Commission holds first meeting on preventing plague from entering Armenia from

Russia20:08, 8 October 2026
Read the article in: ՀայերենРусский

An interdepartmental advisory commission established by a decision of Armenia’s prime minister has held its first meeting, discussing measures to prevent plague from entering Armenia from Russia’s Irkutsk region and spreading in the country.

Speaking to Armenpress, Health Minister’s Press Secretary Mariam Tsatryan said the ministry was in constant contact with Rospotrebnadzor and partners at the World Health Organization.

“According to the information received, the situation is under control. Information on ongoing updates will be provided appropriately. Relevant measures to prevent the spread of disease are being taken as necessary. We continue to monitor updated information and developments,” Tsatryan said.

Read the article in: ՀայերենРусский

Published by Armenpress, original at

—

Armenpress: Armenian foreign minister Ararat Mirzoyan holds phone call with Ka

Politics20:25, 8 October 2026
Read the article in: EspañolFrançaisՀայերենРусский中文

Armenian Minister of Foreign Affairs and International Trade Ararat Mirzoyan has held a telephone conversation with Kazakhstan’s Foreign Minister Mukhtar Tileuberdi.

This was stated in a message posted on the Armenian ministry’s Facebook page.

“The two officials discussed regional connectivity. Ararat Mirzoyan and Mukhtar Tileuberdi exchanged views on continued efforts to strengthen peace, also addressing issues in multilateral forums,” the statement said.

Read the article in: EspañolFrançaisՀայերենРусский中文

Published by Armenpress, original at

—

Verelq: Ղազախական և ուզբեկական ընկերությունները չեն հաղթել ՀՀ երկաթգծերի վերա

Factor.am-ը գրում է. «Ախուրիկի և Երասխի հատվածներում երկաթուղու վերականգնման նպատակով նախագծերի համար Կառավարության հայտարարած մրցույթները չեն կայացել։


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այս տարվա սեպտեմբերի 3-ին հրատապ բաց մրցույթ է հայտարարել «Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի հետ ՀՀ սահման» և «Երասխ-Նախիջևանի հետ ՀՀ սահման» երկաթուղային հատվածների վերակառուցման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման նպատակով։ Ստացվել է 2 հայտ՝ Ղազախստանի «Integra Construction KZ» և Ուզբեկստանի «BOSHTRANSLOYIHA» ընկերություններից։


Ախուրիկի հատվածի նախագծի համար ուզբեկական ընկերությունն առաջադրել է 1․9 մլն դոլար, ղազախականը՝ մոտ 3․5 մլն դոլար գին, իսկ Երասխի հատվածի նախագծի համար՝ համապատասխանաբար 450 հազար դոլար և մոտ 890 հազար դոլար։


Երկու ընկերությունների հայտերն էլ մերժվել են այդ ընկերությունների՝ լիցենզիա չունենալու պատճառով։ Արդյունքում՝ հոկտեմբերի 6-ին մրցույթը հայտարարվել է չկայացած։


Ուշագրավ է, որ ըստ մրցութային հրավերի՝ նախագծային փաստաթղթերը պետք է կազմվեին և ներկայացվեին հայերեն և ռուսերեն լեզուներով։ Ստացվում է՝ հրավերն ուղղված է եղել նաև ռուսախոս հանրույթի բիզնես ներկայացուցիչներին։ Փաստաթղթերում նշված է, որ աշխատանքների ֆինանսավորումը լինելու է ՀՀ պետական բյուջեից։


Երկու հատվածների դեպքում էլ երկաթուղիների թողունակությունը պետք է նախատեսվի տարեկան մինչև 10 մլն տոննա բեռների համար, աշխատանքային ռեժիմը՝ ՝ շուրջօրյա և շուրջտարի։ Նախագծերում պետք է ներառվեին նաև երկաթուղային կայարանների շենքերի կառուցում կամ վերակառուցում։ Նախագծերը պետք է պատրաստ լինեին 5-8 ամսվա ընթացքում։


