Այն ավելի խոցելի է դարձնում Հայաստանը, ՀՀ տարածքը դարձնում է այլ երկրների կող

Հոկտեմբեր 6, 2026

TRIPP–ի իրագործումը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու. այս մասին այսօր «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Ըստ էության, նորություն չէ, որ իշխանության առաջին խոսափողը համոզում է հայտնում այս նախագծի մեգահեռանկարի վերաբերյալ, ինչին, սակայն, չափազանց կասկածով, նաև քննադատաբար են մոտենում քաղաքական ու հանրային տարբեր շրջանակներ։

Էներգետիկ և միջազգային հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանն, օրինակ, պատասխանելով 168․am-ի հարցին, թե արդյո՞ք TRIPP-ի տնտեսական հեռանկարը ՀՀ-ի համար տեսանելի է, նշեց․ «Տեսանելի է հստակ, որ այն ոչ միայն տնտեսական հեռանկար չունի Հայաստանի Հանրապետության համար»։

Մասնագետը հավելեց նաև՝ «այն կարող էր  տնտեսական որոշակի հեռանկար ունենալ, եթե TRIPP-ը Նախիջևան մտնելուց հետո մտնի Երասխ ու գնա Գյումրի, որտեղից էլ միանա Կարսին։

Կարդացեք նաև

  • Կոլապսի վտանգը մեծանում է. «ֆեյք» արտահանումների անվան տակ Փաշինյանը փորձում է թաքցնել իրականությունը
  • Ձեզ խաբում են, ոչ ոք չի գալու օգնության. գործիք մի դարձեք Թրամփի ձեռքին. Զեֆրի Սաքսի ուղերձը
  • Կվախենա… դա կլինի իր իշխանության վերջին օրը. կա՛մ պիտի հանձնվի Ռուսաստանին, կա՛մ ԵՄ-ին. Ավետիք Չալաբյան

«Այս դեպքում այդ Երասխ-Գյումրի հատվածը որոշակի տնտեսական բարիք կարող է բերի, բայց զուտ TRIPP-ը ոչ մի արդյունք չի բերում՝ ո՛չ ֆինանսական առումով, ո՛չ գլոբալ առումով․ օրինակ, չինացիներին այդ պրոյեկտն ընդհանրապես հետաքրքիր չէ՝առաջին հերթին այն պատճառով, որ ծրագիրը վերահսկվում է ամերիկացիների կողմից (76,4 %-ն ամերիկյան սեփականությունն է), ապա նաև՝ կասկածելի տնտեսական հեռանկարի պատճառով։ Թուրքերը շատ արագ կառուցում են Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթգիծ, շրջանցում են Հայաստանը, և, հետևաբար՝ այդ պատկերի մեջ այն բացարձակ զրոյական արժեք ունի Հայաստանի համար։

Այն միայն Հայաստանն ավելի խոցելի է դարձնում, Հայաստանի տարածքը դարձնում է նաև այլ երկրների կողմից վերահսկելի ու նվազեցնում է Հայաստանի ինքնիշխանությունը, խնդիրներ է ստեղծում Իրանի Իսլամական Հանրապետության հետ և ոչ միայն»,- մանրամասնեց Արմեն Մանվելյանը։

Դիտարկմանը՝ արդյո՞ք Արարատ Միրզոյանի՝ իրանյան այցը չփարատեց իրանական կողմի մտահոգությունները, փորձագետն արձագանքեց.

«Իրանցիները շատ լավ հասկանում են՝ ամերիկացիներն իրենց քթի տակ բերում, համակարգ են կառուցում, որի շուրջ ինչ-որ ինֆրաստրուկտուրա են կառուցելու, որտեղ լինելու են ամերիկացիներ․ ինչո՞վ հանդարտեցրին Իրանին»։

Տարածաշրջանային այս իրողությունների համատեքստում Արմեն Մանվելյանը նաև խոսեց նախօրեի՝ՀՀ ՏԿԵ նախարար-Թուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահ  հանդիպման շրջանակում արծարծված՝ Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքների հեռանկարի մասին։

Էներգետիկ հարցերով փորձագետը նշեց․ «Տեսականորեն վատ գաղափար չէ՝ դեպի Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանելու համար։ Բայց մյուս կողմից էլ, քանի որ ես շատ ակտիվ հետևում եմ ու գիտեմ՝ այս իշխանությունն ինչպես է էներգետիկայի շուրջ աշխատում, չեմ հավատում, որ նրանց մոտ ինչ-որ մի բան կարող է ստացվել՝ 8 չէ, ուզում է՝ 18 տարի անց»։

—

Հայ-ամերիկյան օրակարգը, «Թրամփի ուղին» և Իրանի կարմիր գծերը. Արարատ Միրզոյանի

Հոկտեմբեր 6, 2026

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն տեղի ունեցավ տարածաշրջանային բարդ և բարձր լարվածության պայմաններում:

Այցի շրջանակներում Միրզոյանը  հանդիպումներ ունեցավ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի և արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Բանակցությունների առանցքում էին երկկողմ տնտեսական, տրանսպորտային ու էներգետիկ համագործակցության խորացումը, տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները և հաղորդակցական ուղիների ապաշրջափակման հարցերը:

Մասնավորապես, քննարկվեցին Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամրջի կառուցման, էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ավարտի և բեռնափոխադրումների դյուրացման գործնական քայլերը:

Հատկանշական է, որ բոլոր բարձրաստիճան հանդիպումներում իրանցի պաշտոնյաների հռետորաբանության կարմիր թելը Միացյալ Նահանգների գործողությունների, սպառնալիքների և ռազմավարական հավակնությունների քննադատությունն էր: Իրանի ղեկավարությունը հանգամանորեն անդրադարձել է  Վաշինգտոնի կողմից վարվող քաղաքականությանը, միջուկային գործունեության շուրջ ստեղծված ճնշումներին և երկրի դեմ իրականացված հարձակումներին՝ ընդգծելով, որ ամերիկյան կողմի հետ բանակցություններն այլևս իմաստ չունեն, քանի որ դրանց անմիջապես հաջորդում են պատերազմներն ու պատժամիջոցները:

Կարդացեք նաև

  • Ձեզ խաբում են, ոչ ոք չի գալու օգնության. գործիք մի դարձեք Թրամփի ձեռքին. Զեֆրի Սաքսի ուղերձը
  • Հայաստանն ընտրում է նոր ԱԷԿ․ «Ռոսատոմի» կողմից Հայաստանում ԱԷԿ-ի կառուցումը կարող է նպաստել ռուս-հայկական հարաբերությունների բարելավմանը
  • Այն ավելի խոցելի է դարձնում Հայաստանը, ՀՀ տարածքը դարձնում է այլ երկրների կողմից վերահսկելի, խնդիրներ է ստեղծում Իրանի հետ և ոչ միայն. Արմեն Մանվելյան

Այս շեշտադրումները պատահական չէին. Թեհրանն իր հարևանների միջոցով փորձում է հստակորեն գիծ գծել և արձանագրել իր կարմիր գծերը՝ կապված արտաքին ուժերի ռեգիոն, այսպես կոչված, ներթափանցման հետ:

Իրանական կողմի նման կենտրոնացումն ԱՄՆ-ի գործոնի վրա ուղղակիորեն պայմանավորված է Հայաստանի վարած արտաքին քաղաքականությամբ, մասնավորապես՝ ԵՄ ինտեգրման միտումներով և ՀՀ տարածքում ձևավորվող «Թրամփի ուղի» կամ ԹՐԻՓՓ նախագծով: Թեհրանում խիստ զգայունությամբ են հետևում Հայաստանի արևմտյան վեկտորի խորացմանը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Վաշինգտոնը Հարավային Կովկասը դիտարկում է՝ որպես Ռուսաստանի ու Իրանի ազդեցությունը թուլացնելու համար օգտագործվող գոտի։

Հետևաբար, իրանցի պաշտոնյաների հայտարարություններում Միացյալ Նահանգների շեշտադրումն ազդանշան է առ այն, որ Թեհրանն ուշադիր հետևում է իր անմիջական հարևանությամբ անվտանգային ռիսկերին:

Այս համատեքստում չափազանց բնութագրական է Արարատ Միրզոյանի տված հավաստիացումն Իրանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, այն է՝ Հայաստանը թույլ չի տա, որպեսզի իր տարածքն օգտագործվի Իրանի դեմ որևէ գործողություն իրականացնելու համար: Սա՝ ըստ իրանական կողմի տարածած մամուլի հաղորդագրության։ Այս ձևակերպումը միտված է փարատելու Թեհրանի մտահոգությունները, որոնք կապված են Հայաստանում ամերիկյան կամ արևմտյան հնարավոր ենթակառուցվածքների, ներկայության ամրապնդման  հետ:

Այցի իրական նպատակն էր կարծես փորձել համաձայնության գալ և երաշխիքներ տրամադրել Թեհրանին՝ հաշվի առնելով Թրամփի վարչակարգի կողմից նախաձեռնվող և հայկական տարածքով անցնող տրանսպորտային նախագծերի շուրջ առկա կոշտ նախապայմանները: Իրանը պահանջում է անվտանգային երաշխիքներ և բացառում է սահմանների փոփոխելիության կամ արտաքին վերահսկողության տակ գտնվող միջանցքների տրամաբանությունը, որոնք կարող են կտրել Հայաստանն Իրանից կամ ծառայել որպես հակաիրանական պլացդարմ:

Վերլուծելով ստեղծված աշխարհաքաղաքական հանգույցը՝ ակնհայտ է դառնում, որ Հայաստանի արևմտյան կողմնորոշումն ու տնտեսական դիվերսիֆիկացման ցանկությունը բախվում են Իրանի կոշտ տարածաշրջանային շահերի հետ: Մինչ հայկական իշխանությունները հույսեր են կապում միջազգային նախագծերի և արևմտյան գործընկերության հետ, Թեհրանը հստակեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ապաշրջափակումը և տրանսպորտային ուղիների բացումը չպետք է սպառնան Իրանի տարածքային ամբողջականությանը և աշխարհաքաղաքական կայունությանը։

Այս առումով, «Թրամփի ուղի» նախագծի շուրջ պտտվող աշխարհաքաղաքական սակարկությունները Հայաստանի համար դառնում են լրջագույն փորձություն։

Այսպիսով, Միրզոյանի այցը Թեհրան հերթական վկայումն է այն մասին, որ Հայաստանը ստիպված է անընդհատ բալանսավորել արևմտյան նախագծերի և տարածաշրջանային անխուսափելի իրողությունների միջև: Իրանի հետ հարաբերությունների խորացումը և հարևանների հետ դիվանագիտությունը կենսական անհրաժեշտություն են Հայաստանի համար՝ զերծ մնալու համար խոշոր տերությունների հակամարտությունների բացասական հետևանքներից:

Հայաստանի արևմտյան վեկտորն ու եվրաինտեգրման հավակնություններն անխուսափելիորեն և սուր կերպով մտնում են հակասության մեջ տարածաշրջանային իրանական շահերի ու կարմիր գծերի հետ: Մինչ հայկական իշխանությունները ձգտում են դիվերսիֆիկացնել անվտանգությունն ու տնտեսությունն Արևմուտքի հետ սերտացման միջոցով, Թեհրանը հստակեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ապաշրջափակումն ու արտաքին ուժերի հովանու ներքո առաջ մղվող տրանսպորտային նախագծերը սպառնում են Իրանի անվտանգությանը:

Հայաստանը հայտնվել է մի վիճակում, որտեղ արևմտյան այս կողմնորոշումը և տարածաշրջանային կոշտ իրողությունները բացառիկ լարվածություն են ստեղծում, և Հայաստանը  ստիպված է անընդհատ ու ցավագին այս խնդիրների, հակասող շահերի բախման ու մշտական վտանգների միջով անցնել։ Արդյո՞ք այս անգամ Միրզոյանի բանավոր հավաստիացումները բավարար են իրանական կողմի համար, ցույց կտա ժամանակը։

—

Մեծամորի ԱԷԿ-ից մինչև հանքավայրեր․ Բաքուն COP17-ին փորձում է Հայաստանի դեմ օր

Հոկտեմբեր 6, 2026

Հոկտեմբերի 19-30-ը Երևանը կհյուրընկալի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP 17:

Շրջակա միջավայրի նախարարությունից մեզ հայտնեցին, որ մասնակցության հրավեր է ուղարկվել կոնվենցիայի անդամ բոլոր երկրներին, որոնց թվում են նաև Ադրբեջանը և Թուրքիան: Արդյո՞ք այս երկրներից պատվիրակություններ կգան, այսինքն, հրավերներն ընդունվե՞լ են, Շրջակա միջավայրի նախարարությունում ասացին, որ այդ հարցին պետք է ԱԳՆ-ից պատասխանեն:

