Նոյեմբեր 10, 2026
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն է:
Հաղորդման ընթացքում քննարկվել են նոր աշխարհաքաղաքական իրողությունների ձևավորման վրա ազդող առանցքային միջազգային իրադարձություններն ու գործընթացները։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ռուս-ամերիկյան հարաբերություններին և ուկրաինական հակամարտության կարգավորման հեռանկարներին՝ Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ մեկնարկած եռակողմ բանակցությունների համատեքստում։
Քննարկվել են բանակցային գործընթացի հնարավոր սցենարները, ինչպես նաև ԱՄՆ ընտրությունների արդյունքներն ու դրանց ազդեցությունը Դոնալդ Թրամփի քաղաքականության վրա։
Զրույցի զգալի հատվածը նվիրվել է Հարավային Կովկասին, Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններին, ինչպես նաև նոյեմբերի 8-ին Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ Բաքու կատարած այցին այն համատեքստում, թե ինչպե՞ս է զարգանում Անկարայի և Բաքվի ռազմավարական համագործակցությունը, և ի՞նչ հետևանքներ այն կարող է ունենալ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վրա։
Տարածաշրջանային քաղաքականության համատեքստում անդրադարձ է կատարվել նաև հայ-ռուսական հարաբերություններին, պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայում անցկացվող միջազգային միջոցառումներին մասնակցությանը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին նրա բացակայության ֆոնին, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներին։
Ուշադրությունից դուրս չի մնացել նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը․ քննարկումներ են ծավալվել նոր Սահմանադրության հնարավոր ընդունման շուրջ, իշխանության և ընդդիմության հարաբերությունների, ինչպես նաև ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների նկատմամբ քրեական հետապնդումների և իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ։
Հայկ Դերզյան
—