իր էջում։


Հիշեցնենք, Սամվել Բաբայանն, ըստ էության, Արցախյան ազատագրական պայքարի ակտիվ դեմքերին մեղադրել էր Սերժ Սարգսյանի, այսպես կոչված, «զիջողական գիծը» պահելու մեջ, իսկ ինչպես շարժման դեմքերն են ներկայացնում, Սարգսյանը ոչ թե զիջումներից է խոսել, այլ իրենց առաջարկով մանրամասն անդրադարձել է Արցախյան հարցով ընթացող բանակցություններին, ներկայացրել միջնորդների, Ադրբեջանի դիրքորոշումն ու հիմնական մոտեցումները, ինչպես նաեւ՝ Հայաստանի կողմից իրականացվող քաղաքականությունը:

RFE/RL Armenian Report – 02/07/2019

                                        Thursday, 

Kocharian’s Appeal Against Arrest Rejected

        • Naira Nalbandian

ARMENIA -- Then Armenian President Robert Kocharian talks to the media at a 
polling station in Yerevan, February 19, 2008

Armenia’s Court of Appeals upheld on Thursday a lower court’s decision to 
extend the pretrial detention of former President Robert Kocharian prosecuted 
on coup charges.

A district court in Yerevan allowed investigators on January 18 to keep 
Kocharian under arrest for two more months, refusing to free him on bail. The 
64-year-old ex-president appealed against that ruling.

One of Kocharian’s lawyers, Hayk Alumian, denounced the higher court’s decision 
to reject the appeal. “This is a 100 percent political decision which was made 
as a result of a political order,” he told reporters. “There is zero 
jurisprudence behind this decision.”

Alumian said his client will challenge the decision in the higher Court of 
Cassation as well as the European Court of Human Rights.

Kocharian was arrested on December 7 on charges of overthrowing the 
constitutional order just weeks before serving out his second and final 
presidential term in April 2008. The Special Investigative Service (SIS) says 
that he illegally used Armenian army units against opposition supporters who 
protested against alleged fraud in the February 2008 presidential election. It 
denies any political motives behind the high-profile case.

The SIS has brought the same charges against three retired army generals, 
including former Defense Minister Mikael Harutiunian. But it has not arrested 
any of them.

Kocharian, who ruled Armenia for ten years, ordered army units into central 
Yerevan on March 1, 2008 amid vicious clashes between protesters and security 
forces trying to disperse them. Eight protesters and two policemen were killed 
in that violence.

Kocharian again defended his actions when he spoke in the Court of Appeals last 
week. He said that he only ordered the generals to “ensure the army’s 
neutrality” during the post-election political crisis in the country.



Another Western Firm Invests In Armenian Mining Sector

        • Emil Danielyan


Armenia - The Kapan Mining and Processing Company, September 5, 2018.

A British-based company has paid $55 million to buy a major gold and copper 
mine in Armenia from a Russian metals group.

The company, Chaarat Gold, is the largest Western investor to move into Armenia 
since last spring’s “velvet revolution” that replaced the country’s former 
government with a more reform-minded and democratically elected administration.

“Clearly our decision to come here straight after the revolution tells you that 
… we believe in the positive change that the revolution has brought to the 
country,” Chaarat’s chief executive, Artem Volynets, told RFE/RL’s Armenian 
service on Thursday. “We think it’s good to be in an open and transparent 
society.”

“We believe in transparency and doing things properly in the same way that 
people in this country believed in transparency when they initiated the 
revolution,” Volynets said in an interview.

Chaarat completed the acquisition from Russia’s Polymetal group of the Kapan 
Mining and Processing Company on February 1. The company currently employing 
about 1,000 people mines gold, copper, silver and zinc near the southeastern 
Armenian town of Kapan. It reported more than $20 million in earnings last year.

Chaarat is registered in the British Virgin Islands, headquartered in London 
and listed on the London Stock Exchange’s Alternative Investment Market trading 
platform. Its largest shareholder is Martin Andersson, a Swedish investor who 
has a 33.5 percent stake in the company. Switzerland’s UBS Group AG and a 
state-owned Chinese mining firm are among its smaller shareholders.

Volynets said the purchase of the Kapan mine is part of Chaarat’s plans to 
create “one of the leading gold producing companies in the former Soviet 
Union.” “We currently have two very large [gold] deposits in the Kyrgyz 
Republic which will form the base of our first cluster,” he explained. “The 
acquisition of Kapan is a logical step in that strategy.”


