Դավիթ Խուդաթյանը նոյեմբերի 2-ին կմեկնի Աբու Դաբի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը 3 օրով կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ։


Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝


1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին 2026 թվականի նոյեմբերի 2-4-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի)՝ Աբու Դաբիի նավթի միջազգային ցուցահանդեսին և համաժողովին (ADIPEC) մասնակցելու նպատակով։


2. Դավիթ Խուդաթյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:


3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Garnik Tadevosian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/23/%d5%a4%d5%a1%d5%be%d5%ab%d5%a9-%d5%ad%d5%b8%d6%82%d5%a4%d5%a1%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b6%d5%b8%d5%b5%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80%d5%ab-2-%d5%ab%d5%b6-%d5%af%d5%b4%d5%a5%d5%af%d5%b6%d5%ab/

Leave a Reply