Ընդ որում՝ մրցութային հանձնաժողովի անդամներից 2-ը եղել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչներ՝ ՀԿԵ-ի գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանը և ենթակառուցվածքի տնօրինության պետի առաջին տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Թե ինչո՞ւ են ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվելիք աշխատանքների գնումների մրցույթին որոշող ձայնի իրավունքով մասնակցում մասնավոր ընկերության ներկայացուցիչներ՝ փաստաթղթերում որևէ նշում չկա։


Ավելի վաղ՝ այս տարվա հունիսի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, Ախուրիկ-Գյումրի հատվածի վերականգնման ծրագրի համար հայտարարվել է մրցույթ։ Հունիսի 11-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ասել էր, որ մրցույթ է հայտարարվել ոչ միայն Ախուրիկի, այլև՝ Երասխի երկաթուղային հատվածների նախագծման համար։ Factor.am-ի հետ զրույցում ՏԿԵՆ-ից հաստատել են, որ առաջին մրցույթը նույնպես չի կայացել և սեպտեմբերյան մրցույթը եղել է երկրորդը։


Նկատենք, որ այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե երկաթուղիների նախագծման մրցույթ է հայտարարվել։ Ստացվում է՝ վարչապետը մրցույթի չկայացած լինելու մասին դեռևս տեղյակ չէ»։

—

Արթուր Դանիելյանը կալանավորվեց

«Ադեկվատ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը 2 ամսով կալանավորվեց: Այս մասին տեղեկությունը հայտնում է նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը։


Դանիելյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, որտեղ նրան խուլիգանության մեղադրանք է ներկայացվել ֆեյսբուքյան մի քանի գրառումների համար: Այնուհետև նա ներկայացվել է դատարան՝ կալանքի:

—

Ծառուկյանին պատկանող շուրջ 550 գույքի և 67 ընկերության բաժնեմասերի վրա արգելա

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արգելանք է դրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին և նրա հետ փոխկապակցված ընկերություններին պատկանող տասնյակ անշարժ ու շարժական գույքերի, բաժնեմասերի, խուզարկությամբ հայտնաբերված խոշոր չափի դրամական միջոցների, զարդերի, ինչպես նաև Սևանի ափամերձ շինությունների նկատմամբ, հայտնում են ՀԿԱԾ-ից։


«Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում Հակակոռուպցիոն դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում արգելանք է կիրառվել պարտապան Գագիկ Ծառուկյանին պատկանող շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքերի, 33 տրանսպորտային միջոցի, և 27 տարբեր ընկերություններում առկա բաժնեմասերի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված 40 իրավաբանական կազմակերպությունների բաժնեմասերի և բաժնետոմսերի, ինչպես նաև վերջիններիս պատկանող գույքերի նկատմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։


Արգելանք է կիրառվել նաև Քննչական կոմիտեի կողմից Գագիկ Ծառուկյանի առանձնատանը խուզարկության արդյունքում հայտնաբերված խոշոր չափի դրամական միջոցների և թանկարժեք զարդերի վրա։


Պարտապանին պարտավորվեցվել է նաև չկատարել որևէ գործողություն հայտնաբերված և արգելադրված գույքերի ապօրինի տնօրինման ուղղությամբ։


Մեկ այլ կատարողական վարույթի շրջանակում վարույթն իրականացնող հարկադիր կատարողի գործողությունների արդյունքում պարտապան Գագիկ Ծառուկյանին պատկանող Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող անշարժ գույքի և շինությունների նկատմամբ արգելվել է կատարել սեփականատիրոջ փոփոխություն, ինչպես նաև նշված գույքի փաստացի վիճակը վատթարացնող ապօրինի որևէ գործողություն։

—

Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատել են, ոտքը՝ կրճատել

Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանը, թեև վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, սակայն շարունակում է ցավեր ունենալ, պարբերաբար ցավազրկողներ է ընդունում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնել է Անի Ավետիսյանի ամուսինը:


Նրա խոսքով, կնոջ առողջական վիճակը դեռևս պահանջում է բժիշկական հսկողություն, ասում է՝ Անիի մոտ վնասվածքներ կան ինչպես ոտքի, այնպես էլ ձեռքի հատվածում։


