Հոկտեմբեր 26, 2026
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի հետազոտությունների լաբորատորիայի գիտաշխատող Դարյա Սապրինսկայան է:
Հաղորդման ընթացքում քննարկվել են Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի հարաբերությունները, Թեհրանի դեմ հնարավոր ռազմական գործողության հեռանկարները, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսի առաջիկա միջանկյալ ընտրությունների ազդեցությունը Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի հետագա քաղաքականության վրա։
Առանձին ուշադրություն է դարձվել Կենտրոնական Ասիայում տիրող իրավիճակին, տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայության ուժեղացմանը, տարածաշրջանի երկրների՝ Ռուսաստանի հետ հարաբերություններին և այն հարցին, թե արդյո՞ք Կենտրոնական Ասիան դառնում է ավելի ինքնուրույն աշխարհաքաղաքական դերակատար։
Քննարկվել են նաև քաղաքական գործընթացներն Ադրբեջանում և Թուրքիայում, այդ թվում՝ հիջաբի թեման և Օքթայ Սարալի՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանի խորհրդականի պաշտոնից ազատման հարցը։
Վերջում քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում, TRIPP տրանսպորտային նախագծի իրականացման հեռանկարները և դրա հնարավոր ազդեցությունը տարածաշրջանային անվտանգության, տնտեսական կապերի, ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և ԱՄՆ-ի միջև ուժերի հավասարակշռության վրա։
Հայկ Դերզյան
https://168.am/2026/10/26/2504455.html?fbclid=IwY2xjawVNMElleHRuA2FlbQIxMQBwZG9mAXNydGMGYXBwX2lkEDIyMjAzOTE3ODgyMDA4OTIAAR7BaOSTc1RPGMx1Ty06xHRFyOT6-KpsN9LvYYsiY3JCbHxSI9lI3l7sIBuaWw_aem_Yl65aMw6iEbloucjqsorNA
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/27/%d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b9%d5%ab-%d5%a8%d5%b6%d5%af%d5%b6%d5%ab-%d5%a9%d6%80%d5%a1%d5%b4%d6%83%d5%ab-%d5%a1%d5%a6%d5%a3%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%b2%d5%a1/