Բանակցությունները Երևանի և Մոսկվայի համար բարդ կլինեն. Դժգոհություններն ու քն

Նոյեմբեր 25, 2026

168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Միջազգային հարցերով ռուսաստանյան խորհրդի նախկին գլխավոր տնօրեն և գիտական տնօրեն Անդրեյ Կորտունովն է:

Հաղորդման ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների եռակողմ հանդիպումը, դրա նշանակությունը համաշխարհային քաղաքականության համար, կողմերի դիրքորոշումները և համատեղ հայտարարության հիմնական դրույթները։ Մասնավորապես, խոսքը վերաբերում էր ՄԱԿ-ի բարեփոխման հեռանկարներին, էներգետիկ անվտանգությանը, միջուկային զենքի և զինաթափման հարցերին, ինչպես նաև միջազգային անվտանգության համակարգի ապագային։

Բացի այդ, քննարկվել են միջազգային իրավունքի և միջազգային կառույցների, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի դերը, միջազգային արդարադատության հարցերի վերաբերյալ աշխարհի առաջատար տերությունների դիրքորոշումները և գոյություն ունեցող աշխարհակարգում հնարավոր փոփոխությունները։

Կարդացեք նաև

  • Չկասկածե՛ք. եթե Փաշինյանը չի ուզում քաղաքական առումով ինքնասպան լինել, բինոկլներով եվրադիտորդների փոխարեն կընտրի 102-րդ ռուսական ռազմաբազան. Խոսրով Հարությունյան
  • TRIPP-ը միակ բանը չէ, որ Ադրբեջանն ուզում է. սա էսկալացիայի հետաձգում է. Սերգեյ Մելքոնյան
  • Սա ոչ թե ՀԱՊԿ-ի, այլ հայ-ռուսական հարաբերությունների հարցն է. Քաղաքագետ

Առանձին ուշադրություն է դարձվել ռուս-ուկրաինական հակամարտությանը, դրա քաղաքական կարգավորման հեռանկարներին, իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարներին, ինչպես նաև ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունների ազդեցությանը բանակցային գործընթացի վրա։

Քննարկվել է նաև ԱՄՆ-ի և Իրանի հակամարտությունը, հետագա սրման հեռանկարները, դիվանագիտական կարգավորման հնարավորությունները և իրավիճակի զարգացման հետևանքները տարածաշրջանային ու միջազգային անվտանգության համար։

Հաղորդման զգալի մասը նվիրված է եղել հայ-ռուսական հարաբերություններին։ Անդրադարձ է կատարվել երկկողմ երկխոսության ներկայիս վիճակին, առկա խնդիրներին և համագործակցության հեռանկարներին։

Բացի այդ, քննարկվել են Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկա այցերը Ռուսաստան, ռուսական ղեկավարության հետ նրա հանդիպումների հնարավոր օրակարգը և այն արդյունքները, որոնք կարելի է ակնկալել բարձր մակարդակի առաջիկա շփումներից։

Վերջում անդրադարձ է կատարվել Հայաստանի արտաքին քաղաքականության մասին հարցերին, հիմնական միջազգային ուժային կենտրոնների հետ հարաբերություններին, ինչպես նաև թյուրքական աշխարհի երկրների հետ շփումների ակտիվացմանը։

Քննարկվել է, թե ինչ հնարավորություններ և մարտահրավերներ կարող է Հայաստանի համար առաջացնել թյուրքական պետությունների հետ մերձեցումը, և ինչպես դա կարող է անդրադառնալ Հայաստանի տարածաշրջանային քաղաքականության ու ավանդական գործընկերների հետ հարաբերությունների վրա։

Հայկ Դերզյան




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Jane Topchian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/26/%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d6%81%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%ab-%d6%87-%d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a1%d5%b5%d5%ab/

Leave a Reply