80 միլիոն դոլարանոց շռայլություն. ախորժակները բացվել է

Սեպտեմբեր 28, 2026

Կառավարության ախորժակը բացվել է. Միլիոնների պարգևավճարներ ու խրախուսումներ ստանալուց հետո, հիմա էլ որոշել են, որ պիտի բարձրացնեն իրենց աշխատավարձերը։ Համարում են, որ ստացածը քիչ է իրենց կատարած տիտանական աշխատանքի դիմաց, ու նոր միլիոններ են պատրաստվում վաստակել հարկատուների վճարած հարկերի հաշվին։

Թոշակառուների թոշակները միայն նրա համար չէին 10 հազար դրամով բարձրացրել, որ ընտրությունների ժամանակ ստանային նրանց ձայները։ Արել էին, որ արդարացնեին նաև իրենց աշխատավարձերի այս բարձրացումը։

Թոշակները հազիվ մի քանի հազարով ավելացրին, իսկ իրենց աշխատավարձերը պատրաստվում են հարյուր հազարներով ու միլիոններով ավելացնել։ Առաջիկա 5 տարիներին այլևս մտադիր էլ չեն թոշակ բարձրացնել։ Երևի դա էլ շատ են համարում թոշակառուի համար։ Թոշակները բարձրացնելու փոխարեն, կբավարարվեն թոշակների ինդեքսավորումով՝  տարեկան հավանաբար 1-2 հազար դրամի սահմաններում։ Դա էլ կանեն ոչ թե հաջորդ տարվանից, այլ 2027թ. հետո, որովհետև չեն ուզում ավելորդ փող ծախսել թոշակառուների վրա, որպեսզի բավարարեն իրենց աշխորժակը։

Կտրում են նպաստառուների մի քանի հազար դրամ նպաստը, որպեսզի իրենց ավելի շատ «փայ» հանեն պետական բյուջեից։ Տասնյակ-հազարավոր նպաստառուներ արդեն զրկվել են նպաստից, մնացածների մեծ մասն էլ առաջիկայում կզրկվեն։ Կառավարությունը նրանց հաշվին գումարներ է տնտեսում, որպեսզի կրկնապատկի պաշտոնյաների  աշխատավարձերը։

Կարդացեք նաև

  • Ընտրությունները մեկ օրով չեն սահմանափակվում, քարոզարշավը լարված և բևեռացված էր. ՀՀ-ի հարցով զեկուցողը ԵԽԽՎ ամբիոնից մատնանշեց ընտրություններում արձանագրված բացթողումները
  • ԴՈՒՌԸ ՇՐԽԿԱՑՐԵՑԻՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՐԵՍԻՆ, ԲԱ ՀԵՏՈ՞. ՉԵՄ ԿԱՐՈՂ ԻՆՁ ԿՈՒՅՐԻ ԿԱՄ ԽՈՒԼԻ ՏԵՂ ԴՆԵԼ, ԵՐԲ… ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆ
  • Մեծ քաղաքականություն՝ փոքր համայնքներում, կամ «գյուղի ակումբը»՝ Երևանում 

Աղքատության այնպիսի մակարդակ ունեցող երկրում, որտեղ յուրաքանչյուր 4-րդ կամ  5-րդ քաղաքացին աղքատ է, չի կարողանում լուծել նվազագույն պարենային ապահովման խնդիրը, կառավարությունը, փոխարենը մտածի այդ մարդկանց եկամուտներն ավելացնելու մասին, սեփական գրպաններն է լցնում։

Այն, ինչ մտադիր են անել, բյուջեի վրա կնստի տարեկան գրեթե 80 մլն դոլար։

Պարտքերով ապրող երկրի համար սա մեծ շռայլություն է։ Հատկապես որ, այդ երկրում այսքան շատ անապահովներ ու աղքատներ կան։

Ոչ ոք դեմ չէ, որ պետական պաշտոնյաներն ու պետական ծառայողները բարձր աշխատավարձ ստանան։ Բայց այն, ինչ ուզում են անել, ծաղր է հասարակության սոցիալապես անապահով հատվածի հանդեպ։ Թոշակառուն, անգամ վերջին բարձրացումից հետո, ամբողջ տարվա ընթացքում ստանում է միջինում ընդամենը 600-650 հազար դրամ թոշակ, իսկ, ասենք, վարչապետը, նախարարն այս բարձրացումից հետո 1 ամսում ստանալու է գրեթե 2 մլն դրամ։ Նախարարի 1 ամսվա աշխատավարձն ավելի քան 3 անգամ գերազանցում է թոշակառուի ամբողջ տարվա ընթացքում ստացած թոշակը։

Այսօր էլ նախարարի աշխատավարձը պակաս բարձր չէ, գրեթե 1 միլիոնի է հասնում՝ չհաշված պարգևավճարներն ու այլ վճարումները։ Կառավարության այս որոշումից հետո կկրկնապատկվի։

