Աշխարհում և մեր տարածաշրջանում տեղի ունեցողը հարկադրում է, որպեսզի հաջորդ իշխանության հավակնորդը, և ի վերջո` հաջորդ իշխանությունը, իր ավանգարդում բաղկացած լինի միջազգային հարաբերությունների և անվտանգության, պետության ուժն իրական ազդեցության փոխարկման ունակ մասնագետներից։
Ու լավ կլինի, որ նրանք լինեն քաղաքական ռեալիզմի, կոնստրուկտիվիզմի դպրոցներին հարող մարդիկ։
Սա հնարավորություն կտա ո’չ միայն հասկանալ մեր շուրջը տեղի ունեցողը, այլև հասկանալ դրանց արձագանքի արժեքն ու գինը։
Սա հնարավորություն կտա ո’չ միայն արտաքին գործոնները հաշվի առնել, այլև ռազմավարություն կառուցելիս հենվել ներքին գործոնների վրա։
Ցավոք, այդպիսի քիչ մարդիկ կան, բայց նրանք այնուամենայնիվ կան…
Քաղաքագետ Արա Պողոսյան
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/10/%d5%b0%d5%a1%d5%bb%d5%b8%d6%80%d5%a4-%d5%ab%d5%b7%d5%ad%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%b6%d5%a1%d5%b0%d5%a5%d6%80%d5%a9%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82/