Նոր կանոններ ԵԱՏՄ-ում. էլեկտրոնային հարթակները հաշվետու կլինեն ՊԵԿ-ին

Լուսանկարը` beseller.by

Հայաստանի կառավարությունը խստացնում է էլեկտրոնային առևտրի վերահսկողությունը. 2027 թվականի հունվարի 1-ից մարքեթփլեյսները ստիպված կլինեն ամեն ամիս հարկային մարմիններին զեկուցել Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանված ապրանքների վերաբերյալ:


Անդրսահմանային առևտրի թափանցիկությունն ապահովող այս որոշումն ընդունվել է գործադիրի հոկտեմբերի 8-ի նիստում:


Նոր կարգավորումների գլխավոր նպատակը արտահանման դեպքում ԱԱՀ-ի արտոնությունների կիրառման հստակեցումն է։ «Նախագծով սահմանվում են հարթակների շահագործողների կողմից տվյալների ներկայացման կարգը, ժամկետները և փոխանցվող տեղեկատվության շրջանակը, ինչն անհրաժեշտ է ԵՏՄ արտահանված ապրանքների մասով ԱԱՀ-ի զրո տոկոս դրույքաչափը հիմնավորելու համար», – նշված է հաստատված պաշտոնական փաստաթղթում:


Ընդունված կանոնակարգի համաձայն՝ հարթակը շահագործող ընկերությունները պարտավորվում են մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, էլեկտրոնային եղանակով ՊԵԿ փոխանցել վաճառված, ինչպես նաև վերադարձված կամ մերժված ապրանքների ամբողջական տվյալները:


Տեղեկատվական բազան պետք է ներառի նաև մատակարարների և առկա փաստաթղթերի մասին տեղեկություններ: Համակարգը միաժամանակ հնարավորություն է տալիս ուղղելու հնարավոր վրիպակները. սխալ հայտնաբերելու դեպքում օպերատորը կարող է ճշգրտված հաշվետվություն ներկայացնել, որն ընդամենը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հասանելի կդառնա հարկ վճարողի անձնական էջում:

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Hambardsumian Paul. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/09/%d5%b6%d5%b8%d6%80-%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80-%d5%a5%d5%a1%d5%bf%d5%b4-%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7%d5%ac%d5%a5%d5%af%d5%bf%d6%80%d5%b8%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1/

Leave a Reply