Բարձրացումն էլ այնպես են արել, որ էլի ավելի շատ իրենց ձեռնտու լինի։ Բազայինի փոխարեն՝ նախապատվությունը տվել են կիրառվող գործակիցներին։ Դա էլ արել են ընտրողաբար։ Ասենք՝ հանրապետության նախագահի աշխատավարձի գործակիցը 12-ով են ավելացրել, իսկ վարչապետինը՝ 13-ով։ Նախարարների աշխատավարձի գործակիցը ևս 12-ով են ավելացրել։ Մինչդեռ Ազգային ժողովի պատգամավորներինը՝ 8-ով։

Եթե մինչև հիմա աշխատավարձի ամենաբարձր գործակիցն ուներ հանրապետության նախագահը, Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ իրենը դրանից ցածր չպետք է լինի։ Ուստի՝ վարչապետի աշխատավարձի գործակիցը հավասարեցրել են նախագահի գործակցին։

Վարչապետի դիրքի առավելությունն ընդգծել են նաև մյուս պաշտոնների դեպքում։

Վարչապետի աշխատակազմում պաշտոնային գործակիցներն ավելի բարձր են, քան այլ մարմիններում, այդ թվում՝ նախագահականում և Ազգային ժողովում։

Օրինակ՝ վարչապետի խորհրդականի աշխատավարձի գործակիցը 20 է, իսկ նախագահինը՝ 15, վարչապետի օգնականինը՝ 15 է, իսկ նախագահի օգնականինը՝ 12։ Այդպես է նաև այլ պաշտոների պարագայում։

Գործակիցների փոփոխությունից հետո, ինչպես նախագահը, այնպես էլ վարչապետը կունենա աշխատավարձի ամենաբարձր՝ 32 գործակիցը։  Դա նշանակում է, որ նրանց աշխատավարձը կհասնի 2 մլն 662 հազար դրամի։

Այժմ նախագահի աշխատավարձը 1 մլն 664 հազար է, իսկ վարչապետինը՝ 1 մլն 580 հազար դրամ։

Երկուսինն էլ ավելանում են առնվազն 1 միլիոնով։

Որքան էլ տարօրինակ լինի, խորհրդարանական երկրում Ազգային ժողովի նախագահի աշխատավարձն ավելի ցածր կլինի, քան վարչապետինը։ Եվ ընդհանրապես՝ Ազգային ժողովին հաշվետու մարմնում աշխատավարձերն ավելի բարձր կլինեն, քան խորհրդարանում։

ԱԺ նախագահի աշխատավարձը պատրաստվում են սահմանել 2 մլն 496 հազար դրամ։

Ոչ միայն վարչապետն ավելի շատ աշխատավարձ կստանա, քան Ազգային ժողովի նախագահը, այլև կառավարության անդամները, քան պատգամավորները։ Նախարարի գործակիցը 24 է, իսկ պատգամավորինը՝ 18։

Պատգամավորներին գրեթե «հավասարեցրել» են փոխնախարարների հետ։ Եթե փոխնախարարներին որոշել են 1 մլն 456 հազար դրամ աշխատավարձ տալ, պատգամավորներին կտան 1 մլն 497 հազար դրամ։

Որքան ներքև է իջնում, գործակիցների աճը փոքրանում է։ Ու դա նշանակում է, որ, ինչպես միշտ, սրանից շահողը լինելու են առաջին հերթին բարձրաստիճան պաշտոնյաները։ Ներքին օղակներում, որտեղ զբաղվածների աշխատավարձերն անհամեմատ ավելի ցածր են, բարձրացումն էլ ավելի քիչ կլինի։

Այս քայլով կառավարությունը կտրուկ բարձրացնում է պետական պաշտոնյաների, նաև պետական համակարգի ծառայողների աշխատավարձերը, փոխարենը՝ մասնավորում զբաղվող տասնյակ-հազարավոր քաղաքացիներ, որոնք իրենց աշխատանքով կերակրում են նրանց, շարունակելու են ստանալ 75 հազար դրամ, այն պատճառով, որ կառավարությունն արդեն չորրորդ տարին է, չի բարեհաճում բարձրացնել նվազագույն աշխատավարձը, չնայած դեռ նախորդ ընտրությունների ժամանակ էր խոստացել դարձնել 85 հազար դրամ։ Ու մինչ հաջորդ տարվա հունվարի 1-ից պետական պաշտոնյաները բյուջեի հաշվին, երբեմն՝ կրկնակի ավելի շատ աշխատավարձ կստանան, տասնյակ-հազարավոր աշխատողներ ստիպված կլինեն բավարարվել ամսական ընդամենը 75 հազար դրամ նվազագույն աշխատավարձով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/09/28/80-%d5%b4%d5%ab%d5%ac%d5%ab%d5%b8%d5%b6-%d5%a4%d5%b8%d5%ac%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%b8%d6%81-%d5%b7%d5%bc%d5%a1%d5%b5%d5%ac%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a1%d5%ad%d5%b8%d6%80%d5%aa/

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS

Leave a Reply