«Թելադրված է դրսից, Սահմանադրությունը պետք չէ փոխել». Վազգեն Մանուկյան

Նոյեմբեր 24, 2026

Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց նոր Սահմանադրության նախագիծը և պաշտոնապես հայտարարեց՝ նոր նախագծում չի լինելու Անկախության հռչակագիրը։

Այսօրվա գործող Սահմանադրության՝ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն անվանման մեջ նոր նախագծում իշխանությունն ավելացրել է «աշխարհիկ» բառը։ Բացի այդ, ՀՀ խորհրդանիշների վերաբերյալ հոդվածներում նոր Սահմանադրությունում չի լինելու այդ խորհրդանիշների նկարագրությունը։ Եթե գործող Սահմանադրությունում նշված է, որ պատերազմի ժամանակ ԶՈՒ գերագույն հրամանատարը վարչապետն է, ապա նորում միայն նշվում է՝ ԶՈՒ գերագույն հրամանատարը վարչապետն է։

Այսպիսով՝ նոր նախագծում, բացի այս փոփոխություններից, տեղի են ունեցել նաև այլ փոփոխություններ՝ ՀՀ քաղաքացիության, դատարանների, ԶԼՄ-ների, կուսակցությունների և այլ ոլորտների վերաբերյալ։

ՀՀ նախկին վարչապետ, Ազգային ժողովրդավարական միություն՝ ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանից 168.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի Սահմանադրության նոր նախագծի վերաբերյալ, արդյո՞ք այն պատկանում է ՀՀ քաղաքացուն, ինչպես Նիկոլ Փաշինյանն է պնդում։

Կարդացեք նաև

  • Մնացել է իշխանության կոկորդին
  • Փաշինյանն իրեն սպառել է, թե չէ Ալենն էդքան դուխ չուներ՝ ասեր՝ կարող եմ նաև վարչապետ աշխատել… 5 րոպե հետո գիտե՞ք՝ ինչ կլիներ. Նինա Կարապետյանց
  • «Փաշինյանը մեծ կախվածություն ունի ընդդիմությունից, ակցիաների «վերահսկիչ փաթեթը» գտնվում է ընդդիմության ձեռքում». Քաղտեխնոլոգ

Ի պատասխան՝ Վազգեն Մանուկյանն ասաց.

«Իհարկե, Սահմանադրությունը պետք չէ փոխել, հատկապես, որ սա թելադրված է դրսից՝ Ադրբեջանի կողմից։

Եթե Ադրբեջանի կողմից թելադրված չլիներ, արդյո՞ք արժեր ընդունել, չարժեր, որովհետև եթե նայում ես Սահմանադրությանը, Հայաստանը համարվում է մի ուղղակի տարածք, որի վրա կա պետություն, և այդ պետությունը ոչ մեկին չի պատկանում, բացի իր ղեկավարից»։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/24/%d5%a9%d5%a5%d5%ac%d5%a1%d5%a4%d6%80%d5%be%d5%a1%d5%ae-%d5%a7-%d5%a4%d6%80%d5%bd%d5%ab%d6%81-%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%a4%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS

Leave a Reply