Նոյեմբեր 23, 2026
«CNN Türk»-ն անդրադարձել է Հայաստանի նոր սահմանադրության քննարկումներին։ Մասնավորապես առանձնացրել է սահմանադրության տեքստից Անկախության հռչակագրի հղումը հանելու մասին Նիկոլ Փաշինյանի առաջարկը, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Թուրքական լրատվականի հաղորդմամբ՝ Անկախության հռչակագրում առկա «Արևմտյան Հայաստան» ձևակերպումը Թուրքիայում ընկալվում է որպես տարածքային հավակնություն և կապվում երկրի արևելյան շրջանների հետ։ «CNN Türk»-ը նշում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորում է նրանով, որ գործող տեքստի որոշ դրույթներ Հայաստանը պահում են հակամարտության տրամաբանության մեջ։
Նշվում է, որ նոր սահմանադրության նախագծի նախնական տարբերակը հանրությանը կներկայացվի հաջորդ շաբաթ։
«CNN Türk»-ն այս զարգացումները ներկայացնում է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի համատեքստում։ Հիշեցնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խաղաղության համաձայնագրի ստորագրման պայմաններից մեկը համարել է Հայաստանի սահմանադրության փոփոխությունը՝ Ղարաբաղի վերաբերյալ դրույթների վերանայման պահանջով։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Kajoyan Gevork. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/24/cnn-turk-%d5%a8%d5%9d-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%a4%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d6%84%d5%b6/