Verelq: Ի՞նչ սպասել. 114 թեժ գիծ ծառայության և «Նորք» կենտրոնի աշխատակազմերը մնացել են օդից կախ

  • 06.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

1
 76

Սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքացիների ահազանգերը սպասարկող 114 թեժ գիծ ծառայությունն իր 8 հոգանոց աշխատակազմով մնացել է օդից կախված վիճակում: 2018թ. տարեվերջին ավարտվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագիրը, իսկ նորը դեռ չի կնքվել: Այս մասին գրում է 168.am-ը:


Ամսական առնվազն 15.000 շահառուի զանգերը սպասարկող անձնակազմն առայժմ շարունակում է սպասարկել իներցիայով՝ առանց վճարման, և հույսով, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Զառա Բաթոյանը թույլ չի տա այս փոքրիկ կառույցը վերացնել: Նորանշանակ նախարարի հետ հանդիպում դեռ չեն ունեցել, վստահ են՝ տեղյակ է իրավիճակին ու հիմնավոր լուծում կգտնի:


Այս պահին շրջանառվող միակ լուրն այն է, որ Կառավարության ձեռնարկած «օպտիմալացման» ծրագրի թիրախում, հնարավոր է, հայտնվի նաև այս կառույցը:


Աշխատավարձի և պահպանման շուրջ 24 միլիոն տարեկան ֆոնդը, հնարավոր է, Կառավարության համար ավելորդ համարվի, նույն տրամաբանությամբ ավելորդ համարվի նաև սոցիալական թիրախային խմբերին հեռախոսով ծառայություն մատուցելու տրամաբանությունը:


Այդուհանդերձ թեժ գիծ ծառայությունում տխուր տրամադրություններ են, ասում են՝ նախարարությունն ի վիճակի չէ և չունի այդքան ռեսուրս՝ սպասարկելու քաղաքացիների ահազանգերը։ Այստեղ չեն բացառում ավելի մեղմ սցենարը՝ կառուցվածքային փոփոխությունների ենթատեքստում ավելի փոքր թիմով ծառայությունը տեղափոխվի նախարարության ենթակայության տակ:


Ի դեպ, այս ծառայությունն աշխատում է 24 ժամյա ռեժիմով, ժամը 18։00-ից հետո ձայնագրված զանգերի պատասխանը քաղաքացիները ստանում են հաջորդ օրը՝ հետզանգի միջոցով:


Նշենք, նաև նույն ճակատագիրն է սպառնում «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոնին՝ իր 100-ի հասնող աշխատակազմով:


««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոնի» հիմնադրամը ևս շարունակում է սպասարկել սոցիալական ոլորտի տեղեկատվական համակարգերը, շուրջ 6500 կտոր համակարգչային տեխնիկան և սերվերային համալիրը՝ պատճառաբանելով գործառույթի պետական նշանակությունը:


Կառավարությունում մասնավորապես «Նորք»-ի մասով քննարկումները շարունակվում են դեռ անցած հոկտեմբեր ամսից ու տեսանելի չէ, թերևս, ոչ մի մոտեցում, որը նախընտրելի կլինի շահագրգիռ բոլոր կողմերի համար:

Verelq: Կառավարությունը ձևավորվել է Սահմանադրության խախտմամբ. Մարուքյանն ընդդեմ Փաշինյանի

  • 06.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

1
 72

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը պնդում է, որ ՀՀ կառավարությունը ձևավորվել է Սահմանադրության խախտմամբ: Այս կապակցությամբ նա հանդես է եկել հայտարարությամբ:


«Ընդհանրապես, կառավարության կազմավորումը, ի տարբերություն ՀՀ գործադիր իշխանության մյուս մարմինների, առանձնանում է կազմավորման իր յուրահատուկ կարգով։ Կառավարության կազմավորման մեկնարկը սկսվում է վարչապետի նշանակումից հետո, իսկ այնուհետև շարունակվում է նախարարների նշանակմամբ։