Նշենք, որ 2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում անցկացվել էր Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը՝ COP29-ը, որին Հայաստանը հրավիրվել էր, բայց չէր մասնակցել:

Մի քանի օրից պարզ կդառնա՝ արդյո՞ք Թուրքիան և Ադրբեջանը պատվիրակություն կուղարկեն Հայաստան, բայց COP 17-ին ընդառաջ՝ Բաքուն ակտիվացրել է կամ թարմացրել է պաշտոնական Երևանի դեմ բնապահպանական արշավը:

Կարդացեք նաև

  • Ձեզ խաբում են, ոչ ոք չի գալու օգնության. գործիք մի դարձեք Թրամփի ձեռքին. Զեֆրի Սաքսի ուղերձը
  • Կվախենա… դա կլինի իր իշխանության վերջին օրը. կա՛մ պիտի հանձնվի Ռուսաստանին, կա՛մ ԵՄ-ին. Ավետիք Չալաբյան
  • Այն ավելի խոցելի է դարձնում Հայաստանը, ՀՀ տարածքը դարձնում է այլ երկրների կողմից վերահսկելի, խնդիրներ է ստեղծում Իրանի հետ և ոչ միայն. Արմեն Մանվելյան

Հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի Environmental Protection First ՀԿ-ների կոալիցիայի՝ «Հայաստանի տարածքում իրականացվող հանքարդյունաբերության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա» թեմայով ճեպազրույցի ժամանակ «Ռյուզգար» հասարակական միավորման նախագահ Իսլամ Մուստաֆաևը հայտարարել է, թե «Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի», քանի որ, ըստ նրա, 1980 թվականից շահագործվող Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը, իբր, շարունակում է պոտենցիալ բնապահպանական ռիսկ ներկայացնել՝ սարքավորումների մաշվածության և շահագործման ժամկետի բազմակի երկարաձգման պատճառով։

«Նախնական նախագծային շահագործման ժամկետը լրանալուց հետո բլոկի շահագործումը սկզբում երկարաձգվել է մինչև 2026 թվականը, այնուհետև սկսվել է շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ծրագիրը՝ սարքավորումների արդիականացմամբ։

Լուրջ վթարի կամ պաշտպանիչ համակարգերի վնասման դեպքում առկա է ռադիոակտիվ նյութերի՝ շրջակա միջավայր արտանետման վտանգ, այդ թվում՝ մակերևութային և ստորերկրյա ջրերի աղտոտման ռիսկ։ Պոտենցիալ վտանգ կա, որ այդ հետևանքներն ունենան անդրսահմանային բնույթ։ Ուստի ատոմակայանը միանշանակ պետք է փակվի։ Խոսքը միջուկային ռեակտորի մասին է։ Սա շատ վտանգավոր է և մեծ ռիսկերի հետ է կապված։ Մենք ցանկանում ենք, որ դրա փակման վերաբերյալ որոշումներն աջակցություն ստանան «Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի» մասնակից պետությունների կողմից՝ COP17-ի շրջանակում»,- շեշտել է Մուստաֆաևը:

Բայց գործը սրանով չի ավարտվել:

Բրիֆինգի ժամանակ Environmental Protection First ՀԿ-ների կոալիցիայի անդամներն անդրադարձել են Հայաստանի տարածքում հանքարդյունաբերության գործունեության հնարավոր հետևանքներին և տարածաշրջանի համար բնապահպանական այլ ռիսկերին։

Խոսքը, մասնավորապես, վերաբերել է Հայաստանում՝ Լոռու մարզի Ալավերդի համայնքում և Սյունիքի մարզում հանքարդյունաբերության գործունեությանը, որ իբր հանգեցնում է ստորգետնյա և անդրսահմանային ջրերի աղտոտման, ինչն էլ լուրջ ռիսկեր է պարունակում իր մեջ: Անդրսահմանային ջրերի աղտոտման օրինակ որպես նշվել է Ողջի (Օխչուչայ.- Մ.Պ.) գետը, այդտեղ առաջացած բնապահպանական խնդիրները: Այս թեման, իհարկե, նորություն չէ:

2021 թվականին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին սկսել էր սպառնալ նաև Ադրբեջանը՝ բնապահպանական աղետի մեղադրանքի քողի տակ: Այդ ժամանակ կոմբինատի շուրջ զարգացումներ էր սկսել նաև Նիկոլ Փաշինյանը:

Ինչևէ, Ադրբեջանի էկոլոգիայի նախարարությունից հայտարարել էին, թե ՀՀ սահմանում գտնվող անդրսահմանային Ողջի (Օխչուչայ.- Մ.Պ.) գետը մշտապես աղտոտվում է:

«Գետը, որը չափազանց աղտոտված է Կապանի և Քաջարանի լեռնահանքային արդյունաբերության թափոններից, բառացիորեն արդյունաբերական թափոնների կոլեկտորի դեր է խաղում»,- շեշտել էր Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Էմին Գարաբաղլըն՝ հավելելով, որ ջուրն ուղղակիորեն գետ է թափվում առանց մաքրման, իսկ աղտոտվածության մակարդակը բազմակի անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը, գետի ջուրը համարվում է օգտագործման համար ոչ պիտանի։

Իսկ Ադրբեջանի մակերեսային ջրային ռեսուրսների մոտ 70%-ը ձևավորվում է հարևան երկրներում անդրսահմանային ջրերի հոսքի հաշվին:

Ողջի գետի աղտոտման խնդրին նույն ժամանակում անդրադարձել էր նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ ասելով, թե գործ ունեն բնապահպանական աղետի հետ:

«ՀՀ-ում լեռնահանքային արդյունաբերության պատճառով Օխչուչայ (Ողջի,- Մ.Պ.) գետում արձանագրվել է ուժեղ քիմիական աղտոտում: Պատասխանատու ընկերությունները պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը»,- շեշտել էր նա:

Ադրբեջանն այս հարցով նույնիսկ դիմել էր մի շարք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, նամակներ էին ուղարկվել ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի եվրոպական գրասենյակի տնօրեն Բրունո Պոզզիին և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Օլգա Ալգաերովային:

Ադրբեջանը դիմել էր նաև Գերմանիայի Բունդեսթագին և «Կանաչների» կուսակցությանը՝ ուշադրություն հրավիրելով Ողջի գետի աղտոտման խնդրի, ինչպես նաև այն հարցի վրա, թե «շրջակա միջավայրի և մարդկանց առողջությանն ինչ լուրջ վտանգ է սպառնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Քաջարանի հանքավայրը, որի հիմնական բաժնետերը գերմանական «Քրոնիմետ հոլդինգն» է»:

Ադրբեջանական կողմը վերը նշված նամակում հարկ է համարել ընդգծել և որպես հիմնավոր ապացույց ներկայացնել, որ այս խնդիրը նաև բազմաթիվ հայկական բնապահպանական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է:

Ադրբեջանը նաև Իրանին էր այս համատեքստում հիշատակել, թե ՀՀ-ից ջրային ռեսուրսների աղտոտմանը դեմ է նաև իրանական կողմը՝ նրանք Երևանին մեղադրել են Արաքս գետն աղտոտելու համար:

Իրանական կողմից, իհարկե, այս հարցը տարբեր ժամանակներում բարձրացվել է, և հայկական կողմից մշտապես խոստացել են ամեն ինչ անել գետի աղտոտվածությունը վերացնելու համար: Փաշինյանի իշխանությունը ևս նման խոստում տվել է, և կողմերը պայմանավորվել էին համագործակցել այս հարցում:

Նշենք, որ Ողջին թափվում է Արաքս գետը և ազդում նաև դրա ջրային ռեսուրսների որակի վրա, իսկ Արաքսը Կուրի ամենամեծ աջ վտակն է:

Այլ հարց է, որ Իրանը հերքել էր, թե հենց Մեծամորի ԱԷԿ-ն է աղտոտում Արաքս գետը:

Իսկ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, վերևում հիշատակված բրիֆինգի ժամանակ մտահոգություն է հնչեցվել նաև Ամուլսարի ոսկու հանքի շահագործման կապակցությամբ, և այլն:

Բնականաբար, ադրբեջանցի փորձագետները Հայաստանին մեղադրանքներ են ուղղել, այդ թվում՝ օկուպացված Արցախի տարածքում իբր հայկական կողմից անտառների ոչնչացման, ոռոգման ենթակառուցվածքների ոչնչացման, հանքավայրերի «ապօրինի» շահագործման հետ կապված, և ոչ միայն:

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Փարվանա Վելիևան, օրինակ, ուշադրություն է հրավիրել, թե Հայաստանից ֆինանսական հոսքեր էին իրականացվում դեպի Ղարաբաղ, իսկ այնտեղի բնական ռեսուրսներն ու քարերն արտահանվում էին Հայաստան։

«Այսինքն, իրավաբանորեն չճանաչված տարածքում իրականացվում էր բնական ռեսուրսների շահագործում և դրանց տեղափոխում այլ տարածք», –շեշտել է նա և հավելել.

«2009-2017 թվականներին մետաղների ապօրինի արդյունահանման արդյունքում Շվեյցարիայում գրանցված Vallex Group և Base Metals ընկերությունները ստացել են 177 մլն ԱՄՆ դոլարի շահույթ։ Բնականաբար, դրա որոշակի մասնաբաժինը հասել է նաև Հայաստանի կառավարությանը, և այդ գործարարները մասնակցել են ապօրինի օկուպացիայի ֆինանսավորմանը»:

Ի դեպ, դեռ 2018 թվականին Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել հայաստանյան մի շարք ընկերությունների դեմ` Լեռնային Ղարաբաղի տարածքում և հարակից շրջաններում գտնվող ոսկու և մի շարք այլ թանկարժեք մետաղներ պարունակող հանքերն անօրինականորեն շահագործելու մեղադրանքով:

Ադրբեջանական դատախազության հետաքննության թիրախում էին հայտնվել Vallex Group, Base Metal, ACP և մի շարք այլ ընկերությունները, ինչպես նաև մի շարք ֆիզիկական անձիք:

«Քրեական գործը հարուցվել է երկու հոդվածներով` անօրինական ձեռնարկատիրական գործունեության ծավալում և Ադրբեջանի սահմանի անօրինական հատում»,- հայտնել էին Ադրբեջանի դատախազությունից:

Աբսուրդն այն է, որ Ադրբեջանը մշակել է հանքարդյունաբերության (մետաղական հանքաքարերի) և մետալուրգիական արդյունաբերության զարգացման 2027-2030 թվականների պետական ծրագիր, որով նախատեսվում է «օկուպացիայից ազատագրված» տարածքներում գտնվող հանքավայրերի հնարավորինս արագ շահագործում. խոսքը Քելբաջարի (Քարվաճառ), Մարտակերտի և Զանգելանի (Կովսականի), շրջանների ոսկու, պղնձի և մոլիբդենի հանքավայրերի մասին է։

«Մարտակերտի շրջանում աշխատանքներն արդեն սկսվել են։ Հուսով եմ, որ մոտ ապագայում աշխատանքները կսկսվեն Քելբաջարում և Զանգելանում, և այդպիսով կսկսվի արդեն հայտնաբերված հանքավայրերի յուրացումը։ Մենք պետք է ամբողջությամբ վերլուծենք առկա հանքավայրերը և ժամանակակից երկրաբանական մեթոդների միջոցով լիովին ճշգրտենք այնտեղ առկա պաշարները»,- վերջերս հայտարարել էր Ալիևը:

Հիշեցնենք, որ դեռ նախքան հայաթափումը, ադրբեջանցի, այսպես կոչված, բնապահպանները պահանջում էիին մոնիտորինգ իրականացնել Մարտակերտի շրջանի Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում՝ իբր բնապահպանական նպատակներով: Սակայն հետո պարզվել էր, որ Ադրբեջանում գործունեություն ծավալող բրիտանական «Anglo Asian Mining Plc»-ի հետ կնքված պայմանագրում փոփոխություն է կատարվել, որով էլ վերջինիս հանձնվել է հանքարդյունաբերական գործունեության 3 նոր տարածք (contract area):