Armenia - An ore-processing facility at the Kapan Mining and Processing 
Company, September 6, 2018.

Chaarat, Volynets went on, views Armenia as the “second cluster” of its 
operations and could make further investments in the Armenian mining sector, 
which generated more than 40 percent of the country’s exports worth $2.4 
billion in 2018. “If our experience in Kapan will prove to be a successful one, 
we will look at other opportunities,” he said.

Armenia’s largest mining enterprise, the Zangezur Copper-Molybdenum Combine 
(ZCMC), is located in Kajaran, a smaller town about 15 kilometers west of 
Kapan. It has more than 4,000 employees. The German metals group Cronimet 
officially owns 75 percent of ZCMC.

Another major Western player in the sector is the British-American company 
Lydian International which had been granted the exclusive right to develop a 
large gold deposit in the southeastern Vayots Dzor province. Lydian has faced 
an uncertain future in Armenia since the “velvet revolution.”

All roads leading to the Amulsar deposit have been blocked since June 2018 by 
several dozen people protesting against gold mining operations there which they 
say are fraught with serious risks to the environment. Lydian, which claims to 
have invested more than $300 million in Amulsar, has dismissed these concerns, 
saying that it will use modern and safe technology. The company has repeatedly 
demanded an end to what it considers an illegal blockage.

U.S. diplomats have warned that continued disruption of Lydian’s operations 
could scare away other American investors interested in Armenia. Nevertheless, 
the Armenian government and Prime Minister Nikol Pashinian in particular have 
not ruled out the possibility of revoking Lydian’s mining license.

Chaarat’s Volynets said he is aware of the situation around Amulsar. “We 
believe that if we do things right … we should be fine,” he said when asked 
about its potential implications for his company.

Volynets insisted that Chaarat will stick to “global standards” for 
environmental protection in its mining and ore-processing operations in 
Armenia. He said its most immediate task is to “reinforce” the Kapan mine’s 
toxic waste disposal dump located just outside the industrial town.

“Mining companies operate in many developed countries, whether it’s the United 
States, Canada or Australia,” argued the Chaarat CEO. “The important thing is 
to be responsible for your actions in terms of health safety and environment, 
and that is very much at the forefront of our activities.”



Ter-Petrosian Also Questioned In 2008 Violence Probe

        • Gayane Saribekian

Armenia - Former President Levon Ter-Petrosian at an election campaign rally, 
February 13, 2008.

Former President Levon Ter-Petrosian was questioned by an 
Armenian-law-enforcement body on Thursday as a witness in its ongoing 
investigation into the 2008 post-election violence in Yerevan.

His press secretary, Arman Musinian, told RFE/RL’s Armenian service that the 
interrogation lasted for around 90 minutes. Musinian gave no other details.

Ter-Petrosian, who served as Armenia’s first president from 1991-1998, was the 
main opposition candidate in a presidential held in February 2008. He staged 
nonstop street protests in Yerevan after rejecting as fraudulent official vote 
results that gave victory to Serzh Sarkisian, outgoing President Robert 
Kocharian’s preferred successor.

Security forces broke up those protests on March 1, 2008. Eight protesters and 
two policemen died in street clashes that broke out in Yerevan on that day.

Citing the deadly violence, Kocharian declared a state of emergency and ordered 
Armenian army units into the capital. He accused Ter-Petrosian of attempting to 
forcibly seize power. Dozens of Ter-Petrosian allies, including Armenia’s 
current Prime Minister Nikol Pashinian, were subsequently jailed on charges of 
organizing “mass disturbances” which they strongly denied.

Ter-Petrosian rejected the official version of events, saying that Kocharian 
resorted to lethal force to enforce the official results of a rigged election.

The Special Investigative Service (SIS) blamed the Ter-Petrosian-led opposition 
for the violence until last spring’s “velvet revolution” which brought 
Pashinian to power. It now says that Kocharian illegally used army units 
against the protesters.

Kocharian, who denies the accusations as politically motivated, was arrested in 
December. Sarkisian’s Republican Party of Armenian strongly condemned the 
arrest, saying that Pashinian is exacting “personal revenge” against the man 
who ruled the county from 1998-2008.

Sarkisian was reportedly questioned by the SIS late last week.



