ՍԴ-ն վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի ներկայացրած դիմումը

  • 14.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

2
 64

Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից ներկայացված՝ հունվարի 18-ի դիմումին և որոշել է վարույթ ընդունել:


Ինչպես հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբից, ՍԴ ներկայացված դիմումը վերաբերում է Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի (Վճռաբեկ դատարանի լիազորությունները) 2-րդ մասով նախատեսված օրենսդրական կարգավորումներին (Գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը՝ դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն oրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից):


Դիմումում բարձրացվել էր նաև վճռաբեկ վարույթում կալանքի քննության վերաբերյալ ողջամիտ ժամկետների բացակայության և այլ հարցերի վերաբերյալ առհասարակ իրավունքի բացի հիմնախնդիրները:


Գործի դատաքննությունն սկսելու օր է նշանակվել ապրիլի 9-ը:

Դուխով, պարոն Մարուքյան. Արայիկ Հարությունյանը հիշեցրել է Էդմոն Մարուքյանին ոչ վաղ անցյալը

  • 14.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

1
 69

Քիչ առաջ դեժավյու էր մոտս՝ Ազգային ժողովում մի ելույթ լսելիս: Անմիջապես սա հիշեցի, ու կրկին տարակուսեցի՝ ճի՞շտ էինք, որ ժամանակին մեծահոգաբար խիստ գնահատականներ չենք տվել այդ պահվածքին ու զորակցում էինք նրանց ու նրանց թիմակիցներին՝ տապալվածներին։ Բայց ճիշտ էինք, մեծահոգությունը մեր առաքինություններից է: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:


«Հ․Գ․ Ագրարայինի մասին։ Պարոն Մարուքյանն իրեն բնորոշ ոճով կեղծում է, որովհետև Ուռուտյանի հետ ծանոթացել եմ խորհրդի կողմից ռեկտոր ընտրվելուց օրեր առաջ, այսքան ժամանակ առավելագույնը մոտ մեկ ժամ, ժամ ու կես զրուցած լինեմ հետը։ Իսկ Ուռուտյանը Հայաստանի լավագույն մասնագետներից է, ու Ագրարայինն այսօր նրա ընտրությամբ ստացել է ամենաառաջադեմ և զարգացող բուհերից մեկի համբավ։ Ու ռեֆորմատոր ռեկտորին կոռուպցիոներ անվանելը խոսում է նրա մասին, որ Ձեզ փոփոխություններ պետք չեն, Ձեզ իմիտացիա է պետք, որ լողաք։


Դուխով, պարոն Մարուքյան, չնայած այս բառից այսահարվում էիք Հեղափոխության ժամանակ, ու վերջին օրերին միայն սկսեցիք վանկարկել՝ վախենալով վերջնականապես դուրս մղվել քաղաքական դաշտից։ Այստեղ եմ գրում, որովհետև կանոնակարգով ԱԺ-ում ելույթի հնարավորություն նախարարներին տրված չէ», – գրել է Հարությունյանը եւ նույն գրառման մեջ հրապարակել Էդմոն Մարուքյանի ելույթը Թավշա հեղափոխության օրերին, երբ նա խոսում էր "երրորդ ճանապարհի" առկայության մասին։

Տնտեսական հեղափոխության ծրագիրը պետք է լիներ հեղափոխական. Զոհրաբյան

  • 14.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

4
 95

Կառավարության բարձր լեգիտիմությունն անձամբ Նիկոլ Փաշինյանինն է, բայց միայն բարձր լեգիտիմությամբ տնտեսական հեղափոխություն անել հնարավոր չէ: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ:


«Կառավարության ներկայացված ծրագիրը բարձր լեգիտիմություն չունի և հիմնական տնտեսական խնդիրներին լուծում չի տա: Ես մտավախություն ունեմ, որ հանրությունը կամաց-կամաց կկորցնի իր հավատը: Տնտեսական հեղափոխության ծրագիրը պետք է լիներ հեղափոխական»,- շեշտեց պատգամավորը:


Զոհրաբյանը նաև ասաց, որ իրենց կուսակցության նպատակն է տնտեսական հեղափոխությանն աջակցելը, այդ իսկ պատճառով ԲՀԿ-ն ներկայացրել է առաջարկներ և հենց դրանց արձագանքից է կախված լինելու ԲՀԿ քվեարկությունը.