Դրանցից մեկը, որն ադրբեջանցիներն ու բրիտանական ընկերությունն անվանում են Դեմիրլի, ըստ բրիտանական կողմի հրապարակած քարտեզի, համընկնում է Արցախի Մարտակերտի շրջանի արևելյան հատվածին: Իսկ ընդհանրապես Դեմիրլի անունով ադրբեջանցիները կոչում են Մարտակերտի շրջանի Ծաղկաշեն գյուղը, որի հարևանությամբ էլ գտնվում է Կաշենի հանքավայրը: Այսինքն, ադրբեջանական «բնապահպանների» ակցիան բացառապես քաղաքական և տնտեսական էր և միտված էր Արցախի հայաթափմանը, ինչը հետո տեսանք:

Իսկ Բաքուն հանքավայրեր է փնտրում նաև Նախիջևանում, ինչի ռազմավարական նպատակներին անդրադարձել ենք:

Ինչ է ստացվում. COP17-ից առաջ Բաքուն ակտիվացնում է Հայաստանի դեմ բնապահպանական օրակարգը՝ միաժամանակ շրջանառելով Մեծամորի ԱԷԿ-ի փակման, Հայաստանի հանքարդյունաբերության, անդրսահմանային ջրերի աղտոտման և նախկինում օկուպացված տարածքներում բնական ռեսուրսների շահագործման վերաբերյալ մեղադրանքներ։

Սակայն նույն Ադրբեջանը, ինչպես արդեն նշեցինք, հանքարդյունաբերության և մետալուրգիական արդյունաբերության զարգացման պետական ծրագրով նախատեսում է «օկուպացիայից ազատագրված» տարածքներում գտնվող հանքավայրերի հնարավորինս արագ շահագործում:

Այսինքն՝ Բաքուն Հայաստանի գործողությունները ներկայացնում է՝ որպես տարածաշրջանային բնապահպանական վտանգ, իսկ սեփական հանքարդյունաբերական ծրագրերը՝ որպես տնտեսական զարգացման քաղաքականություն։ Եվ հենց այս հակադրությունն է, որ COP17-ից առաջ Բաքվի ակտիվացրած «բնապահպանական» արշավը դարձնում է ոչ միայն էկոլոգիական, այլև ակնհայտ քաղաքական օրակարգի մաս։

—

Հայաստանն ընտրում է նոր ԱԷԿ․ «Ռոսատոմի» կողմից Հայաստանում ԱԷԿ-ի կառուցումը կ

Հոկտեմբեր 6, 2026

Սեպտեմբերի 28-29-ն աշխատանքային այցով Հայաստանում էր «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ քննարկված հարցերի թվում են էներգետիկայի ոլորտում փոխգործակցությունը, նոր ատոմակայանի հնարավոր կառուցումը և գործող երկրորդ էներգաբլոկի (որը տրամադրում է հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի մինչև մեկ երրորդը) աշխատանքի երկարաձգումը մինչև 2036 թվականը:

Տեսականորեն չի բացառվում նաև Մեծամորի ատոմակայանի շահագործումը մինչև 2046 թվականը երկարաձգելու տարբերակը, ինչը, սակայն, հսկայական ծախսեր է պահանջում և կարող է հանգեցնել 2036-2046 թվականներին էլեկտրաէներգիայի ինքնարժեքի կրկնակի աճի:

Բանակցությունների արդյունքում հայտնի դարձավ, որ Մոսկվան Երևանին առաջարկում է կառուցել նոր էներգաբլոկ՝ մոտ 1 գիգավատտ հզորությամբ, ՎՎԷՐ-1000 (ВВЭР-1000) տեխնոլոգիայով, որը համատեղում է անվտանգության բարձր չափանիշներն ու տնտեսական արդյունավետությունը, և որով կառուցվել ու շարունակում են կառուցվել ատոմակայաններ Հնդկաստանում և Իրանում։

«Առաջին անգամ հնչեցին մեզ համար շատ կարևոր խոսքեր Նիկոլ Վովայիի կողմից այն մասին, որ առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը որոշում կկայացնի նոր կայանի տեխնիկական կերպարի և այն կառուցող գործընկերների վերաբերյալ։ Սա նորություն է, որը մեր առջև որոշակի խնդիրներ է դնում, այն է՝ առաջիկա ամիսներին ձևակերպել ամենամրցունակ առաջարկը, որպեսզի Հայաստանն ընտրի նոր բլոկի կառուցման մատակարարին»,- Փաշինյանի հետ բանակցությունների արդյունքներով լրագրողներին ասել է Լիխաչովը։

Կարդացեք նաև

  • Ձեզ խաբում են, ոչ ոք չի գալու օգնության. գործիք մի դարձեք Թրամփի ձեռքին. Զեֆրի Սաքսի ուղերձը
  • Կվախենա… դա կլինի իր իշխանության վերջին օրը. կա՛մ պիտի հանձնվի Ռուսաստանին, կա՛մ ԵՄ-ին. Ավետիք Չալաբյան
  • Հայ-ամերիկյան օրակարգը, «Թրամփի ուղին» և Իրանի կարմիր գծերը. Արարատ Միրզոյանի այցը Թեհրան․ ինչ է փոխանցել Միրզոյանն իրանական կողմին

Սպասելի էր՝ ապագա կայանի տեխնոլոգիայի վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել. Երևանը զուգահեռ դիտարկում է ամերիկյան ուղղությունը՝ ներառյալ մինչ այժմ շահագործման իրական պայմաններում չփորձարկված «փոքր մոդուլային ռեակտորները», որոնք համառորեն առաջ են քաշվում փոխնախագահ Վենսի և Սպիտակ տնից այլ պարբերական այցեր կատարող պաշտոնյաների կողմից:

Անցած փետրվարին այս թեմայի շուրջ նույնիսկ ստորագրվեց ինչ-որ թուղթ, որը հայտնի է՝ որպես «123 համաձայնագիր»՝ ակնհայտ աշխարհաքաղաքական ենթատեքստով։ Իսկ արդեն մայիսին Փաշինյանը նշել էր, որ Երևանում դիտարկում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Հարավային Կորեայի առաջարկները և մտադիր են համապատասխան նախագիծ ընտրել՝ ելնելով տնտեսական արդյունավետությունից և տեխնոլոգիական բնութագրերից։

Վերջին շրջանում Հայաստանում ծավալվում է արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների ենթակառուցվածք, որը պահանջում է էլեկտրաէներգիայի զգալի հզորություններ։ Այսպես, ի սկզբանե ենթադրվում էր, որ Հրազդանի տվյալների մշակման կենտրոնի համար (ամերիկյան Firebird AI ընկերության նախագիծ) բավարար կլինի 125 մեգավատտը, սակայն պարզվեց, որ անհրաժեշտ է մոտ 0,5 գիգավատտ։ Լիովին հաշվի առնելով տեղական էներգետիկայի զարգացման առանձնահատկությունները՝ «Ռոսատոմն» առաջարկում է կոնկրետ տեխնիկական պարամետրերով նախագիծ, որը ենթադրում է Մեծամորի ԱԷԿ-ի հարթակում նոր օբյեկտի ստեղծում: «Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանում նոր ատոմային գեներացիայի ստեղծման հեռանկարներին։ «Ռոսատոմը» Հայաստանին առաջարկում է ապացուցված ատոմային տեխնոլոգիաներ հզորության տարբեր տիրույթներում՝ ներառյալ մեծ, միջին և փոքր հզորության էներգաբլոկները»,- նշվում է կորպորացիայի Telegram-ալիքում:

Մոսկվայում չեն բացառում նաև այլ գործընկերների մասնակցությունը հայկական պոտենցիալ նախագծին, ինչին ուշադրություն է դարձնում ՌԳԱ Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահե Դավթյանը.

«Լիխաչովի գլխավոր մեսիջը, եթե չեմ սխալվում, հենց այն էր, որ ոչ միայն «Ռոսատոմն» է պատրաստ ներգրավվել այս նախագծի իրականացման մեջ։ Խոսքը կոնսորցիումային տրամաբանության մասին էր, որի շրջանակներում կարող են միավորվել ֆրանսիական, ռուսական, հարավկորեական, չինական և ամերիկյան տեխնոլոգիաները, ընկերություններն ու կապիտալը՝ հայկական միջուկային նախագծի իրականացման համար»։

Դրա վառ օրինակ կարելի է համարել Ղազախստանում ատոմակայանի կառուցման շուրջ պայմանավորվածությունները, որտեղ «Ռոսատոմի» հետ մեկտեղ՝ ներգրավված են նաև ֆրանսիական, կորեական և չինական կապալառուներ։ Նման մոտեցում կարող է կիրառվել նաև Հայաստանում՝ պատվիրատուի ցանկության դեպքում։

Տասնամյակներ շարունակ միջուկային էներգետիկան մնացել է միջազգային համագործակցության յուրահատուկ ոլորտ, որի շրջանակներում պետությունները համագործակցության ուղիներ են գտել նույնիսկ լրջագույն քաղաքական-գաղափարախոսական տարաձայնությունների պարագայում։

Բայց արդյո՞ք հայկական գործող ղեկավարությունը բավարար քաղաքական ու դիվանագիտական ռեսուրսներ, փորձ և հեղինակություն ունի՝ ոչ միայն զուտ տնտեսական նշանակություն ունեցող նման բարդ նախագծի իրականացման համար։

Հիշեցնենք, որ «խաղաղ ատոմի» դեմ Հայաստանում, որպես այդպիսին (և մասնավորապես ռուսականի), ակտիվորեն առարկում են Բրյուսելում, Անկարայում և հատկապես Բաքվում՝ սեյսմիկ վտանգավոր տարածաշրջանում էկոլոգիական ռիսկերի պատրվակով։

Այսպես, մայիսի սկզբին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով արված հայտարարության մեջ Հայաստանը ողջունել է Եվրամիության աջակցությունը հայկական ԱԷԿ-ը մինչև 2040 թվականը շահագործումից հանելու ճանապարհային քարտեզի մշակման գործում:

Պարզ է՝ Բրյուսելում այդ մասին չեն մոռացել և ամբողջ թափով կօգտագործեն աշխարհաքաղաքական շանտաժի գործիքները, այդ թվում՝ հենվելով ամենատարբեր մակարդակների գործակալական ցանցերի վրա։ Բացի այդ, վերջին շրջանում հայ-ադրբեջանական հարաբերությունները բարդ շրջան են ապրում, համենայնդեպս՝ հրապարակային հռետորաբանության մակարդակով։ 2020-2023 թվականների իրադարձություններից հետո Կովկասում նոր իրողությունները ենթադրում են, առնվազն, Երևանի զգայունությունն արևելյան և արևմտյան հարևանների կարծիքի նկատմամբ։

Միևնույն ժամանակ դժվար չէ հասկանալ, որ Ադրբեջանի և Թուրքիայի առաջարկած այլընտրանքները հազիվ թե նպաստեն Հայաստանի էներգետիկ անկախության ամրապնդմանը, չխոսելով արդեն հավակնոտ նախագծերի իրականացման մասին, այդ թվում՝ վերազգային բարձր տեխնոլոգիական կորպորացիաների մասնակցությամբ։ Ա. Լիխաչովի խոսքով՝ «անցյալ տարի Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառման աճը կազմել է 7%։

Մասնագետների հաշվարկներով՝ նույնիսկ սպառման աճի տարեկան 4% պահպանողական սցենարի դեպքում, մինչև 2036 թվականը (գործող Մեծամորի ԱԷԿ-ի շահագործումից հանվելու պահը) էներգահամակարգում կառաջանա մոտ 1 գիգավատտ ծավալով հզորությունների դեֆիցիտ։ Բացի այդ, արևային գեներացիայի մեծ մասնաբաժնի պատճառով Հայաստանում նկատվում են էլեկտրաէներգիայի արտադրության օրական ուժեղ տատանումներ։ Ատոմակայանն իր հերթին՝ ունակ է ապահովել հուսալի բազային գեներացիա 24/7 ռեժիմով՝ անկախ արևից, քամուց և եղանակային պայմաններից»։

Երևանում «Ռոսատոմի» ղեկավարի բանակցությունները վկայում են այն մասին, որ կողմերը պատրաստ են կառուցողական քննարկել կարևոր հարցեր, որոնց դրական լուծումը կնպաստի հակասությունների սրության մասնակի վերացմանը, որոնք հատկապես ակնհայտ էին վերջին մեկուկես տարում: Հայկական փորձագիտական միջավայրում կարելի է հանդիպել այն դատողությանը, որ «Ռոսատոմի» ուժերով նոր էներգաբլոկի կառուցումը կնպաստեր պատժամիջոցների սահմանափակումների մեղմացմանը, որոնց բախվում են գյուղատնտեսական և մի շարք այլ ապրանքատեսակների հայկական արտադրողները ս.թ. մայիսից սկսած: Այդպե՞ս է դա, թե՞ ոչ, անշուշտ, ցույց կտա ժամանակը:

Երևանում գործող իշխանության համար ռուսական առաջարկներին համաձայնությունը կնպաստեր տնտեսական կոոպերացիայի վերականգնմանը և իրավիճակի կայունացմանը երկրում, որը շատ հեռու է պաշտոնական հարաբերություններից։ Բայց արդյո՞ք մերձավոր և հեռավոր հարևանները թույլ կտան որոշումներ կայացնել, որոնք կհամապատասխանեն հենց Հայաստանի ազգային շահերին, այլ ոչ թե՝ իրենց շահերին։

Այսպես թե այնպես, այս հարցի պատասխանին երկար սպասել չի մնացել։ Հստակ պատասխանից խուսափելն ու անսահմանորեն ձգձգելն ակնհայտորեն չի աշխատի՝ առանց կոտրված էներգետիկ տաշտակի առջև կանգնելու վտանգի։ Եվ, ըստ երևույթին, ոչ միայն էներգետիկ։

ԱՆԴՐԵՅ ԱՐԵՇԵՎ

քաղաքագետ

infoshos.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի




—

Գազի գինը կբարձրանա… Հաջորդիվ այլ սահմանային միջադեպեր կլինեն. Ալեքսանդր Կռիլ

Հոկտեմբեր 6, 2026

168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռուս քաղաքագետ, պատմական գիտությունների դոկտոր, ՌԴ ԳԱ Ե. Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Կովկասի բաժնի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովն է:

Հաղորդման ընթացքում քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների ձևափոխումը և Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունը։

Առանձնակի ուշադրություն է դարձվել Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծին, տարբեր ուժային կենտրոնների միջև հավասարակշռման քաղաքականությունից դեպի եվրոպական ուղղության վրա հստակ կողմնորոշում անցմանը, ինչպես նաև նման ուղեգծի հնարավոր հետևանքներին։

Կարդացեք նաև

  • Մոսկվայի կոշտ ազդանշանները և Երևանի լռությունը. Արդյո՞ք գազային արտոնությունները պահպանելու շանսեր դեռ կան
  • ԴՈՒՌԸ ՇՐԽԿԱՑՐԵՑԻՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՐԵՍԻՆ, ԲԱ ՀԵՏՈ՞. ՉԵՄ ԿԱՐՈՂ ԻՆՁ ԿՈՒՅՐԻ ԿԱՄ ԽՈՒԼԻ ՏԵՂ ԴՆԵԼ, ԵՐԲ… ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆ
  • Մեր հարևաններից տրանզիտով գազ ստանալու առաջարկը կդիտարկենք. Գազի գինը քաղաքական գին է. Սիմոնյան

Հիմնական թեմաների թվում են Հայաստանում ռուսական ներկայության փոփոխությունը, Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի հեռանկարները և անվտանգության հարցերը՝ ռուսական դերի հետագա նվազեցման դեպքում։

Քննարկվել են նաև Հայաստանի կախվածությունը ռուսական էներգետիկայից, ատոմային էներգետիկայից, տնտեսական կապերից ու ռուսական շուկայից, ինչպես նաև այն հարցը, թե որքան արագ կարող է տեղի ունենալ քաղաքական հեռացումը՝ պահպանելով զգալի տնտեսական և տեխնոլոգիական փոխկախվածությունը։

Զրույցի առանձին հատված նվիրված է եղել TRIPP նախագծին, դրա աշխարհաքաղաքական նշանակությանը և Հայաստանի տնտեսական ու ռազմավարական դիրքի վրա հնարավոր ազդեցությանը։

Եթերի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության փոփոխությանը, Չինաստանի, Հնդկաստանի, Պակիստանի և Իսրայելի դերի ուժեղացմանը, ինչպես նաև նոր տարածաշրջանային կոնֆիգուրացիայում Ռուսաստանի հեռանկարներին։

Բացի այդ, քննարկվել են ժողովրդագրական գործընթացները, Հայաստանի ներքին հավասարակշռության փոփոխության ռիսկերը, ինչպես նաև սահմանների բացման և տարածաշրջանային հաղորդակցությունների փոփոխության հնարավոր երկարաժամկետ հետևանքները։

Հայկ Դերզյան




—

Կվախենա… դա կլինի իր իշխանության վերջին օրը. կա՛մ պիտի հանձնվի Ռուսաստանին, կ

Հոկտեմբեր 6, 2026

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Մենք իրականում չգիտենք, թե Հայաստանի խորքում հայտնված ադրբեջանցի զինծառայողն ի՞նչ պատճառով է հայտնվել այնտեղ՝ դասալի՞ք է, թե՞ դիվերսանտ է, բայց մի բան ակնհայտ է՝ նա մոլորված անձ է թե ոչ, փաստ է՝ նա հանցագործ է: Նա գիտակցված մտել է մեր տարածքի խորքը և մեկից ավելի հանցագործություն է կատարել: Ինչպե՞ս է ստացվել, որ 1 զինծառայող անցել է մեր սահմանը, մեր պատկան մարմինները տեղյակ են եղել, 15 կմ անցել է, ու մեր պատկան մարմինները չեն կարողացել բռնել նրան: Շատ կարևոր է նաև տեղը, ուր նա հայտնաբերվել է: Ծիծեռնաքարի լեռնանցքն այն ուղղությունն է, որտեղից ամենահեշտն է հարձակվել մեզ վրա:
  • 5 տարի առաջ՝ կարծեմ՝ նոյեմբերի 16-ին, այստեղ շատ լուրջ մարտական գործողություն է տեղի ունեցել: Այս հատվածից գրունտային ճանապարհ է գնում: Ադրբեջանցի այդ զինծառայողն անցել է այն հատվածից, որը պետք է ամենապաշտպանվածը լիներ, որովհետև այն ամենավտանգավորն է. այստեղ Հայաստանն ամենանեղն է, և այստեղից էլ է ճանապարհ գալիս մտնում Հայաստան (սա Բիչենեկն է, որից ճանապարհը գալիս մտնում է Սիսիան,- Ա. Չ.): Այսինքն՝ եթե Ադրբեջանը երբևիցե ցանկություն ունենա Հայաստանը կտրել, սա ամենահավանական հարձակման ուղղությունն է: 

Այդ զինծառայողը չի հայտնվել, օրինակ, Վարդենիսում կամ Տավուշում, այլ անցել է ամենահավանական հարձակման ուղղությամբ ճանապարհի ուղիղ կեսը: Հարց է առաջանում՝ էդ ո՞նց է ստացվում, որ ամենավտանգավոր ուղղությամբ մի զինծառայող կարողանում է անցնել, դուք իրեն չեք էլ տեսնում, չեք էլ կարողանում հայտնաբերել, երբ որ այդ ուղղությունը պետք է ատամներով պաշտպանված լիներ՝ փշալարերով, ականադաշտերով, դիտարկման սարքավորումներով և այլն: Բայց չէ, մարդն անցել է, եկել հասել է ուղիղ կենտրոն:

Կարդացեք նաև

  • Ձեզ խաբում են, ոչ ոք չի գալու օգնության. գործիք մի դարձեք Թրամփի ձեռքին. Զեֆրի Սաքսի ուղերձը
  • Հայաստանն ընտրում է նոր ԱԷԿ․ «Ռոսատոմի» կողմից Հայաստանում ԱԷԿ-ի կառուցումը կարող է նպաստել ռուս-հայկական հարաբերությունների բարելավմանը
  • Մեծամորի ԱԷԿ-ից մինչև հանքավայրեր․ Բաքուն COP17-ին փորձում է Հայաստանի դեմ օրակարգ պարտադրել

Այդ հատվածը պաշտպանում է ոչ թե Ազգային անվտանգության ծառայությունը, այլ Պաշտպանության նախարարությունը: Այսինքն՝ խնդիրը պետք է փնտրել ոչ թե ԱԱԾ-ում, այլ Պաշտպանության նախարարությունում, բայց ավելի մեծ իմաստով՝ այս վարչակարգի բացարձակ ամենաթողության մեջ:

Մեր սահմանագիծը շատ երկար է. մենք Ադրբեջանի հետ, ներառյալ՝ Նախիջևանը, մոտավորապես 800 կմ-անոց պետական սահման ունենք։ Պատկերացրեք՝ եթե կիլոմետրը մեկ դիրք ունենանք, դա նշանակում է առնվազն 800 դիրք: Եթե ամեն դիրքը պահում է մի ջոկ (8-10 մարդ), մեզ մոտավորապես 25 000 զինվոր է պետք միայն դիրքապաշտ գործունեության համար, որպեսզի այս երկարության սահմանը՝ բարդ ռելիեֆով, լեռնային պայմաններով ու վատ տեսանելիությամբ, պատշաճ պաշտպանվի: 

Ընտրություններից առաջ այս վարչախումբը հայտարարեց, որ զինվորական ծառայությունը կրճատում են կես տարով: Դրա արդյունքում 2027 թվականին ունենալու ենք 6000-ով պակաս ժամկետային զինծառայող, որովհետև ամեն զորակոչ տալիս է մոտ 5.5-ից 6000 զինծառայող (ելնելով դեմոգրաֆիայից և ընտրությունների ժամանակ քվեարկած մոտ 18 000 ժամկետային զինծառայողների փակ ցուցակներից): Հիմա, եթե մենք այդ որոշման արդյունքում 6000 զինծառայողին կորցնում ենք, մեր դիրքերն է՛լ ավելի անպաշտպան են դառնում: 

Եթե հիմա էլ մեր դիրքերն անբավարար են պաշտպանված, մի ադրբեջանցի երիտասարդ ու անփորձ զինծառայող կարողանում է ամեն ինչով անցնել, բա պատկերացրեք՝ այս ամեն ինչից 6000 մարդ էլ հանեք, ի՞նչ է դրանից հետո տեղի ունենալու։ Ստացվելու է՝ մարդիկ, որոնք մինչև այդ ուրախանում էին, թե մեր երեխեքը կես տարով պակաս կծառայեն, հիմա ստիպված ձեռքները զենք են վերցնելու, որ ամեն մեկն իր տունը պաշտպանի, որովհետև եթե դու չես կարողանում թշնամուն քո սահմանի վրա կանգնացնել, գալու է, տունդ է մտնելու, ոնց որ արդեն եղավ: 

  • Այն մարդկանց, ովքեր մեղադրում են այդ կնոջը, ուզում եմ ասել՝ իսկ եթե սա ծխածածկույթ է, իսկ տակը բոլորովին ա՞յլ բան կա: Իրավապահ քննչական մարմիններ, փրկեք ձեր դեմքը:
  • Ադրբեջանի համախառն պաշտպանական և անվտանգային բյուջեն մոտ 5 միլիարդ դոլար է կազմում արդեն քանի տարի, մերը՝ 1.5 միլիարդ է այս տարի: Ծանր հարձակողական զենքեր են գնում, հատկապես՝ կործանիչ ինքնաթիռներ: Ադրբեջանը ռազմարդյունաբերական կարողություններ ունեցող երկրների հետ համատեղ արդյունաբերություն է ստեղծում, վերջինը Չեխիայի հետ էր: Մեր տարածքում ադրբեջանցիներն ամրանում են, ճանապարհներ են կառուցում: Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է պատերազմի: Եվ երբ Հայաստանում կա իշխանություն, որը մարդկանց գիտակցությունը մթագնում է կեղծ ֆեստիվալներով, խաղաղության կեղծ պատրանքներով, պարզ է՝ ինչ է լինելու այն ժամանակ, երբ Ադրբեջանի համար մեզ վրա հարձակվելու հարմար ժամանակ լինի:
  • Երկարաժամկետ կտրվածքում Ադրբեջանը Վրաստանի վրա էլ աչք ունի դրած, բայց իրենց ամենաբնական թիրախը մենք ենք: Եվ իշխանությունը պետք է դադարեցնի մեզ խաբեությամբ կերակրել. Պատրաստվել է պետք: Հայաստան մտած զինվորն ընդամենն առաջին ծիծեռնակն է, որը ցույց է տալիս, որ լուրջ հարձակման ժամանակ մենք կհայտնվենք շատ վատ վիճակում: Ո՞վ պետք է դեմն առնի:

  • Իրականությունն այն է, որ այս իշխանությունը տապալել է պաշտպանության խնդիրը: Եթե մենք այսքան սպանություններ ու ինքնասպանություններ ենք տեսնում բանակում, դա ինչի՞ մասին է խոսում: Էդ մարդիկ հո խելագարներ չէի՞ն, որ գնացին բանակ ու որոշեցին ինքնասպանություն կամ սպանություն գործել: Այս հարցով ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է պետք ստեղծել:
  • Սրանք եկեղեցու դեմ աբսուրդային մոլի հետապնդում են սկսել: Եթե կաթողիկոսի դեմ էր, ինչո՞ւ գնդերեցների ինստիտուտը վերացրեցին: Գնդերեցները դրական ազդեցություն ունեին բանակում: Իսկ կարո՞ղ է բանակում հանցագործությունների աճը կապ ունի գնդերեցներին բանակից հանելու հետ: Մարդիկ սա չեն հասկանում, որ գնդերեցներին հեռացնելով՝ զինվորն իր հոգեբանական խնդիրների ու մթնոլորտի հետ մենակ է մնում: Արժանապատվության, հաղթանակի ու պատվի խորհրդանիշ բանակը դադարել է այդպիսին լինեն, քաղցկեղածին բջիջները սկսել են տարածվել, ու բանակը սկսել է ինքն իրեն ներսից ուտել:
  • Փաշինյանը խարդավանքների բացարձակ չեմպիոն է, բայց ռազմավարական մտածողություն չունի: Երբ ԱԺ բերեցին Եվրամիությանն անդամակցելու՝ մի նախադասություն պարունակող օրենքը, մենք ասում էինք, որ սա բացարձակ անիմաստ օրենք է, իմիտացիա, որը խնդիրների է բերելու, և այդ խնդիրները 1 տարի ուշացումով եկան, երբ ՌԴ իշխանությունը ՀՀ-ին մեղադրեց 2 աթոռի վրա նստելու մեջ ու ընտրության առաջ դրեց:
  • Մենք ԵԱՏՄ-ի ներսում ենք արդեն, այն դեպքում, երբ ԵՄ մտնելը կարող է տասնամյակներ տևել: Արդյո՞ք կորուստները համարժեք են լինելու ձեռքբերումներին: Բացի դրանից, Հայաստանին ամենամոտ ԵՄ անդամ պետությունը՝ Բուլղարիան, Հայաստանից գտնվում է 2000 կմ հեռավորության վրա, և սահման չունենք նրա հետ: Մենք Բուլղարիա կարող ենք գնալ կա՛մ Թուրքիայով, կա՛մ Վրաստանով, երկուսն էլ ԵՄ անդամ չեն, մենք ո՞նց ենք անդամակցելու ԵՄ-ին, եթե ԵՄ-ում մեզ չեն սպասում:
  • Թուրքիան ոչ միայն 30 տարի չի դարձել ԵՄ անդամ, այլև 30 տարի ևս չի դառնալու: ԵՄ-ում մտավախություն ունեն, որ ԵՄ անդամ դառնալով՝ Թուրքիան ունենալու է ԵՄ-ի ամենաշատ բնակչություն ունեցող մեծ երկիրը և ազդեցություն կունենա ԵՄ ներսում: Վրաստանն ընդհանրապես այս պահին դադարեցրել է անդամակցության գործընթացը:
  • Մեր սպառման շուկաներն ավանդաբար ԵԱՏՄ-ում են: Գիտեք, որ շաբաթներ առաջ ԵՄ-ն մեր որոշ ապրանքների վրա մաքսատուրքերը նվազեցրեց կամ առհասարակ վերացրեց: Շատ լավ է: Պետք է օգտվել դրանից, բայց եկեք՝ մի քանի ամիս սպասենք, տեսնենք՝ ԵՄ-ի հետ մեր ապրանքաշրջանառությունը որքանո՞վ է ավելանում:
  • Իրականությունն այն է, որ դու, օրինակ, կոնյակ ԵԱՏՄ-ում կարող ես վաճառել, իսկ ԵՄ-ում՝ ոչ, որովհետև այդ ապրանքանիշը չես կարող այնտեղ օգտագործել: Եվրոպա ձուկ էլ չես կարող արտահանել, որովհետև իրենք իրենց ձուկն ունեն՝ ծովերով շրջապատված:

  • ԵԱՏՄ-ից դուրս գալը գին ունի: Միայն սննդի արտահանման խնդիր չենք ունենա, բա որ գազը թանկանա: Այդ բեռն ընկնելու է բոլորիս վրա, բայց առաջին հերթին կսնանկանան ջերմոցային տնտեսությունները: Ռուսաստանում աշխատելու հնարավորությունը կփակվի. այդ մարդիկ որտե՞ղ են աշխատելու՝ Եվրոպայո՞ւմ: Եվրոպան մեզ համար մաքսատուրքերն է իջեցրել, և դա լավ է, բայց մեր քաղաքացիների համար Եվրոպայում աշխատելու դռները չի բացել: Ռուսական կապիտալի խողովակը որ փակվի, մեր բանկերում կապիտալը կցամաքի, վարկավորման տոկոսադրույքը թանկանա, բիզնեսը կխեղդվի, ի՞նչ են անելու: Դուրս գալուց առաջ իշխանությունը պետք է ասի՝ բա տնտեսությունն ի՞նչ է լինելու:
  • Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ եթե մենք գազ սկսենք գնել միջազգային գներով, ամեն հայկական ընտանիքի վրա դա տարեկան առնվազն 1000 դոլարի հավելյալ բեռ է: Բացի դրանից, շղթայական էֆեկտ է լինելու ամբողջ տնտեսության համար:
  • Սննդի շուկայում գները կարող են կտրուկ բարձրանալ, որովհետև հեղուկ վառելիքի գինն է ահավոր թանկացել: Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, քանի որ քաղաքական գործիչ չէ, հստակ է տեսնում՝ ինչ կարող է կատարվել. Տնտեսությունը միանգամից կարող է փլվել: Կարծում եմ՝ գազի թանկացման դեպքում ապոկալիպտիկ սցենարի մասին Մարտին Գալստյանի ասածը տեղ է հասել: Փաշինյանը կվախենա դուրս գալ ԵԱՏՄ-ից. դա կարող է իր իշխանության վերջին օրը լինել: 
  • Փաշինյանը մտել է մի երկընտրանքի մեջ, որը չունի հանգուցալուծում: ԵԽԽՎ զեկույցն առաջին ազդակն էր: Ինքը եվրոպացիներին ասել է՝ աչք փակեք այն ամենի վրա, ինչ ես այստեղ անում եմ, որ ես կարողանամ իշխանություն պահել, Ռուսաստանի դեմ գործողությունները շարունակել: Բայց հիմա պարզվում է՝ չի կարող ո՛չ ատոմակայանը փակել, ո՛չ ԵԱՏՄ-ից դուրս գալ, որովհետև մեր տնտեսությունը կքանդվի, իսկ Եվրոպան էլ այն վիճակում չի, որ կողքից մի քանի երկրի, մասնավորապես՝ Հայաստանին սուբսիդավորի: Փաշինյանը ելք չունի. կա՛մ պիտի հանձնվի Ռուսաստանին, կա՛մ ԵՄ-ին, բայց վերջին դեպքում՝ ապոկալիպտիկ սցենարով:
  • Մոդուլային ատոմակայանների մասին խոսակցություններն ի սկզբանե փուչիկ էին, որովհետև դրանք աշխարհում մատների վրա կարելի է հաշվել: Մոդուլային կայանը ներկայիս 1000-1200 մեգավատտանոց ատոմակայաններից 4 անգամ պակաս հզորություն ունի, բայց այն կառուցելու ծախսը համարժեք է սովորական ատոմակայան կառուցելու հետ: Ակնհայտ է, որ 2036թ., երբ լրանա Մեծամորի ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի ժամկետը, մեզ նոր սովորական ատոմակայան է պետք, հատկապես որ, Փաշինյանը հիմա հայտարարում է, որ մենք էլեկտրաէներգիայի պակաս ունենք՝ կապված Հայաստանում ԱԲ միավորներ կառուցելու հետ:
  • Ատոմային էներգետիկայի ոլորտն այն ոլորտն է, ուր Հայաստանի և Ռուսաստանի շահերը շատ բնական կերպով կարող են համընկնել. Ռուսաստանն ուզում է իր ատոմային տեխնոլոգիաները վաճառել, Հայաստանն՝ էներգետիկ կարիքները հոգալ: Իսկ որակ-գին համադրության մեջ Ռուսաստանի առաջարկը շահեկան է: Աշխարհի ատոմակայանների կեսը «Ռոսատոմն» է կառուցում:

  • Փաշինյանը ո՛չ ռուսամետ է, ո՛չ արևմտամետ. նա թուրքամետ է: Այն պետական համակարգը, որը նա կառուցում է այստեղ, նման է թուրքական պետական համակարգին: Փաշինյանի քաղաքական իդեալն Էրդողանն է:
  • ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն տեղերում համատարած սարսափի մթնոլորտ է տարածում: Բոլոր նախկին ընդդիմադիր համայնքապետերին ստիպում են ՔՊ-ի հետ դաշինքով գնալ ընտրությունների:
  • «Ուժեղ Հայաստանի» հետ կնքած մեր հուշագիրը նախընտրական բնույթ ուներ: Հիմա նրանց հետ քաղաքական կոնսուլտացիաներ ունենք, բայց կոնկրետ համագործակցության համար պետք է լինեն կոնկրետ իրավիճակներ:
  • Եկեղեցու դեմ արշավը թշնամական պատվեր է. մեր ինքնության հենասյուները պետք է խարխլվեն, որ թշնամական պետությանը երբևէ Հայաստանն ունակ չլինի դիմադրել: Հո չե՞ն ասելու՝ Կաթողիկոսը պետք է հեռանա, որովհետև Ալիևն է պահանջում, դրա համար ասում են՝ Կաթողիկոսը պետք է հեռանա, որովհետև… Ու թվարկում են մի շարք բաներ, որոնք պետության իրավասության ներքո չեն: Ոչ ոք չի կարող խառնվել եկեղեցու կանոնական հարաբերություններին, դա պետության գործը չէ, և Փաշինյանը սա հիանալի գիտակցում է: Նա գիտի, որ կա մի սահման, որից այն կողմ անցնելն իր արևմտյան տերերի կողմից չի ներվի անգամ: Այս հարցում ՔՊ-ի կողքը ոչ մեկը չի կանգնում, նա չի կարողանում Եկեղեցին կործանելու համար կոալիցիա կազմել: Զեկույց կազմեցին, որ հերթական անգամ ցեխ շպրտեն եկեղեցու վրա, բայց դա էլ ազդեցություն չունեցավ. Մարդիկ արհամարհեցին այն: Պետությունը կաթողիկոս փոխելու իրավասություն չունի. հենց հիմա կառավարության ծրագրի այդ դրույթը վիճարկվում է Սահմանադրական դատարանում: Փաշինյանի հակաեկեղեցական ողջ արշավը բերեց նրան, որ եկեղեցու վարկանիշը բարձրացավ: Հիմա հերթական անգամ նա պետք է հայտնվի իր իսկ լարած ծուղակի մեջ, հերթական անգամ պետք է ձախողվի:
  • Դրված է մեր Հանրապետությունը կազմաքանդելու և լուծարելու հարցը, և դրված է ոչ թե Եվրոպայի, այլ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Փաշինյանը դրա գործակատարն է, այն Տրոյական ձին է, որը ժողովրդական հեղափոխության անվան տակ մտել է Հայաստան ու հանձն առել այդ գործը: Ընդդիմությունը պետք է կարողանա մարդկանց հասցնել այս գիտակցությունը: Մենք պետք է կարողանանք մարդկանց գլուխների մեջ տարածվող թմրանյութը Փաշինյանից խլել ճիշտ խոսքով, ճիշտ տեղում ճիշտ գործողություններ անելով: Պետք է հասնես առավոտից երեկո Հ1-ով իշխանական պրոպագանդա լսող ու դրան ակամայից հավատացող մարդկանց ուղեղներին: Ընդդիմությունը երբևիցե քաղաքացուն ոչ մի բանում չպետք է մեղադրի, այլ պետք է հասնի յուրաքանչյուրին, ովքեր ընդդիմադիր ալիքներ չեն նայում, նստած են Հ1-ի թմրանյութի վրա:

  • Սոցիոլոգիական նոր հարցումներով՝ բնակչության 85-90%-ը դեմ է Տիգրանաշենը հանձնելուն: Սա ցույց է տալիս, որ երբ դու փաստարկված ես հանդես գալիս, Փաշինյանի դեմագոգիան փլվում է: Ոչ մի միջպետական պայմանագիր, համաձայնագիր գոյություն չունի, չկա որևէ իրավական փաստաթուղթ, որը կհիմնավորի, որ Տիգրանաշենը երբևէ Ադրբեջանինն է եղել:
  • Բռնապետի կամակատար լինելն արդարացում չէ. եթե դու ապօրինի հրահանգ ես կատարել, դու էլ ես մեղավոր:

Մանրամասները՝ տեսանյութում:




—

168: Ձեզ խաբում են, ոչ ոք չի գալու օգնության. գործիք մի դարձեք Թրամփի ձեռքին.