Կարծում եմ, որ տեղի է ունեցել կառավարության կազմավորման կարգի, այն է ՀՀ Սահմանադրության 150֊րդ հոդվածի խախտում։ Այդ հոդվածով սահմանվում է կառավարության կազմավորման հստակ կարգ, համաձայն որի՝ իր նշանակումից հետո վարչապետը 5֊օրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին։ Բնականաբար այստեղ խոսքը գնում է գործող Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքով սահմանված կարգով բոլոր նախարարությունների, այն է կառավարության անդամների պաշտոնում նշանակվող թեկնածուների ներկայացման մասին։

ՀՀ վարչապետը չի ներկայացրել բոլոր նախարարների թեկնածուներին, իսկ ՀՀ նախագահը նշանակել է միայն նրանց ում ներկայացրել է Վարչապետը։

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 2֊րդ հոդվածի՝ Կառավարությունը կազմված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից:

Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետևյալ նախարարությունները.

1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,
2) առողջապահության նախարարությունը,
3) արդարադատության նախարարությունը,
4) արտակարգ իրավիճակների նախարարությունը,
5) արտաքին գործերի նախարարությունը,
6) բնապահպանության նախարարությունը,
7) գյուղատնտեսության նախարարությունը,
8) էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը,
9) կրթության և գիտության նախարարությունը,
10) մշակույթի նախարարությունը,
11) պաշտպանության նախարարությունը,
12) սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը,
13) սփյուռքի նախարարությունը,
14) տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը,
15) տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը,
16) տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը,
17) ֆինանսների նախարարությունը:

Մինչդեռ ՀՀ Վարչապետը ներկայացրել է 2 փոխվարչապետի և 12 նախարարի թեկնածություն։ Այսինքն՝ չի ներկայացվել հինգ նախարարի թեկնածություն, որով թողել է գործող նախարարություններ առանց նախարարների։ Սակայն այդ նախարարությունները և նախարարի պաշտոնները սահմանված են վերոնշյալ օրենքով, որը գործող օրենք է և չկա այլ օրենք, որն այլ բան կսահմաներ։ Այս պահին չկա Կառավարության կառուցվածքի և գործունեության վերաբերյալ նույնիսկ որևէ օրենսդրական փոփոխության նախաձեռնություն։ 
Կարելի է միայն ենթադրել, որ ՀՀ վարչապետին թյուրիմացության մեջ են գցել նրա իրավական հարցերով խորհրդականները, որի պատճառով նա առաջնորդվել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ մասով, որը սահմանում է այն երաշխիքը, որ պետք է ապահովեր կառավարության բնականոն գործունեությունը։

Համաձայն վերոնշյալ հոդվածի մեջբերված դրույթի՝ կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել է Կառավարության անդամների առնվազն 2/3-ը: Այս դրույթը լրիվ այլ հարաբերություն է կարգավորում, որևէ կապ չունի Կառավարության կազմը ՀՀ Նախագահին ներկայացնելու սահմանադրական պարտավորության հետ։ Այն բացառապես վերաբերում է այն դեպքերին, երբ ՀՀ նախագահը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ ՀՀ վարչապետի առաջարկած նախարարների թեկնածուների վիճարկման հարցով։ Իսկ Սահմանադրական դատարանը թեկնածուներից առնվազն 2/3֊ի հարցով խնդիր չի տեսել։ Իսկ մյուս թեկնածուներին անհամատեղելի է համարել այդ պաշտոններում, կամ նրանց թեկնածությունը դեռևս քննարկուման փուլում են։

Այս դրույթը բացառապես երաշխիք սահմանող դրույթ է, որի իմաստը սահմանադրական ճգնաժամից խուսափելու համար կառավարության բնականոն գործունեությունն ապահովելն է, այլ ոչ թե ՀՀ վարչապետին հինգօրյա ժամկետում կառավարության կազմից ավելի պակաս նախարարների թեկնածուներ ներկայացնելու իրավունք տրամադրելը։

