X
    Categories: News

«Բարենորոգում»՝ ընդդեմ եկեղեցու, «բարեկարգում»՝ հիշողության հաշվին. Նաիրա Զոհ

Սեպտեմբեր 26, 2026

Իշխանությունն արդեն երկար ժամանակ փորձում է վերաիմաստավորել «բարելավում», «բարեկարգում» ու «բարենորոգում» բառերը։ Այս համատեքստի վերաբերյալ առկա են հետևյալ դիտարկումները. արվում է «բարեկարգում»՝ հիշողության հաշվին. այս երկրի համար իրենց կյանքը զոհաբերած զինվորների լուսանկարների հեռացումը ներկայացվում է որպես կոսմետիկ միջամտություն, «բարենորոգում»՝ ընդդեմ եկեղեցու. իշխանական օրակարգը, խախտելով սահմանադրական նորմերը, թիրախավորում է Հայ Առաքելական եկեղեցին՝ հոգևոր արժեքների դեմ պայքարը ներկայացնելով քաղաքական կոռեկտության շղարշով, և «բարելավում»՝ սեփական շահերի հաշվին. արտաքին հարաբերությունների կարգավորման մասին բարձրագոչ հայտարարությունների վերջնարդյունքը մնում է անփոփոխ։

Այս համատեքստի մասին 168․am-ը մի քանի հարցադրումներ ուղղեց ԱԺ նախկին պատգամավոր, իրավապաշտպան Նաիրա Զոհրաբյանին։ 

«Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի Նիկոլ Փաշինյանը չէ 2026 թվականին»

Որտե՞ղ է մնացել այս բառերի «բարի» արմատը, և ո՞ւր են մեզ տանելու այս պրոցեսները՝ 168․am-ի հարցին ի պատասխան՝ Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց․ «Մենք, իմ տպավորությամբ, 8 տարի է՝ փորձում ենք հասկանալ, թե ինչու է Նիկոլն այս կամ այն «բարենորոգման» անվան տակ փորձում ուղղակիորեն մեր արմատները, մեր գենետիկ հիշողությունը, մեր ինքնությունը ջնջում․ դա, կարծում եմ, սխալ մեկնակետ է, որովհետև մենք, այդ թվում՝ ընդդիմությունը, անընդհատ զբաղված է զարմանալով վարվող քաղաքականությունից, իսկ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի Նիկոլ Փաշինյանը չէ 2026 թվականին։

Կարդացեք նաև

  • Այն, ինչն Ադրբեջանը պատկերացնում է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հարցում, սրանք իրականացնում են․ Աննա Գրիգորյան
  • Պուտինը պետք է ասեր՝ հայ ժողովուրդ, Նիկոլը ծախել է ձեզ, թող Եվրոպան էլ գա ու ձեզ պաշտպանի. 2015-ի հրեշավոր դեպքի և այսօրվա պատվիրատուները. Գագիկ Համբարյան
  • Բաքուն սեղմում է օղակը Փաշինյանի շուրջ. Նոր պահանջներ, այդ թվում՝ գեներալներին առնչվող

Նիկոլ Փաշինյանը 2021թ. խոսում էր Հադրութի և Շուշիի դեօկուպացիայի մասին և արեց հակառակը, 2026թ․-ի Նիկոլը խաղում է բաց խաղաքարտերով․ ասում է՝ ոչնչացնելու եմ, իր պատկերացմամբ, զավթված Հայ ռԱաքելական եկեղեցին, և անելու է։

Ես հոգնել եմ անընդհատ ասելով, որ ընդդիմությունը ոչ թե պետք է խցկվի և պարի Նիկոլի դուդուկի տակ՝ մտնելով Նիկոլի օրակարգի մեջ, այլ հասկանալով, որ մարդն ինքը չի թաքցնում, ինքն ասում է` իմ նախընտրական ծրագրում գրված է եղել, մտածի՝ ինչպես կանխել»։

Ըստ քաղաքական գործչի՝ Փաշինյանն իր ճանապարհային քարտեզով գնում է առաջ, ու եթե սա չկանխվի, մենք տեսնելու ենք կալանավորված Վեհափառ, շրթունքները ֆիլլեր արած առաջնորդ։

«Ի դեպ, սրբազանին ասեմ, որ ֆիլլերը վաղուց համարվում է վատ էթիկայի նշան»,- հավելեց նա։

«Բարենորոգում» կոչվածն իրականում Հայ Առաքելական եկեղեցու վերացման ծրագիրն է

Ըստ Զոհրաբյանի՝ «բարենորոգում» կոչվածն իրականում Հայ Առաքելական եկեղեցու վերացման ծրագիրն է։

«Նա չզլացավ, Նյու Յորքից էլ մի տեսաուղերձ հղեց՝ հղում անելով Ֆեյքերի ՊՈԱԿ-ի ինչ-որ մի տեքստի, որը նույնիսկ կարդալ իմաստ չունի, որովհետև հասկանալի է՝ դա ընդամենն արված է նրա համար, որ տեքստը գա խորհրդարան, ստանա խորհրդարանի մեծամասնության դաբրոն, և հաջորդ քայլը լինի արդեն պատմության մեջ խայտառակ աննախադեպ մի բան՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի կալանավորումը։

Այս ամենը կանխելու նպատակ, ծրագիր ունի՞ ընդդիմությունը՝ բացի խորհրդարանում խրոխտ ելույթներից, որոնք, բացի Նիկոլի իշխանությունն ամրապնդելուց, ուրիշ ոչինչ չեն տալիս․ պիտի գեներացվի փողոց»,- մանրամասնեց քաղաքական գործիչը։

«Մանկուրտիզմի» երևույթը և գլոբալիստական սցենարները

Մեր զինծառայողների նկարները պատերից հեռացնելը ևս, ըստ նրա, նույն ծրագրի շրջանակում է։

«Իրենք ջնջում են մեր արմատները․ Չինգիզ Այթմատովի հայտնի «մանկուրտ»-ը, որ կա՝ իր արմատներից, իր ինքնությունից, իր հիշողությունից ջնջված անձը, որ զբաղված է պարզապես խրախճանքներով, սալյուտներով, համերգներով։

Բայց այնպես չէ, թե սա Նիկոլն ինքն է հորինել․ նայե՛ք բոլոր գունավոր հեղափոխությունները բոլոր տեղերում։ Նույն բանն է եղել Ուկրաինայում՝ հալածանք եկեղեցու հանդեպ, հոգևորականների կալանավորում ժանտախտի ժամանակ, երգեր, ուրախություններ, երբ, ասենք, ընդամենն ուկրաինացի տղայի գլուխն Օդեսայում շոյելու համար Անջելինա Ջոլին վերցրել է 5 միլիոն դոլար։ Թաթան Անջելինա Ջոլի չէ, պարզ է, իրեն էլ 20 միլիոն դրամ պիտի տային այս բթացման ֆեստիվալներին մասնակցելու համար։

Սա Նիկոլի հորինածը չէ․ սա կա բոլոր տեղերում, որտեղ առաջ է գալիս գլոբալիստական իշխանություն։ Իրենք անում են նույն բանը, ինչ որ արել են, օրինակ, Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում»,- նշեց նախկին պատգամավորը՝ ընդգծելով փողոցային պայքարի կարևորությունը և մերժելով «ռաբիս» ելույթների տակտիկան ԱԺ-ում։

—

Badalian Vardan:
Related Post