«Վերջին օրերին Անիին վիրահատել են։ Վիրահատական միջամտության ընթացքում կատարվել է մատի անդամահատում, ինչպես նաև՝ ոտքի կրճատում»,-ասել է նա Անիի ամուսինը։ Ընտանիքի փոխանցմամբ՝ առաջիկա վիրահատությունների մասին այս պահին դեռ վաղ է խոսել։


Անիի ամուսինը մեզ հետ զրույցում նաև նշեց, որ այս փուլում ընտանիքը չի ցանկանում կրկին վերհիշել դեպքի մանրամասները։


Հիշեցնենք՝ դեպքը տեղի էր ունեցել հոկտեմբերի 1-ին՝ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում։ Ադրբեջանցի զինծառայող Նասիմ Մուսաևը ներթափանցել էր բնակավայր, գիշերել տներից մեկում, ապա կրակել 39-ամյա Անի Ավետիսյանի ուղղությամբ՝ նրան վիրավորելով ոտքի հատվածում։ Անի Ավետիսյանը կարողացել էր դանակով հարվածներ հասցնել Մուսաևին։


Դեպքի հետևանքով վնասվածք էր ստացել նաև Անիի 15-ամյա որդին, որը տեղափոխվել էր Սիսիանի բժշկական կենտրոն։ Անի Ավետիսյանը ներկայում բուժում է ստանում Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։

—

ՀՀ ԱՆ-ն և Համաշխարհային բանկը քննարկել են արդարադատության թվայնացման առաջնահե

Արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը հանդիպել է Համաշխարհային բանկի առաքելության ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։


Հանդիպման ընթացքում ամփոփվել են «Պետական հատվածի արդիականացման 4-րդ ծրագրի» (PSMP4) շրջանակում Արդարադատության նախարարության կողմից իրականացվող նախագծերի ընթացիկ արդյունքները և քննարկվել հետագա ռազմավարական առաջնահերթությունները։


Արձանագրվել է զգալի առաջընթաց էլեկտրոնային քրեակատարողական համակարգի (e-Penitentiary) մշակման գործընթացի մեկնարկի, էլեկտրոնային նոտարիատի (e-Notary) նոր համակարգի մշակմանն ուղղված աշխատանքների, ինչպես նաև իրավաբանական անձանց պետական ռեգիստրի հետագա բարելավման ուղղությամբ:


Կարևորելով թվային բարեփոխումների կայունությունը՝ երկուստեք շեշտադրվել է ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և մասնագիտական հմտությունների շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը։ Ապագա համագործակցության շրջանակում նախատեսվում է անդրադառնալ միասնական դատական կառավարման համակարգերին, արխիվային համակարգի բարեփոխմանը, արդարադատության ոլորտի տարբեր ուղղություններում արհեստական բանականության գործիքների ինտեգրմանը և դատական համակարգի լայնամասշտաբ թվային տրանսֆորմացիային:

—

Ոչ պաշտոնական շփումներ Թուրքմենստանում. Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ զրույց

Լուսանկարը` primeminister.am

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին, որտեղ թեև նախապես համաձայնեցված երկկողմ օրակարգ չկա, սակայն Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ակնկալվում են ակտիվ կուլուարային քննարկումներ:


Հոկտեմբերի 8-ին կայացած կառավարության նիստին հաջորդած ավանդական ճեպազրույցի ժամանակ կառավարության ղեկավարը մանրամասներ է հայտնել առաջիկա միջազգային համաժողովի դիվանագիտական սպասումներից։ Չնայած պաշտոնական բանակցություններ նախատեսված չեն, Փաշինյանը վստահեցրել է, որ միջոցառման ձևաչափն ինքնին ենթադրում է անմիջական երկխոսություն գործընկերների հետ։


«Թուրքմենստանում վստահաբար շփումներ կլինեն և՛ Ռուսաստանի նախագահի, և՛ Ադրբեջանի նախագահի հետ։ Այսօր և վաղը նույն տարածքում ենք լինելու, և այդ ձևաչափերում շփումներ լինում են միանշանակ։ Բայց պաշտոնապես հանդիպում նախատեսված չէ։ Եթե հընթացս պարզվի, որ անհրաժեշտություն կա, գուցե դա էլ հնարավոր կլինի»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ անմիջական զրույցներն անխուսափելի են լինելու:


Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև, որ դիվանագիտական նման պրակտիկան նորություն չէ. նախկինում ևս եղել են դեպքեր, երբ կողմերը տեղում են պայմանավորվել և հանդիպել, երբ արձանագրվել է փոխադարձ կամ կոնկրետ հարցի քննարկման հրատապ անհրաժեշտություն։

—

Նոր կանոններ ԵԱՏՄ-ում. էլեկտրոնային հարթակները հաշվետու կլինեն ՊԵԿ-ին

Լուսանկարը` beseller.by

Հայաստանի կառավարությունը խստացնում է էլեկտրոնային առևտրի վերահսկողությունը. 2027 թվականի հունվարի 1-ից մարքեթփլեյսները ստիպված կլինեն ամեն ամիս հարկային մարմիններին զեկուցել Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանված ապրանքների վերաբերյալ:


Անդրսահմանային առևտրի թափանցիկությունն ապահովող այս որոշումն ընդունվել է գործադիրի հոկտեմբերի 8-ի նիստում:


Նոր կարգավորումների գլխավոր նպատակը արտահանման դեպքում ԱԱՀ-ի արտոնությունների կիրառման հստակեցումն է։ «Նախագծով սահմանվում են հարթակների շահագործողների կողմից տվյալների ներկայացման կարգը, ժամկետները և փոխանցվող տեղեկատվության շրջանակը, ինչն անհրաժեշտ է ԵՏՄ արտահանված ապրանքների մասով ԱԱՀ-ի զրո տոկոս դրույքաչափը հիմնավորելու համար», – նշված է հաստատված պաշտոնական փաստաթղթում:


Ընդունված կանոնակարգի համաձայն՝ հարթակը շահագործող ընկերությունները պարտավորվում են մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, էլեկտրոնային եղանակով ՊԵԿ փոխանցել վաճառված, ինչպես նաև վերադարձված կամ մերժված ապրանքների ամբողջական տվյալները:


Տեղեկատվական բազան պետք է ներառի նաև մատակարարների և առկա փաստաթղթերի մասին տեղեկություններ: Համակարգը միաժամանակ հնարավորություն է տալիս ուղղելու հնարավոր վրիպակները. սխալ հայտնաբերելու դեպքում օպերատորը կարող է ճշգրտված հաշվետվություն ներկայացնել, որն ընդամենը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հասանելի կդառնա հարկ վճարողի անձնական էջում:

—

Կասկածելի միգրանտներ Սյունիքում. ո՞վ կարող է ոտքով մտնել Հայաստան

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Սյունիքի մարզկենտրոն Կապանը վերջին շրջանում սկսել է փոխել իր ժողովրդագրական պատկերը: Քաղաքի փողոցներում, առեւտրի կետերում եւ աշխատավայրերում հաճախ կարելի է հանդիպել օտարերկրացիների, Միջին Ասիայից, Հեռավոր Արեւելքից ներգաղթած քաղաքացիների:


Իհարկե, միգրանտների ներհոսքն օբյեկտիվ պատճառներ ունի: Այստեղ է Կապանի լեռնահարստացման կոմբինատը, Սյունիքում ընթանում են լայնածավալ շինարարական եւ ենթակառուցվածքային ծրագրեր, ռազմավարական նշանակության խոշոր օբյեկտների՝ Հյուսիս-Հարավ մայրուղու նոր հատվածների, կամուրջների, Քաջարան-Ագարակ ճանապարհի եւ Քաջարանի 7.2 կիլոմետրանոց մեգաթունելի շինարարական աշխատանքներն են ընթանում, որտեղ տեղական աշխատուժի փոխարեն մասսայականորեն ներգրավվում են հարյուրավոր օտարերկրացիներ՝ Միջին Ասիայից ժամանած թուրքմեններ ու ուզբեկներ, հնդիկներ եւ իրանցիներ։ Նպաստում է նաեւ այն, որ ուզբեկների, թուրքմենների համար ավանդական ուղղություն համարվող Թուրքիան վերջին տարիներին խստացրել է վիզային ռեժիմն ու կեցության կանոնները: Սա ստիպել է տնտեսական միգրանտներին փնտրել նոր շուկաներ: Հայաստանը, որն ապահովում է համեմատաբար հեշտ ձեւակերպվող աշխատանքի թույլտվություններ եւ կայուն վարձատրություն, դարձել է հարմար այլընտրանք:


Բայց Սյունիքում՝ հատկապես Կապանում ու Քաջարանում, այս միգրացիոն շարժը տագնապ է առաջացնում: Ահազանգում են, որ Կապանի փողոցներում, խանութներում ու շինհրապարակներում վերջին շրջանում աչքի են զարնում թուրքմենները։ Ոչ թե զբոսաշրջիկներ, այլ՝ խմբերով տղամարդիկ, որոնք կազմակերպված ձեւով են գալիս այստեղ:


«Առաջինները, որոնք որ եկել են, մինչ Հայաստան գալը աշխատել են Ադրբեջանում: Հիմա հազարից անցնում է նրանց թիվը: Հնդիկ, պարսիկ էլ կան, բայց չնչին տոկոսն են կազմում»,- գրում է Կապանի բնակիչ Գոռ Ստեփանյանը: Ըստ նրա՝ վերջին երկու տարիներին Կապան, Քաջարան շատ միգրանտներ են եկել, ու թուրքմենները նրանց թվում գերակշռում են:


Նույնիսկ թիվ է նշում՝ մոտ 1500 մարդ: Թուրքմենները ե՛ւ արտաքինով են տարբերվում, ե՛ւ լեզվով, ե՛ւ «այն մարդկանցով, ովքեր նրանց բերում են»:


«Նրանց անձնագրերում կան Ադրբեջանի մուտքի եւ ելքի կնիքներ։ Քանի՞սն է անցել Ադրբեջանի հատուկ ծառայություններով, աստված գիտի։ Օր-օրի քաղաքները լցվում են թուրքմեն միգրանտներով։ Այսօր արդեն նրանք բերում են նաեւ իրենց կանանց եւ երեխաներին: Կապանի եւ Քաջարանի խոշորագույն շինարարական հիմնարկներում աշխատողների զգալի մասը թուրքմեններ են, որոնք արդեն Կապանում եւ Քաջարանում իրենց լավ են զգում… Օրվա ցերեկային ժամերին Կապանի բանուկ մասերը, ինչպես վերջերս ասաց ծանոթներիցս մեկը, 80-ականների Բաքուն են հիշեցնում: Վստահ եմ՝ սա Սյունիքի թրքացման ծրագրի մաս է»,- իր ՖԲ էջի միջոցով զգուշացնում է Գոռ Ստեփանյանը, իսկ մեզ ասում է, որ քաղաքում իրեն գործ չեն տալիս, քանի որ նա, որպես ընդդիմադիր տրամադրություններ ունեցող կապանցի, տեղի իշխանության «սեւ ցուցակում» է հայտնվել: Կապանում, Քաջարանում թափուր աշխատատեղեր կան, թուրքմեններն էլ գալիս են ու ոչ միայն թուրքմենները, չի՞ կարող դա ինքնաբուխ լինել՝ հարցնում ենք նրան: «Իսկ ինչո՞ւ, ասենք, Շիրակից չեն գալիս, Գեղարքունիքից, որտեղ աշխատանք չկա»,- հակադարձում է Գոռ Ստեփանյանը:


Փորձում ենք այլ կապանցիների հետ զրուցել։ «Այստեղ լիքն են թուրքմենները, ուզբեկները, տաջիկները, սեւամորթները: Թուրքմեններն ու տաջիկները նման են իրար»,- ասում է Կապանի բնակիչներից մեկը: Մյուսն էլ հավելում է. «Էդ թեման վաղուց կա: Ասում են՝ իբր դրանք Իրանի ազերիներից են, ոչ թե թուրքմեն, բայց որքանով է ճիշտ, որքանով՝ սուտ, չգիտենք»:


Ովքե՞ր են իրականում այդ մարդիկ, ո՞վ է ստուգել նրանց անցյալը, եւ արդյո՞ք սա ընդամենը աշխատուժի շարժ է։ Մենք փորձեցինք տեղեկություններ ստանալ ՆԳ նախարարությունից, մասնավորապես, թե ինչպիսի ներհոսք ունենք Թուրքմենիայից: Մեզ հորդորեցին դիմել գրավոր:


Սյունիքն անվտանգային առումով Հայաստանի ամենախոցելի մարզն է: Դրա սահմաններին կանգնած է թշնամին, ներսում օրեցօր ավելանում է թուրքական արմատներով, ադրբեջանական անցյալով կամ անհայտ կենսագրությամբ հազարավոր տղամարդկանց ներկայությունը, եւ չկա երաշխիք, որ աշխատանքային միգրանտի անվան տակ Կապանի ու Քաջարանի ռազմավարական օբյեկտներում, որտեղով վաղը պիտի անցնի մեր բանակի ու զենքի մատակարարումը, չեն հայտնվի Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված գործակալներ։


Շաքիի միջադեպը՝ ադրբեջանցի Նասիմովի ներխուժումն ու ԱԱԾ փոխտնօրեն Դավիթ Սանամյանի անակնկալ հեռացումը ջրի երես հանեցին անվտանգության համակարգի ճգնաժամը։ Թշնամու զինվորը կարողանում է անարգել անցնել սահմանը, հասնել խոր թիկունք: Հետեւապես՝ սահմանը բաց է, անվերահսկելի, եւ ով ցանկանա, ոտքով, ավտոմեքենայով կամ օդային ճանապարհով կարող է ազատ մուտք գործել երկիր: Հասկանալի է, որ մեկ պաշտոնյայի պաշտոնանկությունը մեզ չի փրկի, եւ արդյո՞ք միայն Սյունիքում է այս իրավիճակը:


Կապվեցինք Գեղարքունիքի սահմանապահ վարչական շրջանների ղեկավարների հետ: Կութն այն գյուղն է, որտեղ ադրբեջանական դիրքերը բառացիորեն կախված են բնակիչների տների ու դպրոցի գլխին, եւ անգամ անասուն արածեցնելն անվտանգ չէ: Մարդը կարո՞ղ է քայլելով գալ, սահմանն անցնել, մտնել ձեր գյուղ՝ հարցնում ենք Կութի վարչական ղեկավար Գրիգորի Ավագյանին: «Ոչինչ չի բացառվում, բայց ես չեմ ասում, որ նման բան կլինի: Նախ՝ մենք ունենք դիրքապահներ, որոնք կանգնած են իրենց տեղում: Բացի դա, ունենք գյուղացիներ, որոնք կտեսնեն, հովիվներ ունենք, որոնք կտեսնեն, նման բան էս 5 տարվա մեջ չի արձանագրվել»: Անգեղակոթի գյուղապետն ասում էր՝ շուն պահեք, որ անվտանգ լինեք, Դուք ի՞նչ խորհուրդ կտաք ձեր բնակիչներին՝ ավելի պաշտպանված լինելու համար: «Դա թողեք մնա մեր բնակավայրի ներսում»,- եղավ պատասխանը:


Նորաբակի վարչական ղեկավարն էլ՝ Վազգեն Ասատուրյանը, չբացառեց, որ թշնամու զինվորը կարող է գալ Հայաստան: «Բայց էս կողմը եկող չկա»,- ասաց նա: Իսկ տեսականորեն հնարավո՞ր է: «Մինչեւ հիմա չի եղել, մեզ մոտ ոչ ոք չի երեւացել: Բայց որ մտքիս դնեմ, ես կարամ գնամ Ադրբեջան: Բայց մտնել հնարավոր չէ, ստեղ վերեւը կամերաներ են, ամեն տեղից նայում են, մուկն էլ որ մտնի, կերեւա»»։


Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

—