Հիմնվելով վերոգրյալի վրա՝ պետք է փաստել, որ ՀՀ վարչապետը չի կատարել ՀՀ Սահմանադրությամբ իր վրա դրված ուղղակի պարտավորությունը, որի պատճառով խախտվել է ՀՀ սահմանադրության 150֊րդ հոդվածի պահանջը։ 

Վարչապետին հորդորում եմ նախ ազատվել այն խորհրդականներից, որ նման կերպ են մեկնաբանել խնդրի լուծումը։ Ինչպես նաև անհապաղ Ազգային ժողովին ներկայացնել Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի նախագիծ, որը կներկայացնի նոր կառավարության կառուցվածքը, օդում չի թողնի նախարարություններ առանց նախարարների և իր կառուցվածքում կընդգրկի ԱԱԾ֊ն, ոստիկանությունը և ՊԵԿ֊ը»,- ասված է Մարուքյանի հայտարարության մեջ։

Verelq: Զինված ուժերը կհամալրվեն գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածների և ՀՕՊ արդի համալիրներով

  • 06.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 87

ՀՀ Զինված ուժերը կհամալրվեն գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածների, հրետանային խոցման և հակաօդային պաշտպանության արդի համալիրներով, բազմաֆունկցիոնալ ավիացիայով և ավտոմատացված ու ռոբոտացված օդային և վերգետնյա համակարգերով: Այս ամենը կավելացնի անհրաժեշտ խորությամբ հետախուզության, զորաշարժի և կրակային խոցման հեռավորությունը, ճշգրտությունը և արդյունավետությունը:


Ըստ կառավարությանը ներկայացված ծրագրի, անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչ է լինելու հայրենական ռազմական արդյունաբերության զարգացումը: Ինչպես նաև, ուշադրության կենտրոնում է մնալու տեխնիկական միջոցներով առաջնագծի հետևողական համալրումը և մարտական հերթապահության արդյունավետությունն ու անվտանգության բարձրացումը։


Նշվում է, որ միջոցներ են ձեռնակվելու, որ զինված ուժերի կառավարման համակարգը լինի առավելապես ավտոմատացված, ունենա ժամանակակից ռազմական գործողություններ վարելու համար բավարար օպերատիվություն, կենսունակություն, շարժունակություն և տեխնոլոգիական գերակայություն ու հագեցվածություն, ինչպես նաև կիբեռպաշտպանության ապահովման համար անհրաժեշտ կարողություններ, առաջնորդվի նախաձեռնողականության, արագ կողմնորոշվելու, որոշումներ կայացնելու և գործելու խթանմանը միտված «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» կառավարման ու ղեկավարման սկզբունքով:

Գազի սակագնի շուրջ քննարկումները շարունակվում են. «Գազպրոմ Արմենիա»

  • 06.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 81

Գազի սակագնի հետ կապված «Գազպրոմ Արմենիա»-ն հրապարակել է համապատասխան հաղորդագրություն: Դրանից զատ որևէ տեղեկատվություն առկա չէ, քննարկումները շարունակվում են: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վախթանգ Միրումյանը:


Նրա խոսքով, քանի դեռ քննարկումները չեն ավարտվել, որևէ տեղեկատվություն չի կարող հաղորդվել սակագնի փոփոխությունների ու դրանցից բխող զարգացումների մասին:


«Բոլոր հարցերը հիմա քննարկվում են, դրանք անցկացվում են բոլոր ուղղություններով, այդ թվում ներդրումային, կապիտալ նորոգումների ծրագրերի, կորուստների և այլն: Նպատակն այն է, որ դա չվնասի թե՛ ընկերության գործունեությանը, թե՛ չհանգեցնի ոչ ցանկալի արդյունքների»,- ասաց պաշտոնյան:


Միրումյանը նշեց նաև, որ քննարկումների համար երկու ամիս է նախատեսված, թեև չբացառեց, որ այդ ժամկետը երկարաձգվի:


Հիշեցնենք, Հայաստանի և Վրաստանի սահմանին ռուսական գազի սակագինը 2019-ի հունվարի 1-ից կազմում է 1000 խմ-ն 165 ԱՄՆ դոլար: Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայաստանյան սպառողների համար Ռուսաստանից ներկրվող գազի գնի փոփոխություն չի լինի:

ՌԴ հետ համագործակցությունը՝ ՀՀ անվտանգության ապահովման համակարգի կարևոր բաղկացուցիչ

  • 06.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 75

ՀՀ կառավարությունը ծրագրում է ակտիվորեն աշխատել Եվրասիական տնտեսական միությունում և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի ակտիվ և նախաձեռնողական մասնակցությունն ապահովելու ուղղությամբ՝ նպաստելով նաև այդ կառույցների արդյունավետության առավել բարձրացմանը: Այս մասին ամրագրված է ՀՀ կառավարության ծրագրում:

Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ այս նպատակը դիտարկվում է ՀՀ գլխավոր առաջնահերթությունների թվում։


«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները հիմնված են բարեկամության, իրավահավասարության, հարցերը համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամության վրա։ Կառավարությունը Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցությունը դիտարկում է որպես Հայաստանի անվտանգության ապահովման համակարգի կարևոր բաղկացուցիչ»,- ասված է ծրագրում:


Բացի այս, նշվում է, որ ՀՀ-ն ակտիվ աշխատելու է  ԱՄՆ հետ բարեկամական գործընկերության հետևողական զարգացման ուղղությամբ։ Կառավարությունը նպատակադրված է խորացնելու գործակցությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ՝ Հայաստանի զարգացման ու բարեփոխումների օրակարգին աջակցելու և տարածաշրջանային կայունությանը միտված երկխոսության ընդլայնման ուղղությամբ:

Նույնը վերաբերում է նաև ԵՄ-ի, նրա անդամ պետությունների և եվրոպական այլ երկրների հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու և գործընկերությունն ընդլայնելուն։


«Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկումը դիտվում է որպես Հայաստանի զարգացմանն ուղղված Կառավարության բարեփոխումների օրակարգին նպաստող նշանակալից գործոն։ Կառավարությունը շարունակելու է քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ԵՄ-ի մուտքի արտոնագրերի ազատականացման ապահովման ուղղությամբ»,- նշվում է փաստաթղթում:

Ո՞վ է Արթուր Աղաբեկյանի «սրտի» նախագահը

  • 06.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

8
 129

Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը անդրդարձել է Արցախի ապագա նախագահի հարցին՝ նշելով, թե ում է ինքը տեսնում այդ պաշտոնում:


«Ամեն անգամ լինելով Ստեփանակերտ քաղաքում, աջից-ձախից անընդհատ հարցնում են ինձ, վերջը ով է լինելու Արցախի հաջորդ նախագահը:

Հրապարակային պատասխանում եմ բոլորին. 2012թ. լինելով Արցախի փոխվարչապետը և աշախատելով վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ, իմանալով նրա պատկերացումները և տեսլականը Արցախի ապագայի, նրա զարգացման մասին գտնում եմ, որ երկրի հաջորդ նախագահը պետք է լինի Արայիկ Հարությունյանը, և հիմա հայտարարում եմ՝ Արայիկ Հարությունյանը չունի այլընտրանք:


Արայիկ Հարությունյանի այլընտրանք չունենալու մասին առաջիկայում դեռ առիթներ շատ կունենամ խոսելու»,- գրել է նա Facebook-ի իր էջում:


Հիշեցնենք, որ նախօրեին ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանըհայտարարեց, որ մտադիր է մասնակցել 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին:

Էրդողանի խոսնակը քննադատել է Մակրոնին

  • 06.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 68

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը արձագանքել է Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու վերաբերյալ նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը:


Քալընը Հայոց ցեղասպանության մասին Մակրոնի պնդումները որակել է որպես քաղաքական սուտ:


«Խստորեն դատապարտում ենք ապրիլի 24-ը այսպես կոչված Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու վերաբերյալ Մակրոնի հայտարարությունը»,-ասել է Էրդողանի խոսնակը: Քալընը Մակրոնին մեղադրել է քաղաքական նպատակներով պատմական իրադարձությունները գործիք դարձնելու մեջ:

Արայիկ Հարությունյանի կոշտ արձագանքը Սամվել Բաբայանին

  • 06.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

3
 121

Արցախի նախկին վարչապետ, 2020 թվականին Արցախի նախագահի հավանական թեկնածու Արայիկ Հարությունյանն արձագանքել է Սամվել Բաբայանի երեկվա հայտարարությանը, որով վերջինս ոչ միայն հայտարարեց նախագահական ընտրություններին մասնակցության մասին, այլև ասաց, թե ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը զիջումների հարցով բանակցել է Արցախի իշխանությունների հետ:


«Սամվել Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում երեկ հայտարարել է, որ 2017 թ.-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի իշխանությունների հետ բանակցել է զիջումների մասին։ Կուզեի պարոն Բաբայանին և մեր հանրությանը տեղեկացնել, որ նախագահ Սարգսյանն իր կառավարման տարիներին բանակցային գործընթացի վերաբերյալ միշտ էլ բաց է եղել Արցախի իշխանությունների հետ, և բոլոր հարցերը քննարկվել են փոխադարձ հարգանքի ու երկխոսության պայմաններում։


Հաջորդը. հիշատակված հայտնի հանդիպումը կամ ավելի ճիշտ հանդիպումները տեղի են ունեցել ոչ թե 2017 թ.-ին, այլ 2016 թ.-ի ապրիլ և հուլիս ամիսներին, որտեղ մենք եկել ենք ընդհանուր հայտարարի, այն է՝ բանակցային օրակարգում Արցախի ներկայիս փաստացի կարգավիճակից ոչ մի քայլ հետնահանջ չի կարող լինել, և պետք է հակամարտության վերջնական կարգավորման մեջ Արցախի բնակչության անվտանգությունը բացարձակ կերպով երաշխավորված լինի։


Հ.Գ. Հող հանձնող իշխանությունը Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցում չի նախաձեռնում, հայրենադարձության ծրագիր չի իրականացնում, ներդրումների ու պետական միջոցների հաշվին տարածքային համաչափ զարգացման քաղաքականությամբ չի զբաղվում, ի վերջո՝ առաջնագիծն ու բանակը չի ամրացնում։


Ուստի, հորդորում եմ զերծ մնալ այսօրինակ շահարկումներից։ Դրա փոխարեն յուրաքանչյուրս մեր ունեցած հնարավորությունների չափով կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկենք հայրենիքի երկարաժամկետ պաշտպանության ու զարգացման ուղղությամբ»,- գրել է Հարությունյանը։

Կառավարությունը նպատակադրվել է մինչեւ 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը

  • 06.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

1
 64

Կառավարությունը նպատակադրվել է մինչեւ 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը: Այս մասին ասված է կառավարության ծրագրում:


Ծրագրի աղքատության հաղթահարմանը նվիրված մաժնում նշվում է. «Քաղաքացիների կենսամակարդակը եւ սոցիալական վիճակը բարելավելու, սոցիալական իրավունքների լիարժեք եւ արդյունավետ իրականացնելու Կառավարության քաղաքականությունը հիմնված է լինելու հավասար հնարավորությունների եւ աշխատանքի քաջալերման սկզբունքի վրա։ Աղքատության հաղթահարման առաջնային գործիքն աշխատանքն է, աշխատանքի համար իրական հնարավորությունների ստեղծումը:


Կառավարությունը նպատակադրվել է մինչեւ 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը: Այս նպատակի իրագործման համար առանցքային նշանակություն են ունենալու բնակչության աղքատ խավի շրջանում կրթության եւ աշխատանքի քաջալերումը, գործարարությունը խթանող ծրագրերի իրականացումը:


Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը կբարձրացնի սոցիալական պաշտպանության համակարգի կառավարման արդյունավետությունը, ինչպես նաեւ սոցիալական ծառայությունների որակը, ինչը կապահովվի ընտանիքի (անձի) սոցիալական կարիքներին համապատասխան՝ բազմաբնույթ ու ամբողջական սոցիալական ծառայությունների փաթեթի տրամադրմամբ եւ անձնակազմի մասնագի-տական կարողությունների հզորացմամբ։ Սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտում մասնավոր կազմակերպությունների մուտքը խրախուսելով՝ կձեւավորվի մրցակցային միջավայր, կներդրվեն ֆինանսավորման այլընտրանքային մոդելներ, կխթանվի սոցիալական ծառայությունների բազմազանությունը։


Միջոցներ կձեռնարկվեն սոցիալական ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունն ապահովելու ուղղությամբ՝ ընդլայնելով առցանց եղանակով մատուցվող ծառայությունների շրջանակը։ Կկատարելագործվեն ծառայությունների մատուցման ընթացակարգերը, եւ կընդլայնվի այլ տեղեկատվական համակարգերից ինքնաշխատ եղանակով ստացվող եւ կիրառվող տեղեկատվության (տվյալների) շրջանակը։


Պարբերաբար բարձրացվելու են պետական կենսաթոշակների չափերը՝ ապահովելով միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ՝ գնաճի նկատմամբ։ Բարեփոխվելու է նաեւ կուտակային բաղադրիչը՝ խրախուսելով կուտակային միջոցների ներդրումը Հայաստանի Հանրապետությունում։


Կառավարության ուշադրության կենտրոնում է լինելու նաեւ կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնումը, ինչպես նաեւ կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը:


Կիրականացվի զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականության բարձրացում, նոր ծրագրերի ներդրում՝ նպատակաուղղված աշխատաշուկայում երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց մրցունակության բարձրացմանը, «կրթություն-աշխատաշուկա» փոխառնչությունների խթանմանը, գործատուների մոտ առկա թափուր աշխատատեղերի համալրմանը, արդյունքում՝ գործազրկության մակարդակի նվազմանը:


Արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրականացման նպատակով շարունակաբար կպարզեցվեն աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմ¬ները, կհամապատասխանեցվեն միջազգային պայմանագրերով ամրագրված պահանջներին, ինչպես նաեւ, հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները, կիրականացվի նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացում: Կառավարու-թյունը հաստատակամ է մինչեւ 2023 թվականը գործազրկությունն էապես կրճատելուն:


Աշխատողների իրավունքների պաշտպանության համար տեսչական համակարգի ինստիտուցիոնալ, գործառնական եւ իրավական հիմքերի հետագա բարեփոխումների համատեքստում կապահովվի աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ամբողջական եւ արդյունավետ պետական վերահսկո¬ղության համակարգի ներդրումը, կդիտարկվի արհմիությունների դերի բարձրացումը:


Վերահաստատելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը հետեւողական ջանքերը՝ Կառավարությունը շարունակելու է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ բացառելու համար հաշմանդամության հիմքով խտրականությունը կյանքի բոլոր ոլորտներում։


Կառավարությունը հետեւողական է լինելու երեխաների մուտքը մանկատներ կանխարգելելու, նրանց ընտանիք վերադարձնելու, ինչպես նաեւ մանկատնից դուրս եկող երիտասարդների անկախ կյանքի կազմակերպման գործընթացը սահուն կազմակերպելու հարցում։


Նախորդ ժամանակաշրջանում արձանագրված ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումները մեղմելու նպատակով մշակվելու եւ կյանքի են կոչվելու ծնելիության խրախուսման, երիտասարդ եւ երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր, որոնց շրջանակներում, ըստ անհրաժեշտության, կվերանայվեն նաեւ գործող ծրագրերը։ Թիրախային ծրագրեր են մշակվելու նաեւ հայրենադարձ ընտանիքների համար՝ առաջնահերթ դիտարկելով երիտասարդ եւ երեխաներ ունեցող ընտանիքներին։


