Reception marking 35th anniversary of Armenia’s independence held at Iranian

Diaspora21:57, 23 September 2026
Read the article in: ՀայերենРусский

A reception marking the 35th anniversary of the independence of the Republic of Armenia was held at the Iranian Art Museum Garden. The event began with the national anthems of Armenia and the Islamic Republic of Iran, followed by speeches by Armenia’s Ambassador Extraordinary and Plenipotentiary to Iran Grigor Hakobyan and Iranian Vice President Hamid Pourmohammadi.

The Armenian Embassy in Iran said in a Facebook statement.

The event was attended by Iranian Vice President and Co-Chair of the Armenia-Iran Intergovernmental Joint Commission Hamid Pourmohammadi; Head of the Saadi Foundation Gholam-Ali Haddad-Adel; Head of the Iranology Foundation Ali Akbar Salehi; Iranian Deputy Foreign Minister Mehdi Sobhani; Deputy Minister of Defence and Armed Forces Logistics Seyed Hamzeh Ghalandari; Head of the Iran-Armenia Friendship Group in the Majlis Ara Shahverdyan; members of the friendship group; heads and representatives of diplomatic missions accredited to Iran; representatives of the Iranian-Armenian community; and cultural and public figures.

“Congratulating Armenia on the 35th anniversary of its independence, Ambassador Hakobyan emphasised the importance of the centuries-old friendly relations between Armenia and Iran, mutual respect and supporting one another in difficult times. Referring to the theme ‘Independence: Enduring State’, the Ambassador highlighted peace and stability as prerequisites for the development of Armenia and the entire region, as well as the unblocking of regional communications in the context of strengthening ties between peoples and creating new opportunities for cooperation,” the statement said.

Iranian Vice President Hamid Pourmohammadi, for his part, highlighted the historically established friendly relations between Armenia and Iran and the solid foundation of mutual trust. He noted that bilateral relations have developed dynamically in recent years, encompassing numerous areas.

Addressing the regional situation, the Iranian Vice President said that peace and stability in the Caucasus are among Iran’s strategic priorities, reaffirming the unacceptability of the use or threat of force, as well as Iran’s support for the peace process between Armenia and Azerbaijan.

Published by Armenpress, original at

—

Sergey Muradyan to miss Armenia’s Nations League matches due to injury

Sports14:46, 23 September 2026
Read the article in: Հայերեն

Sergey Muradyan will miss Armenia’s upcoming UEFA Nations League matches due to injury.

The Football Federation of Armenia said the Noah defender will not join the national team’s training camp.

Armenia will host Latvia on September 25 and Montenegro on September 28, before playing away matches against Cyprus and Montenegro.

Published by Armenpress, original at

—

Elida Kocharyan wins bronze at European Boxing Championships

Sports21:44, 23 September 2026
Read the article in: ՀայերենРусский

Armenia has won its first medal at the European Boxing Championships.

In the 65kg semi-final at the European Boxing Championships in Sofia, Bulgaria, Elida Kocharyan lost 5-0 to Russia’s Azalia Amineva, earning a bronze medal.

In the final, Amineva will face Luca Hámori of Hungary.

For Kocharyan, a three-time European youth champion, this is her first medal at the senior championships.

Read the article in: ՀայերենРусский

Published by Armenpress, original at

—

Armenpress: Slovenian refereeing team to officiate Armenia-Latvia match

Sports22:44, 23 September 2026
Read the article in: ՀայերենРусский

The officials for the Armenia-Latvia match in Group C2 of the UEFA Nations League have been confirmed.

The match referee will be Martin Matoša, assisted by Matej Žunič and Aleksandar Kasapović. Mihael Antić will be the fourth official.

The Armenia-Latvia match will take place on September 28 at 20:00 at the Vazgen Sargsyan Republican Stadium.

Read the article in: ՀայերենРусский

Published by Armenpress, original at

—

Verelq: Հայ գերիների հետ կապված քննարկում եղե՞լ է. Քրիստիննե Գրիգորյանը Բաքվի

ՀՀ արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը ժամը 23:40-ին Բաքվից ժամանեց Երևան։ Այս մասին օդանավակայանից հաղորդում է NEWS.am-ի լրագրողը։


Թեև այն լուրերին, որ նա պետք է Երևան ժամաներ ժամը 21։40-ին, սակայն վայրէջք է կատարել 2 ժամ ուշացումով, իսկ ուշացումով վերադարձի պատճառն առայժմ հայտնի չէ։


NEWS.am-ի լրագրողը Գրիգորյանին մի քանի հարց է ուղղել, որոնց նա չի պատասխանել, մասնավորապես արդյո՞ք քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի հարցը, Գրիգորյանը չի պատասխանել, մաղթելով՝ «բարի գիշեր» հեռացել է։

