168: «Ադրբեջանը ծանր վիճակում կհայտնվի, եթե ի հայտ գան «Մուսուլման եղբայրները

Հոկտեմբեր 23, 2026

168 TV-ի «Թրիգեր» հաղորդման հյուրը Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն է։

Հաղորդման ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական հակամարտությունը, Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր եռակողմ պայմանավորվածությունները, ինչպես նաև բանակցային գործընթացի նպատակներն ու հեռանկարները։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Իսրայելում և ԱՄՆ-ում սպասվող ընտրություններին, դրանց հնարավոր ազդեցությանը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վրա և Իրանի դեմ ռազմական գործողության հեռանկարներին։

Կարդացեք նաև

  • Անկարայի խաղը՝ գլոբալ ճգնաժամերում. Ինչո՞ւ է Թուրքիան ստեղծում R4+E3 նոր հարթակը
  • Պնդում եմ՝ պատերազմը կարող է ավարտվել կա՛մ Ռուսաստանի հաղթանակով, կա՛մ աշխարհի կործանմամբ. Ամերիկյան հեգեմոնիան ավարտվել է. Արման Գրիգորյան
  • Փորձում են պայթեցնել Կովկասը, Հայաստանում բացել երկրորդ ճակատ. Սերգեյ Պանտելեև

Քննարկվել են նաև Ադրբեջանում հիջաբի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին տեղի ունեցող բողոքի ցույցերը, Թուրքիայի և Իրանի արձագանքը, ինչպես նաև թուրք-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս վիճակը։

Հաղորդման եզրափակիչ հատվածում անդրադարձ է կատարվել աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ երկկողմ պայմանավորվածության հեռանկարներին և Երևանի ու Մոսկվայի միջև համագործակցության հետագա զարգացմանը։

ՀԱՅԿ ԴԵՐԶՅԱՆ




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Chalian Meline. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/23/168-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%ae%d5%a1%d5%b6%d6%80-%d5%be%d5%ab%d5%b3%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%b4-%d5%af%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%b6%d5%be%d5%ab-%d5%a5/

Leave a Reply