3 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 25-ին, ադրբեջանական օկուպացիայի օրերին, ՊԲ վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 218 մարդ զոհվեց, 120 մարդ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացավ։ Մինչև այժմ 21 մարդու ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ։
Այս պայթյունի վերաբերյալ 3 տարի է՝ քննություն է ընթանում, մարդիկ են հարցաքննվում, սակայն այս ամենի օբյեկտիվ պատճառների մասին վերջնական որևէ տեղեկատվություն և որոշում չկա։
Թեպետ սա իր թելերով ուղիղ առնչություն ուներ պատերազմի ու դրա բերած ծայրահեղ լարված իրադրության հետ, իսկ դրա զոհերի մեծ մասը պատերազմի մասնակիցներ էին, սակայն մինչև այժմ նրանց կարգավիճակը հստակեցված չէ, ըստ այդմ՝ զոհերի ընտանիքները համապատասխան հիմնադրամից ո՛չ փոխհատուցում են ստացել, ո՛չ էլ ընթացիկ վճարներ։
300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել:
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյան
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Jagharian Tania. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/09/26/%d5%a5%d6%80%d5%a5%d6%84-%d5%bf%d5%a1%d6%80%d5%ab-%d5%a1%d5%b6%d6%81-%d5%b8%d6%80%d6%87%d5%a7-%d5%b4%d5%a5%d5%af%d5%b6-%d5%a1%d5%b5%d5%bd-%d5%a1%d6%80%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b8%d5%bf-%d5%ab%d6%80/