Պետք է հասկանալ՝ Նաիրի Հունանյանին ով էր ֆանատիկ դարձրել

Այն, ինչը ես այդ օրերից տեսել եմ ու նաև հաշվի առնելով դրա իրականացնողի տեսակը ու խառնվածքը, երևում է, որ մարդը ֆանատիկ էր, և իրեն թվում էր, թե ինքը մի հատ մեծ ու կարևոր գործ է անում, երկիր է փրկում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 27–ի ոճրագործության հեղինակ Նաիրի Հունանյանին։


«Մենք շատ ժամանակ նորմալ տրամաբանությամբ փորձում ենք վերլուծել ինչ-որ մարդկանց, որոնք նորմալ հոգեկան վիճակում չեն։ Շատ ժամանակ նաև Նիկոլ Փաշինյանին ենք մենք փորձում նորմալության տիրույթում վերլուծել, որը միշտ չէ, որ իր բացատրությունը ունենում է։


Ինձ մոտ այն տպավորություն է, որ Նաիրի Հունանյանին թվում էր, որ դրանից հետո պետք է ժողովուրդը հավաքվի ու իրեն ողջունի իր այդ արածի համար։ Այսինքն ինքը ֆանատիկ էր, ով իր մտածելով անում էր ինչ-որ կարևոր բան, ինչը իհարկե իրականության մեջ մեր պետականության քայքայման գործառույթ էր։


Կարելի է մյուս հարցը քննարկել, թե ով է իրեն այդ վիճակին հասցրել, ինչ հանգամանքներում է ինքը այդ մտքին եկել։ Շատ ժամանակ մարդ կարող է չմտածի էլ, որ դա անում է ինչ-որ մեկի թելադրանքով։ Այսինքն համապատասխան մարդուն գտնում են, որ այդ ֆանատիկ հակումները ունի ու փորձում են դա իրականացնել։ Եթե չեմ սխալվում, ինքը նաև Թուրքիայում է երկար ժամանակ անցկացրել»,–ասաց նա։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/28/%d5%ba%d5%a5%d5%bf%d6%84-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%bd%d5%af%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ac%d5%9d-%d5%b6%d5%a1%d5%ab%d6%80%d5%ab-%d5%b0%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6-%d5%b8%d5%be/

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS

Leave a Reply