Armenian artist Sarko Meené’s works exhibited in Greece for the first time

Armenia21:16, 26 October 2026
Read the article in: العربيةՀայերենРусский

An exhibition entitled “Floral Meteorites from Armenia” has opened at Kourd Gallery in Athens, marking the first presentation of Armenian artist Sarko Meené’s work in Greece. Armenia’s Embassy in Greece said Ambassador Tigran Mkrtchyan attended the opening of the exhibition, organised with the embassy’s support.

The ambassador congratulated the artist and exhibition coordinator Eleni Varopoulou, and thanked gallery director Haik Kourdoglanian for bringing the initiative to fruition.

Mkrtchyan discussed the connections between some of Meené’s paintings and Greek mythology and philosophy. He highlighted the artist’s desire to establish ties with Greece, where her grandfather was born.

The ambassador stressed the role of cultural diplomacy in strengthening Armenian–Greek friendship, noting that such initiatives enable peoples to get to know one another, exchange ideas and forge new links for cooperation.

“Floral Meteorites from Armenia” will remain open until 10 December.

The embassy also announced that the “Ancient Armenia” exhibition is scheduled to open at the Acropolis Museum in Athens on 20 November and run until March 2027.

It will feature around 200 archaeological exhibits, tracing Armenia’s cultural development from prehistoric times to the emergence of Christianity in the fourth century AD. The exhibition will also explore Armenia’s historical ties with the Middle East, the Eastern Mediterranean, Cyprus, Crete, Rhodes and Samos.

Read the article in: العربيةՀայերենРусский

Published by Armenpress, original at

—

Armenian Deputy Foreign Minister highlights role of science-based solutions in

Armenia21:39, 26 October 2026
Read the article in: FrançaisՀայերենРусский

Armenian Deputy Minister of Foreign Affairs and International Trade Robert Abisoghomonyan attended and delivered opening remarks at an event entitled “Strengthening Freshwater Biodiversity through Science-Based Solutions”, held during the 17th Conference of the Parties to the Convention on Biological Diversity (COP17). The event was organised under the auspices of Armenia’s COP17 presidency in cooperation with the International Atomic Energy Agency.

The Ministry of Foreign Affairs and International Trade announced this in a statement.

Organised jointly by Armenia’s COP17 presidency and the International Atomic Energy Agency (IAEA), the event aimed to explore the potential of science and innovative technologies to support the conservation and restoration of freshwater ecosystems.

In his remarks, the deputy minister highlighted the role of scientific research, effective monitoring and international cooperation in finding targeted solutions to environmental challenges and translating biodiversity conservation commitments into practical action.

Abisoghomonyan stressed the strategic importance of conserving freshwater ecosystems for Armenia, addressing the conservation and restoration of Lake Sevan as part of the country’s natural heritage and an important resource for its sustainable development.

Read the article in: FrançaisՀայերենРусский

Published by Armenpress, original at

—

Dutch Foreign Minister arrives in Armenia

Politics22:19, 26 October 2026
Read the article in: العربيةفارسیFrançaisՀայերենРусскийTürkçe中文

Minister of Foreign Affairs of the Kingdom of the Netherlands Tom Berendsen has arrived in Armenia. He was welcomed at the airport by Armenian Deputy Minister of Foreign Affairs and International Trade Ani Avetisyan.

On 27 October, Berendsen will meet Armenian Minister of Foreign Affairs and International Trade Ararat Mirzoyan at the ministry. The meeting will be followed by a joint press conference.

Read the article in: العربيةفارسیFrançaisՀայերենРусскийTürkçe中文

Published by Armenpress, original at

—

Armenpress: Fifth meeting of Armenia–EU joint working group held in Yerevan

Politics23:44, 26 October 2026
Read the article in: فارسیFrançaisՀայերենTürkçe

The fifth meeting of the Armenia–EU joint working group was held in Yerevan on 26 October, co-chaired by Armenian Deputy Prime Minister Mher Grigoryan and Gert Jan Koopman, the European Commission’s Director-General for Enlargement and Eastern Neighbourhood. It took place alongside a High-Level Policy Dialogue session.

According to the Armenian Government, the meeting took place in the context of deepening Armenia–EU cooperation, focusing on economic and energy resilience and key reforms under the EU’s multisector budget support programme, one of the main pillars of the 2024–2027 Resilience and Growth Plan for Armenia.

