Նոյեմբեր 10, 2026
168 TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն է։
Հարցազրույցի ընթացքում Ժաննա Ալեքսանյանի արած մի քանի շեշտադրումները՝ ստորև․
- Ինչո՞ւ են կալանավորել․ հոդվածը, որով Արսեն Գևորգյանը կալանավորվել էր, թույլ էր տալիս նրան լինել նաև այլընտրանքային խափանման միջոցների տակ։ Առաջին հերթին պետք է պարզենք, թե բանտում ի՞նչ վիճակում է նա եղել, պետք է անպայման քննություն լինի․ բանտում մահվան դեպքերը դուրս են մնում հանրային ուշադրությունից։ Իդեալական հաղորդագրություն է տարածում Արդարադատության նախարարությունը, որ՝ ամեն ինչ իրենց մոտ եղել է իդեալական, նա չի բողոքել․․․ դրանով պետք է սահմանափակվել։
- Ես կոչ կանեի, որ «Ուժեղ Հայաստան»-ը, նրա ընտանիքը, փաստաբանը հետամուտ լինեն մինչև վերջ բացահայտելու, թե ինչի հետևանք էր նրա այս կաթվածը։
- Գիտե՞ք, մարդը կարող է նաև կաթված ստանալ անարդարության զգացումից․ մարդիկ կան, որոնք չեն դիմանում։
- Նրա մահվան համար ուղիղ պատասխանատուն պետությունն է․ պետությունն է, Արդարադատության նախարարությունն է, նրանք պարտավոր էին հոգ տանել, հոգալ նրա բոլոր խնդիրները, և ուղղակի պոզիտիվ պարտականություն է սա, որ նրանք պետք է հոգան նրա կեցությունը, նրա վիճակը, բոլոր խնդիրները և խնամեն նրան։
- Այս հայտարարությունը Սրբուհի Գալյանն արել է իրեն ապահովագրելու համար, իրեն պատասխանատվությունից դուրս դնելու համար․ Ի՞նչ է նշանակում՝ այսպիսի դեպքեր լինում են ամբողջ աշխարհում, այդ թվում՝ նաև քրեակատարողական հիմնարկներում մարդիկ գտնվում են ուղիղ պետության պատասխանատվության տակ։
Մանրամասները՝ տեսանյութում
—