Կասեցվել է «Ավշար պրոդ»-ի պահածոների արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Ավշար պրոդ» ՍՊ ընկերության՝ Արարատի մարզ, գ․ Ավշար, Գ․Նժդեհ 20 հասցեում գործող պահածոների արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրական պահանջները, մասնավորապես՝


– արտադրական շինության հատակը չի ունեցել հարթ մակերես, չի պահվել նորոգ վիճակում,


– պատերի մակերևույթի ծեփը թափված է եղել, պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,


– առաստաղների ծեփն առանձին հատվածներում թափված է եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, մասնիկների թափվելու հնարավորությունը։


Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Elizabeth Jabejian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/28/%d5%af%d5%a1%d5%bd%d5%a5%d6%81%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a1%d5%be%d5%b7%d5%a1%d6%80-%d5%ba%d6%80%d5%b8%d5%a4-%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%b0%d5%a1%d5%ae%d5%b8%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a1/

Leave a Reply