Հեյդարին ու Իլհամին Սերժ Սարգսյանն է հաղթել… Ադրբեջանցիները Մոսկվայում լքեցին

Նոյեմբեր 22, 2026

168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանն է:

Հաղորդման ընթացքում քննարկվել է ՀՀԿ պատվիրակության մասնակցությունը Մոսկվայում կայացած «Հանուն ազգերի ազատության» միջազգային համաժողովին, որը միավորել էր 72 երկրների քաղաքական կուսակցությունների ղեկավար մարմինների ներկայացուցիչներին։

Հիշեցնենք՝ 2026 թվականի նոյեմբերին ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ Էդուարդ Շարմազանովը և Հենրիխ Դանիելյանն այցելել են Մոսկվա, որտեղ մասնակցել են համաժողովին և մի շարք պաշտոնական հանդիպումներ անցկացրել ՌԴ Պետական Դումայում։

Կարդացեք նաև

  • Մահ կամ իշխանություն
  • Ես կգերադասեի հավերժ մերժված լինեի, բայց Արցախը լիներ հայկական. Էդուարդ Շարմազանով
  • Իրանի դեմ նոր հարձակումից 5 է պակաս, սրանք աթոռ են պոկում, դրսում խաշ ուտում. Էդուարդ Շարմազանով

Առանձին ուշադրություն է դարձվել ՀՀԿ-ի և «Եդինայա Ռոսիա» կուսակցության հարաբերություններին։ Մասնավորապես, քննարկվել է 2008 թվականի հունվարի 28-ին ստորագրված միջկուսակցական համագործակցության համաձայնագիրը, որը «Եդինայա Ռոսիա»-ի կողմից ստորագրել է Բորիս Գրիզլովը, իսկ ՀՀԿ-ի կողմից՝ Սերժ Սարգսյանը։ Անդրադարձ է կատարվել նաև ՌԴ Պետական Դումայի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության Բարձրագույն խորհրդի անդամ Վլադիմիր Վասիլևի հետ վերջերս կայացած հանդիպմանը։

Քննարկվել են նաև ՀՀԿ-ի միջազգային կապերը, այդ թվում՝ հանդիպումն Իրանի «Մոթալեֆե» իսլամական կոալիցիոն կուսակցության գլխավոր քարտուղար Մոհամմադ Ալի Ամանիի հետ։

Զրույցի զգալի մասը նվիրվել է Էդուարդ Շարմազանովի՝ միջազգային համաժողովում ունեցած ելույթին, Արցախի հարցի և ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ նրա հայտարարություններին։

Մասնավորապես, հնչել է հետևյալ գնահատականը. «Միջազգային հանրությունն իր նկատմամբ դատավճիռ է կայացնում՝ աչք փակելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խախտման վրա»։ Քննարկվել է նաև ՀՀԿ ներկայացուցչի ելույթի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքը։

Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին՝ քաղբանտարկյալների խնդրին, Արմեն Աշոտյանի գործին, Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումներին, ինչպես նաև այս հարցերի վերաբերյալ ՀՀԿ-ի դիրքորոշմանը։

Բացի այդ, քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը, միջկուսակցական համագործակցության հեռանկարները և երկկողմ կապերի զարգացման գործում քաղաքական երկխոսության դերը։

Հաղորդման առանձին հատված նվիրվել է ՀՀԿ-ի երիտասարդական քաղաքականությանը, երիտասարդական կազմակերպության գործունեությանը, երիտասարդների ներգրավմանը հասարակական-քաղաքական կյանքում, նախաձեռնությունների իրականացմանը և քաղաքականապես ակտիվ կադրերի նոր սերնդի ձևավորմանը։

Հայկ Դերզյան




—

Disclaimer: This article was contributed and translated into English by George Mamian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/22/%d5%b0%d5%a5%d5%b5%d5%a4%d5%a1%d6%80%d5%ab%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%ab%d5%ac%d5%b0%d5%a1%d5%b4%d5%ab%d5%b6-%d5%bd%d5%a5%d6%80%d5%aa-%d5%bd%d5%a1%d6%80%d5%a3%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b6%d5%b6-%d5%a7-%d5%b0/

Leave a Reply