Հոկտեմբեր 6, 2026

168TV-ի «Դիպլոմատ» հաղորդաշարի հյուրն աշխարհահռչակ տնտեսագետ, կայուն զարգացման ոլորտի համաշխարհային առաջնորդ և Կոլումբիայի համալսարանի «Երկրի ինստիտուտի» (Earth Institute) տնօրեն, պրոֆեսոր Ջեֆրի Սաքսն է:

– Պրոֆեսոր, մեր վերջին զրույցից ամիսներ են անցել, և աշխարհաքաղաքական իրավիճակն էլ ավելի է սրվել: Կցանկանայի անդրադառնալ մի քանի առանցքային ճակատների: Առաջինը, խոսենք Ուկրաինայից` հաշվի առնելով հանգամանքը, որ վերջին օրերին Ռուսաստանը բավականին ցավոտ հարվածներ հասցրեց Ուկրաինային, և տեղեկություններ ստացվեցին, որ Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ նրան ուղարկել է Մոսկվա բանակցությունների նպատակով: Ըստ Ձեզ՝ ի՞նչ է սպասվում Ուկրաինային: Դուք արդյո՞ք շարունակում եք պնդել, որ Ռուսաստանը հաղթում է պատերազմում՝ հատկապես հաշվի առնելով տարբեր առաջարկներն ու նախագծային փաստաթղթերը, որոնք ժամանակ առ ժամանակ հայտնվում են սեղանին:

– Դե գիտեք, ես կարծում եմ՝ Ուկրաինայում մեզ խաղաղություն է անհրաժեշտ՝ հիմնված որոշակի հստակ սկզբունքների վրա: Ուկրաինան պետք է լինի չեզոք: Այն չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին, քանի որ դրան դեմ է Ռուսաստանը, և դա, անկեղծ ասած, սպառնալիք է նրա համար: Ուկրաինայի անվտանգությունը պետք է կառուցվի հենց այս չեզոքության վրա, բայց այդ անվտանգությունը պետք է ներառական լինի ողջ տարածաշրջանի համար՝ հավասարապես ընդգրկելով Եվրոպան, Ուկրաինան և Ռուսաստանը: Ուստի ես կողմնակից եմ չեզոքությանը, ՆԱՏՕ-ի ընդլայնման դադարեցմանը, զինադադարին, ինչպես նաև բոլոր կողմերի այն հանձնառությանը, որ սահմանների որևէ փոփոխություն չպետք է արվի ուժի կիրառման միջոցով, այլ միայն դիվանագիտական ճանապարհով: Բացի այդ, շփման գիծը պետք է ապառազմականացվի, որպեսզի երկու կողմերն էլ հետ քաշեն իրենց զորքերը, և մարդիկ կարողանան առանց վախի, որոշակի անվտանգությամբ ու ապահովությամբ վերադառնալ իրենց բնականոն կյանքին:

Կարդացեք նաև

  • Կվախենա… դա կլինի իր իշխանության վերջին օրը. կա՛մ պիտի հանձնվի Ռուսաստանին, կա՛մ ԵՄ-ին. Ավետիք Չալաբյան
  • Հայաստանն ընտրում է նոր ԱԷԿ․ «Ռոսատոմի» կողմից Հայաստանում ԱԷԿ-ի կառուցումը կարող է նպաստել ռուս-հայկական հարաբերությունների բարելավմանը
  • Մեծամորի ԱԷԿ-ից մինչև հանքավայրեր․ Բաքուն COP17-ին փորձում է Հայաստանի դեմ օրակարգ պարտադրել

– Կա՞ արդյոք հնարավորություն, որ պատերազմը շուտով ավարտվի:

– Դե, հնարավոր է, որ պատերազմը շուտով ավարտվի, բայց դինամիկան հակառակ ուղղությամբ է գնում, քանի որ Զելենսկու կառավարությունն ասում է, որ իր նպատակների հարցում զիջումներ չկան, և միևնույն ժամանակ՝ Ռուսաստանն ունի հրթիռային ուժի, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ուժի, գետնի վրա՝ հետևակային մարդկային ուժի գերակայություն: Ուստի, ես չեմ տեսնում, որ ռազմաճակատում իրավիճակն Ուկրաինայի օգտին է: Ուկրաինայի համար հաջող ռազմական ելք չեմ տեսնում: Կարծում եմ՝ եթե պատերազմը շարունակվի, Ուկրաինայի համար սա չափազանց ծանր ու ցավոտ ձմեռ է լինելու: Հենց սա է պատճառը, որ հորդորում եմ դադարեցնել պատերազմը՝ այն հանգուցալուծելով Ուկրաինայի չեզոքության վրա հիմնված քաղաքական կարգավորմամբ: Իմ խորին համոզմամբ՝ սա է առաջ շարժվելու խելամիտ ու բանական առաջընթացի ուղին, որը կապահովի բոլոր կողմերի անվտանգությունն ու կպաշտպանի մարդկային շահերը:

– Պրոֆեսոր, դիտարկելով Ռուսաստանի և Եվրոպայի միջև ներկա հարաբերությունների դինամիկան, տեսնո՞ւմ եք արդյոք լարվածության թուլացման և դիվանագիտության վերադարձի նշաններ, թե՞ գնում ենք դեպի ավելի մեծ առճակատում և պատերազմի հնարավոր ընդլայնում՝ Ուկրաինայի սահմաններից դուրս:

– Մենք, անկասկած, գնում ենք դեպի պատերազմի հավանական ընդլայնում, բայց դա կլինի պատերազմի կործանարար ընդլայնում: Եվրոպայում շատ է խոսվում պատերազմի մասին՝ պատերազմ Ռուսաստանի հետ, պատերազմ մինչև 2029 թվականը, պատերազմ 2027 թվականին… Սա այնպիսի խոսակցություն է, որով Եվրոպան զբաղվել է իր ողջ պատմության ընթացքում՝ վերջում հայտնվելով արյունահեղության մեջ: Եվրոպան պատերազմների շատ վատ պատմություն ունի:

Պատերազմի մասին հեշտությամբ են խոսում, հետո՝ հսկայական տառապանքներ կրում: Ես այնքան էլ տպավորված չեմ դարերի ընթացքում եվրոպական պետական կառավարման վարքագծով: Այն մեկը մյուսի հետևից դժբախտություններ է բերել: Այս եվրոպացիները պետք է խելքի գան: Նրանք չափազանց հեշտությամբ են խոսում պատերազմի մասին և չեն հասկանում, թե ինչ հետևանքներ է դա ունենալու:

– Պրոֆեսոր, քանի որ պետք է հակիրճ լինենք, թույլ տվեք անցնել Իրանին: Իրավիճակը շարունակում է մնալ խիստ բարդ: Իրանը շարունակում է ազդարարել դիվանագիտական լուծում գտնելու իր պատրաստակամության մասին, մինչդեռ Վաշինգտոնը պահպանում է՝ ինչպես ռազմական, այնպես էլ՝ տնտեսական ճնշումը: Ըստ Ձեզ՝ ո՞ւր է գնում իրավիճակը, և ինչի՞ է իրականում փորձում այս փուլում հասնել Միացյալ Նահանգներն Իրանի նկատմամբ իր ռազմավարությամբ:

– Միացյալ Նահանգները փորձում է հասնել գերիշխանության: Իրանը Միացյալ Նահանգների վասալ պետությունն էր 1953-ից մինչև 1979 թվականը: Իրանական հեղափոխությունից հետո Իրանն այլևս վասալ պետություն չէր, բայց ամերիկյան իշխանական կառույցը կարճ հիշողություն չունի: ԱՄՆ-ը դժգոհում է այն փաստից, որ Իրանը դուրս եկավ ամերիկյան կայսերական վերահսկողությունից, և նա ցանկանում է Իրանին ետ բերել: Սա շատ հստակ է: Իրանն ունի ԱՄՆ-ի այդ պահանջին դիմադրելու կարողություն, բայց մեծ գնով իր և իր հարևանների համար: Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները տառապում է իշխանության մոլուցքով:

Թրամփը ցանկանում է գերիշխանություն: Թրամփը ցանկանում է վերահսկողություն հաստատել Իրանի նկատմամբ: Նա այդպես է ասել: Նա ասել է, որ կմտածի Իրանը ոչնչացնելու մասին: Սրանք շատ տգեղ բաներ են:

Այս պատերազմը Միացյալ Նահանգների կողմից սանձազերծված ագրեսիայի պատերազմ է՝ Իրանին ամերիկյան կայսրություն վերադարձնելու համար: Ես ընդհանրապես չեմ սատարում այս պատերազմը: Կարծում եմ՝ սա հսկայական, չափազանց մեծ սխալ էր, որը շատ թանկ նստեց՝ ինչպես Իրանի ժողովրդի, այնպես էլ՝ ամբողջ աշխարհի մարդկանց վրա:

– Պրոֆեսոր, ամիսներ առաջ դուք Հայաստանին խորհուրդ էիք տալիս հեռու մնալ խոշոր տերությունների աշխարհաքաղաքական խաղերից: Այնուամենայնիվ, Հայաստանն ավելի հստակորեն է շարժվում դեպի արևմտյան օրակարգ, Հայաստանը ցանկանում է դիմել ԵՄ անդամակցության համար, թեև Եվրասիական տնտեսական միությունից ստանում է շոշափելի տնտեսական օգուտներ: Հիշեցնեմ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոշտ ընտրության առաջ է կանգնեցրել Հայաստանին՝ կա՛մ մնում եք Եվրասիական տնտեսական միությունում, կա՛մ շարժվում եք դեպի ԵՄ, անընդունելի է երկու աթոռի վրա նստելու քաղաքականությունը: Հայաստանի նման փոքր երկրի համար ի՞նչ ռիսկեր է ստեղծում այս ընտրությունը: Ի՞նչ պետք է ակնկալի Հայաստանը, եթե ՀՀ իշխանությունները շարժվեն դեպի ԵՄ անդամակցություն:

– Հայաստանը պետք է շատ, շատ զգույշ լինի: Նայեք քարտեզին և դատողություն արեք: ԱՄՆ-ը չի փրկելու Հայաստանին, թեև հայերը կարող են այդպես կարծել: Եվրամիությունը չի փրկելու Հայաստանին, թեև հայերը կարող են նման հույսեր ունենալ: Զգո՛ւյշ եղեք: Դուք գտնվում եք Կովկասյան տարածաշրջանում: Դուք մոտ եք բազմաթիվ տարածաշրջանային տերությունների՝ Թուրքիային, Իրանին, Ռուսաստանին: Դուք ունեք բարդ օրակարգեր ունեցող հարևաններ:

Հավատալ, որ ԵՄ-ն կփրկի Հայաստանին, կներեք, բայց դա, ցավոք սրտի, ավելի շատ ցանկություն է, քան իրականություն, և ռազմավարական առումով մտածել, թե ԱՄՆ-ը կփրկի Հայաստանին, ճիշտ այն է, ինչին հավատում էր Ուկրաինան՝ «Լավ, մենք կռվելու ենք, որովհետև Միացյալ Նահանգները պաշտպանում է մեզ»: Պարզապես զգույշ եղեք: Հայաստանը պետք է խաղաղ ապրի իր հարևանների հետ: Դա պետք է լինի ամենաբարձր առաջնահերթությունը:

Հայաստանը մեծ քաղաքակրթություն է, ոչ միայն պարզապես երկիր, որպես քաղաքակրթություն՝ Հայաստանը սկիզբ է առնում միգուցե 10,000 տարի առաջ: Եղե՛ք զգույշ, եղե՛ք խելամիտ և մի՛ հավատացեք, թե հրաշքները գալիս են աշխարհի մյուս ծայրից: Միացյալ Նահանգներն ամբողջովին տարված է այլ գործերով ու հարցերով: Այն գերծանրաբեռնված է: Անշուշտ, կան ամերիկահայեր, որոնցով մենք հիանում ենք, բայց նրանք մեր երկրի մի փոքրիկ մասն են կազմում, և ամերիկացիների մեծ մասը գաղափար անգամ չունի, թե որտեղ է գտնվում Հայաստանը, և, ցավոք, չի էլ իմանալու։ Այնպես որ, զգույշ եղեք: Սա է իմ հիմնական խորհուրդը ձեզ:

– Պրոֆեսոր, Ձեզ համար պա՞րզ է, թե ինչո՞ւ է Հայաստանը ձգտում դիմել ԵՄ անդամակցության համար՝ հաշվի առնելով, թե որքան դժվար և հեռավոր է թվում իրական անդամակցությունը, և ինչ տնտեսական ու քաղաքական ռիսկեր է սա առաջացնում Հայաստանի համար:

– Դե, կարծում եմ՝ Հայաստանը ԵՄ անդամակցությունը դիտարկում է որպես մեծ մրցանակ, մի բան, որը կփրկի Հայաստանին, միգուցե կփրկի Հայաստանին Ռուսաստանից կամ այլ փորձանքներից: Բայց սա այնպիսի պատրանք է, որը համակում է գրեթե ցանկացած երկրի քաղաքականությունը, թե կա ինչ-որ կախարդական փայտիկ՝ հարևանությունը կամ բոլոր բարդությունները փոխելու համար:

Հայաստանն ապրում է աշխարհի ամենաբարդ ռեգիոններից մեկում, որը հազարավոր տարիներ շարունակ եղել է ամենավիճարկվող վայրերից մեկը: Անկասկած, դուք ունեք հզոր հարևաններ, սակայն դրանից բնավ չի բխում, թե Միացյալ Նահանգները կամ Եվրոպան ինչ-որ կերպ փրկիչ են լինելու Ձեզ համար: Պարզապես զգույշ եղե՛ք:

Իհարկե, փորձեք լավ հարաբերություններ ունենալ Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ. ես դեմ չեմ դրան, բայց մի՛ մտածեք, թե դա ինչ-որ կերպ անվտանգություն է ապահովում Հայաստանի համար Ռուսաստանի, Թուրքիայի կամ Իրանի դեմ, կամ, որ այն բավարարում է Հայաստանի կարիքները Կենտրոնական Ասիայի կամ Չինաստանի հետ միջազգային հարաբերություններում: Միջավայրն իր էությամբ բարդ է, և այն չի լուծվելու որևէ կախարդական փայտիկով:

Ես կարծում եմ, որ Հայաստանի համար ամենակարևոր հարաբերությունները ձեր սեփական հարևանների հետ են՝ ունենալ խաղաղություն, ընդհանուր տնտեսական ռազմավարություն և Միջին միջանցք, որում Եվրոպայի և Չինաստանի միջև առևտուրը կարող է արդյունավետորեն տեղի ունենալ, և որում Հայաստանը կարող է տնտեսական հարաբերություններում նայել Արևելք, Արևմուտք, Հյուսիս և Հարավ: Հայաստանը պետք է առևտուր անի Ռուսաստանի հետ, պետք է առևտուր անի Իրանի հետ, պետք է առևտուր անի Չինաստանի հետ և պետք է առևտուր անի Եվրոպայի հետ: Հայաստանը չպետք է ընտրի միայն մեկին, որովհետև դա խելամիտ չի լինի:

– ՀՀ տարածքում ձևավորվելիք «Թրամփի ուղի»-ն ԱՄՆ ներկայություն կստեղծի Հայաստանում՝ Իրանի անմիջական հարևանությամբ, ինչի պատճառով էլ Թեհրանը երաշխիքներ է պահանջում Հայաստանի իշխանություններից։ Թույլ տվեք հարցը կոշտ ձևակերպել. արդյո՞ք Հայաստանի նման երկիրը կարող է իրատեսորեն թույլ չտալ Միացյալ Նահանգներին օգտագործել իր ներկայությունը Հայաստանում՝ ընդդեմ Իրանի։

– Իհարկե ոչ: Միացյալ Նահանգները Հայաստանը դիտարկում է որպես ամերիկյան ուժի գործիք, այլ ոչ թե որպես ինքնանպատակ։ Դրա համար նույնիսկ կա մի տգեղ բառ կամ տերմին, որը կոչվում է «աշխարհաքաղաքական հենակետ» (geopolitical pivot): Սա մի բառ է, որը Բժեզինսկին օգտագործում էր 1990-ականներին՝ նկատի ունենալով մի վայր, որը Ամերիկային չի հետաքրքրում, բայց որն օգտագործում է։ Այն օգտագործում է Ռուսաստանին կամ Իրանին թուլացնելու համար։ Ուկրաինան էլ էր նրա ցանկում, իրականում Ադրբեջանը ևս նրա այդ ցանկում էր, որովհետև Միացյալ Նահանգները Հարավային Կովկասը միշտ դիտարկել է որպես Ռուսաստանին կամ Իրանին մարտահրավեր նետելու վայր։

Ամենայն հարգանքով, բայց ասեմ՝ ցանկացած ճանապարհ, որի վրա Միացյալ Նահանգների նախագահը ցանկանում է դնել իր սեփական անունը, պետք է ընդունել որպես ԱՀԱԶԱՆԳ: Մենք երբեք չպետք է ունենանք մի նախագահ, ով իր անունն է դնում որևէ բանի վրա։ Սա ամբողջությամբ հակասում է քաղաքականության ողջամտությանը։ Եվ որ Հայաստանն ասի՝ մենք կունենանք «Թրամփի ուղի՞»… Աստված իմ, երբ Թրամփն ագրեսիվ պատերազմ է սանձազերծել Իրանի դեմ, ինչպե՞ս կարելի է ակնկալել, թե Իրանը գոհ կլինի «Թրամփի ուղուց»:

Մի մարդ, ով հայտարարում է, թե մտածում է Իրանը երկրի երեսից ջնջելու մասին: Ինչո՞ւ պետք է Հայաստանը կամավոր ներքաշվի նման իրավիճակի մեջ: Դա պարզապես անհավանական միամտություն կլինի:

Եվ պարոն Թրամփի ամբողջ մտածելակերպը, երբ նա ուզում է իր սեփական անունը դնել այդ ճանապարհի վրա… ո՞ւմ տեղն է նա իրեն դրել, ո՞վ է նա իրեն երևակայում՝ թագավոր Դոնա՞լդ: Դա այնքան տարօրինակ է, այնքան արտառոց: Իմ տեսանկյունից՝ դա ուղղակի զզվելի է։ Որպես ամերիկացի քաղաքացի՝ ես չեմ ուզում, որ իմ սեփական նախագահը վարվի միապետի, կայսրի կամ շահի պես: Ես ուզում եմ, որ իմ նախագահը գործի որպես սահմանադրական գործիչ: Եվ եթե Հայաստանում տեսնում եք, որ Միացյալ Նահանգների նախագահը ցանկանում է իր սեփական անունը դնել ինչ-որ բանի վրա, ու հետո էլ 99 տարվա իրավունք վերցնել դրա նկատմամբ… Դուք կատակո՞ւմ եք: Հերիք է, խնդրում եմ, եկեք հասուն մարդկանց պես մտածենք, անկեղծորեն, հատկապես, եթե սիրում ենք Հայաստանը, ինչպես որ ես եմ սիրում:

– Այսինքն՝ Դուք կարծում եք, որ «Թրամփի ուղին» աշխարհաքաղաքակա՞ն նախագիծ է։ Այն տնտեսապես շահութաբեր և կենսունակ նախագիծ չի՞ լինի Հայաստանի համար, քանի որ Հայաստանի իշխանությունները պնդում են, թե դրանից բազմաթիվ օգուտներ ենք ստանալու։

– Դե, առաջին բանը, որ նրանք պետք է հարցնեն, այն է, թե ինչո՞ւ է դրա վրա Թրամփի անունը, որովհետև հասուն մարդիկ իրենց այդպես չեն պահում։ Այնպես որ, սա առաջին հարցն է, որը ես կտայի։

– Այսինքն՝ Դուք շահութաբեր առևտրի որևէ հեռանկար չե՞ք տեսնում։

– Ես տեսնում եմ, որ Միացյալ Նահանգները դաժան ագրեսիայի պատերազմ է սանձազերծել ձեր հարևանի դեմ: Այն դեռևս գտնվում է այդ պատերազմի մեջ։ Թրամփը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամբիոնից հայտարարել է, որ ինքը դժվարին որոշում ունի. արդյոք նա պետք է Իրանը մեծ տերությո՞ւն դարձնի, թե՞ ոչնչացնի այդ երկիրը։ Ես կցանկանայի, որ Հայաստանի ժողովուրդն ինքն իրեն հարց տա՝ արդյո՞ք սա է ձեր դաշնակիցը։ Արդյո՞ք սա նա է, ում հետ դուք կապում եք ձեր ապագան: Սա այն հարցն է, որը ես կբարձրացնեի:

– Պրոֆեսոր, մի քանի ամիս առաջ ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) խաղեր է խաղում Հարավային Կովկասում և Հայաստանում։ Ի՞նչ նկատի ունեիք՝ դա ասելով, և ո՞րն է այդ վարչության նման գործունեության նպատակը։ Հիշեցնեմ, որ չորս տարի առաջ ԿՀՎ-ի նախկին տնօրեն Ուիլյամ Բըրնսն այցելել էր Հայաստան։ Այցը լայնորեն քննարկվեց, և միգուցե հենց այդ այցն էր, որ ուժեղացրեց ԿՀՎ-ի գործունեությունը Հայաստանում։

– Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունն այն է, ինչը կոչվում է գերակայության, գերիշխանության կամ հեգեմոնիայի արտաքին քաղաքականություն: ԱՄՆ-ը այն գաղափարն ունի, որ պատերազմի մեջ է Ռուսաստանի և Չինաստանի դեմ, և, որ ինքը պետք է գերիշխի այդ երկու տերությունների նկատմամբ։ Եվ այդ նպատակին հասնելու համար ԱՄՆ-ը օգտագործում է հիբրիդային պատերազմի գործիքը, կիրառում է տնտեսական պատժամիջոցներ, օգտագործում է սպառնալիքներ, կաշառք և ռեժիմի փոփոխության գործողություններ: Այն միջամտում է այլ երկրների ընտրություններին, ռազմական բազաներ է տեղադրում աշխարհի 80 երկրներում և գնում պատերազմների, ինչպես Իրանի դեպքում՝ սկսված փետրվարի 28-ից:

Այսպիսով, սա հիբրիդային պատերազմ է՝ տնտեսական, ռազմական, բացահայտ, գաղտնի և ֆինանսական բաղադրիչներով։ Եվ, անշուշտ, ԿՀՎ-ն գործում է ձեր ողջ տարածաշրջանում և ամբողջ աշխարհում։ Եվ դա ամերիկյան արտաքին քաղաքականության գլխավոր ուժն է, որովհետև ԱՄՆ-ի նման կայսրության համար շատ ձեռնտու և հարմար է ունենալ սեփական կառավարության ստվերային՝ գաղտնի հատված: Այն, ճիշտ է, իրականում այնքան էլ գաղտնի չէ. բոլորն էլ տեսնում են դրա գործունեությունը, բայց պաշտոնապես ամեն ինչ հերքվում է նրանց կողմից: Ոչ ոք չի վերահսկում այն, ոչ ոք բացահայտ չի ասում, թե կոնկրետ ինչով է զբաղված ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը։ Այն հանրային դարձնելու կարիք էլ չկա, քանի որ այնտեղ ամեն ինչ խիստ գաղտնի է: Իսկ եթե հանկարծ ինչ-որ մեկը գաղտնազերծի տեղեկատվությունը, նրան մեծ գլխացավանքներ են սպասվում, մեծ խնդիրների մեջ է հայտնվում:

Ես որևէ ներքին տեղեկատվություն չունեմ։ Հավատացեք, ես պարզապես դրսից եմ հետևել սրան արդեն 50 տարի։ Բայց սա ամենուր տարածված երևույթ է: Եվ, բնականաբար, Հարավային Կովկասը վաղուց Միացյալ Նահանգների կողմից դիտարկվում է որպես ձեր հարևանների դեմ ուղղված ռազմավարական գործողությունների թատերաբեմ՝ ոչ թե Հայաստանի համար, այլ գլխավորապես Ռուսաստանի կամ Իրանի դեմ պայքարելու նպատակով:

– Պրոֆեսոր, քանի որ մենք 20 րոպե ունենք, եզրափակելով մեր զրույցը՝ կցանկանայի անդրադառնալ հայ հասարակությանը հուզող խորը մարդկային ողբերգությանը: Ե՛վ հայկական, և՛ երբեմն ադրբեջանական ղեկավարությունը խոսում է տարածաշրջանում ձևավորվող խաղաղության մասին։ Ըստ Ձեզ, ինչպե՞ս կարող ենք անկեղծորեն խոսել խաղաղության մասին, երբ տասնյակ հայ գերիներ, Լեռնային Ղարաբաղի ռազմական և քաղաքական ղեկավարությունն անօրինական կերպով պահվում են Բաքվի բանտում, երբ Բաքվի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշում է գործադրվում Սահմանադրությունը փոխելու համար, երբ պատմական նարատիվները, մեր ինքնությունն է խեղաթյուրվում նրանց կողմից, արշավ է հրահրվում հայկական եկեղեցու դեմ, երբ հակահայկական հռետորաբանությունն ու ատելության խոսքը շարունակվում են։ Իրական խաղաղությունն այս տե՞սքն ունի:

– Ոչ, խաղաղությունն այդպիսի տեսք չունի: Խաղաղությունն իրականում կարող է ծնվել միայն տարածաշրջանում համագործակցության միջոցով։ Ինչպես ասացի, և ինչպես գիտի Հայաստանում յուրաքանչյուր ոք, դուք 10,000 տարի շարունակ գտնվել եք հարուստ քաղաքակրթության կենտրոնում՝ լինելով աշխարհի ամենահին մշակույթներից մեկը։ Բայց դա գեղեցիկ տարածաշրջան է, և երկար ժամանակ խոշոր կայսրությունների կողմից այն պայքարի առարկա՝ կռվախնձոր է դարձել։

Կարծում եմ, որ գոյություն ունի ընդհանուր շահ. իրականում Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ընդհանուր շահն է՝ անընդհատ չօգտագործվել դրսի կայսրությունների կողմից՝ ոչ Միացյալ Նահանգների, ոչ Ռուսաստանի, ոչ Իրանի, ոչ էլ այլ երկրների կողմից, այլ պետք է լինել անկախ, ինքնիշխան երկրներ: Հարցն այն է, թե ինչպես հասնել դրան։ Ես չեմ հավատում, թե դա պետք է արվի խաղեր խաղալով՝ ասելով՝ «Օ՜, հիմա մենք Եվրոպա ենք», «Օ՜, հիմա Միացյալ Նահանգներն է մեր դաշնակիցը», «Օ՜, հիմա մենք «Թրամփի ուղի» ունենք»։ Սա չի ապահովելու ձեր ապագան։

Այն, ինչը կարող է ապահովել ձեր ապագան, հարևանների հետ դիվանագիտությունն է։ Կարծում եմ, որ կա վեց երկիր, որոնք վճռորոշ են այդ դիվանագիտության մեջ. իհարկե, Հարավային Կովկասի երեք երկրները՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, և երեք խոշոր հարևանները՝ Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը։ Նրանցից ոչ մեկը չի գնալու։ Նրանցից ոչ մեկին չի կարող մի կողմ հրել Միացյալ Նահանգները կամ Ռուսաստանը: Մենք չենք ուզում, որ Հայաստանը դառնա պատերազմական գոտի՝ ունենալով «Թրամփի միջանցք» կոչվող մի բան, այն էլ՝ Աստված իմ, երբ Թրամփը պատերազմի մեջ է Իրանի հետ. խնդրում եմ, զգույշ եղեք:

Այնպես որ, նստեք, վարեք դիվանագիտություն, գիտնականների փոխանակում արեք, երիտասարդների փոխանակումներ, մշակութային միջոցառումներ, մարզական միջոցառումներ անցկացրեք։ Փորձեք գտնել խաղաղ կյանք հանուն ապագայի առաջ շարժվելու համար, բայց արեք դա հարևանների հետ միասին և հույս մի՛ դրեք 5000 կամ 10 000 մղոն հեռավորության վրա գտնվող ինչ-որ հրաշքի վրա։ Դա տեղի չի ունենա։

– Պրոֆեսոր, ըստ Ձեզ, ինչո՞ւ մեր գերիները դեռևս ազատ չեն արձակվում։

-Ես չգիտեմ, և ես ներգրավված չեմ դրանում: Բայց ձեր տարածաշրջանում մեծ լարվածություն կա: Իսկ նրանց ազատ արձակման հասնելու ձևն այդ լարվածությունը նվազեցնելն է: Դա դժվար աշխատանք է: Դա նշանակում է շատ երկխոսություն, ակտիվ դիվանագիտություն: Այն չի լուծվի ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի լծակների միջոցով: Այն պետք է լուծվի հենց ձեր սեփական հարևանության շրջանակում:

– Այսինքն՝ կարծում եք, որ խնդիրները պետք է լուծվեն մեր տարածաշրջանում՝ տարածաշրջանային պետությունների կողմի՞ց:

– Ճիշտ այդպես: Սա է հիմնական բանալին։

– Պրոֆեսոր, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար:




—

RFE/RL – Tensions Flare Up In Armenian Parliament

հոկտեմբեր 06, 2026

Armenia – Opposition (left) and pro-government lawmakers clash on the parliament floor, Yerevan, October 6, 2026.

Opposition lawmakers demanded Defense Minister Suren Papikian’s resignation on Tuesday during a session of Armenia’s parliament marred by altercations between them and their pro-government colleagues.

The lawmakers representing the Strong Armenia and Hayastan alliances held Papikian responsible for the fact that an Azerbaijani soldier shot and seriously wounded an Armenian woman after crossing into the country’s southeastern Syunik province last week. They demanded a parliamentary inquiry into the incident as well as noncombat deaths of Armenian soldiers reported this year.

“It needs to be determined whether the defense minister is fake or not,” said Strong Armenia’s Tigran Abrahamian.

Parliament speaker Ruben Rubinian responded by attacking the opposition bloc’s top leader, billionaire Samvel Karapetian. Rubinian was in turn lambasted by another Strong Armenia deputy, Edgard Ghazarian, and switched off his microphone before a shouting match and a scuffle broke out between other lawmakers representing the two rival camps. The session was interrupted as a result.

It resumed shortly afterwards, with Taron Chakoyan, a former deputy chief of Prime Minister Nikol Pashinian’s staff, attacking Catholicos Garegin II, the supreme head of the Armenian Apostolic Church at odds with Pashinian. Strong Armenia deputies protested vehemently, banging their fists on their desks. Tensions on the parliament floor flared up again after one of them was accused of shouting an insult at Chakoyan and other members of the ruling Civil Contract party’s parliamentary caucus. He denied doing that.

Armenia – Speaker Ruben Rubinian argues with an opposition lawmaker during a session of the Armenian parliament, Yerevan, October 6, 2026.

Rubinian had to again interrupt the proceedings. He urged fellow deputies to stop insulting each other and said he will not allow further physical clashes between them.

Opposition deputies, notably Ghazarian, said that the pro-government speaker himself provokes such incidents by commenting scathingly on their speeches and simply blocking them. For his part, Rubinian threatened to “throw out” Ghazarian from the chamber.

Meanwhile, the opposition insisted on Papikian’s resignation, again decrying the fact that the Azerbaijani soldier managed to advance deep into Armenian territory and was captured only after being reportedly stabbed by the Syunik woman seriously wounded by him inside her house. Armenia’s National Security Service (NSS) says Azerbaijani authorities notified it about the soldier’s disappearance two days before the incident.

Narek Karapetian, Strong Armenia’s parliamentary leader, claimed that the Armenian defense minister was busy campaigning for an upcoming local election in his hometown, Stepanavan, instead of rushing to the border area. A Civil Contract deputy denied the claim.

Leaders of the parliament’s pro-government majority rejected opposition demands for the formation of an hoc commission tasked with investigating the border intrusion as well as soldier deaths attributed to suicides. They argued that law-enforcement authorities are already conducting such inquiries. Pashinian on Monday sacked a deputy head of the NSS overseeing Armenian border guards.

—

Witkoff Adviser Discusses Armenia-Azerbaijan Peace In Baku

հոկտեմբեր 06, 2026

U.S. envoy Steve Witkoff (right) and his senior adviser Aryeh Lightstone speak during a meeting on the Trump Route for International Peace and Prosperity held on the sidelines of the 81st UN General Assembly, New York, September 23, 2026.

A senior adviser to U.S. envoy Steve Witkoff discussed the Armenian-Azerbaijani peace process with Azerbaijan’s Foreign Minister Jeyhun Bayramov during a visit to Baku on Tuesday.

According to an official readout of the talks cited by Azerbaijani news agencies, the two men focused on the planned creation of a U.S.-run transit corridor that will connect Azerbaijan to its Nakhichevan exclave through Armenia.

Bayramov briefed Aryeh Lightstone on the ongoing construction of Azerbaijani roads, railway and other infrastructure that should link up to the Trump Route for International Peace and Prosperity (TRIPP). He also “presented Azerbaijan’s position to his attention.” No other details of the discussion were reported.

Lightstone visited Yerevan and met with Prime Minister Nikol Pashinian and Foreign Minister Ararat Mirzoyan in early August. He said during the trip that the transit arrangement will strengthen peace between the two South Caucasus states.

A U.S.-Armenian agreement signed in early June calls for the creation of a joint venture that will manage for at least 49 years a railway, a road, energy supply lines and other infrastructure to be built along the corridor. The U.S. government will own 74 percent of the TRIPP Development Company (TDC).

Bayramov and Mirzoyan were among senior regional officials who gathered in New York late last month to discuss the next steps for the TRIPP’s implementation. Speaking during the event held on the sidelines of the UN General Assembly, Witkoff stressed the geopolitical and economic significance of the project.

Pashinian said it will have a “historic significance” for Armenia when he addressed the UN assembly on the same day. His domestic political opponents say the transit corridor, which is due to run along Armenia’s border with Iran, could undermine Armenian control over Syunik and antagonize Tehran.

Iranian leaders have repeatedly voiced serious concern over it. Foreign Minister Abbas Araghchi reiterated them during talks with Mirzoyan held in Tehran on Monday. In a clear reference to the United States, Araghchi said “extra-regional forces” cannot bring peace to the South Caucasus. Iran’s parliament speaker Mohammad Bagher Ghalibaf was similarly reported to tell Mirzoyan that the region “must not become an arena for geopolitical rivalry among foreign powers.”

—

RFE/RL – Russia Again Warns Of Gas Price Hike For Armenia

հոկտեմբեր 06, 2026

Russia – Mikhail Kalugin, head of a Russian Foreign Ministry department dealing with relations with ex-Soviet states.

Russia repeated on Tuesday its threats to sharply raise the price of Russian natural gas supplied to Armenia if the South Caucasus country’s government continues to reorient itself towards the West.

“We have an extensive legal framework with Armenia that enshrines the privileged, allied status of our bilateral relations,” Mikhail Kalugin, a senior Russian Foreign Ministry official, told the RIA Novosti news agency. “If the Armenian authorities wish to revise this status as part of a ‘diversification’ of their foreign policy, that is their right. However, they would then also have to forgo the preferences that Moscow grants exclusively to its allies. The price of gas is one example of such preferences.”

Kalugin issued the warning five days after Prime Minister Nikol Pashinian said that the Armenian government has received no “signals” from the Russian side about an impending rise in the gas price. The government is therefore not yet making any contingency plans for such a scenario, he told journalists.

Armenia imports from Russia the bulk of natural gas used by its power plants, households and some sectors of the domestic economy, paying the Gazprom monopoly $177.5 per thousand cubic meters of the fuel. By comparison, the market-based gas price in the European Union currently stands at roughly $875 per thousand cubic meters.

Moscow first officially threatened to end this discount with a letter sent to Yerevan by Russian Energy Minister Sergei Tsivilev in May. It came as Russian authorities began banning imports of Armenian agricultural products and pressuring Yerevan to quickly choose between seeking to join the European Union and remaining part of a Russian-led trade bloc.

Pashinian ruled out any reversal of his pro-Western foreign policy after winning disputed parliamentary elections held in June. In a five-year policy program adopted in August, his government did not characterize Russian-Armenian relations even as “strategic partnership.”

Pashinian downplayed the Russian threats on September 11, saying that his administration will “diversify” gas imports, whatever their cost. The secretary of Armenia’s Security Council, Alen Simonian, said afterwards that it is planning to buy gas “from all possible places,” including Azerbaijan, Iran and even Turkey.

Alexei Shevtsov, the deputy secretary of Russia’s Security Council, dismissed those statements on September 25, insisting that Armenia has no viable alternatives to the cheap Russian gas. Kalugin made the same point.

“It is obvious that Yerevan will not find terms as favorable as those currently offered by Russia anywhere else,” said the Russian diplomat.

The governor of the Armenian Central Bank, Martin Galstian, acknowledged on September 15 that the price hike threatened by the Russians would have severe economic consequences for the country.

—