«Եթե արձագանք չլինի՝ դեմ կքվեարկենք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:


Ավելի վաղ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ ներկայացվածը շատ գեղեցիկ է գրված, կամեցողություններով ու ցանկություններով լի, բայց այն տնտեսական հեղափոխության ծրագիր չի։ Ծառուկյանը հայտարարել էր, որ տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են գումարի աղբյուրներ, ժամկետներ և մեխանիզմներ, որոնք այսօր բացակայում են ծրագրում։ Բայց և զերծ էր մնացել պատասխանելու՝ կողմ, թե՞ դեմ կքվեարկեն կառավարության ծրագրին:

ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանին՝ Ծառուկյանի Էդոյին, մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

  • 14.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 96

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանին՝ բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հորը՝ Վյաչեսլավ Հարությունովին ծեծելու համար։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:


ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինե Օհանջանյանը տեղեկացրել է, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ ծանր մարմնական վնաս պատճառելը, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ՛ ուղարկվել է դատախազին՝ դատարան ուղարկելու համար։ Դատախազության հանրային կապերի բաժնից խոստացել են ավելի ուշ պաասխանել՝ արդյոք մեղադրական եզրակացությունն արդեն հաստատվել է, թե ոչ։


Հիշեցնենք, դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսի 2-ին. մարզիկի հայրը ծանր մարմնական վնասվածքներով «Արմենիա» ՀԲԿ էր տեղափոխվել ԲՀԿ առաջնորդ, ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» մարզասրահից, որտեղ տեղի էր ունեցել հանդիպում բռնցքամարտիկների եւ օլիմպիական կոմիտեի ղեկավարության միջեւ։ Հանդիպմանը Ծառուկյանը քննադատել էր բռնցքամարտի ֆեդերացիայի աշխատանքը, ինչի պատճառով վիճաբանություն է առաջացել ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հոր Վյաչեսլավ Հարությունովի միջեւ։ Վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի, ինչի հետևանքով չեմպոնի հայրը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն հարուցել էր քրեական գործ եւ հայտարարել, որ մարզիկի հորը ծեծելու կասկածանքով Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանիխորհրդական Էդուարդ Բաբայանին ձերբակալելու մասին։


Ավելի ուշ՝ Քննչական կոմիտեն հայտարարեց, որ գործն ուղարկել են ՀՔԾ, քանի որ «ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել քաղաքացու նկատմամբ կիրառված բռնությանը ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հնարավոր մասնակցության վերաբերյալ»։ Ծառուկյանին մեղադրանք չի առաջադրվել։


Նշենք, որ Էդուարդ Բաբայանը համարվել է Գագիկ Ծառուկյանի թիկնապահը եւ մշտապես նրան ուղեկցել հանդիպումների ժամանակ։ Քննության ընթացքում Էդուարդ Բաբայանը սակայն ներկայացել է որպես Գագիկ Ծառուկյանի խորհրդական։ Իսկ հարուցված քրեական գործն էլ չխանգարեց, որ նա առաջադրվի որպես պատգամավորի թեկնածու եւ ընտրվի պատգամավոր։


82 պատգամավոր՝ կողմ, դեմ՝ 37. ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը

  • 14.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

2
 91

Ազգային ժողովում ավարտվեց կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրի նախագծի քննարկումը։ Հարցը դրվեց քվեարկության եւ ծրագիրն ընդունվեց։