New Government Program Too Vague For Armenian Opposition Party

        • Tatevik Lazarian

Armenia - Parliament deputy Gevorg Gorgisian speaks to RFE/RL, October 20, 2017.

A senior opposition lawmaker strongly criticized a five-year policy program of 
the Armenian government on Thursday, saying that it is short on specifics and 
sets very few socioeconomic targets.

Gevorg Gorgisian of the Bright Armenia Party (LHK) insisted that the 70-page 
program does not substantiate Prime Minister Nikol Pashinian’s pledges to carry 
out an “economic revolution” in the country.

The document laying out the government’s priorities and policies was made 
public on Wednesday two months after Pashinian’s My Step alliance won snap 
parliamentary elections by a landslide. The government is expected formally 
adopt and send it to the parliament for approval on Friday.

The program says, among other things, that the Armenian economy will grow by at 
least 5 percent annually thanks to government efforts to improve the business 
environment, spur exports and attract more foreign investment. It promises 
“substantial” decreases in poverty and unemployment but sets no concrete 
targets.

Gorgisian dismissed the action plan as a collection of “nice wishes” not backed 
up by concrete figures and time frames for putting them into practice. “There 
is little substance there, and it is very dangerous that it lacks specific 
provisions on many strategic security spheres,” he told reporters.

“Everyone can propose toasts,” said Gorgisian. “If you go to any wedding or 
birthday party you will hear as many toasts.”

Finance Minister Atom Janjughazian disagreed with the criticism, saying that 
the quality of such programs does not depend on the abundance or lack of 
socioeconomic figures. Parliament deputies representing My Step also defended 
the program.

One of those lawmakers, Nikolay Baghdasarian, said that the program does not 
have to be very specific. It should first and foremost present the government’s 
strategy of coping with various challenges facing Armenia, he said.

Gorgisian said that his party has not yet decided whether to vote against the 
program when it is debated by the National Assembly later this month. “That 
can’t be ruled out,” he said. “How else can you call on the government to sober 
up?”

The LHK controls 18 seats in the 132-member parliament, compared with 88 seats 
held by My Step. The remaining 26 seats are controlled by Gagik Tsarukian’s 
Prosperous Armenia Party (BHK), which also claims to be in opposition to 
Pashinian’s government.

A senior BHK deputy, Naira Zohrabian said that the party’s parliamentary group 
has not yet discussed the government program and will therefore not comment on 
it for now.



Press Review



“Zhoghovurd” condemns as “disgusting” the behavior during a court hearing on 
Wednesday of members of the Sasna Tsrer armed group that seized a police 
station in Yerevan in 2016. “Having claimed three human lives during the 
seizure of the police base, the Sasna Tsrer members tried to present themselves 
as heroes and justify their deeds with their ‘right to revolt’ for the purpose 
of ‘saving the homeland’ and restoring the constitutional order,” reports the 
paper. It says that the members of the group set free following the “velvet 
revolution” still “do not realize the gravity of their actions or even try to 
show remorse.” On the contrary, it says, they are proud of their deadly attack 
on the Erebuni police facility.

Lragir.am says that the leadership of Kosovo is ready for a land swap with 
Serbia for the sake of its eventual membership in the European Union. 
“Coincidentally, almost the same statement has been made by the prime minister 
of Moldova,” writes the publication. “Kosovo, Serbia and Moldova are the most 
real candidates to join the EU in the near future. Territorial disputes are the 
biggest obstacles on that path and the statements by the prime ministers of 
Kosovo and Moldova mean that these countries are prepared to give up disputed 
territories for the sake of European integration.” The publication speculates 
that the West may also offer Azerbaijan to drop its claim to Nagorno-Karabakh 
in return for major benefits.

“Zhamanak” says that although Gagik Tsarukian’s Prosperous Armenia Party (BHK) 
was driven out of Prime Minister Nikol Pashinian’s government in October some 
BHK members still hold government positions. “In particular, the BHK’s deputy 
chairman, Armen Arzumanian, is a deputy minister of communications, transport 
and information technology,” writes the paper. “Other BHK members work as 
deputy governors or hold other state posts. This raises a logical question: is 
the BHK is a semi-governing or semi-opposition force now?”

(Lilit Harutiunian)


Reprinted on ANN/Armenian News with permission from RFE/RL
Copyright (c) 2019 Radio Free Europe / Radio Liberty, Inc.
1201 Connecticut Ave., N.W. Washington DC 20036.
www.rferl.org