—

Հայ ավանդատուների 300 միլիոն դոլարով կաշառվել է ամերիկյան օլիգարխատը

Երեկ մեր մտքի գիգանտները ճարահատյալ բռնել, Բլումբերգով հոդված են պատվիրել, որտեղ գրված է, որ Հայաստանը իբր թե դառնում է Եվրոպայի ԱԲ կենտրոններից մեկը: Ու զավեշտը ստեղ նույնիսկ էն փաստը չի, որ Եվրոպայի ԱԲ կենտրոնների առաջատար 150-ից ոչ մեկի հետ Հրազդանի կենտրոնը չի կարող մրցակցել:


Ամեն ինչ շատ ավելի հոռի է…


Սկզբից մեզ ասվեց, որ ԱՄՆ-ն 4 մլրդ դոլար է ներդնելու «ԱԲ գործարանի» մեջ: Հետո պարզ դարձավ, որ 4 մլրդ չի, այլ 300 մլն է, և ոչ թե ԱՄՆ-ն է Հայաստանում ներդրում անելու, այլ Հայաստանն է ԱՄՆ-ից գնելու անհրաժեշտ չիպերը:


Հետո հայտնի դարձավ, որ Հայաստանը դա անելու է ոչ միայն տեղական բանկերի փողերով, այլ նաև մեր կենսաթոշակային հիմնադրամի գումարներով: Ընդ որում, քանի որ կենսաթոշակային հիմնադրամին օրենքով արգելված է նման ավանտյուրաների մեջ մարդկանց թոշակների գումարները քամուն տալ, մեր լեգիտիմները փոխեցին այդ օրենքը: Թեպետ, իհարկե, բանկերն էլ նենց չի, որ բանկիրների փող են ներդրել: Ո՛չ, դա բանկերի ավանդատուների փողերն են:


Բայց այսքանով կոմբինացիան դեռ չի ավարտվում: Հրազդանի կենտրոնը բացվելուն պես պարզվում է, որ այն ոչ մեկին պետք չէ, և կառավարությունը ստիպված է լինում տարեկան 25 մլն դոլարի ծառայություն գնել այդ հիմնարկից, որպեսզի դրանք գոնե շահագործման ծախսերը հոգան: Բնական է՝ ոչ մեկին չի հետաքրքրել այն փաստը, որ այդ ծառայությունը կառավարությունը կարող էր գնել ցանկացած այլ մատակարարից՝ ամսական առավելագույնը 1000 դոլար վճարելով 25 ՄԻԼԻՈՆԻ փոխարեն:


Կարծում եք՝ սրանով է սահմանափակվում էս անպիտանների լափելու ամբիցիա՞ն: Բնական է՝ ոչ, որովհետև հիմա էլ պարզվում է, որ այդ ահռելի գումարը, որ սրանք ԱՄՆ-ի օլիգարխատին կաշառք տալու համար (ինչի մասին վկայում է ամերիկյան մամուլը) մեր ջեբից ծախսել են, գնացել է չիպերի գնմանը, որոնց արդիականությունը 2 տարի է: Այսինքն՝ երկու տարի անց դրանք արդեն տեխնոլոգիապես հնացած են լինելու: 3 տարի անց նրանք սկսելու են ֆիզիկապես շարքից դուրս գալ, իսկ 5 տարի անց նրանք հաշվապահորեն դուրսգրման ենթակա թափոն են դառնում:


Ահա այն ամենը, ինչ պետք է գրվեր Բլումբերգում… Հայ ավանդատուների 300 միլիոն դոլարով տրվել է կաշառք ամերիկյան օլիգարխատին, իսկ թե ո՞վ պիտի էդ փողը հետ դնի տեղը՝ ոչ մեկ չգիտի… Էսօրվա օրով ապրելու կայֆն էլ էդ ա:


«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյան




—

Նոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա մակերեսով հողատարածք

Դատախազության և ֆիզիկական 4 անձանց միջև պետական շահերի պաշտպանության շրջանակում կնքված հաշտության համաձայնությունների հիման վրա՝ Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքին կվերադարձվեն Մրգաշեն բնակավայրում գտնվող 21.12 հա ընդհանուր մակերեսով, 341 միլիոն 686 հազար դրամ շուկայական արժեքով 4 հողատարածքներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:


Դատարանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 16-ի վճիռներով, հաստատվել են կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունները:

—

Դատախազությունը պահանջում է մանկապարտեզի նախկին տնօրենից բռնագանձել գույք և 1

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:


Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Երևանի թիվ 110 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմինե Բենիամինի Հայրապետյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝


1 անշարժ գույք.


1 տրանսպորտային միջոց.


51 միլիոն 544 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.