Ծրագրի ընդունմանը կողմ քվեարկեց 82 պատգամավոր, դեմ՝ 37։ Գրանցված 128 պատգամավորներից 9-ը չի քվեարկել։ Վերջնական արդյունքը գրանցված կլինի արձանագրությունում, քանի որ մի քանի պատգամավորների քվեարկության հետ կարծես թե տեխնիկական խնդիր առաջացավ։


Հիշեցնենք, որ ծրագրի ընդունման համար անհրաժեշտ էր 67 քվե։


7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի առաջին նիստն ավարտվեց։ Երկրորդ նստաշրջանի առաջին նիստը տեղի կունենա մարտի հինգին։


Նշենք, որ ԱԺ ԼուսավորՀայաստան խմբակցությունը դեմ քվեարկեց Կառավարության ծրագրին: Պատգամավոր Անի Սամսոնյանն այս կապակցությամբ հայտարարել է. «Հովհաննես Թումանյանն ասում է՝ մենակ տաղանդը ի՞նչ անի, հարկավոր են բարեհաջող պայմաններ»։

Հարկեր վճարեք. Պապ թագավորն էլ էր այդպես անում, ասում էին դավաճան ես. Փաշինյան

  • 14.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

1
 60

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կառավարման շրջանը համեմատել է Պապ թագավորի կառավարման ժամանակաշրջանի հետ՝ նշելով, որ բոլորը բետք է հարկ վճարեն:


Ես ինձ համարում եմ խորը հավատացյալ մարդ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Ես ինձ համարում եմ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, ընդ որում հավատարիմ հետեւորդ: Բայց հիմա ես կարծում եմ, որ պատմական կոնտեքստով հիմա նույն ժամանակներն են, ինչ Պապ թագավորի ժամանակ: Ինչ էր ասում նա՝ ասում էր՝ պետք է հարկ վճարեք: Ասում էր՝ եթե մեր բոլոր տղամարդկանց ու կանանց տարել եք լցրել վանքերն ու կուսանոցները, բա մեր երկրի տնտեսության համար ով պետք է աշխատի: Բա մեր երկրի բանակի զինվորը ո՞վ պետք է լինի: Ասում էին՝ դու դավաճան ես, ապազգային ես: Մենք էլ ենք ասում՝ժողովուրդ ջան, հարկ պետք է վճարեք, նեղանում են«մճհայտարարեց Փաշինյանը:


Նա ընդգծեց, որ այո, մինչեւ ՀԴՄ չլինի, վթարային շենքերը չեն կառուցվելու. «Այսինքն որեւէ մեկը մտածում է, առանց օրինականության հաստատման բարեկեցություն է լինելո՞ւ: Թե՞ ուզում են էլի սուպերվարչապետական համակարգը, որ ասեն՝ աաա, պատգամավորն ասեց՝ շենքը վթարային է, Պողոսիկ մի հատ արագ էդ հարցերը լուծի, դե գիտես, կեսն էլ կուսակցություն պետք է մտնի, ընտրություններում ցուցակ-մուցակ: Էդ ա՞ ձեր ուզած համակարգը:


Էսօր Հայաստանում 4-րդ կարգի վթարային 55 շենք կա, եւ բոլորում մարդիկ են ապրում, եւ դրա համար պետք է 15 մլրդ դրամ: Թոշակները 5 հազար դրամով բարձրացնելու համար պետք է 30 մլրդ դրամ: Ես ասում եմ՝ այո, ով ՀԴՄ չի խփում, եւ քաղաքացին, եւ խանութի աշխատողը, մեր բանակի մարտունակությունն է գցում: Մի ժամանակ ասում էին՝ իշխանությունը թալանչի է, հիմա մենք ասում ենք՝ ես անձամբ ոչ մի անձնական նպատակ այս գործում չունեմ:

Ինչո՞ւ Մարուքյանը կողմ էր Տիգրան Սարգսյանին ու Հովիկ Աբրահամյանին, բայց դեմ՝ Փաշինյանին