During the High-Level Policy Dialogue, Armenia and the European Union assessed progress on reforms under the multisector budget support programme. The two sides discussed key benchmarks for 2026, including progress on measures required for the visa liberalisation dialogue.

Participants stressed the importance of effectively monitoring reform implementation and discussed establishing a joint technical monitoring committee to review progress regularly.

Armenia and the EU also discussed a package of connectivity projects covering transport, energy and digital infrastructure, highlighting the importance of strengthening regional connectivity and supporting sustainable economic growth.

Armenia and the European Union reaffirmed their shared commitment to advancing reforms, strengthening democratic and economic resilience, and deepening cooperation in areas of mutual strategic interest.

The two sides agreed to continue close coordination on energy sector preparedness, reform implementation and upcoming priorities for the Armenia–EU partnership.

Read the article in: فارسیFrançaisՀայերենTürkçe

Published by Armenpress, original at

—

Verelq: Եվրոպական միությանն անդմակցել ցանկացող պետություն. օրվա կադր

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը լուսանկար է հրապարակել և գրել.


ՏԻՄ ընտրություններ 2026, Գետափի ընտրատեղամաս


Լուսանկարի հնարավոր վերնագրեր.


1. «Իրական Հայաստան»,
2. «Թալանի վերադարձը»,
3. «Եկեղեցու «աչքի փուշը» և պետության «աչքի գերանը»» կամ «Չուլանի վերածված ընտրատեղամաս»,
4. «Կինն աշխատանքի է եկել պետությանը վերադարձված ռենջ ռովերով, սակայն մայրական բնազդը նրան ստիպում է միացնել կալորիֆերը»,
5. շարունակելի…”:


Լուսանկարի տակ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը իր տարբերակն է առաջարկել. “21-րդ դար, Եվրոպական միությանն անդմակցել ցանկացող պետություն”:

—

«Երկրորդ շարքում» կայանելու տուգանքը պետք է քառապատկվի․ Սարգսյանը՝ խստացումնե

Լուսանկարը` sputnik

Ճանապարհի երկրորդ շարքում կանգնելու համար տուգանքը 5 հազարից 20 հազար դրամ բարձրացնելը նպատակ չունի ավելացնել պետական բյուջեի եկամուտները։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ խստացումն անհրաժեշտ է վարորդների վարքագիծը փոխելու համար, քանի որ գործող տուգանքներն ու վերահսկողության ուժեղացումը չեն տալիս ցանկալի արդյունքը։


Հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Սարգսյանը հայտարարել է, որ պետությունը պետք է դիմի ավելի խիստ պատժամիջոցների՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները կանխելու համար։


«Այս պայմաններում պիտի գնանք խստացմանը։ Ընդ որում՝ խստացմանը ոչ այն տրամաբանության մեջ, որ մենք հավակնելու ենք ավելի շատ եկամուտ բերել պետությանը, այլ այն տրամաբանության մեջ, որ անձը երկու կամ երեք անգամ կմտածի՝ արդյոք պատրաստ է երկրորդ գիծ կանգնելու՝ վճարելով համապատասխան տուգանք և զրկվելով բալային միավորից, թե ոչ», – ասել է նախարարը։


Նրա խոսքով՝ միայն պարեկային ծառայության կողմից արձանագրվող խախտումների թվի ավելացումը բավարար չէ վարորդների վարքագիծը փոխելու համար։ Սարգսյանը նշել է, որ երկրորդ շարքում կանգնելու համար տասնյակ հազարավոր տուգանքներ են նշանակվել, սակայն նման խախտումները շարունակում են տարածված մնալ։


Նախարարը ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ գործող տուգանքի նկատմամբ նախատեսված զեղչերի կիրառման դեպքում վարորդի համար երբեմն ավելի շահավետ է խախտել կանոնները, քան վճարել օրինական ավտոկայանատեղիի համար։ Հայաստանում շարունակում են գործել էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքի 20 տոկոսով և սահմանված ժամկետում վճարելու դեպքում 30 տոկոսով նվազեցման հնարավորությունները։