77 միլիոն 551 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

—

Ադրբեջանը պետք է Կարմիր Խաչի կանոնավոր հասանելիություն տրամադրի հայ գերիներին

Human Rights Watch -ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Գիորգի Գոգիան անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ խախտումներին՝ վկայակոչելով Ռուբեն Վարդանյանի՝ Ադրբեջանի մարդու իրավունքներին պաշտպանին ուղղված ուղերձը:


«Սեպտեմբերի 16-ին ձայնագրված և երկու օր անց հրապարակված աուդիոուղերձում Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային։ Նա նշել է, որ Ումբակի բանտում պահվող որոշ բանտարկյալներ ամենշաբաթյա հեռախոսազանգերի հնարավորություն չունեն, իսկ տեսազանգերից չի կարող օգտվել նրանցից ոչ մեկը։ «Երբ իմ խցակիցը ձերբակալվեց, նրա երեխան 10 ամսական էր։ Այժմ երեխան ավելի քան 3 տարեկան է և չի տեսել իր հորը», – ասել է Վարդանյանը։


Վարդանյանը նշել է, որ չի կարողանում բժշկական հետազոտություններ անցնել նույնիսկ սեփական միջոցներով, օգտվել նոտարական ծառայություններից կամ գրավոր պատասխաններ ստանալ իր բողոքներին։ Նրա խոսքով՝ բանտարկյալներին բացօթյա ֆիզիկական վարժությունների համար տրամադրվում է շաբաթական ընդամենը մեկ անգամ՝ 20–40 րոպե, օրական մեկ ժամի փոխարեն։


Human Rights Watch-ը չի կարողացել անկախորեն ստուգել այս պնդումները։


Սեպտեմբերի 19-ին Ալիևայի գրասենյակը հերքել է բանտարկյալների իրավունքների խախտումների վերաբերյալ պնդումները։


Բանտարկյալների կապն իրենց ընտանիքների հետ ավելի է դժվարացել այն բանից հետո, երբ Ադրբեջանի կառավարությունը 2025 թվականի սեպտեմբերին փակեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունն Ադրբեջանում։ ԿԽՄԿ-ն հայտնել է, որ Ժնևից ժամանած ներկայացուցիչները դեկտեմբերին այցելել են կալանավորվածներին, առանձնազրույցներ ունեցել նրանց հետ, հնարավորություն ընձեռել կապ հաստատելու ընտանիքների հետ և գնահատել նրանց նկատմամբ վերաբերմունքն ու պահման պայմանները։


2026 թվականի փետրվարի 17-ին Բաքվի ռազմական դատարանը Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ մի շարք մեղադրանքներով, այդ թվում՝ ահաբեկչության, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։


Դատավարությունն արդար դատաքննության իրավունքի պահպանման վերաբերյալ լուրջ մտահոգություններ է առաջացրել։ Քաղաքացիական անձինք, այդ թվում՝ Վարդանյանը, դատվել են ռազմական դատարանում, իսկ դատական նիստերը հիմնականում փակ են եղել անկախ վերահսկողության համար։ Amnesty International-ը հայտնել է, որ ապացույցները ներկայացվել են այնպիսի լեզվով, որը մեղադրյալները չեն հասկացել, և պատշաճ թարգմանություն չի ապահովվել։


Ադրբեջանը պետք է ապահովի, որ բոլոր բանտարկյալները կարողանան կանոնավոր կապ պահպանել իրենց ընտանիքների հետ, ստանալ նամակներ և թույլատրելի ծանրոցներ, անհրաժեշտ բժշկական օգնություն և ամենօրյա բավարար բացօթյա ֆիզիկական ակտիվություն։ Ադրբեջանը նաև պետք է ԿԽՄԿ-ին կանոնավոր հասանելիություն տրամադրի հակամարտության հետ կապված կալանավորված անձանց», – գրել է Գիորգի Գոգիան:

—

Հաջորդ տարեդարձը ինչ տարածքով, կարգավիճակով ու ինքնությամբ կնշենք՝ մեր ձեռքու

ՍԱ Է ԱՅՆ ՕՐԸ


Երեսունհինգ տարի առաջ այս օրը վերահռչակվեց Հայաստանի Հանրապետությունը։ Ուրիշը չկա և չի՛ լինելու։ Ինչպե՞ս ենք նշանավորելու հաջորդ տարեդարձը՝ ի՞նչ տարածքով, կարգավիճակով ու ինքնությամբ, տակավին մեր ձեռքում է, մեր վճռորոշ կամքում։


Դրանից հետո որքան էլ խոսենք-բանաստեղծենք, գործ անելու ճակատագրական պատուհանը տևապես կփակվի, և միասին կտեսնենք, թե օտարի բերած «մեր վերջը» որն է լինելու։ Անկի՛ բռնապետությունը, ապրի՛ Հանրապետությունը։


Րաֆֆի Հովհաննիսյան




—