  • 14.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

1
 62

ՀՀ Սահմանադրությունից ուղղակիորեն բխում է, որ Կառավարության ծրագիրը չընդունելու դեպքում վարչապետը հրաժարական է տալիս։ Այսինքն Կառավարության ծրագրի ընդունել-չընդունելը, ըստ էության, վստահության քվե է վարչապետին տրվող կամ չտրվող։


Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:


«Եվ, փաստորեն, այսօր ունենք իրավիճակ, երբ իմ գործընկեր Էդմոն Մարուքյանը ԿՈՂՄ է քվեարկել Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրին՝ դրանով վստահության քվե տալով Տիգրան Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրին, ըստ այդմ՝ նաև Հովիկ Աբրահամյանին, և ԴԵՄ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին՝ դրանով ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ քվե տալով Նիկոլ Փաշինյանին։


Հետևությունները թողնում եմ ձեզ», – ասված է նրա գրառման մեջ։

Տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստ. այն վարել է Սերժ Սարգսյանը

  • 14.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 52

Այսօր՝ փետրվարի 14-ին, տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստ: Նիստը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:


Կուսակցության լրատվական ծառայությունից տեղեկացել է, որ նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հարցեր: Անդրադարձ է կատարվել կուսակցական բարեփոխումների ընթացքին, ինչպես նաեւ քննարկվել է ՀՀԿ միջազգային կապերի խորացման ծրագիրը:

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ

  • 14.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 50

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի կառավարության ղեկավար Սաադ Հարիրիի հետ: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սաադ Հարիրիին Լիբանանի նոր կառավարության ձևավորման և վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:


Վարչապետը հաջողություն է մաղթել Սաադ Հարիրիին և նրա թիմակիցներին կարևոր առաքելության մեջ և համոզմունք հայտնել, որ Հարիրիի ղեկավարությամբ նոր կառավարությունը երկիրը կտանի դեպի զարգացում և տնտեսական առաջընթաց:


Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել անցկացնել հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի նիստն այս տարվա ապրիլին:

Էմանուել Մակրոնը հայտնել է Հայաստան պետական այցով ժամանելու մտադրության մասին. դեսպան

  • 15.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 33

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին և Զարգացման Ֆրանսիայի գործակալության տարածաշրջանային ղեկավար Գայել Ասայագին: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:


ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնում են, որ նշելով, որ հանդիպումը կայանում է շատ խորհրդանշական օր, երբ Կառավարության ծրագիրը հաստատվել է Ազգային ժողովի կողմից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է Ֆրանսիայի հետ համագործակցության զարգացումն ու խորացումը նաև կառավարության առաջ քաշած բարեփոխումների իրականացման գործընթացում: Մհեր Գրիգորյանը ներկայացրել է կառավարության ծրագրի հիմնական դրույթները, ինչպես նաև շեշտել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում երկկողմ հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները:


Դեսպան Լաքոտը նշել է, որ Ֆրանսիան պատրաստակամ է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Ընդգծելով, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջերս հայտնել է Հայաստան պետական այցով ժամանելու մտադրության մասին՝ դեսպանը նշել է, որ այդ այցը ևս կնպաստի երկկողմ ծրագրերի հստակեցմանն ու հետագա ընդլայնմանը:


Զարգացման Ֆրանսիայի գործակալության տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավարը ներկայացրել է կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև կազմակերպության պատրաստակամությունը ապագայում ևս նոր ծրագրեր մշակել Հայաստանի կառավարության առաջ քաշած բարեփոխումներին համահունչ:


Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում կապիտալի շուկայի ձևավորման անհրաժեշտությանը, քննարկել Հայաստանում ֆրանսիական բիզնեսի զարգացման հեռանկարները: Քննարկվել են նաև Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ լինելու, ինչպես նաև GSP+ արտոնությունների համակարգերում ընդգրկված լինելու և Առևտրի միջազգային կազմակերպության անդամ հանդիսանալու առավելությունները: