Նոյեմբեր 20, 2026
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Հ1-ի եթերում սուտ է տարածվում ՀԷՑ-ի մասին:
«Վիդեոները կարող եմ տրամադրել, Սամվել Կարապետյանի ձերբակալման պահից առնվազն 7-8 անգամ ասել եմ՝ ես չեմ կարող Հ1-ով բանավեճ կազմակերպել, կազմակերպեք Ձեր կառավարչի հետ, ես գալիս եմ: Ասում եք՝ թալանչի, հանցագործ՝ ձեր կարծիքով, էդ մարդը գալիս է քո դեմը կանգնի, դու հիմնավորի: 1.5 տարի է, խաբար չկա: Գնում են, իրար հետ տնավարի զրուցում են, ասում են՝ Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ն առել է 30 միլիոն դոլարով:
Ոչ ոք չի ուզում ձեզանից հետաքրքրվել, թե ինչ է եղել, ինչ պայմաններում է առել: Երկու փոխվարչապետ ունեք՝ ձեր սիրած նախկինները, հարցրեք՝ ինչ վիճակում էր ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի ձեռք բերելուց: Չի՞ հետաքրքրում: ՀԷՑ-ը 2-3 ամսվա կյանք է ունեցել, հայերեն եմ ասում, կարո՞ղ եք հերքել, գաք ստեղ ասեք՝ չէ, էկեք պատասխանեք էդ հարցին: Մարդն իշխանությունների խնդրանքով ձեռք է բերել ՀԷՑ-ը, 30 միլիոն դոլար է վճարել, բացի դրանից՝ իր վրա է վերցրել 12 միլիարդ դրամի կրեդիտորական պարտքը, ինչպես նաև՝ ՀԷՑ-ի 110 միլիոն դոլարի վարկային պարտավորությունը։
Էդ եղավ 30 միլիոն դոլարով ձեռքբերո՞ւմ: Թվաբանության խնդիր կա՞»,- մանրամասնեց պատգամավորը՝ հավելելով, որ 8 տարի հետո շահութաբաժին է վերցրել, որն «այդ պահի դրությամբ եղել է մոտավորապես 80-85 միլիարդ, բայց վերցրել է 23 միլիարդը»:
Մանրամասները՝ տեսանյութում
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Arbi Tashjian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/21/168-%d5%b9%d5%ab-%d5%af%d5%a1%d6%80%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%aa%d5%b8%d5%b2%d5%b8%d5%be%d6%80%d5%a4%d5%ab%d5%b6-%d5%a7%d5%bd-%d5%a2%d5%b8%d5%b5%d5%ab-%d5%ad%d5%a1%d5%a2%d5%a5%d5%ac-%d5%af%d5%a1%d6%80/