Նոյեմբեր 14, 2026
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Մոսկվայի պետական միջազգային հարաբերությունների ինստիտուտի (МГИМО) առաջատար գիտաշխատող, Ռուսաստանի Դաշնության արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ Իվան Սաֆրանչուկն է:
Հաղորդման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների արդի հարցերը, Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը և միջազգային ասպարեզում տեղի ունեցող առանցքային գործընթացները։
Քննարկման թեմաներից մեկը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շուրջ ստեղծված իրավիճակն էր։
Մասնավորապես, անդրադարձ կատարվեց նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ընդունված որոշմանը՝ Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից և քվոտային պաշտոններում իր ներկայացուցիչներին առաջադրելու իրավունքից զրկելու վերաբերյալ։
Քննարկվեցին նաև ստեղծված իրավիճակի պատճառները և ՀԱՊԿ-ին Հայաստանի հետագա մասնակցության հեռանկարները։
Առանձին անդրադարձ կատարվեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի մասնակցության թեմային, այդ միավորման շրջանակներում հետագա համագործակցության հեռանկարներին և Ռուսաստանի Դաշնության հետ տնտեսական հարաբերություններին։
Զգալի ուշադրություն հատկացվեց հայ-ռուսական հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ դեկտեմբերին Ռուսաստան նախատեսվող երեք այցերի վերաբերյալ, որոնք պետք է տեղի ունենան դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին։
Քննարկվեցին առաջիկա բանակցությունների հնարավոր օրակարգը, ինչպես նաև այն հարցերը, որոնք կարող են քննարկվել ռուսական կողմի հետ հանդիպումների ընթացքում։
Մեկ այլ թեմա էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Հայաստանի ապագայի վերաբերյալ։ Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին է պատկերացնում Հայաստանը 20 տարի անց, վարչապետը նշել էր, որ երկիրը տեսնում է Եվրամիության կազմում։ Այս համատեքստում քննարկվեցին Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարները, ԵՄ-ի հետ հարաբերությունները և արտաքին քաղաքական նման ուղեգծի հնարավոր հետևանքները Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների համար։
Հաղորդման եզրափակիչ հատվածում քննարկվեց ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և դրա կարգավորմանն ուղղված վերջին դիվանագիտական շփումները։ Մասնավորապես, խոսվեց նոյեմբերի 10-11-ին Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած եռակողմ բանակցությունների, ինչպես նաև նոյեմբերի 12-ին Մոսկվայում ԱՄՆ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հաջորդած հանդիպման մասին։
Անդրադարձ կատարվեց նաև բանակցային գործընթացի հետագա հեռանկարներին, իրավիճակի զարգացման հնարավոր սցենարներին և հակամարտության կարգավորման շուրջ քննարկումներում Եվրամիության հնարավոր ներգրավվածությանը։
Հայկ Դերզյան
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Anna Tamamian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/14/%d5%a5%d5%a9%d5%a5-%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab%d5%9d-%d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a1-%d5%a1%d5%b5%d6%81%d5%a8-%d5%af%d6%80%d5%ab-%d5%a4%d5%a5%d5%b4%d5%a1%d5%a3%d5%b8/