Կառավարության գործունեության կարեւորագույն նպատակներից մեկն էլ լինելու է գույքագրել 1988 թվականի աղետալի երկրաշարժի հետեւանքով մինչեւ այժմ տնակներում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները՝ նպատակ ունենալով առավելագույնս սեղմ ժամկետներում բնակարաններով ապահովել երկրաշարժի հետեւանքով բնակարանի կարիք ունեցող ընտանիքներին:

Գլոբալ մրցունակություն. ՀՀ-ն էականորեն բարելավել է ֆինանսական ու բանկային ցուցանիշները

  • 06.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

1
 63

Հայաստանի գլոբալ մրցունակության գնահատականներում էականորեն բարելավվել են ֆինանսական ու բանկային ցուցանիշները: Այս մասին նյութ է պատրաստել Հայաստանի բանկերի միությունը:


Նյութը ներկայացնում ենք ստորեւ. «Ինչպես հայտնի է Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից պարբերաբար հրապարակվում է աշխարհի շուրջ 137 երկրների համաշխարհային մրցունակության զեկույցը:


Հարկ է նշել, որ հիշյալ զեկույցի հիմքում դրվում են Գլոբալ մրցունակության ինդեքսի (ԳՄԻ) 12 հիմնական ուղղություններում խմբավորված ավելի քան 100 ցուցանիշներ, որոնց շրջանակներում առանձնահատուկ տեղ է հատկացվում ֆինանսական շուկայի զարգացվածության արդյունքներին:


Առավել հատկանշական է այն հանգամանքը, որ համաշխարհային մրցունակության ինդեքսում 2017-2018թթ. Հայաստանն իր դիրքերը, ի թիվս հանրային կյանքի այլ ոլորտների, բարելավել է նաեւ «Ֆինանսական շուկայի զարգացվածություն» հատվածում՝ նախորդ զեկույցի 90-րդ հորիզոնականից տեղափոխվելով 78-րդ հորիզոնական:


Այս ցուցանիշի բարելավմանը նպաստել են մի շարք ենթաուղղություններում գրանցված դրական զարգացումները, մասնավորապես՝ «Ֆինանսական ծառայությունների հասանելիություն» հատվածում մեր երկրի դիրքը նախորդ 99-րդ հորիզոնականից տեղափոխվել է դեպի 96-րդ հորիզոնական, «Վարկերի մատչելիություն՝ միայն բիզնես պլանով եւ առանց գրավի» չափորոշիչում ունենք 6 սանդղակի չափով բարելավում եւ նախորդ 71-րդ հորիզոնականի փոխարեն զբաղեցված է 65-րդ հորիզոնականը:


Ուշագրավ է, որ ներկայացվող հատվածում զգալի բարելավում է արձանագրվել նաեւ ֆինանսա-բանկային համակարգի նկատմամբ վստահելիության բաղադրիչում, ըստ որի բանկերի հուսալիության առումով մեր երկրի դիրքը նախորդ 80-րդ տեղից տեխափոխվել է դեպի 75-րդ տեղ, իսկ արժեթղթերի շրջանառության կարգավորումների ասպարեզում 85-րդ հորիզոնականից անցում է կատարվել դեպի 79-րդ հորիզոնականը:


Գլոբալ մրցունակության գնահատականների բարելավումների շարքում առկա է նաեւ մեկ նշանակալի դիտարկում, ըստ որի օրենսդրական իրավունքների ինդեքսում մեր երկիրը զբաղեցրել է աննախադեպ բարեհաջող դիրք՝ նախորդ 68-րդ հորիզոնականի փոխարեն այժմ լինելով 30-րդը: Եվ բոլոր վերլուծությունների տրամաբանությունը հուշում է, որ օրենսդրական դաշտի ու ֆինանսական հատվածի ցուցանիշների բարելավումներում առկա է փոխգործակցություն. օրենսդրական բարեփոխումները՝ դատական վեճերի կրճատումները, իրավական ոլորտի գործունեության արդյունավետության բարձրացումը, հանգեցնում են երկրի ֆինանսա-բանկային համակարգի մրցունակության գնահատականի ակնհայտ բարձրացմանը»: