Պիտի ասեք՝ որդ որ երկրի հատուկ ծառայությունների բզբզելով ի՞նչ եք արել… Նիկոլն

Նոյեմբեր 1, 2026

«Երբ մենք ասում ենք՝ ընդդիմություն, պետք է հարց տանք` այս ընդդիմության մի հատվածը 2018 թվականին հրապարակներում ի՞նչ էր անում. Իհարկե, ոչ Փաշինյանին, ոչ ընդդիմության մի հատվածին դուր չի գալիս, երբ ասում ենք՝ գունավոր հեղափոխություն է տեղի ունեցել: Իրենք հրապարակներում դրա մասնակիցն են եղել, հիմա ի՞նչ ասեն… ասեն՝ տհաս ենք եղել, չենք հասկացել, գնացել ընկել ենք այդ արտասահմանյան գործակալական ցանցերի ջրե՞րը… Թե՞ ասեն՝ մենք դրանց հետ դաշնակից ենք… ամենահեշտ տարբերակը գտել են, ասում են` Սերժ Սարգսյանը բերեց, հանձնեց իշխանությունը: Իրենց էլ որ ասում ես՝ բա դուք այդ օրերին հրապարակներում ի՞նչ էիք անում… Դրա գնահատականը մի օր պետք է տրվի։

Մինչև 2018-ը 10 տարի այդ մարդիկ ի՞նչ են արել, ինչո՞վ են զբաղվել, 10 տարի ո՞ւմ դեմ են պայքարել… Անգամ ադրբեջանական հարձակման` ապրիլյան պատերազմի օրերին, ՊՊԾ գնդի գրավման օրերին… ո՞վ` իրեն ո՞նց էր պահում, կոկրետ շրջանակներ իրենց ո՞նց էին դրսևորում, մեդիաներով ի՞նչ էին խոսում, սոցիալական ցանցերում ո՞նց էին արտահայտվում… գագաթնակետն էլ վերջում 2018-ի ցույցերին նրանց ուղիղ մասնակցությունն էր…»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում, խոսելով 2018 թվականի իրադարձություններն իրենց ձեռնտու ուղղությամբ թեքող ընդդիմադիր դաշտի մի հատվածի մասին, ասաց Սաթիկ Սեյրանյանի զրուցակիցը՝ պատմական և քաղաքական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը: 

Վերջինս նկատեց՝ պարկեշտ մարդը, հատկապես իրեն քրիստոնյա համարող մարդը չի կարող ասել՝ ժողովուրդն էսպես որոշեց. եթե ես ունեմ իմ ճշմարտությունը, ուրեմն, իմ ճշմարտության համար պետք է գնամ խաչվեմ այնպես, ինչպես իմ Աստված է խաչվել։

«Ասենք՝ եթե 200 000 հոգի որոշում է, որ ինքն իսլամ է ուզում ընդունել, դո՞ւ էլ ես ընդունելու…Կամ մասսայական պսիխոզ է, մի 50 000 հոգի որոշել է գնալ, կամրջից գցել իրեն, գնալու ես հետները գցվե՞ս…Էդ ի՞նչ կատեգորիա է: Ես չեմ կարծում՝ դրա պատասխանները մենք կստանանք, որովհետև էն, ինչ արվում է  հատուկ ծառայություններով, դա երբեք ապացուցելի չէ, բայց էդ հարցադրումները մնալու են պատմության մեջ՝ ո՞րդ ո՞ր երկրի հատուկ ծառայությունների բզբզելով ինչ եք արել՝ սկսած 1992-ից, որի հետևանքը եղավ 2018-ը»,- ասաց Միհրան Հակոբյանը:

Կարդացեք նաև

  • Իրանի դեմ նոր հարձակումից 5 է պակաս, սրանք աթոռ են պոկում, դրսում խաշ ուտում. Էդուարդ Շարմազանով
  • Մի փոքր իշխանության փոփոխություն նշմարվի, Սամվել Կարապետյանի դռան դեմը հերթ է լինելու. Էդգար Ղազարյան
  • Էդ որ ուրախանում եք, Իրանը որ մտավ, ո՞նց եք հանելու. TRIPP-ը Թրամփի անվան Զանգեզուրի միջանցքն է. դա Մեղրիի հանձնում չէ՞. Միհրան Հակոբյան

Նրա խոսքով՝ ընդդիմության որոշ շրջանակներ ամեն ինչ անում են, որպեսզի իրենց մաքրեն, ցույց տան, իբրև թե իրենք կապ չեն ունեցել Նիկոլին բերելու հետ։

Իրենք գիտեն, չէ՞, հանրային տրամադրությունները, իրենք գիտեն՝ հանրային ընկալման մեջ Նիկոլն ով է։ Նիկոլը հանրային ընկալման մեջ էն աթարն է դարձել, որ մեկը վերցնում է, ուզում է քսի մյուսի վրա, մյուսին կեղտոտի։ Այ էդ է Նիկոլը դարձել հանրային ընկալման մեջ։ Բայց այդ խոսակցությունները, չեմ կարծում՝ որևէ տեղ տանելու են մեզ։ Ո՞վ բերեց Նիկոլին, ո՞վ չբերեց։ Ձեր գործը Նիկոլին լարելը չի՞։ Բա լարեք, հեռացրեք։ Ձեր գործը Նիկոլ Փաշինյանին իշխանազրկե՞լն է, Նիկոլ Փաշինյանից Հայաստանը փրկե՞լն է։ Դուք էդ դրոշն եք բարձրացրել։ Նիկոլին լարե՞լն է ձեր գործը։ Բա հեռացրեք։ Ումի՞ց ի՞նչ եք ուզում։ Նիկոլին Պողոսը բերեց, Պետրոսը բերեց, սև շունը բերեց. էդ խոսակցությունն ի՞նչ է փոխում… Կրկնում եմ` էդ խոսակցությունը լավ տեղ չի տանելու, որովհետև մի օր իսկականից ոմանց նյարդերը չեն դիմանալու…»,- ասաց Միհրան Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Jane Topchian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/01/%d5%ba%d5%ab%d5%bf%d5%ab-%d5%a1%d5%bd%d5%a5%d6%84%d5%9d-%d5%b8%d6%80%d5%a4-%d5%b8%d6%80-%d5%a5%d6%80%d5%af%d6%80%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82%d5%af-%d5%ae%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82/

Leave a Reply