X
    Categories: News

5 միլիոն դրամ ԲՏԱ նախարարությունից՝ Silicon Mountains Summit & Expo 2026-ի կա

Սեպտեմբեր 26, 2026

Պետական բյուջեից հերթական միլիոնները՝ այս անգամ «Silicon Mountains Summit & Expo 2026»-ի համար։  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունն առանց մրցույթի՝ մեկ անձ գնման ընթացակարգով, 15 միլիոն դրամ է փոխանցել Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միություն հ/կ-ին։

Գագաթնաժողովը ՏՀՏԳՄ-ի կողմից  կազմակերպվում է 2019 թվականից։

Ըստ պայմանագրի՝ միջոցառման շրջանակում գործելու է «Startup Valley» գոտի, որտեղ ընտրված 12 ստարտափների տրամադրվելու են անվճար տաղավարներ։

Հ/կ-ն, իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների համաձայն, գրանցվել է 2015 թվականից, իսկ 2022 թվականին առաջին անգամ պետգնումներում համագործակցել ԲՏԱ նախարարության հետ՝ ստանալով կիբերանվտանգության դասընթացի համար դրամաշնորհ։

Կարդացեք նաև

  • Անկախության տոնը՝ թվերով․ կազմակերպիչն էլի ֆավորիտ մատակարարն էր, որին վստահվել էր նաև Վարդավառի, հեծանվավազքի ու COP 17-ի կազմակերպումը
  • Սաղ թանկացել ա. էսօր օլիգարխ կամ իշխանության աջակից պիտի լինեք, որ ապրեք․ քաղաքացիներ
  • Տիկնիկային թատրոնի դրամաշնորհների վազանցը․ ԿԳՄՍ նախարարության ֆավորիտը

Նկատենք՝ այս տարվա հունիսին նախարարությունից 51 միլիոն դրամի չափով  մեկ այլ դրամաշնորհ էլ գործատուների միությունը ստացել է հունիսի 3-4-ը կազմակերպված մեկ այլ՝ «RISE powered by Silicon Mountains»  միջոցառման կազմակերպման համար։

—

Edgar Tavakalian:
Related Post