«Եթե հիմա արդեն մենք բոլորս հաշտվել ենք նրա հետ, որ լավ, երկրորդ գիծ կանգնելը նորմալ է, եկեք քննարկենք տուգանքի չափերը, կներեք, բայց ես չեմ ուզում, որ մենք այդ խոսակցության մեջ մտնենք», – ընդգծել է Սարգսյանը։


Նա հավելել է, որ եվրոպական մի շարք երկրներում երթևեկության որոշ կանոնների խախտումների համար նախատեսված տուգանքները զգալիորեն գերազանցում են Հայաստանում առաջարկվող 20 հազար դրամը։


Անդրադառնալով ճանապարհային անվտանգության ցուցանիշներին՝ նախարարը հայտնել է, որ 2024 և 2025 թվականների համեմատական տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը նվազել է 95-ով։ Ըստ նրա ներկայացրած ընթացիկ վիճակագրության՝ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի նկատմամբ արձանագրվել է յոթ զոհով և 40 վիրավորով պակաս։ Սարգսյանը կարևորել է պարեկային ծառայության աշխատանքը, սակայն նշել, որ այս ցուցանիշների փոփոխությունը չի կարելի պայմանավորել բացառապես ոստիկանության գործունեությամբ։


Հոկտեմբերի 22-ին կառավարությունը հավանություն էր տվել ՆԳՆ-ի մշակած օրենսդրական փոփոխությունների փաթեթին՝ որոշելով այն անհետաձգելի կարգով ներկայացնել Ազգային ժողով։


Նախագծով առաջարկվում է ճանապարհի երկրորդ կամ երրորդ շարքում, ինչպես նաև հասարակական տրանսպորտի կանգառներում կանգնելու կամ կայանելու համար գործող 5 հազար դրամ տուգանքը բարձրացնել մինչև 20 հազար դրամ՝ սահմանելով նաև մեկ տուգանային միավոր։ Նույն չափի տուգանք է նախատեսվում մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար։


ՆԳՆ-ի տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում Երևանի պարեկները միայն երկրորդ շարքում կայանելու համար կազմել են 17 024 վարչական արձանագրություն՝ 172 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։


Առաջարկվող փոփոխությունները դեռ ուժի մեջ չեն մտել և պետք է հաստատի Ազգային ժողովը։

—

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղել է՝ հասնելով 6,9 տոկոսի

Լուսանկարը` finport.am

Հայաստանում տնտեսական ակտիվության աճի տեմպը շարունակում է դանդաղել՝ չնայած շինարարության և ծառայությունների ոլորտներում արձանագրված երկնիշ աճին։ 2026 թվականի հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6,9%-ով՝ հունվար-օգոստոսի 7,3%-i դիմաց։


Այս մասին հոկտեմբերի 26-ին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով տնտեսության հիմնական ճյուղերի ցուցանիշները։


Ըստ նախարարի՝ ամենաբարձր աճը գրանցվել է շինարարության ոլորտում՝ 24,9%։ Ծառայությունների ծավալն ավելացել է 13%-ով, արդյունաբերական արտադրանքը՝ 5,8%-ով, մինչդեռ առևտրի շրջանառության աճը կազմել է ընդամենը 0,6 տոկոս։


«Գյուղատնտեսությունը նվազել է 4,8%-ով», – նշել է Պապոյանը՝ ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում անկում արձանագրած ոլորտի ցուցանիշը։


Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 5 տոկոսով։ Համեմատության համար՝ օգոստոսին տարեկան աճը կազմել էր 5,2 տոկոս։


Այսպիսով, թեև Հայաստանի տնտեսությունում ընդհանուր առմամբ պահպանվում է դրական դինամիկան, տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով տնտեսական ակտիվության կուտակային աճի տեմպը նվազել է 0,4 տոկոսային կետով։ Միաժամանակ աճը շարունակում է անհամաչափ բաշխվել տնտեսության տարբեր ճյուղերի միջև․ շինարարությունն ու ծառայությունները պահպանում են բարձր տեմպերը, մինչդեռ առևտրի դինամիակն գրեթե զրոկայան է, իսկ գյուղատնտեսությունում անկում է արձանագրվել։

—

«Որտեղ «Ուժեղ Հայաստանը» կա, այնտեղ ՔՊ-ի թևերը կտրվում են»․ Կարապետյան

Լուսանկարը` CivilNet

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին սահմանափակել է իշխող «Քաղաքացիական պայմանագրի» հնարավորությունները։


Այսպիսի գնահատական է տվել ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 25-ի տեղական ընտրությունների արդյունքներին։ Նրա խոսքով՝ Ստեփանավանում, որտեղ կուսակցությունը մասնակցել է ընտրություններին, ՔՊ-ն չի կարողացել հաղթել՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։


Հոկտեմբերի 26-ին Ֆեյսբուքում հրապարակած տեսանյութում Կարապետյանը հիշեցրել է, որ «Ուժեղ Հայաստանը» ընտրապայքարին մասնակցել է միայն Ստեփանավանում, ինչի համար կուսակցությունը նախկինում քննադատության էր ենթարկվել։


«Այնտեղ, որտեղ մասնակցել ենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ռեկորդային ցածր տոկոս է հավաքել […] և գրավել է ընդամենը երկրորդ տեղը, չի կարողացել հասնել հաղթանակի», – հայտարարել է նա։


Կարապետյանի պնդմամբ՝ ընտրությունների արդյունքներով ՔՊ-ն ստիպված է բանակցել կոալիցիա կազմելու և համայնքապետի տեղակալի պաշտոն ստանալու շուրջ։ Այդ բանակցությունների ընթացքի կամ հնարավոր պայմանավորվածությունների վերաբերյալ անկախ հաստատում առայժմ չկա։


«Սա ցույց է տալիս, որ «Ուժեղ Հայաստան»-ը որտեղ կա, այնտեղ «Քաղաքացիական պայմանագրի» թևերը, հնարավորությունները կտրվում են»,- ասել է ընդդիմադիր գործիչը։


Նրա գնահատմամբ՝ այն համայնքներում, որտեղ «Ուժեղ Հայաստանը» չի մասնակցել ընտրություններին, իշխող կուսակցությունը կարողացել է գերիշխող դիրք ապահովել ճնշումների միջոցով։ Կարապետյանը նաև պնդել է, որ ներկայում իր ղեկավարած քաղաքական ուժն է կարողանում արդյունավետ պայքար կազմակերպել իշխանության դեմ։


Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքում անցկացված ընտրությունների նախնական արդյունքներով՝ ՔՊ-ն առաջին տեղն է զբաղեցրել համամասնական ընտրակարգով քվեարկած 16 համայնքում, ևս երկուսում հաղթել է իշխող կուսակցության մասնակցությամբ «Համերաշխություն» դաշինքը։


Ստեփանավանում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ամենաշատ ձայները ստացել է գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանի գլխավորած «Գործարար» կուսակցությունը՝ 41,54 տոկոս կամ 5506 ձայն։ ՔՊ-ն ստացել է 35,32 տոկոս կամ 4681 ձայն, իսկ «Ուժեղ Հայաստանը»՝ 19,68 տոկոս կամ 2609 ձայն։


Նախնական հաշվարկով՝ 21-հոգանոց ավագանիում «Գործարարը» կունենա ինը, ՔՊ-ն՝ ութ, իսկ «Ուժեղ Հայաստանը»՝ չորս մանդատ։ Այսպիսով, ուժերից ոչ մեկը միայնակ մեծամասնություն չունի։ Միաժամանակ, «Գործարարի» ցուցակը գլխավորող գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը ՔՊ անդամ է, թեև ընտրություններին մասնակցել է այլ կուսակցության ցուցակով։


Կարապետյանը քննադատել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընտրությունների արդյունքներին նվիրված հայտարարությունները։ «Կարծում եմ՝ գործակալների մասին խոսելուց ինքը պետք է շատ ուշադիր լինի»,- ասել է նա։


Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ ՔՊ-ն և իր բնորոշմամբ «պրոՔՊ-ական» ուժերը ՏԻՄ ընտրություններում «ջախջախիչ հաղթանակ» են տարել։ Միաժամանակ վարչապետը մտահոգություն էր հայտնել մի շարք համայնքներում իշխող ուժի ստացած 70, 80 և 90 տոկոսը գերազանցող արդյունքների առնչությամբ։


«Ես ամենևին էլ երջանիկ չեմ, որ մենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, մի շարք համայնքներում ստացել ենք 90+, 80+, 70+ ձայներ», – ասել էր Փաշինյանը՝ բարձրացնելով իրական, պետականակենտրոն ընդդիմության ձևավորման անհրաժեշտության հարցը։


Վարչապետը միաժամանակ կոչ էր արել արմատախիլ անել իր բնորոշմամբ «լրտեսական ընդդիմությունը»՝ պնդելով, որ որոշ ընդդիմադիր ուժեր կառավարվում են արտերկրից։


Ստեփանավանի ընտրություններին նախորդել էին նաև ձերբակալություններ։ Հոկտեմբերի 21-ին ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էր 14 մարդ, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը, որը հետագայում երկու ամսով կալանավորվել էր։ Հոկտեմբերի 23-ին նույն գործով ձերբակալվել էր ևս տասը անձ։


«Ուժեղ Հայաստանը» իրավապահների գործողությունները որակել է քաղաքական հետապնդում, մինչդեռ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է ընտրակաշառքի ենթադրյալ դեպքերի վերաբերյալ ձեռք բերված տվյալների մասին։ Գործով մեղադրյալների մեղավորությունը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված չէ։

—

Ավինյանը պահանջել է խզել Ազատության պողոտայում աշխատող կապալառուի պայմանագիրը

Լուսանկարը` sputnik

Երևանի Ազատության պողոտայում ոռոգման համակարգի պարբերական վթարներից և խողովակաշարի անորակ աշխատանքներից հետո քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է խզել պատասխանատու շինարարական ընկերության հետ պայմանագիրը և այն ընդգրկել գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների «սև ցուցակում»։


Քաղաքապետի խոսքով՝ խողովակների թերությունների մասին քաղաքային իշխանությունները տեղյակ էին դեռևս աշխատանքների ընթացքում, սակայն նախազգուշացումները հաշվի չեն առնվել։


Հոկտեմբերի 26-ին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Ավինյանն անդրադարձել է Ազատության պողոտայում օրեր առաջ տեղի ունեցած խոշոր վթարին և դրան նախորդած բազմաթիվ խափանումներին։


«Երբ ժամանակին ասվում էր, որ այս խողովակը չի աշխատելու, ասում էին՝ աշխատելու է, մի հատ տրաքեց, մի հատվածը փոխեցին, մյուս հատվածում տրաքեց, մինչև որ եկանք հանգեցինք նրան, որ ամբողջ այդ դրված խողովակաշարը բռակ է», – հայտարարել է քաղաքապետը։


Ըստ նրա՝ նման իրավիճակը հետևանք է ավելի էժան լուծում ընտրելու և աշխատանքների պատշաճ որակը չապահովելու։ Ավինյանը հիշեցրել է նաև Պռոշյան-Պարոնյան հատվածում երկարատև շինարարական աշխատանքների և Ազատության պողոտայում պարբերաբար կրկնվող վթարների մասին։


«Այո, պետք է խզել պայմանագիրը, ու պետք է խզել շտապ։ Այո, թող գնան «սև ցուցակ», հերիք եղավ, կյանքներս կերան», – ասել է Ավինյանը՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել անորակ աշխատանքներ իրականացրած ընկերությանը։


Քաղաքապետը հանձնարարել է պայմանագրի խզումից հետո հրատապ կարգով ընտրել նոր կապալառուի, որը կկարողանա ավարտին հասցնել անավարտ աշխատանքները և վերացնել առկա թերությունները։


Խորհրդակցության ընթացքում քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտնել է, որ Ազատության պողոտայում տեղադրված խողովակները չեն դիմանում ջրի ճնշմանը, ինչի հետևանքով առաջանում են արտահոսքեր։ Նրա խոսքով՝ շուրջ 500 մետր երկարությամբ խողովակաշարը փոխարինվում է ավելի հաստ խողովակներով, սակայն դա դեռևս չի լուծում ծրագրի որակի հետ կապված բոլոր մտահոգությունները։


Նույն խորհրդակցության ժամանակ Ավինյանն անդրադարձել է նաև մայրաքաղաքում օդային մալուխների խնդրին՝ հայտարարելով, որ քաղաքապետարանը պետք է խրախուսի դրանց ստորգետնյա անցկացումը։


«Ես հասկանում եմ, որ շատ բարձր գին է դրված՝ 10 000 դրամ մեկ մետրի համար, բայց եկեք հակառակ կողմից գնանք, եկեք հասկանանք ինչպես անենք, որ այդ լարերը գնան գետնի տակ», – նշել է նա։


