Հայաստանի ոչ մի ղեկավար երբեւէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նմ

Նոյեմբեր 20, 2026

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գրում է. «Մեծ գոհունակությամբ ընթերցեցի Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի հայհոյախառն խոսույթի վերաբերյալ։ Հայաստանի ոչ մի ղեկավար երբեւէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջեւ հանդես գալ նման գռեհիկ պահվածքով։ Ահա սա է նրա կերտած իրական Հայաստանի պատկերը։

Հուսամ, որ մեր երկրի զարգացումներին հետեւող միջազգային իրավապաշտպան կառույցները հավուր պատշաճի կգնահատեն այդ հայտարարությունը եւ աչք չեն փակի Հայաստանի ստանձնած ժողովրդավարական պարտավորությունները ոտնահարող Փաշինյանի գործելակերպի վրա։

Սրտանց շնորհավորում եմ ժուռնալիստների միությանը այդպիսի հիմնավոր հայտարարության հրապարակման առիթով։

20.11.2026թ․»:




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Hovik Karapetian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/21/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b8%d5%b9-%d5%b4%d5%ab-%d5%b2%d5%a5%d5%af%d5%a1%d5%be%d5%a1%d6%80-%d5%a5%d6%80%d5%a2%d5%a5%d6%82%d5%a7-%d5%ab%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a9%d5%b8/

Leave a Reply