Քաղաքապետի խոսքով՝ քաղաքային իշխանությունների նպատակը պետք է լինի ոչ թե օդային մալուխների տեղադրման ծախսերի նվազեցումը, այլ դրանց աստիճանական տեղափոխումը ստորգետնյա ենթակառուցվածքներ։

—

Բաքվի երկու ուղերձը․ խաղաղության պատրաստակամություն և պահանջներ Երևանին

Լուսանկարը` ադրբեջանական ԶԼՄ-ներ

Ադրբեջանը հայտարարում է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամության մասին, սակայն շարունակում է դրա համար նախապայմաններ առաջադրել։


Հոկտեմբերի 26-ին Բաքվի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կրկին բարձրացրել է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը, իսկ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ հայկական կողմը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից։


«Հայաստանը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանի ժողովրդից։ Հայաստանի հասարակությունը պետք է ներողություն խնդրի այն ադրբեջանցիներից, որոնք երեսուն տարի չեն կարողացել վերադառնալ իրենց ծննդավայր»,- հայտարարել է Հաջիևը՝ ելույթ ունենալով «Բաքվի մշակույթի և մեդիայի երկխոսության հարթակ» միջոցառմանը։ Նրա խոսքերը փոխանցում է ադրբեջանական APA գործակալությունը։


Ադրբեջանի նախագահի օգնականը միաժամանակ վստահեցրել է, որ Բաքուն ռևանշի մտադրություն չունի, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման համար անհրաժեշտ են լրացուցիչ քայլեր ու նախաձեռնություններ։


«Մեր պատմության, մեր ընդհանուր հիշողության մեջ հայ ժողովրդի հետ կապված որոշ մութ էջեր կան։ Մենք անցյալը չենք ջնջում, սակայն ապագային նայում ենք խաղաղության ճանապարհով»,- ասել է Հաջիևը՝ ընդգծելով ժողովուրդների միջև վստահության վերականգնման կարևորությունը։


Նրա խոսքով՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ինքնին բավարար չէ, և անհրաժեշտ է, որ այն իրական փոփոխություններ բերի մարդկանց կյանքում։ Հաջիևը խաղաղության գործընթացում նախաձեռնող դերակատարությունը վերագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։


Նույն օրը Բաքվում Նիդերլանդների արտգործնախարար Թոմ Բերենդսենի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է վերջնականացնել խաղաղության համաձայնագիրը, սակայն շարունակում է հետևել Հայաստանում սահմանադրական փոփոխությունների շուրջ զարգացումներին։


Բայրամովի խոսքով՝ հայկական կողմը համաձայնագրի ստորագրման տարբեր ժամկետներ է նշում, մինչդեռ Ադրբեջանն անցած տարվա ընթացքում մի շարք միակողմանի քայլերով ցուցադրել է խաղաղության գործընթացին իր հանձնառությունը։


«Ադրբեջանը միշտ պատրաստ է վերջնական կետ դնել խաղաղության պայմանագրի հարցում և հավատարիմ է մնում այս գործընթացին»,- հայտարարել է նախարարը։


Միաժամանակ նա կրկնել է Բաքվի դիրքորոշումը, ըստ որի՝ համաձայնագրի վերջնական ստորագրման համար Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը։ Բայրամովի գնահատմամբ՝ սահմանադրական փոփոխությունները բխում են նաև Հայաստանի իշխանությունների շահերից։


Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման է համարում Հայաստանի Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին արված հղման հարցի լուծումը։ Բաքուն պնդում է, թե 1990 թվականի հռչակագրի որոշ դրույթներ տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Երևանը մերժում է այդ մեկնաբանությունը՝ ընդգծելով, որ Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում, իսկ դրա փոփոխությունը երկրի ներքին գործն է և Ադրբեջանի հետ բանակցությունների առարկա չէ։


Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նախաստորագրել են խաղաղության համաձայնագրի տեքստը։ Նույն օրը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարները ստորագրել են համատեղ հռչակագիր, որը, ի թիվս այլ հարցերի, նախատեսում է Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև հաղորդակցության ապահովում՝ TRIPP նախագծի շրջանակում։


Չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին՝ խաղաղության համաձայնագիրը դեռ վերջնականապես չի ստորագրվել։

—